Tuesday, 27 May 2025
Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը
Ինչ է իրենից ներկայացնում «Երևանյան երկխոսություն» ֆորումը, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երևանում
Ինչ է իրենից ներկայացնում «Երևանյան երկխոսություն» ֆորումը, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երևանում
27.05.2025/ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ
«Երևանյան երկխոսություն» համաժողովը՝ միջազգային համագործակցության նոր հարթակ
2025 թվականի մայիսին Երևանը կրկին հյուրընկալեց «Երևանյան երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովը, որն իր երկրորդ կազմակերպմամբ ավելի հաստատուն դիրք գրավեց որպես արտաքաղաքական երկխոսության կարևոր հարթակ։ Միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ՝ միավորելով պետական պաշտոնյաների, վերլուծաբանների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ քննարկելու գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և կայունության առանցքային հարցեր։
Այս տարվա համաժողովը կրել է «Նավարկելով անորոշության միջով» խորագիրը՝ արտահայտելով ժամանակակից միջազգային հարաբերությունների անկայուն և փոփոխական բնույթը։ Քննարկումների առանցքում էին մի շարք կարևոր ուղղություններ՝
✳️Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներն ու դրանց ազդեցությունը փոքր պետությունների վրա։
✳️Տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն ուղղված նախաձեռնություններ։
✳️Տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման ռազմավարություններ։
✳️Կլիմայական ճգնաժամին և կանաչ զարգացման մարտահրավերներին արձագանքելու ուղիներ։
✳️Արհեստական բանականության զարգացման քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները։
Համաժողովի առանցքային պահերից էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել փոխկապակցված հաղորդակցային ենթակառուցվածքներ՝ վերականգնելով և զարգացնելով երկաթուղիներ, ավտոճանապարհներ, գազատարներ ու էլեկտրահաղորդման ցանցեր՝ միավորելով Հայաստանը հարևան երկրների՝ Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Նախագծի տեսլականը հիմնված է փոխադարձ հարգանքի և իրավահավասար շահերի վրա՝ առանց միջազգային իրավունքի խախտման և սուվերենության վտանգման։
Համաժողովը կազմակերպվել էր «Observer Research Foundation» հնդկական վերլուծական կենտրոնի հետ համատեղ՝ ներգրավելով նաև եվրոպական ազդեցիկ հարթակներ՝ այդ թվում՝ Վարշավայի անվտանգության ֆորումը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ռազմավարական կենտրոնը։ Մասնակցությունը բազմազգ էր՝ ընդգրկելով ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ առաջատար փորձագետների տարբեր մայրցամաքներից։
«Երևանյան երկխոսություն» համաժողովն աստիճանաբար դառնում է այն հարթակը, որտեղ Հայաստանը ոչ միայն բարձրացնում է միջազգային օրակարգի կարևոր հարցեր, այլ նաև ձևավորում է սեփական դերն ու ձայնը նոր աշխարհակարգում։ Համաժողովը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ դառնալու կամուրջ՝ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև՝ խթանելով խաղաղությունը, զարգացումը և փոխըմբռնումը։
Saturday, 24 May 2025
2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը
Ղարսի և Մոսկվայի (1921 թ.) պայմանագրերի չեղարկման հայցը Ռուսաստանի սահմանադրական դատարանում է:
