The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 6 May 2025

Սոնա Սահակյանի արվեստը ցուցադրվում է Նիդերլանդների երեք հեղինակավոր վայրերում


Հայ արվեստագետ Սոնա Սահակյանը շարունակում է հիացնել միջազգային արվեստասեր հանրությանը։ Նրա նոր ստեղծագործությունները այս գարնանը և ամռանը ներկայացված են Նիդերլանդների մի քանի հեղինակավոր ցուցասրահներում։

Սոնա Սահակյանը վերջերս ընտրվել է իր լուսանկարչական շարքով՝ «Ժամանակի միաձուլումը», մասնակցելու Խրոնինգեն նահանգի Museum Westerwolde (MOW) թանգարանում անցկացվող «Verdwalen» (Մոլորվել) ցուցահանդեսին։ Մասնակիցներից ընտրվել են ընդամենը 33 արվեստագետներ՝ ավելի քան 100 հայտերից։

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 15։00-ին, իսկ այցելուների մուտքը սկսվում է 14։30-ից։ Սոնայի աշխատանքները կլինեն թանգարանում մինչև 2025թ. նոյեմբերի 30-ը, և ըստ նրա՝ սա բացառիկ հնարավորություն է իր նոր ստեղծագործությունները ներկայացնելու թանգարանային միջավայրում և հասնելու լայն հանդիսատեսի։

Museum Westerwolde (MOW)
Հասցե՝ Hoofdweg 161, 9695 AE Bellingwolde, Groningen
Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթի - կիրակի 11։00 - 17։00
Մանրամասն՝ www.hetmow.nl

Բացի այդ, Սոնա Սահակյանի նոր շարքը՝ «The Warm Dance of the Cold Blue» («Սառը կարմրի ջերմ պարը»), ցուցադրվում է Kadmium պատկերասրահում՝ Դելֆտ քաղաքում։ Ցուցահանդեսը կոչվում է «Lentesalon» և բաց է մինչև մայիսի 4-ը՝ ամեն շաբաթ չորեքշաբթիից կիրակի, ժամը 12։00-ից 17։00։

Kadmium պատկերասրահ
Հասցե՝ Sint Agathaplein 4, 2611 HR Delft
Մանրամասն՝ kunstinzicht.nl

Երրորդ ցուցադրությունը տեղի է ունենում Voorburg քաղաքում՝ Kunstuitleen Voorburg պատկերասրահում, որտեղ Սոնայի մեկ այլ նոր աշխատանք ընտրվել և ընդգրկվել է SBK Voorburg-ի մշտական հավաքածուում։ Ցուցադրությունը վերնագրված է «Kleurrijk Voorjaar» («Գունեղ գարուն») և բաց է մինչև մայիս ամսվա վերջ՝ երեքշաբթիից շաբաթ 10։00-ից 17։00։

Kunstuitleen Voorburg
Հասցե՝ Herenstraat 92, 2271 CK Voorburg
Տես՝ sbkvoorburg.nl

«Ես ստեղծել եմ նոր աշխարհներ՝ լուսանկարների միջոցով, որոնք միահյուսում են հիշողությունը, ժամանակը և ներքին պատկերը։ Շատ ուրախ եմ, որ կարող եմ այս ստեղծագործությունները ներկայացնել թանգարանային մակարդակով և կիսվել իմ տեսլականով լայն լսարանի հետ», – նշում է Սոնան։

Սոնա Սահակյանի ստեղծագործությունները ներկայացնում են խորհրդավոր, երբեմն երազային աշխարհներ, որտեղ լուսանկարչությունն անցնում է վավերագրական շերտից դեպի խորհրդանշական ու նուրբ զգայական տարածք։ Նրա մասնակցությունը միանգամից երեք տարբեր ցուցահանդեսների՝ Միջազգային և տեղական մակարդակում, վկայում է իր արվեստի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Այս գարնանը և ամռանը հնարավորությունն ունեք անձամբ տեսնել Սոնա Սահակյանի յուրօրինակ ստեղծագործությունները, որոնք կարծես մղում են մեզ մոլորվելու ժամանակի ու գույների մեջ։

No comments:

Post a Comment