The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 26 December 2025

Նախատոնական տրամադրություն Նիդերլանդների հայ համայնքներում

Նիդերլանդների հայ համայնքներում անցկացվում են տարեմուտի մանկական միջոցառումներ

Նիդերլանդների հայ համայնքներում տարեմուտին ընդառաջ կազմակերպվում են երեխաների համար նախատեսված տոնական միջոցառումներ՝ միտված հայկական մշակույթի, լեզվի և ազգային ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը սփյուռքում։

Մաստրիխտում Անի հայ համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված ամանորյա հանդեսից հետո համայնքի ատենապետ, Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու խորհրդի անդամ Լևոն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համայնքի անդամներին և աջակիցներին՝ երեխաների համար անմոռանալի տոն ստեղծելու համար։

Հաագայում դեկտեմբերի 14-ին «Աբովյան» մշակութային միության կենտրոնում տեղի ունեցավ նախատոնական հանդես՝ հայոց լեզվի, երգի և պարի դասընթացների սաների մասնակցությամբ։ Ելույթներով հանդես եկան նաև սաների մայրիկներից կազմված պարախումբը։ Միջոցառման ավարտին երեխաներին ուրախացրեց Ձմեռ Պապիկը՝ նվերներով։ Տոնական երեկոն շարունակվեց հայկական երաժշտությամբ և ազգային ուտեստներով։

Նայմեխենում «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության և ՎԱՆ կիրակնօրյա հայկական դպրոցի նախաձեռնությամբ անցկացված միջոցառման ընթացքում երեխաները կազմակերպել էին ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Տոնական օրը եզրափակվեց հայկական Ձմեռ Պապի այցով և նվերներով։

Նմանատիպ միջոցառումներ նախատեսվում են նաև հայկական խոշոր համայնքներ ունեցող Ալմելոյում, Ամստերդամում, Ուտրեխտում, Դեն Բոսում, ինչպես նաև Նիդերլանդների այլ հայաշատ քաղաքներում։ 






ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԼՄԵԼՈՅԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ 

21 -12-2025 , ևս մեկ անմոռանալի ամսաթիվ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տարեգրության մեջ, որը դպրոցի աշակերտները,  ծնողները, տատիկներն ու պապիկները դեռ երկար կհիշեն։ 

Դպրոցի բոլոր խմբերը, իրենց ուսուցիչների հետ միասին, յուրովի էին պատրաստվել սիրված տոներին։ 

Սուրբ Ծնունդին նվիրված բեմադրությունով, երգերով, բանաստեղծություններով, Ամանորին նվիրված գեղեցիկ պատմություններով, հայկական ավանդական Ամանորյա սեղանի ցուցադրմամբ, Կաղանդ պապիկի յուրօրինակ անակնկալներով ու նվերներ հանձնելով ընթացավ ուրախ երեկոն։ 

Վերջում դպրոցի ավագ աշակերտուհին՝ Եվան, ութ մասերի բաժանեց Տարեմուտի գաթան, որի մեջ մետաղադրամ էր թաքցված։ 

Հետո բաժանեց կտորները ութ խմբերին, որ բացեն ու տեսնեն՝ թե որ խմբին է բաժին ընկնում գաթայի մեջի մետաղադրամը, որը խորհրդանշելու էր թե որ խմբին է բաժին հասնելու հաջորդ տարվա հաջողությունը։ Այն շահեց «Տիգրան Մեծ» խումբը։ Դե՞, սպասենք…

Սիրելի հայրենակիցներ, դպրոցի ողջ թիմի կողմից շնորհավորում ենք բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում ենք ձեզ  առողջություն, հաջողություններ, հոգևոր ներդաշնակություն, երազանքներ, բարեպաշտություն, հավատ, հույս, երջանկություն։ 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՅՍ ԵՎ ՍԵՐ ԱՇԽԱՐՀԻՆ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ՍՐՏԵՐԻՆ։

Kiraknorya Dbrots Almelo


🎄 Նիդերլանդների թագավորական ընտանիքը Սուրբծննդյան ուղերձ է հղել

Նիդերլանդների թագավորական տունը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Սուրբծննդյան բացիկ՝ քաղաքացիներին մաղթելով «օրհնյալ Սուրբ Ծնունդ և առողջ ու բարեկեցիկ 2026 թվական»։

Հրապարակված լուսանկարում պատկերված է թագավորական ընտանիքը ամբողջ կազմով։ Կենտրոնում կանգնած է արքայադուստր Ամալիան՝ բորդո գույնի զգեստով և ավարտական գլխարկով։ Նրա կողքին են թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման։


Լուսանկարը արված է այն ժամանակահատվածում, երբ արքայադուստր Ամալիան ավարտում էր ուսումը։ Անցած ամռանը նա ստացել է Politics, Psychology, Law and Economics (Քաղաքագիտություն, հոգեբանություն, իրավունք և տնտեսագիտություն) մասնագիտությամբ բակալավրի աստիճան։

Աղբյուր՝ Նիդերլանդների թագավորական տան պաշտոնական Instagram էջ, NU.nl


FLYONE ARMENIA- ն մեկնարկում է Երևան–Ամստերդամ կանոնավոր չվերթներ

24.12.2025/Nid.oragir

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնում է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից սկսում է իրականացնել կանոնավոր չվերթեր Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով։

(Այս պահին տոմսեր կարելի է ձեռք բերել 155-300Եվրո:)

Չվերթերը կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ամստերդամի «Սխիպհոլ» (AMS) միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։

FLY ONE ARMENIA 


Նոր ուղղությունը նպատակ ունի ընդլայնել FLYONE ARMENIA-ի միջազգային թռիչքային ցանցը և Հայաստանի ու Նիդեռլանդների միջև ապահովել ուղիղ և հարմարավետ օդային հաղորդակցություն։

📲 Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ կառավարության որոշմամբ Լոնդոնի միջազգային աճուրդից կգնվի միջնադարյան հայկական փայտագործության եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը։ Այն կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան և կհամալրի ազգային մշակութային ժառանգության հավաքածուն։

Նախատոնական հանդես Հաագայի «Աբովյան» միության կենտրոնում 

2025 թվականը մոտենում է իր ավարտին, և ամենուր կազմակերպվում են նախատոնական (Սուրբ Ծննդյան) միջոցառումներ։ Որպես գեղեցիկ ավանդույթ՝ ս.թ. դեկտեմբերի 14-ին, Հաագայի «Աբովյան» մշակութային միության կենտրոնում տեղի ունեցավ նախատոնական ճոխ հանդես։

Ծրագրի ընթացքում երգով, պարով և արտասանությամբ հանդես եկան միության հայոց լեզվի, երգի և պարի դասընթացների երեխաները։ Դպրոցի սաների մայրիկներից կազմված հրաշալի տարազներով պարախմբի տպավորիչ ելույթը հաճելի անակակնկալ էր ներկաների համար։

Ելույթների ավարտվին սրահ մտավ Ձմեռ Պապիկը նվերներով լի պարկը շալակին` ուրախացնելով և ժպիտներ պարգևելով երեխաներին։

Այնուհետև ներկաները, հաճելի և ընտանեկան մթնոլորտում, վայելեցին միության անդամների պատրաստած ավանդական հայկական խորովածը և բազմազան համեղ ուտեստները ու աղցանները։ 

Տոնակատարությունը շարունակվեց հայկական աշխույժ երաժշտությամբ, իսկ ներկաներից շատերը երկար ժամանակ ոտքի վրա էին՝ պարելով և հրճվելով։

 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Աբովյան» միության ակտիվ անդամներին, ուսուցիչներին, երեխաներին և ծնողներին՝ այս գեղեցիկ և հիշարժան օրը կազմակերպելու համար։ Մեր հատուկ շնորհակալությունը բոլոր ներկաներին, որոնք իրենց մասնակցությամբ և ջերմ քաջալերանքով ճոխացրին այս հանդեսը

Abovian Cultural Centre



Beste leerlingen, leraren en ouders,
In aanloop naar de jaarwisseling wensen wij jullie veel gezondheid, geluk en succes. Onze pupillen wensen wij voorts mooie prestaties toe op onze school en daarbuiten!
Ook kijken wij met genoegen terug op de eerste helft van het lopende schooljaar, dat wij gisteren gezamenlijk feestelijk afsloten met de traditionele oudejaarslunch. Dit jaar kregen wij bezoek van Dzmer Papi. Uiteraard kregen alle leerlingen nieuwjaarscadeautjes.




Bekijk hierbij de beelden van de lunch met ook de mooie optredens van onze leerlingen. 📽️
Wij wensen jullie een fijne kerstvakantie en prettige jaarwisseling toe. De eerste lesdag op onze school in het nieuwe jaar 2026 is op 9 januari.
Tot dan!
Grigor Narekatsi Zondagsschool


ԵԶԱԿԻ ԿԱԴՐԵՐ
Մեծն Ավետիք Իսահակյանի արձանի բացումը Երևանում
1965 թվականի հունիսի 12-ին Երևանում հանդիսավոր կերպով բացվեց հայ մեծանուն բանաստեղծ և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի արձանը։ Այն տեղադրվեց մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում՝ դառնալով քաղաքի մշակութային ու հոգևոր խորհրդանիշներից մեկը։
Արձանի հեղինակն է նշանավոր քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Լիպարիտ Սադոյանը։ Բրոնզից կերտված արձանը պատկերում է խորախորհուրդ ու խոհական Իսահակյանին՝ իր ստեղծագործական վեհությամբ ու մարդկային պարզությամբ։
Արձանի բացման արարողությունը վերածվեց մշակութային կարևոր իրադարձության՝ ընդգծելով Իսահակյանի բացառիկ դերը հայ գրականության և ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում։ Մինչ օրս հուշարձանը մնում է երևանցիների և քաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը՝ հիշեցնելով Մեծն Իսահակյանի անմար ժառանգության մասին։


Ինչ է իրենից ներկայացնում kerstdiner-ը

Նիդերլանդների դպրոցներում Սուրբ Ծննդյան ընթրիքը (հոլանդերեն՝ kerstdiner) բավականին տարածված ու սիրելի ավանդույթ է, հատկապես տարրական դպրոցներում։ Ահա ինչպես է այն սովորաբար կազմակերպվում․
🎄 Ինչ է իրենից ներկայացնում kerstdiner-ը
Այն անցկացվում է սովորաբար դեկտեմբերի վերջին շաբաթում, Սուրբ Ծնունդից առաջ։
Դասասենյակը զարդարվում է լույսերով, մոմերով, տոնածառով։
Երեխաները գալիս են տոնական հագուստով։
🍽️ Սնունդը
Սնունդը հիմնականում բերում են ծնողները։
Յուրաքանչյուր երեխա կամ ընտանիք պատասխանատու է որևէ ուտեստի համար՝
սենդվիչներ, մինի պիցցաներ, աղցաններ, մրգեր, քաղցրավենիք։
Սնունդը հաճախ դասավորվում է որպես բուֆետ կամ երկար սեղան։
Տաք ուտեստներ սովորաբար չեն լինում՝ անվտանգության նկատառումներով։
🕯️ Մթնոլորտը
Ընթրիքը հաճախ անցկացվում է երեկոյան, երբեմն մթության մեջ՝ մոմերի լույսով։
Լսվում է Սուրբ Ծննդյան երաժշտություն։
Երբեմն երեխաները երգում են կամ փոքր ներկայացումներ են անում։
👨‍👩‍👧 Ծնողների մասնակցությունը
Ծնողները ակտիվորեն ներգրավված են՝
ուտելիք պատրաստելով
սեղան ձևավորելով
կամավոր օգնելով միջոցառման ընթացքում
🎁 Նվերներ
Սովորաբար նվերներ չեն բաժանվում դպրոցում (դրանք ավելի շատ կապված են Սինտերկլաասի հետ՝ դեկտեմբերի 5-ին)։
Երբեմն կարող է լինել փոքրիկ քաղցրավենիք կամ հիշատակ։
✨ Կրոնական կողմը
Չնայած Սուրբ Ծնունդն ունի քրիստոնեական արմատներ, դպրոցական kerstdiner-ը հիմնականում մշակութային և սոցիալական միջոցառում է, ոչ թե կրոնական։
Մասնակցում են բոլոր երեխաները՝ անկախ հավատքից։
Anahit Aghabekyan 
/Նիդ.օրագիր/21.12.2025
Հարգելի Հայրենակիցներ
Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհուրդը
Սիրով տեղեկացնում է .
Դեկտեմբերի 28 ին կիրակի օրը ժամը 11-30-ին մատուցվելու է Սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագի ավարտին կատարվելու է Նռան օրհնություն:Պատարագիչն է Արժանապատիվ Տեր Հովհաննես քհն Շահնազարյանը։
Ուշադրություն.
Ցանկացողները կարող են իրենց հետ նուռ բերել օրհնելու համար, տանելով օրհնված նուռը կզարդարեք ձեր տոնական սեղանը։
Սիրով ակնկալում ենք Ձեր ներկայությունը

