The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 20 December 2020

Եռօրյա սուգ Հայաստանում և Արցախում

 Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի հանրապետությունում և Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ։ Արտերկրում Հայաստանի դեսպանություններում  կբացվեն սգո մատյաններ

Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հիշատակի բազմահազարանոց երթը, որին մասնակցում էին նաև գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն գրեթե բոլոր ներկայացուցիչները, կեսօրից հետո Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։

Վաղ առավոտյան պետության ղեկավարը հանդես էր եկել ուղերձով, որում անդրադարձ կատարեց  ներքաղաքական վիճակին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս նոյեմբերի 19-ին, Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առիթով, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել բոլոր նահատակների հիշատակին:

Նոյեմբերի 18-ին Գարեգին Նժդեհի հրապարակից ընդդիմության ներկայացուցիչները բազմամարդ երթով գնացել են Եռաբլուր, որտեղ հոգեհանգստյան կարգից հետո ընթերցվել են 44 -օրյա պատերազմում զոհված  հայ հերոսների անունները։ 

Այնուհետեւ ներկաները ծաղիկներ են խոնարհել  եւ մոմեր վառել զոհվածների գերեզմաններին։


 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Friday, 18 December 2020

Վիրավոր տղաները կունենան ձեռքի գերժամանակակից պրոթեզներ



Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ ՄկրտչյանըՖեյսբուքի իր էջում գրում է.«Ինչպես տեղեկացրել եմ, պատերազմի օրերին նախաձեռնել եմ մի շարք առողջապահական ծրագրեր՝ արտասահմանցի բժիշկների այց, իսլանդական ձողաձկան (cod) կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների, ամերիկյան «Genadyne» ընկերության բարձրակարգ դեղամիջոցների և վերքերը փակող վակուումային սարքերի, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար ամենագնաց մեքենայի և անհրաժեշտ բժշկական միջոցների ձեռքբերում և այլն։ Այս ամենն անհնարին կլիներ առանց սրտացավ ընկերներիս, գործընկերներիս, սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև ինձ մտերիմ օտարազգի բժիշկների, գործարարների ու քաղաքական գործիչների աջակցության։

Եվս մեկ անգամ իմ երախտիքն եմ հայտնում բոլորին։ Փակելով առողջապահական նախաձեռնությունների այս փուլը՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի նոր՝ խիստ կարևոր ձեռնարկման վրա, որ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում ձեռք ու ոտք կորցրած մեր զինվորների պրոթեզավորմա խնդրին։



Ծրագիրն իրականացնելու ենք «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոն» հետ համագործակցությամբ, որտեղ շուտով «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդների» աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա։

Ուրախությամբ նշեմ, որ իսլանդացի գործընեկրներիս աջակցությամբ արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական աշխարհահռչակ «Ossur» ընկերության հետ` ձեռքբերելու գերժամանակակից «i-Limb» ձեռքի պրոթեզներ։ Իսլանդական «Ossur»-ին զուգահեռ ձեռքի ժամանակակից պրոթեզներ գնելու պայամանվորվածություն ենք ձեռք բերել նաև գերմանահոլանդական «Ottobock» ընկերության հետ։

Ծրագիրն իր մեջ ներառելու է նաև կրթական բաղադրիչ՝ վերապատրաստման նպատակով իսլանդացի և հոլանդացի մասնագետների այց, հայաստանյան մասնագետների վերապատրաստում արտերկրում և այլն։ Արդեն պայմանավորվածություն ունենք իսլանդական «Ossur»-ի ձեռքերի պրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկի՝ Վիբե Հայդեմայի հետ, ով աշխատելու է “Զինվորի տան” մասնագետների հետ։ Ծրագրի հաջող իրականացման դեպքում առաջին անգամ Հայաստանում կտեղադրվեն նման կարգի պրոթեզներ։ Այս նախաձեռնության շահառու են լինելու հայրենքի պաշտպանության համար զեռքերը կորցրած մեր զինվորները, որոնց մի մասի հետ արդեն հանդիպել եմ, և շուտով կսկսենք նախապատրաստական աշխատանքները։


Եթե ճանաչում եք զինվորների, որոնք պատերազմի ընթացքում կորցրել են ձեռքերը, խնդրում եմ նրանց տվյալներն ուղարկել ինձ։

Մոտ օրերս կտեղեկացնենք ինչպես դրամահավաքի մեկնարկի, այնպես էլ այն կազմակերպությունների և անհատների մասին, որոնք արդեն իսկ հանգանակություններ կատարելու պատրաստակամություն են հայտնել»։



Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև

 


Բրյուսել, 18 դեկտեմբերի, 2020թ․ - Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև :
 
Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև  հրադադարի ռեժիմը  պահպանելուն և բանակցությունները  Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից: 

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն ​​խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:

 Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:

Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր  Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանվում է  Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի  Հայերի կոմիտեն  հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը  և խոսնակը:  Դեռևս  1922 թ, հիմնադրված հայկական ինստիտուտները  համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:


