The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 10 October 2026

ՎԱՆ ԳՈԳԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ ՏՊԱՐԱՆ. ԱՆՆԱ ՄԱՐԻԱ ՄԱՏՏԱԱՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում օրերս Հայ-նիդերլանդական մշակույթի հետ կապված երկու հետաքրքիր միջոցառումներ տեղի ունեցան

 


Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ, 
Նիդ.Օրագրի համար

Աննա Մարիա Մատտաարը հայ-հոլանդական մշակութային կապերի զարգացմանը նվիրված թարգմանիչ և հետազոտող է, ում նախաձեռնությամբ իրականացվել է Վինսենթ վան Գոգի նամակների՝ բնագրից հայերեն առաջին ակադեմիական թարգմանությունը («Վինսենթ վան Գոգ. կյանքը նամակներում»): Միաժամանակ նա կատարում է աղբյուրագիտական ու արխիվային հետազոտություններ Եվրոպայի գրապահոցներում՝ ուսումնասիրելով 17-րդ դարի հայերեն հնատիպ գրքերի հիշատակարաններն ու Ոսկան Երևանցու տպագրական ժառանգությունը։

Աննա Մարիա Մատտաար

  «Վինսենթ վան Գոգ. կյանքը նամակներում». բնագրից      հայերեն առաջին թարգմանության շնորհանդեսը

  Առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանվել       աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգի նամակները:   Արդյունքում լույս է տեսել «Վինսենթ վան Գոգ. կյանքը     նամակներում» բացառիկ ժողովածուն, որի հրատարակումը   ձեռնարկել և իրականացրել է «Վերնատուն» հրատարակչությունը՝ Գրականության հոլանդական հիմնադրամի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: Շնորհանդեսի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերը՝ բարձր գնահատելով հայ-հոլանդական մշակութային այս կարևոր նախագիծը:

Գրքի շուրջ ծավալված քննարկմանը մասնակցեցին «Վերնատուն» հրատարակչության ղեկավար Ներսես Տեր-Վարդանյանը, թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարը, գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը և արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուգասզյանը:

Բացառիկ ակադեմիական հրատարակություն

«Վերնատուն» հրատարակչության ղեկավար Ներսես Տեր-Վարդանյանն ընդգծեց, որ ժողովածուն եզակի է իր տեսակով. այն ունի ակադեմիական ուղղվածություն, և Վան Գոգի պահպանված 820 նամակներից ընտրվել է առանցքային 76-ը: Նախագծի նախաձեռնողը թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարն է, ով բազմիցս դիմել է հոլանդերեն բնագիր հրատարակության խմբագրակազմին, մինչև ստացել է բնօրինակից թարգմանելու և Հայաստանում հայերեն տպագրելու պաշտոնական թույլտվությունը:

Թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարը նշեց, որ Վան Գոգն իր նամակները գրել է մեծամասամբ հոլանդերեն, ինչպես նաև ֆրանսերենով ու անգլերենով: Աշխատանքի ընթացքում նա փորձել է առավելագույնս պահպանել նկարչի յուրահատուկ ոճը, բառապաշարը և խոսքի հնչերանգները: Ընթերցողի հարմարավետության համար գրքում ներառվել են նաև մանրամասն ծանոթագրություններ նամակներում հիշատակվող անձանց մասին: Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն իր հերթին ներկայացրեց թարգմանչի հետ արդյունավետ համագործակցության ընթացքը:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթեր

Վան Գոգի ներաշխարհն ու նամակների ճանապարհը

Արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուգասզյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նամակներում տեղ են գտել նկարչի՝ սեփական ստեղծագործությունների վերաբերյալ բազմաթիվ, հաճախ խիստ ու ինքնաքննադատական գնահատականները:

Միջոցառման հատուկ հյուր, դերասան Վարդան Պետրոսյանը, խոսելով գրքի և Վան Գոգի արվեստի մասին, սիրով հիշատակել է, որ իր առաջին մասնագիտությունը եղել է հենց նկարչությունը, ինչն իրեն էլ ավելի է մոտեցնում մեծ վարպետի ժառանգությանը: Նա նշել է նաև, թե այնքան են տարված եղել ուսանողները Վան Գոգով, որ նկարել են իր գեղանկարնեի վերատություններից:

Անդրադառնալով նամակների պահպանմանն ու գիտական արժեքին՝ թարգմանչուհի Սուսաննա Մկրտչյանը նշում է․

«Վան Գոգից մեզ հասած առաջին նամակը թվագրվում է 1872 թվականի սեպտեմբերի 29-ով, երբ նա ընդամենը 19 տարեկան էր. այն հասցեագրված էր եղբորը՝ Թեոյին, և սկսվում էր շատ պարզ՝ «My dear Theo» (Իմ թանկագին Թեո) արտահայտությամբ: Այսօր Վան Գոգի նամակներն ընթերցելու հնարավորություն ունենք, ըստ էության, Թեոյի կնոջ՝ Յոհաննայի շնորհիվ, ով խնամքով պահպանել է դրանք և հետագայում հրատարակել խմբագրումներով: Միայն 1990-ականներին Վան Գոգի թանգարանը և Հյուգենս ինստիտուտը ձեռնամուխ եղան հսկայական գիտական նախագծի, որը տևեց շուրջ 15 տարի: Արդյունքում տարբեր հավաքածուներից հայտնաբերվեցին բազմաթիվ նոր նամակներ, և այսօր պահպանված ավելի քան 900 նամակների 90 տոկոսից ավելին պատկանում է Վան Գոգի թանգարանին»:

«Վինսենթ վան Գոգ. կյանքը նամակներում» ժողովածուն արդեն հասանելի է հայ ընթերցողին՝ հնարավորություն տալով բացահայտելու մեծ նկարչի կյանքն ու մտածողությունը հենց իր սեփական խոսքերի միջոցով:

Նշենք որ Աննա Մարիա Մատտաարը գրքի շնորհանդեսից հետո ուշագրավ զեկույց ներկայացրեց նաև Ազգային գրադարանում կազմակերպված միջազգային գիտաժողովում։ Նա ներկայացրեց  Ոսկան Երևանցու տպագրական հրաշքն՝ ըստ եվրոպական արխիվների.

Հայաստանի ազգային գրադարանում անցկացված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային 3-րդ գիտաժողովի շրջանակում, որը նվիրված էր Ոսկան Երևանցու տպագրած առաջին հայերեն Աստվածաշնչի 360-ամյակին, ուշագրավ զեկույցով հանդես է եկել հայերեն-հոլանդերեն գեղարվեստական թարգմանիչ և հետազոտող Աննա Մարիա Մատտաարը։ Նրա «Ոսկան Երևանցու տպարանն ըստ հիշատակարանների» թեմայով ելույթը նորովի լույս է սփռել 17-րդ դարի հայ տպագրության կազմակերպչական, տեխնիկական և դիվանագիտական ծալքերի վրա։

Հնատիպ գրքերն ու ընթերցողական հետքերը Եվրոպայի գրապահոցներում

Աննա Մարիա Մատտաարի հետազոտության հիմքում Նիդերլանդների խոշորագույն գրապահոցների, մասնավորապես՝ Լեյդենի համալսարանական գրադարանի և Արքայական ազգային գրադարանի (KB) հավաքածուներում պահպանվող հայերեն հնատիպ գրքերն են։ Հետազոտողը վերլուծել է ոչ միայն տպագրիչների թողած պաշտոնական հիշատակարանները, այլև գրքերի լուսանցքներում դարերի ընթացքում ընթերցողների ու սեփականատերերի թողած ձեռագիր նշումները (մարգինալիաները)։ Այս «ընթերցողական հետքերը» հնարավորություն են տալիս քարտեզագրելու, թե ինչպես են Եվրոպայում տպագրված հայերեն գրքերը ճանապարհորդել աշխարհով մեկ և հասել Սփյուռքի ու պատմական Հայաստանի ամենահեռավոր համայնքներ։

Նաիրա Գասպարյանը, Աննա Մարիա Մատտաարը, և ազգային գրադարանին կից գործող Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը։