Beste landgenoten,
Het parochiebestuur van de Surp Karapetkerk in Maastricht deelt u met genoegen mee dat op zondag 28 december om 11.30 uur de Heilige en Onsterfelijke Goddelijke Liturgie zal worden opgedragen.
Na afloop van de liturgie vindt de zegening van de granaatappel plaats.
De celebrant is eerwaarde vader Hovhannes, priester Shahnasaryan.
Wie dat wenst, kan eigen granaatappels meebrengen om te laten zegenen. U kunt de gezegende granaatappels vervolgens mee naar huis nemen en gebruiken ter versiering van uw feesttafel.
Wij verheugen ons op uw aanwezigheid.
Armeens Apostolische Kerk Almelo
Aanstaande zaterdag tussen *11:00 en 13:00 uur* vragen wij jullie om granaatappels bij de kerk af te geven. Het Vrouwencomité zal aanwezig zijn om deze in ontvangst te nemen.
De granaatappel is binnen de Armeense kerk een belangrijk symbool van leven, zegen, overvloed en eenheid. Volgens onze jaarlijkse traditie worden de granaatappels rond Oud & Nieuw (Nieuwjaar) ingezegend, als teken van dankbaarheid voor het afgelopen jaar en hoop en zegen voor het nieuwe jaar. 

Նախատոնական տրամադրություն Նիդերլանդների հայ համայնքներում

Տարվա այս շրջանում Նիդերլանդների հայ համայնքները լցվում են ջերմ ու սպասումով լի մթնոլորտով։ Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին համայնքային կենտրոններում, եկեղեցիներում ու մշակութային միություններում սկսվում են ակտիվ պատրաստությունները՝ միավորելով թե՛ մեծերին, թե՛ երիտասարդներին։
Հաագայում, Ամստերդամում, Ալմելոյում, Առնհեմում, Ռոտերդամում Խրոնինգենում, Նայմեխենում, Մաստրիխտում և այլ քաղաքներում գործող հայկական կազմակերպությունները կազմակերպում են համերգներ, ձեռագործ տոնավաճառներ, մանկական միջոցառումներ և բարեգործական նախաձեռնություններ։ Հայկական երգը, պարը և ավանդական խոհանոցը դառնում են այդ հանդիպումների անբաժան մասը՝ ստեղծելով հայրենական ջերմություն նույնիսկ հայրենիքից հեռու։
Առանձնահատուկ դեր ունեն եկեղեցիները, որտեղ նախատոնական օրերին անցկացվում են պատարագներ, հոգևոր զրույցներ և համայնքային հավաքներ։ Դրանք ոչ միայն կրոնական, այլև ինքնության պահպանման կարևոր հարթակներ են, հատկապես նոր սերնդի համար։
Նախատոնական այս օրերը Նիդերլանդների հայերի համար հիշեցում են միասնականության, փոխօգնության և ազգային արժեքների պահպանման մասին։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ համայնքը շարունակում է ապրել հայկական ավանդույթներով՝ տոները դարձնելով կամուրջ անցյալի, ներկայի և ապագայի միջև։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը և գլխավոր հանձնակատարը ամանորյա ուղերձ են հղել

 

26.12.2025/Nid.oragir

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ջերմ շնորհավորանքներ է հղում հայրենակիցներին և գործընկերներին՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և երջանիկ օրեր։

Այս առիթով գրասենյակի կողմից սփյուռքահայ կառույցներին և անհատներին փոխանցվել է ինչպես պաշտոնական շնորհավորական նամակ, այնպես էլ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անձնական շնորհավորական ուղերձը։

Գրասենյակի շնորհավորական ուղերձում, որի ստորագրողն է Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը, ընդգծվում է նոր տարվա բարեմաղթանքն ու շարունակական համագործակցության պատրաստակամությունը` ուղղված Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը։

Իր հերթին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր ուղերձում անդրադարձել է անցնող տարվա կարևոր ձեռքբերումներին և առաջիկա տեսլականին։

Նրա խոսքով` 2025 թվականը Հայաստանի համար նշանակալի էր միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղություններով արձանագրված առաջընթացով։ Տարվա ընթացքում շարունակվել են պետական կառավարման, տնտեսության, կրթության և ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված բարեփոխումները, որոնք միտված են ավելի կայուն, արդյունավետ և կանխատեսելի պետության կառուցմանը։

Խաղաղության օրակարգի շրջանակում իրականացված քաղաքական և դիվանագիտական քայլերը վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը` տարածաշրջանում արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այդ գործընթացները նպաստում են անվտանգ միջավայրի ձևավորմանը, ներդրումային վստահության ամրապնդմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։

Զարեհ Սինանյանը ընդգծել է, որ խաղաղությունն ու բարեփոխումները փոխկապակցված են տնտեսական աճի, տարածաշրջանային համագործակցության և մարդկանց կյանքի որակի բարելավման հետ։ Զարգացող ենթակառուցվածքները, կրթական և տեխնոլոգիական նախաձեռնությունները, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը ձևավորում են այն հիմքը, որի վրա կառուցվում է Հայաստանի բարեկեցիկ ապագան։

Ուղերձում առանձնահատուկ տեղ է հատկացվել սփյուռքի դերին։ Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն պատմական հիշողություն և մշակութային ինքնություն է, այլև վստահելի գործընկեր՝ իր գիտելիքով, փորձով և նախաձեռնություններով։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ զգա պետության շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ թե՛ համայնքներում իրականացվող ծրագրերում, թե՛ Հայաստանում ապրելու, աշխատելու, ներդրումներ կատարելու կամ գործունեություն սկսելու գործընթացներում։

«Մեր առաքելությունն է ստեղծել բաց և վստահելի միջավայր, որտեղ սփյուռքի ներուժը բնական կերպով կներառվի Հայաստանի զարգացման օրակարգում, իսկ յուրաքանչյուր նախաձեռնություն կստանա գործընկերային և պետական աջակցություն», - նշել է Զարեհ Սինանյանը` վստահություն հայտնելով, որ համատեղ և երկարաժամկետ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի արձանագրել նոր հաջողություններ և ձևավորել խաղաղ, զարգացող ու բարեկեցիկ Հայաստան։

Ուղերձի ավարտին գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր անհատներին, կազմակերպություններին և կառույցներին, որոնք իրենց մասնակցությամբ նպաստում են Հայաստանի խաղաղությանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանը և համահայկական համերաշխության ամրապնդմանը` բոլորին մաղթելով խաղաղ, առողջ և հաջողություններով լի տարի։


Լուսանկարներում` ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ամանորյա ուղերձը, գլխավոր հանձնակատարը Նիդերլանդներում`  (արխիվ) Մաստրիխտում և Հաագայում:

Tuesday, 23 December 2025

Մարդու իրավունքների օրվա առիթով Նիդերլանդների դեսպանատան մրցույթի ամփոփումը

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով, Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը Հայաստանում հայտարարել էր առցանց մրցույթ, որի նպատակն էր խթանել մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության և կանանց դերակատարության կարևորության վերաբերյալ հանրային քննարկումները։

Մրցույթի շրջանակում մասնակիցներին առաջարկվել էր պատրաստել հակիրճ, թիրախային և ներգործող ուղերձներ՝ հիմնված անձնական դիտարկումների, պատմությունների կամ գաղափարական ու ոգեշնչող կոչերի վրա, և դրանք տարածել սոցիալական ցանցերում։ Լավագույն մասնակիցները դեսպանատան հրավերով այսօր մասնակցել են մրցույթի ամփոփման հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում հաղթողներին հանձնվեց «3 սերունդ» խորագրով ժողովածուն՝ գյուղական համայնքների կանանց բանավոր պատմությունների ընտրանին։ Ժողովածուն հանդիսավոր պայմաններում մասնակիցներին փոխանցեց Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

Ժողովածուի մեկ օրինակ` հայերեն մակագրությամբ տիկին դեսպանը նվիրեց   «Նիդերլանդական Օրագրի»   հայաստանյան ներկայացուցիչ Նաիրա Գասպարյանին՝ բ․գ․թ․, դոցենտ, Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս։ Նաիրա Գասպարյանը դասավանդում է մի շարք գիտակարգեր, որոնք առնչվում են մեդիայի և հասարակության փոխհարաբերություններին, մեդիագրագիտությանը, Եվրամիության փաստաթղթերով պայմանավորված հասարակական ու կրթական գործընթացներին, ինչպես նաև մարդու իրավունքների, կանանց իրավունքների, ֆեմինիզմի և գենդերային հավասարության հիմնահարցերին։ Սա մեր երկրում դեսպանատան կազմակերպած բազմաթիվ միջոցառումներից ընդամենը մեկն էր։

Հանդիպման ընթացքում «Նիդերլանդական Օրագրի»  թղթակիցը  դեսպանին ասաց, որ մեր լրատվամիջոցը սիրով է լուսաբանում դեսպանության հայաստանում իրագործվող ծրագրերը, շնորհակալություն հայտնեց Հայաստանում հաջող ու արդյունավետ առաքելության համար։ Պատմեց «Նիդերլանդական Օրագրի»   գործունեության մասին, որին պարզվեց դեսպանը քաջատեղյակ էր։ 

Մրցույթը ևս մեկ անգամ ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանության և կանանց ձայնի լսելի դարձնելու կարևորությունը՝ որպես ժողովրդավարական հասարակության կայուն զարգացման հիմնասյուներ։

SUMMARY OF THE NETHERLANDS EMBASSY COMPETITION
ON THE OCCASION OF HUMAN RIGHTS DAY

On December 10, on the occasion of International Human Rights Day, the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia announced an online competition, the aim of which was to stimulate public discussions on the protection of human rights, gender equality and the importance of the role of women.

As part of the competition, participants were invited to prepare concise, targeted and impactful messages based on personal observations, stories or ideological and inspirational appeals, and to share them on social networks. The best participants, at the invitation of the Embassy, participated in the solemn event to summarize the competition today.

During the event, the winners were awarded a collection entitled “3 Generations”, a selection of oral histories of women from rural communities. The collection was handed over to the participants in a solemn atmosphere by the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of the Netherlands, Ms. Marike Monroy-Winter.

The Ambassador also presented a copy of the collection to the Armenian representative of the Dutch Journal, Naira Gasparyan, PhD, Associate Professor, Lecturer and researcher at the Department of English Philology at Yerevan State University. Naira Gasparyan teaches a number of disciplines related to the relationship between media and society, media literacy, social and educational processes conditioned by EU documents, as well as issues of human rights, women's rights, feminism and gender equality. This was just one of the many events organized by the Embassy in our country.

