The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 10 May 2025

Դեսից դենից․ Մայիս, 2025

 


ՀՌՈՄԸ ՆՈՐ ՊԱՊ ՈՒՆԻ
Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը ՝ ընդունելով Լևոն (Լեո) 14-րդ անունը։ Նա քիչ առաջ ողջունեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ դառնալով կաթոլիկների առաջին ամերիկացի Պապը։
Wizz Air-ը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կհիմնի իր 34-րդ բազան՝ դառնալով առաջին ցածրարժեք ավիաընկերությունը, որն այստեղ մշտական բազա կունենա:
Նոր ուղղություններ (ընդհանուր 17 ուղղություն 10 երկրում). Հոկտեմբերի 1-ից. Պրահա, Համբուրգ (շաբաթական 3 անգամ) Հոկտեմբերի 2-ից. Նիցցա (շաբաթական 3 անգամ), Պաֆոս (շաբաթական 2 անգամ) Հոկտեմբերի 15-ից. Նեապոլ (շաբաթական 3 անգամ) Հոկտեմբերի 26-ից. Բուխարեստ, Բարի (շաբաթական 2 անգամ) Հոկտեմբերի 28-ից. Մեմինգեն (շաբաթական 2 անգամ) Դորտմունդի հաճախականություն. Կավելանա մինչև շաբաթական 4 թռիչք Տոմսերի գներ. Սկսած 29.99 եվրոյից
Ալմելոյի ՀՄԸՄ-ը «Խարույկ 2025»
Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելօ մասնաճյուղը լավ էր նախապատրաստվել իր 17-րդ Ընդհանուր Բանակումին, որն անցկացվեց այս օրերին։ Ջերմ էր սկաուտական ավանդական խարույկի արարողությունը՝ երգերով, համախմբվածությամբ և երիտասարդական մթնոլորտով։
Խարույկը՝ որպես հայկական սկաուտական մշակույթի բաղադրիչ, ծառայում է երիտասարդներին միավորելու, ազգային ու համայնքային արժեքները փոխանցելու նպատակին։ Ալմելոյի ՀՄԸՄ-ը հիշեցնում է իր «Միշտ պատրաստ և ծառայող» նշանաբանի մասին՝ հատկապես իր հիմնադրման 30-ամյակին։
Մայիսի 5-ը Նիդերլանդներում նշվող Հաղթանակի օրը (Bevrijdingsdag)՝ բեմում գտնվող Նիդերլանդների և Լեհաստանի ղեկավարների ուղղությամբ ծխարձակող նռնակ է նետվել:
«Աբովյան» մշակութային միությունը մայիսի 5-ին, ժամը 12:30-ից մինչև 14:30-ը միության իր հասցեում կազմակերպեց «Ազատության ճաշկերույթ»: Ճաշկերույթի ժամանակ «Աբովյան» կենտրոնում Ինգա Դրոստից բացի «Հայերի մասնակցությունը նիդերլանդական դիմադրության շարժմանը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ անկախ հետազոտող Յորիս Վերստեգը։
Այս տավա «Ազատության ճաշկերույթը» նվիրված է Նիդերլանդների ազատագրման 80-ամյակին, «Աբովյան» մշակութային միության պարախումբն իր մասնակցությունն ունեցավ քաղաքապետարանի ճեմասրահում որտեղ այլ խմբերի հետ հանդես եկավ գեղարվեստական ծրագրով։
Введите описание картинки
«Եվրատեսիլ 2025»-ի հայկական պատվիրակությունը մեկնեց Բազել
Հայաստանի ներկայացուցիչը՝ Պարգը, արդեն գտնվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ մասնակցելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 2025 թվականի փուլին։ Մեր պատվիրակությունը միացել է մյուս երկրների ներկայացուցիչներին՝ մրցույթային ծրագրին նախապատրաստվելու համար։
Այսօր նախատեսված է Պարգի առաջին բեմական փորձը։ Սա կարևոր պահ է ինչպես երգչի, այնպես էլ ողջ ստեղծագործական թիմի համար։
Մենք հաջողություն ենք մաղթում Պարգին։ Թող այս ճանապարհը լինի հաղթական։
Հայ-Հոլանդական մշակութային խաչմերուկ / Armenian-Dutch cultural crossroads
TIR MEDIA-ն ահա այսպես է ներկայացրել Նիդերլանդներից Հայաստան ժամանած «Կռունկ» խմբին, նրանք հյուրընկալել էին Սահակ Սահակյան թանգարանում և շփվել հայկական ինքնագործ խմբերի հետ:
«Տեսանjութը մի յուրօրինակ երևույթի մասին է, որը կապում է երկու տարբեր բայց միմիանց շատ հարազատ մշակույթներ՝ հոլանդական և հայկական: Նիդերլանդներում ստեղծված այս երգչախումբը ավելի քան տասը տարի գործում է և կոչվում է «Կռունկ»: Զարմանալին այն է, որ այս խմբի անդամները հոլանդացիներ են, սակայն նրանք իրենց սրտում պահում են հայկական երգի հանդեպ անսահման սեր և նվիրում:
«Կռունկ»-ի կատարումներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Կոմիտասի անմահ ստեղծագործությունները: Նրանց կատարմամբ հնչող հայկական ժողովրդական և հոգևոր երգերը նոր շունչ են ստանում՝ հասնելով հոլանդացի ունկնդրի սրտին և հաղորդելով հայկական մշակույթի խորքն ու գեղեցկությունը:
Եկեք միասին հետևենք այս յուրօրինակ խմբի կատարումներին և ծանոթանանք նրանց ոգեշնչող գործունեությանը, որը կամուրջ է հանդիսանում երկու ազգերի միջև՝ միավորելով նրանց երաժշտության Կոմիտասյան զորությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր «Մեծ Հայք» քաղաքակրթական դաշինքի ջանքերով, որը նպատակ ունի տարածելու հայկական մշակույթն ու ազգային արժեքները»:
Այս խորհրդանշական օրը դեսպանատունը նաև պայմանագրեր կնքեց «Հետք» հետաքննող լրագրողների կազմակերպության և «Անտիֆոսֆորուս» տելեգրամ ալիքի հետ: Դեսպանատան ֆինանսավորմամբ մեկ այլ՝ «Բացատրելով ժողովրդավարությունը» նախագծով Հայաստանի 15 լրագրողներ շուտով վերապատրաստման և բազմաժանր նյութեր թողարկելու հնարավորություն կունենան։
Նիդերլանդների կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը ազատ և որակյալ մեդիայի զարգացմանը Հայաստանում և աշխարհում:
Երևանում դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը ներկա է եղել «Ծիրանի Ծառ»-ի համերգին և տպավորվել իր հայրենակիցների հայերեն կատարումներով ու հայկական երաժշտությամբ։ Արմավիրի մարզի Այգեկ համայնքում նա մասնակցել է «Կռունկ» համույթի և տեղի դպրոցի համատեղ միջոցառմանը։ «Կռունկ»-ի երաժիշտները բացահայտել են Հայաստանի գեղեցկությունը և հայկական հյուրընկալությունը, իսկ այգեկցիներն իրենց հերթին հոլանդական ոճով հեծանվարշավ են կազմակերպել։
Երաժշտությունն, անկասկած, այս ամենի հիմքն ու ոգեշնչող ուժն էր՝ միավորելով երկու երկրների մարդկանց և մշակույթները։
ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍ Զատիկ վարդապետ Ավետիքյան (Բելգիա) Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ ‭‭ՀՈՎՀԱՆՆԵՍ‬ ‭3‬:‭2‬ Ճշմարտությանը հավատացողն եմ, այդ ճշմարտության համար գործողն եմ։
ՈՒՐԱԽ ԱԼԻՔՈՎ Մայիսի մեկն է...
Введите описание картинки
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է.
«Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։
Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։
Ուրախ եմ արձանագրել, որ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Առանձնահատուկ կարևորում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր համագործակցության հետագա զարգացումը։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»
Դեսից դենից․ Մայիսի 1–10, 2025
Մայիսի 1 – Աշխատանքի միջազգային օր Հայաստանում նշվեց Աշխատանքի օրը՝ մի շարք միջոցառումներով։ Որոշ քաղաքական գործիչներ, ինչպես Անդրանիկ Թևանյանը, անդրադարձան աշխատավորների առջև ծառացած խնդիրներին՝ ընդգծելով բանկային համակարգի նկատմամբ դժգոհությունները։
Մայիսի 5 ՀՀ կառավարությունը ներկայացրեց նոր հարկային բարեփոխումների նախագիծ՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին և նվազեցնել ստվերային տնտեսությունը։
Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության օր Հայաստանում նշվեց Հաղթանակի օրը՝ տարբեր միջոցառումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցեց տոնական միջոցառումներին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիում։
Մայիսի 10 Սևանա լճի մակարդակը շարունակեց բարձրանալ, ինչը մտահոգություն է առաջացրել բնապահպանների շրջանում։

No comments:

Post a Comment