The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 29 October 2022

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Օր երկրորդ 29.11.2022



Այսօր Երևանում սկսվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, կազմակերպված Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝  պանելային քննարկումներով և նիստերով, որտեղ ներկա են ավելի քան 600 մասնակից:

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022»-ի մասնակիցներին։ Նա  խոսեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի, Սփյուռքի ու Հայաստանի համագործակցության կարևորության մասին։ Ելույթ ունեցան նաև Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար  Ֆոտիս Ֆոտիուն, Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսը:

[ENG]The Global Armenian Summit organized by the Office of the High Commissioner for Diaspora Affairs is starting its discussions and breakout sessions today in Yerevan. More than 600 attendees are expected to participate. 

The High Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia Zareh Sinanyan, greeted the participants of the Global Armenian Summit ‘22. Mr. Sinanyan expressed the importance of the Global Armenian Summit and cooperation between the Diaspora and Armenia. Among the attendees, Fotis Fotiou, the Presidential Commissioner for Humanitarian Issues and Overseas Cypriots, and Andreas Katsaniotis, the Deputy Minister of Foreign Affairs in charge of Diaspora Greeks and Public Diplomacy were also present and gave speeches on how important is the Diaspora.



 Օրվա առաջին պանելային քննարկման ընթացքում  «Ի՞նչ ենք մենք կառուցում. Հայաստան-Սփյուռք համագործակցություն» թեմայի շրջանակում Հայաստանի և Սփյուռքի համագործակցության՝ իրենց լավագույն փորձով և գաղափարներով կիսվեցին  APRI Armenia-ի նախագահի պաշտոնակատար Լարա Սեդրակյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը և COAF-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը:

For our first panel of the day “What are we building? Models for Excellence in Armenia-Diaspora Collaboration,” Lara Setrakian, the Acting President of APRI Armenia, presented the panel and the guests. Aram Pakhchanian, Chairman of the Board of Trustees at Ayb Educational Foundation, Marie Lou Papazian, CEO of TUMO Center for Creative Technologies, Ruben Vardanyan, Public and Political Figure, and Ara Barsam, the Global Executive Director of COAF, shared their ideas about building and collaboration between Armenia and the Diaspora.


«Հայաստանի անվտանգության համատեքստը։ Դեպի ո՞ւր ենք մենք շարժվում» թեմայով պանելային քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը, որը հրավիրյալ բանախոսներին համառոտ ներկայացրեց Հայաստանում անվտանգության առկա իրավիճակը:
Քննարկման ողջ ընթացքում Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Քարենգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը, քաղաքական գիտությունների դոկտոր, համակարգչային գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանը կիսվեցին իրենց մտքերով  ապագայում հնարավոր լուծումների վերաբերյալ:

[ENG]During the “Armenia’s Security Context: Where Do We Go From Here?” panel discussion, Eric Hacopian, Political Analyst at CivilNet who moderated the session, presented the guest speakers and gave a short introduction of the current security situation in Armenia.
Throughout the discussion, Richard B. Finnegan Distinguished Professor of International Relations at Stonehill College and a Senior Nonresident Scholar at Carnegie Endowment for International Peace Anna Ohanyan, Professor of Political Science at University of Nevada, Las Vegas Nerses Kopalyan, Doctor of Political Science, PhD in Computer Sciences Hrachya Arzumanian shared their thoughts regarding potential solutions going forward.

EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանի մոդերատորությամբ մեկնարկեց «Սփյուռքը և հայկական շահերի պաշտպանությունը» խորագրով նիստը: 
Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, «Ճշմարտության և Արդարության կենտրոն» տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արշակ Գասպարյանը և «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, հոգաբարձուների խորհրդի համանախագահ, Ամերիկայի հայկական համագումար Էնթոնի Պարսամեանը ներկայացրեցին ազգային շահերի պաշտպանության համար տարբեր մոդելների կառուցման մասին: 



 The first Breakout Session, "Diaspora and Defense of Armenian Interests,” commenced under the moderation of EVN Report Editor-in-Chief, Maria Titizian. 
Deputy Mayor of Vienne Levon Sakounts, Center for Truth and Justice Country Director Arshak Gasparyan, Co Chair of Board of Trustees at Armenian Assembly of America Anthony Barsamian, and Chairman of DIALOG NGO Yuri Navoyan spoke about the different models for building positions for the protection of national interests.

 Երկրորդ նիստի քննարկման թեման էր՝ «Սփյուռքի աջակցությունը Հայաստանի անվտանգության հզորացման գործում»։  Այն վարում էր Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։ 
Վերջինս հարցեր ուղղեց քաղաքագետ, «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» տնօրեն Թալին Փափազյանին, պատմաբան, Բերկլիի համալսարանի Վիլյամ Սարոյան հայագիտական ծրագրի տնօրեն Ստեփան Ասդուրեանին, Ուրբանում և Շամպեյնում Իլինոյսի համալսարանի մեխանիկական գիտությունների պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին և միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնեանին: Նրանք խոսեցին երկրի անվտանգության ամրապնդման գործում սփյուռքի կազմակերպություններին ընթացիկ և պոտենցիալ ծրագրերում աջակցելու մասին։

 The second Breakout Session titled “Diaspora Support for Strengthening Armenia’s Security” took place this afternoon. It was moderated by Nerses Kopalyan, Professor of Political Science at the University of Nevada, Las Vegas.
The latter addressed questions to political scientist and Director of Armenia Peace Initiative, Taline Papazian, historian and former William Saroyan Director of the Armenian Studies Program at U.C. Berkeley, Stephan H. Astourian, Professor of Mechanical Science at the University of Illinois at Urbana-Champaign, Naira Hovakimyan, and international lawyer Karnig Kerkonian. They talked about current and potential projects to support diaspora organizations in enhancing the country's security.

Երրորդ նիստի քննարկման թեման էր՝ «Սփյուռքը, փափուկ ուժը և մեր բրենդը»։ Նիստը վարում էր EVN Report-ի գործադիր տնօրեն Ռուբինա Մարկոսեանը։ Քննարկման ընթացքում պրոֆեսիոնալ նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ՍիվիլՆեթի քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը, ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Արդա Նազերեան-Հարութիւնեանը, ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարգսյանը ներկայացրեցին, թե ինչպես կարելի է  միավորել Հայաստանի ներուժը  և ազդեցիկ լինել  ամբողջ աշխարհում իրականացվող հաջողված նախագծերում՝ կիսելով իրենց փորձը Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ի մասնակիցների հետ:

For the Breakout Session #3: Diaspora, Soft Power & Our Global Brand, Roubina Margossian, the Managing Director of EVN Report was the moderator for this panel. Youri Djorkaeff, Former Professional Footballer, Eric Hacopian, Political Analyst at CivilNet, Arda Nazerian Haratunian, Strategic Communications Advisor, and Patrick Sarkissian, Founder of ONEArmenia discussed about how to promote Armenia and be impactful influencers in successful projects all over the world by sharing their experiences with the Global Armenian Summit’22 participants.

Կառուցելով Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցությունը» թեմայով պանելային քննարկումը վարում էր գործադիր ղեկավար, հետազոտող և դասախոս Լարա Չոլաքյանը: 
Քննարկվեցին Սփյուռքի և Հայաստանի միջև արդյունավետ տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր: Այս թեմայի շուրջ մտքեր փոխանակեցին CrowdVentures & AICA investor club of Armenia-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը, «FINARM» ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, Invest in Armenia-ի գործադիր տնօրեն Հովսեփ Պատվականյանը և ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը։ Նրանք ներկայացրեցին երկկողմանի գաղափարներ Հայաստանի և Սփյուռքի միջև ավելի ամուր տնտեսական կապեր կառուցելու համար:

A panel discussion about “Forging an Armenia-Diaspora Economic Partnership” was moderated by executive leader, researcher, and lecturer Lara Tcholakian.
The panelists discussed the development of a fruitful economic relationship between the Diaspora and Armenia. Samson Avetian, Co-Founder of CrowdVentures & AICA, Karen Zakaryan, CEO of "FINARM" Financial Market Members Association, Hovsep Patvakanyan, CEO of Invest in Armenia, and Daniel Kurkdjian, President of the French-Armenian Council, exchanged thoughts on this topic and provided bidirectional ideas for building stronger economic ties between Armenia and the Diaspora.

























Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ծրագրից դուրս
Ուղիղ: 29.11.2022 Կեմերովոյի մարզի հայ համայնքի ղեկավար Գեորգի Անտոնովը պատմում է Հայոց Ցեղասպանության թեմայով մի դատական գործի մասին։



Ուղիղ Նոր Նախիջևանի հայ համայնքի պաշտոնական ներկայացուցիչ Վահագն Ասրյանը պատասխանում է «Նիդ օրագրի» հարցերին 29.10.2022



Առանձին լուսանկարներն ու տեսանյութերը` Նիդ.օրագիր

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողով

Շարունակությունը

https://www.nidoragir.com/2022/10/28112022.html

https://www.nidoragir.com/2022/10/29112022.html

https://www.nidoragir.com/2022/10/301120221.html

https://www.nidoragir.com/2022/10/301120222.html

https://www.nidoragir.com/2022/12/31112022.html

Friday, 28 October 2022

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Օր առաջին 28.11.2022

 


Այսօր Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը կազմակերպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Այս միջոցառումը համախմբել է Հայաստանից և Սփյուռքից ամենատարբեր ոլորտների հարյուրավոր մասնագետների: 





Բացման ընդունելությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ և հանդիպման վայր, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ, իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջ մղման գործում, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանն ու ռազմավարական զարգացմանը՝ որպես 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք, արդիական պետություն»: 

Ելույթ ունեցան նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

Առաջիկա երեք օրերին սպասվում է հագեցած աշխատանքային ծրագիր։ 

https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/pfbid02tbJVExyUSQ88NnFpteWsesJMjcDhTrMQwVdCSeiQbB2e4HmASEPaEedqifsegdyjl






Գագաթնաժողովի աշխատանքներին կարող եք հետևել հղումով https://globalarmeniansummit.am/hy:

[ENG]  The Global Armenian Summit, organized by the Office of the High Commissioner for Diaspora Affairs, began today in Yerevan. Hundreds of professionals from different fields in Armenia and the Diaspora gathered at the National Gallery of Armenia for the Opening Ceremony this evening.

Welcoming speeches were given by Republic of Armenia Prime Minister Nikol Pashinyan, President of Artsakh Arayik Harutyunyan, President of the National Assembly of the Republic of Armenia Alen Simonyan, and High Commissioner for Diaspora Affairs Zareh Sinanyan. 

Prime Minister Nikol Pashinyan noted, "The goal of the first Global Armenian Summit is to serve as a platform for connecting those ready to work toward increased cooperation between Armenia and the Diaspora, to incorporate and promote the state interest of the Republic of Armenia into the pan-Armenian agenda. The Summit will serve as a means to discuss how to support efficient institutional frameworks to strengthen and expand the relationship between Armenia and the Diaspora and to implement strategic development of Armenia's statehood to meet the various challenges of the 21st century."

Throughout the next three days, the Summit will host valuable discussions on the future of Armenia-Diaspora collaboration. 

