The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 13 June 2026

Հունիսը` հուսո ամիսը 2026թ.

Փաստաբան Լիանա Բալյանի շնորհավորական ուղերձը «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան հարթակի 14-ամյակի առթիվ


Հունիսի 10-ին լրացավ «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցի ֆեյսբուքյան հարթակի հիմնադրման 14-ամյակը։ Այդ առիթով լրատվամիջոցին շնորհավորական ուղերձ է հղել նրա հետ համագործակցող փաստաբան Լիանա Բալյանը։

Իր շնորհավորական խոսքում Լիանա Բալյանը նշել է.

«Սրտանց շնորհավորում եմ «Նիդերլանդական օրագրին» ֆեյսբուքյան հարթակի 14-ամյակի առթիվ։

Մաղթում եմ, որ շարունակեք մնալ վստահելի, հեղինակավոր և սիրված տեղեկատվական հարթակ՝ միավորելով հայերին և ներկայացնելով կարևոր ու արժեքավոր տեղեկություններ։

Թող Ձեր գործունեությունը մշտապես ուղեկցվի նոր ձեռքբերումներով, ստեղծագործ գաղափարներով, հավատարիմ ընթերցողներով և հաջողություններով։
Շնորհակալ եմ համագործակցության, ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար։ Բարձր եմ գնահատում Ձեր կատարած աշխատանքը և վստահ եմ, որ «Նիդերլանդական օրագիրը» դեռ երկար տարիներ իր կարևոր ներդրումն է ունենալու հայ համայնքային, մշակութային և տեղեկատվական կյանքում։
Թող իրականանան Ձեր բոլոր ծրագրերը, ընդլայնվեն հնարավորությունները, իսկ յուրաքանչյուր նոր տարի բերի նոր հաջողություններ, ձեռքբերումներ և ուրախ առիթներ։

Ծնունդդ շնորհավոր, «Նիդերլանդական օրագիր»»։
«Նիդերլանդական օրագրի» 14-ամյակը կարևոր առիթ է արժևորելու այն հետևողական աշխատանքը, որն իրականացվել է տարիների ընթացքում՝ ի նպաստ հայ համայնքի տեղեկացվածության, համախմբման և ազգային արժեքների պահպանման։

Հարգանքով՝
Լիանա Բալյան
փաստաբան

ԱՎԵԼԻ` ՔԱՆ ԼՈւՐՋ
(սատիրա)


Ռուսական լաբորատորիայի մեծ` շատ մեծ հայտնագործությունը


11.06.2026/Նիդ.օրագիր

2026 թվականի ամռանը Ռուսաստանի սահմանային վերահսկողության գլխավոր լաբորատորիան հերթական արտակարգ նիստն էր հրավիրել։
Նիստը բացեց գլխավոր տեսուչ Պետրովը.
— Ընկերներ, վիճակը լուրջ է։ Հայկական արտադրողները մեզ մոտ գերազանց իրացվող ապրանք են արտահանել։ Պետք է պատճառ գտնենք։
Առաջինը զեկուցեց հանքային ջրերի բաժնի պետը.
— «Ջերմուկի» մեջ հանքանյութեր ենք հայտնաբերել։
Դահլիճը ցնցվեց։
— Ինչպե՞ս թե հանքանյութեր։
— Այո, պարոն նախագահ։ Հանքային ջրի մեջ հանքանյութեր։
— Անընդունելի է։ Արձանագրել։
Հաջորդը ձկնաբուծության բաժնի ղեկավարն էր.
— Ձկների մոտ ձկնային վարքագիծ է նկատվել։ Ձուկը ջրում սահմանվածից արագ է մանևրում։
— Սարսափելի է։ Իսկ համապատասխանում է ստանդարտի՞ն։
— Չէ, մեր նոր ստանդարտով ձուկը պետք է իրեն ավելի քաղաքակիրթ պահի։
Արձանագրեցին նաև դա։
Ծաղիկների բաժնի պետը վեր կացավ.
— Հայկական ծաղիկները հիվանդ են։
— Ինչո՞վ։
— Դեռ չգիտենք, նորմայից ավելի են բուրում, մանավանդ վարդերը, եթե առողջ լինեին, հաստատ չթին բուրի ու հիվանդ չէին լինի։
Դահլիճում բոլորը գլխով հաստատեցին։
Այդ պահին ներս վազեց երիտասարդ լաբորանտը.
— Շտապ լուր։ Հայաստանում ծիրանը դեռ չի հասել։
— Իսկ ի՞նչ խնդիր կա դրա մեջ։
— Մենք կանխարգելիչ հետազոտություն ենք անցկացրել։
— Եվ՞։
— Նախնական տվյալներով ծիրանի մեջ կորիզ է հայտնաբերվել։
Դահլիճը ոտքի կանգնեց։
— Կորի՞զ։
— Այո՛։ Գրեթե բոլոր նմուշներում։
— Սա արդեն չափազանց է։ Անմիջապես արգելել։
Այդ ընթացքում մեկ այլ մասնագետ զեկուցեց.
— Սալորն էլ դեռ չի հասել, բայց մեծ հավանականությամբ սալորանյութ կա։
— Վտանգավոր միտում է։
— Իսկ կեռասի մեջ, ըստ մոդելավորման, կորիզի առկայությունը կարող է հասնել 100 տոկոսի, քաղցրությունն էլ գերազանցում է արևի նորման։

Ներկաները խաչակնքվեցին։

Նիստի վերջում Պետրովը եզրափակեց.
— Այսպիսով, հայտնաբերվել են հետևյալ խախտումները.
Հանքային ջրի մեջ՝ հանքանյութեր։
Ձկների մոտ՝ ձկնային հատկանիշներ։
Ծաղիկների մոտ՝ ծաղկային վարքագիծ։
Ծիրանի մեջ՝ կանխատեսվող կորիզ։
Սալորի մեջ՝ սալորայնություն։
Կեռասի մեջ՝ կեռասային տարրեր։
— Իսկ գինու՞ն։
— Գինու մեջ խաղողից պատրաստված լինելու կասկած կա։
Դահլիճում տիրեց լռություն։
— Իսկ կոնյակը՞
— Ընկերներ, եթե բանը կոնյակին է հասել սա արդեն ազգային անվտանգության հարց է, հարբեցողությունն է խթանվում...

Նիստն ավարտվեց, իսկ դրսում հայկական ծիրանենիները բանից անտեղյակ կլանում էին արևաշող հայաստանի համն ու բուրմունքը, հանգիստ սպասում էին հասունանալուն՝ չիմանալով, որ իրենց դեմ գործն արդեն բացված է։


11.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարություն կայքը։

Դոնալդ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, և կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության և հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները»:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ  ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Ուշադրություն ջուրը անհրաժեշտ է եռացնել

Առաջիկա 72 ժամվա ընթացքում ձեր ծորակի ջուրը օգտագործելուց առաջ՝ խմելու, ուտելիք պատրաստելու կամ ատամները լվանալու համար, այն եռացրեք առնվազն 3 րոպե։ Ջուրը 3 րոպե եռացնելու դեպքում հնարավոր բակտերիաները, որոնք կարող էին հայտնվել ջրամատակարարման համակարգում, ոչնչանում են։

Եռացնելու համար օգտագործեք թեյնիկ կամ կաթսա։ Էլեկտրական ջրատաքացուցիչներում և սուրճի սարքերում ջուրը սովորաբար չի եռում անընդմեջ 3 րոպե (դրա համար ստուգեք սարքի օգտագործման հրահանգը)։

Այս խորհուրդը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև հետազոտությունները ցույց տան, որ Dordrecht, Zwijndrecht և Hendrik-Ido-Ambacht քաղաքների ծորակի ջուրը լիովին անվտանգ և հուսալի է

Նիդերլանդական դպրոցներում ամառային արձակուրդներից առաջ կազմակերպվող էքսկուրսիաները՝ կրթության և ժամանցի համադրություն

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ - Ամառային արձակուրդներին ընդառաջ Նիդերլանդների դպրոցներում ավանդաբար կազմակերպվում են բազմազան էքսկուրսիաներ, ճամբարներ և արտադասարանական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն ապահովել աշակերտների ժամանցը, այլև ամրապնդել դասարանական համերաշխությունն ու նպաստել կրթական փորձի ընդլայնմանը։

Նիդերլանդական կրթական համակարգում ուսումնական տարվա վերջին շաբաթները սովորաբար առանձնանում են ավելի ազատ և ստեղծագործ մթնոլորտով։ Այս շրջանում հիմնական գնահատման գործընթացներն արդեն ավարտված են լինում, և դպրոցները կենտրոնանում են աշակերտների սոցիալական զարգացման, թիմային աշխատանքի և տարվա ձեռքբերումների ամփոփման վրա։

Ամենատարածված միջոցառումներից է այսպես կոչված «schoolreisje»-ն՝ դպրոցական մեկօրյա ճամփորդությունը, որի շրջանակում աշակերտները այցելում են կենդանաբանական այգիներ, թեմատիկ զբոսայգիներ, թանգարաններ կամ բնապահպանական կենտրոններ։ Նման ուղևորությունները հատկապես տարածված են տարրական դպրոցներում և մեծ հետաքրքրություն են առաջացնում երեխաների շրջանում։

Բացի այդ, երկրում լայն տարածում ունեն հեծանվային արշավները, որոնք արտացոլում են Նիդերլանդների հեծանվային մշակույթը։ Դասարանները հաճախ կազմակերպված ձևով այցելում են պատմական վայրեր, բնական արգելոցներ կամ մշակութային կենտրոններ՝ համատեղելով ֆիզիկական ակտիվությունն ու ուսուցումը։

Ավագ դասարանների աշակերտների համար հաճախ կազմակերպվում են մի քանի օր տևողությամբ դպրոցական ճամբարներ։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս երեխաներին զարգացնել ինքնուրույնությունը, պատասխանատվության զգացումը և համագործակցության հմտությունները։ Ճամբարային ծրագրերում ընդգրկվում են սպորտային, կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններ։

Միջնակարգ դպրոցներում հաճախ իրականացվում են նաև կրթական և միջազգային ուղևորություններ։ Որոշ դպրոցներ կազմակերպում են արտասահմանյան այցեր, լեզվական փոխանակման ծրագրեր կամ մշակութային ճանաչողական շրջագայություններ, որոնք նպաստում են աշակերտների աշխարհայացքի ընդլայնմանը և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։

Տարրական դպրոցներում (basisschool) սովորաբար լինում են մեկօրյա «schoolreisje»-ներ և 8-րդ խմբի (groep 😎 ավարտական ճամբարներ կամ հատուկ ուղևորություններ։ 

Միջնակարգ դպրոցներում (middelbare school) հաճախ կազմակերպվում են ավելի երկար կրթական կամ արտասահմանյան ուղևորություններ, լեզվական փոխանակումներ և ավարտական միջոցառումներ։ 

Կրթության ոլորտի մասնագետները նշում են, որ նման միջոցառումները կարևոր դեր են խաղում աշակերտների սոցիալական և հուզական զարգացման գործում։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին դասարանից դուրս ճանաչել միմյանց, ձևավորել նոր ընկերական կապեր և ամրապնդել դպրոցական համայնքի միասնականությունը։

Ուստի Նիդերլանդներում ամառային արձակուրդներին նախորդող էքսկուրսիաներն ու արտադասարանական ծրագրերը վաղուց դարձել են կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ՝ հաջողությամբ համադրելով ուսուցումն ու ժամանցը և ստեղծելով դրական հիշողություններ ուսումնական տարվա ավարտին։

Տեքստը և տեսանյութը` Anahit Aghabekyan-ի

https://youtube.com/shorts/HQfesI1m6cE?feature=share

Թեման` Քաղաքական ապաստանի տրամադրման կանոնների խստացում Եվրոպական Միությունում

Պարզաբանում է փաստաբան Liana Balyan-ը

https://youtube.com/shorts/CPpm9QSWa8M?feature=share


Բելգիայում հայկական արտադրանք վաճառող խանութների հասցեների ամբողջական ցանկը

Այս տեղեկատվությունը հրապարակվել է Embassy of Armenia to Belgium / Mission of Armenia to the EU էջը` «Made in Armenia» արտադրանքի տարածման և հայկական արտադրողների աջակցության նպատակով։
Բրյուսել
• Royal Armenia Mini Market
168 Rue Léon Theodor, 1090 Jette, Brussels
• AkhTamar
440 Chaussée de Gand, 1080 Molenbeek-Saint-Jean, Brussels
• Hayk Mini Market
259 Avenue Henri Conscience, 1140 Evere, Brussels
• Aram Mini Market
85 Avenue Henri Conscience, 1140 Evere, Brussels
• Tatlim Market
459–461 Rue Léopold I, 1090 Jette, Brussels
• Freshmed
35 Rue de l'Escadron, 1040 Etterbeek, Brussels
• Great Market
650 Leuvensesteenweg, 1030 Brussels
• ASA Mini Market
100 Avenue Charles Quint, 1083 Ganshoren, Brussels
Մեխելեն (Mechelen)
• M-Markt
92 Onze-Lieve-Vrouwestraat, 2800 Mechelen
• Armenian World
78 Onze-Lieve-Vrouwestraat, 2800 Mechelen
• Sima Supermarket
115 Nekkerspoelstraat, 2800 Mechelen
Անտվերպեն
• La Villagio
585 Bredabaan, 2170 Merksem, Antwerp
• Noy Markt
596 Bredabaan, 2170 Merksem, Antwerp
• Nostalgie
29 Frankrijklei, 2000 Antwerp
Այլ քաղաքներ
• L&L Eastern Europe (Grozny)
48 Noordstraat, 8500 Kortrijk
• Sojuz Russian Shop
3 Nieuwpoortsesteenweg, 8400 Ostend
• Mini Mix
115 Quai du Roi Albert, 4020 Liège
Հայկական ապրանքների ներմուծողներ
• Arman Group
25 Assesteenweg, 1740 Ternat
• With Us SA-NV
1083 Ganshoren, Brussels
• Ludas
Bertreestraat 1, 3401 Landen, Belgium
Ludas
• Paradis Import
Դեսպանության կայքը նշում է, որ ցանկը շարունակաբար թարմացվելու և ընդլայնվելու է նոր գործընկերների ու վաճառքի կետերի ավելացմամբ։ Ի դեպ դեսպանության կայքում նշված են նաև կազմակերպության էջերը

ԴԵԼՖՏԻ ՄԱՍԻՆ

Գեղեցիկ Delft քաղաքը, իր պատմական կենտրոնով, պարզապես անհնար է չսիրել։ Հենց այդ գեղեցկությունն էլ ստիպեց բարձրանալ 1351 թվականին կառուցված  108,75 մետր բարձրության Nieuwe Kerk-ի աշտարակը։

Մոտ 380 աստիճան ունեցող աշտարակի շինարարությունն ավարտվել է 1496 թվականին՝ սկսվելուց գրեթե 100 տարի անց։

Ընդհանրապես, ցանկացած դժվարություն հաղթահարելիս շատ կարևոր է, թե ինչի համար ես դա անում և ով է կողքդ։ Երբ շուրջդ այսպիսի գեղեցիկ քաղաք է, ճանապարհն էլ ավելի հեշտ է թվում։

Եկեղեցու ներսում է գտնվում Willem van Oranjeի գերեզմանը։

Բայց այդ պատմության մասին՝  կներկայացնեմ մեկ ուրիշ անգամ։

Անահիտ ԱՂԱԲԵԿՅԱՆ






No comments:

Post a Comment