The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 1 September 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ՕԳՈՍՏՈՍ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի օգոստոս  ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :
Ընտրված են մեր կողմից առավել նպատակահարմար գտնվածները:


Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն Ambassador of the Republic of Armenia 
to the Kingdom of the Netherlands

TIGRAN BALAYAN

Ֆեյսբուքյան էջ



The interview of Armenia Foreign Minister Zohrab Mnatsakanyan to Jonathan Katz, German Marshall Fund Senior Fellow
The question of the #CEPA 🇦🇲🇪🇺 fully entering into force is rather more a technical one because it is practically in force. Why? Because we already have a mechanism, a provisional application. Armenia ratified it; the European Parliament ratified it; now it takes 28 EU countries to ratify it and each of them has their own method. Eighteen EU members have alreadyratified it. So, currently there are still 10 to do so and they’re going to, there is no political impediment to that. It’s just a domestic procedure. In fact, we already have 80 percent of all the provisions in the implementation phase. We have coordinated and agreed to the roadmap for implementation and the implementation is underway.
European Union in Armenia
Armenian Embassy in Belgium / Mission to the EU
👉https://bit.ly/2KbgiDm

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոս Դաումայի հրաժեշտի հանդիպումը ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ


Հուլիսի 26-ին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաումայի (Jos Douma) հրաժեշտի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ։
Ողջունելով դեսպան Դաումային՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ծավալած բազմամյա ակտիվ և արդյունավետ գործունեության համար, ինչը մեծապես նպաստել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Ա. Ադոնցին իր առաքելության իրականացման գործում հայկական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար։
Հանդիպմանը զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-հոլանդական հարաբերությունների ներկա մակարդակը՝ կարևորելով մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների ակտիվացումը։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը Յոս Դաումային մաղթեց հաջողություն դիվանագիտական հետագա գործունեության մեջ:

Artsakh rehearses for opening ceremony of the Panarmenian games. 5244 athletes from 35 countries, 10 000 guests. Tune in on August 6!
Photos by Artsakh Government's press service.



Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը/Tigran Balayan հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվորպայի դեպարտամենտի նորանշանակ տնօրեն Էրիկա Սխոտենին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-նիդերլանդական ընլդայնվող օրակարգի տարբեր հարցերի շուրջ։

Տիգրան Բալայանն ու Էրիկա Սխոտենն անդրադարձան առաջիկայում նախատեսված բարձրաստիճան շփումներին և փոխայցելությունների ժամանակացույցին։
Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսսական և կրթա-մշակութային բնագավառներում փոխգործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արծարծվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցը։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց Նիդերլանդների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացակարգի շուտափույթ ավարտը։
Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ կարևորելով Նիդերլանդների աջակցությունը տեղի ունեցող գործընթացներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում քննարկվեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Օգտվելով առիթից դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց մի շարք ծրագրերի, այդ թվում այս տարվանից՝
MATRA Rule of Law ծրագրի միջոցով հայ մասնագետներին վերապատրաստելու համար։

The authorities of Azerbaijan, who have been consistently rejecting any possibility of a direct engagement with the people of Nagorno-Karabakh and their elected authorities, who perpetrated ethnic cleansing and other mass atrocities against the people of Nagorno-Karabakh in the 1990s and in April 2016, who have been consistently conducting policies of hatred, including by way of public glorification of murderers of Armenians, bear direct and immediate responsibility for creating existential security risks for the people of Nagorno-Karabakh.
Ամստերդամի թիմը մասնակցում է համահայկական 7-րդ խաղերին։ Մաղթում ենք հաջողություն և հաղթանակ վերադարձ։



Stukje Ark van Noach komt naar Drents Museum

Het Drents Museum komt in april 2020 met een nieuwe grote archeologische tentoonstelling. Armenië en de Ararat spelen de hoofdrol in de tentoonstelling 'In de ban van de Ararat - Schatten uit het oude Armenië'.