 For more information about the Global Armenian Summit, click here: https://globalarmeniansummit.am/en


Առանձին լուսանկարներն ու տեսանյութերը` Նիդ.օրագիր


Saturday, 22 October 2022

Սփյուռքի համաշխարհային հայկական գագաթնաժողով Երևանում

 

Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն: Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժահարվել են մասնակցել համաժողովին 

թեև գտնում են, որ Եկեղեցին միշտ կարևորել է համահայկական համախմբմանն ուղղված  համաժողովների ու միջոցառումների անցկացումը, այնուամենայնիվ 

Գագաթնաժողովը վեհափառների մոտ տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով:

Համաժողովին մասնակցելու են պատվիրակներ Նիդերլանդներից և աշխարհի 40 երկրներից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է գագաթնաժողովին վերաբերող առաջարկների և քննարկումների համար:

Գագաթնաժողովի օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ՝   https://bit.ly/3Da18eO:

Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

21.10.2022 /orer.eu


Հոկտեմբերի 21-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին: Գիրքը հայերեն է թարգմանել է «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա իր խոսքում կարևորեց Կարել Հանսայի գրքի հայերեն թարգմանությունը՝ նշելով, որ «Արևելքի արհավիրքները» Հայոց ցեղասպանության փաստագրություն է և ականատեսի վկայություն:

Ներկաներին ողջունեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին՝ նշելով, որ Հանսայի գիրքը կարևոր տեղ է զբաղեցրել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Այնուհետև գրքի թարգմանության և Հանսայի կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրեց Աննա Կարապետյանը:

Նա իր խոսքում նշեց. «1923 թ հրատարակված այս գիրքը Հայոց ցեղասպանությանը վերաբերող չեխերեն գրված առաջին գիրքն է: 1922 թ. Հանսան Զմյուռնիա գնալու ճանապարհին առաջին անգամ նավի վրա տեսնում է հույն փախստականների: Երբ հասնում է Բեյրութ և Սիրիա, հանդիպում է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Նա աշխատանքի է անցնում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպությունում և սկսում է գրանցել հայ որբերին, իսկ որոշ ժամանակ անց նաև մասնակցում է որբերի՝ Ուրֆայից, Խարբերդից դեպի Հալեպ, Բեյրութ տեղափոխման աշխատանքներին: Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքում հեղինակը վավերագրել է իր տեսածը»:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը՝ կարևորելով փաստագրական հարուստ նյութի հիման վրա շարադրված Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանությունը:

«Արևելքի արհավիրքները» գիրքը նախատեսված է պատմաբաններ, ցեղասպանագետների, արևելագետների և ընթերցող լայն շրջանակների համար:

Saturday, 15 October 2022

ԷՐԳՐԻ ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ


ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բան․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Գավառի պետ․ համալսարանի
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ



Մուշեղ Գալշոյանի արարած աշխարհը գերակշիռ բովանդակությամբ առնչվում է հայ ժողովրդի ճակատագրի պատմությանը, ավելի կոնկրետ XIX դարավերջին և XX դարասկզբին տեղի ունեցած ողբերգությանը, որ ծանրանիստ խարանի նման հետք թողեց ժողովրդի գիտակցության, հոգեբանության վրա։ Հայերի պատմությունն իր բնույթով էապես տարբերվում է մյուս ժողովուրդների անցյալից ոչ այնքան ձևով (ամեն ժողովուրդ անցնում է զարգացման որոշակի ճանապարհ, այդ ընթացքում անխուսափելի են նմանությունները), որքան բովանդակությամբ, միայն իրեն հատուկ անհատակ կորուստների ու զրկանքների բեռով։ Ազգային-ազատագրական շարժումները սկզբնավորվեցին իմպերիալիզմի դարաշրջանում՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ Արևելքում։ Բայց, ի տարբերություն Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի՝ Օսմանյան կայսրությունը ամենահետամնաց ռազմա-ֆեոդալական երկիրն էր, որ անհրաժեշտ էր քաղաքակիրթ երկրներին՝ իրենց նկրտումներն իրականացնելու, հարմար պահին նաև առանձին պատառներ թռցնելու համար։ «Բայց չէ պիտի մոռանալ, որ մի այսպիսի վատաբաստ դիպվածքում առաջ քրիստոնյայք կկողոպտվին, կմերկանան և կմեռանին [1]»։  Նալբանդյանական մարգարեացումը իրականացավ։ Ազգային դեմք ու դիմագիծ, մշակույթ ունեցող ժողովուրդներն ավելի վտանգավոր էին՝ հայեր, հույներ, նաև՝ բուլղարներ։ Քրդական վաչկատուն ցեղերն առանձնակի վտանգ չէին ներկայացնում, առօրյա ավարառության, հարստանալու տենչով բռնված, նրանք գործիք դարձան բռնապետության ձեռքին՝ մոռանալով իրենց հիմնարար խնդիրները։ Եթե Ռուսաստանում, Ավստրո-Հունգարիայում ազգային ինքնագիտակցության եկող ժողովուրդները ճնշվում էին «բարեկիրթ» եղանակներով՝ արգելվում, սահմանափակվում էր ազգային կրթության, մշակույթի գործընթացը, ապա 1890-ականների կեսերից ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին հայերի հրեշավոր կոտորածները։ Դրանք Եվրոպայի պատմության մեջ իրենց նախօրինակը չունեին։ Առանձին գործիչների ահազանգն ու պարսավանքները ոչինչ չփոխեցին դեպքերի ընթացքի մեջ, Եվրոպան չանսաց մեռնողների հառաչանքին, որպեսզի երկու տասնամյակ անց ինքը հեծեր բռնության լծի տակ։

Դեպքերի խառնափնթոր քաոսում և հետագայում հայերի պատմությունը հատւկ բնույթ ընդունեց՝ մինչև օրս չստանալով իր վերջնական ձևակերպումը, մինչև վերջ չհասկացվելով համաշխարհային հանրության կողմից ու մնալով մենակ։ Այն ժողովուրդները, որոնք մարտնչեցին անկախության համար, ունեցան իրենց հայրենիքը, սակայն իրադարձությունները հայերիս աղետների տարան։ «Հայ համայնքը իր մեջ խաղաղվելու հիմքեր չի գտնում։ Նա տանուլ տվեց իր ազգային-ազատագրական պատերազմը՝ վճարելով ահավոր մի գին և երբեք չհասավ հաղթանակի» [2]։ Աշխարհն անտարբերությամբ խաչեց արդարությունն ու ճշմարտությունը, աշխարհն իր մեղքի բաժինն ունի։ Երկար ժամանակ թե՛ պատմագրությունը, թե՛ գրականությունը երևույթների պատճառը փնտրեցին մարդկության խլության ու սֆինքսյան անտարբերության մեջ։ Նման հայեցակետը մի կողմ թողեց հարցադրման մյուս կողմը, որը պակաս կարևոր չէ։ «Նոր նպատակաուղղվածություն՝ ժողովրդի պատմական իրադարձությունների ռեալ գնահատում, ճշտել աշխարհի և սեփական մեղքի սահմանները» [3],-գրում է Գալշոյանը 1969 թվականին։ Գրականության տեղաշարժին տրված բնորոշումն առաջին հերթին վերաբերում էր իրեն՝ Գալշոյանին։ Սեփական վրիպումների պատճառները տեսնելն ու բարձրաձայնելը ոչ այնքան անհրաժեշտ, որքան պարտադիր էր գրողի համար, որովհետև «ձմռանը սայթաքողները ամռանը հա ոտքերը քարերին են խփում» [4]։ Ուրեմն՝ պատմությունը հերոսական անցյալի, հաճախ էլ ինչ-որ իդիլիկ դեպքերի շարան չէ և ամենից առաջ անցյալ չէ։ Պատմությունն իր ամենատարբեր դրսևորումների մեջ մեր տունն է, մեր երկիրը, մեր բնավորությունն ու ապրելու, մաքառելու կերպը։ Պատմության կորուստները, սեփական հոգին քննելն անհրաժեշտ է այսօրվա ու վաղվա վրիպումները թույլ չտալու, գոյատևման ոլորտներում անխաթար քայլելու համար։ Անցյալի ընկալման նմանատիպ «գործնական» բնույթը մեծ չափով նպաստեց Գալշոյանի ստեղծագործության քաղաքացիական կրքի շիկացմանը, փաստերի նպատակամետ մեկնաբանմանն ու գեղարվեստական կշռի բարձրացմանը։ Պատմության վերակենդանացումն անհրաժեշտ հանգամանք է ոչ այնքան «ով ենք մենք»-ի սահմանները ճշտելու, որքան գոյատևելու, «ինչպես պետք է ապրենք»-ի պատասխանը գտնելու համար։ Սրա հետ կապված՝ խիստ կարևորվում էր ավանդների հարցը։ «Ի տեղ բաց նամակի» հոդվածում անհանգստանալով ժամանակակից երիտասարդության ուժերի անտեղի մսխումից ու անգործությունից՝ գրողը նոր սերնդին այլասերումից փրկելու կարևոր ճանապարհ է համարում հայրերի՝ ավանդներին վերադարձը։ «Միտք չունի,-ասում է նրանց փիլիսոփայությունը,- ընկնել շռայլության ետևից, շռայլությունը երջանկություն չի կարող բերել։ Ուրեմն, քիչը շատ ընդունիր և նայիր հոգուդ խորքը և այնտեղ որոնիր քո երջանկությունը»։ [5]

Պարզ է, որ խնդիրն ավելի բարոյա-փիլիսոփայական բնույթ ունի, շռայլությունը կարող է կործանարար լինել ժողովրդի համար, ընչաքաղցության կռվի մեջ պարտվում են բոլորը, այստեղ հաղթողներ չկան։ Ապրելու և գործելու նման կերպը գրողի համոզմամբ չի կապվում հարկադիր պայմանների հետ (ջարդ, պատերազմ, տնտեսական դժվարություններ և այլն), դրանց առկայությամբ մեր նախնիներն ավելի պինդ ապավինեցին այդ խորհրդին։ «Իսկ ակունքը մեր բնությունն է, քիչը շատ ընդունելու, փոքրը մեծ տեսնելու խորհուրդը մեր բնաշխարհի հարազատ ծնունդն է, հատկապես նաև այդ երկրի ու բնության տեր մարդկանց ապրելու և գործելու կերպը, որը սերնդեսերունդ փոխանցվելով գալիս էր»[6]։ Հայերի փիլիսոփայությունն ինքնակատարելագործման, անհատի հոգևոր զարգացման այնպիսի մի ճանապարհ էր, որ հնարավորություն կտար հեռու մնալ մանրուքներից ու ուսնկից դառնալ նրանց, ովքեր պահում են երկիրը։ Պարտադիր չէ, որ պատերազմ լինի ու նոր հասկանանք, որ ամեն մեկի որդին իր որդին լինելուց բացի երկրի զինվորն է։ Իսկ ոչ մի զինվոր զենք չի վերցնում միայն իր հորը պաշտպանելու։ «Նա բոլորի զինվորն է» [7]։ Միանգամայն պարզ է, որ խիստ արդիական հարցեր շոշափելով, արվեստագետն ապավինում է արմատներին։ Ժամանակի սրընթաց հոսքն իր հետ տանում է այն ժողովուրդներին ու ցեղերին, որոնք ոգեղեն չեն, հեռանկար չունեն, այս աշխարհի մեջ չունեն իրենց աշխարհը։ Ուրեմն, քիչը շատ ընդունելու, քչով բավարարվելու, աշխարհին լիաչք նայելու փիլիսոփայությունը միայն սկիզբն է անցյալին դառնալու, անցյալին հաղորդակցվելու համար, էականը ազգային ոգու ճշմարիտ ժառանգորդ դառնալն է։ Իսկ ոգին չունի սկիզբ ու վերջ, ունի միայն ընթացք։ Երևույթներին նման մոտեցումը պատմության ժամանակի յուրօրինակ ընկալում է, որ հնարավորություն է ընձեռում հարցերը տարաբնույթ ամբողջության մեջ դիտել։ Սակայն հոդվածը հրապարակախոսական լինելով՝ միաժամանակ ընդգրկում է գրականագիտական խնդիրներ, որը խիստ կարևոր է Գալշոյանի ստեղծագործության էությունը հասկանալու համար։ Հարցադրումը՝ «կարո՞ղ ենք նոր սերնդին վերադարձնել պապերի ոգին» [8], առաջին հերթին ուղղված է խոսքի վարպետներին։ Իսկ ոգին փոխանցել «թեթև ու բութ գրչով» հնարավոր չէ, ոգին անհրաժեշտ է զգալ, որն ամեն մեկին չի տրված։ Պարզ է , որ ավանդների խնդիրը գրողի համար բավականին լայն ըմբռնում է և չի սահմանափակվում որևէ գրողի կամ գրողների համար հոգեորդի լինելով, նրանց ճանապարհով գնալու հանգամանքով։ Ճշմարիտ գրողը, ծննդյան օրից, արյան հետ ժառանգում է ինչպես ազգային մշակույթը, այնպես էլ անցյալի զգացողությունը, որ ենթադրում է իրեն՝ գրող-քաղաքացուն պատմության անմիջական ժառանգորդն զգալու հանգամանքը։ Այս օրգանական միասնությունն իր մեջ ներառում է համոզմունքը, թե պատմությունը երբեք չի ընդհատվում, այլ շարունակվում է այսօրվա մեջ, իսկ անցյալը լավ լինի, թե վատ՝ պարզապես անհնար է անտեսել։ Եվ որքան էլ վերակրկնենք Հերակլիտոսի խոսքերը, թե հնարավոր չէ միևնույն գետը երկրորդ անգամ մտնել, միևնույն է՝ ճակատագրի և ժողովրդի կանչով ճանապարհ ելած գրողի համար պարզ է, որ պատմությունը նաև ինքն իրեն կրկնելու բնույթ ունի, թող որ ձևով, դրսևորման կերպով տարբեր, ներքուստ, էությամբ նույնը կամ գրեթե նույնը։ Եթե կա տարբեր ժամանակներն ի մի բերելու, համզգալու մեծն կարողությունը, ուրեմն, կա անցյալի, հետևաբար և՝ ներկայի ու ապագայի կորուստների զգացողությունը։ Այս դեպքում «քիչը շատ» ընդունելու փիլիսոփայությունը հակասության մեջ է մտնում ժողովրդի պատմական բախտի, նրա ճակատագրի հետ։ «Կյանքը գտածուրիկ է» [9], -ասում է հերոսներից մեկը, մի բան, որ չի արտահայտում ժողովրդի շահերը և կարող է կործանարար լինել ապագայի համար։ Սա գրողի դրամայի անկյունաքարն է, որը երբեք չի վերածվում հոռետեսության։ Ավելին՝ հերոսական ոգին փոխանցելու նպատակը մեկն է՝ մի կողմ նետել պատմության քառուղիներում ժողովրդին պարտադրված նահատակի կեցվածքը և ապրելու համար չմուրալ, այլ խոսել հավասարի իրավունքով և ամեն պահի պատրաստ լինել անակնկալ հարվածին դիմակայելու։ Գալշոյանը դառնում է ժողովրդի հոգևոր վերածնության գաղափարախոս- նահատակը, որ գրողական բնազդով զգում է ոչ միայն անցյալի ու ներկայի կապը, այլև դրանց միակերպությունն ու համընդհանրությունը։ Այս օրգանական միասնության մեջ է բացահայտվում Գալշոյան-արվեստագետի դրաման, որովհետև չկա անցյալի պարտություն․ կորուստները շարունակվում են այսօրվա, ճյուղավորվում սերունդների էության մեջ, դառնում բնավորություն, պայմանավորում աշխարհին ու մարդկանց դիտելու նրանց կերպն ու կենսափիլիսոփայությունը։ Հայ ժողովրդի ճակատագիրը, նրա պատմությունը բնույթով կանխորոշել է հարցերի այն շրջանակը, որոնք միտված են ներքին թեմային, և որն ամբողջանում է գրողի վիպակների, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների մեջ։ Իրենց ամենատարբեր դրսևորումների մեջ Գալշոյանի երկերն արտացոլում են էրգրի ու էրգրացու ճակատագիրը, ծանր, անխուսափելի կորուստներով լի դրաման։ Նրանց յուրաքանչյուրի կյանքն անվերջ ու անդադար [9]  մաքառում է սեփական ճակատագրի դեմ՝ լինելության համար։ Այդ պայքարն ավարտվում է պարտությամբ, և կամ այն առավել իրական ու շոշափելի է դառնում հետագայում՝ կյանքի մայրամուտին, երբ լքում են երիտասարդական ավյունն ու ուժը, իր երկրում տունը պահելու հույսին փոխարինում է կործանված երկրի ոգին պահելու զգացումը։ Մի ժամանակ այդ մարդիկ զինվորներ էին գործով՝ իրականում, այժմ նրանք զինվորներ են հույսերի ու ձգտումների ոլորտում։ Ճակատագիրը մի կողմ շպրտեց մարդկանց այն երկրից, որ իրենց էր պատկանում, աշխարհն ասես դադարեց նրանց համար տուն լինելուց։ Ժողովուրդը մնաց իր ցավի ու ոգորումների հետ մենակ, պատմության համընդհանուր հոգսի մեջ՝ անփոփոխ ճակատագրով։ Գալշոյանը կարևորում է և ժամանակի խնդիրը։ Գրականությունը նրբորեն ու խորությամբ պետք է բացահայտի մտքի և զգացմունքների միջև եղած ուռճացող բևեռացումը։ Ժամանակի անխուսափելի ընթացքը տանում է հինը, և հաճախ պարտադրում է նորը։ Այն ավելի ու ավելի է հեռացնում մարդուն իր ինքնությունից, սեփական արմատներից, ազգային ավանդներից։ Մարդկայնությունը չկորցնելու, գոյատևելու համար պարտադիր է հետ նայելը։ «Սա հետ նայել չէ», «Հիմա վայրկյանը օր է կտրում, օրը՝ տարի»։ [10] Երեխաների մանկությունը կիսատ է մնում, անժամանակ վրա հասած պատանեկությունն է կիսատ մնում ու թվում է՝ երիտասարդները չպետք է ծերանան։ Աշխարհը համընդհանուր թափից մղվում է առաջ՝ ամեն ինչ դուրս է եկել հունից, ամեն օր ավելի ու ավելի զգալի է դառնում օտարացումը, ծնվում է հակասություն՝ մարմնի ու հոգու, ուղեղի և զգացմունքների։ Սակայն ժամանակի՝ գրողին հատուկ ընկալումը կա դեռևս 1967 թվականին գրած «Ու՞ր ծերուկ․․․» էսսեում։[11] Ընդամենը ամիսներ առաջ տեղի ունեցածը ընկալվում է որպես վաղուց կատարված, անցած մի բան, որ ուզես թե չուզես, մի նոր ձևով է վերհիշվում, և դրանով ավելի է շեշտվում ժամանակի անշրջելի բնույթը։ Անցյալում սկիզբ չունեցող, երաժշտության պես անմարմին ու ամեն պահի իր գոյությունը հիշեցնող մի երևույթ կա գրողի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։ Այն, իբրև կարևորագույն գործոն, շատ բանով է նպաստում առաջադրված պրոբլեմների կշռույթին ու խորքին։ Գրողին ժամանակ հասկացությունը չի հետաքրքրում իբրև փիլիսոփայական կատեգորիա։ Վերջինս բովանդակություն ու ձև է ստանում ազգային ճակատագրի, նրա լինելության կերպի բացահայտման ընթացքում։ Սկիզբն ու վերջը հատուկ կարգով է ընդգծում կյանքի անվերջանալիության ու ամեն պահի հոսքը։ Ժամանակի անցողիկության գաղափարը, որ բազմիցս արտահայտվում է մաեստրոյի բերանով («էս ժամանակն ամեն գիշեր) ատամ է թափում, նորը հանում»),[12] ներքուստ միահյուսվում է գրողի խոհերին։ Ենթատեքստում էսսեն ձեռք է բերում դրամատիկ բնույթ, ամեն օրն աննպատակ, անգիտակից ապրել՝ նշանակում է բաց թողնել կյանքը, չօգտագործել մարդուն ընձեռած միակ հնարավորությունը։ Գրողին անհանգստացնում են մարդկային հարաբերություններում տեղի ունեցող տեղաշարժերը, որոնք կատարվում են ո՛չ հօգուտ մարդու, առավել ևս ո՛չ հօգուտ ազգի գոյության։ Խստորեն փոխվել է ուժերի հարաբերակցությունը, անկայուն ու հանկարծահաս է դարձել կործանող ուժը։ Պռոշ իշխանը մի ժամանակ համառել ու մնացել է երկրի տերը, հիմա առանց Վայոց ձոր հասնելու՝ «մի հազար, հինգ հազար կիլոմետր հեռու տեղ նվազ մի մատ կմոտենար մի կոճակի ու․․․ Առ քեզ, իշխան իշխանի մեկը․․․»։[13] Մի ոտքի չափ տարածքի վրա իշխանություն ունենալու անդիմադրելի ու անպարագիծ փափագը ոչինչ է անկամ ու աննպատակ մի շարժումի դեմ։ Ընդհանուր առմամբ սույնը քաղաքակրթության զարգացման միտում է։ Ազգի ճակատագիրը, նրա պատմական բախտն առանձին դեպքերում չունի անշրջելի ընթացք, այստեղ է, որ ժամանակը «դեմ» է ընկնում, մի նոր կերպ «կրկնում է իրեն»։ 1279 թվականին Ներսես Մշեցին Առաքելոց վանքից հասել է Վայոց ձոր ու գլխավորել կրթության գործը, 700 տարի հետո նույն անվանակիրը նոր-նոր սովորում է, որ «սարին սար են ասում»։ Անցյալի ու ներկայի միջև զուգահեռը, Ներսես Մշեցու սկզբի ու վերջի համադրումն ընթերցողին հարկադրում է նայել իր անցած ճանապարհին և փորձել ապրել այլ կերպ, քան ապրել է մինչև այժմ։ Ժամանակի մեջ ունեցած կորուստն անդառնալի է, այն պիտի կարողանա լրացնել նոր սերունդը։ Ժողովրդի տարիքը չի որոշվում զուտ թվերի թվաբանական գումարով։ Էսսեն կառուցվածքային առումով ևս հատկանշական է․ հետագայում գրողը ապավինեց իր նախընտրած ձևին․ ներկայի և անցյալի համադրումները ժամանակային տարբեր շերտերով դարձան Գալշոյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներից։ Էսսեի «ժամանակային դաշտը» կազմված է առանձին հատվածներից, որոնք հարաբերականորեն անկախ են։ Բացի այդ՝ գրողը նախընտրում է դեպքերի ոչ հաջորդական ընթացքը, այս պարագայում հարցադրումները ձեռք են բերում ավելի լայն իմաստ՝ միաժամանակ ոչ մի պահի չի թուլանում գրողի ներկայության պատրանքը։ Շարադրման նման սկզբունքն ունի մեկ այլ առավելություն․ գրողն ազատ է փաստերի մեկնաբանման մեջ․ ծավալվելու հնարավորություն է ստեղծվում։ Ի հայտ է գալիս ոչ ժամանակային, այլ աշխարհայացքային շերտ, որը թեթև կասեցնում է գեղարվեստական ժամանակի ընթացքը, բայց ամբողջական է դարձնում ասելիքը։
Գալշոյանի մշակած նյութն ինքնին դրամատիկ բնույթ ունի, սակայն նրա երկերում ամբարվեց դրամայի այն բաժինը, որը երբեք չհասավ հոռետեսության։ Դրաման խորացրեց նրա հերոսների մարդկային նկարագիրն ու համոզմունքները, նպատակին հասնելու ձգտումը։ Ավելին՝ Գալշոյանի ստեղծած «էրգիրը» դարձավ մեր ոգեղեն գոյության, մեր հարատևման խորհրդանիշը։ Երբ 1980 թվականի հոկտեմբերի 15-ին ողբերգականորեն ընդհատվեց Մուշեղ Գալշոյանի կյանքը, նրա հետմահու գրական փառքին ոչ ոք չկասկածեց։ Նա ստեղծել էր ծավալով փոքր, սակայն գեղարվեստական կշռույթով մեծ գրականություն։ Արվեստագետ քաղաքացու իր կեցվածքով Գալշոյանը որոշակի հեղինակություն էր, որն ավելի էր ամրապնդվելու հետագա տարիներին։ Քննադատներն ու գրողներն անդրադարձան իրենց գործընկերոջ ստեղծագործությանը ներքին անհրաժեշտությունից մղված։ Հրապարակումներն ու հոդվածները, հարցազրույցներն ու առանձին դիտարկումները հետզհետե ամբողջացրին արձակագրի դիմանկարը։ Եվ գրեթե ամեն անգամ խոսք ասվեց լավի իմաստով. Գալշոյանի զտարյուն գրականությունն այլ բան չէր ենթադրում։ Սակայն ո՞րն էր համակրանքի (և է) պատճառը, հիմքը։ Եվ ինչու՞ է այդ գրականությունն այսօր ապրում, նաև նախանշում որոշակի ուղիներ ինքնության բացահայտման ճանապարհին։ Երբ գրականությունն օտարվում, անջատվում է հեղինակից, ապա որոշակի ֆունկցիա կատարում է միայն այն դեպքում, երբ ընթերցվում է՝ դրանով իսկ ձևավորելով որոշակի մտայնություն, կարծիք։ Գալշոյանի գրական լիարյուն կյանքի, նաև երկարակեցության եթե ոչ միակ, ապա գլխավոր պատճառն այն է, որ նա մնացածներից ավելի շուտ, ինքնատիպ միջոցներով առաջադրեց այնպիսի հարցեր ու դրանց լուծման ճանապարհներ, որոնք այսօր հուզում են մեզ։ Ազգային ինքնագիտակցության այն կերպը, որ բերում է գրողը, չի դառնում կեցվածք ու ստեղծված կացությունից դուրս պրծնելու միջոց։ Իր անցյալն ու իրեն ճանաչելը առավելություններով ու թերություններով, ժողովրդի համար դառնում է նորօրյա գոյության հիմք։ Ասելիքն այնքան համահունչ էր ու հրատապ, որ երկերն իրենց բարձր գեղարվեստականության մեջ նման էին մարտի դաշտ ուղղված հրամանների՝ անկեղծ ու երբեք չթուլացող կիրք, անկեղծ ու խենթացնող խոյանք, որ փլել է մարդկային գոյությունն ու ինքնագիտակցությունը կաշկանդող ամբարտակները և ի վերջո գտել բնականոն ու ճշմարիտ ճանապարհը։ Գալշոյանը հենց սկզբից ըմբռնեց, որ երբեք գրականության մեջ չպետք է նրա բովանդակությունն ընդունել որպես գաղափարական, իսկ արտահայտման ձևը գեղագիտական ուղղվածություն։ Գրականությունը ծնվում է ցավից և ասվում է կոնկրետ ու հստակ նպատակադրում ունենալով։ Խոսքն ասվում է այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը կա։
Պատասխանատվության զգացումը ժամանակակիցների, սերունդների, նաև անցյալի նահատակների առջև, կարճ՝ պատմության համազգացությունն առավել զգայուն են դարձնում գրողին։ Եվ այս ճանապարհին, որ նվաճվում է հաստատուն քայլերով, Գալշոյանը հավատացած է, որ ամեն պատմվածքի, ակնարկի ու տողի մեջ ժողովրդի գոյության կռվանները, նրա դիմագիծն ու հոգեբանությունը բացահայտելու ուղին անցնում է բացառապես արվեստագետի հոգու միջով։ Եվ որ իրականն ու ճշմարիտը երևույթները մեկնելու այն տրամաբանությունն է ու արտահայտման կերպը, որի մեջ ինքն առավել քան համոզված է։ Սա էական յուրահատկություն է՝ խիստ բնորոշ Գալշոյանի ստեղծագործությանը։ Քիչ են այն արվեստագետները, որոնք պահպանելով վերին աստիճանի օբյեկտիվություն ասելիքը կենդանի բնավորությունների մեջ մարմնավորելու իմաստով, նույնպիսի հմտությամբ լինեն սուբյեկտիվ՝ երևույթների մեկնաբանման ոգու, սեփական հոգու կրակը պատմության բոցին միախառնելու առումով։ Գալշոյանը մեկն էր մեր գրականության այն բացառիկ անհատներից, որոնք կարող էին ասել, թե այն ինչ կատարվեց ինձ, նաև ձեզ հետ, ես դա գիտեի նախապես։ Նրա զտարյուն գրականությունը զուլալ էության մեջ հզոր էներգիայի կուտակումով որոշակիորեն «նախապատրաստում» էր այն վերափոխումները, որ կատարվեցին 80– ականների երկրորդ կեսից սկսած։ Ազգային հոգեբանության մեջ տեղի ունեցած տեղաշարժերը հայելային շրջադարձի ձևով ամրագրված են գալշոյանական պատմվածքներում ու ակնարկներում, դրանք ապագա մաքառումների արահետներ են հիշեցնում։ Ստացվում է, որ գրողը չէր փնտրում, նա չէր փնտրում հերոսներին, չէր փնտրում թեման, չէր փնտրում ժամանակը, չէր փնտրում ցավը։ Նա գտնում էր։ Գրողն ընտրեց վտարանդու կեցության ձևը։ Գալշոյանն ամեն պահի իր հերոսների հետ էր ու երբ բարձրաձայնում էր, խոսքը հնչում էր որպես մենախոսություն, որն ավելի ինքնաճանաչման բնույթ ուներ։ Նա երևույթները բացարձակի կարևոր ու անտրոհելի մասն էր դիտում և ինչպես ամեն մի մեծ արվեստագետ մենակ էր։ Նպատակն ինքնաճանաչման հետ նաև հիշողության բեռն առավել իրական ու որոշակի դարձնելն էր։ «Գալշոյանը ժառանգական իրավունքով ձեռք մեկնեց մեր հիշողության բոցավառվող ջահին և ավելացրեց նրա կրակը»։ [14] Եղեռնի թեման սկսվում է արհավիրքի հետ։ Այն շարունակվելու է հետագայում և յուրօրինակ փորձաքար է հայ գրականության համար։ Աղետից հետո ցեղասպանությունը ներկայացնող գրականությունը գերազանցապես պատմողական էր՝ զգացմունքային ծանրա- բեռնվածությամբ, տառապանքն աշխարհին ի լուր հայտնելու ներքին մղումով։ Ի հայտ եկան և այնպիսի երկեր, որոնցում զինված պայքարի կոչ էր արվում (Ս. Պարթևյան՝ «Անմահ բոց», «Զանգը հնչեց», Ալեքսանդրիա, 1917թ.)։ Թերևս առավել համարձակ էին նրանք, ովքեր փորձեցին արհավիրքի մեջ սեփական մեղքը որոնել։ Օշականը թուրքի բնազդային մղումները բացահայտելիս տեսնում էր և «հայի բերած չարիքը հային» («Ծակ պտուկը», «Հաճի Ապտուլլահ», «Մնացորդաց»)։ Շահնուրը ևս ինքնաքննադատական հակումների մեջ խիստ էր. «Հայը ամուլ է, անծին, անպտուղ» («Նահանջը առանց երգի»)։ Խորհրդային երկրում՝ Մահարու, Բակունցի, Չարենցի երկերում,եղեռնի արձագանքները խուլ ճիչի էին նման։ Մահարին աքսորվեց, մնացածները զոհվեցին։ 50-ականների երկրորդ կեսից սկսած թեման իր ամենատարբեր արտահայտությունը գտավ Ն. Զարյանի («Երկրորդ կյանք» 1960-ականներ), մասնավորապես Պ. Սևակի («Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ»), Շիրազի («Հայոց դանթեականը»), Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ էմինի, Մարո Մարգարյանի, Հրաչյա Հովհաննիսյանի ստեղծագործություններում։ Մասնավորապես, Սևակի պոեմներում առաջադիր սկզբունք էր հայոց եղեռնի բարոյական իմաստավորման խնդիրը։ Հետագայում այս ուղիով է զարգանում ցեղասպանության թեման Ստեփան Ալաջաջյանի, Սերո Խանզադյանի, Պերճ Զեյթունցյանի երկերում։ [15] Այս շարքում տարբերվում են Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունները («Խոդեդան», «Ռանչպարների կանչը»), դրանք առավել կամ պակաս խորությամբ բացահայտում են դարասկզբի շարժման հերոսական բնույթը։ Իրականի և առասպելականի միահյուսումը «Ռանչպարների կանչում» շարադրման հիմնական որակն է, մթնոլորտը ձևավորող ամենահզոր կռվանը։ Պատումի արտաքին գծերի խտացմամբ է գրողն հասնում ստորջրյա հոսանքի տպավորության ստեղծմանը։ Էականը ընդհանուրն է։ Կերպարը, որպես անհատ, ասես տարրալուծվում է մշուշի մեջ, պատմությունը՝ «հեքիաթայինի», և ընթերցողն էլ առասպելականի մեջ դժվարանում է պատումը որպես պատմություն ընկալել։ Դաշտենցն օգտագործելով պատմական, աշխարհագրական աշխատություններ, ականատեսների վկայություններ և հուշագրություններ՝ ընտրել է այն դրվագները, որոնք նախընտրելի են և բացահայտում են դիմադրության մասնակիցների առասպելական ոգին։ Գալշոյանն առասպելականի և բանահյուսության փոխարեն ընտրում է առավել իրական գույներ։ Այդ պատճառով էլ, թեև ակնհայտ երևակայական թռիչքներին, ընթերցողն զգում է դեպքերի իրական բնույթը, որ ժամանակի առումով համեմատաբար մոտ է, կենդանի և դրանով իսկ ներգործուն։ Դաշտենցի համար կարևորը պատմության անձավներում ծրարված փաստն է։ Պատահական չէ, որ կարելի է ցույց տալ հուշագիրների և «Ռանչպարների...» ընդհանուր եզրագծերը, պատկերների նույնությունը։
Գալշոյանը փաստն իմաստավորում է ներքնապես, դեպքը լուսավորվում, պարզվում է արվեստագետի մտքի, գրողական ճշմարիտ բնազդի շնորհիվ։ Կարևորը փաստի ներմուծումը չէ, այլ լինելության փիլիսոփայությունը, դեպքերի պատճառահետևանքային կապերի բացահայտումը, որ ի վերջո նրա հերոսներին հանգեցնում է մի նոր եզրահանգման, այն յուրօրինակ հասունության ընթացք է, որ վերընթաց բնույթ ունի։
Գալշոյանը պատմությունը վերակենդանացնող չէր, նա վերաիմաստավորված պատմությունը միջոց էր դարձնում ապագայի համար և ուժերի գերագույն լարումով փորձում էր ձևավորել նոր հոգեբանություն ու աշխարհայացք։ Պատմության ցավը չտեսած, բայց պատմության վառած արյունն իր երակներում ժառանգած գրողն արարեց արևոտ և անկրկնելի մի աշխարհ, որտեղ մարդիկ ներս են մտնում վախվորած քայլերով, բայց դուրս են գալիս ոգեպնդված կամքով։ Գալշոյանը մեր նվիրական ապրումների ու խոհերի կավե խրճիթը մտավ և այն թողեց իբրև մարմարե շինություն, ժամանակն առավել խորհրդավոր ու անկրկնելի է դարձնելու այդ տաճարը։

Գրականություն
1. Նալբանդյան Մ․, Երկեր, Ե․, Սովետական գրող, 1985, էջ 485։
2. Միհրանյան Ա․, Հայկական հարցը և արդի քաղաքագիտությունը,«Վերածնված Հայաստան», Ե․, 1990, հ․ 5, էջ 7։
3. Գալշոյան Մ․, Սկզբունք և ելակետ, Ագռավաքար, Ե․, «Հայաստան»,1990, էջ 317։
4. Գալշոյան Մ․, Բովտուն, Ե․, 1981, «Հայաստան» հրատ․, էջ 513
5. Գալշոյան Մ․, Ի տեղ բաց նամակի, Ագռավաքար, Ե․, 1990,«Հայաստան», էջ 336։
6. Նույն տեղում։
7. Նույն տեղում, էջ 334։
8. Նույն տեղում, էջ 337։
9. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 71։
10. Գալշոյան Մ․, Բովտուն, Ե․, 1982, «Հայաստան» հրատ․, էջ 513։
11. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 115-122։
12. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 117։
13. Նույն տեղում, էջ 122։
14. Գասպարյան Դ․, Հելիկոնի աստղը, Ե․, 1988, Սովետական գրող, էջ 329։
15.Энциклопедия, Армянскии вопрос, Е., 1991, Главная редакция армянской энциклопедии, с. 131-135.
---------------------

Մուշեղ Գալշոյան. «Դավոն»

Հողե հատակին բացված անկողնում պառկած է Դավոն։ խնամքով սափրված է, հագել է բոլորովին նոր սպիտակեղեն– դեռ անցյալ տարվանից էր գնել՝ հատուկ այսօրվա համար— և, օրն է՝ հագել է ու մաքուր անկողնում մեկնվել թիկունքն ի վար։ Աչքերը կիսախուփ են, թևերը՝ ծաղկավոր վերմակին ձգած, շապիկի փողպատը բաց է, և կրծքի ճերմակ մազերը խճճված եղյամի պես գլխահակ խորհում են։
Պատուհանից ներս փրթած լուսե մի թել եկել է Դավոյին երկինք տանելու։ Արևի փունջը շուլալվել է նրան, խաղում է կրծքի ճերմակ մազերի, կոտրված ճերմակ բեղի հետ, կարմիր ու կապույտ կայծկլտում կիսախուփ աչքերի դիմաց, խուտուտ տալիս կոպերը։
Դավոն լուռ է։ Միայն կոպերն են շողիկի հետ հարց ու փորձի մեջ։ Ճակատն ու աչքերը խուտուտ տվող լույսի շողը, կոպերի վրա պարս բռնած կարմիր ու կանաչ պեծերը ինչ–որ բան են հուշում՝ անցած մի օր, մի դեպք, ցանկալի մի բան... Եվ Դավոյի խլվլացող կոպերը, ճակատի առնական կնճիռները լարված որոնում են...
Համերկրացի ծերունիները շրջապատել են նրան։
Առավոտյան, երբ Ղավոն պատվիրեց, որ նոր սպիտակեղենը հագցնեն, ապա և՝ անկողինը թախտից վար առնեն-բացեն գետնին և որդուն ուղարկեց Պչուկին կանչելու՝ իր համերկրացուն, անցած կռիվների զենքի իր ընկերոջը, բոլորը հասկացան, որ Դավոն ճամփորդ է... Եվ համերկրացի ծերունիները եկան — հավաքվեցին։ Առաջինը եկավ երկաթագործ Համզե Պչուկը, եկավ Գ՛ևորգ Չաուշի արնակից մքթենցի Գրիգորը, եկավ Բջե Ավեն, եկավ խըբլջոզա Մանուկը, եկավ խութա Միրոն, եկավ Տիգրանը, հիթենքցի Մոսեն... Բոլորը եկան. Դավոն էր գնում։ Մարութա վանքում խաչի փոխարեն սուրը համբուրած տալվորցի Դավոն գնում էր։ Արևմարքի հետ Դավոյի շունչը խառնվելու էր Մարութա սարի ամպերին, և Կաբլորաքարի կատարին ճախրող ծեր արծիվը կրծքից մի փետուր էր պոկելու, ու իրիկնապահի բոցերով այրվող փետուրը թփրտալու էր Տալվոոիկի երկնքում։
Համզե Պչուկը ոտքը շեմից ներս դնելու հետ կանչեց.
— Դավո՜ո, ավեր տուն, կերթա՞ս... Կերթա՞ս։ — Կրկնեց Համզե Պչուկը և ծունկ ծալեց ընկերոջ մահ– ճի մոտ։ — Զիս մենա՞կ է կթողիս, Դավո։
Դավոն գտավ, սեղմեց ընկերոջ ձեռքը, և Պչուկը զարմացավ.
— Մեջ քու երակներուն էդքան ուժ կա, Դավո, դու ու՞ր է կերթաս։
«Կռիվ է կերթամ, Պչուկ,— Դավոն մտքում պատասխան տվեց և հանկարծ... հիշեց... Այն, ինչ այդպես լարված որոնում էր՝ գտավ, անցած–գնացած այն պատմությունը, որը աչքերին ընկած շողքն էր հուշում, կոպերի դիմաց թռվռացող կարմիր ու կանաչ պեծերի պարսը, Դավոն հիշեց... Ցից– քարի կռիվն էր... Հիշեց ու ավելի ամուր սեղմեց ընկերոջ ձեռքը։
«Կհիշի՞ս, Պչուկ, Ցիցքարի կռիվ քու մի՞տքն է»,– կնճիռները ողողվեցին ժպիտով։
 — Քու ճակտին ուրախություն կա, Դավո,— նկատեց Համզե Պչուկը,— դու էրգի՞ր է կերթաս:

Կռիվ է կերթամ, Պչուկ, կգա՞ս»։– Նրան թվում էր, թե կարող է բարձրաձայնել, բայց չէր հասկանում, թե ինչու բերան չէր բացում։
 — Քու սիրտն ի՛նչ կուզե, Դավո,— հիթենքցի Մոսեն անժամանակ հարց տվեց։
 Դավոն դժգոհ տնքաց։
«Իմ սիրտ կուզե...,- հետո ուզեց շուրթ շարժել, որ Մոսեն լսի և նրան թվաց, թե, իրոք, ձայնարկու ասաց,— զիս չխանգարիս, Մոսե, թող որ...,— և սեղմեց ընկերոջ ձեռքը,– կռիվ է կերթամ, Պչուկ, կգա՛ս... Ով զարկվեց՝ դավաճան է... Ցիցքարի կռիվ քու մի՛տքն է... կհիշի՞ս...»
 2
 Թշնամին բազմաթիվ էր։ Նեղում էր։ Նեղում էր հատկապես ձախ թևից։ Այդ կողմ, թշնամու ձախակողմյան ճակատի թիկունքին, գյուղ կար։ Բնակիչները հավաքվել էին գյուղեզրին, պարզ երևում էր, մեծ ու փոքրով, կին, տղամարդ հավաքվել՝ աղմուկ–կանչվռտուքով խրախուսում էին ցեղակից զինվորներին։ Մետաղե իրերի շխկշխկոց, հրավառություն, ոռնոց, գյուղեզրի տան կտուրին կանգնած մեկը երգում էր՝ զիլ ու անընդմեջ... Թալանչի ամբոխի ոռնոցը հեչ, բայց ռազմադաշտի գլխին ծորացող այդ գանգուր ու արնաթաթախ Երգը խենթացնում էր։ Եվ իրեն այնպես էր թվում, թե հենց այդ երգն է պատճառը, որ իրենց ձախ թևը թուլացել է, ձախակողմյան տղերքը այդ Երգից փախչել են ուզում... Եվ ու՞ր է զորավար Անդրանիկը. աջի կամ կենտրոնի հաշվին, թեկուզ մի դասակով, ինչու՛ չի ամրապնդում ձախ թևը...
Ձախակողմից ճապաղ մի բլրակ էր զատում ճակատները, և ով առաջինը գրավեց բլրակին ցցված ժայռաբեկորը, հաղթանակը նրանն էր։ Կռվի Ելքը որոշելու էր հարմար դիրքով այդ Ցիցքարը. զորավար լինել պետք չէր այդքանը հասկանալու համար... Պչուկին ուսնկից կռվում էր, բայց ուշքն ու միտքը Ցիցքարն էր... ՈՒր է, թե ինքն ու Պչուկը հաջողացնեին դիրք բռնել այդ քարե թիկունքին։ Լիներ ու դառնային ճնճղուկ, լիներ ու դառնային օձ, լիներ ու դառնային... Եվ քաշեց Պչուկի թևից... •
«Ուրիշ ելք չկա»,— համաձայնեց Պչուկը։
«Ու զարկվել չկա։ — Գոռաց ինքը ու նայեց Պչուկի աչքերի մեջ։ — Ով զարկվեց՝ դավաճան է»։
 Հետո... Քարի թիկունքից իր ու Պչուկի հրացանները որոտում էիր անընդմեջ. “ով զարկվեց՝ դավաճան է”,— փոխնիփոխ գոռում էին ինքն ու Պչուկը, և նշան բռնելու ժաման ակ չկար։ Եվ հարկ չկար, սրտներում գալարվող վրեժը հրացանների փողերից պոռթկում—պարպվում էր թշնամու նամարդ ճակատին, շանթում ռազմադաշտին ծորացող երգը։
Իրիկնապահին թշնամին նահանջեց, և մտան գյուղ։ Բնակիչները գյուղը չէին լքել, նույնիսկ չէին թաքնվել, գիտեին, որ գյուղ մտնողը Անդրանիկ փաշի բանակն է՝ ոչ ոքի մատով չի դիպչի։ Նրանք աղ ու հացով դիմավորեցին գյուղեզրին, հենց այնտեղ, ուր առավոտից հավաքված ոռնոցով ոգե– վորում էին ցեղակից զինվորներին։ Դիմավորողները ծերունիներ էին, կանայք, երեխաներ և մի երիտասարդ՝ բարձրահասակ, գեղեցիկ աչքունքով ու ինքնահավան կեցվածքով։ Նա, ամբոխով շրջապատված, բոլորից մի գլուխ բարձր, քաղցր-մեղցր ժպտում էր զորավար Անդրանիկին։
«Դու ինչու» զենք չես վերցրել,– փորձեց զորավարը,— և ինչու չես կռվում»։
«Ես զենքի մարդ չեմ փաշա,– երիտասարդի շուրթերից ծորում էր ժպիտը,— ես միայն երգել գիտեմ»։
 Սա՞... ուրեմն սա՞ էր... սա՞... կատաղությունից լալկվեց ինքը, աչքերի դիմաց թռվռացին կարմիր ու կանաչ պեծերը, խենթացած քաշեց սուրը և լսեց Անդրանիկի սաստող ձայնը՝
«Դավո»։
«Փաշա, զիմ թև մի բռնե,— գժված դարձավ զորավարին և դեմքը հազիվ նկատեց. Անդրանիկի դեմքը նշմարվեց՝ պարուրված թռվռացող կարմիր ու կանաչ պեծերով։— Իրավունք տուր, փաշա”։
«Դավո, փեզեվանկը գեղեցիկ է և երգել գիտե. պետք է ապրի”։
«Իմ տոհմի էգն ու որձը գեղեցիկ չէ՞ր, փաշա։ ՈՒ՞ր Են։ Իմ տոհմ երգ չունե՞ր, փաշա, ու՛ր է իմ տոհմի երգ... Իրավունք տաս—չտաս՝ կսպանիմ...”։
3
 — Կսպանիմ, փաշա,— լսվեց Դավոյի կռվարար ձայնը։
 Ներկաները անհանգիստ նայեցին Դավոյին, և Բջե Ավեն կանչեց.
 — Ելի՛, ելի, Դավո, Տալվորիկ կռի՜վ է, տնավեր, ինչի՛ ես պառկե։
 Դավոյի հոնքերը դժգոհ զարկվել էին իրար, և նա ծանր շնչում էր...
 4
«Կսպանիմ»,— գժվել էր ինքը և նույնիսկ չզգաց, թե ինչպես թռցրեց երիտասարդի գլուխը և... տեղն ու տեղը ականջն ընկավ զորավարի հրամանը՝
«Մահ Դավոյին»։
 — «Փաշա, — Պչուկը կանգնեց Անդրանիկիկ դիմաց, — Դավոն է»։
«Մահ Դավոյին»։
Սասունցի զինվորներից էլի միջամտողներ եղան. Մանուկը, Իսրոն, Չոլոն, Ախոն... Բայց զորավարը իր որոշման տերն էր։
«Դու քաջ զինվոր ես, Դավո,— ասաց զորավարը,— Ես քեզ չեմ մոռանա։ Բայց դու ստիպեցիր...,— և աչքերը լցվեցին։ — Ընդունիր վճիռը, Դավո»։
«Չեմ ընդունի, Փաշա, քու վճիռը սխալ է»։
«Զինաթափ անել,— կատաղեց զորավարը,— կապկպել՝գցել գետը»։— Եվ ընտրեց չորս զինվոր։
Իրիկնապահ էր։ Պատժիչ զինվորների առաջն ընկած քայլում էր դեպի գետը, Արածանին։ Դնում էր լուռ, գլխահակ։ Եվ այնքան փափուկ ու դուրալի էր գարնան իրիկնապահը, փորփոշտ գետինը... Արեգակի իրիկնապահի շողերը կոպերին ու ճակատի վրա գնում էր. իրիկնապահի շողերը ձգում տանում էին դեպի արևմուտք... Լիներ ու այդպես գլուխկախ քայլեր, այդպես լուռ ու անշեղ գնար հասներ Մուշ ու բարձրանար Կեպին, ելներ Ծիրնկատարի գագաթը ու բերան բացեր,— էհեհեե՜եեե, Տալվորիկ, ես եկա...
  
5

— էհեհեե՜եե, Տալվորիկ, ես եկա,– Դավոն նորից շուրթերը շարժեց. հուշերը ձայն առան։ Դավոյի ձայնը լսվեց հեռվից, բեկբեկուն, երգի արձագանքի պես։ ճամերկրացինները նայեցին միմյանց. Դավոն արդեն գնում է... Գնում է և իր վերջին խոսքն ասաց։
 — Էհեհեե՜եե, Տալվորիկ, Դավոն եկավ,— լցված ու երգեցիկ կանչեց մքթենցի Գրիգորը և սկսեց երգել։
 Գլգլալեն ջուրն էր իջնում
 Մշո վերին սարերեն...
Երգը Դավոյի սրտին դուր եկավ. կնճիռները ժպտացին... Ուրեմն Դավոն չի գնացել, կա...

— Դավո՜ո,— կանչեց Համզե Պչուկը,— թե էր– գիր է կերթաս, հետ իրար էրթանք, մինակ ու՞ր է կերթաս, տնավեր։
«Մեջ ելման գետի քցվելու կերթամ, Պչուկ, փա– շի հրամանն է։ Կհիշի՞ս...»։ — Դավոյի կնճիռներն ու կիսախուփ կոպերը խլվլոցով շոշափեցին արևի շողքը...
6
Այդպես իրիկնապահի արևը ճակատին ու աչքերի մեջ՝ քայլում էր դեպի արևմուտք։ Լիներ ու այդպես լուռ ու անշեղ քայլեր ու հասներ Մուշ ու ելներ Կեպին ու...
Բայց Արածանիի ափին կանգ առան։ Պատժիչ զինվորները խուսափուկ նայեցին իրեն։ Նրանք խուսափում էին նաև միմյանց աչքերին նայել, և զինվորներից մեկը վռազ ծխատուփը հանեց, ու նստեցին գետափին։
Գետը ելման գնում էր։ Առանց կապկպելու էլ այդ կատաղի ալիքներից չէր պրծնի. կքշվեր-կմիանար նրանց, որ, ասում են, հավաքվել— խցանել են գետի հունը, և գետը ափերից դուրս է եկել, հեղեղել Արաբստանի անապատը...
Եվ մահապատժի հրամանի տակ նստած, ահ ու դողով նայում էր գետի պղտոր ու հուզված ալիքներին։ Չէ, ահուդողը մահապատժի հետ կապ չուներ։ Դավոն մեռնելուց չէր վախենում. Դավոյի ահն ու մահը վաղուց էր անցել. այն օրը, երբ Անդոկի գլխին, զինվորական խորհրդի ժամանակ, Փեթարա Ախոն առաջարկեց. եթե կա ու չկա՝ պարտություն է, նահանջ է, լավ է Անդոկի գլխին խարույկ սարքել, մեծ ու փոքրով լցվել խարույկի մեջ, մեծ ու փոքրով այրվել, Անդոկի գլխին ծուխ դառնալ... Եվ ինքը Ախոյի հետ համաձայն էր... Այ, էդ օրից տալվորիկցի Դավոյի ահն ու մահը անցել էր ... Բայց Արածանիի ափին վախից փշմտել էր, գետի ալիքներին սարսուռով էր նայում— ուր որ է հայոց Ար ածանին չանչ արած մի ձեռք ցույց կտար իրեն, տալվորիկցի Դա– վոյին, սահմռկած մի աչք ցույց կտար իրեն, շեկլիկ մազերով մի աղջնակ կշպրտեր տալվորիկցի Դավոյի գիրկը...
 Եվ խայթված վեր թռավ։
«Ինչի՞եք նստե,— գոռաց, և պատժիչ զինվորները խառնված ոտքի ելան։— Բանակն հիմի կերթա, ինչի կուշանաք»։
 Զինվորները շփոթված նայեցին միմյանց, և մեկը արձակեց գոտին։
«Դավո, ներող կլնես, բայց... փաշի հրամանն է»։

«Փաշի հրամանը սխալ է։ — Պատասխանեց զինվորին։ — ՈՒ թե էդ հրամանը կատարել կուզեք, չուրի ձեզնից մեկ — երկուս չտանիմ իմ հետ, չեմ էրթա”։ — Եվ քշեց զինվորների վրա, գիրկն առավ երկուսին ու քաշեց դեպի գետը։
Հետո այնպես եղավ, որ խճճված մեկնվել էին գետափին շատ մոտիկ, ելման ալիքների զարհուրելի շնչի տակ։

«Դավո,— հանքակտուր խոսեց զինվորներից մեկը,— էսպես պայման կապենք. զորավարին կզեկուցենք, թե՝ հրամանը կատարված է, իսկ դու զորավարի աչքին չերևաս»։

Եվ ոտքի ելան։ Զինվորները գնացին, իսկ ինքը մնաց գետափին, երեսն ի վար մեկնված՝ դեմքը հպած գարնանաբույր հողին, աչքերը փակ։ Արևը արդեն քաշվել էր, մթնշաղը դաշտ ու սարերին փափուկ թախիծ էր հյուսում, Արածանին գնալով մթնդում էր — ինքը պառկած էր աչքերը փակ, ոտքերը դեպի գետը, բայց զգում էր, որ գետը մթնդում է — և ալիքները ավելի հուզված էին, ավելի սարսռազդու, գետի ահալի շունչը սողում էր ողնաշարն ի վեր, դեպի ծոծրակը, գետի շունչը թունջուրկվել էր ոտքերին ու ձգում էր... Ծառս ելավ և նայեց զին-

վորների Ետևից։ Նրանք արագ քայլերով հեռանում էին, քիչ հետո կհասնեն բանակին... կմիանան բանակին և կշարժվեն դեպի արևմուտք... դեպի արևմուտք... «Ով զարկվի՝ դավաճան է»,— գոռաց զինվորներին։ էլի գոռաց...

7

— Ով զարկվի՝ դավաճան է։ — Դավոն բերան բացեց. ձայնը լսվեց քարանձավից։ Համզե Պչուկը, որ ծնկած էր ընկերոջ մահճի մոտ, մի պահ շփոթվեց. նայեց շուրջբոլորը, հետո՝ Դավոյին։ Դավոյի ճակատին կնճիռները խառնվել էին իրար։

8

«Ով զարկվի՝ դավաճան է»,— գետափին կանգնած գոռում էր, խոսքը որպես հայհոյանք շպրտում զինվորների ետևից և ուրիշ ասելիք չէր գտնում։

Հետո երկու օր ու գիշեր թափառեց բանակի հետքով։ Հովվից մերժված — վտարված շուն էր՝ քարշ էր գալիս հոտի ետևից և շան պես հսկում բանակի թիկունքը։ Բանակը դանդաղ, բայց առաջ էր խաղում, շարժվում էր դեպի արևմուտք, դեպի հարավ — արևմուտք։ Եվ ինքը, արևածագից արևմարք, լարված հետևում էր զորքի դասավորությանը, փորձում հասկանալ զորավարի հրահանգներն ու հրամանները, գուշակել կռվի Ելքը։ Իրեն թվում էր, եթե ուշքն ու միտքը շեղի ուրիշ բաների վրա, բանակը, որի պահապան շունն ինքն էր, կարող էր հանկարծ նահանջել։

Իսկ Երրորդ օրվա առավոտյան ճակատների դասավորությունը իրեն դուր չեկավ. թշնամին գիշերը ետ էր քաշվել — ամրացել աղեղնաձև մի բլրակի վրա։ Բավականին հարմար դիրք։ Այդպիսի դեպքում Անդրանիկը փորձում էր պարզել՝ թշնամու թիկունքը լի՞քն է, թե* դատարկ...

Եվ գնաց կատարելու զորավար Անդրանիկի հրամանը։ Սողաց թշնամու թիկուքը և վերադարձավ իրիկնապահին։ Վերադարձավ թանկ ավարով՝ թուր ու թվանքով և սանձակտոր մի ձիով։ Հիմա արդեն լքված շուն չէր, այլ ծանր հետախուզությունից հաջողակ վերադարձած զինվոր։

Իրիկնապահին ճակատների դիրքն ու դասավորությունը կարծես թե նույնն էր, ինչ առավոտյան, սակայն ինքը կրակոցներից հասկացավ յուրայինների թուլությունը. կրակում էին ընդհատ։ Դա նշան էր, որ զորավարը փամփուշտները խնայելու հրաման է տվել։
«Թե էդպես է՝ սրամարտ է պետք, փաշա»։ — Եվ թռավ դեպի բանակը։

Թուրը մերկացրած՝ սուրաց։ Քշեց զորքի մեջ, անցավ զորավար Անդրանիկի կշտով և ընթացքում գոռաց.
«Թշնամու թիկունքը դատարկ է, փաշա... Դատարկ է»։
«Դավոն է։ — Ականջն ընկավ զորավարի խնդուն ձայնը։ — Դավո՜ո»։ — Կանչեց զորավարը, և դա հընչեց հրահանգի պես. զորավարը, կարծես սրամարտի հրաման տվեց։ Ընթացքում աչք դիպցրեց ուսն ի ետ... Օ՜, Մարաթուկի Տիրամայր... արևի տակ վառվռում էին սրերը... Գալիս էին...
«Ով զարկվի՝ դավաճան է», — գոռաց ուսն ի ետ և նորից մտավ ձիու ականջը։ Գնդակները վժժում էին գլխավերևում, ականջի տակ, բայց ինքը համոզված էր, որ չի զարկվելու. Դավոն այդպիսի դավաճանություն չի անի, տալվորիկցի Դավոն դեռ վրեժ ունի լուծելու։ Եվ թուրը ճակատին պահած՝ սուրում էր դեպի թշնամին, դեպի արևմուտք, դեպի հեռու լեռներին փշրված արևը։

9

Դավոն քամեց ընկերոջ ձեռքը, և Պչուկը նորից զարմացավ.

— Դավո, մեջ քու երակներուն էդքան ուժ կա, տղա, ու՞ր է կերթաս։
«Կռիվ է կերթամ, Պչուկ, կհիշի՞ս...»։
 — Ըբը քու սիրտն ի՞նչ կուզե, Դավո,— հիթենքցի Մոսեն էլի իրենն ասաց։

— Ըբը քու սիրտն ի՞նչ կուզե, Դավո,— նեղսրտած հեգնեց խըբլջոզա Մանուկը։ — Դավոյի սիրտ տանձ ու խնձոր կուզե, Դավոյի սիրտ, մեղր ու կարագ կուզե, Դավոյի սիրտ շարբաթ է կուզե, Բաղդադու խուրմա է կուզե, Դավոյի սիրտ հնդու նարինջ է կուզե, Մոսե, Դավոյի սիրտ քանց քու գլուխ ջոջ ձմերուկ է կուզե...

— Հըիիի՜ի, ձմերուկ,— երգեցիկ կանչեց հիթենքցի Մոսեն։ — Անտեր էր եվան, անտեր շուկա, ձմերու՛կ...

Դավոն տնքաց։ Թեքեց գլուխը, ուզեց թողնել Պչուկի ձեռքը, բայց ավելի ամուր կառչեց, ապա դեմքը նորից շտկեց և արևի շողքն առավ աչքերի վրա։

— Անտեր ձմերուկ,— հոգոց հանեց հիթենքցի Մոսեն և հուզվեց։ — Իմ աչքերն ելնեն, Դավո, ու էն օր քեզ էդպես չտեսնեն։

10

Ամռան միջօրեի արևի տակ փոշու մեջ թավալվում էր շուկան՝ գզգզված մի աղբարկղ, շուրջբոլորը վխտացող որբերով։ Որբերը՝ թափառիկ շների նման լմկված, գողունի ու վախվորուկ հայացքներով, բայց միմյանց դեմ ատամ կրճտացնող ու անողոք։ Ձմերուկի կլեպ էին խլխլում իրարից, խաղողի չանչ, դեպի իրենց շպրտվող մի հատիկ կորիզի համար թափվում գլուխ–գլխի, գզվռտվում, թավալվում փոշու մեջ և փոշու մեջ կորած կորիզի համար սուր եղունգներով բզկտում իրար ու, փոշեթաթախ, արնլվիկ դեմք ու կրծքով, դառնում–նայում էին շուկայի կողմ։

Եվ այս բզկտված, անգույն ու անդեմք որբերի մեջ Դավոն որոնում էր տոհմակից, բարեկամ, ծանոթ... Անհույս էր, բայց փնտրում էր։ Եվ որբերը, այդ թափառիկ, վախվորուկ լակոտները, չգիտես ինչպես հասկացան, թե մազ ու մուզի մեջ կորած այդ մարդուց պետք չէ վախենալ — չնայած սա իրենց տեսած մարդկանցից ամենավայրենի, ամենաահարկու դեմքն ուներ — և հավաքվեցին նրա շուրջբոլորը։ Ի՞նչ էին ուզում նրանից, չէին իմանում, բայց ճանճերի պես պարս կապեցին և սկսեցին դզդզալ շուրջբոլորը։

Եվ Դավոն քշեց շուկայի վրա... Դավոն քշեց շուկայի վրա, ետևից որբերի գզգզված թափորը։ Շուկան ահից դողաց ու քար կտրեց։ Շուկայում ով կար ահով ու շնչահատ Դավոյին էր նայում — ո՞վ է, ո՛ր աշխարհից հայտնվեց՝ այծի մազից գործած շալվարով, գոտին մազե երկար փաթթոցով պընդած, մերկ թիկունքին քաշած այծենիով, բաց կրծքից ժայթքած մազերով, այտ ու երես մազի մեջ կորած, ո՞վ է, ո՞ր աշխարհից հայտնվեց, արնմխած աչքերով, կատաղի հայացքով այդ վայրենին։

Իսկ Դավոն ոչ մեկի չէր նայում, ոչինչ չէր տեսնում, շուկան տրորելով գնում էր՝ շուլալված սովալլուկ որբերով։ «Գերեք... գերեք... գերեք»,— վայրենին տնքում էր, թե խոսում, ոչ մեկը չէր հասկանում և ոչ էլ՝ որբերը, նրանք գիտեին միայն, որ դա շուկայի վրա հարձակվելու խրախույս է։ Եվ աջ ու ձախ ալիք էին տալիս, չանթում ինչ պատահի՝ կըլլամ, լցնում ծոցները, գրկում և շտապ խույս տալիս, շուլալվում շուկայի տերերի հերն անիծած մարդուն։ “Գերե՛ք... գերե՛ք... գերե՛ք”, տնքում էր Դավոն և տրորում շուկան։ Եվ մեկ էլ թիկունքից վնգստոց լսեց ու շուռ եկավ։ Ինն — տասը տարեկան մի աղջիկ, ձմերուկը ամուր սեղմած կրծքին, շան լակոտի պես վնգստում ու թավալվում էր, բայց ձմերուկը բաց չէր թողնում։ Երբ Դավոն շուռ եկավ, ձմերուկի տերը ծլկեց, նա փախչում էր ձայնը գլուխը գցած՝ օգնություն աղաղակելով։ Դավոն չգնաց նրա ետևից. մոտեցավ, ծունկ ծալեց ձմերուկով լցված ջվալի տակ, և շուկայի չռված աչքի դիմաց ջվալը խլվլաց ու շարժվեց տեղից։ Քիչ առաջ, յոթը — ութը տղամարդով, ջվալը սայլից հազիվ — հազ վար բերեցին — դեռ բերանն էլ չեն բացել — հիմա՝ այդ վայրենին շալակըն առած տանում էր։ Բեռի տակից Դավոն չէր երևում. ո՛չ նախամարդու այծենին կար, ո՛չ խռնված բաշն էր երևում, ո՛չ մազակալած դեմքը, ո՛չ զարզանդուն աչք ու հայացք... Մնում էր միայն մի ուժեղ բեռնակիր։ Ձմերուկի շարժվող ջվալը, որ, տես, շուկայից դուրս եկավ ու գնում է, և մի ուժեղ բեռնակիր։

Եվ ամբոխը վրա տվեց ու տեղն ու տեղը տապալեց բեռնակրին, իր բեռի հետ։

Եվ սարսափի կախարդանքից ազատված ամբոխը տրորում էր Դավոյին։ Դավոն ոչ դիմադրում էր, ոչ շարժվում, երեսի վրա փռված էր փոշոտ փողոցում, իսկ խենթացած ամբոխը տրորում էր նրան։ Շուկայի գժված տերերը ոտքի տակ էին առել սեփական վախը, որ սպանեն, ետ դառնան՝ շուկայից քշեն թափառող շներին։

Որբերը այս ու այն կողմերից ծիկրակում էին, ծղրտում, որբերը,— լի բերաններով, շուկայի բարիքներից խեղդվող կոկորդներով — վնգստում էին, ու Դավոն միայն նրանց ձայնն էր լսում և, հարձագանք քունքերը զարկում էին. «Գերե՛ք... գերե՛ք... գերե՛ք...»։

Շուկայի տերերը, իրար հրմշտելով, Դավոյին ոտքի տակ էին առել՝ տրորում էին, տրորում էին... Իսկ Դավոն անշարժ ու լուռ էր։

Հետո մեկը ուշքի եկավ, «հերիք է,— ասավ»,— և քիչ առաջվա իրենց ահն ու սարսափը փողոց շպրտած, թեթևացած վերադարձան շուկա, իրենց բանին։

Փողոցում մնաց միայն Դավոն, երեսի վրա փըռված։ Անցորդները ուշք չէին դարձնում նրան, ավելի ճիշտ՝ չէին նկատում — այդ օր ու ժամանակի, փոշու մեջ թպրտացող գավառական այդ քաղաքի սովորական պատկերը — և Դավոյին չէին նկատում։ Իսկ որբերը խառնվել էին իրար, միայն նրանք գիտեին, թե ով է փողոցում ընկած՝ քիչ առաջվա իրենց ազատությունը, իրենց համարձակությունը, ծոցերն ու կոկորդները հաճելիորեն խուտուտ տվող ամենաանուշ բանը... այնտեղ՝ փոշու մեջ ընկած։ Եվ այս ու այն կողմից ձեն—ձենոց ողբում էին։ Հետո, չգիտես ինչպես, հասկացան, որ իրենց՝ որբերի լացն ու կոծը վտանգավոր է, իրենց աղմկել չի կարելի ու սսկվեցին, մեկեն ու միանգամից հասկացան, որ շուկային այդ օրը մոտենալը վտանգավոր է, և շաղ եկան քաղաքում։

Իսկ Դավոն շարժվելու, ելնելու փորձ չէր անում. չէր ուզում։ Հողը ծծում էր ոսկորների տնքոցը, բարկ արևը սպեղանի էր մաղում ջնջխված թիկունքին, և այդպես հաճելի էր։ Ինչու՞ աչք բացել, ու՛մ տեսնել, ի՛նչ տեսնել, ելնել ու՛ր գնալ... ավելի լավ է մեռնել այդ տաք, սիրտ ու ոսկորների ցավը ներշնչող փոշու մեջ... Եթե վերջը այսպես պետք է լիներ. արած բոլոր կռիվների վերջը՝ պարտություն, ճիշտն այն կլիներ, որ Դավոն վերջին գնդակը մեխեր իր կրծքում և ընկներ այնտեղ՝ Անդոկի վրա, Սև սարում, Ծովասարի փեշին, Կաբլորաքարում, Տալվորիկ գետի անուշ ջրերի մեջ... Հենց՝ այդպես։ Եվ այդպես էր պետք՝ վերջին գնդակը մեխեր կրծքում կամ ճակատը դեմ աներ թշնամու գնդակին և ընկներ այնտեղ։ Անցավ... Ու մեղավորը ինքն է, տալվորիկցի Դավոն է, որ սեփական կամք ու ձեռքով կորցրեց մեռնելու ամենաճիշտ պահն ու տեղը։ Եվ արժե, որ հիմա շանսատակ լինի, այս փոշոտ փողոցում։ Եվ նա շարժվելու, ելնելու փորձ չէր անում։ Չէր ուզում։

Հետո հեռվից, կարծես երազում, լսեց իր անունը՝ Դավո...
11

— Իմ աչքերն ելնեն, Դավո, որ էն օր քեզ էդպես չտեսնեին,— հուզվեց հիթենքցի Մոսեն։

Դավոյի շուրջբոլորը հավաքված համերկրացի ծերունիները գիտեին այս պատմությունը, բայց Մոսեն փորձեց պատմել, սակայն Համզե Պչուկը հերսոտեց։

— Բավ է էվել–պակաս խոսիս, Դավոն էդ մա՞րդն է ու դու է՞դ հիշեցիր։ Դավոյի վերջին շունչը մի հարամե,— նեղացավ Համզե Պչուկը և դարձավ մքթենքցի Գրիգորին։ — Դավոյի համար երգ մի երգե։

Դավոյի կնճիռների մեջ նորից թրթռաց ժպիտը։ Հետո Պչուկը զգաց, որ Դավոն ձգում է իր ձեռքը և հակվեց նրա կրծքին։

— Պչուկ...

Ձայնը քարանձավից էր գալիս։ Պչուկին թվաց, թե Կաբլորաքարի քարանձավից լսեց Դավոյի ձայնը։

— Զիմ ձեռքեր... չխաչիք,— ասաց Դավոն։ — Զիմ ձեռքեր թողեք... թող բաց մնան...

Դավոն գնում էր արդեն...

Պչուկը հազիվ–հազ զգաց, որ Դավոն իր ձեռքը սեղմում է։ Բայց կոպերը դեռ շոշափում էին արևը։ Պատուհանից ներս ընկած լուսե թելը դեպի երկինք էր ձգում Դավոյին։

Եվ Դավոն գնում էր։ Ձիու ականջը մտած, մերկացած սուրը ճակատին, Դավոն սուրում էր դեպի բլրակը՝ թշնամու դիրքերը... Իրիկնապահի արևը բոցկլտում էր մերկ սրին, համբուրում ճակատը, և աչքերի դիմաց կայծկլտացող կարմիր ու կանաչ պեծեր, Դավոն սուրում էր դեպի արևմուտք, դեպի հեռու լեռների վրա փշրված արևը։




Thursday, 13 October 2022

Բելգիահայ երգչին ավելի շատ լսում են դրսում քան Բելգիայում և Հայաստանում

Միանգամից Բելգիական մի քանի ճանաչված լրատվամիջոցներ մասնավորապես gva (Gazet van Antwerpen) hln (Het Laatste Nieuws) բազմատիրաժ թերթերն ու կայքերը ուշադրության են արժանացրել 24-ամյա ռեփեր Մակար Բարսեղյանին (բեմական անունը Makar)

Մեխելենում բնակվող Մակարը ճանաչվեց հոլանդերեն  «Mood» երգով:  Երգն իր  հաղթարշավով հավակնում է համաշխարհային հիթ դառնալուն: Spotify-ում, ամսական  2,7 միլիոն մարդ է ունկնդրում նրա երգերը:  Նրա Mood երգը թողարկվել է անցած ամառ և հարթակում արդեն ավելի քան 33 միլիոն դիտում ունի: Զուգահեռ  Նրա հիթը Youtube-ում դիտել է գրեթե 12 միլիոն: Ըստ Universal ձայնագրման սանդղակի՝  ամենից հաճախ նրան լսում են Հունաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մարոկկոյում և Լիտվայում։

Ազգային հիթ երգերի շարքում Հոլանդիայում այն առայժմ տասնյոթերորդ տեղում է,  Գերմանիայում տասնվեցերորդ, իսկ Շվեյցարիայում արդեն տասներկուերորդ տեղում է։ Իր իսկ երկրում ռեփերը դեռ չի հայտնվել Ultratop-ում։

Մակար Բարսեղյանն իր հաջողության համար հիմնականում պարտական ​​է TikTok սոցիալական ցանցին, որտեղ կատակ երգով սկսել է իր կարիերան։  Այնտեղ նրա երգն օգտագործվել է ավելի քան 400000 անգամ տարբեր տեսահոլովակներում, որոնք միասին արդեն միլիոնավոր անգամներ են դիտվել։



-------------

Տեսահոլովակ՝ Մակար Բարսեղյան Mood երգը


Saturday, 1 October 2022

Սոֆիա Թումանյանի հաջող հյուրախաղերը Շվեցարական Լուգանո քաղաքում


Սոֆյա Թումանյան «Տրավիատա»Ֆլորա Բերվուա: 

Իտալախոս Շվեցարիայի գողտրիկ մայրաքաղաք Լուգանոյում մեկամսյա հյուրախաղերով մեծ հաջողությամբ ելույթներ  ունեցավ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սոֆիա Թումանյանը: Երիտասարդ մեցցո-սոպրանոն հատուկ հրավերք էր ստացել հանդես գալու  քաղաքի մշակութային կենտրոնի 2022/23 սեզոնի բացմանը: Լուգանոյում սա հիրավի իրադարձություն էր, քանի որ կայանալու էր Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան: Հայ երգչուհին մարմնավորելու էր Ֆլորա Բերվուայի կերպարը: 


“Lac Lugano Arte e Cultura" (LAC) արենայի  լեփ լեցուն դահլիճում` հազարից ավելի հանդիսատեսի ներկայությամբ տեղի ունեցավ 4 ներկայացում: «Տրավիատա»-ի բեմադրության  ու   Սոֆիայի  լավ խաղի մասին բավական անրադարձեր եղան տեղական ու արտասահմանյան թերթերում: Անմասը չմնացին նաև առաջատար մշակութային թեմայով գրող կայքերը: Մասնավորապես՝ operaclick կայքում քննադատ Սիմոնե Մանֆրեդինին՝ վերլուծելով բեմադրությունը, նշել է «Սոֆյա Թումանյանի նրբագեղ ու աշխույժ» Ֆլորայի խաղը, իսպաներենով գրող ÓPERA ACTUAL կայքի կոշտ քննադատ Ալբերտ Գարիգան, թեև քննադատել էր բեմադրության առաջնամասը, այնուամենայնիվ բավական դրական էր արտահայտվել «Տրավիատա»-ի երկրորդ գործողությանը, որտեղ ակտիվ մասնակցություն ունի Սոֆիա Թումանյանը:  «Եվ թող օպերան դեռ երկար շարունակվի Լուգանոյում»,- իր հոդվածն այս խոսքերով է եզրափակել Գարիգան։


azione կայքը ««Տրավիատա»-ն բացում է LAC-ի 2022-23 սեզոնը»  հոդվածում՝ Սաբրինա Ֆոլերը իտալախոս Շվեյցարիայի հանրության համար սպասված է համարել  «Տրավիատա» ներկայացումը և կրկին կանգ է առել երկրորդ գործողության` Ֆլորայի տան խնջույքի տեսարանի վրա, որտեղ հանդես է գալիս հայազգի երգչուհին: 

 Վերդի «Տրավիատա» երեք գործողությամբ օպերայի դեբյուդը հիրավի ինտերնացիոնալ  համերաշխ թիմի բեմադրության արդյունք էր,  ռեժիսորն էր՝  Կարմելո Ռիֆիչին, շվեցարա-իտալական  «Orchestra della Svizzera Italiana» (OSI) խմբի հետ դիրիժորի վահանակի մոտ էր՝ գերմանացի Մարկուս Պոսչները: Շվեյցարիայի ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը՝ Անդրեա Մարչիոլի ղեկավարությամբ։  Սոֆիա Թումանյանից բացի՝ օպերայի գլխավոր դերերում հանդես են եկել սոպրանո Միրտո Պապտանասիուն (Վիոլետա Վալերի), տենոր Էյրամ Էրնանդեսը (Ալֆրեդո Ժերմոն), բարիտոն Ջովանի Մեոնին (Ջորջիո Ժերմոն),  Պետրինոն (Աննինա), Լորենցո Իցզոն (Գաստոն, Լետորիերի վիկոնտ): Դավիդե Ֆերսինին, (Բարոն Դուփոլ), Լորենս Մեյկլը (Օբինիի մարկիզը) և Մատիա Դենտին (Դոկտոր Գրենվիլ):

«Շատ ուրախալի է,-ասում Սոֆիան, որ պանդեմիայից հետո օպերային կյանքը նորից աշխուժացել է և վերսկսել եմ իմ միջազգային ելույթները: Լինելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի այդ ընթացքում Հայաստանում թեև բազմիցս հանդես եմ եկել համերգներով  և օպերային ներկայացումներով, այնուամենայնիվ պետք է արժևորել նաև միջազգային բեմերում ու հարթակներում ներկայանալու կարևորությունը»:


 Սոֆիա Թումանյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆ. Սերգեյ Բարսեղյանի դասարան)։  Սովորել է Հայաստանի ժողովրդական արտիստ և Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի դասարանում, ավարտել է կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: 2016 թվականից վարպետաց դասեր է ստանում և համագործակցում Անտոնիո Լեմմոյի հետ։ Ելույթներ է ունեցել Լյուբլյանայի, Զալցբուրգի, Վիեննայի, Զագրեբի,Նեապոլի, Ֆլորենցիայի, Նեապոլի, Լոնդոնի և այլ քաղաքների համերգասրահներում ու օպերային դահլիճներում:Մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների մրցանակակիր ու դափնեկիր է:

Հայ երգչուհուն մաղթում ենք նորանոր հաջողություններ հայրենական ու արտասահմանյան բեմերում:


 Լուգանո 

 Լուգանո   «Lugano Arte e Cultura»