Նիդերլանդներում անցկացվեց հիշատակի արարողություն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Կարմիր բանակի հայ զինվորների պատվին
Մայիսի 9-ին, երբ աշխարհն անդրադառնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին, Նիդերլանդների Լեուսդեն քաղաքում Սովետական Պանթեոնում անցկացվեց հիշատակի արարողություն։ Մասնակիցները ծաղկեպսակներ ու ծաղիկներ զետեղեցին 860 Կարմիր բանակի զինվորների գերեզմաններին, որոնց թվում հանգչում են նաև 28 հայազգի զինվորներ։
Հիշատակման այս կարևոր միջոցառմանը մասնակցեց նաև Նիդերլանդների հայ համայնքը։ Ամստերդամի հայ համայնքի անունից ծաղկեպսակ զետեղվեց պանթեոնի կենտրոնական հուշարձանի մոտ, իսկ հայ զինվորների գերեզմաններին դրվեցին ծաղիկներ։ Արարողությունն ավարտվեց Տեր Տարոն քահանա Թադևոսյանի նրանց հոգիների հանգստության համար արված աղոթքով։
2020 թվականից ի վեր Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը և Սուրբ Հոգի եկեղեցու ծխական խորհուրդը պնամակալության են վերցրել այդ զինվորներից յոթի գերեզմանները՝ պահելով նրանց հիշատակը։ Զոհված զինվորների հարազատների որոնման աշխատանքներն իրականացնում է Սովետական Պանթեոնի հիմնադրամը՝ փորձելով վերականգնել նրանցից յուրաքանչյուրի անհատական պատմությունները։
No comments:
Post a Comment