Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ,
Նիդերլանդական Օրագրի/NidOragir/ համար Երևանից
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի հիմնադրումը հանդիսացավ Երևանի պետական համալսարանի ռազմավարական կարևորագույն քայլերից մեկը։ Հաշվի առնելով աշխարհում բնագիտական և տեխնոլոգիական ուղղությունների դերի անկասելի աճը՝ մայր բուհը նպատակ դրեց ստեղծել մի այնպիսի դպրոցական միջավայր, որտեղ երեխաները ոչ թե պարզապես անգիր կանեն տեսական նյութը, այլ առաջին իսկ օրվանից կներգրավվեն գործնական ու հետազոտական աշխատանքներում: Այս գաղափարի շուրջ համախմբվեցին համալսարանի առաջատար գիտնականներն ու կրթության կազմակերպիչները, ինչի արդյունքում մշակվեցին հատուկ հեղինակային ծրագրեր։
Կրթօջախի ստեղծման հիմքում ընկած էր ավագ դպրոցից դեպի բարձրագույն կրթություն սահուն և որակյալ անցումն ապահովելու տեսլականը։ Դպրոցի ձևավորման առաջին իսկ փուլից մեծ ուշադրություն դարձվեց նյութատեխնիկական բազայի արդիականացմանը և ԵՊՀ գիտական ներուժի ներգրավմանը։ Սա հնարավորություն տվեց ստեղծել կրթական մի եզակի էկոհամակարգ, որտեղ հանրակրթական չափորոշիչները միահյուսվում են համալսարանական ակադեմիական ազատության և խորության հետ՝ աշակերտներին տալով մրցակցային հսկայական առավելություններ։
Այսօր արդեն ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը դիտվում է որպես հեռանկարային կրթական հարթակ, որտեղ ձևավորվում է ապագա գիտական էլիտան։ Շնորհիվ ուսուցման յուրահատուկ մեթոդաբանության և անհատական մոտեցման՝ կրթօջախը հաջողությամբ բացահայտում է յուրաքանչյուր աշակերտի տաղանդն ու ստեղծագործական պոտենցիալը: Դպրոցի սաների աշխատասիրությունն ու կայուն գիտելիքները լավագույնս դրսևորվում են միջազգային հարթակներում՝ ապահովելով հեղինակավոր օլիմպիադաներում հերթական մեդալների նվաճումն ու առաջնակարգ անվանակարգերում հաղթողի կարգավիճակով հայրենիք վերադարձը։ Սեփական հաջողություններով կրթօջախը վստահ քայլերով ընդլայնում է իր միջազգային ճանաչումն ու նոր նշաձող սահմանում հանրապետության ավագ դպրոցների համար:
Մեր ընթերցողին հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու, ինչպես նաև դպրոցին առնչվող ընթացիկ խնդիրների ու հեռանկարների շուրջ զրուցելու նպատակով՝ մենք հանդիպեցինք ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյանն իր գիտական և մանկավարժական գործունեությամբ երկար տարիներ կապված է մայր բուհի հետ՝ լավագույնս տիրապետելով բարձրագույն և հանրակրթական համակարգերի փոխգործակցության նրբություններին։
Լինելով փորձառու բանասեր, մանկավարժ և կրթության կառավարման ոլորտի երկարամյա մասնագետ՝ նա յուրահատուկ հավասարակշռություն է բերում STEM ուղղվածությամբ կրթահամալիրի ղեկավարման գործում: Նրա ջանքերն ուղղված են ճշգրիտ գիտությունների և հումանիտար մտքի, լեզվագիտական հմտությունների ու ստեղծագործական ազատ միջավայրի սինթեզմանը։ Պարոն Խաչատրյանի առաջադեմ մոտեցումները թույլ են տալիս դպրոցին արագ արձագանքել ժամանակակից գլոբալ միտումներին, այդ թվում՝ հանրակրթության մեջ նորագույն թվային գործիքների և արհեստական բանականության էթիկական կիրառմանն ու ակադեմիական ազնվության սկզբունքների արմատավորմանը։
The Forge of the Future Scientific Elite: A Conversation with Aram Khachatryan, PhD, Director of the YSU STEM School
Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU
For The Netherlands’ Diary( NidOragir) from Yerevan
The establishment of the YSU STEM school stood as one of the most vital strategic milestones for Yerevan State University. Recognizing the unstoppable growth of natural sciences and technology worldwide, the mother university set an ambitious goal: to create a school environment where children would not merely memorize theoretical material, but would engage in practical and research work from day one. Leading scientists and education administrators of the university rallied around this vision, resulting in the development of specialized, proprietary curricula.
At the core of the school's creation was the vision of ensuring a smooth and high-quality transition from high school to higher education. From the very inception of the school, significant emphasis was placed on modernizing the material and technical infrastructure and leveraging YSU's scientific potential. This enabled the creation of a unique educational ecosystem where public education standards intertwine with university academic freedom and depth, granting students a tremendous competitive edge.
Today, the YSU STEM School is already recognized as a forward-looking educational platform where the future scientific elite is shaped. Thanks to its unique teaching methodology and personalized approach, the institution successfully uncovers each student's talent and creative potential. The diligence and solid knowledge of the school's pupils are best demonstrated on international platforms, consistently securing medals at prestigious olympiads and returning home as winners in top categories. Driven by its own achievements, the school is confidently expanding its international recognition and setting a new benchmark for high schools across the country.
To find answers to the questions of interest to our readers, as well as to discuss current challenges and prospects concerning the school, we met with the Director of the YSU STEM School, Aram Khachatryan, PhD in Philology. Through his scientific and pedagogical activities, Mr. Khachatryan has been connected to the mother university for many years, possessing an exceptional mastery of the nuances of interaction between the higher education and public education systems.
As an experienced philologist, educator, and long-standing professional in educational management, he brings a unique balance to leading a STEM-oriented educational complex. His efforts are directed toward synthesizing the exact sciences with humanitarian thought, linguistic skills, and a creative, free environment. Mr. Khachatryan’s progressive approaches allow the school to respond swiftly to modern global trends, including the ethical application of the latest digital tools and artificial intelligence in public education, alongside the deep rooting of academic integrity principles.



No comments:
Post a Comment