During the meeting, the the Netherlands Diary correspondent told the Ambassador that our media outlet is happy to cover the Embassy's programs in Armenia, and expressed gratitude for the successful and effective mission in Armenia. Gasparyan mentioned about the activities of the Netherlands Diary, and it turned out that the Ambassador was well aware of.

The competition once again emphasized the importance of protecting human rights and making women's voices heard as pillars of the sustainable development of a democratic society.

Embassy of the Netherlands in Armenia


Նիդերլանդների դեսպանատան նախաձեռնությունն ու «3 սերունդ» ժողովածուի ուղերձը

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը նախաձեռնեց առցանց մրցույթ՝ միտված մարդու իրավունքների, գենդերային հավասարության և կանանց համայնքային մասնակցության վերաբերյալ հանրային քննարկումների խթանմանը։ Մրցույթի լավագույն մասնակիցները պարգևատրվեցին «3 սերունդ» խորագրով ժողովածուի օրինակներով, որը ներկայացնում է գյուղական համայնքներում ապրող կանանց բանավոր պատմությունները՝ բացահայտելով սերունդների միջով փոխանցվող խնդիրները, կարծրատիպերն ու չլուծված ցավերը։

Մրցույթի հաղթողների թվում էր «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցի Երևանյան թղթակից, Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նաիրա Գասպարյանը։ Մրցույթին մասնակցելով՝ նա իր ընթերցողներին ուղղել էր խորքային և արժեքահեն ուղերձ՝ շեշտադրելով, որ ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքն է՝ անկախ սեռից։ Նրա խոսքով՝ մարդու իրավունքները չեն սկսվում միայն օրենքից կամ պետական քաղաքականությունից, այլ ծնվում են համայնքում, այնտեղ, որտեղ մարդն իրեն զգում է պաշտպանված, լսված և արժևորված։

Նաիրա Գասպարյանը համոզված է, որ կանանց լիարժեք մասնակցությունը համայնքային կառավարմանը ոչ միայն արդարության հարց է, այլև գործնական լուծում՝ ուղղված կայուն զարգացմանը։ «Գենդերային հավասարությունը պարզապես արժեք չէ․ այն արդյունավետ կառավարման, սոցիալական համերաշխության և երկարաժամկետ զարգացման անհրաժեշտ պայման է»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ կանանց ներգրավվածության պայմաններում կայացվող որոշումները դառնում են ավելի հավասարակշռված և պատասխանատու։

Մրցանակը՝ «3 սերունդ» ժողովածուն, Նաիրա Գասպարյանին առձեռն հանձնեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերը։ Գիրքը հայերեն մակագրությամբ և դեսպանի ստորագրությամբ խորհրդանշում է ոչ միայն ճանաչում, այլև շարունակական երկխոսության և համագործակցության պատրաստակամություն։

Ժողովածուն ներառում է գյուղական համայնքներում ապրող տարբեր տարիքային խմբերի կանանց պատմություններ, որոնք բացահայտում են կանանց իրավունքների և ազատությունների սահմանափակման բազմաշերտ դրսևորումները։ Այդ պատմություններում ակնհայտ են ընտանիքի ներսում գործող լուռ մեխանիզմները, երբ կինը կամ աղջիկը զրկվում է սեփական կարծիքն արտահայտելու, իր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Ինչպես նշում է Նաիրա Գասպարյանը, նման իրավախախտումները երբեմն կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների՝ նույնիսկ մարդկային կյանքերի կորստի։

Գրքի կարևոր բաղադրիչներից է «ամոթի բառարանը», որը ցույց է տալիս, թե ինչպես է ամոթի գաղափարը օգտագործվում կանանց վերահսկելու, լռեցնելու և ենթարկեցնելու համար։ Ըստ Գասպարյանի՝ խնդիրը միայն իրավական չէ․ այն խորապես հոգեբանական և մշակութային է։ Հատուկ ուշադրության կարիք ունի մայրերի հետ տարվող աշխատանքը, քանի որ հաճախ հենց ընտանիքում է ձևավորվում աղջիկների ենթարկվելու, ինքնազրկվելու մշակույթը՝ առանց բացատրելու, որ ամուսնությունը չի նշանակում ինքնության կորուստ կամ ամբողջ ընտանիքին կուրորեն ենթարկվելու պարտադրանք։

Նիդերլանդների դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ըստ նրա, կարող են շոշափելի ներդրում ունենալ հայ կանանց համայնքային ինտեգրման, ինքնագիտակցության բարձրացման և գենդերային կարծրատիպերի հաղթահարման գործում։ Կանանց մասնագիտական կարողությունների զարգացումը, տնտեսական և հոգեբանական կախվածություններից ազատագրումը կարևոր նախապայմաններ են մարդկային արժանապատիվ հարաբերությունների ձևավորման համար։

Նաիրա Գասպարյանը նաև ընդգծում է կրթության դերը այս գործընթացում։ Երևանի պետական համալսարանում իր կողմից դասավանդվող գիտակարգերի շրջանակում, Եվրամիության փաստաթղթերով սահմանված չափորոշիչներին համահունչ ծրագրերով, իրականացվում է ուսանողների իրազեկման և ակտիվ ներգրավման աշխատանք՝ մարդու իրավունքների, մեդիագրագիտության, գենդերային հավասարության և հասարակական գործընթացների վերաբերյալ։

«Փոփոխությունը սկսվում է մարդու իրավունքների պաշտպանությունից և պահանջում է գիտակցություն, պատասխանատվություն ու քաղաքական կամք»,- իր ուղերձում նշել էր Նաիրա Գասպարյանը։ «3 սերունդ» ժողովածուն և դրա շուրջ ձևավորվող քննարկումները ևս մեկ քայլ են այդ փոփոխության ճանապարհին։

«Նիդերլանդական օրագիրը» շնորհակալություն է հայտնում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական զարգացմանը միտված հետևողական և բազմազան նախաձեռնությունների համար և առաջիկայում նախատեսում է հարցազրույց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրանց ազդեցության վերաբերյալ։

Human Rights Begin in the Community

The Embassy of the Netherlands’ Initiative and the Message of “Three Generations”

On the occasion of International Human Rights Day, the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia launched an online competition aimed at fostering public dialogue on human rights, gender equality, and women’s participation in community life. The most outstanding participants were awarded copies of Three Generations, a collection of oral histories of women from rural communities, shedding light on intergenerational experiences, deeply rooted stereotypes, and long-standing social challenges.

Among the winners was Naira Gasparyan, Yerevan correspondent of Netherlands Diary, PhD, Associate Professor at Yerevan State University’s Chair of English Philology. By participating in the competition, she addressed a concise yet powerful message to her readers, emphasizing that a free, safe, and dignified life is an inalienable right of every individual, regardless of gender. She underlined that this principle lies at the very foundation of democratic societies and is inseparable from the primacy of human rights.

According to Gasparyan, human rights do not begin solely with legislation or state policy—they begin in the community. Where individuals feel safe, respected, and dignified, development becomes possible. Women’s participation in community governance, she argues, strengthens social cohesion, improves the quality of public services, and contributes to sustainable development. Gender equality, therefore, is not an abstract concept, but a practical and necessary solution for effective governance and long-term socio-economic progress.

The award—Three Generations, bearing a handwritten dedication in Armenian and personally signed—was presented to Naira Gasparyan by H.E. Ms. Marieke Monroy-Winter, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of the Netherlands to Armenia. Beyond recognition, the gesture symbolized an ongoing dialogue and a shared commitment to advancing human rights and gender equality in Armenia.

The collection Three Generations features ten oral narratives told by women of different age groups from rural communities. These stories reveal how women and girls often live under one roof with extended families, where violations of fundamental freedoms remain normalized and unspoken. In many cases, women are deprived of the right to express their opinions, define their personal boundaries, or make independent decisions about their own lives. Such conscious or unconscious violations of rights, Gasparyan notes, may lead to tragic consequences, including loss of life.

One of the most striking elements of the book is the “Dictionary of Shame,” which illustrates how the notion of shame is systematically used as a tool of control, silence, and subordination of women. As Gasparyan emphasizes, the issue is not merely legal—it is deeply psychological and cultural. Particular attention must be paid to working with mothers, as many discriminatory patterns are reproduced within the family itself. From an early age, girls are often conditioned to obey parents unquestioningly and later submit to their husbands, without being taught that marriage does not entail surrendering one’s identity or autonomy, nor does it mean obedience to an entire family.

Gasparyan stresses that initiatives implemented by the Embassy of the Netherlands in Armenia can provide tangible support for women’s integration into community development, the strengthening of self-awareness, and the dismantling of persistent gender stereotypes. Empowering women through education, professional skills, and economic independence is a fundamental prerequisite for overcoming psychological and physical dependency and for building respectful and dignified human relationships.

Education plays a crucial role in this transformation. Within the framework of courses she teaches at Yerevan State University—designed in accordance with European Union policy documents—Gasparyan actively engages students in lectures and practical work focused on media literacy, human rights, gender equality, and the complex relationship between media and society. These efforts aim to raise awareness and foster critical thinking among the younger generation.

“Change begins with the protection of human rights and must be guided by awareness, responsibility, and political will,” Gasparyan stated in her message. The Three Generations collection and the discussions it inspires represent another meaningful step toward that change.

Netherlands Diary extends its appreciation to the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia for its consistent and impactful initiatives in support of human rights and social development. The outlet also plans to conduct an in-depth interview with H.E. Ambassador Marieke Monroy-Winter on the Embassy’s ongoing programs and their significance for Armenian society.




Նիդերլանդական Օրագիր – 2026 թ. Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ուղերձ

 

Հայրենակից սիրելի բարեկամներ,

Անցնող 2025 թվականը իր հետ տանում է փորձությունների, որոնումների, բայց միևնույն ժամանակ՝ նվաճումների ու հույսի մի ամբողջ շղթա։ Այն դարձավ մի տարի, երբ վստահ քայլերով շարունակեցինք մեր համայնքային առաքելությունը՝ խոսուն ու կենդանի պահելով կապը Մայր Հայրենիքի հետ, ամրապնդելով մեր ինքնությունն օտար երկրում և ընդլայնելով հայության ձայնը Նիդերլանդներում։

Այս տարի «Նիդերլանդական Օրագիր»-ը կանգնեց իր պատմական նշաձողի մոտ․
📌 մեր կայքն ունեցավ իր միլիոններորդ ընթերցողը,
📌 մեր ֆեյսբուքյան հարթակը՝ 50,000-րդ բաժանորդը։

Սա ոչ միայն թվային ձեռքբերում է, այլև ձեր՝ ընթերցողներիդ վստահության, համերաշխության ու միասնականության վկայությունը։ Մեզանից յուրաքանչյուրն արժանի մասն է այս մեծ ճանապարհի։

2026 թվականը դիմավորում ենք նույն հավատով՝
համայն հայության միասնության, Հայաստանի և սփյուռքի կապերի ամրապնդման, խաղաղության և հայրենանվեր գործի շարունակման հավատով։

Թող գալիք տարին մեր բոլոր ընտանիքների դռները բացի հնարավորությունների, ստեղծարար մտքի ու անվտանգ կյանքի առաջ։ Թող խաղաղությունը հաստատուն լինի հայոց աշխարհի բոլոր անկյուններում, իսկ մեր միասնական ջանքերը՝ պտղաբեր ու անվերապահ։

Մաղթում ենք՝
լույսով ու հույսով լցված տարի,
առողջություն, բարորություն և սեր,
համայնքային նոր նախաձեռնություններ ու անխափան աճ,
հպարտ քայլեր՝ հանուն մեր Հայրենիքի ու հայ ժողովրդի ապագայի։

Շնորհակալ ենք, որ շարունակում եք լինել մեր կողքին, կիսել մեր աշխատանքը և ձեր ընթերցմամբ այն դարձնել իմաստավորված ու արժեքավոր։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Թող 2026-ը խաղաղության, ստեղծման և համազգային նոր հաղթանակների տարի լինի։

Հարգանքով՝
«Նիդերլանդական Օրագիր»

-------------------------------------------------------------------

Նիդերլանդահայ համայնքի կյանքը 2025 թվականին նշանավորվեց կարևոր իրադարձություններով, նշանակալի հոբելյաններով, մշակութային ու կրթական նախաձեռնություններով, ինչպես նաև Հայաստան–Նիդերլանդներ կապերի նոր դրսևորումներով։ Տարին «Նիդերլանդական օրագրի» համար նույնպես եղավ բովանդակային առումով ակտիվ․ մեր հարթակը շարունակեց լուսաբանել համայնքի կյանքը, ուժեղացնել կապերը և դարձնել տեսանելի այն աշխատանքը, որը կատարում են անհատները, կազմակերպությունները և դպրոցները։

Ստորև ամփոփում ենք տարվա ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները, հոբելյաններն ու նշանակալի նախաձեռնությունները։

ՓԵՏՐՎԱՐ

24 փետրվար — Եվրոպայի Հայ Իրավաբանների Համաժողովը Մաաստրիխտում
Տարվա առաջին խոշոր համաժողովներից մեկը, որտեղ միավորվեցին եվրոպահայ իրավաբանները՝ փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման նպատակով։

ՄԱՅԻՍ

11 մայիս — Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդիսավոր բացումը Ամստերդամում
Տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձություններից։ Հուշարձանը դարձավ հայ հոգևոր մշակույթի նոր խորհրդանիշ Նիդերլանդներում։

ՀՈՒՆԻՍ

04 հունիս — Երևանում բացվեց «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» բացառիկ ցուցահանդեսը
Հայ–հոլանդական մշակութային համագործակցության եզակի ծրագիր, որում ներգրավված էր նաև նիդերլանդահայ համայնքը։

17 հունիս — «Նիդ. օրագիրը» և Մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը նամակ ուղարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Քաղաքացիական նախաձեռնություն՝ հայկական մշակութային ժառանգության պահպանության համար։

18 հունիս — Նայմեխենի ՎԱՆ դպրոցի 25-ամյակ
Համայնքային կարևոր կրթօջախի չորրորդ դարի ճանապարհը՝ լի նվաճումներով։

18 հունիս — Տասնօրյա միջոցառումներ՝ նվիրված հայազգի Սուրբ Սերվատիուսին
Հայ–հոլանդական պատմական և հոգևոր կապերի արժևորում։

ՀՈՒԼԻՍ

01 հուլիս — Ամստերդամի Սուրբ Գ. Նարեկացի կիրակնօրյա դպրոցի 10-ամյակը
Տասնամյա կրթական նվիրվածության և համայնքային աշխատանքի գեղեցիկ ամփոփում։

20 հուլիս — Դոտրեխտի Անի հայկական դպրոցի 10-ամյա ճանապարհը
Կրթական երկրորդ կարևոր հոբելյանը՝ հաստատության կայացման պատմությամբ։

ՍԵՊՏԵՄԲԵՐ

16 սեպտեմբեր — Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին դարձավ համայնքի մշտական սեփականությունը
2025-ի ամենասպասված իրադարձություններից։ Եկեղեցին վերջապես ունեցավ իր իրավական և համայնքային լիիրավ տիրապետությունը։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

17 հոկտեմբեր — Ալիկ Ասատրյանի պատմությունը․ «գրպանումս միշտ սերմեր ունեմ»
Կյանքի հանդեպ պատասխանատվության և հավատքի խորհրդանշական պատմություն։

30 հոկտեմբեր — Անի Զալինյանը՝ Նիդերլանդների պատմության առաջին հայազգի պատգամավոր
Տարվա քաղաքական գլխավոր իրադարձությունը՝ համայնքի համար։

ՆՈՅԵՄԲԵՐ

04 նոյեմբեր — Արձագանքներ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության շուրջ
Քննարկումների և հանրային հետաքրքրության կենտրոնում գտնվող թեմա։

09 նոյեմբեր — «Ուղիղ 50 հազար ենք»
«Նիդերլանդական օրագիր» Facebook էջը անցավ 50,000 հետևորդի շեմը, իսկ կայքերի ընթերցումները հասան միլիոնի։

11 նոյեմբեր — Մաթեոս Ծարեցու հայկական մշակութային կենտրոնի բացումը Ամստերդամում
Նոր մշակութային օջախ՝ համայնքային կյանքի աշխուժացման համար։

16 նոյեմբեր — «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը՝ IDFA Amsterdam կինոփառատոնում
Հայկական պատմական հիշողության ներկայացում միջազգային բեմում։

18 նոյեմբեր — Մելանյա Սիմոնյանի բիզնես հաջողությունը․ Ռոտտերդամում բացվեցին երկու նոր խանութներ
Հայ ձեռնարկատիրության հերթական կարևոր ձեռքբերումը։

24 նոյեմբեր — Նարինե Բարսեղյանի նոր արվեստի խանութը Ամստերդամում
Հայ արվեստի ավելի լայն ներկայացում՝ հոլանդական մայրաքաղաքում։

23 նոյեմբեր — Հայ արվեստի և մշակույթի համաժողովի կուլիսները
Սփյուռքի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված խոշոր միջոցառում, որն ամրապնդեց մասնագիտական ու մշակութային կապերը։

2025 թվականը դարձավ այն տարին, երբ նիդերլանդահայ համայնքի կյանքում տեղի ունեցան միաժամանակ թե՛ խորհրդանշական, թե՛ կառուցողական նշանակություն ունեցող իրադարձություններ։

Տարվա ընթացքում համայնքն ունեցավ.

  • նոր ձեռքբերումներ մշակույթի և կրթության ոլորտում,

  • պատմական նշանակության իրադարձություն՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սեփականության ամրապնդմամբ,

  • քաղաքական կարևոր նվաճում՝ հայազգի պատգամավորի ընտրմամբ,

  • աճող տեսանելիություն՝ շնորհիվ նոր կենտրոնների, տոնական հոբելյանների և միջազգային ճանաչում ստացած մշակութային ծրագրերի։

«Նիդերլանդական օրագիրը» 2025-ին ևս մնաց համայնքի կյանքի գլխավոր տոնագլուխը՝ շարունակելով իր առաքելությունը՝ պահպանել հիշողությունը, ներկայացնել ներկան և կապել սերունդներին։

Monday, 22 December 2025

Ի՞նչ է նշանակում եկեղեցու իրական բարենորոգումը և արդյո՞ք այն հնարավոր է առանց հավատքի էության խաթարման

 «Նիդերլանդական օրագիրը» զրուցել է  աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ


Վերջին շրջանում Հայ Եկեղեցու շուրջ ընթացող քննարկումները շոշափում են մի հիմնարար հարց․ ի՞նչ է նշանակում եկեղեցու իրական բարենորոգումը և արդյո՞ք այն հնարավոր է առանց հավատքի էության խաթարման։ Այս հարցը նոր չէ հայ մտքի համար․ այն խորապես հուզել է արդեն 19–20-րդ դարերի սահմանագծի հայ աստվածաբաններին, երբ Եկեղեցին կանգնած էր թե՛ ներքին ճգնաժամերի, թե՛ ժամանակի մարտահրավերների առջև։

Հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեց այն, ինչ հաճախ անվանում են Հայ Եկեղեցու «երկրորդ ոսկեդար»․ մի մտավոր շարժում, որի առանցքում կանգնած էին Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը, Գարեգին վարդապետ Հովսեփյանցը և Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանը։ Նրանք տարբեր ոճով, բայց միևնույն խորքային մտահոգությամբ էին խոսում Եկեղեցու մասին՝ որպես կենդանի մարմնի, որը չի կարող պահպանել իր կոչումը, եթե չի վերադառնում Ավետարանի կենդանի աղբյուրին։

Այս գործիչները համարձակորեն բարձրաձայնում էին այն խնդիրները, որոնցից շատերը այսօր էլ մնում են արդիական․ արտաքին ծեսի գերիշխում կենդանի հավատքի նկատմամբ, սնապաշտության տարածում, հոգևորականի դերի աղավաղում, ավանդույթի քարացում, եկեղեցական իշխանության փակ ու միակողմանի կառուցվածք։ Նրանց համար բարեկարգությունը ոչ թե Եկեղեցու ժխտումն էր, այլ՝ վերադարձը նրա բուն էությանը՝ Քրիստոսի Ավետարանին, հավատքի գիտակցված ապրմանը և համայնքային պատասխանատվությանը։

«Նիդերլանդական օրագրի» այս հարցազրույցում մենք աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ անդրադառնում ենք հենց այս մտավոր ժառանգությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են Կարապետ Տեր-Մկրտչյանի, Գարեգին Հովսեփյանցի և Երվանդ Տեր-Մինասյանի գաղափարները լուսաբանում մեր օրերում Հայ Եկեղեցու առջև կանգնած մարտահրավերները։ Քննարկումը չի նպատակադրում տալ հեշտ պատասխաններ, այլ հրավիրում է սթափ ինքնաքննության․ ինչպիսի՞ Եկեղեցի ենք մենք ուզում, և ի՞նչ հավատք ենք իրականում պատրաստ ապրել։

Այս զրույցը փորձ է ոչ միայն անցյալը հիշելու, այլ՝ այդ անցյալից եկող կենդանի հարցերը մեր ներկայի մեջ լսելի դարձնելու։

Հայ եկեղեցու բարեկարգության մասին 

 Այսօր խոսելու ենք, թե ինչու հայ եկեղեցում երբևէ բարեկարգություն չի եղել։ Կարո՞ղ եք թվարկել մի քանի պատճառներ, որոնք արգելք են եղել հայ եկեղեցու բարեկարգության համար։ 

Առաջին պատճառը պատմական հանգամանքներով է պայմանավորված․ Հայ Եկեղեցում երբեք իրական, համապարփակ բարեփոխություն չի կատարվել։ Եղել են առանձին քայլեր, որոշակի կարգապահական կամ կազմակերպական փոփոխություններ, բայց ոչ այնպիսի խորքային վերանայում, որը կվերաբերեր և՛ աստվածաբանական կրթությանը և՛ եկեղեցական կառավարմանը, և՛ հոգևորականության պատրաստության մակարդակին։ Երկրորդ պատճառը այն է, որ որոշ անհատների կողմից նման բարեփոխիչ փորձերը գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտվել են՝ կարծելով, թե դրանք սպառնում են Հայ Եկեղեցու ավանդությանը, նրա ինքնատիպ և դարավոր կերպարանին։ Արդյունքում յուրաքանչյուր նորացման փորձ հաճախ ընկալվել է ոչ թե որպես առողջ շտկում ու կենսական թարմացում, այլ որպես վտանգ կամ օտար ազդեցություն։ Երրորդ պատճառը աստվածաբանական խորքային իմացության բացակայությունն է, որի հետևանքով շեշտը շատ հաճախ դրվում է բացառապես հայրենասիրության, ազգային զգացմունքի վրա։ Երբ հավատքի բովանդակությունը, Սուրբ Գրքի և ժառանգության կենդանի ընկալումը ետ է մղվում, եկեղեցական կյանքը հեշտությամբ սահում է դեպի միայն ազգային-պատմական խորհրդանշանների մակարդակ, իսկ այն ինչ պետք է լինի հստակ աստվածաբանական մտածողություն, փոխարինվում է լոզունգներով ու զգացմունքային ելույթներով։ 

 Իսկ պատմության ընթացքում եղե՞լ են անձինք, որոնք ցանկացել են այսպիսի բարեկարգություն տեսնել Հայ Եկեղեցում։ 

 Իհարկե Հայ Եկեղեցին իր «երկրորդ ոսկեդարը» վերապրել է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանը սերտորեն կապված է մի շարք վառ աստվածաբան-հոգևորականների անվան հետ՝ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գարեգին վարդապետ Հովսեփյանց, Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանց և ուրիշներ, ովքեր նոր շունչ ու խորություն տվեցին թե՛ աստվածաբանական մտքին, թե՛ եկեղեցական կյանքին։ Սույն հարցազրույցում կցանկանայի հատկապես կանգ առնել հենց այս երեք գործիչների վրա և փորձել ցույց տալ, թե ինչպես կարելի է նրանց մտքերը և գործունեությունը կապել մեր օրերում ստեղծված իրավիճակի, ներկա խնդիրների ու որոնումների հետ։

 Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը հաճախ բնորոշվում է որպես լուսավոր աստվածաբան և ազգային եկեղեցու անձնվեր պաշտպանը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն էր նրա գործունեության մեջ ամենահատկանիշավորն ու ներկա պահին ամենակարևորը մերօրյա Հայ եկեղեցու համար։

 Գիտեք Կարապետ եպիսկոպոսի մասին կարելի է շատ խոսել և դա դեռ բավարար չի լինի։ Առաջին կարևոր կետը, որ պետք է նշեմ, նրա համարձակությունն է՝ բարձրացնելու եկեղեցու բարենորոգության խնդիրները։ Նա չէր վախենում մատնանշել թերությունները, խոսել այն հարցերի մասին, որոնք շատերը նախընտրում էին շրջանցել։ Այս ամենի մասին, իհարկե, նա գրում էր թերթերում ու պարբերականներում և հանդես էր գալիս նաև խորը բովանդակությամբ քարոզներով։ Նրա հրապարակային խոսքն ու գրությունները նպատակ ունեին արթնացնել հավատացյալների գիտակցություն և խրախուսել պատասխանատու վերաբերմունք եկեղեցու կյանքի նկատմամբ։ Երկրորդ, գիտության և քննադատող միտքը, քանի որ «մեզանում հակակրօնական եւ հակաեկեղեցական տրամադրութիւն ստեղծողը գլխաւորապէս տգիտութիւնն է»։ Երբ մարդը չի ճանաչում իր հավատքի բովանդակությունը, հեշտությամբ բախվում է կեղծ պատկերացումների և մակերեսային քննադատությունների հետ։ Իսկ ճիշտ իմացությունը և առողջ քննադատական մտածողությունը ոչ թե քայքայում, այլ մաքրում ու ամրապնդում են և՛ հավատքը, և՛ եկեղեցական կյանքը։ Երրորդ կետը այն է, որ ըստ նրա՝ ամեն քրիստոնյա, հատկապես՝ Ավետարանի աշակերտն ու եկեղեցու սպասավորը, նախ և առաջ Աստծո խոսքի մարդ պետք է լինի։ Աստծո խոսք ասելով, ինչպես ինքն է շեշտում, պետք է հասկանանք Սուրբ Գիրքը՝ որպես ճշմարիտ հայտնության վավերական հիշատակարան, որտեղ գրի է առնված այն, ինչ Աստված դարեր առաջ խոսել է Իր մարգարեների և Միածին Որդու միջոցով։ Ուստի եկեղեցական գործի սրտում պետք է լինի ոչ թե մարդկային սովորությունը կամ իշխանությունը, այլ հենց այս կենդանի խոսքը, որից է սնվում հավատացյալի միտքն ու կյանքը։

Կարապետ Տեր Մկտրչյանի(1866-1915)

 Արդյո՞ք ըստ Կարապետ Տեր Մկտրչյանի հնարավոր է պատկերացնել հայ ժողովրդի պատմական ընթացքը՝ առանց Հայոց Եկեղեցու գոյության ու նրա ազգային դերի։ 

 Հայոց Եկեղեցին իր գոյության օրերից կրել է զուտ ազգային բնավորություն՝ ոչ թե իբրև արտաքինից մեզ վրա պարտադրված հաստատություն, այլ որպես ներսից աճած, հայ ժողովրդի հոգեբանությանը, լեզվին ու կենցաղին համապատասխան կուռ կառույց։ Նա յուրացրել է հայի լեզուն՝ դարձնելով այն աղոթքի, ուսման, պետության և առօրյա կյանքի գլխավոր գործիքը։ Քրիստոնեությունը, որը սկզբում կարող էր մնալ օտար մի վարդապետություն, Հայոց Եկեղեցու միջոցներով կապվեց մեր ազգային սովորությունների, տոնի ու ծիսակարգի հետ և ժամանակի ընթացքում դարձավ հենց հայ լինելու հիմնավորումներից մեկը։ Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը նույնպես խորապես ազգային բնույթ ստացավ․ այն կազմվեց հայ նախարարական տոհմերի ու թագավորական իշխանության հարաբերության օրինակով։ Քահանայապետի, կաթողիկոսի, եպիսկոպոսի հանդեպ ունեցած հարգանքը շատ առումներով նման է եղել զորավարի, իշխանական տան կամ թագավորի հանդեպ ունեցած վստահությանը։ Սկզբնական փուլում նույնիսկ կաթողիկոսական գահը ժառանգական բնույթ էր կրում՝ նմանապես իշխանական տան իշխանությանը, ինչը կրկին վկայում է, որ եկեղեցին դիտվում էր ոչ թե միայն հոգևոր, այլև պետական-ազգային իշխանության կարևոր բաղադրիչ։ Հայոց Եկեղեցին իր հաստատման օրերից եղել է լուսավորության և կրթության գլխավոր աղբյուր։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի նախաձեռնությամբ ստեղծված հայոց գրերն ու գրատունը ոչ միայն եկեղեցական կարիքների համար էին, այլ ամբողջ ժողովրդի լուսավորության։ Վանքերը դարձան դպրոցներ, համալսարաններ, ձեռագրատներ, որտեղ ոչ միայն պահպանում, այլև զարգացնում էին թե՛ հայրենի, թե՛ օտար գիտությունները։ Թարգմանվեց ընթերցանության և գիտելիքի մի ամբողջ աշխարհ, ձևավորվեց հայ գիտնականի, վարդապետի, մտածողի կերպարը։ Այդպիսով՝ եկեղեցին ոչ միայն քարոզում էր հավատ, այլ նաև պատրաստում էր մտավոր «ախոյաններ», որոնք հարկ եղած դեպքում կարող էին պաշտպանել թե՛ ազգային ինքնուրույնությունը, թե՛ եկեղեցու անկախությունը՝ օտար տերությունների և դավանանքների ճնշման դիմաց։ Ժամանակի ընթացքում Հայոց Ազգային Եկեղեցին դարձավ մեր ժողովրդի գոյության հիմքերից մեկը, հատկապես այն պահերից, երբ պետականությունը խախտված կամ բացակա էր։ Քանի որ հայությունը ցրվեց աշխարհի չորս ծագերով, եկեղեցին դարձավ այն եզակի հաստատությունը, որը միևնույն հավատքով, խոսքով, ծեսով ու հիշողությամբ միավորում էր ազգին՝ անկախ աշխարհագրական տարածությունից։ Սփյուռքահայության համայնքները նախ և առաջ ձևավորվեցին եկեղեցու շուրջ․ նախ եկեղեցի, հետո դպրոց, ապա միայն մշակութային ու հասարակական այլ կառույցներ։ Այդ իմաստով ազգային եկեղեցին ոչ միայն հոգևոր, այլև հասարակական-պետական ինքնության շարունակություն է եղել՝ նաև այն ժամանակ, երբ իրական պետությունը գոյություն չի ունեցել։ Հենց այդ պատճառով էլ, եթե կործանենք ազգային եկեղեցու գաղափարը և այդ հաստատությունը, չենք կարող հեշտությամբ նրա տեղը դնել որևէ այլ բան։ Ո՛չ զուտ պետական կառույցը, ո՛չ մշակութային միությունն ու կազմակերպությունները չեն կարող լիովին փոխարինել դարերով ձևավորված այն հոգևոր-ազգային կապը, որ կուտակվել է եկեղեցու շուրջ։ Այո՛, Հայոց Եկեղեցին, ինչպես ցանկացած պատմական հաստատություն, կարոտ է բարեկարգության, նորոգման, երբեմն՝ համարձակ ինքնաքննության։ Սակայն դրա ճանապարհը ոչ թե կործանումն է, այլ առողջ վերաձևումը, վերակենդանացումը՝ ըստ ժամանակի պահանջների, բայց առանց ազգային-եկեղեցական ինքնության կորուստի։ Եթե այդ բարեկարգությունն իրականանա խորին պատասխանատվությամբ, Հայոց Եկեղեցին կարող է կրկին դառնալ այն կենդանի և փրկարար հաստատությունը, ինչպիսին եղել է դարեր շարունակ․ Ազգային եկեղեցին, բարեփոխված և սթափված, կարող է լինել ոչ թե անցյալի մնացորդ, այլ ապագայի շինարար ուժ՝ այն տեղը, որտեղ հայը հասկանա ինքն իրեն, իր պատմությունը և իր ճանապարհը դեպի վաղվա օրը։

Ինչպե՞ս է Կարապետ եպիսկոպոսը ներկայացնում և գնահատում եկեղեցու քարոզչության դերն ու ազդեցությունը հասարակության կյանքում։ 

 Ըստ Կարապետ Տեր Մկրտչյանի՝ քարոզը, իր նպատակադրումով ու ներգործության կերպով, կարող է հանդես գալ երեք հիմնական ձևով՝ վարդապետական, հորդորական և հուսադրական։ Վարդապետական խոսքում կամ քարոզում առաջնայինը գիտելիք տալն է․ քարոզիչը նման է ուսուցչի, ով քայլ առ քայլ բացում է թեման՝ հիմնվելով Սուրբ Գրքի վրա, պարզաբանելով ու լուսաբանելով որևէ ճշմարտություն։ Այստեղ շեշտը ոչ թե զգացմունքի, այլ հասկացողության վրա է, որպեսզի ունկնդիրը հստակ իմանա՝ ինչ է ճիշտ, ինչու է ճիշտ և ինչ հետևություններ պետք է անի իր մտքում ու կյանքում։ Իսկ հորդորական քարոզում ուշադրության կենտրոնում մարդու սիրտն ու կամքն է։ Քարոզիչը միայն փաստեր չի ներկայացնում, այլ փորձում է ներսից հուզել ու շարժել՝ բերելով օրինակներ, կենդանի պատմություններ, համեմատություններ։ Նպատակն այն է, որ ունկնդիրները ոչ միայն հասկանան ասվածը, այլև ցանկանան փոխվել, քայլ անել դեպի բարին, ընդունել որոշ համոզմունք կամ կայացնել որոշում։ Եվ վերջապես, հուսադրական քարոզը կոչված է մարդու հոգում վառելու հույսը, մխիթարելու և ուժ տալու դժվարության, տխրության կամ վախերի մեջ։ Քարոզիչը ներկայացնում է երանության աշխարհը, Աստծու հետ ամբողջական լինելու ուրախությունը, հավիտենական կյանքի գեղեցկությունը՝ ոչ թե միայն որպես տեսություն, այլ որպես իրական ու հասանելի ապագա, որին կարելի է ձգտել։ Այսպիսի խոսքը արթնացնում է ջերմ ցանկություն՝ այդ երանությանը մասնակից լինելու, հաղթահարելու հուսահատությունն ու անիմաստության զգացումը և շարունակելու վստահ քայլել հավատքի ճանապարհով։ 

 Ինչպե՞ս է Կարապետ Տեր-Մկրտչյանը պատկերացնում հոգևորականի դերը հասարակության մեջ, և ինչպե՞ս է բնութագրում նրա կերպարը։ 

Մեր Եկեղեցու հոգևորականը, լինելով նախ և առաջ ուսուցիչ ու հովիվ, կոչված է հնարավորինս մոտ կանգնելու իր ժողովին։ Նա չպետք է լինի փակ, հեռու կամ անմատչելի անձնավորություն, այլ բաց սիրտ ունեցող ծառայող, որը ոչինչ չունի թաքցնելու իր ժողովրդից։ Ընդհակառակը՝ նա ցանկանում է, որ իր գաղափարներն ու համոզմունքները հասկանալի և ընդունելի լինեն բոլորի համար, որ իր գիտելիքն ու փորձը ծառայեն մարդկանց լուսավորությանը, որպեսզի յուրաքանչյուրը գտնի կյանքի ուղիղ ճանապարհը և իր հնարավորությունների չափով, զինված լինի թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների դեմ։ Այս իմաստով հոգևորականը կոչված է լինել առաջնորդ, բայց առաջնորդ ոչ թե վերևից իշխելու, այլ դիմացից օրինակով գնալու միջոցով։ . Այստեղից էլ ծագում է ցավոտ հարցը․ «Ինչո՞ւ մենք արժանի հոգևորականներ չունենք և չենք ունենում»։ Սա այնպիսի խնդիր է, որի մասին, ինչպես Գյոթեն է ասում, «ամեն ինչ արդեն ասված է», սակայն իրականում դեռ շատ բան կա ասելու և առավել ևս անելու։ Շատ հաճախ բոլորը փորձում են պատասխանատվությունն ուղղել ուրիշի վրա․ ժողովուրդը մեղադրում է բարձր հոգևորականությանը, թե այն անարժաններին է ձեռնադրում, իսկ հոգևորականները մեղադրում են ժողովրդին, թե նա չի ապրում եկեղեցական գիտակից կյանքով, միայն պահանջում է, բայց չի մասնակցում։ Սակայն ավելի ուղիղ ու արդար կլինի հարցնել ոչ թե՝ «ով է մեղավոր», այլ՝ «ինչ է մեր իրական պահանջը»․ ինչպիսի՞ հոգևորական ենք իրականում ուզում տեսնել և ի՞նչ ենք պատրաստ անել, որպեսզի նման հոգևորականներ ունենանք։ Կարևորը հասկանալն է, որ նույնիսկ ամենաջերմ ու ազնիվ ձգտումը չի կարող իրական պտուղ տալ, եթե ընդհանուր համայնքային միջավայր չկա։ Հոգևորականը կարող է լիարժեքորեն իր ծառայությունն իրականացնել միայն այն ժամանակ, երբ ամբողջ համայնքն է ձգտում նույն ուղղությամբ, երբ համայնքը գիտի, թե ինչ է պահանջում իր հոգևորականից և իր հերթին տալիս է այն նյութական, հոգևոր և բարոյական աջակցությունը, որը անհրաժեշտ է այդ պահանջներին հավատարմորեն պատասխանելու համար։ Պետք է համարձակորեն հարց տալ․ արդյո՞ք մեր համայնքները այսօր ունեն այդ գիտակցությունը, կատարո՞ւմ են իրենց պարտքը հոգևորականության նկատմամբ։ Ճշմարիտ պատասխանն հաճախ «ոչ»-ին է մոտ և հենց դրա հետևանքով էլ հոգևորականությունը շատ երկրներում ու շատ տեղերում չի կատարում իր ամբողջական պարտականությունը համայնքի նկատմամբ․ թույլ է դառնում այն կապը, որը պետք է լինի կենդանի, փոխադարձ և սիրով լեցուն։ Ուստի, եթե մեր ժամանակը մի մեծ պահանջ է դնում Հայ Եկեղեցու առաջ, ապա դա վերանորոգության և վերակենդանության պահանջն է։ Անհրաժեշտ է ունենալ քաջություն՝ թոթափելու և դուրս վտարելու նրանից այն ամենը, ինչ օտարոտի է, հնացած, ձևական կամ միայն եկամուտի հետ կապված․ այն ամենը, ինչը չի բխում Եկեղեցու բուն քրիստոնեական էությունից և հիմնական սկզբունքներից, բայց ժամանակի ընթացքում կուտակվել ու ծանրացել է թե՛ պաշտամունքային, թե՛ վարչական շերտերի վրա։ Այդ վերանորոգումը չի նշանակում կտրել արմատները, այլ՝ հակառակը, ավելի խորով համախմբել բուն քրիստոնեական ոգին՝ հավատարիմ մնալով ազգային ավանդություններին, արժանի հարգ տալով ժամանակի պահանջներին և շրջապատող պայմաններին։ Երբ Եկեղեցին վերանորոգվի ու բարեկարգվի այս ուղությամբ, նա կրկին և առավել զորեղ կերպով կմնա հայության համար լույսի խորան, հայրենի սրբությունների պահապան և դեպի հավիտենական ճշմարտություն ու կյանք առաջնորդող ուղեցույց՝ ինչպես եղել է դարերով մինչև հիմա։

 Գարեգին Հովսեփյանցը հայտնի է նաև որպես եկեղեցական կյանքի բարեկարգման ջատագով աստվածաբան։ Ինչպե՞ս է նա ներկայացնում և մեկնաբանում Եկեղեցու իրական կոչումն ու առաքելությունը։ 

 Եկեղեցու կոչումը բազմաշերտ է, բայց միևնույն ժամանակ ամբողջական․ այն միևնույն հոգևոր, սիրո և կրթական առաքելությունն է՝ ուղղված մարդու և համայնքի նորոգությանը։ Նախ և առաջ Եկեղեցին կոչված է լուսավորելու մարդու հոգևոր կյանքը և ամրացնելու նրա հավատքի հիմքերը։ Եկեղեցին միայն ծեսերի վայր չէ, այլ այն վայրն է, որտեղ մարդը սովորում է ապրել Աստծո ներկայությամբ, ճանաչել իր կոչումը և լսել իր խղճի ձայնը։ Նրա նպատակն է ձևավորել մարդկային խիղճը հավատքով, սովորեցնել և խորացնել բարոյական արժեքները․ ճշմարտություն, արդարություն, պատասխանատվություն, ինքնակառավարում։ Առանց այս ներքին վերափոխության՝ առանց մարդու սրտի ու միտքի դաստիարակության, դժվար է կառուցել առողջ հասարակություն և կայուն համայնք, քանի որ արտաքին կարգն ու օրենքը ուժեղ չեն, եթե ներսում չկա ձևավորված, գիտակից մարդ։ Երկրորդ՝ ըստ Տեր Հովսեփյանցի, Եկեղեցու կոչումը սիրո կոչումն է։ Եկեղեցին կոչված է կենսագործելու եղբայրությունը մարդկանց միջև, որպեսզի հավատքը չմնա միայն գաղափար կամ անձնական զգացում, այլ դառնա կենդանի հարաբերություն։ Սերը դրսևորվում է ներողամտությամբ, հաշտությամբ, փոխօգնությամբ․ պատրաստակամությամբ՝ կիսելու ուրիշի բեռը, ձեռք մեկնելու անկարողին։ Այս սիրո կոչումը խրախուսում է գթասրտություն՝ կարեկից լինել կարոտյալին, մխիթարել տառապողին։ Երբ սերը դառնում է գործ, ոչ թե միայն խոսք, հենց այդ ժամանակ է, որ հավատքը կենդանանում է, ստանում մարմին և համայնքը դառնում է ուժեղ ու միավորված։ Երրորդ կարևոր չափումը Եկեղեցու կոչման՝ նրա կրթական և քաղաքակրթական առաքելությունն է։ Դարերով Եկեղեցին մասնակցել է կրթության տարածմանը՝ հիմնելով դպրոցներ, վանքային ուսումնական օջախներ, մատենադարաններ, զարգացնելով գրավոր մշակույթը։ Այս առաքելությունը ծառայել է ոչ միայն անձի կրթությանը, այլև լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանմանը։ Եկեղեցին մարդուն օգնել է ձեռք բերել գիտելիք, լուրջ մտածողություն ու քննադատական վերաբերմունք, որպեսզի հավատքը չմնա տգիտության վրա հիմնված պարզամիտ հավատալիք, այլ լինի գիտակից և ազատ ընտրություն։ Այս կրթական ու քաղաքակրթական գործը սերտորեն կապված է նախորդ երկու չափումների հետ, որովհետև առանց գիտակից մարդու դժվար է կայուն պահել ո՛չ բարոյական կյանքը, ո՛չ էլ սիրո իրական վկայությունը։ Ուստի, ըստ Գարեգին Տեր Հովսեփյանցի, Եկեղեցու կոչումը այս երեքի միասնությունն է․ լուսավորել մարդու հոգին և խիղճը հավատքով, հաստատել սիրո ու եղբայրության կյանք և դաստիարակել գիտակից, պատասխանատու, հավատամիտ անձնավորություններ, որպեսզի նրանք կարողանան կառուցել արդար և հոգևորով հարուստ հասարակություն։

Գարեգին Հովսեփյանցի(1867-1952)


Ըստ Գարեգին Հովսեփյանցի՝ ինչպե՞ս պետք է հասկանալ եկեղեցու բարեկարգությունը, և ինչպիսի՞ վտանգներ են առաջանում, երբ կենդանի հավատքի փոխարեն առաջնային տեղ են գրավում արտաքին ծեսը և սրբերի չափազանցված պաշտամունքը                                                                                                                                         .-

Ըստ նրա՝ մեր Եկեղեցին այսօր խորապես կարոտ է բարեկարգության ու վերանորոգության։ Նա սթափ աչքով տեսնում է, որ հոգևորականությունը ընդհանուր առմամբ հաճախ չի համապատասխանում իր բարձր կոչմանը, շատերի մեջ պակասում է բավարար կրթություն ու հոգևոր խորությունը, իսկ ժողովուրդը, իր հերթին, հաճախ խարխափում է բարոյական խավարի, տգիտության կամ հակակրոնական տրամադրությունների մեջ։ Սակայն Հովսեփյանցի համար սա ոչ թե հուսահատության պատճառ է, այլ անձնվիրության զարթուցիչ․ այս թերությունները պիտի մեզ մղեն ավելի մեծ պատասխանատվությամբ վերադարձնելու Եկեղեցին դեպի իր իրական դեմքը՝ որպես ժողովրդի հոգևոր կյանքի և քաղաքակրթության մայր։ Բարեկարգությունը նրա համար չի նշանակում Եկեղեցու կործանում կամ ժխտում, այլ՝ վերադարձ դեպի Ավետարանի լույսն ու եկեղեցու բուն սկզբունքները։ Նա խիստ է հատկապես այն երևույթի հանդեպ, երբ կենդանի հավատքի թուլացման պայմաններում առաջին տեղ են գրավում մերկ արտաքին ծեսն ու ձևական պաշտամունքը․ այդ ժամանակ հավատքը դատարկվում է ներսից և մնում է միայն սովորության ու արարողակարգի մակարդակում։ Նույնպես խիստ է նրա քննադատությունն այն դեպքերի հանդեպ, երբ սրբերի հարգանքը աղավաղվում է, հասնում սնոտիապաշտության, և նույնիսկ դառնում է նյութական առևտրի ու աճպարարության գործիք՝ խաղալով ժողովրդի դյուրահավատության վրա. « Սրբերի պաշտամունքը, ավելի ճիշտ՝ հարգանքը, տեղ-տեղ հասնում է չափազանցության ու սնոտիապաշտության։ Դեռ մի քանի տարի առաջ էր, որ դաշտից հավաքած ոսկորները մեր աչքի առաջ իբր Լուսավորչի մասունք էին ուզում հռչակել և խեղճ ժողովրդի դյուրահավատությունը նյութական շահերի ու աճպարարության միջոց էին դարձնում »։

Այս ամենի ֆոնին Հովսեփյանցը կոչ է անում մաքրել Եկեղեցու կյանքը օտարոտի, հնացած, միայն եկամտի կամ ձևի համար պահպանվող շերտերից, որոնք չեն բխում Ավետարանից և անհարազատ են մեր իրական կյանքին։                                                                                               . 

Ըստ Գարեգին Հովսեփյանցի՝ արդյո՞ք տեղ ունի արդար քննադատությունը Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ և ինչպե՞ս է նա խոսում եկեղեցական կյանքի ու հոգևորականների թերությունների մասին։                                                                                       

Գարեգին Հովսեփյանցը բաց ու ազնիվ կերպով ընդունում է, որ մեր ժամանակի հոգևորականությունը կատարյալ չէ և քննադատությունից բարձր կանգնած «սրբազան դասակարգ» չէ։ Նա հստակ ասում է, որ շատ պակասություններ կան․ հոգևորականների մեջ լինում են իրենց կոչմանը անհամապատասխան մարդիկ, երբեմն՝ դրամական հարցերում կասկածելի վարք, երբեմն էլ՝ անլուրջ վերաբերում իրենց պարտականություններին։ Այնուամենայնիվ, Հովսեփյանցը ընդգծում է, որ նման թերություններ կան ոչ միայն հոգևորականների, այլ նաև հասարակական գործիչների մեջ, այսինքն՝ խնդիրը միայն եկեղեցականը չէ, այլ՝ ամբողջ հասարակության մակարդակի խնդիր։

Նա չի մերժում քննադատությունը, ընդհակառակը՝ արդար, սթափ քննադատությունը անհրաժեշտ է Եկեղեցու բարեկարգման և վերակազմության համար։ Բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ շատերը «քննադատության» անվան տակ վարում են ո՛չ թե արդար, այլ սուտ, զրպարտիչ և ոչ ազնիվ պահվածք․ առանց փաստերի մեղադրում են, «երեսին սուտ խոսում» կամ զրպարտում անմեղ մարդկանց։ Այսպիսի վերաբերմունքը, ըստ Հովսեփյանցի, ոչ արդարություն է, ոչ իսկական քննադատություն և ոչ էլ կրթված ու ազնիվ մարդուն վայել գործ։

Այսպիսով՝ Գարեգին Հովսեփյանցը և՛ ընդունում է Եկեղեցու ու հոգևորականության իրական թերությունները և՛ կոչ է անում արդար, պատասխանատու քննադատության, որը բխում է սրտացավությունից ու սիրուց, ոչ թե ատելությունից ու զրպարտությունից։                                   -

Ինչպե՞ս է ներկայացվում Հայոց Հայրապետական Աթոռի և Ընդհանուր Ազգային եկեղեցական ժողովի դերը Հայ Եկեղեցու կյանքում, և ինչո՞ւ են դրանք կարևոր թե՛ եկեղեցու կոչման պահպանման, թե՛ նրա բարեկարգման և վերանորոգման համար։                                  

Հայոց Հայրապետական Աթոռը և Ազգային եկեղեցական ժողովը մեր եկեղեցական ու ազգային կյանքի երկու կարևոր սյուներն են, որոնք իրար լրացնելով՝ ծառայում են միևնույն նպատակին․ պահել և վերակենդանացնել Հայ Եկեղեցու կոչումը։ Հայոց Հայրապետական Աթոռը դարերով եղել է մեր ժողովրդի սիրտը․ այն ոչ միայն հոգևոր կառույց է, այլ կենդանի կենտրոն, որը հայ ժողովրդին տվել է հոգևոր սնունդ ու կյանք, կիսել է նրա ցավերն ու ուրախությունները, զորացրել է նրա բարոյական ուժն ու հեղինակությունը։ Հայրապետական Աթոռը դարերի ընթացում սերմանել է ջերմություն, անձնազոհություն, հույս և տենչ, իսկ «ազգ» և «եկեղեցի» գաղափարները մեր պատմության մեջ այնքան են միահյուսվել, որ առանց ավետիքի լույսը տանող այս կենտրոնի դժվար է պատկերացնել հայի ինքնությունը։ Աթոռի հեղինակությունը քայքայելն ու նրա դեմ սառնություն քարոզելը ներկայացվում է որպես երեխայական անմտություն և ազգավնաս քայլ, քանի որ դա վնասում է ոչ միայն եկեղեցուն, այլև ամբողջ ազգի միասնականությանը։

 Այդուհանդերձ, այս մեծ սուրբ կենտրոնը կենդանի ու արդյունավետ մնալու համար ունի բարեկարգման և կարգավորման կարիք։ Այստեղ է, որ իր կարևոր դերն ունի ընդհանուր ազգային եկեղեցական ժողովը։ Առանց նման ժողովի անհնար է լուրջ կերպով կարգի բերել Եկեղեցու վարչական, ծիսական և մյուս բարեփոխման կարիք ունեցող հարցերը։ Ժամանակակից զարթոնքի ու վերանորոգության համար անհրաժեշտ է, որ ամբողջ ազգը, իր հոգևոր ու աշխարհիկ ներկայացուցչությամբ, խորհրդակցի, քննարկի և համախոհությամբ որոշի՝ ինչպե՞ս նորոգել եկեղեցական կյանքը, որպեսզի կանխվի Եկեղեցու քայքայումը, պահպանվի նրա կոչման բարձրությունը և հաղթահարվի այս «թմրած վիճակը»։ « Այսպիսի իղձերով և ցանկություններով բարի գալուստ ենք մաղթում հայ ժողովրդի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներին և ցանկանում, որ Մայր Տաճարի սրբազան կամարների տակ մոռանան ամեն անձնականը ու կուսակցականը և նրա համար արժանավոր պետ ու հովիվ ունենանք, որ առաջնորդի մեզ դեպի լույս և ցանկալի վերածնություն »։ Մայր Աթոռը հոգևոր կենտրոն է, ոչ թե քաղաքական հարթակ։ Այն տեղն է, որտեղ առաջնահերթը ոչ թե կուսակցական շահն է կամ իշխանության պայքարը, այլ մարդու հոգևոր կյանքը, հավատքը և Աստծո խոսքի քարոզը։ Երբ եկեղեցական կենտրոնը կապվում է քաղաքական կուսակցությունների հետ, վտանգ կա, որ Աստվածաշնչյան ճշմարտությունները կսկսեն մեկնաբանվել շահերին համապատասխան, և եկեղեցու խոսքը կդադարի լինել համամարդկային ու միավորող։

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը պատկերացնում ու մեկնաբանում Եկեղեցու բարեկարգության անհրաժեշտությունը և դրա իրականացման ուղիները։                               

Նա ասում է «Վերածնություն ու վերանորոգություն հիմքից ի վեր Հիսուսի Ավետրանի հեման վրա, առանց հապաղելու և առանց տատանվելու. ահա մեր պահանջը և մեր զգացած ծանր կարիքը»։ Տեր-Մինասյանը շեշտում է, որ իրական վերափոխումը պետք է լինի ոչ թե մակերեսային, այլ արմատական՝ հիմքից ի վեր, և դրա չափանիշը պետք է լինի Հիսուսի Ավետարանը։ Նա կարծես ասում է՝ ժամանակը չի սպասում, պետք է գործել առանց հապաղելու, որովհետև կա թե՛ «պահանջ», թե՛ «զգացած ծանր կարիք»՝ այսինքն հասարակության ու եկեղեցու ներսում կուտակված կենսական խնդիրներ։ «Ավետարանի հիման վրա» ձևակերպմամբ նա պահանջում է, որ նորոգությունը չդառնա պարզապես նորաձևություն կամ ձևական բարեփոխում, այլ լինի էությանը վերադարձ։ Ընդհանուր իմաստով սա կոչ է՝ քրիստոնեական կյանքի ու մտածողության վերադասավորում անել Ավետարանի պարզ ու կենդանի չափանիշով։

Եթե մեր իսկական չափանիշը Ավետարանով «վերածնություն ու վերանորոգություն»-ն է, ապա եկեղեցու իրական թշնամին կամ անհավատարիմը չի այն մարդը, որ համարձակվում է ասել. «վիճակը հիվանդ է և փոփոխության, բժշկման կարիք կա»։ Ընդհակառակը՝ նման պահանջը շատ հաճախ ծնվում է հենց ցավից, սրտացավ պատասխանատվությունից ու կենդանի հավատքից, երբ մարդը «ծանր կարիք» է զգում, տեսնում է, որ Եկեղեցին չի կարող բավարարվել միայն արտաքին խաղաղությամբ, այլ պետք է վերադառնա իր ավետարանական խորքին։ Այսպիսի քննադատությունը ոչ թե քանդելու մղում է, այլ՝ սիրո պահանջ, որ Եկեղեցին նորից լինի ճշմարիտ լույսի, արդարության ու սրբացման տուն։

Իսկ իրական անհավատարիմը, ըստ էության, նա է, ով ուզում է անշարժ կանգնել՝ միայն «հայրենի ավանդի վրա», բայց այդ ավանդը վերածում է ինքնանպատակ, անքննելի պատվարի։ Երբ ավանդը դարձվում է կուռք, այն այլևս չի ծառայում Ավետարանին, այլ սկսում է փակել ճանապարհը դեպի Ավետարանի կենդանի խոսքը։ Այդ դիրքից ավանդը դառնում է քարացած ձև, որը չի թողնում, որ Սուրբ Գրքի պահանջը թափանցի մեր իրական կյանքի մեջ, թարմացնի մեր մտածողությունը, բուժի մեր արատները։ Ուստի այստեղ հակադրությունը «նորացնել–քանդել» կամ «պահել–վերացնել» չէ, այլ՝ «կենդանացնել Ավետարանով» ընդդեմ «կանգնել մերկ ձևի մեջ»։ Եթե ավանդը չի ծառայում Ավետարանի կենդանի գործին, չի օգնում մարդուն ապրել կենդանի հարաբերությամբ Աստծո հետ, ապա «ավանդին կառչելը» կարող է զարմանալի կերպով դառնալ հենց անհավատարմության ձեւ․ արտաքին հավատարմություն՝ ներսում անլույս սիրտ։ «Սովորությունը կամ ավանդությունը առանց ճշմարտության մի հին մոլորություն է»։

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը (1879-1974) քննադատում ժողովրդի մեջ տարածված սնապաշտությունն ու ծիսապաշտությունը, և ի՞նչ վտանգներ է նա տեսնում «հրաշագործ» պատկերների, ավետարանների ձևական տարբերակման ու սրբատեղիների չափազանցված պաշտամունքի մեջ քրիստոնեական հավատի համար։  

 Նա քննադատում է ժողովրդի մեջ տարածված սնապաշտությունն ու ծիսապաշտությունը, երբ հավատը շեղվում է իր էությունից ու վերածվում է արտաքին նշանների ու արարողությունների հետևից ընկնելու։ Հեղինակը որպես հետևանք թվարկում է՝ «հրաշագործ» պատկերների շուրջ չափազանցված հավատ, կարմիր ու ճերմակ ավետարանների նման ձևական-կախարդական տարբերակումներ, ինչպես նաև հայտնի ու անհայտ սրբերի ու սրբատեղիների նկատմամբ չափից դուրս պաշտամունք։ Այս բոլորը նա տեսնում է որպես այն վիճակ, երբ մարդը Աստծուն որոնելու փոխարեն սկսում է “ապահովություն” գտնել առարկաների, լեգենդների ու հատուկ տեղերի մեջ։ Նա չի ասում, թե սրբերը կամ սրբատեղիները ինքնին վատ են, այլ որ երբ դրանք դառնում են հավատքի կենտրոն, Ավետարանի կենդանի բովանդակությունը հետին պլան է մղվում։ Ըստ էության, սա կոչ է՝ հավատը վերադարձնել իմաստին ու ներքին փոխակերպմանը, ոչ թե պահել միայն արտաքին պաշտամունքների մակարդակում։                                                        

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը վերաիմաստավորում կուսակրոնության և սրբության ընկալումը մեր օրերում, և ինչո՞ւ է համարում, որ սրբությունը հնարավոր չէ սահմանափակել միայն արտաքին արգելքներով ու զսպումներով։                                              

Երվանդ Տեր-Մինասյանը հիշեցնում է, որ նախկինում կուսակրոնական կյանքը հաճախ ներկայացվել է որպես քրիստոնեական կյանքի «ամենաբարձր աստիճան»․ կարծես Աստծուն նվիրված լինելու վստահելի ճանապարհը հենց ամուսնությունից հրաժարումն էր։ Միջնադարյան և ավանդական մտածողության մեջ սա ընկալվում էր որպես առավել կատարյալ վիճակ՝ լիակատար մի նվիրվածություն, որտեղ մարդը ազատված է ընտանեկան հոգսերից ու ամբողջությամբ «Աստծունն» է։ Սակայն նա նշում է, որ մեր օրերում նույն կերպով խոսել այդ մասին դժվար է, քանի որ ժամանակի պայմաններն ու մարդու հոգևոր կյանքի ըմբռնումը զգալի կերպով փոխվել են։

Այսօր քրիստոնեական մտածողության մեջ ավելի ու ավելի է ընդգծվում, որ սրբությունը չի կարող շփոթվել միայն արտաքին արգելքների, ձևական զսպումների կամ կարգապահության հետ։ Կուսակրոն լինելը ինքնին չի դարձնում մարդուն սուրբ․ իսկական սրբությունը նախ և առաջ սրտի սրբություն է՝ ներքին մաքրություն, Աստծու առաջ ազնիվ կանգնելու կարողություն, սիրո ու ճշմարտության սկզբունքով ուղղված կյանք։ Կարելի է արտաքինից պահել բոլոր «կանոնները», սակայն ներսում լինել լցված դատապարտությամբ, գոռոզությամբ, ատելությամբ․ այդ դեպքում արտաքին «կուսակրոնությունն» իրական սրբություն չի դառնում։

Տեր-Մինասյանի միտքը, ըստ էության, կոչ է՝ սրբության չափանիշը տեղափոխել ձևից դեպի բովանդակություն․ կարևոր չէ միայն այն, թե ինչից ես հրաժարվել, այլ՝ ինչի համար ես ապրում, ինչ որակի սիրո, արդարության և հավատքի մեջ ես։                                                            .      

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը նկարագրում եկեղեցական իշխանության «միապետական» կառուցվածքը, և ինչու՞ է նա հիշեցնում սկզբնական ավելի խորհրդակցական մոդելի մասին․ ի՞նչ է ուզում դրանով ընդգծել։                                                 

Երվանդ Տեր-Մինասյանը նշում է, որ պատմական ընթացքի արդյունքում եկեղեցական իշխանությունը դարձել է հիմնականում միապետական․ այսինքն՝ վճռական հարցերում որոշումը գալիս է «վերևից»՝ մի կենտրոնական կամ անհատական իշխանությունից և մնացածները, եթե ուզում են նույն եկեղեցու մեջ մնալ, գործնականում ստիպված են ընդունել այդ որոշումները՝ քիչ հնարավորություն ունենալով բաց, թափանցիկ հակաճառության կամ մասնակցության։ Այս դրությունը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ սովորական հավատացյալը, հոգևորականը, նույնիսկ համայնքը հաճախ իրեն զգում է ոչ թե որպես համատեղ պատասխանատվության կրող, այլ պարզապես ենթակա։

Տեր-Մինասյանը հիշեցնում է սկզբնական Եկեղեցու կերպարը․ առաջին քրիստոնեական համայնքներում իշխանությունը կենտրոնացած չէր միայն մեկ անձի ձեռքում․ համայնքը կառավարվում էր երեցների, ավագների, համայնքային պատասխանատուների խորհրդով։ Նույնիսկ երբ պատմության ընթացքում առաջացավ ավելի հստակ միապետական կառուցվածք (եպիսկոպոսական, հայրապետական իշխանություն), երկար ժամանակ շարունակ գոյություն ու հեղինակություն ուներ այդ խորհրդակցական ձայնը և համայնքը միայն «լուռ հնազանդողների բազմություն» չէր։

Այսպիսով՝ Տեր-Մինասյանի միտքը միայն այն չէ, որ «այսպես է, պետք է հնազանդվել»․ նա, հիշեցնելով վաղ եկեղեցու ավելի համատեղ, ավելի խորհրդակցական մոդելը, քննադատական ակնարկ է անում քարացած միապետականության հասցեին։ Անուղղակիորեն նա ասում է․ հնարավոր է այլ կերպ մտածել Եկեղեցու ղեկավարման մասին, այնպես, որ իշխանությունը չդառնա միայն վերևից թելադրանք, այլ իսկապես լինի համայնքի մասնակցությամբ, պատասխանատվությամբ ու խորհրդակցությամբ ընթացող ծառայություն։

 

Երվանդ Տեր-Մինասյան (1879-1974)

Իսկ դուք, որպես աստվածաբան, ի՞նչ եք մտածում նրանց առաջ քաշած բարեկարգումների մասին։                                                                                                                                                       .-

Վարդապետ Տեր-Մինասյանը ասում է, որ «Միայն այն, ինչ որ էական է և կարևոր, պիտի անմիջական կյանք դառնա և իր գործողությունը ազատ կերպով ծավալի, առանց երկրորդականի ու մասնավորի հետ խառնվելու կամ կապվելու»։ Իսկ Կարապետ եպիսկոպոսը ավելացնում է «  Եկեղեցու բեմի վրա նա (հոգևորականը) Աստծու խոսքի թարգման է և իր բոլորը ասելիքն այդ աղբյուից առնել է պարտավոր» և «Կազմել մեր եկեղեցին այնպես, ինչպես այն եղել է քրիստոնեության առաջին դարերում»։ Սա հայ եկեղեցու բարեկարգման իմաստն է. այն չի կարող լինել միայն մարդկային, այլ՝ աստվածային։ Եթե եկեղեցին աստվածային է, ապա այն չպետք է ձգտի աշխարհին կամ քաղաքականությանը։ Նրա առաքելությունը պետք է լինի կենտրոնացված Ավետարանի խոսքի վրա և եկեղեցին, ընդունելով այդ աստվածային հայտնությունը, մշտապես պետք է վերափոխվի ու նորոգվի։ Հայրերի ավանդը չի կարող փոխարինել աստվածային հայտնությամբ։ Սակայն այն ավանդները, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվել են, պետք է իրենց տեղը զիջեն Ավետարանին՝ այն արժեքը, որը քարոզվել ու մեկնաբանվել է եկեղեցու ավանդության մեջ։ Սա է Սրբազան Ավանդությունը՝ ավանդը, որը հիմնված չէ մարդկային կնիքի վրա, այլ նրա հիմքը գտնվում է Ավետարանի սկզբունքների մեջ։ Ավանդությունը ոչ թե եկեղեցու հիմքն է, այլ այն գալիս է Քրիստոսի ուսմունքից՝ հիմնված նրա հայտնությամբ։

Քրիստոս ազգային եկեղեցի չի քարոզել, այլ կոչել է Մեկ լինել Քրիստոսի մեջ։ Աստվածաբանական որևէ հիմք չկա՝ ազգային եկեղեցու գաղափարը հաստատելու համար։ Եվ միայն այն ժամանակ, երբ Քրիստոսի Երկնքի Արքայությունը քարոզվում է ազգի մեջ, այն տարածվում է տվյալ ազգում։ Քրիստոսի պատգամը տարածվում է տիեզերական մակարդակում՝ ոչ սահմանափակված որևէ հատուկ ազգով։ Եկեղեցու առաքելությունը վկայել է Աստծու Թագավորության մասին, որը չի կարելի համարել որպես մարդկային գործողություն, այլ միայն և միայն աստվածային։ Ահա թե ինչու եկեղեցին չպետք է հետաքրքրվի քաղաքական իշխանության կամ հեղափոխական կոչերով։ Նրա կոչումն է՝ լինել Աստծու Թագավորության վկա այս աշխարհում, կանգնել կորսված մարդու կողքին՝ օգնելով նրան, ոչ թե քաղաքական կոչերով հանդես գալով։                                                                                           

Այս ամենից հետո, երբ ասացիք, որ Եկեղեցին կոչված է լինել Աստծու Թագավորության վկան և ծառան, արդյո՞ք կլինեն մարդիկ, ովքեր կհամաձայնեն ու կհամախոհեն այդ տեսլականին։    

Ակամայաից հիշեցի, Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը, որում Խորխե դե Բուրգոսը կույր վանական է, լաբիրինթոսային գրադարանի մոլեռանդ պահապանը, որը ամեն կերպ փորձում է փակ պահել Արիստոտելի « Պոետիկա »-ի երկրորդ գիրքը՝ ծիծաղի ու կատակերգության մասին։ Նա մարմնավորում է այնպիսի եկեղեցական մտայնություն, որը նախընտրում է խավարը լույսից, վախից ծնված վերահսկումը՝ ազատ մտքից և կենդանի մեկնաբանումից։ Նրա ուղիղ հակառակ կողմում է Ուիլյամ Բասկերվիլցին, որը խորհրդանշում է լույսը, բանականությունն ու որոնող հավատքը․ վանական, որ չի վախենում հարցեր տալ, կարդալ, մտածել և ճշմարտությունը փնտրել, ոչ թե ծածկել։ Այս հակադրությամբ վեպը ցույց է տալիս մի խոր ճշմարտություն․ Եկեղեցում միշտ կգտնվեն և՛ նրանք, որ կընտրեն խավարը՝ լույսը վերահսկելու կամ մարելու փորձով, և՛ նրանք, որ, մնալով Եկեղեցու մեջ, կհամարձակվեն բացել դռները դեպի Ավետարանի իրական լույսը և ազատ մտածողությունը։ Այս ամենից հետո պետք մեկ անգամ ևս կհաստատեմ, որ Եկեղեցու էությունը, նրա առաքելությունը և հատկապես ամենակարևոր առաքելությունը Աստծո Թագավորության մասին վկայությունն է։ Եկեղեցին կոչված է ոչ թե աշխարհիկ նպատակների սպասարկման, այլ Քրիստոսի Ավետարանի քարոզության, մարդու հոգևոր վերափոխման ու փրկության ճանապարհին առաջնորդելու համար։ Նրա կենսունակությունը և ներքին ուժը ձևավորվում են Քրիստոսի կողմից տրված Սուրբ Հոգու շնորհով, որով եկեղեցին դառնում է կենդանի մարմին՝ միավորելով հավատացյալներին ու պահելով նրանց հավատքի մեջ։ Այդ պատճառով եկեղեցին պետք է մնա իր ճշմարիտ կոչման մեջ՝ ծառայել Աստծուն և մարդկանց, լինել հաշտեցման, սիրո ու ճշմարտության տարածող։ Այս գաղափարին համահունչ՝ ինչպես կասեր Կարապետ Տեր-Մկրտչյանը, եկեղեցուց դուրս ցանկացած շեղում՝ կուսակցականություն, շահախնդրություն կամ ձևականություն, արդեն իսկ վտանգավոր և «ուռուցիկ ենթադրություն » է, որը խամրեցնում է հոգևորականության կերպարը և թուլացնում եկեղեցու դերը հասարակության մեջ։

--------------------------------------------------------------------


Խաչիկ Հովհաննիսյանը աստվածաբանության դոկտոր է: Ծնվել է Հայաստանում,  աստվածաբանական կրթույունը շարունակել է Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել է «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց նրան խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքները՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքը ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն է ստացել դոկտորական ատենախոսություն գրելու և պաստպանելու գիտական թեզը:

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

🔹Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի