The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 12 May 2025

Մայրության օրվան նվիրված տոնական միջոցառում Հաագայի Աբովյան մշակութային միությունում

 

Հաագա, Նիդերլանդներ – Մայիսի 11-ին, Մայրության օրվա կապակցությամբ, Հաագայի Աբովյան մշակութային միության սաները կազմակերպեցին տոնական միջոցառում՝ լի երգով, պարով և արտասանությամբ։ Միջոցառումը նպատակ ուներ արժևորել մայրերի դերը հայ ընտանիքում և մշակույթում, ինչպես նաև ամրապնդել սփյուռքի երիտասարդ սերնդի կապը ազգային ավանդույթների հետ։

Տոնական ծրագրի ընթացքում երեխաները հանդես եկան հայկական ժողովրդական երգերով ու պարերով, ինչպես նաև ներկայացրին մայրերին նվիրված բանաստեղծություններ։ Միջոցառման տեսագրությունը` ստորև։

Աբովյան մշակութային միությունը տարիներ շարունակ ակտիվորեն գործում է Նիդերլանդներում՝ կազմակերպելով մշակութային, կրթական և համայնքային միջոցառումներ, որոնք նպաստում են հայ ինքնության պահպանմանը սփյուռքում։

#Moederdag #Armeensevereniging #Abovian






















No comments:

Post a Comment