Բելգիայի հայերի կոմիտե

Wednesday, 16 December 2020

Միայն Հայաստանը կարող է համախմբել աշխարհասփյուռ հայերին. Մաթո Հախվերդյան

 


Ներկայացնում ենք miasin.am-ի հարցազրույցը Հաագայի հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության վարչության և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանի հետ:

– Պատերազմի օրերին Սփյուռքը միանգամից ինքնակազմակերպվեց ու հնարավոր բոլոր եղանակներով (քաղաքական, մարդասիրական, տեղեկատվական և այլն) ջանաց օգնության ձեռք մեկնել հայրենիքին. Ձեր համայնքը/կառույցը ո՞ր ուղղություններով էր այդ օրերին աշխատում և ինչպե՞ս կարողացավ օգտակար լինել Հայաստանին ու Արցախին:

– Նախ ասեմ, որ ինքնակազմակերպման առումով, դա հնարավոր էր միայն մարդասիրական, դրամահավաքի ասպարեզում։ Ավելի դժվար են քաղաքական և տեղեկատվական բնագավառները, որոնց համար հարկավոր է տարիների մեծ փորձ, փոխադարձ կապեր և կազմակերպված և բանիմաց աշխատանք։

Պատերազմի օրերին կատարված աշխատանքների մասին ես կարող եմ խոսել միայն Նիդերլանդների և մի փոքր էլ Բելգիայի հայերի մասին։ Պատերազմի առաջին օրն իսկ, երբ ես մտա Հաագայի «Աբովյան» մշակութային միության կենտրոն, այնտեղ հավաքվել էին սովորականից ավելի շատ հայեր, բոլորն էլ անհանգիստ, մտահոգված և պատրաստակամ ինչ-որ բանով օգտակար լինելու հայրենիքին։ Եղան բազմաթիվ առաջարկներ, որոշվեց կազմակերպել հավաքներ և մասնակցել տարբեր ակցիաների։

Թե՛ «Աբովյան» միությունը և թե՛ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) լծվեցին աշխատանքի` հոլանդահայ այլ կազմակերպությունների հետ միասին կազմակերպելով հանրահավաքներ, ցույցեր, Նիդերլանդների խորհրդարանին ներկայացնելով հանրագիր՝ ղարաբաղյան հիմնահարցի և ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ։ Հոլանդահայ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցեցին Բրյուսելում կազմակերպված Եվրոպայի հայության ցույցին։

Պատերազմի ընթացքում «Աբովյան» միության և հոլանդահայ այլ կառույցների անդամները միասնաբար ամեն օր լուռ հերթապահության կարգով ցույց անցկացրեցին Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի մուտքի մոտ։ Նրանք կրում էին Հայաստանի և Արցախի դրոշներ և պաստառներ՝ պահանջելով դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել պատերազմական hանցագործությունները։ Նրանք շարունակաբար շփվում էին հոլանդացի պատգամավորների, նախարարների, վարչապետի, լրագրողների և այլ մարդկանց հետ՝ տեղեկացնելով Արցախի հիմնահարցի և պատերազմական իրավիճակի մասին։

FAON-ն համագործակցելով ՀՀ դեսպանության հետ, բուռն աշխատանք ծավալեց դիմելով նիդերլանդական իշխանություններին և հատկապես՝ խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց իրազեկելով ադրբեջանա-թուրքական դաժանությունների և պատերազմական հանցագործությունների մասին։ FAON-ին հաջողվեց կազմակերպել խորհրդարանական ունկնդրումներ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ (հեռավար)։ Այդ աշխատանքների շնորհիվ, Նիդերլանդների խորհրդարանը ընդունեց մի շարք բանաձևեր՝ առաջարկելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործություններ իրագործած պատասխանատուների նկատմամբ։

Մարդասիրական օգնությունը և դրամահավաքը թե՛ Նիդերլանդներում և թե՛ Բելգիայում ինքնակազմակերպվեց շատ արագ և հավաքված գումարների հիմնական մասը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղին։ Հավաքվեց և Հայաստան ուղարկվեց դեղորայք, բժշկական սարքեր, հագուստ, բանակի համար որոշ պարագաներ և այլն։ Տեղի ունեցան նաև ինքնաբուխ ակցիաներ, ինչպես օրինակ՝ մի քանի ժամով դեպի Բելգիա տանող մայրուղիների փակումը։

– Այսօր, դժբախտաբար, ունենք մի իրականություն, որի հետ դժվար է համակերպվել: Որո՞նք են այն առաջնային նպատակակետերը, որոնց ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել: Եվ ո՞րը պետք է լինի Սփյուռքի դերակատարումն այդ հարցում:

– Ինչպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հայտարարության մեջ է նշված՝ այս դժվարին պահին հարկավոր է երկրում պահպանել կարգ ու կանոն՝ համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների, և ցուցաբերել միասնականություն, համերաշխություն և համախմբվածություն հանրապետության հրատապ հարցերին գոհացուցիչ լուծումներ տալու համար։

Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակումը, վիրավորված զինծառայողների բուժօգնությունը, զոհվածների ընտանիքների խնամքը, Արցախից տեղահան եղած ընտանիքներին մարդասիրական օժանդակության ցուցաբերումը և այլն։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ՀՀ դեսպանության հետ համատեղ աշխատում է, որպեսզի Նիդերլանդների խորհրդարանը բանաձև ընդունի Արցախի ճանաչման և Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկներով։ Սփյուռքը կարող է բացի մարդասիրական և մասնագիտական օգնությունից, աշխատել զանազան երկների իշխանությունների և արդյունաբերական հիմնարկների հետ՝ հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի։

– Նշեցիք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակումը Ձեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ի՞նչ քայլեր է կառույցը ձեռնարկո՞ւմ այս ուղղությամբ:

– Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հատուկ հանձնախումբը զբաղվում է ռազմագերիների հարցով։ Ցավոք, այդ հարցի լուծումը կախված է միջազգային կառույցներից և ձեռք բերված պայմանավորվածությունից։ Մենք փորձում ենք Կարմիր Խաչի հոլանդական գրասենյակի միջազգային բաժնի միջոցով ազդել, որպեսզի հարցը լուծվի հնարավորինս շուտ։

Մենք նրանց ենք ներկայացրել ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները և Ադրբեջանի կողմից գերիների խոշտանգումներին վերաբերող նյութեր։ Մենք հետևողականորեն հոլանդացի պատգամավորներին ենք ներկայացնում ռազմագերիների մասին տեղեկություն և փորձում նրանց միջոցով ազդել գերիների անհապաղ փոխանակման գործընթացի վրա։

Աշխատանքներ են տարվում նաև HRW և Amnesty International կազմակերպությունների հոլանդական մասնաճյուղերի հետ այդ ուղղությամբ։

– Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ի՞նչ փուլում է դատական գործն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Սոցցանցերում թուրքերի և ադրբեջանցիների հակահայ գրառումները թափ առան հայ-ադրբեջանական հուլիսյան բախումների ժամանակ և ավելի ծայրահեղ բնույթ ստացան սեպտեմբերի 27-ի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։ Ի շարս այլոց, հայերի հասցեին վիրավորական և ատելության գրառումներ է կատարել «Թուրք-ադրբեջանական մշակութային միության» նախագահ Իլհամ Աշկինը, որին հոլանդական դատարանը դատապարտել է հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով։

Այս նոր հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ներկայացրել է հոլանդական իրավական մարմիններին նոյեմբերի 27-ին։ Եթե դատախազությունը ներկայացված փաստերը բավարար համարի դատ բացելու համար, կսկսվի դատական գործը և այս անգամ ևս հավանաբար պարոն Աշկինը կհայտնվի դատարանի առաջ և կպատժվի որպես կրկնահանցագործ (ռեցիդիվիստ)։

– Պատերազմի օրերին մեկ անգամ ևս փաստեցինք, որ Սփյուռքը զորեղ ուժ է, մեր ամենամեծ հարստությունը՝ պատրաստ միշտ կանգնելու հայրենիքի կողքին: Այսօր ունենք նոր մարտահրավերներ. ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստան-Սփյուռք հետագա հարաբերությունները: Որո՞նք պետք է լինեն այն առաջնային հանգրվանները, որոնց շուրջը պետք է զարգանան այդ հարաբերությունները՝ փոխադարձաբար:

– Ինչպես հայտնի է, Հայկական սփյուռքը բազմաշերտ է և բազմաբղետ։ Առ այսօր չկան հավաստի վիճակագրական և թարմացվող մարդահամարի տվյալներ։ Դրանց բացակայության պայմաններում հնարավոր չէ լիարժեք խոսել Սփյուռքի առարկայական ներուժի մասին։ Առհասարակ, մեծ աղետների ժամանակ մարդիկ համախմբվում են և պատրաստ են աննախադեպ զոհողություններ անել։ Օրինակ՝ դա տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի, Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքների ջարդերի ժամանակ։

Պատերազմի արհավիրքը համախմբեց մեծ թվով հայերի, որոնք ոչ միայն պատրաստ էին նյութական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, այլ փորձեցին միջոցներ գտնել Հայոց բանակին օգնելու համար։ Չպետք է մոռանալ, որ վերջին տասնամյակներում արմատապես փոխվել է սփյուռքահայության կազմը։ Խորհրդային Միության փլուզումից հետո, դասական կամ «հին» սփյուռքահայությունը համալրվել է հիմնականում Հայաստանից արտագաղթած հայությամբ։

Փոխվում են նաև սփյուռքահայ կառույցների աշխատանքների բնույթը և նախասիրությունները։ Հայաստանից արտագաղթած հայերից շատերը ներգրավված չեն գոյություն ունեցող հայկական կրթական, մշակութային և հասարակական կառույցներում, սակայն նրանք փորձում են ստեղծել նոր, հիմնականում բարեգործական կազմակերպություններ։

Վերջին պատերազմի ընթացքում Հայաստանից արտագաղթած հայերը չափազանց աշխուժացան, ակտիվորեն «ինքնակազմակերպվեցին» և կատարեցին հիմնականում մեծ նվիրատվություններ համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղին։ Նրանցից շատերն արդեն իսկ սկսել են հեռանալ հայկական համայնքային կյանքից։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումը կախված է առաջին հերթին Հայաստանից։ Միայն Հայաստանը կարող է համախմբել աշխարհասփյուռ հայերին, ներգրավել նրանց հայրենաշեն աշխատանքներում։ Դա նշանակում է, որ Հայաստանը նախևառաջ պետք է քարտեզագրի տարբեր երկրներում ապրող հայերին, մարդահամար իրականացնի, որպեսզի կարողանա ճիշտ պատկերացում կազմել տարբեր համայնքների հայության մասին և կարողանա համապատասխան փոխադարձ հարաբերություններ զարգացնել։ Այդպիսով, ամուր և իրատեսական հիմքերի վրա կդրվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա պահանջում է լուրջ և հետևողական աշխատանք։

Այդ գործին կնպաստի Հայաստանում սոցիալ-տնտեսական արդար համակարգը, ժողովրդավար կառավարությունը և հոգատար իշխանությունը։ Արտերկրում ապրող հայերը պետք է զգան, որ իրենք մաս են կազմում հայկական մեծ ընտանիքին, և իրենց առօրյան ինչ-որ կերպ նպաստում է հայրենիքի բարգավաճմանը։ Վերջին հաշվով հայության գոյատևման առհավատչյան և ապահով հանգրվանը Հայաստան աշխարհն է։



Բելգիայի Ֆլանդրիայի կառավարությունը 200,000 եվրո է հատկացրել Արցախի երեխաների կարիքներին

 200 հազ.Եվրոյի ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Բրյուսել 13-12-2020/նիդերլանդական օրագիր
Բելգիայի Ֆլանդրիայի կառավարությունը 200,000 եվրո է հատկացրել Համաշխարհային պարենի ծրագրին (ՊՀԾ) Լեռնային Ղարաբաղում հրատապ օգնություն ցուցաբերելու համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրեց փախստականների աճին, այդ թվում երեխաների, այս մասին հայտնել է Ֆլանդրիայի դեպարտամենտի https://www.fdfa.be/nl պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից Եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո էլ հումանիտար կարիքները, հատկապես սննդի ոլորտում, շարունակում են մնալ առաջնային:
ՊՀԾ-ն Հայաստանում պարենային օգնության արշավ կսկսի 2020 թվականի դեկտեմբերի կեսերին: Այս ջանքերը կլրացնի `COVID-19 համաճարակից և հակամարտությունից տուժած առավել խոցելի խմբի սննդի հրատապ կարիքները:
Ֆլամանդական 200,000 եվրոյի ներդրման շնորհիվ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից մինչև 17 տարեկան 2705 երեխա աջակցություն կստանա ձմռան դժվարին ամիսները հաղթահարելու, ճիշտ սնունդ ստանալու համար:
Տեղեկացնենք, որ Ֆլամանդական կառավարությունը (Բելգիայի հոլանդախոս հատվածը) բաղկացած է 9 նախարարից, որը գլխավորում է վարչապետ Յան Ջամբոնը: Ֆլամանդական կառավարության նախարարներին նշանակում է Ֆլամանդական խորհրդարանը, Ֆլանդրիայի վարչապետը պետք է իր երդումը տա Բելգիայի թագավորին:
De Vlaamse Regering kent 200.000 euro toe aan het Wereldvoedselprogramma (WFP) voor noodhulp in de regio Nagorno-Karabach. Ten gevolge van de opflakkering van het conflict tussen Armenië en Azerbeidzjan kwam een groeiend aantal vluchtelingen op gang, waaronder ook heel wat kinderen.
Sinds de ondertekening van de Tripartiete Verklaring door Armenië, Azerbeidzjan en de Russische Federatie op 10 november zijn de vijandelijkheden in het conflictgebied gestopt. Toch blijven de humanitaire behoeften, met name op het gebied van voedsel, zeer hoog.
Het WFP lanceert midden december 2020 een voedselhulpactie in Armenië. Het WFP zal de bestaande nationale inspanningen aanvullen om tegemoet te komen aan de dringende voedselbehoeften van de meest kwetsbaren die getroffen zijn door de COVID-19-pandemie en het Nagorno-Karabach conflict.
Dankzij de Vlaamse bijdrage van 200.000 euro zullen 2.705 kinderen van 0 tot 17 jaar uit Armenië en Nagorno-Karabach ondersteund worden om toegang te krijgen tot het juiste voedsel om de moeilijke wintermaanden door te komen.

էնվեր փաշային ոչնչացրած Հակոբ Մելքումյանը



Հակոբ Մելքումյան

Էնվեր փաշա


Բաքվում շքերթին Էրդողանը ասաց, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Գիտեք, թե ո՞վ էր Էնվեր փաշան։ Նա երիտթուրքերի ռազմական նախարարն էր` հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Սակայն արդյո՞ք գիտի Էրդողանը, թե ո՜վ սպանեց Էնվեր փաշային։ Նա սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումովի կողմից, որը Ուզբեկստանում կռվում էր բասմաչների դեմ, որոնց ղեկավարում էր Էնվեր փաշան։ Մելքումովը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։ Այնպես` որ պարոն Էրդողանը Էնվեր փաշայի հոգին կանչելուց առաջ` թող հիշի, որ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը».

 Վլադիմիր Սոլովյով

https://www.facebook.com/NidOragir/posts/3684210351643675

Հակոբ Արշակի Մելքումյան, ծնվել է 1885թ հունվարի 12-ին, (Խերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն): Մահացել է 1962թ հուլիսի 3-ին, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935)։ «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ

https://www.facebook.com/NidOragir/posts/3686139868117390

ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել

 Վարչապետը ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: 

Որոշման մեջ ասվում է.  

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»:

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ «ԱՋԱԿՑԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳԻՐԸ


Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հաստատուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարութիւն ցուցաբերել Արցախում ծանր կացութեան մէջ յայտնուած ժողովրդին եւ պատերազմի հետեւանքով արցախեան գիւղերից տարհանուած եւ Հայաստանում ապաստանած ընտանիքներին։
Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի միջոցով իրականացուող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծուած յանձնախումբը՝ ատենապետութեամբ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի։ Յանձնախմբի կազմում ընդգրկուած են եկեղեցականներ եւ աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ բոլոր մայրցամաքներից։
Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում ունեցաւ յանձնախմբի հետ։ Նորին Սրբութիւնը հայրական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց յանձնախմբի անդամներին, որ այս դժուարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցութիւնը բերել Արցախի հայորդիներին:
Հայոց Հովուապետն անդրադարձաւ Հայաստանի ու Արցախի առջեւ ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրաւէրներին՝ ընդգծելով, որ առկայ պայմաններում Հայոց Եկեղեցին պէտք է անի ամէն անհրաժեշտը՝ առաւելագոյնս աջակցութիւն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց յանձնաժողովի առաքելութիւնը՝ յոյս յայտնելով, որ նախատեսուած գործունէութիւնը կը ստանայ համազգային եւ համասփիւռքեան ընդգրկում:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին առաջիկայում ձեռնարկուելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի եւ ազգային հաստատութիւնների համագործակցութեանն առնչուող հարցեր։

ՇՈՂԱԿԱԹ հեռուստակայանին` ծրագրի համակարգող հանձնախմբի ատենապետ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը այդ մասին է անդրադարձել:

“ARTSAKH OUTREACH” NEWLY ESTABLISHED MISSION
OF THE ARMENIAN CHURCH
The Mother See of Holy Etchmiadzin, under the direction of His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, launched “Artsakh Outreach.” This program is designed to provide relief for the tens of thousands of displaced Armenians who have fled to safety in Armenia and are in dire need of financial, spiritual, medical and psychological support.
This very important outreach project of the Armenian Church will be implemented through the Social Services Department of the Mother See and with the participation of all Armenian Church dioceses throughout the world. His Holiness Karekin II appointed a committee of bishops and lay leaders of the Armenian Church from Armenia and the diaspora to coordinate and supervise this important mission. The committee is chaired by His Eminence Archbishop Khajag Barsamian, Pontifical Legate of the Western Europe and the Representative of the Armenian Church to the Holy See (Vatican).
During a Zoom conference meeting of the Mother See of Holy Etchmiadzin “Artsakh Outreach” committee on Saturday, 12 December, His Holiness Karekin Catholicos conveyed his fatherly blessing and appreciation to the members of the committee for undertaking this important task of outreach to our brothers and sisters from Artsakh who need our care and support at this time. His Holiness also touched on the serious challenges Armenia and Artsakh are facing today and emphasized that in the current conditions, the Armenian Church must do everything necessary to provide maximum support to our homeland and people. It is the mission of the Church to reach out to those who are in need as St. John in his First Letter 3:16-17 “we ought to lay down our lives for one another. How does God’s love abide in anyone who has the world’s goods and sees a brother or sister in need and yet refuses help?”.
During the meeting, the committee members decided to focus first on supporting displaced families from Artsakh residing in Armenia and then will work on assisting those who have returned to Artsakh. Through established and very strict protocols the beneficiaries will be identified by the Dioceses in Armenia with the support of the Social Service Department of the Mother See. The committee members also stressed importance of transparency in this program, and plan to provide detailed reports of the program's activities and finances. The dioceses in the diaspora will be responsible for organizing fundraising activities and encouraging all Armenians and friends of Armenians to support these families during the winter months.


ԱՆՆԱՆ ՈՒ ՆԱԻՐԱՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԻՆ

Nijmegen-ից մեզ գրել են Աննա Մկրտչյանն  ու Նաիրա Միրաքյանը


Աղջիկները որոշել են ողջ դեկտեմբեր ամիսը թխվածքներ թխել ու վաճառել բարեգործական նպատակներով: Նրանք մեզ հետևյալն են գրել` «Բարև ձեզ մենք` Նաիրան և Աննան Nijmegen-ից  ամբողջ դեկտեմբեր ամսին որոշել ենք խմորեղեն  թխել, որպեսզի վաճառքից ստացված գումարից օգնենք պատերազմում տուժած մեր զինվորներին ու կարիքավոր ընտանիքներին։   Շատ ուրախ կլինենք,  մեզ աջակցելու նպատակով այս մասին գրեք  «Նիդերլանդական օրագիր»  կայքով։  Նախապես շնորհակալություն »:

Աղջիկներից իմացանք, որ այս առթիվ հատուկ ֆեյսբուքյան էջ են ստեղծել, արդեն ունեն 100-ից ավելի պատվեր: 

Ծանրաբեռնված լինելու պատճառով նրանց են օգնության հասել մայրերը: Յուրաքանչյուր տուփի մեջ տեղադրված 5 տեսակի թխվածքն  արժե 12,50 Եվրո: Բրենդն  իր անվանումն ունի` «Artsakh gebak»

Դեռևս կարող եք պատվիրել զանգահարելով`

 Anna: 0638765977 ev Naira +31 6 15478413

կամ էլ այցելելով կայք`

https://www.facebook.com/profile.php?id=100058719999108

 Mira Naira    Anna Mkrtchyan

Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հերթական օգնությունն է պատրաստվում առաքել Արցախ

15.12.2020 Amsterdam/Stichting Sint Grigor Narekatsi/nid.oragir


Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի կողմից` Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու ( Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam) համագործակցությամբ կազմակերպվում է հերթական առաքելությունը Քարվաճառից, Լաչինից, Հադրութից և Շուշիից Արցախում բնակություն հաստատած փախստականների համար: Դժվարագույն պայմաններում շատ ընտանիքներ հաստատվել են Գանձասար վանքի շրջակա գյուղերում: Մարդասիրական օգնությունը, հատկապես մեծահասակների և երեխաների համար նախատեսված տաք ձմեռային հագուստը, այսօր Ալսմերից ուղևորվեց Հայաստան: Երեւան ժամանումը սպասվում է դեկտեմբերի 29-ին: Նախատեսվում է, որ այսքան անհրաժեշտ օգնությունը Արցախ կհասնի մինչև տարևերջ:

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի անդամները շնորհակալություն են հայտնել այս գործում օժանդակած մեր հայրենակիցներին և բազմաթիվ սրտացավ հոլանդացիներին` բեռների հավաքագրության մեջ ներդրած ջանքերի և ներդրումների համար, ինչպես նաև Մայդրեխտի Tatev Auto- ին `նյութատեխնիկական աջակցության համար:
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը և Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Հոկի Ամստերդամը մտադիր են առաջիկա շաբաթներին շարունակել նմանատիպ գործողություններ՝ արցախյան կարիքավոր մեր հայրենակիցներին օգնելու համար:
Հիշեցնենք, որ Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը արդեն մի քանի անգամ կանոնավոր օգնություն է առաքել ինքնաթիռերով և սա էլ վերջինը չէ:




Grigor Narekatsi Zondagsschool
De volgende zending georganiseerd door de Stichting St. Grigor Narekatsi Amsterdam in samenwerking met de Armeens-Apostolische Kerk Surp Hoki Amsterdam is bedoeld voor vluchtelingen van Karvachar, Lachin, Hadrut en Shushi, die in Artsakh gebleven zijn. Onder zeer moeilijke omstandigheden hebben vele gezinnen zich in de dorpen rond het Gandzasar klooster gevestigd. De humanitaire hulp, vooral winterkleding voor volwassenen en kinderen, is vandaag uit Aalsmeer richting Armenië vertrokken. De aankomst in Jerevan is uitgerekend op 29 december. Wij hopen dat deze zeer nodige hulp voor de jaarwisseling Artsakh zal bereiken.
Heel veel dank aan onze landgenoten en de vele meelevende Nederlanders voor de inzet en inbreng bij deze zending en ook aan Tatev Auto in Mijdrecht voor de logistieke steun.
De Stichting St. Grigor Narekatsi en de Armeens-Apostolische Kerk Surp Hoki Amsterdam zijn voornemens de komende weken door te gaan met soortgelijke acties voor onze landgenoten in nood in Artsakh. Wij rekenen op jullie steun.

Ամանորի միջոցառումներ Արցախի երեխաների համար

Այն կազմակերպվում է Արցախի թեմայով ստեղծված բացիկների գումարով

Մեր ամանորյա ակցիան մոտենում է իր ավարտին եւ վերջին 250 բացիկները սպասում են իրենց հասցեատերերին
Մենք որոշել ենք այսպիսի մի հետաքրքիր առաջարկ անել Հոլլանդիայի եվ Բելգիայի մեր ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅՐՆԵԱԿԻՑՆԵՐԻՆ.
Եթե դուք կամ ձեր ընկերությունը ( կազմակերպություն) ցանկանաք գնել 25 եւ ավելի տուփ բացիկ (մեկ տուփի արժեքը 10€ իր 5 էքսկլուզիվ բացիկներով), Հայաստանում երեխաները կստանան արկղիկներ հենց ձեր կազմակերպությունների ԼՈԳՈՆԵՐՈՎ ( որը կերևա հաշվետվության համար արված նկարներում եվ տեսանյութերում)
Այդպիսով նրանք կհիշեն, թե ովքեր են եղել իրենց մանկական երազանքներն իրականացնող հրեշտակները
Սա հրաշալի հնարավորություն է մեր ՍԵՐՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ փոխանցելու պատերազմական գործողություններից տուժած երեխաներին:
Onze nieuwjaarsactie loopt stilaan ten einde en de laatste 250 kerstkaarten wachten op hun geadresseerden.
Wij hebben besloten om een interessante voorstel aan te bieden aan Armeense bedrijfseigenaars van Nederland en België.
Indien uzelf of uw bedrijf / organisatie zich 25 pakjes of meer aanschaft (1 pakje kost €10, waarin wij 5 exclusieve kerstkaarten aanbieden), zal uw bedrijfslogo visueel weergegeven staan op de verpakkingen van de kerstcadeau’s voor de kinderen in Armenië. Het bedrijfslogo zal te zien zijn op de foto’s en video’s die als verslag gepubliceerd zullen worden.
Op deze manier zal het een kind voor altijd bijblijven dat u zijn kinderwens hebt verwezenlijkt. Dit is dé perfecte mogelijkheid om onze liefde en barmhartigheid over te dragen aan kinderen die omwille van de oorlog zwaar getroffen zijn ...
Սիրելի եվրոպաբնակ հայրենակիցներ.Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ավելի քան ամիս ու կես մեր հայրենիքի համար ճակատագրական ժամանակահատված է։ Այս օրերին սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի սիրտն ու միտքն ուղղված են դեպի Հայաստան, դեպի Արցախ, և մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ ստեղծելու հնարավորություններ և գտնելու միջոցներ՝ օգնելու մեր հայրենակիցներին հաղթահարել այս դժվարին օրերը։ Այդ նպատակին հասնելու համար բոլորս՝ մեծ, թե փոքր, փորձում ենք անել առավելագույնը։Վերջերս մի խումբ հայ պատանիներ իրենց մայրիկներին խնդրել էին թխվածքաբլիթներ պատրաստել, որպեսզի կարողանան վաճառել դրանք և օգտակար լինել համահայկական հիմնադրամի դրամահավաքին։ Առաջին հաջողությունից ոգևորված՝ նրանք դիմել են մեզ՝ խնդրելով օգնել իրենց՝ իրականացնելու ևս մեկ ծրագիր․այս անգամ նրանց սրտում ցանկություն է առաջացել Հայաստանի և Արցախի իրենց հասակակիցների համար կազմակերպել Սուրբ Ծննդյան տոնի միջոցառում, որպեսզի փորձեն ինչ-որ չափով ուրախացնել նրանց։ Այդ երեխաները կորցրել են իրենց տները, իրենց խաղալիքները, և մեր պատանիները որոշել են նրանց ուրախացնել նոր և ավելի լավ խաղալիքներով՝ նաև հույս ունենալով, որ այդ երեխաները նորից կհավատան հրաշքների։ Այս անկեղծ ցանկությունն իհարկե հուզեց մեզ, և մենք սկսեցինք մտածել, թե ինչպես կարելի է ընդլայնել նրանց գաղափարը, որպեսզի այն լավագույնս իրականանա։Մենք որոշեցինք պատրաստել բացիկներ, որոնք կլինեն ոչ միայն գումար վաստակելու միջոց, այլև կդառնան եվրոպացի բարեկամներին Արցախի հայկական պատմամշակույթային կոթողները ներկայացնելու հնարավորություն։ Բացի դրանից այդ բացիկները կարող են ծառայել որպես Արցախի հիմնահարցի մասին եվրոպացիներին իրազեկելու միջոց։ (Գաղտնիք չէ, որ վերջերս թուրք ծայրահեղականներն անօրինական ձևերով հակահայկական քարոզչություն էին իրականացրել՝ բնակիչների փոստերի մեջ բրոշյուրներ գցելով):Այդ նպատակի իրագործման համար մենք որոշեցինք դիմել հայ նկարիչների և դիզայներների օգնությանը, որոնց շնորհիվ կպատրաստվեն բացիկներ, որում Արցախյան կոթողները կհամադրվեն սուրբծննդյան տեսարանների հետ, իսկ բացիկի ետնամասում կլինի www.irecognizeartsakh.org կայքի հասցեն, որտեղ էլ եվրոպաբնակ մեր ընկերները կկարողանան ծանոթանալ Արցախյան հիմնահարցին։Կարճ ժամանակահատվածում հայ արվեստագետների կողմից մենք ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։ Նրանց շարքում են նաև մեր մանկության ամենասիրելի մուլտֆիլմի՝ «Գտնված Երազ»-ի հեղինակները՝ Դիլաքյան եղբայրները, որոնք խոստացել են պատրաստել ակնկալվող 5 բացիկից երկուսը։ Մյուս երեքի պատրաստումը մենք վստահել ենք երիտասարդ մասնագետ Գևորգ Մարտինիչին։Մեր խնդրանքը․Վստահ ենք, որ յուրաքանչյուր հայ Եվրոպայում ունի հարազատ, բարեկամ, դասընկեր, գործընկեր, հարևան կամ պարզապես հեռավոր ընկեր, և եթե մենք նրանց Սուրբ Ծնունդն ու Ամանորը շնորհավորենք այդ բացիկներով, ապա մասնակիցը կդառնանք միանգամից 3 հայանպաստ ու հայրենանվեր գործերի․• Կաջակցենք Հայաստանի և Արցախի երեխաների համար սուրբծննդյան նվերներ գնելու և նրանց համար միջոցառում կազմակերպելու ծրագրին, • Եվրոպացի բարեկամներին հաղորդակից կդարձնենք հայկական մշակույթին, կծանոթացնենք մեր կոթողներին ու պատմամշակութային վայրերին՝ • Արցախի պատմության եվ հիմնահարցի վերաբերյալ մեր եվրոպացի ընկերներին կտրամադրենք օբյեկտիվ տեղեկատվություն՝ Մենք անչափ շնորհակալ կլինենք, եթե կարողանաք օգնել մեզ բացիկների մեծաքանակ վաճառքի համար գտնելու այլ ուղիներ։Հավատում ենք, որ միասին մենք կկարողանանք ավելին և լավագույնն անել մեր հայրենիքի համար։Մեկ բացիների արժեքը 2,5€ է5 հատը 10€։ Պատվիրել կարող եք գրելով անմիջապես ինձ, կամ մեր կայքի ( https://www.callingvoice.nl/ ) միջոցով
Հարգանքներով՝
Էդգար Վահանյան
«Կանչող Ձայն» հիմնադրամի բարեգործական ծրագրերի համակարգող
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Եվրոպայի շատ հայ գործարարներ, կազմակերպություններ, ֆիրմաներ, ովքեր ցանկանում են օգտակար լինել Հայաստանի ու Արցախի հայ մանուկներին` ունեն այդ հնարավորությունը: Ինչպես տեղեկացրել ենք` հայտնի նկարիչների օգնությամբ` Արցախի թեմաներով, ստեղծել ենք ամանորյա բավականին գեղեցիկ բացիկների հավաքածո: 750 կոմպլեկտ արդեն իրացրել ենք ու մնացել է ևս 250-ը` յուրաքանչյուրում 5-ական բացիկ` 10 Եվրո արժեքով: Վաճառքի այս գումարով, մենք Նոր Տարվա ու Սուրբ ծննդյան նվերներով բավական բացառիկ ու անմոռանալի միջոցառումներ ենք կազմակերպելու երեխաների համար: Այսպիսով այն կազմակերպությունները, ովքեր կգնեն այդ հրաշալի բացիկները` ավելի քան 25 կոմպլեկտ, մատուցվող նվերների արկղիկներին դրոշմված կլինեն հենց նրանց ապրանքանիշային լոգոն: Այսպիսով միասին կիրագործենք ու կատարյալ կդարձնենք հայ երեխաների տոնական օրը: Տոնական հանդեսները նաև նկարահանվելու և ցուցադրվելու են, այդ թվում մեզ հովանավորող լրատվամիջոցներով` «Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր » և « ORER Armenian European Magazine » Եվրոպական ամսագիր:Քիչ բացիկներ են մնացել և ուզում ենք, որ մեր գործարարները իրենց բարեգործությունից բացի օգտվեն իրենց ներկայացնելու այս հնարավորությունից. Միացե ՛ք մեզ
Սա հրաշալի հնարավորություն է մեր բոլորի ՍԵՐՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ փոխանցել պատերազմական գործողություններից տուժած մեր երեխաներին:Անհրաժեշտության դեպքում զանգահարել tel. 0644567388 (Edgar Wahanyan) (Արտերկրից`0031 64456 7388)Բացիկներ կարող եք գնել`https://callingvoice.nl/https://www.callingvoice.nl/bestelformulier-artsaxh...Www.Hayprint.nl

Sunday, 13 December 2020

Հետպատերազմյան անրադարձեր

 Դեսպան Տիգրան Բալայանն անդրադառնում է ստեղծված իրավիճակին

Դեսպան Տիգրան Բալայանն անդրադառնում է ստեղծված իրավիճակում Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում բնակվող հայության անելիքներին



Բոլորս ալ դաւաճանեցինք: Տեր Արմեն քահանա Մելքոնյան
12 նոյեմբերի 2020թ.
Այո: բոլորը տեղեակ էին պատմութեան այս ամենամեծ ու 
աղետալի այս սև էջին ու լռեցին: նոյնիսկ հասարակ գործիչները, 
հոգևորական թէ աշխարհական տեղեակ էին: