12.06.2026/Նիդ.օրագիր
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում հունիսի 9-ին մահացել է հայ դասական գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Պերճ Պռոշյան թոռնուհին՝ Պերճուհի (Նեա) Էաչիի Պռոշյանը։ Այս մասին տեղեկացնում է Arevelk am-ը
Հաղորդման համաձայն՝ հանգուցյալը ծնվել էր անվանի գեղանկարիչ Էաչի Պռոշյան ընտանիքում և համարվում էր ինչպես Պռոշյանների, այնպես էլ Սայաթ-Նովա տոհմական ճյուղերի ուղղակի ժառանգներից մեկը։
Պատմական աղբյուրների համաձայն՝ Պերճ Պռոշյանի կինը՝ Աննա Դոլգյանը, մայրական կողմից եղել է Սայաթ-Նովայի ծոռնուհին, ինչի շնորհիվ նրանց սերունդները շարունակել են նաև մեծ աշուղի ժառանգական գիծը։
Պերճ Պռոշյանի և Աննա Դոլգյանի ընտանիքում ծնվել էին վեց զավակներ՝ Պերճանույշը, Աշխենը, Շուշանիկը, Պռոշը, Էաչին և Պապաքը, որոնք տարբեր ոլորտներում իրենց ներդրումն են ունեցել հայ կրթական, մշակութային և հասարակական կյանքում։
Ըստ հրապարակված տեղեկության՝ Պերճուհի (Նեա) Պռոշյանի հուղարկավորությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 18-ին Սան Ֆրանցիսկոյում։
Աղբյուր՝ Arevelk.am
Աշտարակ.իմ Հին ու Նոր (ֆեյսբուքյան կայք)
Պերճ Պռոշյանի որդին` Էաչի Պերճի Պռոշյանը.
Էաչի Պերճի Պռոշյանը ծնվել է 1886 թվականին Երևանում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ նա սովորել է արական գիմնազիայում։
Գեղարվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը նրան տարել է Եվրոպա։ 1900 թվականին ընդունվել է Իտալիայի գեղարվեստի ուսումնարան, ապա ուսումը շարունակել Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Գեղեցիկ արվեստների ինստիտուտում։ Հետագայում մասնագիտական հմտությունները կատարելագործել է նաև Շվեյցարիայում։
Պերճ Պռոշյանի որդիներից միայն Էաչին է ամուսնացել։ Նա ունեցել է երկու դուստր՝ Էալան և Պերճուհին (Նեա), որոնց միջոցով շարունակվել է Պռոշյանների տոհմի այս ճյուղը։
📷 Լուսանկարը՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի հավաքածուից։



No comments:
Post a Comment