Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ,
Նիդերլանդական Օրագրի/NidOragir/ համար Երևանից
Գլոբալ ճգնաժամերն ու տևական լարվածությունը երկրագնդի բնակչության շրջանում առաջացրել են ընկճախտի, թերարժեքության զգացումի և խաթարված ինքնագնահատականի մի իսկական համաճարակ։ Այս ֆոնին մարդիկ կորցնում են ամենակարևորը՝ սեփական կյանքում ինքնախնամքի (self-care) և ինքնահարգանքի (self-respect) անհրաժեշտության ըմբռնումը։ Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ հոգեբանական խնդիրներ ունեցող անհատը ստիպված է սեփական օրինակով նոր սերունդ դաստիարակել։
Այս ահագնացող բացասականի կուտակումներին անտարբեր չի կարողացել նայել երիտասարդ առողջության մասնագետ, թերապևտ Գայանե Աբրահամյանը։ Նիդերլանդներում հաջողությամբ իր պրակտիկան իրականացնող հայուհու ուշադրության կենտրոնում այսօր հայրենիքի՝ Հայաստանի հոգեցունց իրավիճակն է։ Տեսնելով հայաստանյան հասարակության հոգեբանական ծանր վիճակը՝ նա ինքնակամ ձեռնամուխ է եղել աջակցության ծրագրերի իրագործմանը։ Ժամանակակից հոգեբանության և նյարդակենսաբանության գիտականորեն հիմնավորված մոտեցումների նպատակային կառավարման միջոցով՝ Գայանե Աբրահամյանն արդեն իսկ մի շարք առցանց և դեմ առ դեմ հանդիպումների շնորհիվ գրանցել է տեսանելի ու շոշափելի ձեռքբերումներ՝ մարդկանց վերադարձնելով ներդաշնակ ու երջանիկ կյանքի բանալին։
Գիտություն, ոչ թե պարզապես տեսություն. վերջին սեմինարի հաջողությունը
Օրերս կայացած հերթական առցանց սեմինարը, որին մասնակցում էր 25 հոգի, փաստեց մի կարևոր իրողություն՝ այն, ինչ ներկայացնում է թերապևտ Աբրահամյանը, լոկ «հետաքրքիր զրույց» չէ, այլ հույժ կարևոր հիմք՝ առողջ հասարակություն ունենալու համար։ Մասնագետը խիստ կարևորեց մոտիվացիայի դերը խնդիրները դրական ուղղությամբ տանելու հարցում և մասնակիցներին ներկայացրեց երեք գիտական առանցքներ.
1. Ինքնախնամքի նյարդակենսաբանական հիմքերը և սթրեսի կառավարումը
Գիտական տեսանկյունից ինքնախնամքը պարզապես հաճելի զբաղմունք չէ, այլ օրգանիզմի հոմեոստազի (ներքին կայունության) պահպանման կենսաբանական մեխանիզմ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանոնավոր ինքնախնամքը (որակյալ քուն, ֆիզիկական ակտիվություն, «mindfulness») ուղղակիորեն նվազեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը և ակտիվացնում պարասիմպաթիկ նյարդային համակարգը: Երբ անտեսում ենք ինքնախնամքը, գլխուղեղի էմոցիոնալ կենտրոնը՝ նշագեղձը (amygdala), անցնում է գերգրգռված վիճակի՝ հանգեցնելով քրոնիկ հոգնածության, էմոցիոնալ այրման (burnout) և կոգնիտիվ ունակությունների անկման:
2. Ինքնահարգանքը որպես հոգեկան առողջության կոգնիտիվ հիմնասյուն
Հոգեբանության մեջ ինքնահարգանքը սերտորեն կապված է սեփական արժեքի գիտակցման (self-worth) և ինքնակարեկցանքի (self-compassion) տեսությունների հետ (օրինակ՝ պրոֆեսոր Քրիստին Նեֆի հետազոտությունները): Բարձր ինքնահարգանք ունեցող անհատների մոտ զարգացած է կոգնիտիվ ճկունությունը, ինչը թույլ է տալիս ձախողումները դիտարկել որպես ուսումնական գործընթաց: Սեփական անձի հանդեպ հարգանքը ձևավորում է ամուր հոգեբանական սահմաններ՝ նվազեցնելով տագնապային խանգարումների և դեպրեսիայի ռիսկը, քանի որ մարդը դադարում է իր ներքին խաղաղությունը կախվածության մեջ դնել արտաքին գնահատականներից կամ տոքսիկ հարաբերություններից:
3. Վարքագծային փոխկապակցվածությունը և երկարակեցությունը
Էպիգենետիկայի և սոցիալական հոգեբանության վերջին հետազոտությունները փաստում են, որ ինքնահարգանքն ու ինքնախնամքը գտնվում են պատճառահետևանքային սերտ կապի մեջ. այն մարդիկ, ովքեր ունեն ներքին ինքնահարգանք, ավելի հակված են առողջարար վարքագիծ դրսևորելուն (ճիշտ սնունդ, վնասակար սովորույթներից հրաժարում, ժամանակին բժշկական հետազոտություն)։ Այս համադրությունը երկարաժամկետ հեռանկարում ազդում է անգամ բջջային մակարդակում՝ պահպանելով տելոմերների (քրոմոսոմների ծայրային հատվածների) երկարությունը, ինչն ուղղակիորեն կապված է օրգանիզմի կենսաբանական երիտասարդության և երկարակեցության հետ:
Սեմինարի գլխավոր ուղերձը. Սեփական անձին խնամելն ու հարգելը ոչ թե էգոիզմ է, այլ գիտականորեն հիմնավորված անհրաժեշտություն՝ ուղեղի և մարմնի օպտիմալ գործունեության համար:
4․ Անհատական տարածք, «Ոչ» ասելու ուժը և Հուզական բանականություն (EQ)
Գայանե Աբրահամյանը սեմինարի ընթացքում ակնառու կերպով ցույց տվեց, որ անհատական տարածքի և հույզերի արդյունավետ կառավարումը միանշանակ հիմնված է սեփական հոգեբանական սահմանների հստակ գիտակցման և հուզական ինքնակարգավորման վրա: Սա թույլ է տալիս սթրեսային իրավիճակներում առաջնորդվել բանականությամբ, այլ ոչ թե իմպուլսիվ հույզերով։ Այս ներքին կայունությունը ձևավորում է ամուր հիմք, որի շնորհիվ «ոչ» ասելու հնարավորությունը դառնում է սեփական արժեքների պաշտպանության և դիմացինի հետ առողջ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցելու գիտակցված գործիք:
Այս ամենի հիմքում ընկած է հուզական գիտակցության (Emotional Intelligence կամ EQ) դերը, որը մարդու ներդաշնակ կյանքի առանցքային հիմնասյունն է։ Այն թույլ է տալիս ոչ միայն ճանաչել ու հասկանալ սեփական ապրումները, այլև կառավարել դրանք՝ կանխելով հուզական ծայրահեղություններն ու սթրեսը:
Զարգացած EQ-ով անհատներն օժտված են բարձր էմպատիայով, ինչը նրանց հնարավորություն է տալիս հարթել կոնֆլիկտները, կառուցել վստահելի հարաբերություններ, արդյունավետորեն ինտեգրվել հասարակության մեջ, ինչպես նաև համադրել բանականությունն ու զգացմունքները՝ հանգեցնելով ներքին խաղաղության:
5․ Թաքնված վախերի վերհանում. մասնակիցների արձագանքը
Սեմինարի ամենաազդեցիկ հատվածներից մեկը հարց ու պատասխանի փուլն էր: Դրա միջոցով վեր հանվեցին մասնակիցների թաքնված հույզերն ու վախերը, որոնք Գայանե Աբրահամյանի նուրբ ու արհեստավարժ առաջնորդությամբ ներկայացվեցին մասնակիցների սեփական քննությանը։
Հանդիպման ավարտին մասնակիցների արձագանքները հուզիչ էին ու մտահոգիչ. նրանցից շատերը խոստովանեցին, որ առօրյա հոգսաշատ կյանքն ու հույզերով լեցուն սթրեսային իրավիճակները նախկինում երբեք թույլ չեն տվել կենտրոնանալ կամ անգամ ճանաչել ու ընկալել սեփական անձից եկող տագնապային իմպուլսները։
«Իմ գլխավոր մտադրությունն ու նպատակն է՝ հայի մտածելակերպի արմատական փոփոխության միջոցով օգնել յուրաքանչյուր անհատի՝ վստահորեն քայլելու դեպի առողջ ու ներդաշնակ կյանքի ուղի», — մեզ հետ զրույցում անկեղծացավ Գայանե Աբրահամյանը։
Մասնագետի համոզմամբ՝ հանրային առողջացումը սկսվում է հենց ներքին վերափոխումից, երբ մարդը սովորում է կարեկցել, հարգել ու խնամել ինքն իրեն՝ դրանով իսկ փոխելով իր ողջ կյանքի որակը:
Թերապևտ Գայանե Աբրահամյանի նախաձեռնությունը հույսի յուրօրինակ կամուրջ է Նիդերլանդների և Հայաստանի միջև՝ ապացուցելով, որ գիտելիքի և հոգատարության համադրությամբ հնարավոր է առողջացնել անգամ ամենախորը ճգնաժամում գտնվող հասարակությունը:
The Return of Harmony: How Healthcare Specialist Gaiane Abrahamian Heals the Psychological Wounds of Armenian Society with Neurobiological Approaches
Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU
For The Netherlands’ Diary( NidOragir) from Yerevan
Global crises and prolonged tension have triggered a true pandemic of depression, feelings of inadequacy, and shattered self-esteem among the world's population. Against this backdrop, people are losing the most crucial thing – the understanding of the necessity of self-care and self-respect in their own lives. The issue becomes even more complicated when an individual struggling with psychological challenges is forced to raise a new generation by their own example.
Young healthcare specialist and therapist Gaiane Abrahamian could not look at this escalating accumulation of negativity with indifference. Successfully running her practice in the Netherlands, the Armenian specialist currently focuses her attention on the deeply distressing situation in her homeland, Armenia. Witnessing the severe psychological state of Armenian society, she voluntarily initiated support programs. Through the targeted management of scientifically proven approaches in modern psychology and neurobiology, Gaiane Abrahamian has already achieved visible and tangible results through a series of online and face-to-face meetings, returning the key to a harmonious and happy life to many individuals.
Science, Not Merely Theory: The Success of the Recent Seminar
A recent online seminar attended by 25 participants proved an important reality: what therapist Abrahamyan presents is not just an “interesting conversation,” but an essential foundation for a healthy society. The specialist heavily emphasized the role of motivation in steering problems toward a positive direction and introduced the participants to three scientific pillars:
1. The Neurobiological Foundations of Self-Care and Stress Management
From a scientific perspective, self-care is not simply a pleasant pastime; it is a biological mechanism for maintaining homeostasis (internal stability) within the organism. Studies show that regular self-care (quality sleep, physical activity, mindfulness) directly reduces the level of the stress hormone cortisol and activates the parasympathetic nervous system. When we neglect self-care, the brain's emotional center, the amygdala, enters a hyper-excited state, leading over time to chronic fatigue, emotional burnout, and a decline in cognitive abilities.
2. Self-Respect as a Cognitive Pillar of Mental Health
In psychology, self-respect is closely linked to theories of self-worth and self-compassion (for instance, the research of Professor Kristin Neff). It is scientifically proven that individuals with high self-respect possess developed cognitive flexibility, allowing them to view failures as a learning process rather than a personal defect. Respect for oneself forms strong psychological boundaries, reducing the risk of anxiety disorders and depression, as the person stops making their inner peace dependent on external evaluations or toxic relationships.
3. Behavioral Interconnection and Longevity
Recent research in epigenetics and social psychology demonstrates that self-respect and self-care share a close causal relationship. People who possess intrinsic self-respect are more inclined to exhibit health-promoting behaviors (proper nutrition, avoiding harmful habits, timely medical checkups). This combination works even at the cellular level over the long term, preserving the length of telomeres (the end segments of chromosomes), which is directly linked to the biological youth and longevity of the organism.
The Seminar's Core Message: Taking care of and respecting oneself is not egoism, but a scientifically justified necessity for the optimal functioning of the brain and body.
4. Personal Space, the Power to Say “No,” and Emotional Intelligence (EQ)
During the seminar, Gaiane Abrahamian demonstratively showed that the effective management of personal space and emotions is inherently based on a clear awareness of one's own psychological boundaries and emotional self-regulation. This allows individuals to be guided by reason rather than impulsive emotions in stressful situations. This internal stability establishes a solid foundation through which the ability to say "no" becomes a conscious tool for protecting one's values and building healthy relationships with others based on mutual respect.
At the heart of all this lies the role of emotional awareness (Emotional Intelligence or EQ), which is the central cornerstone of a harmonious life. It allows one not only to recognize and understand their own feelings but also to manage them, preventing emotional extremes and stress.
Individuals with a highly developed EQ possess deep empathy, enabling them to resolve conflicts, build trustworthy relationships, integrate effectively into society, and blend intellect with emotion, ultimately leading to inner peace.
5. Uncovering Hidden Fears: Participant Feedback
One of the most impactful segments of the seminar was the Q&A session. Through this format, the participants’ hidden emotions and fears were brought to the surface and presented for their own reflection under the gentle and professional guidance of Gaiane Abrahamian.
At the conclusion of the meeting, the participants' responses were both touching and concerning; many confessed that a worry-filled daily life and emotionally charged, stressful situations had previously never allowed them to focus, or even recognize and perceive the internal anxiety impulses coming from within.
"My primary intention and goal is to help individuals embark on a path toward a healthy, harmonious life by fundamentally shifting the Armenian mindset," Gaiane Abrahamian shared candidly during our conversation.
The therapist is convinced that public healing begins precisely from internal transformation, when a person learns to have compassion for, respect, and take care of themselves, thereby shifting the entire quality of their life.
Therapist Gaiane Abrahamian's initiative serves as a unique bridge of hope between the Netherlands and Armenia, proving that by combining knowledge with care, it is possible to heal a society even in the deepest of crises.

No comments:
Post a Comment