Տպագրական արվեստի, տեխնիկայի և աշխարհագրության ոդիսականը

Զեկույցում առանձնակի տեղ է հատկացված Ոսկան Երևանցու տպագրական գործունեությանը։ Հիշատակարանների համադրությամբ վերականգնվել է Ամստերդամում, Լիվորնոյում և Մարսելում տպարանի տեղաշարժման ժամանակագրությունն ու պատճառները։ Հատկապես ուշագրավ են տվյալները հոլանդացի անվանի փորագրիչ Քրիստոֆել վան Դեյքի (Christoffel van Dijck) հետ համագործակցության մասին, որի արդյունքում ձուլվեցին հայկական նոր, նրբագեղ տառատեսակներ։ Հիշատակարանները փաստագրում են նաև այն հսկայական ֆինանսական ծախսերն ու տեխնիկական ջանքերը, որոնք պահանջվում էին տպագրական սարքավորումներն ու թուղթը ձեռք բերելու համար։

Վաճառականական ցանցն ու դավանաբանական ճնշումների հաղթահարումը

17-րդ դարում հայերեն Աստվածաշնչի և աշխարհիկ գրքերի հրատարակումն անհնարին կլիներ առանց հայ վաճառականական ցանցի աջակցության։ Մատտաարի ուսումնասիրած վավերագրերը վկայում են Նոր Ջուղայի, Ամստերդամի և Վենետիկի հայ առևտրականների (Մաթէոս Ծարեցի, Ավետիս Ղլիճենց և այլոք) ցուցաբերած նյութական անգնահատելի աջակցության մասին։ Միևնույն ժամանակ, հիշատակարանները բացահայտում են Հռոմի հավատաքննության (Ինկվիզիցիայի) կողմից իրականացվող դավանաբանական ճնշումներն ու գրաքննությունը, որոնք Ոսկան Երևանցին ստիպված էր շրջանցել դիվանագիտական ճկունությամբ։

Գիրքը՝ որպես ազգային ինքնության «մշակութային վահան»

Ամփոփելով իր խոսքը՝ Աննա Մարիա Մատտաարն ընդգծել է, որ 17-րդ դարի հայ տպագրիչների համար գիրք հրատարակելը պարզ առևտրային կամ արհեստագործական ձեռնարկ չէր. դա օտար միջավայրում ազգային-հոգևոր ինքնությունը, լեզուն և մշակութային ժառանգությունը պահպանելու սրբազան առաքելություն էր։ Այդ տպագիր ժառանգությունը ծառայեց որպես իսկական «մշակութային վահան», որի ուսումնասիրությունն այսօր էլ առանցքային նշանակություն ունի մեր պատմական հիշողության և ազգային ինքնագիտակցության պահպանման համար։

Two noteworthy events highlighting Armenian–Dutch cultural ties recently took place in Armenia.

FROM VAN GOGH’S LETTERS TO VOSKAN YEREVANTSI’S PRINTING PRESS: ANNA MARIA MATTAAR’S CULTURAL MISSION

Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor
 For the Diary of the Netherlands/ NidOragir

Anna Maria Mattaar is a translator and researcher dedicated to fostering Armenian-Dutch cultural relations. On her initiative, the first academic translation of Vincent van Gogh’s letters directly from the source language into Armenian was realised ("Vincent van Gogh: Life in Letters"). Concurrently, she conducts source-critical and archival research in European repositories, examining the colophons of 17th-century Armenian early printed books and the printing legacy of Voskan Yerevantsi.

"Vincent van Gogh: Life in Letters" — Presentation of the First Direct Translation into Armenian

For the first time, the letters of world-renowned artist Vincent van Gogh have been translated into Armenian directly from the original source texts. The result of this endeavour is the extraordinary volume "Vincent van Gogh: Life in Letters", published by Vernatun Publishing House with the support of the Dutch Foundation for Literature (Nederlands Letterenfonds) and the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia. During the book launch, Her Excellency Ms Marieke Monroy-Winter, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of the Netherlands to Armenia, delivered opening remarks, highly praising this significant Armenian-Dutch cultural project.

The panel discussion surrounding the book featured Nerses Ter-Vardanyan, Director of Vernatun Publishing House; translator Anna Maria Mattaar; book editor Armen Sargsyan; and Satenik Chugaszyan, PhD in Art History.

 An Exceptional Academic Publication

Nerses Ter-Vardanyan, Director of Vernatun Publishing House, emphasised that the collection is unique in its nature: it carries an academic focus, selecting 76 key letters from Van Gogh's 820 surviving epistles. The project was initiated by translator Anna Maria Mattaar, who repeatedly corresponded with the editorial board of the original Dutch edition until securing official authorization to translate from the source texts and publish the work in Armenian in Armenia.

Translator Anna Maria Mattaar noted that Van Gogh wrote his letters predominantly in Dutch, as well as in French and English. Throughout her work, she sought to faithfully preserve the artist's unique style, vocabulary, and vocal intonations. For the reader's convenience, the volume includes detailed annotations regarding individuals mentioned in the letters. Book editor Armen Sargsyan, in turn, presented the productive collaborative process with the translator.

Van Gogh's Inner World and Art

Art historian Satenik Chugaszyan drew attention to the fact that the letters contain numerous, often rigorous and self-critical appraisals by the artist regarding his own works.

Special guest of the event, actor Vardan Petrosyan, speaking about the book and Van Gogh's art, warmly recalled that his first profession was painting, bringing him even closer to the master's legacy. He also noted that during their student years, they were so captivated by Van Gogh that they painted reproductions of his artworks.

Preservation History and Academic Value of the Letters

Addressing the preservation and scholarly value of the letters, translator Susanna Mkrtchyan noted:

"The earliest surviving letter from Van Gogh dates to 29 September 1872, when he was just 19 years old. It was addressed to his brother Theo and opened very simply with 'My dear Theo'. Today we have the opportunity to read Van Gogh's letters primarily thanks to Theo's wife, Jo (Johanna) van Gogh-Bonger, who meticulously preserved them and later published them with editorial revisions. It was only in the 1990s that the Van Gogh Museum and the Huygens Institute embarked on a monumental 15-year research project. As a result, numerous new letters were discovered across various collections, and today over 90 per cent of the more than 900 surviving letters reside with the Van Gogh Museum."

The volume "Vincent van Gogh: Life in Letters" is now available to Armenian readers, offering a unique opportunity to explore the great painter's life and thought through his own words.

Anna Maria Mattaar’s Presentation at the National Library: The Printing Miracle of Voskan Yerevantsi

Following the book launch, Anna Maria Mattaar also presented a compelling paper at the 3rd International Conference "Preserving Heritage for a Sustainable Future", held at the National Library of Armenia and dedicated to the 360th anniversary of the first printed Armenian Bible by Voskan Yerevantsi. Her presentation, entitled "The Printing Press of Voskan Yerevantsi According to Colophons", shed new light on the organisational, technical, and diplomatic nuances of 17th-century Armenian printing.

Early Printed Books and Reader Traces in European Archives

At the core of Anna Maria Mattaar's research are 17th-century Armenian early printed books preserved in major Dutch repositories, notably the Leiden University Library and the Royal Library of the Netherlands (KB). The researcher analysed not only the official colophons left by the printers, but also the manuscript notes (marginalia) added by readers and owners over centuries. These ‘reader traces’ make it possible to map how Armenian books printed in Europe travelled across the globe to reach distant communities throughout the Diaspora and historical Armenia.

An Odyssey of Printing Art, Technique, and Geography

The presentation devoted special attention to Voskan Yerevantsi's printing activities. By synthesizing various colophons, Mattaar reconstructed the chronology and motives behind the relocation of the printing press across Amsterdam, Livorno, and Marseille. Particularly noteworthy are details regarding Yerevantsi's collaboration with the renowned Dutch punchcutter Christoffel van Dijck, which resulted in the casting of elegant new Armenian typefaces. The colophons also document the immense financial expenditure and technical efforts required to acquire printing equipment and paper.

 Merchant Networks and Overcoming Theological Pressures

In the 17th century, publishing the Armenian Bible and secular literature would have been impossible without the support of the Armenian merchant network. Documents studied by Mattaar testify to the invaluable material support rendered by Armenian merchant houses in New Julfa, Amsterdam, and Venice (such as Mateos Tsaretsi, Avetis Ghlichents, and others). At the same time, the colophons reveal the theological pressures and censorship exerted by the Roman Inquisition, which Voskan Yerevantsi was forced to navigate with diplomatic flexibility.

 The Book as a National ‘Cultural Shield’

In conclusion, Anna Maria Mattaar emphasised that for 17th-century Armenian printers, publishing books was far more than a commercial or craft enterprise; it was a sacred mission to preserve national-spiritual identity, language, and cultural heritage in a foreign environment. This printed legacy served as a true ‘cultural shield,’ the study of which remains vital for preserving historical memory and national self-awareness today.







No comments:

Post a Comment