Մայիսի 4-ին Նիդերլանդներում նշվում է Հիշատակի ազգային օրը (Dodenherdenking)՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրանից հետո զինված հակամարտությունների ընթացքում զոհվածների։ Երկրի ողջ տարածքում այս օրը քաղաքացիները մասնակցում են լռության արարողություններին և հարգանքի տուրք մատուցում զոհվածների հիշատակին։
Մաստրիխտի հայ համայնքը ևս միացել է այս ազգային հիշատակի օրվան՝ ծաղկեպսակ զետեղելով քաղաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի առջև։ Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց մասնակցությամբ ընդգծել են խաղաղության ու համերաշխության կարևորությունը, ինչպես նաև հարգանք են հայտնել Նիդերլանդների պատմության և զոհվածների հիշատակի նկատմամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ը Նիդերլանդներում հանդիսանում է Հաղթանակի օր (Bevrijdingsdag)՝ նացիստական օկուպացիայից ազատագրման տոն, երբ երկրով մեկ տոնակատարություններ են անցկացվում՝ ընդգծելով ազատության արժեքը
No comments:
Post a Comment