15.06.2026/Նիդ.օրագիր
Նիդերլանդներում պաշտոնապես մեկնարկել է «Հայ մասնագիտական խմբերի համագործակցություն» (Samenwerking Armeense Beroepsgroepen – SAB) հիմնադրամի գործունեությունը։ Նորաստեղծ կառույցի նպատակն է համախմբել տարբեր ոլորտներում աշխատող հայ մասնագետներին, գործարարներին, ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ ստեղծելով համագործակցության, փորձի փոխանակման և փոխադարձ աջակցության հարթակ։
Հիմնադրամի ղեկավարությունը վստահ է, որ մասնագիտական կապերի ամրապնդումը կարող է զգալիորեն նպաստել Նիդերլանդներում հայկական համայնքի զարգացմանն ու ներուժի արդյունավետ օգտագործմանը։
SAB-ի վարչության կազմում ընդգրկված են նախագահ Էդիկ Հուսեյնովը, քարտուղար Սալփի Բողոսը և գանձապահ Գայանե Աբրահամյանը։
Հիմնադրամի առաջին խոշոր նախաձեռնությունը կայացել է մայիսի 31-ին Դորդրեխտ քաղաքում, որտեղ կազմակերպվել է «Կարիերա և Կապեր» (Carrière & Connecties) խորագրով ցանցային հանդիպումը։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող հայերի, որոնք հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու միմյանց գործունեությանը, այլև քննարկելու համագործակցության նոր հնարավորություններ։
Օրվա առաջին հատվածում հինգ բանախոսներ հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտական ուղին, ձեռքբերումներն ու փորձը։ Նրանց ներկայացումները մասնակիցների համար դարձել են ոգեշնչման և օգտակար գիտելիքների աղբյուր։
Միջոցառման երկրորդ հատվածն անցկացվել է ինտերակտիվ քննարկումների ձևաչափով։ Մասնակիցները խմբերով քննարկել են արդիական թեմաներ՝ խելացի ձեռնարկատիրությունից և մարքեթինգից մինչև արհեստական բանականության կիրառություն, անձնական տվյալների պաշտպանություն և պետական կառույցներում աշխատանքի առանձնահատկություններ։
Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն են հայտնել միջոցառման գլխավոր հովանավոր Էդմոնդ Սարկիսին, որի աջակցությամբ հնարավոր է դարձել կյանքի կոչել նախաձեռնությունը։ Շնորհակալական խոսքեր են հնչել նաև բանախոսների, կամավորների, կազմակերպչական թիմի անդամների և բոլոր մասնակիցների հասցեին։
Հանդիպումն ավարտվել է հայկական ավանդական խորովածով, որը պատրաստել էին «Meesters van Mangal»-ի ներկայացուցիչները՝ ստեղծելով ջերմ և ընկերական մթնոլորտ։
SAB հիմնադրամում նշում են, որ առաջին միջոցառման հաջող ընթացքը ցույց տվեց նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը և պահանջարկը համայնքի ներսում։ Այժմ արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքներ հաջորդ հանդիպումների և ծրագրերի կազմակերպման ուղղությամբ։
Հիմնադրամը բաց է բոլոր այն հայերի համար, ովքեր ցանկանում են ներգրավվել մասնագիտական համագործակցության ցանցում, ընդլայնել իրենց կապերը և նպաստել Նիդերլանդներում ուժեղ ու համախմբված հայկական մասնագիտական համայնքի ձևավորմանը։
Ինչպես միշտ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիրը պատրաստ է լուսաբանել կազմակերպության միջոցառումները։
SAB brengt Armeense professionals in Nederland samen
In Nederland is officieel de Stichting Samenwerking Armeense Beroepsgroepen (SAB) van start gegaan. De nieuwe stichting heeft als doel Armeense professionals, ondernemers, studenten en startende beroepskrachten uit verschillende sectoren met elkaar te verbinden en een platform te bieden voor samenwerking, kennisdeling en onderlinge ondersteuning.
Volgens het bestuur kan een sterk professioneel netwerk een belangrijke bijdrage leveren aan de ontwikkeling van de Armeense gemeenschap in Nederland en aan het beter benutten van haar kennis en talenten.
Het bestuur van SAB bestaat uit voorzitter Edik Huseinov, secretaris Salpy Bhogos en penningmeester Gaiane Abrahamian.
De eerste grote activiteit van de stichting vond plaats op 31 mei in Dordrecht. Onder de titel Carrière & Connecties kwamen Armeniërs uit uiteenlopende beroepsgroepen bijeen om elkaar te ontmoeten, ervaringen uit te wisselen en nieuwe samenwerkingsmogelijkheden te verkennen.
Tijdens het eerste deel van de bijeenkomst deelden vijf gastsprekers hun professionele ervaringen, inzichten en persoonlijke succesverhalen. Hun presentaties boden de aanwezigen inspiratie en waardevolle kennis voor hun eigen loopbaan en ondernemerschap.
Het tweede deel van het programma bestond uit interactieve groepssessies rond actuele thema’s, waaronder slim ondernemen, marketing en sociale media, de toepassing van kunstmatige intelligentie (AI), privacy en AVG, en werken binnen de overheid.
De organisatoren spraken hun bijzondere dank uit aan hoofdsponsor Edmond, wiens steun een belangrijke bijdrage leverde aan het succes van de bijeenkomst. Ook de sprekers, vrijwilligers, organisatoren en andere betrokken professionals werden bedankt voor hun inzet.
De dag werd afgesloten met een traditionele Armeense barbecue, verzorgd door Meesters van Mangal, in een warme en informele sfeer die volop ruimte bood voor verdere gesprekken en nieuwe contacten.
Volgens de initiatiefnemers heeft de succesvolle eerste bijeenkomst aangetoond dat er binnen de Armeense gemeenschap behoefte bestaat aan een professioneel netwerk waarin kennis, ervaring en contacten worden gedeeld. Inmiddels wordt gewerkt aan de organisatie van nieuwe activiteiten en ontmoetingen.
Met SAB hopen de initiatiefnemers een duurzaam en betrokken netwerk op te bouwen dat de onderlinge verbondenheid van Armeense professionals in Nederland verder versterkt.






No comments:
Post a Comment