The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 8 February 2024

Իրանի Համադան նահանգի մշակութային շաբաթը Երևանում


Դեռևս մեկ տարի առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցելով Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը հստակ արտահայտեց այն միտքը, որ ապրելով միևնույն տարածաշրջանում հայ և իրանցի ժողովուրդները, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային կուռ թելերով, երկու ժողովուրդները կապված են մշակութային սերտ առնչություններով, որոնք շարունակում են թե՛ հայերի և թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշը լինել:

«Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ»:
Նա հատուկ ընգծել է իր խոսքում, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը ․․․ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 31 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ընթացել են զարգացման վերընթաց ուղիով: Հայաստան-Իրան հարաբերությունները այսօր էլ դինամիկ զարգացում են ապրում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով էլ ավելի կընդլայնենք երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ապագայի մեր տեսլականը լավագույնս արտացոլված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրում։ Լիահույս ենք, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանան։ Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմոլորտ օրակարգ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ընդլայնել միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների»:
Երկու հարևան ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների մասին են վկայում տնտեսական և մշակութային հարաբերությունների մասին վկայող զարգացման միտումները, որոնց բազմաթիվ դրսևորումների ենք հանդիպում, ինչպես օրինակ 2022թ․ դեկտեմբերի 21ին Մատենադարանում տեղի ունեցած հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատաժողովը, որտեղ Իրանի դեսպանի կողմից հատուկ կարորություն տրվեց այն հանգամանքին, որ «իրանցիներն ու հայերը կարող են ներկայացնել Կապույտ մզկիթի կարգավիճակը և մահմեդականների՝ Հայաստանում իրենց կրոնական ծեսերի ազատությունը որպես Հայաստանում հանդուրժողականության խորհրդանիշ, իսկ մյուս կողմից օրինակելի է հայկական եկեղեցիների կարգավիճակը և այն կարևորությունը, որն Իրանի կառավարությունն ու ժողովուրդն են տալիս այդ հարցին»:
Փոխըմբռնման և համագործակցության փաստերը շատ են։
Իրանական ավանդական մշակույթի, սովորույթների ու ծեսերի հետ հայաստանյան հանրությանը ծանոթացնելու նպատակով՝ Համադանի արվեստագետների խումբը Հայաստանում կայանալիք շրջագայության ծրագրի շրջանակներում Երևանի մշակութային կենտրոններում հանդես կգա մի շարք հետաքրքիր միջոցառումներով։
Այս պահին կանդրադառնանք 2024թ․ փետրվարի 7-ից մինչև փետրվարի 16-ը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում անցկացվող ձեռագործ իրերի ցուցահանդեսին, որ քաղաքացիների և կազմակերպությունների համար բաց կլինի ժամը 10։00-ից մինչեւ 18։00-ը։
Տաղավարում ներկայացված են նաև հուշանվերներ Համադան նահանգից։ Ձեռագործ արվեստի ու արհեստի ոլորտում Համադան նահանգի բացառիկ կարողությունները ներկայացված են արվետի ու արհեստի հետևյալ ճյուղերի աշխատանքներ՝
Կողովագործություն
Խեցեգործություն, նկարչություն խեցու վրա
Ակնագործություն
Կաշեգործություն
Գորգագործություն
Ավանդական ասեղնագործություն։
Հատկապես կցանկանայի նշել բացման արարողության հետ կապված, որին ոչ միայն իրանական, այլև հայկական կողմի պաշտոնյաներ էին մասնակցում։ ՀՀ հիմնով սկսված արարողությունը՝ իբրև յուրահատուկ հարգանքի նշան հոտընկայս ունկնդրում էին՝ դիտելով նաև հիմնի բառերը տեսաերիզով հայկական եռագույնի ներքո․ դրան հաջորդեց իրանական հիմնը։ Զեկուցումները թարգմանվում էին պաշտոնական թարգմանչուհու կողմից, լրագրողները կատարում էին իրենց անխափան աշխատանքը։
Կապույտ մզկիթում, Երևանի սրտում բացված ցուցահանդեսի համար չեմ կարող շնորհակալություն չհայտնել կազմակերպիչներին։ Հայ հասարակությանը ներկայացված դարավոր մշակույթի ամենագունեղ մասը ձեռքի անձեռակերտ աշխատանքներն էին և գրքերը, որոնց առատությունն ընդգծված էր։ Սեփական մշակույթի նկատմամբ հարգանք և սեր ունեցողը ուրիշի մշակույթի, գիր, գրականության նկատմամբ անհնար է, որ հարգանք չունենա։
Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը հսկայական աշխատանք է կատարում այսօր։ Մուհամմադ Ասադի Մովահեդը կարևորում է, որ երկիրը ունի հսկայական ձեռքբերումներ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, այսօր երկրի համալսարաններում սովորող կին ուսանողների թիվը 58 տոկոս է կազմում, այսօր կինը գիտակրթական ոլորտում յուրահատուկ տեղ ունի, Իրանում կա 2700 բարձրագույն կրթական կենտրոն։ Նա նշեց, որ 2024 թվականի համագործակցության ծրագրեը ներառում են ուսանողների փոխանակում, մշակութային ու շրջագայության բնագավառներում հետաքրքիր ձեռնարկներ, ինչպես նաև ֆիլմարտադրության բնագավառում ծավալուն ծրագրեր, իսկ, քանի որ Հայաստանում մեծ սեր են տածում արվեստի հանդեպ, ապա համագործակցությունը անպայման կլինի արգասաբեր։ Ծրագրվում է նաև Հայաստանում համագործակցել գրքերի տպագրության բնագավառում, որտեղ շեշտը կդրվի ոչ միայն դասականների թարգմանության, այլև ժամանակակից հեղինակների թարգմանության և ստեղծագործությունների տպագրության վրա՝ հայ ընթերցողի համար կարևորելով պարսկերեն գրականության թարգմանությունը իր մայրենիով: Հատուկ ուշադրություն է դարձվում մագիստրոսների և ասպիրանտների համար կրթաթոշակների սահմանելուն, Մատենադարանի հետ արդյունավետ համագործակցելուն։
Ցուցահանդես այցելելությունը որոշեցինք զուգակցել Կապույտ մզկիթ և թանգարան այցելությանը, որոնք բաց են բոլոր այցելուների համար։
Թանգարանային ցուցադրության կազմակերպիչ Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ներկայացուցիչ Հաբիբ Դիդարի հետ, ով հրաշալի տիրապետում է հայերենին հետաքրքիր զրույց ունեցանք իր ներկայացրած համալսարանի, ժամանակակից Իրանի և նրա յուրահատուկ արվեստների մասին, նաև թե լրատվամիջոցները ինչպես են հաճախ աղճատում փաստերը և ոչ ճիշտ ներկայացնում խնդիրները: Թանգարանում ներկայացված են չափազանց հետաքրքիր ձեռագործ աշխատանքներ, ընդ որում մի մասը՝ վաճառքի համար։ Իսլամական արվեստը միշտ յուրահատուկ է իր գունային և նրբաճաշակ դրսևորումներով։
Փետրվարի 8 ին հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց մասնակցել երաժշտական ծրագրի մեկնարկին։
Ավանդական երաժշտական կատարումներով հանդես եկավ Համադան նահանգի մշակույթի և իսլամական առաջնորդության գլխավոր վարչության կողմից ներկայացված «Ային» երաժշտական համույթը։
Հատուկ ՆիդՕրագրի համար
ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Ն․ Գասպարյան

A year ago, RA Deputy Prime Minister Mher Grigoryan participated in the event organized on the occasion of the 44th anniversary of the victory of the Islamic Revolution, the National Day of the Islamic Republic of Iran, and he clearly expressed the idea that living in the same region, the Armenian and Iranian peoples are interconnected by historical and cultural ties. Moreover, the two peoples are closely related culturally, which is the characteristic feature of both Armenians’ and Iranians' lifestyles, behavior and manners, historical monuments and rich cultural heritage.

"Our two countries, having passed through many centuries of history and various trials, present themselves to the world as exemplary dialogue between Christianity and Islam and cooperating states in an atmosphere of mutual respect and trust."

He specifically mentioned in his speech that "the Islamic Republic of Iran was one of the first in the world to recognize the independence of the Republic of Armenia... during the past 31 years since the establishment of diplomatic relations, our relations have been on an upward path of development. Armenia-Iran relations are still experiencing dynamic development today, and we fully hope that with joint efforts we will further expand the agenda of interaction between the two countries. Our vision of the future of relations with the Islamic Republic of Iran is best reflected in the 2021-2026 Government program of the Republic of Armenia. We sincerely hope that the high-level political dialogue between the two countries will be a great stimulus for further deepening and strengthening of bilateral cooperation. A multi-sectoral cooperation agenda has been established between Armenia and Iran. I am sure that as a result of joint efforts, we will be able to expand interstate cooperation in the near future for the benefit of the two friendly peoples.>>

Neighborly relations between the two neighboring nations are evidenced by the development trends that indicate economic and cultural relations, which we encounter in many manifestations, such as in 2022 the workshop aimed at strengthening Armenian-Iranian cultural ties held in Matenadaran on December 21, confirming that "Iranians and Armenians can present the status of the Blue Mosque and the freedom of Muslims to practice their religious rituals in Armenia as a symbol of tolerance in Armenia, and on the other hand, the status of Armenian churches and the importance that the government and people of Iran attach to this issue are exemplary."

There are many facts of mutual understanding and cooperation.

In order to acquaint the Armenian public with traditional Iranian culture, customs and rituals, the group of Hamadan artists will perform a number of interesting events in the cultural centers of Yerevan within the framework of the tour program to be held in Armenia. At this moment, we will consider the exhibition of handmade items held, from February 7 to February16, 2024, in the meeting hall of the Blue Mosque of Yerevan, which will be open for citizens and organizations from 10:00 to 18:00.

Souvenirs from Hamadan province are also presented in the pavilion. The unique abilities of Hamadan province in the field of handmade arts and crafts are represented by the works of the following branches:

Sewing

Pottery, painting on a shell

Jewellery

Carpet making

Traditional embroidery.

I ‘d especially like to mention the opening ceremony, which was attended by officials not only from the Iranian side, but also from the Armenian side. The ceremony started with the national anthem of RA, as a sign of special respect, they listened standing, watching the words of the national anthem on videotape under the Armenian tricolor. It was followed by the Iranian national anthem. The reports were translated by an official interpreter. The journalists and reporters did their work uninterrupted.

I cannot help but thank the organizers for the exhibition opened in the Blue Mosque, in the heart of Yerevan. The most colorful part of the centuries-old culture presented to the Armenian society were handmade works and books, the abundance of which was emphasized. It is impossible for someone who has respect and love for his own culture not to have respect for other peoples' culture, written record, literature.The Cultural Center of the Iranian Embassy is doing a great job today. Mohammad Asadi Movahed emphasizes that the country has huge achievements in the fields of science, education, culture, art․ The number of female students studying in the country's universities makes 58 percent, today women have a unique place in the field of science and education, there are 2700 higher education centers in Iran. The 2024 Iranian cooperation program with Armenia includes exchange of students, interesting initiatives in the fields of culture and tourism, as well as extensive programs in the field of film production, and, since Armenian have a great love for art, the cooperation will definitely be fruitful. It is also planned to cooperate in the field of book printing in Armenia, where emphasis will be placed not only on the translation of classics, but also on the translation and printing of works by modern Iranian authors, emphasizing the importance of the translation of Persian literature in the mother tongue for the Armenian reader. Special attention is paid to establishing scholarships for masters and post-graduate students, as well as to effective cooperation with Matenadaran.

We decided to combine visiting the exhibition with visiting the Blue Mosque and the Museum, which are open to all visitors.

We had an interesting conversation with the organizer of the museum exhibition, Habib Didar, a representative of Tabriz University of Islamic Arts, who speaks Armenian very well, about his university, modern Iran and its contemporary unique arts, as well as how the media often distorts the facts and misrepresents the issues.

The museum exhibits extremely interesting handicrafts some of which are for sale. Islamic art is always unique with its colorful and elegant manifestations.


On February 8, the Armenian audience was given the opportunity to participate in the start of the music program.

Iranian traditional music

The musical ensemble "Ayin", presented by the General Department of Culture and Islamic Leadership of Hamadan Province, performed traditional music.



For Diary of the Netherlands / NidOragir

By N. Gasparyan, PhD, Associate Prof., YSU  

«1489» ֆիլմը հասանելի է Նիդերլանդների կինոթատրոններում

 

IDFA-փառատոնի լավագույն ֆիլմերը 2024 թ շրջագայության մեջ են Նիդերլանդների կինոթատրոններում

Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը, որն  Ամստերդամի IDFA-ի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ»  այժմ մրցանակ շահած մյուս Ֆիլմերի հետ ցուցադրվում է Նիդերլանդական քաղաքների կինոթատրոններում:

Նրանք, ովքեր ուզում էին դիտել այս ֆիլմը ունեն դրա բացառիկ հնարավորությունը:

Ֆիլմը Շողակաթի 44-օրյա պատերազմի 7-րդ օրն անհետացած եղբոր՝ զինծառայող Սողոմոն Վարդանյանին որոնելու ընթացքի մասին է։ Կարող եք ընտրել ձեր բնակությանը մոտ քաղաքը ու

 առցանց ձեռք բերեք տոմսերն այստեղից.

https://cinedeli.nl/film/best-of-idfa-on-tour-2024/


Ցուցադրվող ֆիլմերը


LIFE IS BEAUTIFUL (90 mins)

SISTER OF MINE (30 mins)

1489 (76 mins)  

QUEENDOM (98 mins)

LIFE IS BEAUTIFUL – Winnaar IDFA Award for Best Directing | Regie: Mohamed Jabaly | De jonge Palestijn Mohamed Jabaly is in 2014 net op uitwisseling in Noorwegen als de grenzen van zijn woonplaats Gaza voor onbepaalde tijd sluiten. Dat zorgt voor een serie aan problemen, onder meer omdat de Noorse overheid zijn Palestijnse paspoort niet erkent. Jabaly is ‘statenloos’ en ook de aanvraag voor een werkvergunning wordt afgewezen, omdat de selfmade filmmaker niet de gewenste diploma’s heeft. Hij zit ‘vast’ bij zijn gastgezin in de boven de poolcirkel gelegen stad Tromsø en kan niet reizen – wat de reden is dat hij bijvoorbeeld de vertoning van zijn debuutfilm Ambulance (2016) op IDFA niet kan bijwonen. Meer info: Life is beautifull (Noorwegen, Palestina – 2023) – Mohamed Jabaly | IDFA

SISTER OF MINE – Winnaar IDFA Award for Best Youth Documentary (13 jaar en ouder) | Regie: Mariusz Rusiński | Wanneer je als filmmaker de camera richt op je disfunctionele familie, blijf je natuurlijk zelf ook niet buiten schot. Aanvankelijk lijkt Mariusz Rusiński een vlieg op de muur van zijn comfortabele ouderlijk huis. Hij observeert de ruzies tussen zijn zusje Zuzia en hun moeder, die zich wel wat anders bij het ouderschap had voorgesteld dan de urine van haar minderjarige dochter te moeten testen op sporen van drugs. Hij legt de woordenwisselingen tussen zijn ouders vast, waarin wanhoop wordt verpakt in verwijten. Meer info: Sister of mine (Polen -2023) – Mariusz Rusinski | IDFA

1489 – Winnaar IDFA Award for Best Film | Regie: Shoghakat Vardanyan | Soldaten die sneuvelen eindigen in nieuwsberichten vaak als anonieme getallen. Maar achter elk getal gaat een mens schuil, die diepbedroefde familieleden achterlaat. Ook 1489 is een anoniem getal voor ‘lichaam van individu vermist in de strijd’. Dat getal werd toegewezen aan Soghomon Vardanyan, een 21-jarige student en musicus die bijna zijn dienstplicht had vervuld toen in september 2020 het conflict om Artsach (Nagorno-Karabach) tussen Azerbeidzjan en zijn thuisland Armenië opnieuw oplaaide. Meer info: 1489 (Armenië – 2023 – Shoghakat Vardanyan | IDFA

QUEENDOM (Frankrijk/USA, 98 mins) – Nummer 3 in de Audience Favorites | Regie: Agniia Galdanova | De 21-jarige non-binaire performancekunstenaar Gena maakt met ducttape, afvalmateriaal en make-up uitzinnige creaties voor haar performances en accounts op social media. Op onwaarschijnlijk hoge hakken trekt ze als een buitenaards wezen door de straten en metrostations van Moskou uit protest tegen de op handen zijnde oorlog in Oekraïne en het geweld tegen de lhbtqi+-gemeenschap. In een land waar openlijk anders-zijn algauw als clandestiene homopropaganda wordt beschouwd, is dat levensbedreigend. Meer info: Queendom (Frankrijk/USA – 2023) – Agniia Galdanova | IDFA


Քաղաքը, կինոթատրոնը և փառատոնի ցուցադրման ամսաթվերը:

ALPHEN A/D RIJN

Parkvilla

FEB 17


AMSTELVEEN

Cinema Amstelveen

APR 14


ARNHEM

Focus Filmtheater

FEB 4.FEB 14


BOXMEER

De Weijer

MRT 24


BUSSUM

Filmhuis Bussum

FEB 10


DELFT

Filmhuis Lumen

FEB 10.FEB 24


DEN BOSCH

Verkadefabriek

FEB 25.MRT 2


DEVENTER

MIMIK

MRT 10


DIEMEN

De Omval

FEB 18


DOETINCHEM

Amphion

FEB 4


ENSCHEDE

Concordia

FEB 3


GOUDA

Filmhuis Gouda

MRT 16


HAARLEM

Schuur

FEB 17FEB .24MRT. 2MRT. 5MRT. 9MRT.23APR 6.APR 13


HILVERSUM

Filmtheater Hilversum

MRT 3


HOUTEN

Aan de Slinger

FEB 18


IJMUIDEN

Stadsschouwburg Velsen

FEB 18


MIDDELBURG

Cinema Middelburg

FEB 11


NIJMEGEN

LUX

MRT 3


OOSTERBEEK

Filmhuis Oosterbeek

MRT 10


OSS

Groene Engel

FEB 17


ROERMOND

ECI Cultuurfabriek

FEB 8

Vertoningsdata worden spoedig bekendgemaakt


TICKETS

ROTTERDAM

LantarenVenster

FEB 10FEB 11FEB 24FEB 27MRT 10MRT 16MRT 19


SITTARD

Filmhuis Zicht

MRT 3


STEENWIJK

Filmhuis Steenwijk

FEB 18


UTRECHT

Springhaver

FEB 8

Vertoningsdata worden spoedig bekendgemaakt


TICKETS

UTRECHT

Slachtstraat

FEB 4


UTRECHT

Hoogt on Tour

 4FEB 18


VENLO

De Nieuwe Scene

FEB 25


VOORSCHOTEN

Filmtheater Voorschoten

APR 1


WAALWIJK

De Leest

FEB 25


ZWOLLE

Het Fraterhuis

FEB 11


Տոմսեր կարող եք գնել առցանց

https://cinedeli.nl/film/best-of-idfa-on-tour-2024/

-----------

https://www.nidoragir.com/2023/11/idfa-1489.html

Wednesday, 7 February 2024

Լույս է տեսել և վաճառքում է Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակ» վեպը

ՆՈՐ ԳԻՐՔ, որ արժե ունենալ




Լույս է տեսել և վաճառքում է Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակ» վեպը: Մինչ այդ հրատարակվել է հեղինակի «Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուն: Գրքերը կարելի է ձեռք բերել «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore -ից կամ առցանց պատվիրել zangakbookstore.am կայքից՝ ամբողջ աշխարհում առաքմամբ։ Եթե հեղինակի մակագրությամբ եք ուզում, ապա կարող եք պատվիրել byurakn.com կայքից՝ ամբողջ աշխարհում առաքմամբ։
Ինչո՞ւ ունենալ Բյուրակն Իշխանյանի այս գրքերը: Մնում ենք դեռ տարիներ առաջ հայտնած մեր դիտարկմանը հավատարիմ՝ Բյուրակնը իրականությունը ֆիլտրում ու ներկայացնում է անբռնազբոս, սեփական նուրբ աշխարհընկալմամբ ու լեզվական յուրովի մտածողությամբ՝ միառժամանակ այն դարձնելով գեղեցիկ հուշապատում: Անչափ հետաքրքիր է կողքից հայացք հառնել այլ իրականությանը, մշակույթին ու այն երկրին, որի հետ առնչվում ես: Դա ուսանելի լինելուց զատ,իր մեջ ներառում է տեղեկատվական զգալի պաշար : Այս «ձևաչափի» վավերագիր նյութերը չեն հնանում, այլ ընդհակառակը ժամանակի հետ ավելի հետաքրքրական են դառնում, ընդգրկում են պատմական տվյալ ժամանակահատվածը բնութագրող կենցաղը , վարքն ու բարքը:
Այդ տեսակետից՝ մեզ համար, բավական արժեքավոր ու հետաքրքիր են Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը, որն հեղինակը ավելի վաղ զետեղել է նաև իր բլոգներում:
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
#կտորետոպրակ գիրքը նաև լավագույն նվերը կլինի ձեր ընկերներին:
Բյուրակն Իշխանյան ը գրականագետ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ռաֆայել Իշխանյանի թոռնուհին է, հայտնի լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի դուստրը։

Monday, 5 February 2024

Իրավաբանի ֆուտբոլային նախասիրությունը

 


Նիդերլանդներում Հովիկ Հովհաննիսյանը սահմանադրական իրավունքի մասնագետ է։ Նա պրակտիկա անցնելով հանրահայտ Feltz Advocaten իրավաբանական գրասենյակներում, շատ սահուն կերպով ավարտեց Erasmus Ռոտերդամի համալսարանը, որտեղ հիմա ինքն է դասավանդում։ Սակայն այդ մասին չէ, որ ուզում ենք պատմել ։ Նա ֆուտբոլի սիրահար է ու արտասովոր նախասիրություն ունի։ Հովիկը իր գործընկեր Լուկ Յակոբսենի հետ ֆուտբոլի համազգեստների հիանալի հավաքածուների վեբ խանութ է ստեղծել և եզակի նմուշներ ունեն։ Այդ մասին Նիդերլանդական թերթերն ու հեռուստատեսությունը մեծ հետաքրքրությամբ են արձագանքում ։ Ուսանողական տարիների հոբբին և գրպանի խնայողության նպատակով հիմնած սպորտային խանութի նկատմամբ հանրության ֆուտբոլային մարզաշապիկների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է։ Ահա այսպես խնայողությունն ու մարզաշապիկներ հավաքելու սերը դարձավ առևտուր, retroriginalfootball.com - կայքով։
-------
Այսօրվա նահանգային Pzc թերթը մեկ էջից ավելին է նվիրել այս նախաձեռնությանը։
https://www.pzc.nl/sluis/zeeuws-vlaamse-vrienden-handelen-in-iconische-voetbaltenues-de-vlekken-zitten-er-nog-op~a90192f9/




Սփյուռքահայ մասնագետները հնարավորություն ունեն մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման մարմիններում

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բոլոր մեր հայրենակիցներին

«իԳործ» 2024 ծրագրով սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (5 փետրվար, 2024 թվական) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2024 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: 

2024 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև մարտի 4-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հարցազրույցների վերջնական փուլը հաջողությամբ անցած մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն ՀՀ համապատասխան գերատեսչություններում: 

Ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետներ հնարավորություն կստանան ծրագրի շրջանակներում աշխատել Շիրակի մարզում:

Մասնագետները կարող են լրացնել հայտադիմումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:

«իԳործ» ծրագիրն իրականացվում է 5-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում: 

Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 200 մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի պետական մարմիններում: Ծրագրի ավարտից հետո նրանց 70 տոկոսից ավելին մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ:

Ծրագիրը ներառվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության լավագույն փորձերի շտեմարանում, ինչպես նաև որպես օրինակելի ծրագիր ներկայացվել Եվրոպական միության ապագայի ֆորումի շրջանակներում:

Հարցերի պարագայում կարելի է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ diasporafellowships@gov.am  էլ. հասցեով:


Thursday, 1 February 2024

Հայաստան-Նիդերլանդներ 32


Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը հայ-նիդերլանադական դիվանագիտական հարաբերությունների 32-ամյակի կապակցությամբ գրառում է արել․
«Անհամար ձեռքսեղմումներ ու համատեղ պարտավորություններ. տոնում ենք եռանդուն դիվանագիտության 32-ամյակը, որի արմատները խորանում են, իսկ ապագան միայն խոստումնալից է»։
Embassy of the Netherlands in Armenia 
---
Իր հերթին Նեդերլանդներում  Հայաստանի դեսպանությունը հետևյալն է գրել.
🇦🇲🇳🇱A day to reflect on 32 years of friendship, shared values and mutual commitments, that build a solid foundation for future milestones.
Cheers to past memories and future achievements.
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն



Monday, 29 January 2024

Ամստերդամում Gurdjieff համույթը փայլուն ելույթ ունեցավ



Ամստերդամի Concert-Gebouw հոյակերտ համերգային սրահում` հոլանդացի հանդիսատեսի համար, Հունվարի 28-ին երեկոյան ներկայացվեց Gurdjieff Ensemble համույթի փայլուն կատարումները:  Լևոն Էսկենյանի ղեկավարած Հայկական Գյուրջիևյան խումբը ստեղծվել է 2008թ. Հայաստանում, այն եզակի համույթ է, ներկայացնում է երբեմն հանդարտ, մելամաղձոտ և մեդիտացիոն, երբեմն էլ վիրտուոզ, կրքոտ և ռիթմիկ հայկական երաժշտություն`  ավանդական, մեծամասամբ հայկական գործիքների միջոցով։

 Այս երեկո խմբի ելույթը նվիրված էր  Zartir ալբոմին, որը վերջերս է թողարկվել որակյալ ECM Records լեյբլով:

Քննադատների կողմից լավ գնահատականներ ստացած Գյուրջիևի համույթը բաղկացած է առաջատար հայ երաժիշտներից, ովքեր ավանդական հայկական գործիքներից բացի նվագում են նաև մերձավորարևելյան գործիքներ: Երգացանկում ներառված են ինչպես Կոմիտասի երաժշտությունը, այնպես էլ արևելյան ու նաև հին, միջնադարյան հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն, կովկասյան աշուղական երգեր: Երաժշտական ցանկում ընդգրկված են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

 Համույթի դեբյուտային «Music of Georges I. Gurdjieff»  և «Կոմիտաս» ալբոմները հանրահայտ ECM Records փառատոնում արժանացան քննադատների լավաքույն գնահատանքին և արժանացան հեղինակավոր մրցանակների, որոնց թվում՝  Էդիսոնի մրցանակը: Համույթը ելույթների աշխարհագրությունը լայն է  Եվրոպայից մինչև Ավստրալիա, Հոլանդիայի փառատոնից մինչև Չիկագոյի համաշխարհային երաժշտական ​​փառատոն։

Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին ներկա էր  և ելույթ ունեցավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Գյուրջիևյան համույթին անդրադարձել են Նիդերլանդական մամուլն ու հեռուստատեսությունը:

«Նիդ.օրագրի» լրատվություն





Wednesday, 24 January 2024

WORLD PRESS PHOTO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ




Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը Facebook  2024 թվականը մեկնարկեց World Press Photo ցուցահանդեսով ։ Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ 2024 թվականի հունվարի 23-ին, ժամը 15:00-ին Ճարտարապետության ազգային թանգարանում, հասցեն` Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք։ 

Լուսանկարների աշխարհը յուրահատուկ է, նրանք մնում են մարդկային հիշողության մեջ, պատմում,են ավելին քան՝ խոսքեր։ Լուսանկարները մեր օրերի տխուր իրողությունները դարձնում են ավելի շոշափելի։ Ներկայացվել էին World Press Photo-ի 2023 թվականի համաշխարհային հաղթողները, ովքեր իրենց ֆոտոնկարներով փաստում են պատերազմի և խաղաղության արժեքը, երբ իրական զոհերը հաճախ քաղաքացիական բնակչությունն է: Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յապ Ֆրեդերիքսը ցուցահանդեսի բացումը համարում է բացառիկ կարևորություն քանի որ այն դիտարկում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Նիդեռլանդների թագավորության հայաստանյան դեսպանատունը իր գործունեությամբ վերահաստատում է յուրաքանչյուրի իրավունքներն իրացնելու համար հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունը, նաև օժանդակում  է, որ իրավազուրկները ունենան խոսքի ազատություն։ Փոխդեսպան Տիմեն Կաուվենարն իր ելույթում նշեց, որ խոսքի ազատությունը պետք է ընկալել կարևոր հիմնարար արժեքների շարքում։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դեսպաններ, ուկրաինացի լուսանկարիչ, տարվա լուսանկար անվանակարգի հաղթող Եվգենի Մալոլետկան։ Մարիուպոլի պաշարումից Մալոլետկայի դիմակայության լուսանկարը պատկերավոր կերպով է արտացոլում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով մարդկային տառապանքը։





The Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia Facebook started 2024 with the World Press Photo exhibition https://www.worldpressphoto.org/. The opening of the exhibition took place today on January 23, 2024, at 15:00 at the National Museum of Architecture, address: Republic Square, Government Building 3. Photography world is unique… Photographs remain in human memory, they tell more than words. Photos make the sad realities of our days more palpable. The World Press Photo 2023 global winners were presented, with their photographs documenting the cost of war and peace when the real victims are often among the civilian population. Charge d'affaires of the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia, Ambassador Jaap Frederiks (Jacob Rijkert Theodoor ) considers that the exhibition is of exceptional importance if seen in the context of human rights protection.

The Armenian Embassy of the Kingdom of the Netherlands reaffirms with its activities the need to ensure the opportunity for everyone to realize their human rights, and also supports those, who are deprived of their rights, to have freedom of speech. Deputy Ambassador Timen Kauvenar emphasized the importance of freedom of speech among fundamental values. 

Ambassadors, guests, the Ukrainian photographer Evgeny Maloletka - the winner of the “photo of the year” category, were present at the opening of the exhibition. About Evgeny Maloletka’s activity find here: https://www.evgenymaloletka.com/about, about his works: https://www.evgenymaloletka.com/. The photo by Maloletka's, standoff from the siege of Mariupol vividly reflects the human sufferings caused by Russia's invasion of Ukraine.

Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր լրատվամիջոցի համար

ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան

Երևան, 23.01.2024

Monday, 22 January 2024

Հայկ Ազիզբեկյանը Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրմամբ՝ ընդլայնվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները, որով սփյուռքի հայ համայնքներում սկիզբ է դրվում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը, որի շրջանակներում հունվարի 18-ին տեղի է ունեցել երկրորդ նշանակումը:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ազիզբեկյանը նշանակվել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ 

Միջազգային իրավաբան Հայկ Ազիզբեկյանը ծնվել է  1978թվականի  Հոկտեմբերի 4-ին, Երևանում: Սովորել և ավարտել է.

1985-1995թթ.  Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցը։

1995-1999թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա Ճարտարագիտության բաժինը։

2002-2006թթ. Երևանի գյուղատնտեսական համալսարան Իրավագիտության բաժինը:

2010-2013թթ. Լեյդենի համալսարանի Մագիստրոսական ծրագիր՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտությամբ։

2017-2018թթ. Հարվարդի համալսարան՝  «Պայմանագրերի իրավունք» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն.

Աշխատել է իրավաբանական և միջազգային կազմակերպություններում:

2006-2008թթ. ՄԱԿ-ի «SCAD» ծրագիր Իրավախորհրդատու։

2009-2012թթ. «Mohassel Zadeh Advocaten» իրավաբանական ընկերություն՝ Իրավագետ։

2012-2014թթ. Advocatenkantoor Palm իրավաբանական ընկերություն՝ միջազգային իրավախորհրդատու/Իրավաբան։

2014-2016թթ. «Հոլանդական փախստականների խորհուրդ» Ավագ իրավախորհրդատու։

2016թ. մինչ օրս՝ «AHG JUSTITIA Իրավաբանակ ան և ֆինանսական ծառայություններ» Հիմնադիր/ Միջազգային ավագ իրավաբան։

2019թ. մինչ օրս՝  ԵՄ ներդրումային ծրագրեր Հայաստանում Հիմնադիր/ Խորհրդի նախագահ։ 

2024թ. Հունվարի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է օտարերկրյա պետություններում՝ Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար։  Հայկ Ազիզբեկյանը անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 որդի:

Նման նշանակումների նպատակը  Հայաստան-սփյուռք գործակցությունը զարգացնելն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովումը, հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ  հայ ինքնության պահպանումն ու հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:

Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի կողմից  հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։

«Նիդերլանդական օրագիրը» ևս մեկ անգամ շնորհավորում է Հայկ Ազիզբեկյանին՝  Նիդերլանդներում հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու առթիվ: Հուսով ենք, որ պարոն Ազիզբեկյանը իր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կներդնի Նիդերլանդների հայ համայնքի կազմակերպմանն ու առաջընթացին, կնպաստի Հայաստան-սփյուռք կապին: 


Saturday, 20 January 2024

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

 336 կողմ եւ մեկ դեմ ձայն



Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից 336 կողմ եւ մեկ դեմ ձայնով ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը:                       

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում եւ կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ: Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար։

Բանաձևը կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից: 

Բանաձևը կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն:

Ֆրանսիայի Սենատի ընդունած այս բանաձեւը հույսով խթան կլինի նաեւ Եվրոպական այլ երկրների համար, որոնք  նույնանման բանաձեւերի որդեգրումով կկանգնեն Ֆրանսիայի կողքին՝ զսպելու Ադրբեջանական սանձարձակությունները եւ Հայաստանի Հանրապետության դեմ նրա  լկտի նկրտումները, մանավանդ, երբ իր կարելիությունների չափը կորցրած Ադրբեջանական կլանը նույնանման պատժամիջոցներով եւ հոխորտանքով է դիմակայում նման բանաձեւերին: 

Սենատի կողմից բազմաթիվ հայանպաստ որոշումներ անցյալում մեծ մասամբ անտեսության են մատնվել, սակայն  հույսով Ֆրանսիայի գործադիր իշխանությունները այս անգամ, ավելի հաստատակամ, Սենատի այս բանաձեւը կյանքի կկոչեն եւ  գործնական քայլերով ցույց կտան, որ  Հայաստանի Հանրապետության կողքին են եւ պաշտպանում են արդարությունն ու որդեգրած համամարդկային արժեքները:

Հայաստանի Հանարապետության եւ հայ ժողովրդի կողքին լինելու Ֆրանսիայի նման մի երկրի որդեգրած քաղաքականությունը, բնականաբար, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման համար ունի անգնահատելի հսկայական արժեք:

Եվրոպայի հայերի համագումար

18 հունվար 2024

 Շվեդիա

Aaeurop Aae


Thursday, 18 January 2024

Ահա ով է Ֆրանսիայի Սենատում միակ «դեմ» քվեարկողը



Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի՝  Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին «կողմ» են քվեարկել Սենատի 336 անդամներ, իսկ դեմ՝ միայն մեկ սենատոր՝ Արտաքին գործերի և պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Ցենտրիստների միության» անդամ Նատալի Գուլեն (Nathalie Goulet).

Սենատի ընդունած Բանաձևը մանրամասն սահմանում է թե՛ պատժամիջոցների ցանկը Ադրբեջանի դեմ, թե՛ Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց տները վերադառնալու պահանջներն ու պայմանները, թե՛ Հայաստանի՝ տարածքային անձեռնմխելիության պահպանման հարցերը։ 

Սակայն վերադառնանք Բանաձևին «դեմ» քվեարկած սույն տիկնոջը։ Հրեական ընտանիքից սերված մասնագիտությամբ իրավաբան Նատալի Գուլեն 1999թ․ եղել է Ֆրանսիայի Օրն դեպարտամենտի կողմից ընտրված Դանիել Գուլեի օգնականը, 2001-ին, սենատոր ընտրվելուց հետո, դարձել է Դանիել Գուլեի տեղակալը, 2004թ․ ամուսնացել է վերջինիս հետ, 2007թ․ ամուսնու մահվան հաջորդ օրը Սենատում զբաղեցրել է նրա աթոռը։ 

2000թ․ Փարիզի փաստաբանական գրասենյակը զրկում է Նատալի Գուլեին փաստաբանական արտոնագրից՝ մասնագիտական վարքականոնը խախտելու համար, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է այդ որոշումը։ 

Նատալիի ամուսինը՝ Դանիել Գուլեն, ևս աղմկահարույց կենսագրություն է ունեցել։ 2003թ․ Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ-ի դիտորդական խմբի նրա զեկույցը համարվել է բավական չեզոք՝ տեղի ունեցած աղմկահարույց ընտրախախտումների և բռնարարքների կողքին։ Այնուհետև Գուլեն պարտադրաբար վերանայել է իր զեկույցը՝ ստիպված լինելով «վերանայել իրականությունը», իսկ հարցազրույցներում մեղադրելով Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությանը երկրում իրավիճակը սրելու համար։ 

Դանիել Գուլեի հանկարծամահությունը պատճառ է դարձել, որ նրա 1-ին ամուսնությունից ծնված երկու դուստրերը հոր մահը համարեն սպանություն՝ դրանում մեղադրելով Նատալի Գուլեին։ Արտաշիրիմումը և դատական գործընթացը բնական մահն են վերահաստատել, թեպետ դուստրերը կասկած են հայտնել, որ հոր երկրորդ կինը կարող էր ազդել դատարանի որոշման վրա։

Նատալի Գուլեն Սենատում հանդես է գալիս Ֆրանիսա-Թուրքիա հարաբերությունների խորացման օգտին՝ ներկայացնելով համապատասխան օրենք այդ հարաբերությունների խորացման մասին, աջակցում է Իրանի՝ Միջուկային ծրագիր ունենալու իրավունքին։

2014թ․ Ադրբեջանում արժանացել է Հեյդար Ալիևի հիմնադրամի  սահմանած «Ոսկե չինար» մրցանակին։  

2016 թվականին Քառօրյա պատերազմի ժամանակ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել  «Ադրբեջանի դեմ հայերի ագրեսիան»։ 

Նատալի Գուլեն Սենատում իր գործունեությամբ առանձնանում է ընդգծված թրքամետությամբ և ադրբեջանամետությամբ։

Այս տարվա հունվարի 17-ի Սենատի նրա «դեմ» քվեարկությունից հետո ֆրանսահայ լոբբին հարկ է, որ բողոքի նամակներով և միջոցառումներով խստորեն դատապարտի  Նատալի Գուլեին, որի քաղաքական գործունեությամբ մեջ արտաքին, տվյալ դեպքում՝ ադրբեջանական և թուրքական ազդակները լուրջ դերակատարում են ունեն, նրա քվեարկությունը դեմ  է նաև Ֆրանսիայի շահերին և արժեքներին։ 

 Նարինե Մկրտչյան

facebook.com

-------------------------------

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը, նշված է Սենատի X-ի էջում:

Ըստ Սենատի պաշտոնական կայքէջի՝ բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Կոչ է արվում կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։


Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

▶️Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,

🔴Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,

🟢Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,

🟠Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,

🔸️Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,

🔹️Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,

🔸️Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,

🟣Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:


Thursday, 11 January 2024

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳ` ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍՈՒՐԲ ՆԱԶԱՐԵԹ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 11.01.2024/Լիանա Փիրումյան/ՆիդՕրագիր


Տարվույս հունվարի 6-ի առավոտյան Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնի Պատարագ, հավարտ որի կատարվեց Ջրօրհնեքի կարգ։ Սուրբ Պատարագին և Ջրօրհնյաց արարողությանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վահագն Աֆյանը` ընտանիքի հետ, դեսպանության դիվանագետները՝ իրենց ընտանիքների հետ, Արևմտյան Բենգալիայի Անշարժ գույքի պետական կոմիտեի գլխավոր տնօրեն տիար Բիփլաբ Ռոյը, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հոգաբարձուներ տիկին Սյուզան Ռուբենը և տիար Սյունիլ Սոբտին, հավատավոր հայեր Նյու Դելիից, Չեննայից, Կալկաթայից, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչներն ու աշակետները։

Նույն օրը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տեղի ունեցավ դեսպան տիար Վահագն Աֆյանի և դեսպանության դիվանագետների պաշտոնական դիմավորման արարողությունը, որի ընթացքում ճեմարանի կառավարիչ և Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը ողջունեց հյուրերին Սուրբ Ծննդյան ավետիսով և ի մոտո ծանոթացրեց ու ներկայացրեց ճեմարանի աշակերտներին և ուսուցիչներին։ ՀՀ դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց տեսուչ Հայր Սուրբին ջերմ դիմավորման և հյուրընկալության համար։Իսկ հետո 

 կարճատև զրույց ունեցավ աշակերտների և ուսուցիչների հետ՝ երախտագիտություն հայտնելով վերջիններիս իրենց կատարած աշխատանքի և հայապահպանության համար։ Ավարտին  դեսպանը գրառում կատարեց ճեմարանի հուշամատյանում։

Հիշյալ միջոցառումը լուսաբանվել է հնդկական թերթերում։







Tuesday, 9 January 2024

Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեց Հիսուսի Սուրբ Ծնունդը

°
Նիդերլանդների բոլոր հայկական եկեղեցիներում
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht,  Armeens Apostolische Kerk Almelo
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam ինչպես նաև Armeens Apostolische Kerk Noordbrabant  Ըստ պատշաճի նշվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Բոլոր եկեղեցիները նախօրոք հրապարակել էին տոնացույցի օրերը ու մեծ պատիվ էր, որ Նիդերլանդներ իր այցով պատվել էր ու պատարագի արարողակարգը տեղի հոգևոր հովիվների հետ իր վրա էր վերցրել  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցիչ  Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ձեզ ենք ներկայացնում Սուրբ հոգի եկեղեցու գեղեցիկ մաղթանքը:
«Քրիստոս ծնավ, մեծ փառք բոլորիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։
Քրիստոսը՝ Աստծո Որդին, իր ծնունդով առաջնորդում է աշխարհը դեպի նոր կյանք: Նոր կյանք է սերմանվում մեր մեջ, երբ Քրիստոսը ծնվում է մեր հոգիներում և լուսավորում մեր ողջ էությունը՝ առաջնորդելով մեզ դեպի լույսը, դեպի բարին, դեպի խաղաղություն և, ի վերջո, դեպի Արարիչ Աստված:
Հիսուս Քրիստոսի ծնունդը մարդկության պատմության հրաշքն է, որտեղ մարդ Աստծո շնորհի շնորհիվ կարող է հիանալ իր կյանքով: Մեզ կյանք է տրված, որպեսզի ստեղծենք ինչ-որ գեղեցիկ բան մեր ազատ կամքով, որը սնվում է ծառայության կրակով: Իհարկե, կյանքը հաճախ իրեն չի արդարացնում։ Այստեղ Հիսուսի ծնունդը կյանքի այդ օրինակելի ընթացքի հավասարակշռությունն է, որով վերածնվում է և՛ մարդ անհատապես, և՛ ողջ մարդկությունը։
Այսօրվա մարդկությունը հոգևոր կյանքի նորոգության է ձգտում: Հիսուսը պետք է ծնվի մեր հոգիներում, որպեսզի յուրաքանչյուրիս կյանքը հրաշք դառնա։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքը դառնում է խաղաղության ձայն աշխարհի ցավի մեջ։
Մենք Աստծո կողմից մեզ տրված կյանքի հոգևոր ճարտարապետներն ենք, և մեզ մնում է այդ կյանքը լրացնել Հիսուսով, որպեսզի նրա ծնունդը մեզ հավիտյան տանի դեպի վերածնունդ և նոր կյանք:
Մեզ համար սկսվող նոր տարին նոր է Հիսուսի ծնունդով: Հավատի և քրիստոնեական կյանքի ընթացքի գիտակցությամբ կատարենք մեր պարտականությունները աշխարհի և մարդկության հանդեպ՝ որպես մարդկության կողմից նշանակված վերակացուներ։ Առջևում նոր տարվա սկիզբը հրավեր է, որը տանում է դեպի Հիսուսի ծնունդ: Այս կյանքի ցիկլը պետք է անպայման գործնական արտահայտություն ստանա՝ գնահատելով մեր մատուցած ծառայությունների միջոցով:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սրտանց մաղթում ենք ամենայն բարիք։ Թող Ամենակարող Աստված խաղաղության մեջ պահի աշխարհը։ Թող մարդիկ իրենց խնդրանքներն ուղղեն Աստծուն և իրենց մեջ գտնեն Աստծո հետ համագործակից դառնալու տեսլականը: Թող 2024 թվականը լինի ծառայության, ներողամտության ոգի ունենալու, միասնության ու ազգային կերտման տարի, սիրո և վերջապես առ Աստված հավատի զարգացման ու զորացման տարի։
«Քրիստոս ծնավ, մեծ փառք բոլորիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։








Նիդերլանդական օրագիրը 2024-ն սկսում է 35 000-ից ավելի բաժանորդով



ՈՒնեցանք մեր 35 000-րդ բաժանորդը: 
Շնորհակալություն, որ ընթերցում եք Նիդերլանդահայ կյանքը լուսաբանող մեր պարբերականը:
Նկարում` տեսարան Մաստրիխտից։