The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 7 November 2023

Սոնա Սահակյանի ''The amalgamation'' անհատական ​​ցուցահանդեսը Ռեյսվեյկում

 

Սոնա Սահակյան
Սոնա Սահակյան

Ներկայացնում է հեղինակը

Իմ «Միացում» անհատական ​​ցուցահանդեսում ես ուզում եմ ցուցադրել իմ ստեղծագործությունների հետահայաց կապը՝ նկարներ, խառը մեդիա, արվեստի գործեր և կոլաժներ, բայց նաև լուսանկարչություն և տեսաերիզներ՝ ստեղծելով գաղափարների, նյութերի և տեխնիկայի միաձուլում: Ես արվեստը տեսնում եմ որպես անվերջ գործընթաց: որոնցում տարբեր պատկերներ շարունակում են փոխակերպվել և նորից հայտնվել նոր ձևերի համատեքստում: Իմ արվեստը կենտրոնացած է ժամանակի ներքին փորձառության որոնման, մարդկանց և բնության միջև երկխոսության և իրական «ես»-ի բախման ազդեցության վրա: Այս կերպ ցանկանում եմ խթանել և վառ պահել մարդկանց երևակայությունը, զգայական փորձառնությունը: Հուսով եմ, որ մարդիկ կարող են ներքին երևակայական ճանապարհորդություն կատարել՝ իսկապես զգալով և բացահայտելով իրենց գոյության գանձատուփը:

Նոյեմբերի 12-30, 2023 թ

Բացումը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին

Arti-Shock Gallery

Schoolstraat 26

2282 RD Rijswijk

Պատկերասրահի բացման ժամերն են

Չորեքշաբթիից ուրբաթ՝ 13:00 - 17:00

Շաբաթ՝ 11:00-16:00

Կիրակի՝ 14:00 - 17:00

------------------------

Սոնա Սահակյանի ստեղծագործությունները ցուցադրվում ու ցուցադրվելու են նաև Նիդերլանդական այլ քաղաքներում: Կարող եք այցելել ու ծանոթանալ հայ նկարչուհու աշխատանքներին:

10-12 November:

Loods 6

KNSM-Laan 143,

1019 LB Amsterdam

Opening hours:

Friday 10 November (opening): 17:00-19:00

Saturday 11 November: 11:00-18:00

Sunday 12 November: 12:00-17:00

5 Oktober - 12 November 2023

Kadmium

Sint Agathaplein 1

2611 HR Delft

Opening hours gallery:

Wednesday - Sunday 12:00 - 17:00

Art fair Nationale Kunstdagen:

17 - 19 November

Franklinweg 2

4207 HZ Gorinchem

Stand 102 - Sona Sahakian

Opening hours : 11:00 - 17:30

Exhibition ''Licht en warmte '' - Community Art Project:

11 November 2023 - 11 January 2024

Opening: 11 November 15:00

Kunstuitleen Voorburg

Herenstraat 92

2271 CK Voorburg

Opening hours gallery : Tuesday till Saturday 10.00 - 17.00

------------

Solo exhibition Sona Sahakian ''The amalgamation’’:

In my solo exhibition “The Amalgamation”, I want to show a retrospective of my artworks: paintings, mixed media artworks and collages, but also photography and video, creating a fusion between ideas, materials and techniques.I see art as an endless process in which various images continue to transform and reappear in new forms and contexts. My art focuses on the search for an inner experience of time, the dialogue between people and nature, and the encounter with your real self.In this way, I want to stimulate and fuel people's imagination and sensory experiences.I hope that people can make an inner journey by really feeling and discovering for themselves what the treasure chest of their existence is.

12-30 November 2023

Opening: 12 November at 15:00

Galerie Arti-Shock

Schoolstraat 26

2282 RD Rijswijk

General opening hours gallery:

Wednesday till Friday: 13:00-17:00

Saturday : 11:00 - 16:00

Sunday : 14:00 - 17:00

Monday, 6 November 2023

Նաև Նիդերլանդների հայ իրավաբանները

 


Ավարտվեց սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Հայ իրավաբանների համագումարը: 250 իրավաբաններ 30 երկրներից 5 պանելային քննարկումների և 4 աշխատաժողովների ընթացքում քննարկեցին հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստանի օրենսդրական բարեփոխումներին սփյուռքի մասնակցայնությանն առնչվող մի շարք հարցեր: 
Քննարկումների արդյունքում մշակված ճանապարհային քարտեզներով գրասենյակը կշարունակի հետադարձ կապը սփյուռքահայ իրավաբանների հետ հետագա գործողությունների իրականացման նպատակով:
Նիդերլանդներից համագումարին մասնակցեց նախօրոք ութ հայտավորվածներից`  չորսը։
Հայ իրավաբանների համագումարի գլխավոր գործընկերն էր Team Telecom Armenia-ն: 





The Armenian Lawyers Assembly has concluded its sessions. Over the course of five panel discussions and four workshops, 250 lawyers from 30 countries discussed various issues related to the protection of Armenian interests and participation of lawyers from the Diaspora in legislative reforms in Armenia.
The Office will continue to engage with Armenian lawyers from the Diaspora for further actions, taking into account the roadmaps developed as a result of the discussions.
Team Telecom Armenia has been the main partner of the Armenian Lawyers Assembly.



Thursday, 26 October 2023

Երկու ցուցահանդես նկարիչների միության տանը


Նկարիչների միության տանը նույն օրը միանգամից բացվեց  երկու ցուցահանդես՝  մեկը ծննդյան 70-ամյակին նվիրված, իր արվեստը «ՀՈԳԵՀՈՍՔ»   բնութագրող` Արթուր Օշականցունն էր,    մյուսը՝  ընդամենը 7 տարին բոլորած Մարիա Արամի Մխիթարյանի աշխատանքներինը:

Երբ հոգուց բխող խոսքը գունային նոր արտահայտչականությամբ է դրսևորվում

Արվեստի նոր ուղղության հիմնադիր, հայրենի բնության սիրահար Արթուր Օշականցի գեղանկարիչն իր ներաշխարհից բխող արվեստն անվանել է «ՀՈԳԵՀՈՍՔ»։ 

«Իմ արվեստը ես ինքս անվանել եմ հոգեհոսք: Ես նկարում եմ ոչ թե ֆիզիկական մարդուն, կենդանուն կամ թռչունին, այլ մարդու հոգին, արարչագործվա՛ծ հոգին, հոգիներին ծավալ, շարժում եմ հաղորդում, գունավորում: Նրանք թռչում են, ներշնչվում մեկը մյուսից, այդ բոլորը ներծծվում է մթնոլորտի մեջ: Դա ի՞նչ է՝ հոգեհո՛սք, ա՛յդ եմ նկարում, հոգիների հոսքն ամբողջ մթնոլորտում: Դրանց տիեզերական բաբախումներն եմ նկարում: Հոգեհոսքը տեսնելու, զգալու, դրան հասնելու համար հարկավոր է ճանաչել նյութականն ու հոգեւորը, նյութականը կյանքն է ՝ մարմինը, կենցաղը, իսկ հոգեւորը մեր ցանկություններն են, երազանքներն են, մեր մտքի եւ հոգու թռիչքն ու հոսքը» ։  
Արթուր Սարգսյանը (Օշականցի),Գարեգին Չուգասզյանը և մեր թղթ. Նաիրա Գասպարյանը:
Արթուր Սարգսյանը (Օշականցի),Գարեգին Չուգասզյանը և մեր թղթ. Նաիրա Գասպարյանը:

Այսօր հանրաճանաչ նկարչի գույներն ու խորհրդանիշները փոխել են իրենց բովանդակությունը, նրա հոգին ու հույզերը թռիչք են ապրում՝ դուրս հորդելով վառ ու հոգեթով գունապնակով։ Գույները տաք են, հուզառատ, խոր փիլիսոփայության ելևէջներով, գալիս են սրտի խորքերից, համաշխարհային արվեստի սկզբունքներն ու միտումները նկարչի մոտ նոր երանգներ ու վերացարկումներ են ձեռք բերում՝ պայմանավորված հեղինակային  վառ անհատականությամբ։ Նրա խոսքն ինքնատիպ արտահայտչաձևեր է ընդունում և, այդպիսով, ավելի  գունագեղ ու լիարժեք է հասնում իր երկրպագուներին։ Այն տոգորված է համամարդկայինին չհակասող հայկական ջերմությամբ ու հառնելու փիլիսոփայությամբ։ Մահը մեկն է, գիշերը՝ մութ, ուրեմն պետք է արթնացումն ու կյանքը գունեղ լինեն։

Ցուցասրահում
Ցուցասրահում

Օշականցու աշխատանքները, որոնք հոգեպարար լավատեսությամբ են հագեցած, վաղուց են ծանոթ իր հայրենակիցներին։ Այսօր, իր 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման խոսքում, դիմելով հավաքված գործընկերներին ու իր արվեստի երկրպագուներին նա մեկ անգամ ևս նշեց, որ ստեղծագործում է իր ժողովրդի համար։ Այն ոգին, որ նրան առաջնորդում է՝ հայկականն է, Հայաստանում գտնվող արվեստանոցը իր սիրելի Օշականում է, որտեղ անկախ զբաղվածության աստիճանից, նկարիչը սիրով դիմավորում է իր արվեստով հիացած երկրպագուներին։ Նկարիչը անընդհատ պրպտումների մեջ է ու ոչ մի վայրկյան չի հեռանում իր սիրած գործից։ Արվեստագետի կողքին է միշտ նրան ոգեշնչող ու նրա ձեռնարկները սատարող սիրելի կինը, ում հետ բազում տարիներ արդեն ապրում են ներդաշնակ սիրով։ Զբաղվածությունը, սակայն չի խանգարում  նկարչի հայրենասիրական մղումներին՝ ձեռնարկել ցուցահանդեսներ զինվորների համար․․․2018 թվի օգոստոսին Օշականցու ցուցահանդեսը բացվեց Արցախում․ այն նվիրված էր Անկախ Արցախի 27-րդ տարեդարձին։ 

Արթուր Օշականցին քաջատեղյակ է հայրենիքին, նրա պատմությանն ու մշակույթին առնչվող ամեն մանրամասնի, որն էլ նրան օգնում է ստեղծագործելիս։ Նրա արվեստին քաջածանոթ են ողջ աշխարհում, Հայաստանից զատ  ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթային նոր տաղանդներ և հայտնագործություններ հովանավորող երևանյան մասնաճյուղը տարիներ առաջ կազմակերպեց նրա արվեստի ցուցադրությունը Նյու Յորքում, Չիկագոյում, Դետրոյթում, Միչիգանի համալսարանում, նրա արվեստն ընկալվում էր որպես նորություն, թարմություն հայկական գեղանկարչության մեջ: Օշականցու արվեստն ամենուրեք խանդավառություն ու նոր հույզեր էր առաջացնում իր թարմ շնչով։ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Արթուր Օշականցուն հռչակեց ԱԲՍՏՐԱԿՏ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄ  նոր ուղղության հիմնադիր:

7-ամյա  Մարիան
7-ամյա Մարիան

Թող այլևս չլինեն աղետաբեր պատերազմներ

7-ամյա  Մարիան ցանկանում է, որ աշխարհում թևածի խաղաղությունը։

 Նկարչուհի 7֊ամյա հրաշք Մարիայի մասին Նիդերլանդական օրագիրն առիթ ունեցել է պատմելու ։ Աշնանային հոկտեմբերյան վերջին օրերին Հայաստանի նկարիչների միության տանը գրեթե Արթուր Օշականցու ցուցահանդեսի բացումից քիչ անց Մարիան նկարչասեր հանրությանը ներկայացավ իր աշխատանքներով ։

 Մարիան սիրում է նկարել ամեն ինչ։ Նրա մասին գրվել է բանաստեղծություն, որը ներկայացնում է հեղինակը։ Բանաստեղծությունը կցված է Մարիայի նկարած աղջնակի պատկերին։ Այնքան կյանք ու խինդ կա փոքրիկ աղջնակի աչքերում։ Նկարվելով նրա հետ զգացի, որ կողքին ընդամենը մեկ պահ գտնվելը ինձ վերադարձրեց իմ մանկությունը, որտեղ ուրախությունն ու խինդը կյանքի առօրյայի անբաժան մաս էին։Մարիան, իր մայրիկի խոսքերով, սկսել է նկարել, երբ ընդամենը 1,8 տարեկան էր և աշխարհը սկսել էր նոր ճանաչել։

Բանաստեղծության հեղինակ Օլգա Դարյանը հրաշալի է բնութագրել պայծառ աղջնակին՝ նա չի սիրում պատերազմ, սիրում է իր հայրենիքը։

Մարիան մի բան է ցանկանում՝ աշխարհում պետք է խաղաղություն տիրի, պիտի ավարտվեն պատերազմները ու այլևս ոչ մի երեխա չպետք է պատերազմի արհավիրքների պատճառով կորցնի ծնողներին ու հարազատներին, ընկերներին, հայրենի տունն ու հայրենիքը։ Երազանքները պիտի իրականանան։ Մաղթենք, որ փոքրիկ Մարիայի երազանքները, բոլոր, բոլոր, իրականանան և նրա դեմքից երբեք չպակասի ժպիտը, երբեք , երբեք...

Հատուկ Նիդ.Օրագրի ընթերցողի համար՝ Երևանից, ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ 

Նաիրա Գասպարյան


Thursday, 12 October 2023

Բարի մեկնարկ «Գլաձորի» 18-րդ խորհրդի կազմին, բոլոր հայ ուսանողներին

18-րդ անգամ  Նիդերլանդներում  գործող  հայկական  «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը նոր ղեկավար կազմ ունեցավ: Անցնող  տարիներն աչքի են ընկել   ուսանողական  միության կայացմամբ ու նոր ձեռքբերումներով: «Գլաձորը»  այն լավագույն  հարթակն է, որտեղ հայ ուսանողները կարող են համախմբվել ու թարմ ասելիքով լավագույն նախաձեռնություններ իրականացնել :

 Ներկայացնում ենք 18-րդ խորհրդի նոր կազմը: 


  • Նախագահ (Voorzitter)` Մերի Դանիելյան
  • Փոխնախագահ` Նունուշ Ադամյան
  • Գանձապահ (Penningmeester)` Ալիսա Սոֆիա Ներկարարյան
  • Ներքին համակարգող (Interne coördinator, PR- manager)` Արեն Նագուլյան
  • Արտաքին համակարգող (extern-commisaris)` Աննեմարի Ակոպյան
  • Քարտուղար`  Դավիթ Սանտագկիդիս


Նիդերլանդների հարգե՛լի հայ ուսանողներ, համախմբվե՛ք «Գլաձորի» հարկի ներքո, ճանաչեք միմյանց, հանդես եկեք նախաձեռնություններով, միավորեք ու նպաստեք հայ համայնքի կայացմանը, լավագույնս ձեր այլազգի ընկերներին ներկայացրեք մեր բազմադարյան մշակույթը: 

Հաջողություն ձե՛զ ու բարի մեկնարկ` 18-րդ խորհրդի կազմին, բոլոր հայ ուսանողներին:

Meri Danieljan

Nunush Adamjan

Aren Nagulyan


Annemarie Akopyan

David Santagkidis




Հրապարակում է Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը

Եղեք տեղեկացված մոտ անցյալի հայկական կյանքի օրվա իրադարձություններին. Սկիզբ, որ դրվեց  30 տարի առաջ



Նաիրա Գասպարյան 

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոն «Նիդ.օրագրի» թղթ. հատուկ «Նիդ.Օրագրի» ընթերցողների համար


Հրապարակում է Սուրեն Սարգսյանի  «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը, որն իր բովանդակային ամբողջության մեջ և մասնագիտական խորությամբ կարող է ռումբի պայթյունի ազդեցություն ունենալ, քանի որ հայկական իրականության մեջ մենք հաճախ ցանկալին ենք ընդունում իբրև իրականություն՝ փակելով մեր աչքերն ու միտքը ռեալ իրականության առջև։ Գրքում գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա կատարված է 1988—92 թվականների հայ-ամերիկյան շփումների մասին խորքային վերլուծությունների միջոցով  վեր է հանվում  մեր տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը, Միացյալ Նահանգների շահերը հայ-թուրքական և արցախյան կարգավորման հարցում։ Քննարկվում են նաև գաղտնազերծված փաստաթղթեր Գորբաչյովի ՝ Հայաստան այցի, Սպիտակի երկրաշարժի, Ջեյմս Բեյքերի Հայաստան այցի ու  «Գոբլի պլանի» մասին չբարձրաձայնված մանրամասներ։ 

Գրքի հանգամանալից ընթերցումից և վերլուծությունների ենթարկված տեքստահատվածների մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզում ենք, որ այսօր տեղի ունեցող պրոցեսները ակնհայտորեն պիտի սկսվեին 30 տարի առաջ։ Գուցե այն հանգամանքը, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները չեն համընկել, պատճառ են դարձել դեպքերի իրականացման ձգձգմանը։ Պարզում ենք նաև, որ երևույթները առանձին լոկալ անձերից չեն կախված, այլ ամբողջությամբ ձեռագործ գոբելենի հատվածներ են սոսկ, որոնց իրագործման վրա կարող էր ազդեցություն ունենալ միայն ժամանակը, իսկ անձինք ընդամենը կատալիզատորի գործառույթ են իրականացրել։ Թերևս աշխատությունը պատկանում է այն հետազոտությունների խմբին, որոնք կպատասխանեն մեզանից յուրաքանչյուրի մոտ առաջացած այն հարցերին, որոնք վերաբերում են այսօր էլ տարածաշրջանում ընթացող գործընթացներին,  ամենաարդիական զարգացումներին և ամենաանսպասելի շեշտադրումներին։ Լինելով քաջատեղյակ ժամանակակից քաղաքական  զարգացումների դրսևորումները և արհեստավարժ մասնագիտական առումով, Սուրեն Սարգսյանին հաջողվել է փաստաթղթերի վրա հիմնված հետազոտությունը կատարել չեզոք դիրքերից և իր ընթերցողի վզին չփաթաթել սեփական դիտարկումերն ու կարծիքները։ Բայց, նշենք, որ նման բարձրակարգ հետազոտության լիարժեք ու անկողմնակալ ընկալման համար այնուամենայնիվ, հարկավոր է ունենալ մինիմալ գիտելիքներ ամբողջական գոբելենի պատկերն առանց ձախողման ընկալելու համար։ 

Սուրեն Սարգսյանը իրավաբան է՝ 2010թվից  ԱՄՆ ի Թաֆտսի համալսարանի  Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի իրավունքի մագիստրոսի աստիճանով։ Աշխատել է նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Ազգային ժողովում, իսկ 2017 թվից Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահն է։ Առաջին անգամ հրապարակվում են ամերիկացի  դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն  ուղարկած գաղտնի հրահանգները։ Գրքում հանգամանալից անդրադարձ է արված Հայ –ադրբեջանական էսկալացիային և Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած առաջին այցին։ Գիրքը պարունակում է գաղտնազերծված փաստաթղթերի ցանկ և արժեքավոր հեղինակային ծանոթագրություններ։ (Գիրքը ձեռք բերելու համար կարելի է դիմել հրատարակչություն հետևյալ հասցեով  «Հայաստանն ու Բուշն անձամբ» (newmag.am)):

Մեր կողմից հեղինակին մաղթենք նորանոր ձեռքբերումներ և շարունակական բարձրարժեք հետազոտական հաջողություններ։ 

https://livenews.am/press/2022/157700/18/14/34/

Սուրեն Սարգսյանի  «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսին վերաբերող 18.02.2022 լրատվության հետ կարելի է ծանոթանալ այստեղ

https://newmag.am/post/armenia-and-bush-himself

https://newmag.am/post/armenia-and-bush-himself-

Sunday, 8 October 2023

Շահենի գրքի, Արարատի ու մեծ ջրհեղեղի մասին



Մարտեն Շահենը ծնվել է 1700թ. Նիդերլանդների Ալկմար քաղաքում, մահացել  է  1770թ  հոկտեմբերի 20-ին: Հրատարակիչ-գրավաճառ էր, հոգևորական։

Մարտին Շահենը իր պատանեկության տարիներին Ալկմարում գրավաճառի աշակերտ էր: 1718 թվականին նա դարձավ Ալկմարի մենոնիտ համայնքի անդամ և տեղափոխվեց Ամստերդամ, որտեղ 1723 թվականին հիմնեց իր սեփական գրախանութը և հրատարակչությունը։ Խմբագրել է հիմնականում աստվածաբանական աշխատություններ և թարգմանել գրքեր անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից և լատիներենից։ Նա  Ուտրեխտում լեզվի, պոեզիայի և հնագիտության «Dulces ante omnia musae» ընկերության և Maatschappij der Nederlandse Letterkunde-ի հիմնադիրներից էր։

Շահենը թարգմանել է նաև անգլիացի, ֆրանսիացի և գերմանացի գրողների ստեղծագործություններ։ 1732 թվականին (Նկարում) նա հրատարակեց Ֆլավիուս Ջոզեֆուսի աշխատությունը՝  թարգմանված լատիներենից: Շահենը բավականին երկար ժամանակ նվիրվել է աստվածաբանական ուսումնասիրություններին և այդ պատճառով մեծ գիտելիքներ ուներ մենոնիտների պատմության մասին: Սա հանգեցրեց բազմաթիվ հրապարակումների: Նա նաև գրել է N.H. Weetlust կեղծանունով։ Շահենն իր գրադարանը թողեց Ուտրեխտի մենոնիտների համայնքին, որը 1834 թվականին վաճառեց այն Ամստերդամի Միացյալ մենոնիտ համայնքի գրադարանին:

 Նիդերլանդահայ գեղանկարիչ Serob Darbinian-ը կադրեր է հրապարակել Շահենի թարգմանած ու հրատարակած Ֆլավիուս Ջոզեֆուսի աշխատությունից` գրելով. «Ներկայացնում եմ  հայ հեղինակ Շահենի գիրքը,որը տպագրված է Ամստերդամում 400 տարի առաջ և որտեղ պատմվում է Արարատի ու մեծ ջրհեղեղի մասին»:

Թե որքանո՞վ է Մարտեն Շահենը հայ, հստակ տեղեկություններ չկարողացանք պարզել, բացի նրանից, որ  Պիտեր Մարտենս Շահենի և Գրիետե Յակոբս Վոլդերի որդին է, այնուամենայնիվ Շահեն ազգանունը երևի մի բան ասում է: Եթե ավելին գիտեք` գրեք մեզ: