The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 27 May 2025

Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը

 

⚠️ Պետական քարոզչության սահուն ներթափանցումը Եվրոպա․ Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը՝ Նիդերլանդներում
Մայիս, 2025թ./Նիդ.օրագիր/
🔎Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» չեղյալ դրույթը: Բանը հասել է նրան, որ այս անվամբ միություններ, կոմիտեներ ու կազմակերպություններ են ստեղծվում, լպիրշորեն Ալիևը հարցում է անում, թե երբ է Հայաստանն ընդունելու ադրբեջանցիներին: Ատելության խոսքը թափ է հավաքում ու արդեն հատում է պետական սահմանները՝ դառնալով միջազգային քարոզչական գործիք, դրա կանխումը դառնում է ոչ միայն ազգային անվտանգության, այլև միջազգային պատասխանատվության հարց։ Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունները թափանցել են Նիդեռլանդներ (և ոչ միայն), սա արդեն փաստում է մտահոգիչ զարգացում։ Լրագրող Լինդսի Սնելը իր հարթակներում տեսաերիզից հատված է տեղադրել, որտեղ Ադրբեջանական քարոզչությունը պետականորեն հովանավորվող «Western AZ TV»-ի եթերում (Նույնիսկ ալիքն էլ են այդ անվամբ կնքել) իբր Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցիները հանդես են եկել եթերում ու պատմել, որ հանդիպումներ են ունեցել Նիդերլանդների խորհրդարանի անդամների հետ։ Եթերում այսպիսի արտահայտություններ են հնչել հնչած՝
«Այսպես կոչված Հայաստան»
«Մեր հողերը մեզ են վերադարձվելու»
Սրանք ոչ թե անհատական կարծիքներ են, այլ պետականորեն աջակցվող քարոզչության մաս՝ ուղղված Հայաստանի տարածքների հանդեպ հավակնությունների լեգիտիմացմանը։
🌍 Ի՞նչ է «Արևմտյան Ադրբեջան»-ը՝ իրականում
«Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը վերջին տարիներին Ադրբեջանում ձեռք է բերել պաշտոնական բնույթ՝ որպես քարոզչական գործիք, որով ներկայացվում է, իբր ողջ Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հող է։ Սակայն իրականում՝ Արևմտյան Ադրբեջան անվանմամբ որևէ պատմական պետություն կամ ինքնավարություն գոյություն չի ունեցել Հայաստանի տարածքում։ Արևմտյան Ադրբեջան անունով գոյություն ունի միայն Իրանի հյուսիս-արևմտյան մի նահանգ, որը որևէ առնչություն չունի ներկայիս Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության հետ։
Նարատիվը նպատակ ունի պատրաստելու հող նոր տարածքային պահանջների համար։
🧨 Պատմության վտանգավոր կեղծում՝ ուղիղ եթերում: Այսպիսի հռետորաբանությունը նախկինում նախորդել է ռազմական գործողություններին՝ օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որտեղ ադրբեջանական հարձակումից հետո տեղահանվել են ամբողջ հայ բնակչությունը՝ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումով։ Հայաստանի որևէ հատված երբեք չի եղել Ադրբեջանի պատմական տարածք, և նման հայտարարությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա վարչակարգը հաճախ են դիմում պատմության ռեվիզիոնիզմի՝ փորձելով վերակառուցել պատմական իրականությունը իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։ 2020-ի պատերազմից և Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը փաստացիորեն փորձում է իր քարոզչությունն ուղղել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ՝ խոսելով «զավթված հայրենիքի վերադարձի» մասին։
Եվ այսօր նույն քարոզչությունը շարունակվում է, փորձ է արվում արտահանել Եվրոպա, ականջի համար սովորական դարձնել: Համենայն դեպս եթերում խոսող այդ տիկնայք պատմել են Նիդերլանդների քաղաքական շրջանակների հետ հանդիպումների մասին։
🏛️ Ինչու սա պետք է մտահոգի Եվրոպային
Երբ ադրբեջանական պաշտոնական ալիքները որպես փաստ են ներկայացնում, որ իրենց ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական պատգամավորների հետ՝ այդ հանդիպումներն օգտագործվում են որպես քարոզչական լեգիտիմացում:
Սա խնդիր է, քանի որ՝
🛑 Դա վտանգավոր մանիպուլյացիա է՝ ազատ ժողովրդավարությունների ներսում
🛑 Դա կարող է խաթարել հանրային ընկալումը և դառնալ ապատեղեկատվության հիմք
🛑 Դա փորձ է ներթափանցել եվրոպական քաղաքականություն՝ ծածուկ օրակարգով
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը պետք է՝ մերժի տարածքային պահանջները՝ հիմնված պատմության կեղծման վրա, պահանջի թափանցիկություն եվրոպական քաղաքականության մեջ բոլոր արտաքին ազդակների վերաբերյալ, դատապարտի պետական հովանավորչությամբ իրականացվող ատելության խոսքը, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների մանիպուլյացիան և դրանց արտահանումը Եվրոպա՝ նարատիվային և քարոզչական միջոցներով, սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ միջազգային անվտանգության, արժեքային համակարգերի և ազատ հասարակությունների նկատմամբ։ Դադարեցնել այս գործընթացը պետք է լինի բոլոր այն ուժերի հրատապ օրակարգում, ովքեր պայքարում են ատելության, ապատեղեկատվության և ագրեսիայի դեմ։
Այս լուրը մեզ տրամադրած Նունե Կարապետյանը` ինչպես բոլոր մյուս մարդիկ, խիստ անհանգստացած են այս առթիվ: Ի՞նչ անել նման քարոզչությանը դիմակայելու համար:
Իրավիճակը բարձրաձայնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քաղաքական ատյաններում։ Հայկական համայնքները, փորձագետներն ու ՄԻՊ գրասենյակները կարող են ուղարկել բաց նամակներ, փաստաթղթեր, տեղեկանքներ՝ բացատրելով իրական պատմական և աշխարհագրական փաստերը։
Հետաքրքրվել, նիդերլանդցի ո՞ր պատգամավորներն են հանդիպել այս խմբերի հետ և պարզել՝ արդյո՞ք նրանք լիարժեք տեղեկացված են եղել հանդիպման բնույթի մասին։
Մեդիայում, հատկապես սոցիալական հարթակներում, դիմակայել կեղծ տեղեկությանը փաստերով հիմնավորված հակափաստարկներով։
Այս առթիվ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր-ը (տես`
նամակ է հղել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին ու իրավասու միջազգային կազմակերպություններին: Լռությունն աշխատում է մեր դեմ, սա լուրջ է ու պիտի կանխել:
ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ Azerbaijan's Exported Propaganda and Irredentism Reach the Netherlands: A Dangerous New Phase in State-Sponsored Historical Revisionism
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր| May 2025
In a deeply troubling development, Azerbaijani diaspora members in the Netherlands have recently appeared on Western AZ TV—a state-sanctioned Azerbaijani propaganda channel—to speak about meetings with Dutch Members of Parliament (MPs) and a planned conference promoting the concept of “Western Azerbaijan.”
The language used during these broadcasts is alarming:
“So-called Armenia.”
“Our lands will be returned to us.”
This is not harmless cultural dialogue. This is a direct extension of Azerbaijan’s state-driven campaign of historical revisionism, irredentism, and ethnic erasure, now creeping into Europe under the guise of “community outreach.”
What Is “Western Azerbaijan”?
The term “Western Azerbaijan” is part of a state-sponsored irredentist narrative that seeks to redefine the sovereign Republic of Armenia as historical Azerbaijani territory.
This is not rooted in historical or legal fact. Rather, it is a politically constructed fiction aimed at:
Delegitimizing Armenia’s existence
Preparing ideological groundwork for future aggression
Justifying ethnic cleansing and territorial claims
Even more concerning is that this narrative is now being propagated in European democratic spaces, potentially compromising public understanding and even policymaking.
A Familiar Pattern: From Rhetoric to Action
This is not the first time Azerbaijan’s leadership has turned aggressive nationalist rhetoric into military action:
In 2020, Azerbaijan launched a war on Nagorno-Karabakh (Artsakh), resulting in thousands of casualties and the displacement of over 100,000 Armenians.
In 2023, it completed a military offensive that led to the total depopulation of the indigenous Armenian population of Artsakh—widely described as a case of ethnic cleansing.
Now, the rhetoric shifts toward Armenia itself, with calls for “returning” so-called lands and questioning the state’s very legitimacy.
Why This Should Alarm European Democracies
The recent engagement with Dutch MPs—whether initiated knowingly or under false pretenses—raises serious concerns. While diplomatic exchange is a vital part of pluralistic societies, such meetings are being weaponized in Azerbaijani state media as implicit endorsements of its expansionist narrative.
This presents multiple dangers:
Undermining international law and recognized borders
Spreading disinformation within democratic societies
Normalizing the discourse of territorial conquest and cultural erasure
It also threatens to make the EU, unintentionally, a stage for authoritarian regimes’ propaganda wars.
Call to Action
We urge:
Dutch and European lawmakers to investigate and clarify the nature of any meetings held with Azerbaijan-linked diaspora groups;
International media and human rights organizations to scrutinize state-funded narratives that promote historical denial and territorial claims;
UN bodies and the EU to reaffirm Armenia’s sovereignty and territorial integrity in response to explicit provocations.
Silence or ambiguity in the face of such narratives enables aggression, emboldens authoritarianism, and endangers peace in the South Caucasus.
State-Sponsored Hate Cannot Be Tolerated in Free Societies
The idea that “our lands will be returned”—when referring to internationally recognized Armenian territory—echoes the same kind of rhetoric that has historically preceded wars and ethnic cleansing across the globe.
Europe must not allow its democratic institutions to be used as amplifiers of ultranationalist propaganda, nor tolerate the denial of the sovereignty of UN member states.
This is not simply a regional issue—it is a test of international resolve against the distortion of truth and the manipulation of open societies.

No comments:

Post a Comment