In de eerste helft van 2019 waren aantal #Nederlandse toeristen naar #Armenië als bezoekers. Het stijgt bijna 35%. Armenië heeft veel te bieden en staat open voor meer bezoekers.
Seminar over ontwikkelingen en kansen in #Armeense zuivelketen

Armenië

Programma en Registratie

Het zuivelseminar over de Ontwikkelingen en Kansen in Armenië wordt op donderdagmiddag 26 september a.s. in Heerenveen gehouden en is vooral bedoeld 


Դեսպան Տիգրան Բալայանի այցելությունը Դրենթսի թանգարան

Հաջորդ տարի Ասսենի Դրենթս թանգարանում Հայաստանի վերաբերյալ խոշոր ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն Tigran Balayan այցելեց Դրենթսի թանգարան։
Դրենթսի ղեկավարության հետ Տիգրան Բալայանը քննարկեց History Museum of Armenia / Հայաստանի պատմության թանգարան ի հետ համատեղ կազմակերպվող ցուցահանդեսի բացմանն ընդառաջ իրականացվող աշխատանքները, շրջայց կատարեց թանգարանով։
Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց ցուցահանդեսի վեց ամսիների ընթացքում Հայաստանին նվիրված մշակութային միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ։

#Armenia's PM Nikol Pashinyan
guided Dutch tourists through the streets of #Yerevan and presented his office.
https://t.co/g8tV2NDw17



Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավորին՝ արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ

Vanmorgen is Prinses Christina op 72-jarige leeftijd overleden op het complex van Paleis Noordeinde in Den Haag. Zij leed al enige jaren aan botkanker. Prinses Christina werd op 18 februari 1947 op Paleis Soestdijk in Baarn geboren. Zij was de vierde dochter van Koningin Juliana en Prins Bernhard, de jongste zus van Prinses Beatrix.
“Wij zijn verdrietig door het overlijden van onze lieve zus en tante. Christina was een markante persoonlijkheid met een warm hart. Met haar muzikale gedrevenheid en talent wist zij velen te beroeren. Wij koesteren de vele mooie herinneringen aan haar.” – Willem-Alexander, Máxima en Beatrix.

Meer informatie: https://www.koninklijkhuis.nl/actueel/nieuws/2019/08/16/mededeling-rijksvoorlichtingsdienst-namens-de-koninklijke-familie

Էմինը և Նարեկը մեկ տարի է՝ Նիդերլանդներից վերադարձել ու բնակվում են Հայաստանում:

Փոքր տարիքում ծնողների հետ արտագաղթելով Իրանից և Հայաստանից՝ երկուսն էլ մեծացել են Եվրոպայի արևմուտքում. շուրջ երկու տասնամյակ անց պիտի իմանային ՀՀ Կառավարության «ներՈւժ» ծրագրի մասին, հավատային, դիմեին, գային ու հաղթեին:
Հիմա նրանց աշխատանքային հասցեն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն է (Մերգելյան ինստիտուտ). իրենց ստեղծած Storegear (https://www.storegear.nl/) հավելվածն այժմ լայն տարածում ունի Նիդերլանդներում, օրինակ, DHL բեռնափոխադրող ընկերությունը նրանց մշտական հաճախորդն է:

Հավելվածն աշխատում է այլ երկրներում, իսկ գաղափարները ծնվում ու գեներացվում են երևանյան գրասենյակում, որն օր-օրի ընդլայնվում է. տղաներն անկեղծանում են՝ իրենց ստարտափն արդեն իսկ հաջողության պատմություն է, ստեղծել են ինքնաբավ կազմակերպություն, որն այլևս ֆինանսավորման կարիք չունի:

Դեսպանության  կայքը լայնորեն է լուսաբանել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Հայաստանյան  հանդիպման շատ  դրվագներ:
Ավելի  մանրամասն այցելեք դեսպանության  կայք էջ:

Friday, 30 August 2019

Եվրոպայի Հայերի Համագումարը Ամուլսարի շուրջ ծավալված խնդիրների մասին

Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահն անսակարկելի են


Ամուլսարի շուրջ ծավալված բազմաշերտ խնդիրները եւ մարտահրավերները յուրաքանչյուր հայրենասեր եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ հայ մարդուց պահանջում է խոր գիտակցականության եւ համակողմանի խոհականության ընկալում: Հայրենիքի հարատեւումն ու զարգացումն առանց հզոր ինքնիշխան պետականության անհնարին է, նույնքան եւ անհնարին է եւ անիմաստ ակնկալել երջանիկ եւ առողջ կյանք՝ չունենալով մաքուր եւ անվտանգ հայրենի բնություն եւմիջավայր: Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս որոշ ուժեր, կորցնելով իրենց իշխանությունն ու կերակրատաշտը, փորձում են ցանկացած առիթից օգտվել եւ իրենց իսկ կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել նոր իշխանությունների վրա: Գործի են դրվում ցանկացած միջոց ու խարդավանք, որպեսզի կանխեն ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը չկարողանա
երկրում հաստատել իրավական և ինքնիշխան պետություն: Այդ ուժերի համար կարեւորը ոչ թե Ամուլսարի հանքի շահագործումը կամ դադարեցումն է, այլ ստեղծված իրավիճակից օգտվելով՝ հակաիշխանական ալիք
ստեղծելը:
Ուստի ԿՈՉ ենք անում բոլոր նրանց, ովքեր ազնվաբար եւ սրտացավ պայքարում են բնության եւ շրջակա միջավայրի մաքրության եւ անվտանգության համար, ազգային համընդհանուր շահի գիտակցությամբ՝ թույլ չտան որ իրենց շարքերում հայտնվեն նման անազնիվ անհատներ եւ ուժերը: Հանքի շահարկումը կասեցնելու համար հարկավոր է հիմնվել զուտ գիտական, իրավաբանական եւ բնապահպանական նորմերի եւ փաստարկումների վրա:
Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի ճիշտ լուծումը, պահանջում է համբերատար բազմակողմանի ուսումնասիրություն, տնտեսաֆինանսական ճշգրիտ վերլուծություն եւ հաշվարկում՝ շահելու-կորցնելու համեմատություն: Այդ հարցը պետք է լուծել ոչ թե հանրաքվեի միջոցով, ինչպես հարցը շահարկող որոշ խմբավորումներ պնդում են, այլ միայն ու միայն մասնագիտական հանձնախմբի միջոցով, որը բաղկացած կլինի ոլորտի գիտնականներից, իրավաբաններից և բնապահպաններից: Խնդիրը պիտի ընկալվի ոչ թե իշխանությունների եւ բնապահպանների միջեւ գոյություն ունեցող հակադիր հարց, այլ ընկալվի, որպես ժողովուրդ-պետություն ջանքերի համատեղումով լուծելի հարց, ուր շահողը պետությունն է եւ ժողովուրդը: Զորակցելով իշխանություններին՝ ակնկալում ենք, որ նրանք Ամուլսարի հարցով կկայացնեն վերջնական ողջամիտ որոշում: Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանա ընդունելի, անվտանգ եւ արդյունավետ ժամանակակից այլ ուղղություններով: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը բոլոր գործող հանքարդյունաբերությունները ենթարկի
ժամանակակից պահանջներին համապատասխանող խստագույն մոնիտորինգի եւ հսկողության: Արտասահմանյան եւ տեղական մասնավոր ընկերությունները տանում են Հայաստանի ընդերքի ողջ հարստությունը, մինչդեռ երկրին մնում է հարկերի տեսքով այդ շահույթի ամենաչնչին մասը: Հարկավոր է հրաժարվել նոր լիցենզիաների տրամադրելուց եւ որդեգրել հստակ քաղաքականություն, այնպես, որ հումքի փոխարեն արտադրությունը երկրի ներսում հնարավոր լինի վերամշակել եւ ապա արտահանել՝ որպես վերջնական մշակված արտադրություն: Հարկավոր է վերանայել հանքարդյունաբերության ոլորտում աշխատող հանքերի
հետ կնքված պայմանագրերը, խախտումներ նկատելու դեպքում խիստ պատասխանատվության ենթարկել նախկին իշխանության բոլոր այն պաշտոնյաներին՝ այդ թվում ժամանակի բնապահպանության նախարարներին,որոնց հանցավոր թույլտվությամբ եւ նեղ շահադիտական որոշումների հետեւանքով երկիրը այսօր գտնվում է հսկայական խնդիրների առջեւ եւ կրում է անդառնալի կորուստ:
Հարկավոր է առանց ձգձգումների կարգավորել հանքերի սեփականության հարցը: Հանքերը ազգային հարստություն են եւ պետությունը պիտի ունենա իր ուղղակի մասնակցությունը, մասնաբաժինը եւ իրավասությունը՝ տնօրինելու ազգային այդ հարստությունը: Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահը անսակարկելի են:

Եվրոպայի Հայերի Համագումար
29 օգոստոս 2019 թ․
Ուփսալա – Շվեդիա
 contact@aaeurop.com

Արա Գևորգյանի համերգին մնացել են հաշված օրեր


18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ   Արա Գևորգյանն ու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան   «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով    սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 
Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական  բազմաբովանդակ ուղու  40  տարին:
«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է  Արա Գևորգյանը։
Համերգին կմասնակցեն նաև   Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա,   ''Milen show-ballet dance school'',  հատուկ հյուր`Rony Barrak և այլ անվանի հյուրեր:
«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է   «Ժպիտների քաղաք»  հիմնադրամին, որը աջակցում  է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
https://www.facebook.com/ArmPublicTV/videos/513584849387564/UzpfSTE3MjM2MDgyMDQ1Mzk3NDY6MjQwMzg0NDIxMzE4MjgwNQ/
Տոմսերն առցանց  https://bit.ly/2X0S6Mo կամ զանգահարեք 060 276 000

«Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արցախի անվտանգության երաշխավորը



Գեներալ-լեյտենանտ Արշավիր Սուրենի Ղարամյանի ( ծնվ. 22.07.1965թ.) անունը հայտնի է ոչ միայն Արցախում։ 2019 թվականի հունիսի 26-ին Անվտանգության  խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնած «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ»  շքանշանների ասպետը, ով իր ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել է ԽՍՀՄ ԶՈՒ խաղաղօվկիանոսյան ռազմա-ծովային  նավատորմում, ավարտելով ծառայությունը վերադարձել է հայրենիք ու անցել երկիրը շենացնելու գործին տնտեսագետի իր գիտելիքների կիրառմամբ։ Լինելով իր ժողովրդին և հայրենիքին նվիրված անձնավորություն Արշավիր Ղարամյանը, ում ընկերներն ու հարազատները Արշո են անվանում, իր քաղաքացիական պարտքն էր համարում հարազատ ժողովրդին ծառայելը։ 1991 թվականից՝ զինված պայքարի առաջին օրերից մասնակցել է ազատության ու անկախության համար մղվող արցախյան գոյամարտին՝ կազմավորելով և ղեկավարելով Ակնաղբյուրի կամավորական խումբը։ Իր գործունեության ընթացքում կատարել է թե՜ վարչական ու թե՜ զինվորական հրամանատարական աշխատանք, երբեք չի խուսափել պատասխանատվությունից, միշտ աշխատել է ավագ ընկերոջ օրինակով սատարել ու ոգևորել իր աշխատակիցներին, կրտսեր ընկերներին։ Նա այն հայ գեներալներից է, ով սեփական ճանապարհը հաղթել է օրինակելի վարքով և եռանդուն ու հայրենանվեր աշխատանքով՝ շարքային ծառայողից մինչև դատախազ, ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ապա ԱՀ  Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բարձրաստիճան զինվորականի տիտղոսը չի փոխել նրա մարդկային որակն ու սկզբունքները։ Նա մեծի հետ հարգալից ընկեր է, փոքրի հետ՝ սիրող ավագ ընկեր։ Այսօր էլ, լինելով քայլող լեգենդ և վայելելով  յուրաքանչյուր հայրենասեր հայի սերն ու համակրանքը, Ա․ Ղարամյանը իր ազգանպաստ ու պետականամետ գործունեությամբ պայքարում է Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով հայոց գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք։ Ա․ Ղարամյանը օր ու գիշեր մտածում է` ինչպես ավելի անվտանգ դարձնել մեր զինվորի ծառայությունը։ Այսօր նա «Եղնիկներ»-ում է գործի բերումով, վաղը Մռովն է ավելի անառիկ դարձնում՝ տեղադրելով հետախուզության և մոնիթորինգի իրականացման նորագույն տեխնոլոգիական սարքեր։ Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում տոն է զինվորի համար, տոն, որը ոգևորություն է բերում առաջնագծի տիրակալ զինվորին, ավելացնում նրա պատասխանատվությունը։ Ամեն զինվորական բարձրաստիճան հրամանատարր չէ, որ աշխատանքային օրվա մեծ մասն անց է կացնում իր զինվորների հետ։ Ա․ Ղարամյանը այն հրամանատարներից է ում համար թանկ է յուրաքանչյուր զինվոր, քանզի նրա համար զինվորն անհատականություն է և ոչ թե հավաքական անդեմ կերպար։ Նա սիրով է օգնում երիտասարդ հրամանատարներին ու զինանձնակազմին, հորդորում, բացատրում, լուսաբանում նոր զենքերին ու անվտանգության միջոցներին առնչվող հարցեր, չի զլանում իր խորհուրդներով և անձնական օրինակով դաստիարակել նրանց։ Գեներալի համար Արցախի անվտանգությունը սկսվում և ավարտվում է առաջնագծում, որտեղ նրա զինվորն է, իսկ  հարևանությամբ՝ ընտանիքն ու զավակները, ժողովուրդը։ Արշավիր Ղարամյանը՝ Արշոն մեծ պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով է կատարում իրեն վստահված աշխատանքը։ Վստահ ենք, որ Արցախի անվտանգությունն այսօր գտնվում է հուսալի ձեռքերում։

Նաիրա Գասպարյան
 Արցախ
« Նիդերլանդական օրագրի» համար