De Siciliaanse zon is nu in Nederland: Favorito – heerlijke pizza’s in Oostburg
Dat betekent dat u niet naar Italië hoeft te reizen om van dit smakelijke gerecht te genieten, want het wereldberoemde Italiaanse gerecht is nu hierheen gekomen. Pizza is altijd een symbool geweest van vakmanschap en hoogwaardige ingrediënten. Toch weten maar weinigen dat een échte pizza niet alleen uit een recept bestaat, maar ook uit het hart en de hand van de pizzabakker. Met precies dit vakmanschap en de zonovergoten ingrediënten uit Sicilië zal vanaf oktober een van de beste Italiaanse koks de inwoners van Oostburg en de omliggende dorpen verrassen. De pizza’s van het merk Favorito, bereid met ecologisch pure en zonovergoten Siciliaanse producten, zullen uitgroeien tot een nieuwe lokale smaaktraditie. Verse olijfolie, sappige tomaten, geurige basilicum en fijne kazen – alles rechtstreeks uit Italië gehaald, zodat elk stukje de warmte van de Middellandse Zee overbrengt. 📅 Vanaf 1 oktober kunt u uw favoriete Favorito-pizza’s bestellen, met de mogelijkheid om vooruit te reserveren voor de komende maanden. Een prachtige kans om familiediners, vriendschappelijke ontmoetingen of speciale momenten te delen met échte Italiaanse smaken. Opening: 1 oktober Adres: Brouwerijstraat 3, 4501CM Oostburg, 17.00 – 20.00
🌟 Waarom kiezen voor Favorito:
✅ Bereid volgens traditionele Siciliaanse recepten ✅ Alleen ecologisch zuivere en hoogwaardige Italiaanse producten ✅ Een chef-kok die bekendstaat om zijn vakmanschap én muzikaliteit ✅ Vers bereid en direct geserveerd
De warmte van de Italiaanse keuken en de Siciliaanse zon komt nu naar u toe – midden in het hart van Oostburg. Favorito-pizza’s beloven uw favoriete en meest geliefde gerecht te worden.
📞 Bestellingen: 0117 234 422
📍 Bezorging in Oostburg en omliggende dorpen – bestellingen vooraf gewenst
Սիցիլիական արևն արդեն Նիդերլանդներում է․ Favorito ֆիրմային համեղ պիցաներ Օստթբուրգում
Դա նշանակում է, որ պետք չէ այցելեք Իտալիա համեղ այս կերակուրը վայելելու, այլ Իտալական աշխարհահռչակ համեղ ուտեստը ինքն է այցելել այստեղ: Պիցան միշտ եղել է վարպետության և բարձրորակ մթերքների խորհրդանիշ։ Սակայն քչերը գիտեն, որ իսկական պիցան ոչ միայն բաղադրատոմսի, այլև խոհարարի սրտի ու ձեռքի գործն է։ Հենց այսպիսի վարպետությամբ և Սիցիլիայի արևով լի մթերքներով է հոկտեմբերից հյուրընկալվելու Նիդերլանդների Զելանդ նահանգի Օստթբուրգ քաղաքապետարանի և հարակից բնակավայրերի բնակիչներին անակնկալ բերող իտալացի լավագույն խոհարարը։ Favorito ապրանքատեսակի պիցաները՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր, արևահամ սիցիլիական մթերքներից, կդառնան տեղի նոր համային ավանդույթը։ Թարմ ձիթապտղի յուղ, հյութալի լոլիկ, բուրավետ բազիլիկ և ընտիր պանիրներ – ամեն ինչ բերված է հենց Իտալիայից, որպեսզի յուրաքանչյուր պատառիկ փոխանցի Միջերկրական ծովի ջերմությունը։
📅 Հոկտեմբերից մեկից սկսած դուք արդեն կարող եք պատվիրել ձեր սիրելի Favorito պիցաները՝ նախապես ամրագրելով նաև հետագա ամիսների համար։ Սա հիանալի հնարավորություն է կիսելու ընտանեկան ընթրիքները, ընկերական հանդիպումները կամ հատուկ պահերը իսկական իտալական համերով։
Բացման օր`Հոկտեմբերի 1-ին Հասցե` Brouwerijstraat 3, 4501CM Oostburg, 17.00 -20.00
🌟 Ինչու ընտրել Favorito․
✅ Պատրաստվում է սիցիլիական ավանդական բաղադրատոմսերով ✅ Միայն էկոլոգիապես մաքուր և բարձրորակ իտալական մթերքներ ✅ Խոհարար՝ ով հայտնի է իր անելիքով ու երաժշտական շնորհքով: ✅ Թարմ պատրաստված և անմիջապես մատուցվող պիցաներ
Հիմա իտալական խոհանոցի ջերմությունն ու Սիցիլիայի արևը ձեզ մոտ է գալիս՝ հենց Օստթբուրգի սրտում։ Favorito պիցաները խոստանում են դառնալ ձեր ամենասիրելի ու պահանջված ուտեստը։
📞 Պատվերների համար՝ 0117 234 422
📍 Նախատեսվում է առաքել Օստթբուրգ և հարակից համայնքներ, պատվերները` նախօրոք:
Ծանոթացեք. Անի Զալինյան․ Դեպի Նիդերլանդների խորհրդարան
Հոլանդահայ քաղաքական գործիչ Անի Զալինյանը, ով ներկայումս ծառայում է որպես Հեմսկերքի համայնքի wethouder (փոխքաղաքապետ), առաջադրվել է Նիդերլանդների Tweede Kamer-ի (Ներկայացուցիչների պալատ) 2025 թ․ հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին։ Նա ընդգրկված է GroenLinks կուսակցության ցուցակում՝ 15-րդ համարի ներքո։
Այդ տեղը ցուցակում ունի կարևոր նշանակություն, քանի որ GroenLinks-ը նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարանում ապահովել էր ավելին` քան 15 մանդատն է։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ընտրություններից հետո Զալինյանը կարող է դառնալ Նիդերլանդների առաջին հայազգի պատգամավորն ազգային ժողովում:
Ով է Անի Զալինյանը
Անի Զալինյանը մասնագիտությամբ իրավաբան է՝ պետական և վարչական իրավունքի ոլորտում։ Քաղաքականություն մտնելու հիմնական դրդապատճառը եղել է հավատը, որ յուրաքանչյուր մարդ արժանի է կայուն հիմքի՝ ապահով տուն, որակյալ առողջապահություն, կրթություն և ապրելու համար անվտանգ ու կայուն միջավայր։
Նա բազմիցս ընդգծել է, որ քաղաքականությունը պետք է իրական լուծումներ տա իրական խնդիրներին։ Իր խոսքերով՝ «Շատ մարդիկ այսօր աշխատում են գոյատևելու համար, ոչ թե ապրելու։ Դա պետք է փոխվի»։
2024 թ․ Անի Զալինյանը ճանաչվեց «Տարվա երիտասարդ կառավարիչ», երբ որպես Հեմսկերքի փոխքաղաքապետ հաջողությամբ զբաղվեց բարդ սոցիալական և բնապահպանական հարցերով իր միսիան։ Նրա առանձնահատկությունն այն է, որ կարողանում է դժվարին իրավական և քաղաքական թեմաները մատուցել պարզ ու հասկանալի ձևով՝ մարդկանց ներգրավելով իր տեսլականում։
Ինչու է սա կարևոր
Զալինյանի հնարավոր ընտրվելը կարող է պատմական պահ դառնալ Նիդերլանդների հայ համայնքի համար։ Դա ոչ միայն կխորհրդանշի հայերի ներդրումը հոլանդական հասարակության մեջ, այլև կնշանակի, որ նրանց ձայնը լսելի կլինի երկրի քաղաքականության բարձրագույն մակարդակներում։ Մենք դեռ տարիներ առաջ էինք կանխորոշել, որ հայերը Նիդերլանդների հասարակության մեջ իրենց ծանրակշիռ դերն ու դիրքն են զբաղեցնում:
Հիմա մնում է համբերությամբ սպասել հոկտեմբերի 29-ին և օգտվել ընտրության հնարավորությունից։ Ինչպես նշում են կուսակցության համակիրները՝ յուրաքանչյուր ձայն կարող է վճռորոշ լինել։ Եթե արդյունքները լինեն այնպես, ինչպես կանխատեսվում է, ապա առաջին անգամ Նիդերլանդների խորհրդարանում կներկայանա հայազգի պատգամավոր՝ Անի Զալինյանը։
Արտակ Ավդալյանը 34 տարեկան է, ծնվել է Երևանում, Հայաստան։ Նա շուրջ տասներկու տարի ապրել է Նիդերլանդների տարբեր ապաստարանային կենտրոններում (AZC) և այդ ընթացքում մոտիկից տեսել է երկրի ներկայիս ապաստանի ու ներգաղթի քաղաքականության թերությունները։ Այդ փորձառությունը ձևավորել է նրա աշխարհայացքը և վճռականությունը՝ նպաստելու խիստ, արդար և կառավարելի քաղաքականության ձևավորմանը, որպեսզի Նիդերլանդները պահպանեն իրենց անվտանգությունը, մշակույթը և արժեքները։
Ներկայումս նա բնակվում է Բեեքդալեն (Beekdaelen) համայնքում, աշխատում է Լիմբուրգի ոստիկանության հետաքննիչ (rechercheur) և սովորում իրավագիտություն Nederlands Talen Instituut-ում։ Իր մասնագիտական գործունեությամբ նա ամեն օր ներդրում է ունենում հասարակության անվտանգության գործում։
Արտակ Ավդալյանը ակտիվ է Նիդերլանդների JA21 պահպանողական-լիբերալ կուսակցության կազմում։ Նա առաջին անգամ քաղաքական դաշտ մտավ 2023 թ․ նահանգային խորհրդի ընտրություններում որպես JA21 թեկնածու։ Այժմ նա առաջադրվել է Tweede Kamer-ի (Ներկայացուցիչների պալատ) 2025 թ․ հոկտեմբերի 29-ի ընտրություններում՝ նպատակ ունենալով իր անձնական փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել Նիդերլանդների համար իրատեսական, արդյունավետ և արդարացի լուծումներ մշակելու գործին։
Bright Future Democracy Project / Interview Harry van Bommel
Breaking Barriers: Women’s Role in Strengthening Democratic Governance”
Female participation in politics is no longer just about representation – it is about how societies debate, legislate, and drive change. Around the world, discussions on equal pay, parental leave, and workplace representation are now part of mainstream political conversations. Yet in most countries, true equality is still out of reach. To explore this issue, we spoke with Harry van Bommel, a Dutch politician with nearly twenty years in parliament as a member of the Socialist Party (SP). He focused on foreign affairs and human rights, and also participated in international election missions with the OSCE, giving him a wide perspective on political systems.
Progress and Fragility
Harry van Bommel notes that the Netherlands has made progress in women’s political representation but warns that these gains remain fragile. Without strong legal backing and cultural change, they could easily be lost. He recalls that when he first entered parliament, women were rare and it was unusual for a woman to chair a committee. Today, female MPs are a structural part of Dutch political life. “Women bring different emphases into politics,” - he says, - “often prioritising education, healthcare, and human rights - topics that directly affect daily life. Their presence ensures these issues are taken seriously in decision-making.” He adds that women also challenge the traditional pace and style of debate, asking questions about long-term societal impacts rather than short-term political gains. “It is not just about numbers; it is about how debates are shaped, how priorities are set, and how inclusive legislation becomes”.
The Role of Advocacy
Harry van Bommel credits persistent advocacy from feminists and women leaders for these changes. “We had feminists on the front line who demanded that the position of women be taken seriously. Their efforts made gender equality part of broader political debates in the Netherlands.” He sees the changes as both structural and cultural. Women in leadership challenge old stereotypes, encourage younger generations, and ensure policies reflect the needs of everyone, not just half the population.
International Influence
International organisations also play a role in promoting gender equality. Harry van Bommel emphasizes that women’s rights are inseparable from human rights and stresses sharing successful examples globally. He believes that women in other countries, including Eastern Europe, will follow the Netherlands’ example and demand the same rights.
Challenges Remain
Despite progress, significant challenges persist. Issues such as equal pay, part-time work for men and women, and underrepresentation in certain fields, including the military, remain unresolved. Progress is uneven across political parties. For example, the orthodox Christian party SGP only recently allowed women in parliament due to legal pressure. Mr. van Bommel stresses the importance of legal protections, like equal pay laws, which ensure that even if society shifts, women’s hard-won rights remain intact.
Cultural Change is Key
Full gender equality is not just about laws – it’s about culture. Politics is still male-dominated, and women’s contributions are sometimes overlooked. The Netherlands has yet to see a female prime minister. Harry van Bommel contends that the potential for meaningful change exists, yet cultural norms and party structures frequently undervalue the pivotal role of women in leading and shaping this transformation. Public pressure, civic involvement, and education are essential. “Equality will not be achieved while women in leadership are seen as exceptional rather than standard,” - he says.
A Strong Democracy Requires Equality
Ultimately, gender equality is essential for a strong democracy. Laws provide a foundation, but their true meaning comes from participation, culture, and dialogue. Rights must be claimed, defended, and exercised. The political voice of women is no exception. We truly believe that Dutch democracy will only reach its full promise when women are fully represented at all levels - from parliament to the prime minister’s office.
2021 թվականի մարտի 10-ին Կեմերովոյի մարզի հայերի միությունը դիմեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինին։ Դիմումը ստորագրել էր կազմակերպության նախագահ Գ. Ա. Անտոնովը։ Հիմնական պահանջը հստակ էր՝ չերկարաձգել և չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ կնքված 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ամոթալի պայմանագրերը, որոնք, ըստ կազմակերպության, պատմական անարդարության խորհրդանիշ են։
Միությունը հիմնավորում է իր դիրքորոշումը հետևյալ փաստերով․ պայմանագրերը կնքվել են բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության, այն ժամանակ, երբ երկու պետություններն էլ չունեին միջազգային ճանաչում։ Այս համաձայնագրերը, ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, խախտել են հայ ժողովրդի իրավունքները և նպաստել պատմական հայկական հողերի կորստին։ Բացի այդ, դիմումում ընդգծվում է, որ Թուրքիան բազմիցս խախտել է պայմանագրերի դրույթները, իսկ նրա քաղաքականությունը հակառուսական բնույթ է կրել։
Կազմակերպությունը նաև դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված պայմանագրերը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերը վերանայելու կամ չեղյալ համարելու իրավասություն չունի։ Գերագույն դատարանի վերաքննիչ խորհուրդը թողել է որոշումը ուժի մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ներքին դատարանները նման հարցերի լուծման լիազորություն չունեն։ Ըստ էության, Գերագույն դատարանը պարզաբանեց, որ այդպիսի գնահատական կարող է տալ միայն միջազգային իրավասու մարմին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային քաղաքացիական դատարանը։
Այս իրադարձությունները կրկին հիշեցրել են մեկ կարևոր փաստ․ անկախ Հայաստանի գոյության 35 տարիների ընթացքում որևէ պետական քայլ չի ձեռնարկվել 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման գործարկման ուղղությամբ, որը միջազգային իրավունքի համաձայն մնում է միակ օրինական հիմքը հայկական հողերի հարցում։
Այսօր «Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպությանը պատրաստում է փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝ ՄԱԿ դիմելու համար՝ պահանջելով վերանայել և անվավեր ճանաչել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը և գործարկել Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումը։
Ուղերձ-կոչ հայ ժողովրդին
Մենք՝ Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչներս, դիմում ենք Հայաստանի, և աշխարհասփյուռ հայությանը․
մեր ժողովուրդը դարեր շարունակ կրել է ծանր կորուստներ և անարդարություններ։ Այսօր եկել է միասնության պահը։ Մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտավորականներին և հայրենասեր անհատներին միանալ մեր նախաձեռնությանը։ Սա պայքար է անցյալի պատմական արդարության վերականգման, օրենքի հանդեպ անարդար ու խայտառակ պայմանագրերը բեկանելու, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման և մեր ապագայի ամրապնդման համար։
Միասնաբար բարձրացնելով մեր ձայնը միջազգային իրավունքի հարթակներում՝ մենք կարող ենք հիշեցնել աշխարհին Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման և Սևրի պայմանագրի մասին։ Դրանք շարունակում են մնալ իրավական փաստաթղթեր, որոնք արձանագրում են մեր ժողովրդի արդար պահանջները։
Մենք հավատում ենք, որ միասնական ջանքերով հնարավոր է վերականգնել ճշմարտությունը և ամրապնդել հայության ապագան։ Թող այս կոչը դառնա մեր ժողովրդի համախմբման նոր սկիզբ։
«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության նախագահ
Պաղեստինի քաղաքական դաշտում վերջին տարիներին առավել նկատելի է դարձել հայազգի պատմաբան և քաղաքական գործիչ Վարսեն Աղաբեկյանը (Varsen Aghabekian)։ Նա 1958 թվականին ծնվել է Հորդանանում՝ պաղեստինահայ ընտանիքում։ Կրթությունը ստացել է ԱՄՆ-ում․ 1983-ին մագիստրոսի աստիճան է ստացել Պերդյու համալսարանում (Indiana University–Purdue University), իսկ քաղաքականության և կառավարման դոկտորի կոչում՝ Փիթսբուրգի համալսարանում։
Աղաբեկյանը շուրջ երկու տասնամյակ դասավանդել է Երուսաղեմի Ալ-Քուդս համալսարանում՝ Հանրային առողջության դպրոցում և Առողջապահական մասնագիտությունների ֆակուլտետում։ 1995-1998-ին եղել է առողջապահական մասնագիտությունների դեկան, 1998-2000-ին՝ ավարտական ուսուցման դեկան։ Նրա գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են առողջապահական քաղաքականությանը, կրթության կառավարմանը, Երուսաղեմի համայնքային զարգացումներին, ինչպես նաև կանանց ու երիտասարդության հարցերին։
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական ու մարդու իրավունքների ոլորտներին։ 2006-2018 թվականներին անդամ է եղել Մարդու իրավունքների պաղեստինյան անկախ հանձնաժողովին, որի վերջին երեք տարիներին ծառայել է որպես գլխավոր հանձնակատար։ Աղաբեկյանը մի շարք խորհրդատվական խորհուրդների և կառույցների անդամ է, այդ թվում՝ Պաղեստինի եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական կոմիտեի։
Աղաբեկյանի պետական կարիերան սկսվել է Պաղեստինի նախագահի գրասենյակում, որտեղ ղեկավարել է կարողությունների և կառույցների զարգացման ծրագրեր։ 2024 թ. մարտին նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի և միգրացիայի հարցերով պետնախարար, իսկ 2025 թ. կեսերից արդեն ստանձնել է Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնը։ Նրա ղեկավարած քաղաքական գիծը շեշտում է հումանիտար օգնության համապարփակ ծրագրերը, Գազայի հատվածի և Արևմտյան ափի վերականգնման ջանքերը, ինչպես նաև միջազգային հանրության ներգրավումը՝ ֆինանսական և քաղաքական կայունություն ապահովելու համար։
Աղաբեկյանը հայտնի է իր հավասարակշռված ու սկզբունքային դիրքորոշմամբ՝ աջակցելով երկու պետությունների լուծմանը և միջազգային իրավունքի գերակայությանը։ Վերջին ամիսներին նա ակտիվորեն մասնակցում է դիվանագիտական հանդիպումների՝ կոչ անելով տարբեր երկրներին ճանաչել Պաղեստինի պետությունը և ամրապնդել հումանիտար ու տնտեսական աջակցությունը պաղեստինցիներին։
Վարսեն Աղաբեկյանի հայկական ինքնությունը առանձնակի նշանակություն ունի պաղեստինահայ համայնքի համար։ Նրա նշանակումը բարձր պետական պաշտոնում ընկալվել է որպես հայկական համայնքի դերի ճանաչում Պաղեստինի հասարակական կյանքում։ Աղաբեկյանի հեղինակությունը տարածվում է նաև միջազգային հարթակում․ նա հաճախակի է հանդես գալիս մարդու իրավունքների և կանանց դերի վերաբերյալ հայտարարություններով, ընդգծում է բազմակարծության ու հանդուրժողականության կարևորությունը։
Այսօր Վարսեն Աղաբեկյանը համարվում է այն դիվանագետներից մեկը, ովքեր փորձում են համատեղել գիտական մոտեցումը, համայնքային ներգրավվածությունը և հումանիտար արժեքները՝ Պաղեստինի արտաքին քաղաքականության հիմքում դնելով խաղաղության ու արդարության սկզբունքները։ CivilNet-ի սպասվող բացառիկ հարցազրույցը, նախատեսված այս երեկո, հնարավորություն կտա ավելի մոտիկից ծանոթանալ նրա տեսակետներին ու առաջնահերթություններին։
Սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է մեր ժողովրդի ազատության, ինքնորոշման և պետականության վերականգնման պատմական կամքը։ Այս օրը հիշեցնում է մեզ, որ անկախությունը նվեր չէ, այլ՝ ամենօրյա պատասխանատվություն՝ պահպանելու մեր արժեքները, մշակույթը և հայրենիքի ապագան։ Թող խաղաղությունը, կայունությունը և բարօրությունը ուղեկցեն մեր հայրենիքին։ Թող նոր սերունդները ապրեն հպարտությամբ՝ անկախ և ուժեղ Հայաստանի մեջ։ Հպարտ ենք մեր արմատներով, հավատում ենք մեր ապագային։ Շնորհավոր տոնդ, Հայաստան։
Նկարիչ դիզայներ Արմեն Երիցյանի ջանքերով Երևանի Թումանյան փողոցի այս շենքը նոր գույն ու շունչ է ստացել։
Լուսանկարները` նիդ.օրագրի
Սթիվ Ջոբսի այցի մասին թուրք գիդ Ասիլ Թունչերի պատմությունները երկրում մեծ աղմուկ բարձրացրին։ Գիդը պատմել է, որ Ջոբսը թուրքերին թշնամի էր համարում և հրաժեշտ տալիս անգամ ձեռք չսեղմեց։
Թունչերը նշել է, որ երբ նրանք մտան Այա Սոֆիայի շենքը և ինքն սկսեց պատմել, որ սկզբում դա եկեղեցի էր, հետո դարձրել են մզկիթ, Սթիվ Ջոբսը սկսեց հարցեր տալ. «Դուք, մահմեդականներդ, ի՞նչ եք արել այսքան քրիստոնյաների հետ»։ Գիդը չհասցրեց ոչ մի բառ ասել, երբ Ջոբսը շարունակեց. «Դուք ցեղասպանության ենթարկեցիք 1,5 մլն հայերի, պատմեք, թե ինչպես դա եղավ»։
Թուրք գիդի ժխտումները ավելի զայրացրին Սթիվ Ջոբսին, և նա մեկ օր շուտ հեռացավ Թուրքիայից՝ գիդի հետ այլևս ոչ մի բառ չխոսելով և նրա ձեռքը օդում թողնելով։
Նշենք, որ Սթիվ Ջոբսի կենսագրության մեջ գրված է, որ նրա խորթ մայրը՝ Կլարա Ակոպյանը, Հայոց ցեղասպանությունից հետո Մալաթիայից է արտագաղթել։
«Apple»-ը համաշխարհային լեգենդ դարձրած Սթիվ Ջոբսը մահացել է քաղցկեղից՝ հոկտեմբերի 5-ին, 56 տարեկանում։
Naira Melqonyan էջից
Ինչպե՞ս հայերը սուրճի ու կահույքի հետ «հաստատվեցին» Ամստերդամում
«Օտարներին պետք է արգելե՞լ» այսպիսի շշուկներ էին այդ տարիներին պտտվում երկրով մեկ։ Ամստերդամի իշխանավորները դա լսեցին ու ծիծաղեցին․ «Բա էլ ո՞վ է մեզ սուրճ հասցնելու կամ թավշե աթոռներ բերելու»։ Իսկ այդ պահին հայերը, բառացիորեն արդեն ներս էին մտել հոլանդական շուկա։
Հայ վաճառականները 17-րդ դարում ամեն ինչի մեջ իրենց դերակատարությունն ունեին․ թելերը բերում էին Թուրքիայի ներկայիս տարածքից, ուղտի մազը (իսկ ո՞վ էր դարձել կրում ու սանրում՝ առեղծված է), այծի մազ, չամիչ, թուզ, բրինձ և, իհարկե, անփոխարինելի սուրճի հատիկներ։ Փոխարենը նրանք մյուս երկրները ողողեցին հոլանդական արտադրանքով՝ բարձրորակ կտորներով ու կահույքով, որին անգամ Ռեմբրանդտը կնախանձեր։
Բայց քաղաքական խաղերն անպակաս էին․ Փաստորեն 17-րդ դարի կեսերին այդպես էլ որոշեցին․ «Այլևս ոչ մի օտար նավ Թուրքիայից կամ Պարսկաստանից»։ Հայերը դա լսեցին ու պարզապես ուսերը թոթովեցին․ «Լավ, ուրեմն նավերը կլինեն հոլանդական, մենք այն կգնենք»։ Եվ այդպես էլ եղավ։ Օրինակ՝ Պետրոս անունով մի վաճառական, իրական նավային բաժնետոմսերի «ահռելի», մասնաբաժին ուներ մի քանի նավերում․ De Vrouw Maria Clara (կնոջ անունով), Juffrouw Ana Maria (դստեր անունով) և De Vijf Broeders («Հինգ եղբայրները»)։
Եվրոպայի ներսում հայերը նույնքան ջանասեր էին, որքան մեր օրերի առցանց խանութների պահեստային ռոբոտները։ Արխանգելսկից բերված փղոսկրի ժանիքներ, Գդանսկի սաթ, Վենետիկյան հայելիներ ( ո՞վ չի ուզում մի քիչ փառամոլ լինել), Պետերբուրգում վաճառվող ճենապակյա իրեր… նույնիսկ Իսպանիայի Սան Ռոկե եկեղեցում դրված կապույտ-սպիտակ դելֆտյան սալիկները ամենայն հավանականությամբ մի հայ վաճառականի շնորհիվ են այնտեղ հայտնվել։
Իսկ Ամստերդամի բորսան նրանց համար իսկական առևտրական խաղադաշտ էր․ պարտատոմսեր, բաժնետոմսեր, փոխադրային թղթեր, վարկային գործիքներ… Կարճ ասած՝ որտեղ փող կար, այնտեղ արդեն հայերը մի քայլ առաջ էին։
Եզրակացություն
17-րդ դարի Ամստերդամում հայ վաճառականները ոչ միայն ապրանք էին բերում ու տանում, այլև դառնում էին ֆինանսական աշխարհի ակտիվ մասնակիցներ։ Նրանք երբեք բաց չէին թողնում հարստանալու ոչ մի հնարավորություն։ Ու եթե այսօր մեր առցանց գնումների պլատֆորմները մեզ զարմացնում են իրենց արագությամբ ու բազմազանությամբ, հիշեք՝ հայ վաճառականներն արդեն այն ժամանակ նույն ոգով էին աշխատում։
Նաիրա Գասպարյան․ գիտնական, հրապարակագիր և մշակութային ավանդույթների ջերմ պաշտպան
30.08.2025/Երևան/Hay Azian
Հայաստանի ակադեմիական և մշակութային դաշտում առանձնահատուկ տեղ ունի Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Գասպարյանը։ Նա ոչ միայն գիտական գործունեությամբ է հայտնի, այլև իր հրապարակախոսական հոդվածներով, որոնք տարիներ շարունակ լույս են տեսնում ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մամուլում։
Նրա գրած նյութերը հաճախ զետեղվում են Նիդերլանդներում լույս տեսնող «Նիդերլանդական օրագիր» կայքում։ Վերջինս գործում է հասարակական հիմունքներով՝ որպես կամավորական նախաձեռնություն, և տիկին Նաիրան իր մեծ նվիրումով ու անսպառ եռանդով նպաստում է օրագրի աշխատանքին, ամեն ինչ անում է, որպեսզի ընթերցողին ներկայացնի արժեքավոր ու խորքային նյութեր։ Նրա հոդվածներում համադրվում են գիտական մտածողությունն ու մարդկային հուզականությունը․ դրանք անդրադառնում են հայ մշակույթի, պատմության և համազգային խնդիրների բազմաշերտ կողմերին։
Բացի այդ, տիկին Նաիրայի հեղինակած նյութերը հրապարակվել են նաև սփյուռքի լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Գործարար» ամսագրում։ Այստեղ նրա հրապարակումները հիմնականում նվիրված են հայության միասնականությանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը և ժամանակակից ազգային խնդիրների լուսաբանմանը։
Գասպարյանը, լինելով համալսարանական գիտաշխատող և դասախոս, առանձնանում է իր ակտիվությամբ հասարակական կյանքում։ Նրա գործունեությունը միտված է ոչ միայն գիտական մտքի զարգացմանը, այլև ազգային արժեքների պահպանմանն ու սերունդների փոխանցմանը։
Նաիրա Գասպարյանի գործունեությունը կարելի է բնութագրել որպես հայ մտավորականության լավագույն ավանդույթների շարունակություն։ Նա իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համատեղել համալսարանական ուսանողների կրթությունը, գիտական աշխատանքը և ակտիվ հրապարակախոսությունը՝ միաժամանակ մնալով հավատարիմ ազգային արժեքներին ու ժամանակի պահանջներին։
Նկարներում` Տիկին Նաիրան Հայաստանյան սփյուռքի գլխավոր հերթական համաժողովում, «Գործարար» ամսագրում Նրա հոդվածներից մեկը։
Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե (Եղսո) Չաուշի բնօրինակ լուսանկարը։ Նվիրատուն՝ Մուրադ Ուչաները, լուսանկարը պատահաբար հայտնաբերել է 2005 թ․ Այնթապի պատմական թաղամասերից մեկում՝ մի հին տան վերականգնման աշխատանքների ժամանակ պատի թաքստոցից։
Լուսանկարում Հեղինե Չաուշի մի ձեռքում ատրճանակ է, մյուսում՝ հրացան, կրծքին և գոտկատեղին կապված են փամփշտակալներ։ Լուսանկարն արվել է ամուսնու մահից հետո՝ 1910 թ․, Այնթապում` “M. H. Halladjian” լուսանկարչատանը։
Լուսանկարի դարձերեսին ձեռագիր ընծայագիր կա․ «Հանգուցեալ հերոս Գէորգ Չաուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նուէրը [անընթեռնելի բառ] Տիար Յովհաննէս և տիկին Փիդանեան․ 21 յուլիս, 1910, Հ․Յ․Դ․, Այնթապ»։
Մեծ ուրախությամբ ողջունում ենք Աբովյան մշակութային միության հայոց լեզվի նոր ուսուցչուհի տիկին Արմինե Ստեփանյանին։
Արմինեն փորձառու մանկավարժ է։ Նա ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Նա 25 տարի սիրով ու նվիրվածությամբ դասավանդել է հայոց լեզու և այլ առարկաներ Երևանի համար 100 հիմնական դպրոցում։
Նրա ոգևորության, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ նա հրաշալի համալրում է մեր ուսուցչական կազմը` տիկին Վարդուհի Առաքելյանի (հայոց լեզու և գրականություն), պարոն Ավո Կիրակոսյանի (հայոց լեզու), տիկին Լուսիկ Ներսիսյանի (պար), տիկին Սվետլանա Աղաջանյանի (երգ), պարոն Վահե Պետրոսյանի (շախմատ) և մյուսների հետ միասին։
Արմինեի ներգրավածությամբ մենք կկարողանանք շարունակել հայոց լեզվի և գրականության որակյալ մատուցումը մեր երեխաներին։
Ռոնալդոն Երևանում
Շատ լավ լուր է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիայի ընտրանուն։ Գոլերի հեղինակներն են՝ Էդուարդ Սպերցյան, Գրանտ-Լեոն Ռանոս Այս հաղթանակը մեծ խթան է մեր հավաքականի համար և կարող է կարևոր դեր խաղալ առաջիկա հանդիպումներում։
Օդապարիկի բարձրությունից բացվում է Նիդերլանդների տեսարանը․ կանաչ ու դեղին երանգներով խնամված դաշտեր, ուղիղ գծերով բաժանված հողամասեր և դրանց մեջ հարմարավետ տեղավորված փոքրիկ գյուղ՝ կարմիր կղմինդրե տանիքներով տները։
Տեսաերիզ` Արթուր Բաբայանի(Նիդ.օրագիր)։
Օդապարիկը որից տեսանկարահանվել են այս կադրերը։
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈւՄ
Երեքշաբթիից չորեքշաբթի գիշերը Լեհաստանի երկնքում խոցվել են Ուկրաինա ուղևորվող ռուսական անօդաչու թռչող սարքեր։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Սա առաջին դեպքն է, երբ Լեհաստանը իր տեղակայված բանակը մարտական վիճակի է բերել Ուկրաինայում պատերազմի ընթացքում։
Լեհական բանակը չորեքշաբթի առավոտյան վաղ հաղորդել է անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ «Զենքերը կիրառվել են օպերատիվ հրամանատարի խնդրանքով», - գրել է X-ում։
Լեհական, հոլանդական և ՆԱՏՕ-ի կործանիչները արձագանքել են, երբ ռուսական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները բազմիցս մտել են Լեհաստանի օդային տարածք։ X-ում լեհական բանակը շնորհակալություն է հայտնել հոլանդական ռազմաօդային ուժերին և ՆԱՏՕ-ին «Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու» համար։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չորեքշաբթի առավոտյան արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։ Նա ասել է, որ Լեհաստանի օդային տարածքը խախտվել է տասնինը անգամ, և որ, հավանաբար, խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ «Մենք խոցել ենք այն անօդաչու թռչող սարքերը, որոնք անմիջական սպառնալիք էին ներկայացնում»։ Տուսկը X-ում ասել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իրավիճակի վերաբերյալ։
Լեհաստանի մի քանի օդանավակայաններ փակվել են «ռազմական գործողությունների» պատճառով։ Օդանավակայանների մեծ մասը վերաբացվել է առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։ Միայն Լյուբլինի օդանավակայանը մնում է փակ։
Ուկրաինան զգուշացնում է Լեհաստան ուղղվող անօդաչու թռչող սարքերի մասին։
Անօդաչու թռչող սարքի մնացորդների որոնումները դեռևս շարունակվում են։ Ոստիկանությունը հայտնում է, որ Լյուբլինի արևելյան սահմանային շրջանում վնասված անօդաչու թռչող սարք է հայտնաբերել։ Լեհաստանի քաղաքացիներին խնդրվում է անօդաչու թռչող սարքերը թողնել այնտեղ, որտեղ դրանք գտնվում են, և չդիպչել դրանց՝ պոտենցիալ վտանգավոր նյութերի պատճառով։
X կայքում տեղադրված հաղորդագրության մեջ լեհական զինվորականները Լեհաստանի օդային տարածքի խախտումը անվանել են «ագրեսիայի ակտ» և այն համարում են «մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող իրական սպառնալիք»։ Ռուսաստանը դեռևս չի արձագանքել։
https://www.facebook.com/share/17JYatyA8k/
«Արևի շողով տողեր»
«Դեպի Հայաստան» համահայկական ՀԿ/ «Towards Armenia» Panarmenian NGO
«Դեպի Հայաստան» ՀԿ-ն հայտարարում է մանկական բանաստեղծության մրցույթ՝ նվիրված Հայաստանին։
Մրցույթին կարող են մասնակցել 6-15 տարեկան երեխաները։
Պետք է ստեղծել առնվազն 8 տողից բաղկացած բանաստեղծություն Հայաստանի մասին։
Ձեր աշխատանքները կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստի միջոցով՝ towards.armenia@gmail.com հասցեին։
Խնդրում ենք նամակում նշել նաև ձեր անունը, ազգանունը, տարիքն ու դպրոցը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ – նոյեմբերի 10։
Եզրափակիչ միջոցառումն ու մրցույթի արդյունքների ամփոփումը կկայանա Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։
Սիրով հրավիրում ենք բոլոր երեխաներին, այդ թվում Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների սաներին իրենց ստեղծագործություններով բացահայտելու հայրենիքի գեղեցկությունը և կիսվելու իրենց սրտում ծնված տողերով։
Պետությունը սխալ էր. ՄԻԵԴ-ը հաստատեց կյանքի իրավունքի խախտումները Մարտի 1-ի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրվել են լուրջ խախտումներ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների գործով։ Դատարանը եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։
Եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ զոհված Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից բացի՝ մնացած յոթ զոհերի մասով պետությունը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ Դատական ակտում շեշտվում է, որ մահվան դեպքերի քննությունները եղել են ոչ լիարժեք և անարդյունավետ, ինչն ինքնին նույնպես դիտարկվել է որպես 2-րդ հոդվածի խախտում։
Դատարանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է յուրաքանչյուր զոհի հարազատին վճարել 30 հազարական եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 35 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
Այս վճիռը միջազգային մակարդակով հաստատում է, որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերում պետության գործողությունները և հետագա քննությունը չեն ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով եղավ Նիդերլանդներում:
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam կայքն հետևյալն է հայտնում
Սիրելի հավատացյալներ,
Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ հոկտերմբերի 5-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական եկեղեցում կկատարվի մկրտության նոր ավազանի օրհնության և օծման կարգ: Ավազանի օծումը կկատարեն Արևմտյան Եւրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տեր Դանիել Եպիսկոպոս Ֆընդըկյանը:
Մկրտության ավազանը կառուցվել է ազնիվ նվիրատվությամբ «Սուրբ Հոգի» եկեղեցու բարերար լուսահոգի տիկին Վարդուհի Մարտինի: Ավազանը կառուցվել է Հայաստանում, հեղինակը հայտնի խաչքարագործ տիար Արտակ Համբարձումյանն է:
Առիթն օգտագործելով ցանկանում ենք մեր խորհին շնորհակալությունները հայտնել կազմակերպչական աշխատանքներին մասնակցած բոլոր կամավարներին: Ավազանի՝ Հայաստանից տեղափոխումը կազմակերպման ապա եկեղեցում տեղադրման աշխատանքների համար շնորհակալ ենք Արմեն Ավանեսովին, Արա սարկավագ Բակլարյանին, Գրիգոր սարկավագ Այվազանին, Սամվել Մամիկոնյանին: Ավազանի տեղադրման և բացման առիթով վերանորոգվեց, մաքրվեց և թարմացվեց եկեղեցու հատակը՝ ազնիվ նվիրատվությամբ և աշխատանքով Հովհաննես և Սարգիս Մուրադյանների:
Սիրելի հավատացյալներ, սիրով բոլորիդ կսպասենք հոկտեմբերի 5-ին, նախ սուրբ պատարագին՝ 10:00-ին, ապա մկրտության ավազանի օծման արարողությանը՝ 12:00-ին:
«Սուրբ Հոգի» եկեղեցու ծխական խորհուրդ
Հաագայում բողոքի խաղաղ ցույցը` ապաստանի քաղաքականության խստացան համար վերածվեց զանգվածային անկարգությունների․ վիրավորներ, վնասվածքներ և ձերբակալություններ, այդ մասին են հայտնում Նիդերլանդական լրատվամիջոցները։
Նիդերլանդների Հաագա քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիան, որը սկզբում ընթանում էր խաղաղ, կտրուկ վերածվեց բռնությունների։ Քաղաքապետ Յան վան Զանենը դեպքերը բնութագրել է որպես «անլսելի և Նիդերլանդներին ոչ վայել»՝ ընդգծելով, որ ըստ ստացված տեղեկությունների, խուլիգանների խմբեր ամբողջ երկրից հատուկ եկել էին անկարգություններ կազմակերպելու համար։ «Սա ցույց չէր, սա դիտավորյալ կազմակերպված խռովություն էր»,– հավելել է նա։
Հաագայի ոստիկանապետ Կարին Կրուքերտի տվյալներով՝ շուրջ 1,200 ցուցարարներ անցել են անկարգությունների։ Չնայած այն բանին, որ ոստիկանությունը նախապես զգուշացումներ ուներ նման խմբերի հնարավոր մասնակցության մասին։ Կրուքերտը նշել է, որ անկարգությունների ծավալը այնուհանդերձ կանխատեսելի չէր․ «Ես իսկապես չափազանց վրդովված եմ»։
Ցույցը սկսվել էր խաղաղ` Մալիֆելդում, սակայն ժամը 13:45-ի սահմաններում հարյուրավոր բողոքողներ դուրս են եկել A12 մայրուղի։ Ժամը 14:45-ին իշխանությունները դադարեցրել են ակցիան, և հատուկ ջոկատները ազատել են տարածքը։ Դրան հաջորդած ժամերին ցուցարարների որոշ խմբեր շարժվել են դեպի Հաագայի կենտրոն, որտեղ բռնություններ են կատարել։
Ցուցարարները հարձակվել են տարբեր օբյեկտների վրա․ նրանք կոտրել են D66 կուսակցության գրասենյակի մի քանի պատուհաններ և գրասենյակի մոտ վառել են աղբաման։ Հարձակման փորձ է եղել նաև Բինենհոֆի վրա, սակայն հատուկ ջոկատը կանխել է ներխուժումը։ Plein հրապարակում, որտեղ բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ են տեղակայված, անկարգության մասնակիցները աթոռներ, սեղաններ և բաժակներ են նետել՝ վնասելով գույքը։
Բռնությունների հետևանքով վիրավորվել են երկու ոստիկան և երկու ֆոտոլրագրող, որոնք ստացել են կապտուկներ։ Խռովարարները այրել և շրջել են մեկ ոստիկանության մեքենա։ Հիմնական ձերբակալությունները կատարվել են ոստիկանության նկատմամբ բացահայտ բռնության համար, իրավապահները հայտնել են, որ ձերբակալությունները շարունակվելու են։
Օրվա ավարտին Հաագայի փողոցներում կարգուկանոնը վերականգնվել է։ Դեպքերը լայն արձագանք են առաջացրել Նիդերլանդներում, քաղաքական գործիչները դատապարտել են տեղի ունեցածը՝ այն անվանելով «լիովին անընդունելի» և «խելահեղ»։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել նաև
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ
Հայկական ռևանշ
Զագրեբում Արթուր Սարգսյանը վերադարձրեց հայկական ըմբշամարտի պատիվը
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հայ մարզասերների համար դարձավ հպարտության ու կամքի խորհրդանիշ։ Այն պահին, երբ ադրբեջանցի Մուրադ Ահմադիևին հաջողվեց մրցությունից դուրս թողնել Հայաստանի ամենատիտղոսակիր ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, շատերին թվաց, թե հայկական գորգը ծանր հարված ստացավ։ Բայց հենց այստեղ սկսվեց իրական պատմությունը։
Ռուսաստանաբնակ մեկ այլ հայ ըմբիշ ճակատագրի բերմամբ` Արթուր Սարգսյանը կանգնեց նույն մրցակցի դեմ դիմաց։ Պատկերացրեք Աստված մի արասցե այս հանդիպումը ևս ադրբեջանցին հաղթեր։ Արթուրը գիտեր, որ սա պարզապես կիսաեզրափակիչ չէ․ սա պատասխան է՝ ինչպես սեփական արժանապատվության, այնպես էլ ամբողջ հայկական ըմբշամարտի համար։ Հավասարակշռված, բայց վստահ մենամարտում Սարգսյանը կանխեց ազերու հաղթական երթը, պարտության մատնեց Ահմադիևին, առանց բառերի ասելով` հայկական ըմբշամարտը պարտքի տակ չի մնում։
Այս հաղթանակը դուրս է անհատական հաջողության սահմաններից։ Այն ցույց տվեց, որ նույնիսկ ծանր պահին մեր մարզիկներն ունակ են վերականգնել արդարությունը և պայքարել մինչև վերջ։ Սարգսյանը ոչ միայն դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ նրան սպասում է իրանցի Մոհամմադհադի Սարավին, այլև նոր հպարտություն պարգևեց երկրպագուներին։
Անկախ եզրափակիչի արդյունքից, Զագրեբում արդեն կայացել է կարևոր հաղթանակ․ ռևանշի ոգին կենդանի է, և հայկական ըմբշամարտի փառահեղ ավանդույթները շարունակում են նոր հաղթանակներ կերտել` վկա Մալխաս Ամոյանը
Nid.oragir
Մաստրիխտի հայ համայնքի հնգամյա անդամ Գրիգոր Պօսնոյեանի հերթական մաղթանքը` Հայաստանի Անկախության տարեդարձին։
Вчера в российском городе Ярославль произошло знаменательное событие для местной армянской общины и любителей искусства: талантливая армянская дизайнер и художник Мариам Князян успешно открыла собственную художественную школу. Этот шаг стал не только большим достижением для молодых творческих личностей, но и поводом для гордости местной армянской диаспоры.
«Одной из моих больших мечт было создать место, где дети и взрослые смогут раскрыть свой творческий потенциал. Я рада, что департамент образования Ярославля доверил мне эту ответственную миссию. Надеюсь, что эта школа станет мостом между разными культурами и источником вдохновения для всех», — отметила Мариам Князян.
Департамент образования Ярославля высоко оценил профессиональные навыки и инициативу Мариам, доверив ей организацию художественной школы. Это важный сигнал о том, что армянские культурные и образовательные ценности могут быть по достоинству оценены на международной арене.
Мариам Князян получила профессиональное образование в авторитетных учебных заведениях: она окончила факультет дизайна и моделирования Академии искусства и гуманитарных наук «Рослин», а ранее обучалась на отделении миниатюрной живописи в художественном училище. Её творческий путь и преданность искусству сегодня увенчались этим значимым успехом.
Школа, открытая Мариам, ставит своей целью не только обучение живописи и дизайну, но и содействие культурному диалогу, а также вдохновение молодёжи на поиск собственного творческого пути. Представители местной армянской общины подчёркивают, что эта инициатива усиливает присутствие армянской культуры в Ярославле и открывает новые возможности для сотрудничества и самовыражения.
Это событие ещё раз доказывает, что армянский талант и искусство могут быть достойно оценены на международной арене, укрепляя связи между диаспорой и Родиной.
17.09..2025/Յարոսլավ/Նիդ.օրագիր
Երեկ` Ռուսաստանի Յարոսլավ քաղաքում տեղի հայ համայնքի և արվեստասերների համար հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել․ հայազգի տաղանդավոր դիզայներ և նկարիչ Մարիամ Կնյազյանը հաջողությամբ բացել է սեփական արվեստի դպրոցը։ Այս քայլը ոչ միայն մեծ ձեռքբերում է երիտասարդ ստեղծագործողների համար, այլև հպարտության առիթ՝ տեղի հայկական համայնքի համար։
«Իմ մեծ երազանքներից մեկն էր ստեղծել մի վայր, որտեղ երեխաներն ու մեծահասակները կարող են բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը։ Ուրախ եմ, որ Յարոսլավլի կրթության բաժինը վստահեց ինձ այս պատասխանատու գործը։ Հուսով եմ՝ այս դպրոցը կամրջելու է տարբեր մշակույթներ և կծառայի որպես ներշնչման աղբյուր բոլորի համար», — նշեց Մարիամ Կնյազյանը։
Յարոսլավլի կրթության բաժինը բարձր է գնահատել Մարիամի մասնագիտական հմտությունները և նախաձեռնությունը՝ նախապատվությունը տալով նրան արվեստի դպրոցի կազմակերպման հարցում։ Սա կարևոր ազդակ է, որ հայկական մշակութային և կրթական արժեքները կարող են բարձր գնահատվել միջազգային հարթակներում։
Մարիամ Կնյազյանը մասնագիտական կրթություն է ստացել հեղինակավոր կրթական հաստատություններում․ նա ավարտել է «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դիզայնի և մոդելավորման ֆակուլտետը, իսկ դրան նախորդել է ուսումը Արվեստի ուսումնարանի մանրանկարչության բաժնում։ Նրա ստեղծագործական ուղին և նվիրվածությունը արվեստին այսօր արդեն պսակվում են այս կարևոր հաջողությամբ։
Մարիամի բացած դպրոցը նպատակ ունի ոչ միայն դասավանդել նկարչություն և դիզայն, այլև նպաստել մշակութային երկխոսությանը և երիտասարդներին ներշնչել իրենց սեփական ստեղծագործական ուղին գտնելու համար։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ այս նախաձեռնությունը մեծացնում է հայկական մշակույթի ներկայությունը Յարոսլավլում և բացում է նոր հնարավորություններ համագործակցության ու ինքնարտահայտման համար։
Այս իրադարձությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական տաղանդն ու արվեստը կարող են միջազգային հարթակում արժանի գնահատման արժանանալ՝ սփյուռքի և հայրենիքի կապերը ավելի ամրապնդելով։
Իմ անունը Աշխեն Խուդաբախշեան է, ընտանիքում ինձ հաճախ դիմում են Այդա անունով։ Գրող և բանաստեղծուհի եմ։ Բացի դրանից՝ ես հեղինակ եմ շուրջ 300 երգերի, որոնց երաժշտությունն ու խոսքերը ես եմ ստեղծել և անձամբ երգել։
Բեմադրել եմ մի շարք թատերական ներկայացումներ և ներկայումս պատրաստվում եմ բեմադրել իմ հեղինակած երկու նոր պիեսներ։
Ծնվել եմ Իրանի հայաբնակ Իսֆահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում, որը հիմնադրվել է Շահ Աբաս թագավորի օրոք։ Սովորել եմ Քանանյան վարժարանում։ Մայրիկիս հայրը՝ իմ մեծ պապը, Անդրանիկ Զորավարի զինվորներից էր և վերապրածներից։ Սա իմ մեծագույն պարծանքն է։
Իմ «Անդրանիկ» գիրքը տպագրվել է Հայաստանում 2010 թվականին։ Այն ներառում է Հին Ջուղայի, Նախիջևանի և Նոր Ջուղայի իրական պատմությունները, որոնք գրվել են հին փաստերի հիման վրա։ Գիրքը ներկայացված է պոեմայի ձևաչափով՝ հայերեն և պարսկերեն լեզուներով։
Երկրորդ գիրքս՝ «Երգերիս շշունջները», հրատարակվել է 2015 թվականի օգոստոսին և այժմ վաճառվում է։ Այն 200 էջից բաղկացած երգերի ժողովածու է։
Ներկայումս զբաղված եմ նոր գրքիս ամփոփմամբ, որը արձակ ստեղծագործություն է՝ կազմված մանրապատումներից։ Միաժամանակ պատրաստվում եմ բեմադրելու իմ 20 պիեսներից երկուսը։ Շարունակում եմ մշակել և կատարել իմ 300 հեղինակային երգերը։ Սովորում եմ գիթառ նվագել, որպեսզի կարողանամ անձամբ կատարել իմ երգերը և փոխանցել դրանք նոր սերունդներին։ Իմ երգերը զուտ հայկական են՝ ժողովրդական, սիրային, փիլիսոփայական և այլ թեմաներով։
Սիրում եմ ծանոթանալ տարբեր երկրների հայկական համայնքների հետ և մեծ հպարտությամբ ներկայացնել մեր ազգային մշակույթը։ Ներկայում աշխատում եմ իմ արձակ ստեղծագործությունների ժողովածուի վրա՝ տպագրության պատրաստելու համար։
Անցյալում բեմադրել եմ թատերական ներկայացումներ ծննդավայրումս, իսկ այժմ ապրում եմ ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։ Մասնակցում եմ երկու միությունների գործունեությանը, որոնցից մեկում՝ «Նոր Ջուղա» միությունում, նախագահում եմ։
Այժմ Ներկայացնենք Աշխեն Խուդաբախշեան բանաստեղծություններից մեկը նվիրված Կոմիտասին, այն դարձել է նաև երգ ու հենց այդպես էլ կոչվում է`
«Երգ նուիրված Կոմիտասին»
Ինձ ո՞վ է կարող այնպէս ճանաչել ,
Ինչպէս սիրտս -ինձ։
Ինձ ո՞վ է կարող այնպէս համբերել ,
Ինչպէս հոգիս-ինձ։
Ինձ ո՞վ է կարող հենց այնպէս սիրել,
Ինչպէս կեանքս -ինձ։
Ինձ ո՞վ է կարող հզոր արարել ,
Ինչպէս միտքն իմ։
Ինձ ո՞վ է կարող միշտ սէր նուիրել ,
Ինչպէս երգերն ու պարերը մեր հին։
Ինձ ո՞վ է կարող հոգում խենթացնել ,
Ինչպէս տանջանքը՝, դարաւոր հայի։
Ինձ ո՞վ է կարող հենց այնպէս ատել,
Ինչպէս ինձ ատող և հին թշնամիս։
Այրել երգերս ,բայց այրվել այնպէս ,
Ինչպէս որ այրվեց մեղաւոր հոգին։
Թռիր իմ հոգի դէպի՝ Այրարատ,
Երգիր դարերից ելած հնչիւնով․
Երգիր բարբառս ,ազնիւ, անարատ․
Ինչպէս սուրբ լեզուս , երգեց դարերով։
Սա շատ գեղեցիկ ու խորունկ բանաստեղծություն է՝ նվիրված Կոմիտասին։ Այն կերտված է հարց–պատասխան կառուցվածքով՝ «Ինձ ո՞վ է կարող…» ձևով, որտեղ յուրաքանչյուր տող բացում է մարդու և ժողովրդի ներքին հոգեբանական ու մշակութային ինքնության նոր շերտ։ Բանաստեղծության մեջ տեսնում ենք մի քանի առանցքային գծեր․ Ինքնաճանաչում և ինքնասիրություն․ սիրտը, հոգին, միտքը ներկայացվում են որպես ամենամեծ ճանաչող և աջակցող ուժեր։
Կոմիտասյան ժառանգության գաղափար․ «երգերն ու պարերը մեր հին» հիշատակումով ընդգծվում է, որ հենց հայկական ավանդույթներն են տալիս հավերժական սեր և ուժ։
Ցավի ու պատմության հիշողություն․ «տանջանքը դարավոր հայի» և «հին թշնամիս» հիշատակումը ընդգծում են ազգային պատմական տառապանքը։
Հավերժական ոգու թռիչք․ վերջում հոգին ուղղվում է դեպի Արարատ՝ խորհրդանշելով հայրենիքի ու հավերժության ձգտումը, և երգը դառնում է սրբազան լեզվի շարունակություն։
Այս ամենը շատ բնական է հնչում, քանի որ հենց Կոմիտասն էր, որ հայ հոգին, երգն ու ցավը վերածեց համաշխարհային նշանակության երաժշտության։
Հաջողություն մաղթենք մեր հայրենակցուհուն` ցանկանալով նոր ու հաջողված ստեղծագործությունների արարում:
Սեպտեմբերի 21-ը որպես Անկախության խորհրդանիշ և քաղաքական-հասարակական իրողություն Հայաստանի համար
Ներածություն
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության պետական օրացույցում առանձնանում է որպես Անկախության օր։ Այն ոչ միայն հիշատակում է 1991թ․ ԽՍՀՄ փլուզման համատեքստում կայացած հանրաքվեի արդյունքները, այլև խորհրդանշում է հայ ժողովրդի դարավոր ձգտումը՝ վերականգնելու ինքնիշխան պետականությունը։ Անկախության օրը, հետևաբար, ունի ոչ միայն պատմական նշանակություն, այլև արդիական քաղաքական, սոցիալական և քաղաքակրթական խորհուրդ։
Պատմական համատեքստ
Հայաստանի անկախության գործընթացը պետք է դիտարկել խորհրդային համակարգի ճգնաժամի և ժողովրդավարական շարժումների ալիքի շրջանակում։ 1991թ․ սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ ընտրողների շուրջ 95 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը։ Սա դարձավ իրավաքաղաքական հիմք՝ Հայաստանի Հանրապետության վերածննդի համար։
Այս իրադարձությունը կարելի է դիտարկել որպես պատմական շարունակականության կետ․ այն կապում է Առաջին Հանրապետության (1918–1920թթ․) ժառանգությունը և Խորհրդային Հայաստանի գոյության փորձը։
Անկախության գաղափարի քաղաքակրթական նշանակությունը
Անկախությունը միայն պետականության իրավական փաստ չէ։ Այն ներառում է․
Ինքնության վերաիմաստավորում․ ազգային ինքնության նոր շերտերի ձևավորում՝ գլոբալացման պայմաններում։
Պետականության ինստիտուցիոնալացում․ պետական կառույցների ստեղծում և ամրապնդում՝ միջազգային իրավունքի շրջանակում։
Քաղաքացիական ինքնագիտակցություն․ հանրային մասնակցության և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդում։
Հայաստանի համար անկախության գաղափարը առանձնահատուկ արժեք է ստանում՝ հաշվի առնելով ժողովրդի պատմական փորձը, երբ պետականության կորուստը երկար ժամանակ հանգեցրել է օտար գերիշխանության։
Ժամանակակից մարտահրավերներ
Անկախության ձեռքբերումը ինքնին վերջնանպատակ չէր։ Այն բացեց նոր գործընթացների և դժվարությունների դուռ․
Անվտանգություն և պատերազմ․ Արցախյան հակամարտության չլուծվածությունը և տարածաշրջանային լարվածությունները շարունակում են ազդել անկախության իրականացման մակարդակի վրա։
Քաղաքական կայունություն․ ժողովրդավարության զարգացումը հաճախ բախվել է ներքին ճգնաժամերի ու իշխանության լեգիտիմության խնդիրների։
Տնտեսական անկախություն․ քաղաքական անկախությունը հաճախ հակասության մեջ է մտել տնտեսական կախվածության հետ՝ արտաքին ուժերի և էներգետիկ ռեսուրսների մատակարարման համատեքստում։
Մշակութային ինքնություն․ գլոբալացվող աշխարհում Հայաստանի առջև ծառացած է ազգային ինքնության պահպանման և արդիականացման խնդիրը։
Սիմվոլիկ և հասարակական ընկալումներ
Սեպտեմբերի 21-ը Հայաստանում ոչ միայն պետական տոն է, այլև հասարակության ինքնության վերստին ամրապնդման միջոց։ Այն խորհրդանշում է․
ժողովրդի կամարտահայտության ուժը,
պատմական արդարության վերականգնման ձգտումը,
հույսը՝ ապագայի նկատմամբ։
Սակայն պետք է նշել, որ տոնի ընկալումները հասարակության տարբեր շերտերում կարող են տարբեր լինել․ ոմանց համար այն հաղթանակի և ազատության խորհրդանիշ է, իսկ մյուսների համար՝ չիրագործված իդեալների և բաց թողնված հնարավորությունների հիշեցում։
Եզրակացություն
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի համար շատ ավելին է, քան պարզապես պատմական ամսաթիվ։ Այն խորհրդանշում է պետականության վերագտնումը, ազգային ինքնության ամրապնդումը և միջազգային հարաբերություններում ինքնուրույն դերակատարություն ունենալու ձգտումը։ Սակայն անկախության օրն իր ամբողջական իմաստով արժևորվում է ոչ թե միայն անցյալը հիշելով, այլև ապագայի պատասխանատվությամբ։
Անկախությունը Հայաստանի համար մնում է ոչ թե արդեն հասունացած իրականություն, այլ շարունակվող գործընթաց, որի ամրապնդումը պահանջում է ազգային համախմբում, արդյունավետ պետականաշինություն և ռազմավարական մտածողություն։
20.09.2025/Nid.oragir
Պատմաբան Արմեն Մարուքյանը սփյուռքի հայ դպրոցականների համար սեպտեմբերի 21֊ի առթիվ ուղերձ է պատրաստել, իսկ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վ․Կատվալյանը հայոց լեզվի մասին հանդես է եկել հետաքրքիր դասախոսությամբ: Սիրով այն ներկայացնում ենք:
ԿԵՑՑԵՔ, ԿԵՑՑԵՔ, ԿԵՑՑԵՔ գրում է արցախցի գեղեցկուհի և միշտ հոգու ու կամքի ուժով համայն հայությանը հայտնի Նանար Պողոսյանը/Nanar Poghosyan/, ով չկա մասնագիտություն որին չտիրապետի, բայց որոնց մեջ կարևորագույն դիրքում է #ՉԿՈՏՐՎՈՂ-ՄԱՐԴ-ՏԵՍԱԿԸ ֆեյսբուքյան բաց տարածքում Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար վաստակաշատ բժիշկ Արտավազդ Սահակյանին /Artavazd Sahakyan/ և նրա թիմին, ովքեր կարողացան անձնվեր աշխատանքով քաղաքացի Թոռնիկին վերադարձնել ծնկից ներքև մարմնից անջատված ոտքը։ Նանարը՝ վերևից տեսնելով Թոռնիկի հետ տեղի ունեցածը, գոռալով հրահանգներ է տալիս, արագ կազմակերպում շտապօգնության ժամանումը առանց վայրկյան կորցնելու օգնում, որ Թոռնիկը հուսալի ձեռքերում հայտնվի։ Այս պահին վիրահատությունն ավարտված է, արդյունքը՝ գոհացուցիչ։ Երբ բոլորն իրենց տեղերում են և առաջնորդվում են ՄԱՐԴԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է կարգախոսով, միշտ հնարավոր է անհնարինը։
ARMENIAN DOCTORS HAVE RECORDED ANOTHER HEROIC ACTS
Naira Gasparyan, Ph.D. Associate Professor, YSU
for NidOragir from Yerevan, the capital of Armenia
#LONG LIVE, Nanar Poghosyan, a beauty from Artsakh who is always known to all Armenians for her strength of will and spirit, who is a master of dozen professions, but among which the #UNBREAKABLE-MAN-TYPE holds the most important position, writes in the open space of Facebook to the distinguished doctor Artavazd Sahakyan, head of the plastic reconstructive and microsurgery clinic of Heratsi University Hospital No. 1, and his team, who were able to return the torn leg to its owner – Tornik, citizen of RA. The doctors’ miraculously scrupulous work was a success. Nanar, seeing what happened to Tornik from above, shouts her instructions, quickly organizes the arrival of an ambulance, without wasting a second, helps Tornik to be in reliable hands. At this moment, the operation is complete, the result is satisfactory. When everyone is in their places and guided by the motto "HUMAN IS THE HIGHEST VALUE", the impossible is always possible.