Գեորգի Անտոնով-Միրզախանյանի նախաձեռնությամբ երեք տարուց ավելի Ռուսաստանի Դաշնության դատական ատյաններում քննարկվում էին Ղարսի և Մոսկվայի (1921 թ.) պայմանագրերը չեղարկելու հայցը: Ռուսաստանի գերագույն դատարանը հայցը վերջնականապես մերժեց: Այս վճիռի իրավասությունը կարող է բողոքարկվել սահմանադրական դատարանում, որին էլ դիմել է հայցվոր կողմը: Եթե Սահմանադրական դատարանը ևս մերժի հայցը, դա կնշանակի, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչում հայցի իրավասությունը ։ Այսինքն, եթե
«Նիդերլանդական օրագիր»
Այս թեմայուվ մեր այլ հրապարակումները
-Ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրերը քննվում են Ռուսաստանի դատարաններում
-Ով է վերջին 20 տարիներին փչացրել ռուս-հայկական հարաբերությունները՝ բարելավելու փոխարեն
Հեքիաթից ծնվող նոր երգեր Արգինա Հարությունյանի կատարմամբ
ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Թարմացվող)
Արգինա Հարությունյանը ծնվել է 1994 թ․-ին, Երևանում։ Նրա հայրը նկարիչ Սամվել Հարությունյանն է, մայրը` լեզվաբան, խմբագիր, հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանը: Արգինայի Ամերիկյան շրջագայության հետաքրքիր դրվագներ` տեսաերիզի տեսքով, տեղադրվել են «Նիդերլանդական օրագրում»: Արգինայի խոսքը հյութեղ է ու բավական հետաքրքիր: Արգինան վերջերս հանդես եկավ նոր, յուրահատուկ նախաձեռնությամբ: Նա Երազիկ Գրիգորյանի հեքիաթները վերածեց երգի ու ինքն էլ հանդես է գալիս դրանց գեղեցիկ կատարումներով: Կարծում ենք սա օգտակար կլինի ձեր երեխաների մտահորիզոնի, երաժշտական ունակությունների զարգացման, վառ երևակայության, աշխարահայացի ընկալման ու ճիշտ դաստիարակության համար: Այդ իսկ պատճառով որոշեցինք հեքիաթից նոր ծնվող այս երգերը հերթականությամբ ներկայացնել մեր ընթերցողներին, որոնք կարող են սիրով ներկայացնել իրենց երեխաներին: Արգինան երաժշտական կրթություն ունի:
2021 թ․-ին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական, մասնագիտական դպրոցը։ 2019-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը, ստացել մագիստրոսի կոչում։ 2014-2015 թթ․ աշխատել է Երևանի տարածաշրջանային հմ․ 1 պետական քոլեջում, որպես երաժշտական ձևավորման և երաժշտության պատմության դասախոս։ 2018 թ-ից առ այսօր աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որպես կոնցերտմայստեր։ 2018-2021 թթ․ աշխատել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, որպես դաշնամուրի դասատու և կոնցերտմայտեր։ 2018-2022 թթ․ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում աշխատել եմ որպես դաշնամուրի դասատու։ 2022-2023 ուստարում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում աշխատել է ուսումնական գծով փոխտնօրեն։ 2017 թ․-ից` Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում երգչուհի է։
Ստեղծագործել է 50-ից ավելի երգեր և ռոմանսներ, 20-ից ավելի մանկական երգերի և խմբերգերի հեղինակ է: Նրա երաժստական գործերից են «Մոխրոտ․ երազանքներն իրականանում են» երաժշտական ներկայացումը` բեմադրված Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, «Ձյունապատ տանիքների հեքիաթը» («Շունն ու կատուն») երաժշտական ներկայացումը՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում,
«Մեր լուսե այգին» ներկայացում՝ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնում, «Մոխրոտիկ» Երաժշտական ներկայացումը՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում և այլն:
Արգինան վարպետության դասեր է անցել եվրոպական մի շարք երկրներում․ Սլովենիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա։
Իտալիայի Բրեշիա քաղաքում կատարողական արվեստի հմտության ամառային դպրոցում վերաորակավորվել է որպես բարձրակարգ մասնագետ։
Երեխաների համար այս երգերը ձայնագրվում են Family Lab ստուդիայում և հասանելի են յութուբյան հետևյալ հասցեով`
Friday, 23 May 2025
Շառլ Ազնավուր 101-ամյակ. Խաչքարը, որ հասավ Փարիզ
Նորայր Զուլոյանի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Մեծն հայը, որ իր կյանքը նվիրեց երաժշտությանը և հայրենիքին, թողեց նաև անմոռանալի մարդկային պատմություններ։ Նրանցից մեկը՝ Նորայր Զուլոյանի կողմից այսօր հիշվում է հուզմունքով ու հպարտությամբ։
![]() |
| Նորայր Զուլոյանը |
1992 թվականին Նորայր Զուլոյանը հանդիպում է Շառլ Ազնավուրին։ Այդ մեկ ժամանոց զրույցի ընթացքում Ազնավուրը անկեղծ ցանկություն է հայտնում՝ «բզդիկ խաչքար մը ունենալու իրեն պարտեզին համար...»։ Զուլոյանը խոստանում է՝ և իր խոստումը կատարում է։
Այդ տարի հունիսին, վանաձորցի հռչակավոր խաչքարագործ Սերգեյ Դանիելյանի կերտած խաչքարը բեռնվում է վարորդ Տիգրան Մալումյանի KAMAZ-ի վրա։ Ճանապարհն ուղիղ դեպի Ֆրանսիա էր։ Խաչքարը ընդունում է Ազնավուրի օգնական՝ Ժիրայր Մարկոսեանը, իսկ շուտով այն զարդարում է մեծանուն երգչի պարտեզը։
Ազնավուրը, որպես երախտիքի նշան, Նորայր Զուլոյանին նվիրում է ստորագրությամբ պաստառ՝ գրելով. “INTERKAP-ին մեծ սիրով ու հարգանքով”։ Հանդիպումն անմահացվում է նաև մի լուսանկարով, որտեղ Ազնավուրը պատկերված է խաչքարի մոտ՝ հայացքը տված հեռուներին։
Այս պատմական հանդիպման միջնորդն էր Վենետիկի Մուրադ-Ռափայելեան քոլեջի 1991-1993 թթ. տնօրեն Հ. Ռափայել Վրդ. Անդոնեանը։
Այս պատմությունը միայն մի օրինակ է, թե ինչպես էր Ազնավուրը կապված իր ազգի մշակույթի, հոգևոր ժառանգության ու հայության հետ։
Հիշատակդ վառ, Մեծն Հայ:
։
Շառլ Ազնավուր․ Հայ ժողովրդի մշակութային համաստեղության գերաստղը (101-ամյակի առթիվ)
Հեղինակ՝ Hay Azian /Նիդ.օրագիր
«Ո՞վ կարող է մի բառով ամփոփել Ազնավուրին» — Այս հարցի պատասխանը միայն լռությունը կարող է լինել։ Քանզի Շառլ Ազնավուրը միայն անուն ու անձ չէ։ Այն զգացմունք է ու մի ամբողջ աշխարհ։ 101 տարի առաջ՝ 1924-ի մայիսի 22-ին, ծնվեց մեկը, որը պիտի դառնար մարդկության պաշտելի երանելիներից մեկը` շանսոնի վարպետ, դիվանագետ, հումանիստ և ամենակարևորը՝ իսկական հայի խտացված կերպար։
Ազնավուրի պատմությունը սկսվում է ոչ թե Փարիզում, այլ Կարսում ու Սեբաստիայում՝ իր նախնիների կորցրած հայրենիքում։ Նրա ծնողները փրկվեցին ցեղասպանությունից և նոր կյանք սկսեցին Ֆրանսիայում։ Այդ ցավի ու վերածննդի ժառանգությունը եղավ նրա արվեստի հիմնաքարը։ Շառլը պատվով կրում էր ոչ միայն իր անունը, այլ իր փշրված ազգի մի բեկորն էր։ Նա յուրաքանչյուր երգ դարձնում էր համամարդկային արժեք` զգացողության հայելի։
Նա ոչ միայն երգում էր, այլ պատմում էր բեմից՝ սրտով, անկեղծությամբ։ Երգն Ազնավուրի շուրթերով դարձավ խոստովանություն։ Նրա ձայնը՝ երբեմն խռպոտ, երբեմն փխրուն, բայց միշտ ճշմարիտ՝ հնչում էր աշխարհի ամենահեռու անկյուններում։
«La Bohème», «She», «Comme ils disent», «Emmenez-moi»` լսվեցին այնտեղ, որտեղ սիրեցին արվեստը, ուր հարգեցին ցավը` գրված հույզերով։
1988 թվականի երկրաշարժից հետո Ազնավուրը դարձավ ոչ միայն բարեգործ, այլ՝ շարժիչ ուժ։ Նա հիմնեց «Aznavour pour l’Arménie» հիմնադրամը, հավաքեց համաշխարհային արտիստների՝ աջակցելու ավերված հայրենիքին։
2009-ին դարձավ Հայաստանի դեսպան Շվեյցարիայում և ՄԱԿ-ում՝ ապացուցելով, որ արվեստագետը կարող է լինել նաև դիվանագետ՝ առանց վերածվելու քաղաքական գործչի։
Ազնավուրը գրեց նաև գրքեր, հանդես եկավ կինոյում, աջակցեց երիտասարդ արվեստագետների։ Նա երբեք չմոռացավ իր ինքնությունը։ Ազնավուրն ապացուցեց՝ «հայ» լինելը չի նշանակում սահմանափակվել ազգությամբ, այլ ընդարձակել մարդկային տեսակի հոգևոր սահմանները։
Մահից հետո էլ Ազնավուրն ապրում է
2018-ի աշնանը աշխարհը հրաժեշտ տվեց Ազնավուրին, հազարավոր պատուհաններից հնչեց «Hier encore»։ Սա հրաժեշտ էր ֆիզիկապես։ Իրականում դա հնարավոր չէ։ Ազնավուրն ամենուր է։ Նա ապրում է՝ Երևանում գործող Ազնավուրի կենտրոնում, Փարիզի փողոցներում, և ամենայն հայության մեջ՝ որպես ժամանակի, ցավի և վեհության ձայն։ Նա որպես գերաստղ լուսավորում է մոլորակը։
Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի արվեստի, բարոյականության և համամարդկային արժեքների հպարտ ցուցանակն է։ Նրա 101-ամյակը սոսկ թիվ չէ։ Դա հիշեցում է՝ երբ հայը երգում է, աշխարհը լսում է։
Ամենավերևի լուսանկարում` Ազնավուրը Ինտերկապի(Հիմնադիր տնօրեն` Նորայր Զուլոյան) իրեն նվիրած խաչքարի մոտ (խաչքարի պատմությունը այս էջի վերևի գրառման մեջ)։
Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին
101 տարի առաջ այս օրը ծնվեց հայ ժողովրդի ականավոր զավակը՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան):
Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի պատմության էջերում՝ նրան արժանի տեղ ապահովելով ոչ միայն որպես հանճարեղ երգիչ, այլև որպես հասարակական և մշակութային գործիչ։ 1995–2018 թվականներին նա հանդիսանում էր ՀՀ դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ ակտիվորեն մասնակցում էր հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործին։
Շառլ Ազնավուրը ոչ միայն փայլուն արվեստագետ էր, այլև՝ հայ ժողովրդի մշակութային հիշողության նվիրյալ պահապանը։ Թեև մասնագիտությամբ ճարտարապետ կամ հնագետ չէր, նրա հումանիտար և մշակութային գործունեությունը մեծապես նպաստել է հայկական պատմամշակութային կոթողների, այդ թվում՝ եկեղեցիների, պահպանմանն ու վերականգնմանը։
2021 թվականի մայիսի 22-ին Ստեփանակերտում կանգնեցվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության և մշակութային կապերի խորհրդանիշ։ Կիսանդրու հեղինակներն են ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն ու քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը։ Այն տեղադրված էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում՝ Պոլ Էլյուարի անվան Ֆրանկոֆոնիայի կենտրոնի հարևանությամբ, հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում։
Սակայն, 2023 թվականի սեպտեմբերին «Ադրբեջանի» կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Ազնավուրի կիսանդրին ևս հայտնվեց ոչնչացման վտանգի տակ՝ ինչպես արցախյան մյուս մշակութային ժառանգության օրինակները։
Շառլ Ազնավուրը մեծագույն հայ էր` ամենից առաջ Հայ Դատի նվիրյալ զինվոր, ում ազդեցիկ կերպարից զգաստանում էին բոլոր ժամանակների ֆրանսիական իշխանությունները և դրական ընթացք տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերին, խոսում էր Արցախի ինքնորոշման, արցախցի ժողովրդի իրավունքներից։ Արդյո՞ք նաև սա չէ պատճառը, որ այսօր Արցախը բռնազավթած «ադրբեջանական» պետությունը (իր թիկունքին ունենալով Թուրքիայի պես հայատյաց ու ցեղասպան երկրի աջակցությունը)` իրականացնում է այս մեծամասշտաբ մշակութային ցեղասպանությունը` չշրջանցելով նաև Մեծն Ազնավուրի կիսանդրին։ Փաստորեն , իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող բարբարոս երկիրին իր մշակութային ցեղասպան քաղաքականությունը իրականացնելու ճանապարհին կանգ չառավ նաև այն փաստի առաջ, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն հայ է, այլև առաջին հերթին ֆրանսիական մշակույթի` համաշխարհային երգարվեստի անբաժան մասն ու հարստությունն է։
2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին
Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի արձագանքը, որի նախագահը Մեծն Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, խոնարհվելով նրա վիթխարի մեծության առաջ, ասում էր, թե իրենց երկրում պոետները չեն մահանում։ Մենք`որպես համաշխարհային մեծության Ազնավուր ծնած ազգի սերունդ, համարժեք պատասխան ու արձագանք ամենից առաջ հենց Ֆրանսիայից ենք սպասում։
Ombudsman of Culture of the Armenian HighlandsՀայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն` Հովիկ Ավանեսով
«Լոռվա Անդրանիկը». Արձանի կերտման վկայություն և խոնարհումի տուրք մեծ հայորդուն (film)
Հայոց պատմության հերոսական էջերում անհերքելի տեղ ունի Անդրանիկ Օզանյանը՝ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկն ու նվիրյալ զինվորը։ Նրա անձն ու պայքարը ոգեշնչել են սերունդներ, իսկ նրա հիշատակը կենդանի է մնում նաև այսօր՝ ոչ միայն գրքերում ու երգերում։ Այդպիսի մի վառ օրինակ է Վանաձոր քաղաքում կառուցված Անդրանիկի առաջին բրոնզաձույլ արձանը։
Այս հուշակոթողի կերտման ճանապարհը, գաղափարից մինչև կյանքի կոչում, ներկայացվում է հուզիչ ու փաստագրական շնչով «Լոռվա Անդրանիկը» վավերագրական ֆիլմում, որը ստեղծվել է Ինտերկապ բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կազմակերպության հիմնադիր տնօրեն Նորայր Զուլոյանի առաջնորդությամբ ձևավորվեց համախմբված ու նվիրումով լի մի խումբ՝ ովքեր ուս ուսի տված իրականացրին մի երազանք՝ Անդրանիկի արձանը բարձրացնել հենց Լոռվա սրտում։
Ֆիլմում տեսանողական հարուստ կադրերով ներկայացված է արձանի կառուցման ամբողջ ընթացքը՝ նյութի ձուլումից մինչև տեղադրման պահը։ Արձանը կերտվեց բրոնզաձույլ տեխնոլոգիայով՝ ընդգծելով դրա տևականությունն ու խորհրդանշական ծանրությունը։ Այն ոչ միայն քանդակագործական աշխատանք է, այլև՝ ազգային հպարտության մարմնացում։
Ֆիլմում հնչում է գրականագետ Կարո Վարդանյանի խոսքը՝ լեցուն խորիմաստ վերլուծությամբ Անդրանիկի կերպարի շուրջ։ Նա անդրադառնում է Անդրանիկի ռազմարվեստին, ազգային արժեքներին, նրա անհողդողդ հավատին և հզոր կամքին։ Վարդանյանի խոսքն ուժեղացնում է ֆիլմի գաղափարական հենքը՝ այն վերածելով ոչ միայն փաստագրական վավերացման, այլ նաև մտավոր խոնարհումի։ Ֆիլմն ուղեկցվում է ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանի արտասանություններով:
«Լոռվա Անդրանիկը» ֆիլմում պատշաճ կերպով ներկայացվում են բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք մասնակցել են այս պատմական նախագծի իրականացմանը։ Նշվում են նախաձեռնության անդամները, կառուցապատողները, ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատուները և տեղեկատվական հովանավորները։ Յուրաքանչյուր անուն՝ «փորագրված է» հուշարձանի հիմքում բարեխղճությամբ ու հավատարմությամբ, բոլորը` անուն առ անուն։
Անդրանիկը Վանաձորում Հուշարձան դարձավ ոչ միայն քարից ու բրոնզից, այլ՝ համաժողովրդական սիրուց և նվիրումից, այն հուշակոթող է, որ մարմնավորում է համազգային համախմբումի ուժը։ Այն կառուցվեց ոչ միայն որպես հարգանքի տուրք հերոսին, այլ նաև՝ որպես ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր։ Այս արձանը պատմություն է՝ կերտված հայ մարդու ձեռքերով, վառված հայրենասիրությամբ և ամրացված անսասան հավատքով։
«Լոռվա Անդրանիկը» ֆիլմը թողնում է տևական զգացմունք՝ հպարտություն, հարգանք և պատիվ։ Այն ոչ միայն ֆիլմ է, այլև՝ փաստ, որ միասնականությամբ հնարավոր է վերակերտել անցյալն ու փոխանցել այն ապագային՝ քանդակի, գաղափարի ու սիրո տեսքով։
«Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ն (հիմնադիր տնօրեն՝ Նորայր Զուլոյան) երկար տարիներ զբաղվում է հայրենասիրական և պատմահիշատակային ծրագրերով: Անդրանիկի արձանը Վանաձորում` բարեգործական նախաձեռնություններից մեկն է, այն ապացուցում է, որ հայ ժողովուրդը կարողանում է համախմբվել՝ հավերժացնելու հայ ժողովրդի համառությունը, ազատության ձգտումը և անձնազոհությունը իր պատմական հերոսների հիշատակը հավերժ պահելու համար:
Աշոտ Կնյազյան
«Նիդերլանդական օրագիր»
Tuesday, 20 May 2025
Սերգեյ Լավրովի այցը Հայաստան
Monday, 19 May 2025
Մաստրիխտ 2025․ Հայ համայնքը՝ Սուրբ Սերվատիոսի պատվին
Հայազգի Սուրբ Սերվատիոսին նվիրված յոթ տարին մեկ անցկացվող տպավորիչ ուխտագնացություն Մաստրիխտում
![]() |
| Մաստրիխտի տարեգրքի հատուկ էջեր |
![]() |
| Սերվատիոսի դամբարանը |
Եվրատեսիլյան կրքեր
13մայիսի
Մեծ սպասումներով ու երաժշտական ոգևորությամբ Եվրոպան պատրաստվում է Եվրատեսիլ 2025-ին։ Մրցույթն այս տարի նույնպես խոստանում է երաժշտական նոր հայտնություններ, հուզիչ կատարումներ և մշակույթների բազմազան շփում։
Նիդերլանդների ներկայացուցիչը՝ Կլոդը «C’est La Vie» երգով
Նիդերլանդների Թագավորությունը, լինելով Եվրատեսիլի հիմնադիրներից մեկը, այս տարի բեմ կբարձրացնի Կլոդին՝ «C’est La Vie» ֆրանսերեն կատարումով։ Երգը միավորում է նրբաճաշակ փոփ երաժշտություն, շանսոնի տրամադրություն և հուզիչ անձնական պատմություն։ Կլոդը հայտնի է իր մինիմալիստական ոճով ու անկեղծ մեկնաբանություններով, իսկ նրա մասնակցությունը Եվրատեսիլին նշանավորում է մի նոր ստեղծագործական փուլի սկիզբ։

Նիդերլանդները մրցույթում հաղթել է հինգ անգամ՝ վերջին անգամ՝ 2019 թվականին, Դանկան Լոուրենսի “Arcade” հիթով, որը տարածվեց համաշխարհային մակարդակով՝ գերելով միլիոնավոր լսարաններ։
Հայաստանի ներկայացուցիչը՝ Պարգը «SURVIVOR» երգով ։
Հայաստանն այս տարի ներկայացված է նոր սերնդի տաղանդավոր արտիստով՝ Պարգով, ով կներկայանա «Survivor» խորաշարժ և հուզական երգով։ Երգը պատմում է մթության և լույսի պայքարի մասին՝ խորհրդանշելով անցած ցավերի հաղթահարում և հույսի վերածնունդ։ Սիմֆոնիկ փոփ և էլեկտրոնիկա ոճերի համադրությունը Պարգի հզոր ձայնային մատուցման հետ միասին ստեղծում է ժամանակակից, բայց նաև զգայական կատարում։
Պարգը երաժշտական շրջապտույտում նոր անուն չէ․ նա հայտնի է իր բազմաշերտ երաժշտական նախագծերով և էմոցիոնալ կատարումներով։ «Survivor»-ը նրա առաջին միջազգային ելույթն է,։
Միջազգային բարեմաղթանքներ և համագործակցության ոգի
Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը իր կայքում հրապարակած ուղերձում մաղթել է հաջողություն երկու երկրների ներկայացուցիչներին՝ նշելով․
«Եվրատեսիլը մեր մայրցամաքի մշակութային բազմազանության տոնն է։ Հպարտ ենք, որ Նիդերլանդներն ու Հայաստանը այս տարի ներկայացված են արժանի արտիստներով։ Թող այս մրցույթը դառնա համերաշխության և ստեղծարարության հարթակ։ Իսկ թե ով կհաղթի՝ ինչպես ասում է Կլոդը՝ C’est La Vie»։
Եվրատեսիլը վաղուց դադարել է լինել պարզապես երաժշտական մրցույթ։ Այն դարձել է մի հարթակ, որտեղ ազգերը պատմում են իրենց պատմությունները՝ երգի լեզվով։ Պարգի և Կլոդի կատարումները յուրովի ներկայացնում են իրենց երկրի մշակութային գույները։
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչն այսօր է, երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին։
Մրցույթը տեղի կունենա Բազելի St. Jakobshalle արենայում, որը կարող է տեղավորել շուրջ 12,000 հանդիսատես։
15 մայիս
Պարգը հիանալի ելույթ ունեցավ: Սպասենք կիսաեզրափակիչի արդյունքներին
17մայիսի
Եվրատեսիլ 2025 հաղթեց Ավստրիան։
Նիդերլանդները 12֊րդ էր։
֊֊֊֊֊֊֊֊

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը (Պարգև Վարդանյան) ավարտեց իր ելույթը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ մայիսի 17-ին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Նա հանդես եկավ «Survivor» երգով՝ համադրելով էլեկտրոնային փոփ երաժշտությունը և հզոր բեմադրությունը։
Հայաստանն ունեցավ 20֊րդ արդյունքը, որը կարելի է լավ գնահատել։
Պարգը իր ելույթում ներկայացավ առանց վերնաշապիկի, ցուցադրելով իր դաջվածքները, և օգտագործեց կրակե էֆեկտներ, ինչը ստեղծեց զգացմունքային և հիշվող մթնոլորտ։ Նրա բեմադրությունը համեմատվել է Imagine Dragons խմբի ոճի հետ՝ շնորհիվ նրա էներգետիկ կատարողականի և հուզական արտահայտչականության ։
«Survivor» երգը, որի հեղինակներից է նաև ինքը՝ Պարգը, հանդիսանում է ինքնահաստատման և դիմադրության մասին հզոր ուղերձ։ Երգի խոսքերը՝ «I'm a survivor, stay-aliver, do or die, in my prime, I'm a fighter», ընդգծում են պայքարի և ուժի թեմաները։ Բեմում նա նաև ներառել է հայերեն տողեր՝ ընդգծելով իր ազգային ինքնությունը և ստեղծելով ավելի խորը կապ հանդիսատեսի հետ։
Պարգը ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ «Դեպի Եվրատեսիլ 2025» ազգային մրցույթի արդյունքում, որը տեղի է ունեցել փետրվարի 16-ին։ Նա հաղթել է ինչպես միջազգային և ազգային ժյուրիների, այնպես էլ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ։
Նրա եզրափակիչ ելույթը մեծ արձագանք է գտել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մեդիայի կողմից՝ արժանանալով բարձր գնահատականների իր արտիստիզմի և բեմադրության համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին Հայաստանի օգտին։
ՄԻՋԱԴԵՊ
18.05.2025/Hay Azian /Նիդ.օրագիր
Եվրատեսիլ 2025. երբ հումորը հատում է դիվանագիտության սահմանը
Եվրատեսիլը վաղուց դադարել է լինել զուտ երաժշտական մրցույթ։ Այն վերածվել է մեծածավալ մշակութային-քաղաքական մի երևույթի, որտեղ երգը միայն մեկնարկ է՝ իսկական պատմության սկիզբը։ Եվ այս տարվա՝ 2025 թվականի մրցույթը դարձյալ ապացուցեց այդ իրողությունը՝ ի ցույց դնելով, թե որքան աննշան է սահմանը ստեղծագործական սատիրայի և քաղաքական զգայունության միջև։
Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Survivor» խորագրված հուզիչ ու բեմականորեն վարպետությամբ ներկայացված կատարումով, իրոք ուշադրություն գրավեց` թե՛ երաժշտությամբ, թե՛ հուզական բովանդակությամբ։ Սակայն նրա ելույթից հետո, Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում, Իսրայելի հանրային հեռարձակող «Kan 11»-ի մեկնաբանի արտահայտությունն առաջացրեց լայն քննարկումներ։ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»՝ հնչեց տաղավարից անմիջապես Պարգի ելույթից հետո։
Հնչած արտահայտությունը՝ թեև ձևակերպված հումորային ոճով, ընկալվեց որպես անտեղի և անշրջահայաց մեկնաբանություն՝ իր մեջ պարունակելով թե՛ տարածքային, թե՛ ազգային զգայուն շերտեր։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում պահանջեց իսրայելական կողմից, ինչին ի պատասխան՝ Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը ներկայացրեց հրապարակային ներողություն՝ շեշտելով, որ մեկնաբանությունը երբեք չի ուղղվել երկրի կամ ժողովրդի դեմ։
Հասկանալի է`սատիրան և հումորը մշտապես եղել են Եվրատեսիլի ուղեկիցները։ Այս փառ'ատոնը շատ լուրջ պետք չէ ընդունել: Շատ երկրներ հենց այդ լեզվով մոտենում են՝ դարձնելով դիտումը զվարճալի և անմիջական։ Սակայն, երբ հումորը առնչվում է պատմականորեն բարդ և քաղաքականապես սուր թեմաների, այն կարող է դառնալ վիրավորական։
Երուսաղեմի անվան հիշատակումն այս դեպքում դուրս եկավ կոլորիտային սատիրայի շրջանակից՝ փոխանցելով ենթատեքստ, որը հայ լսարանի կողմից ընկալվեց որպես վիրավորական կամ, առնվազն, անհամատեղելի բեմի համընդհանուր արժեհամակարգի հետ։
Պարգի «Survivor» երգը պատմություն է դիմակայության, ինքնության և վերապրելու ուժի մասին։ Նրա բեմականությունը՝ մինիմալիստական, բայց ազդեցիկ, փոխանցում է այն ներքին պայքարը, որը գերազանցում է մրցույթի սահմանները։ Այդ իսկ պատճառով էլ մեկնաբանի այդ արտահայտությունը տեղին ու համապատասխան չէր, ավելին` անարդար էր։
Պարգը հանդիսանում է նոր սերնդի արվեստագետ, որի ներկայությունը միջազգային բեմում նոր մշակութային երևույթ է, անձնական ուժի վերափոխում՝ երաժշտության լեզվով։
Այս միջադեպը վերհանեց մեկ կարևոր փաստ՝ Եվրատեսիլը վաղուց դարձել է ոչ միայն երգի, այլև լեզվի, պատմության, ինքնության ներկայացման հարթակ։ Այն պահանջում է հաղորդակցման առավել զգայուն ու պատասխանատու մոտեցում, որովհետև այնտեղ հնչող ամեն մի արտահայտություն կարող է ընդլայնվել՝ դառնալով հանրային ընկալման և պետական հարաբերությունների մի մասնիկ։
Այնուհանդերձ իսրայելական կողմի արագ արձագանքը, ներողությունը և հետագա պարզաբանումները կարելի է դիտարկել որպես օրինակելի քայլ՝ մշակութային երկխոսությունը վերականգնելու ճանապարհին։
Ասենք մի բան. Եվրատեսիլն ապրում է ոչ միայն երաժշտությամբ, այլ նաև պատմություններով։ Իսկ պատմությունները հաճախ ավելի բարձր են հնչում, քան բեմից հնչած նոտաները։
Sunday, 18 May 2025
Օգնություն իրավաբանից՝ Հրանուշ Շահբազյան


























