The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 13 July 2022

Նիդերլանդական քաղաքները՝ Աննա Մարտիրոսյանի լուսանկարչական օբեկտիվով

 





ԶԱԱՆԴԱՄ
Զաանդամը համարվում է Հյուսիսային Հոլանդիայի ամենագեղեցիկ և յուրահատուկ քաղաքներից մեկը։ Իր օրիգինալ ճարտարապետությամբ գրավել է բազմաթիվ տուրիստներին և ներգրավված է աշխարհի յուրօրինակ քաղաքների թոփ տասնյակի մեջ։

Monday, 11 July 2022

Նայմեխենի Վան կիրակնօրյա դպրոցի սաները Դրենթեի թանգարանում


Նայմեխենի Վան հայկական կիրակնօրյա դպրոցի կայքը հետևյալն է հաղորդում.

«Նայմեխեն քաղաքի Վան դպրոցի կրտսեր ու ավագ խմբերի որոշ սաների հետ եղանք Ասսեն քաղաքի Դրենտե թանգարանում։ Ծանոթացանք հայկական պատմամշակութային հնագույն ցուցադրությունների հետ։

Խումբը հաճույքով դիտեց թանգարանի հարևանությամբ գտնվող Նոյան տապանի նմանությամբ կառույցի բացման մշակութային ծրագիրը, ստացավ նոր գիտելիքներ իր արմատների մասին։ Շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին՝ հատկապես Ռոմաշուկների ընտանիքին»։

Հիշեցնում ենք, որ Հայաստանի մասին ցուցահանդեսը գործելու է` մինչև այս տարվա հոկտեմբերի 30-ը,«Արարատի ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը բաց է ժամը` 10-ից 18-ը:

Մանրամասնությունները կայքում.

https://drentsmuseum.nl/nl/tentoonstellingen/de-ban-van-de-ararat












Saturday, 9 July 2022

Աբովյան միության ամառային հանդեսը նվիրված էր ուսումնական տարվա ավարտին

 

Введите описание картинки
Հուլիսի 3-ին Աբովյան միության ամառային հանդեսը նվիրված էր ուսումնական տարվա ավարտին։ Միության հայոց լեզվի, երգի, պարի և գեղանկարչության դասերի ուսուցչուհիներ Հասմիկ Խալաֆյանը, Սվետլանա Աղաջանյանը և Լուսիկ Ներսիսյանը պատրաստել էին գեղեցիկ գեղարվեստական ծրագիր երեխաների ելույթներով։ Սրահում ցուցադրված էին երեխանների նկարչության աշխատանքները։ Երեխաների ելույթներից հետո նրանք ստացան հավաստագրեր դասերին և միության միջոցառումներին մասնակցելու համար։ Այնուհետև ներկաները ճաշակեցին ծնողների և միության անդամների պատրաստած համեղ խորովածը, աղցանները և քաղցրավենիքը։ Խնջույքը շարունակվեց հայկական երաժշտությամբ և պարերով։ Շնորհակալություն բոլորից այս գեղեցիկ հանդեսի կազմակերպման և իրականացման համար։
Введите описание картинки
Op 3 juli werd bij de Vereniging Abovian zomerfeest gevierd gewijd aan het einde van het schooljaar. Hasmik Khalafyan, Svetlana Aghajanyan en Lusik Nersisyan, docenten van de Armeense taal, zang, dans en schilderlessen hadden een prachtig artistiek programma samengesteld met kindervoorstellingen. In de zaal waren schilderijen van de leerlingen te zien. Na de optredens van de kinderen kregen ze certificaten voor deelname aan de lessen en activiteiten van de Vereniging. Daarna genoten de aanwezigen de heerlijke barbecue, salades en toetjes bereid door de ouders en de leden van de Vereniging. Het feest ging verder դոոր met Armeense muziek en dans. Iedereen bedankt voor het organiseren են uitvoeren van dit mooie feest.
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Ավելի շատ լուսանկարներ մեր ֆեյսբուքյքն կայքում

Thursday, 7 July 2022

Հայաստանի դեսպանության կազմակերպությամբ` Արցախի մասին ֆիլի ցուցադրություն

 


ՀՈՒԼԻՍԻ 13-ին` Հայաստանի դեսպանությունը (Embassy of the Netherlands in Armenia) բոլորին հրավիրում է երեկոյի, որտեղ ցուցադրվելու է «Ապրելու ցանկությունը» (2021) վավերագրական ֆիլմը, մուտքն ազատ է: Վավերագրական ֆիլմի ռեժիսորն է Մարիամ Ավետիսյանը, պրոդյուսեր՝ Փիթեր Բահլավանյան, երաժշտությունը՝ կոմպոզիտոր Ալան Դերյանի, հնչում է Անն Բեդյանի ձայնը: Վավերագրական ֆիլմում երևում են Արցախի ու Հայաստանի բնակիչների վրա թողած պատերազմի ազդեցությունը, նիստ ու կացի փոփոխությունը:

Վավերագրական ֆիլմից հետո տեղի կունենա հարցուպատասխան ռեժիսոր Մարիամ Ավետիսյանի, Հարի վան Բոմելի (ՍՊ-ի նախկին պատգամավոր), Մարտին վան Հելվերտի (CDA-ի նախկին պատգամավոր), սահմանադրական իրավունքի դոցենտ Գերհարդ Հուգերսի և Մոդերատոր՝ Յան Հոքեմայի հետ։
Կմատուցվի հայկական գինի և սնունդ։
Ժամը 18:00-ից մինչև 19:00-ը` մինչ ֆիլմի սկիզբը, նախուտեստներ և գինի: Վավերագրական ֆիլմի սկիզբը՝ ժամը 19-ին: Կարճ ընդմիջումից հետո հյուրերի հետ տեղի կունենա բանավեճ-քննարկում։ Ժամը 21.30-ին բանավեճը կավարտվի, և հանրությունը կարող է կրկին օգտվել հայկական խորտիկներից ու խմիչքներից:
Bezoek- en postadres:
Pletterij Debat & Cultuur
Lange Herenvest 122
2011 BX HAARLEM
De ambassade van Armenië nodigt iedereen uit voor een avond waarop de documentaire The desire to Live (2021) wordt getoond. The Desire to Live is een documentaire van de Armeense regisseur Mariam Avetisyan, producer Peter Bahlawanian met muziek van componist: Alan Derian en de stem van Anne Bedian. De documentaire toont de effecten van de oorlog op de burgers van Artsakh-Armenië en hun levensonderhoud.
Na de docu is er een Q&A met de regisseur Mariam Avetisyan, Harry van Bommel (oud- Tweede Kamerlid SP), Martijn van Helwert (oud-Tweede Kamerlid CDA), Gerhard Hoogers-Universitair hoofddocent Staatsrecht. Moderator: Jan Hoekema.
Er wordt Armeense wijn en eten geserveerd.
Van 18.00- 19.00 uur is er inloop met hapjes en wijn. Om 19.00 uur start de documentaire. Na een korte pauze vindt het debat met de gasten plaats. Om ca 21.30 zal het debat ten einde zijn en kan het publiek zich andermaal tegoed doen aan de Armeense hapjes en drankjes.
f

Wednesday, 6 July 2022

Մայր Աթոռը Տեր Արմեն Մելքոնյանից զղջումնագիր է պահանջում և արգելում նրա հրապարակային գործունեությունը: Ինչու՞

Հենց ա՛յս հարցերի շուրջ՝ զրուցեցինք Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ:


Սրբազա’ն Հայր, խոսքը ձեր եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ` տեր Արմեն քահանա Մելքոնյանի մասին է: Հիշում եմ 3 տարի առաջ  ներկա եմ եղել, երբ դուք Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ մասնակցում էիք Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի Սուրբ Կատարինե եկեղեցու «դռնաբացեքի» արարողությանը, որից հետո եկեղեցին ծառայեց հայկական համայնքին: Դրանից հետո՝ կարդում ու լսում ենք, որ քահանան կանոնավոր պատարագներ է մատուցում, քարոզում ու իր գործն անում: Ի՞նչ է պատահել`  Տեր Արմենի  հետ կապված:  Այդ մասին խնդրեմ՝  հետո  անցնենք առաջ:

Անշուշտ հիշում եմ այցը` Դեն Բոսի հայ համայնք:

Տեր Արմենի հարցը՝  Էջմիածնի Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում է, որովհետև նա 2018 թվականին մասնակցել է հակաեկեղեցական շարժմանը և բարձրաստիճան եկեղեցականների ու հոգևորականների հասցեին հրապարակավ՝ ոչ պաճշաճ արտահայտություններ է թույլ տվել: Այդ պատճառով՝  Մայր Աթոռն ինձնից ուզում էր, որ Տեր Արմենը զղջումնագիր գրեր: Անցյալ տարի ես համոզեցի տեր հայրին   դա անել: Նա գրեց, որ այլևս  նման բաներ չի անի, բայց Էջմիածինը պահանջում  էր, որ դա զղջումնագիր լինի:  Ինձ վերջերս կրկին նամակ ուղարկվեց Էջմիածնից, որ իր  քայլերի համար տեր Արմենը զղջումնագիր գրի՝  մինչև հարցը կարգապահական հանձնախումբը լուծի... 

 Սրբազան, հենց այդ մասին էի ուզում հարցնել: Դուք եք Տեր Արմեն քահանա Մելքոնյանին՝  մի գրությամբ տեղյակ պահել, որ նրա գործը լսելու է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը ու Տեր Արմենը ծառայության վերաբերյալ պետք է  զղջումնագիր ուղարկի այդ հանձնախմբին ու նաև անհապաղ դադարեցնի իր  հրապարակային  քարոզչությունը սոցիալական ցանցերում:

Չզարմացա՞ք, երբ նրա մասին Մայր Աթոռից նման բիվանդակությամբ նամակ ստացաք: Ի վերջո՝ նա իր ծառայողական պարտականություններն իրականացնում է ձեր սպասարկած տարածքում և առաջինը ձեզ պետք է հայտնի ու տեսանելի լինի նրա կատարած աշխատանքը:

ՈՒրեմն Մայր Աթոռի ասածն այն է, որ քահանան իր արարքների համար պետք է զղջումնագիր գրի Վեհափառին: Մինչ զղջումնագիր գրելն ու կարգապահական հանձնախմբի որոշումը՝ պետք է դադարեցնի՝  ոչ թե վերջնական, այլ ժամանակավորապես  հրապարակային քարոզչությունը, բայց կարող է իր առաքելությունը շարունակել այն համայնքների ներսում, որտեղ ինքը նշանակված է:

Ի վերջո տիրապետում ե՞ք բուն դրդապատճառին: Այն սպասարկու՞մ է  եկեղեցական կյանքի օրվա պահանջները: Տեր Արմենն ասում է, որ սա ժամկետանց 4 տարվա առաջվա պատմություն է, որ իր գզրոցից այս պահին գտել, հանել է Մայր Աթոռը:

Այս հարցը չի հանվել, այն փակված չի եղել և գտնվել է կարգապահական հանձնախմբի վարույթում: Բացի այդ էլ՝ արդեն ասվեց, որ մեկ տարի առաջ Տեր Արմենը բարձրաստիճան  հոգևորականների մասին հրապարակային անպարկեշտ հայտարարություններ է արել: ՈՒրեմն հենց այս երկու հարցերի համար Մայր Աթոռը պահանջում է, որպեսզի Տեր Արմենը զղջումնագիր գրի: 

Ես իրեն՝ դեռ անցյալ տարի էի համոզում գրել զղջումնագիրը, ինքն ինձ ճիշտ է, նամակ ուղարկեց, գրեց, որ էլ նման բան չի կրկնվի, բայց այնտեղ խոսք չկար որևէ  զղջման մասին: ՈՒրեմն՝  Էջմիածնի վերջնական պահանջը այն է, որ Տեր Արմենը զղջումնագիր գրի, այդ ընթացքում դադարեցնի համացանցային գործունեությունը և սպասի կարգապահական հանձնախմբի որոշմանը:

Նաև ցավում եմ, որ այս  մասին երբ   նամակով ու հեռախոսով տեղեկացրեցի,  նա փոխանակ նամակին  նամակով պատասխաներ, հայտնում է, որ ուղիղ հեռարձակման հրապարակային պատասխան է տվել: Սա ըստ իս ճիշտ քայլ չէ: Գիտե՞ք, ես նամակ եմ գրել գրավոր, հետևաբար պատասխանն էլ այդպիսին պետք է լիներ:  Հետևաբար՝ հանրային այդ քննարկմանը տեղյակ եղան բոլորը, այդ թվում Մայր Աթոռը: Հարցի հանգուցալուծումը կախված է  կարգապահական հանձնախմբի  որոշումից:

Սրբազան, մինչ մայր Աթոռից այս նամակը կստանայիք, գիտեի ՞ք, որ ձեր հոգևոր հովիվն ինչ-ինչ նորմերի խախտումներ է կատարել: Դրանք որքանո՞վ եկեղեցական իրավական  նորմերի լուրջ  խախտումներ են, թերևս դեռ մեզ էլ ծանոթ չէ:

Երբ Եվրոպայում նոր  նշանակում ստացա (Մինչ այս նշանակումը` գերաշնորհ Տերը Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդն էր,-ծանոթ. Նիդ.օրագրի  Տեր Արմենի մասին բավական ժխտական ու նաև դրական բաներ լսեցի, երբ  հադիպեց ինձ՝ զրուցեցինք, ասացի  Տեր Արմեն, քեզանից ես շատ բան եմ լսել, բայց ես սրա ու նրա ասելուն չեմ նայելու: Հիմա եկեղեցին կարգ ու կանոն ունի, որովհետև հայաստանյանյաց Առաքելական եկեղեցին նվիրապետական եկեղեցի է և ոչ թե բողոքական եկեղեցի: Ես երբվոր եպիսկոպոս եմ ձեռնադրված, կամ հոգևորական եմ ձեռնադրված՝ ուխտ եմ արել, որ իմ մեծավորներին պետք  է հնազանդվել, ինչպես Պողոս առաքյալն է  ասում՝ հնազանդվեցեք ձեր մեծավորներին: Հետևաբար հայ առաքելական Եկեղեցին նվիրաբերական կարգ ունի : Մենք բոլորս էլ ուզենք թե չուզենք՝ այդ նվիրաբերական կարգին պետք է հետևենք: ՈՒրեմն ինքը որ եկավ, ասացի Տեր Արմեն կուզեմ, որ մենք միատեղ համագործակցությամբ աշխատենք: ՈՒրեմն դու քեզ նշանակված համայնքների պատասխանատուն ես և իմ փափագը նա է, որ միատեղ այս համայնքները լավ կազմակերպվեն, որ սարկավագներ լինեն, երգչախումբ լինի, դպրոց լինի, դաստիարակություն լինի, ինչպես՝ օրինակ Ալմելոյի համայնքում է, ինչքան լավ է կազմակերպված որպես համայնք, ասացի միասին սա պետք է անենք և նաև իրեն ասի՝  Տեր Արմեն, օրինակ ես նշանակված եմ Եվրոպայի արևմտյան շրջանի պատասխանատու, հետևաբար իմ պատասխանատվության շրջանակը սա է, ես հայ եկեղեցու փրկիչը չեմ, հիմա քեզ պաշտոն է տրվել մի քանի համայնքների համար, պետք է այս համայնքների վրա կենտրոնանաս, քեզ չէ, որ առաքելություն է տրված հայ եկեղեցին փրկելու: Փորձեցի իրեն բացատրել, հասկացնել սա: Ինքը լավ կողմեր ունի , բայց նաև  կարգ ու կանոնի մեջ շատ չի ուզում երևի աշխատել, երևի... Բայց այս վերջին շրջանում, ինչպես ասում են՝ կարգ ու կանոնի մեջ կմտներ:

Սրբազան, հարցին այլ տեսանկյունով մոտենանք: Այսպիսի օրինակ: Ձեր տեսադաշտում, ձեր աչքի առջև է  եկեղեցական համայնքի հոգևոր հովվի կատարած աշխատանքը,  Ձեզ հայտնի են նրա  դրական ու բացասական կողմերը և  ձեր վերադասը նրան ուշադրությանն է արժանացրել ու նրա նկատմամբ կիրառում է ամենախիստ պատժամիջոցները՝ ընդհուպ նրան ծառայությունից հեռացնելը: Դուք որևէ լծակներ ունե՞ք պաշտպանելու Ձեր ենթակային: Քանի որ Ձեր  հոտի հովվին,  առավել Դուք  եք  լավ  ճանաչում:

Գիտե՞ ք ինչ կա, ես փորձեցի Տեր Արմենին  համոզել, որ Էջմիածնից եկած հրահանգը կատարի ու զղջումնագիրը գրի, որպեսզի ես այն Էջմիածին  փոխանցեի , ինքը չուզեց հնազանդվել, երբ  Էջմիածնից եկած հրահանգին նա չի  հնազանդվում` ես էլ ինչպես համոզեմ նրան...

Հասկանում եմ, այստեղ Տեր Արմենը հարցն այսպես է դիտարկում` Չէ որ, առ Աստված աղոթքներն են ապաշխարանք  մեր մեղքերին, ու այն ամեն օր խնդրում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, որն է նպատակը  զղջումնագրով հանդես գալ ոչ թե Աստծո, այլ  մարդոց հանձնախմբի առջև:

Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ հոգևորականները, և ինչու չէ   աշխարհականները` սխալներ են գործում, դուք որպես  հայր կսպասեք որ ձեր զավակը գա և ներողություն խնդրի ձեզանից, եթե ձեր դեմ, ընտանիքի դեմ հանցանք է գործել` իբրև հայր կպահանջեք, որ նա ներողություն խնդրի, որովհետև ներողություն խնդրելը անրադառնալ է արված սխալին,  և  եթե չես խնդրում` նշանակում է կողմնակից ես սխալին:  Երբ ներողություն ես խնդրում` ուրեմն գիտակցում ես սխալդ: Իբրև մարդ արարածներ բոլորս էլ սխալներ ենք գործում: Ներողությունը` մեր սխալը գիտակցելու լավագույն նշանն է:

Փաստորեն Տեր Արմենը չհնազանդվելով  Վեհափառ Հայրապետի պահանջին, շարունակում է իր հրապարակային քարոզչությունը։  Ի՞նչ հետևանք կունենա այս հարցը։

Այն հանձնախմբի քննարկման առարկան է:

Նորից կրկնեմ, որ մինչ  կարգապահական հանձնախմբի որոշում  կայացնելը դադարեցված չէ  Տեր Արմենի գործունեությունը այն համայնքներում` որտեղ ծառայում է: Նա պետք է զղջումնագիր գրի և մինչև հանձնախմբի վճիռը ժամանակավորապես դադարեցնի քարոզչական գործունեությունը համացանցային հարթակներում:

Սրբազան Հայր, առանձնացրել եմ ընթերցողների ևս մի քանի հարցեր.

Ո՞ւր է եղբայրասիրությունն ու ներողամտությունը, որը անվերջ քարոզվում է մեր եկեղեցու Սուրբ Խորաններից։

Օրինակի համար` մենք թուրքերին ներել ե՞նք: Այն ժամանակ կներենք, երբ մեզանից ներողություն խնդրեն: Ինչպես քիչ առաջ ասացի` բոլոր մարդ արարածներս սխալական ենք, բայց երբ սխալ գործենք ու զղջանք դրա համար, ներողություն կխնդրենք, այն նշան է, որ մենք գիտակցում ենք մեր սխալը: Նույնիսկ Աստծո առջև ծնկի ենք գալիս ու  մեր  հանցանքների համար` մեղա Աստված ասում:

Մի՞թե զղջունագիրը առավել է, քան Ավետարանի քարոզությունը, որի շնորհիվ հազարավոր մարդիկ դարձի են գալիս և մոտենում են եկեղեցուն:

Եկեղեցու մեջ կարգ ու կանոն կա և բոլորս էլ պարտավոր ենք այդ կարգուկանոնին հետևել, և ինչպես ասացի`  Հայ Առաքելական եկեղեցին նվիրապետական եկեղեցի է` ոչ թե բողոքական, որ ամեն մեկը կարող է ազատ քարոզել, արարողություն անել, նվիրապետական կարգ կա և մեր ձեռնադրության ժամանակ մենք խոստացել ենք, որ նվիրապետական կարգը հարգենք :

Միթե Տեր Արմենը Հայ Եկեղեցում ծագած  հրատապ հարցերից մեկն է, որը լուծում է աղերսում։

Եկեղեցին բազմաթիվ ու ամենատարբեր նշանակության  քննարկվելիք հարցեր* ունի, և ոչ մեկը չի ասում, որ հենց այս հարցն է ամենահրատապը:

Եվ  վերջին հարցը. Ընդունու՞մ եք, որ մեր եկեղեցում բուն քարոզիչները շատ  չեն՝ հետևաբար աղանդավորների ակտիվություն է նկատվում: Ի՞նչ որոշում է կայացրել Մայր Աթոռը մինչ օրս՝ աղանդներին լռեցնելու հարցում։

Անշուշտ, քարոզողներ ավելի շատ պետք է ունենանք, մանավանդ այս օրերին մեր ժողովուրդը կարիքն ունի Աստծո խոսքը լսելու: Որքան հոգևոր դաստիարակությունը տարածվի` այնքան ավելի օգտակար է, իսկ աղանդների համար Էջմիածինը բավականին աշխատանքներ է կատարում, ունենք կիրակնօրյա վարժարաններ,  «Շողակաթ» հեռուստաալիքով, այլ ծրագրերով ահագին քարոզչական աշխատանք է կատարվում և բնականաբար այս ամբողջը կնդունեմ, որ բավարար չէ, դժբախտաբար մեր հոգևորականների թիվը դեռ չի աճել:  Ցավոք՝ էլի եմ ասել, որ Հայաստանի խորհրդայնացումից առաջ  6000 հոգևորականներից  4000-ը Հայոց ցեղասպանության ժամանակ  նահատակվեցին, իսկ երկու հազարն էլ խորհրդային կարգերի զոհ գնացին: Այսօր ամբողջ հայ եկեղեցին հազիվ 900-1000 հոգևորական ունի: Հետևաբար եկեղեցու և մանավանդ Վեհափառի հիմնական  առաքելություններից մեկը ճեմարանների թվի ավելացնելն  է, վերջին տարիներին Հայաստանում 3, 4 ճեմարան է բացվել : Անցյալում՝ ինչպես գիտեք, մեկ ճեմարան ենք ունեցել: Եվրոպայի մեջ հիմա կուզենք ճեմարան բացել, որպեսզի այստեղ ծնված ու մեծացած հայ զավակներն էլ  հնարավորությունը ստանան հայ եկեղեցուն ծառայելու: Այս հարցը քննարկում ենք:

Բարձրաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան, Շնորհակալություն ժամանակ տրամադրելու և անկեղծ պատասխանների համար: Հուսանք ավելի լավ առիթներով զրուցել:

Կյանքի մեջ կան ուրախ պահեր ու նաև հարցեր ու խնդիրներ, բայց աղոթենք, որ Տերը մեր բոլորին իմաստություն տա, որպեսզի այս հարցերը մենք կարողանանք իմաստուն ձևով լուծել:

Հարցազրույցը պատրաստեց` Hay Azian

-----------

«Նիդերլանդական օրագրի» կողմից,- Մեր ընթերցողներին մտահոգող հիմնականում 2 հարցադրում կա: 

1.Եթե Տեր Հայրի հրապարակային հոգևոր գործունեությունը վտանգ է ներկացրել հանրությանը, ապա ինչո՞ւ չորս տարվա ընթացքում միջոցներ չեն ձեռնարկվել այն կասեցնելու ուղղությամբ՝ չվնասելու համար հանրությանը։ 

2.Իսկ եթե Տեր Արմենի հրապարակային գործունեության արդյունքում հազարավոր մարդիկ մոտեցել են Աստվածաշնչին ու եկեղեցուն և բռնել են ապաշխարության ճանապարհը, ապա ինչպե՞ս կարել է պահանջել դադարեցնել նման աստվածահաճո գործունեությունը՝ առանց հիմնավորման։

Մեր կողմից գտնում ենք, որ վաղաժամ են մեր ընթերցողների  նման հարցադրումները, քանի որ դեռ չգիտենք Մայր Աթոռի  կարգապահական հանձնախումբը ինչ որոշում կկայացնի:

Խոսակցությունը թողնում ենք բաց մյուս երկու կողմերի` Նիդերլանդների ու Բելգիայի այցելու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանատուների համար:

----------------------

Թեմայից դուրս

հարցեր*)  Մեր կարծիքով ոչ բոլոր հարցերն են դառնում եկեղեցու քննարկման թեմա: Ահավասիկ մեր տեսանկյունով հայ եկեղեցու նվիրական զավակներից մեկի մասին տարիներ առաջ բարձրացված կարևոր թեմա, որ այդպես էլ մնաց անպատասխան:




Sunday, 3 July 2022

«Հայկական ձայները» ՈՒտրեխտում

Բացառապես հոլանդացիներով համալրված «Հայկական ձայներ» երգչախումբը բավական հայտնի է Նիդերլանդներում:

Տարբեր քաղաքներում խումբը հաճախ է ելույթներ ունենում` քարոզելով հայկական մշակույթը:

Այս անգամ համույթը հանդես եկավ Ուտրեխտ քաղաքում, որտեղ նրանց էին միացել Ռուզաննա Հակոբյանը, Գևորգ Վերանյանն ու Մարատ Երեմյանը:

Վերջերս երգչախմբի կազմում է ընդգրկվել Վահան Ադամյանը:

Maro Karyan




Thursday, 30 June 2022

Սրբուհի Տյուսաբ . Աշխարհաբառ հայ լեզուն

Աշխարհաբառ հայ լեզուն
 Գրեց Սրբուհի Տիւսաբ
 Վաճառելի ի նպաստ դպրոցասէր հայուհեաց ընկերութեան
 Կ. Պօլիս 
Տպագրութիւն Յովսեփայ Գավաֆեան 
1880 
Ձօն առ օրիորդս Դպրոցասէր հայուհեաց ընկերութեան
-----------------------------

 Հա՛յ կուսանք, չքնաղ ծաղկունք Հայ գարնան, ձեզ կը նուիրեմ այս դուզնաքեայ զիմ էջերն: Առաքինի իբրեւ զկոյսն Հռիփսիմէ որուն հովանւոյն ներքեւ դաստիարակուեցաք, ձեր հաճոյքը, միտքն ու սիրտը նուիրեցիք Ազգին դստերց աղքատիկ, որոնք 'ի ձեզ գտան մայրեր գորովալից և անձնուէր դաստիարակներ, ինչպէս և դուք երբեմն գտաք մայր մը յայնմ՝ որ զձեզ սիրեց անհուն սիրով և բազում տարիներ իբրեւ վահան կանգնեցաւ ձեզ համար: Որչափ նորա սիրտը կը խայտայ արդ՝  երբ կը նկատէ թէ սերմունքն որ ցանեց ծլեցան, աճեցան գեղաբողբոջ և իւրեանց բոյրը կը տարածեն շուրջ զիւրեւ: Հա՛յ կուսանք, դուք յոյսն էք, դուք ապագան էք, ձե՜զ աշխատութիւնը, ձե՜զ պատիւը: 

Սրբուհի Տյուսաբ 

 Աշխարհաբառ հայ լեզուն

 Լեզուն թարգմանն է մտաց. նովաւ մեր պէտքերը կը յայտնենք, ուրիշներու հետ ի հաղորդակցութիւն կը մտնանք, նովաւ կը կատարուի մեր կարծեաց բացատրութիւնը. նովաւ զմարդիկ կը բորբոքեն կամ կը հանդարտեցնեն, մերթ որոտընդոստ պերճախօսութեամբ մղելով զանոնք դէպ ի հուրն և ի սուր, և մերթ մեղմ և սրտագրաւ խօսքերով մեղմացնելով նոցա կիրքերը որոնք կը շառաչեն իբրեւ բարձրադէզ կոհակներ, և իւրեանց թաւալմամբը կ’սպառնան խորտակել ընկերական կարգադրութիւնը: Լեզւով է վերջապէս որ արարածը կը հաղորդակցի իւր արարչին հետ, և նովաւ է որ կը գոյանան ընդ մէջ տկարութեան և զօրութեան այն սքանչելի յարաբերութիւնները որոնք զծանրաբեռնեալ հոգին կ'սփոփեն: Մէկ խօսքով լեզուն մարդկային պէտքերէն մէկն է, և որչափ միտքը մշակուի և զարգանայ՝ նոյնչափ ալ լեզուն կը կատարելագործուի: Նախնի ժամանակաց մէջ երբ մարդկութիւնը իւր որրանին մէջն էր, երբ ծանօթութիւնք, գաղափարք և պէտք անձուկ սահմանի մէջ կ'ամփոփուէին, մարդկային դատողութիւնը կ’ըմբռնէր միայն ինչ որ իւր տեսութիւնը կը գրաւէր. նորա պէտքերը կը գոյանային այն կոշտ և անհրաժեշտ առարկաներէն որոնք կենաց առաջին մատակարարութիւնները կը հայթայթեն, ուստի գործածած բառերն ալ իւր սահմանեալ ծանօթութեանց և պիտոյից կը համապատասխանէին: Ամենայն ժողովուրդ մանկութեան հասակէն կ'սկսի և աստիճանաբար իւր խանձարուրքէն մերկանալով յարբունս կը հասնի: Որչափ ժողովուրդ մը յառաջադիմէ նոյն համեմատութեամբ իւր մտաց մէջ նոր գաղափարներ, նոր լոյսեր կը ցոլանան որոնցմէ կը ծնանին նոր պէտքեր, նոր ալ բառեր կը գոյանան որով լեզուն կը ճոխանայ: Լեզուէ մը կրնայ դատուիլ մասամբ իւիք ժողովրդեան մը յառաջադիմութեան և կամ անկախութեան աստիճանը: Եթէ մեր հայկական լեզուին համառօտ տեսութիւնը ընելու ըլլանք կը տեսնենք թէ իւր կրած փոփոխութիւնները յինքն կը կրէ զոգին ժամանակին և այն ազգաց որոնք տիրեցին Հայաստանի մտաւորական և կամ սրոյ զօրութեամբ:

  Մեր նախնի մատենագրութիւնը կը բաղկանար աւանդական երգերէ զորոնք սերունդները իրարու հաղորդեցին իբրեւ նուիրական ժառանգութիւն: Յետոյ այն աղօտ լոյսն որ ծաւալեց գիտութիւնն դպրութեանց նսեմ աշխարհին մէջ՝ մթնցաւ թերութենէն հայկական տառից և անբաւականութենէն տառից ասորեստանցւոց զորոնք գործածեցին հայերը. մթընցաւ նաեւ պատերազմական արկածներէ և այն չարիքներէ որոնք անբաժանելի են ի նոցանէ:

Հինգերորդ դարուն մէջ հայկական տառերը հաստատուեցան և նոյն ժամանակը գնացին հայերը քաղել զուսումն ի Յունաստան որն որ իւր ոսկեդարովն կը պանծայր յայնժամ: Երբ վերադարձան նոքա ի Հայաստան՝ մեր դպրութիւնը պայծառացուցին յունական ընտիր ճաշակովն, և ոսկեդար մ' ալ յարդարեցին ի Հայ երկիր: Անդորրն ու խաղաղութիւնը որոնք անհրաժեշտ են մատենագրական զարգացման համար վրդովեալ ըլլալով յերկպառակութեանց և յարտաքին շփոթութեանց, մատենագրական ճաշակը օր աւուր ապականեցաւ: Արաբացի ազդեցութիւնն աղետալի եղաւ մանաւանդ մեր լեզուին. իմաստից չափազանցութիւնը և բառերուն շռայլ կրկնութիւնը աղարտեց լեզուին վսեմ պարզութիւնը հինգերորդ դարուն, վերջապէս միշտ օտար ազդեցութիւնք ներգործեցին հայերենին վրայ:

Հայ ազգը՝ երերածուփ ընդ մէջ այն փոթորկաց որոնք ժողովրդոց մօտակայ կորուստը կը գուժեն, դպրութեանց փարոսին օրհասական լուսովն իւր մահը լուսաւորեց: Կորսնցուց Հայաստան վերջապէս իւրանկախութիւնը, նորա բաժանումը կատարուեցաւ, և իւր զաւակներն գնացին ցիրուցան ի տար աշխարհ: Հայերը տարբեր երկիրներու մէջ ապրելով, տարբեր պետութեանց հպատակելով, տարբեր օրինաց հնազանդելով, տարբեր եղան և նոցա շահերը, լեզուն և բարքերը:

Իւրաքանչիւր բաժնուած մասն Հայոց՝ կրեց ազդեցութիւնը զինքն նուաճող զօրութեան: Բնական օրէնք է որ հզօրը իւր լուծին հետ միատեղ ընդունիլ տայ և իւր սովորութիւնները, բարքերն ու լեզուն: 

Երբ ժողովուրդ մը իւր ընկերական վիճակը կը կորսնցնէ, երբ իւր կենսական հիւթը ոչ եւս իւր ծոցէն կը քաղէ և կը հնազանդի այն օտար ազդեցութեանց որոնց ներքեւ կը գտնուի, իւր սեփական կերպարանքն ու ձիրքերը կը կորսնցնէ, և եթէ կրօնական պարիսպն անզգալի է կը միանայ շատ անգամ այն տիրապետող զօրութեան ուր իւր իսկութիւնը կը ջնջուի: Այսու եղանակաւ զանազան հին ազգաց ծագման հետքը անյայտ ըլլալով շատ մը ծուռ ենթադրութեանց տեղի են տուած:

  Տաճկաբնակ Հայը դիւրակեցիկ կենաց վայելչութեանց՝ և մտաւորական թանձրամած խաւարին մէջ տակաւ առ տակաւ հայրենի յիշատակներն և աւանդութիւնները կորսնցուց. նախահարց կրօնքն և անունը պահեց միայն, իւր լեզուն իսկ վերածուեցաւ տաճկախառն հայերենի մը. դադրեցուց իւր յարաբերութիւնները օտարաբնակ ազգայիններուն հետ, օտարացաւ նոցա, զի մեռած էր իւր հոգւոյն մէջ ազգասիրութեան զգացումն՝ որն որ յաղթահարելով հեռաւորութեանց, արգելից և ժամանակին, հոգիները կը միացնէ և անխորտակելի շղթայիւք կը միացնէ զանոնք:

  Սակայն ժողովուրդները յաւիտենական կուրութեան չեն նախասահմանեալ. անյուսալի պատճառ մը շատ անգամ քունէն յարթնութիւն կը մղէ զանոնք:

Ժամանակին անբռնաբարելի ազդեցութիւնը փոփոխութիւններ պատճառեց ‘ի Տաճկաստան. բազմացաւ անդ Եւրոպական տարերքը, յարաբերութիւններ գոյացան, նոր կարծիքներ ծնան, նոր աշխարհը մը ձեւացաւ, նոր լոյս մը ծագեցաւ՝ որով Հայը իւր տգիտութիւնը ճանչցաւ, գիտութեան հարկն զգաց, և եղանակ մը փնտռեց իւր միտքը լուսաւորելու:

  Պօլսոյ մէջ գտնուած ուսումնական միջոցաց անբաւականութեան պատճառաւ, Հայ պատանեկութիւնը խուժեց 'ի Վենետիկ, Բատուա, Վիէննա, և Փարիզ ուր ազգային վարժարաններ հաստատեցին Մխիթարեանք: Հմուտ և ազգասէր կղեր մը ուսումնական սերունդներ պատրաստեց ու նոցա մատաղ հոգւոց մէջ ազգասիրութեան հուրը վառեց: Երանի՜ թէ յաջորդ Մխիթարեանք յաւատարիմ մնալով այդպիսիազնիւ օրինակի, կեդրոնը ըլլային ուր բոլոր ազգային իղձերը ձկտէին:

  Վերադարձաւ Հայ երիտասարդութիւնը 'ի Պօլիս, տարածեց այն առաջին կայծերը զորոնք յետագայ սերունդները հետզհետէ աճեցուցին: Ոգեւորեցաւ ազգասիրութիւնը, ցնցեց թմրած Հայերը, կեանքն եռաց նոցա երակաց մէջ, ու նոքա Հայութեան արշալոյսն ողջունեցին:

Ազգ որ նոր բարոյական կենաց կ’արթննայ նոր լեզուի մ'ալ կը կարօտի, որ համապատասխանէ իւր պիտոյից: Գրաբառը թէև կանոնաւոր և հարուստ լեզու մը, սակայն չէ այնչափ գործածական իբրև զաշխարհաբառ, և մանաւանդ թէ մեծ դժուարութիւններ կը յարուցանէ նա աշխարհիկ լեզուէն բոլորովին տարբերելովը, մինչև անիմանալի ըլլալու գրեթէ նոցա համար որոնք հայերենի մասնաւոր գիտութեան չեն զբաղած:

   Եւրոպական գրական լեզուները կը տարբերին գործածական լեզուէն բացատրութեանց բարձրութեամբն և բառերու ընտրութեամբը. իսկ լեզուին հիմունքը և ձեւերը նոյն են: 

    Յունարէնը բացառութիւն մ' է այս մասին, և շատ մը դժուարութեանց տեղի կուտայ. վասն զի այժմյան Յոյները աշխարհաբառ լեզունին հին գրական լեզուին վերածելու աշխատելով՝ յունարէնի գիտութեան ընթացքը 6 կամ 7 տարիներու մէջ կը լրանայ արդ դպրոցաց մէջ. սոսկալի՜ կորուստ ժամանակի:

    Բարեբաղդաբար մենք Եւրոպական ազգաց օրինակին կը հետեւինք աշխարհաբառ լեզուին կիրառութեամբը: Սակայն աշխարհաբառը կանոնի վրա հիմնուած չըլլալով անիշխանութեան մէջ կը ծփայ: Իրաւ է որ ամենայն լեզու սոյն անկարգ վիճակէն պէտք է որ անցնի, շատ մը փոփոխութիւններ կրէ մինչև որ հաստատուի և որոշ կերպարանք մը զգենու: Կը տեսնենք պատմութեան մէջ թէ ի՜նչպէս լեզուները կը ծնանին, կը թոթովեն, կը յառաջադիմեն, կը զառամին, կը հիւծին իբրև ազգերն որոնց կը վերաբերին և բաղդակից են, և ի՜նչպէս ‘ի նոցանէ կը սերին ուրիշ առոյգ լեզուներ որոնք զուգընթաց կ'երթան ժամանակին ոգւոյն հետ: Մեր գրաբառը նաև իւր բարձրագոյն կէտին հասնելէն վերջը հետզհետէ աղարտեցաւ, և այն մայր լեզուէն յառաջ եկաւ աշխարհաբառը, որնոր իւր շրջանը հազիւ թէ սկսած է և զորն պիտի շարունակէ զուգընթաց ազգային յառաջադիմութեան հետ, ըստ պահանջմանց բնական օրինաց. վասն զի ժողովրդոց ընթացքը նոյն հարկին առջեւ, և նոյն պայմաններու մէջ, գրեթէ նոյն եղանակաւ կը կատարուի. և իրօք եթէ ակնարկ մը նետելու ըլլանք ազգաց պատմութեանց վրայ, կը տեսնենք թէ ժողովրդոց գլխաւոր բարոյական գիծերը մեծ նմանութիւն մը կ'ընծայեն: Նոցա մանկութիւնը, երիտասարդութիւնը և զառամութիւնը՝ մի և նոյն ընկերական վիճակին մէջ, տեղի են տուած նոյն պիտոյից և նոյն ձեռնարկութեանց, նոյն կատարելութեանց և նոյն բարձրութեանց, նոյն թերութեանց և նոյն սխալմանց, նոյն անկման և կորստեան: Ձեւերը կը տարբերին անշուշտ ժամանակին ոգւոյն, ժողովրդոց բնութեանց և սովորութեանց համեմատ, սակայն սկզբունքը նոյն է:

Տարիներ յառաջ քանի մը ազգայիններ փորձեցին յողդողդ և անկանոն աշխարհաբառը նոր կանոններու վրայ հաստատել. շատ աշխատութիւններէ վերջը կանոնադրութիւն մը 'ի լոյս ընծայեցին ուղղախօսութիւն անուանեալ, և այն ընդունելութիւն չգտաւ: Արդի երիտասարդութենէն ոմանք կը ջանան ուղղախօսական դրութիւնը իւր աճիւններէն վերակենդանացնել. սակայն նոցա փորձերը մեծ յաջողութիւն չեն խոստանար նաև: Այսու հանդերձ կը հանդիպի երբեմն որ անօգուտ կարծուած սկզբունք մը յինքն այնպիսի կէտեր կը պարունակէ որ նոր տեսութեան մը շարժառիթ կ’ըլլայ, և թերեւս ուղղախօսական կանոններէն ոմանք մեր լեզուին որոշ ձեւակերպութեան ծառայեն յապագայս:

   Յետոյ Մեծն Պէշիկթաշլեան, որ իւր կարճատև կեանքն ազգային յառաջադիմութեան նուիրեց, աշխարհաբառին մասնաւոր կերպարանք մը տուաւ իւր ոճոյն զարմանալի գեղեցկութեամբն և թատերական երկասիրութեամբքը: Մերթ 'ի լուր իւր փանդռան մեր վաղեմի քաջերը իւրեանց պտտանքը թօթափելով՝ թատերաբեմէն կուգային ճառել անցեալ փառքը և տխուր արկածները հայրենեաց. մերթ իւր մելամաղձոտ քնարը կողբար կողկողագին 'ի վերայ շիրմաց իւր սիրելեաց. իւր մեղեդիք տխուր էր յայնժամ իբրեւ զկոծ մօր յուսահատ որ կ’ողբայ իւր մանկան թափուր որրանին վրայ: Եւ մերթ իւր տխրացեալ հոգին կ'երգէր անոյշ իբրև գարնանային սոխակը: Հայերը լսեցին սրտագին ձայնը Պէշիկթաշլեանի և սքանչացան. սպրդեցաւ նա իւրեանց հոգւոյն մէջ և տիրապետեց լիազօր: Ազգասիրութեան հուրը զօրաւոր շնչովն արծարծեց Պէշիկթաշլեան. Հայոց մէջ նոր յառաջադիմութեան շարժում մը պատճառեց. լռեցուց մախանքն ու ատելութիւնը, սրտերը միացուց և բերանները «Եղբայր եմք մեք» զուարթագին ձայնեցին: Այնպիսի հոգիներ կան, որոնք ծնած են սրտին լեզուն խօսելու համար. նոցա բառերն անմահ են, որովհետև սրտերուն մէջ քանդակեալ են, և Պէշիկթաշլեանը 'ի նոցանէ էր. իւր երգը ամեն մարդ երգեց, և իւր լեզուն ամեն մարդ սիրեց: 

 Հետզհետէ ուրիշ մատենագրական ընտիր տաղանդներ եւս աշխարհաբառին գեղեցկութեանը նպաստեցին. բայց ամեն ոք իւր անձնական ճաշակին հետեւելով լեզուին մեծածաւալ դաշտին մէջ չքնաղ մտաւորական ծաղիկներ սփռեց աստ և անդ, առանց փունջ մը կազմելու ներդաշնակութեամբ միաւորեալ:

  Բայց քանի որ աշխարհաբառը կանոնադրութիւն մը չունի՝ ոչ երբեք ողորկ սահուն և ներդաշնակ կերպարանք մը կրնայ ունենալ. այլ պիտի տեսնենք խառն 'ի խուռն գրաբառ դարձուածք մը ուղղախօսականին հետ, տաճկական մը ռուսականին հետ, գաղղիական մը աշխարհաբառեանին հետ, ճշգրիտ պատկեր լեզուաց Բաբիլոնի:

Երբ իւրաքանչիւր ոք ըստ քմաց ոճ մը կը ձեւացնէ և կուզէ զայն ընդհանրացնել, անհնարին է կանոնաւոր լեզու մը ունենալ: Լեզու մը ըստ հաճոյից իւրաքանչիւրին չի ձեւանար, այլ հմուտ կաճառի մը պաշտօնն է այդ: Արդարև կանոններու վրայ հիմնուած լեզու մը ներգործական ազդեցութիւնը կը կրէ ժամանակին յառաջադիմական ոգւոյն և մարդկային հանճարոյ: Բայց այն փոփոխութիւններն որոնք հիմնուած են բանական օրինաց վրայ՝ ընկերութեան մտաւորական և կամ բարոյական պիտոյից կը ծառայեն. մինչդեռ երբ թելադրեալ են 'ի հաճոյից մասանաւոր անհատից առանց բարոյական և կամ մտաւորական որոշ կեդրոնի մը ձկտելու՝ շփոթութեանց շարժառիթ կ'ըլլան ընդհանրապէս:

  Քանի որ լեզուն մատենագրական յառաջադիմութեան պայմաններէն մէկն է, և քանի որ մենք ընդհանուր աշխարհաբառ մը չունինք տակաւին ձեռն ‘ի գործ մխելու է ժամ յառաջ, և հմտալից ու հայագէտ անձինքներէ ակումբ մը ձեւացնելով, լեզուին դժուարին կնճիռը լուծելու է: Ուր որ հայ մատենագրութիւն մը կայ իւր ներկայացնողն ունենալու է այն ժողովին մէջ ուր լեզուին ապագան պիտի վճռուի: Ամեն զանազան հայ տարերք անդ դիմելով, իւրեանց գիտութեանց գանձերն 'ի հանդէս հանելով, զանոնք քննելով, բաղդատելով, զոմանս 'ի մի ձուլելով, գրաբառ լեզուին անսպառ գանձերուն մէջ ընտրութիւններ ընելով, զանոնք աշխարհաբառին սեփականացնելով, կրնան վերջապէս աշխարհաբառին հիմնական գիծերը որոշել և հետզհետէ կատարելագործել:

  Ուսումնական ակումբ մը իւր պաշտօնին շարունակութեամբը լեզուին ոգւոյն պահպանութեան կը ծառայէ, և այսու եղանակաւ օգտակար երկասիրութիւնքը կը քաջալերէ, զանօգուտսն կը դատապարտէ և մատենագրական ճաշակին ապականութիւնը կ'արգիլէ: Երկու կամ երեք տարի յառաջ ընկերութիւն մը կազմուեցաւ ընդ նախագահութեամբ Նար-պէյ Խորէն եպիսկոպոսի աշխարհաբառի բարեկարգութեան համար. ամենքը յուսալից սոյն ընկերութեան գեղեցիկ արգեանցը կ'ըսպասէին, երբ դժբաղդաբար այդ ակնկալութիւնները‘ ի դերև ելան, ժողովքը լուծուեցաւ առանց զաշխարհաբառը քայլ մը յառաջացնելու: Այդ անյաջող փորձը մղիչ մը ըլլայ թերեւս երկրորդ լեզուագիտական Հայ ակումբի կազմութեանը՝ որնոր իւր ձեռնարկութեան մէջ պնդելով և յարատեւելով իւր գործը յաջողութեամբպսակէ:

  Լեզուագիտական խնդիրները մեծ աշխատութեանց կը կարօտին, քանի որ ըստ ինքեան խնդրոյն պարունակած դժուարութիւններէն 'ի զատ բազմաթիւ խոչընդոտներ եւս կը ներկայանան՝ կարծեաց զանազանութիւններէ յառաջ եկած: Բայց եթէ ձեռնարկութեան մը կնճռոտկ էտերը 'ի նկատողութիւն առնուին լոկ, յայնժամ վհատութիւնը տիրելով ամենայն օգտաւէտ և մեծ արդեանց ծնունդը կը խափանէ, մինչդեռանյողդողդ և զօրաւոր կամքին առջև ամեն արգելք հետզհետէ ուժաթափ կ’իյնայ, կ'անհետանայ, և յաղթահարող սկզբունքը բարձրավիզ կըկանգնի:

  Հայերը քիչ տարիներէ 'ի վեր է միայն որ մտաւորական աշխարհին մէջ մտան, բնականապէս ամայի և անկարգ աշխարհ մ’ է այդ, զոր իւրեանց բնական լուսովը պիտի լուսաւորեն, մտաւորական աշխատութեամբ պիտի բեղմնաւորեն, և կանոններու գործադրութեամբ պիտի զօրացնեն: Բոլոր այս պայմաններն անտարակոյս մէկէն չեն գործադրուիր, քանի որ հին նախապաշարումները, հին գաղափարները, հին սովորութիւնները, հին շահերը արգելք կը կանգնին յառաջադիմական սկզբանց. նոցա դէմ պատերազմելով զանոնք տապալելու է, և յայնժամ անցեալին աճիւններէն կը ծլի լուսաւորութեան յաղթահարող ոգին:

  Բնական և մարդկային օրինաց սկզբունքը շարժում դէպ ընդ յառաջ և կարգադրութիւն է: Ժամանակը գանձ մ' է, որուն իւրաքանչիւր մասունքն յառաջադիմութեան հիւլէներ կը պարունակէ, և զորոնք ժողովրդոց առջև կը սփռէ իւր արագընթաց շրջանին մէջ: Այն ժողովուրդը որ գիտէ օգուտ քաղել ժամանակէն առանց դանդաղութեան և երկարաձգութեան մէջ թանկագին վայրկեաններ կորսնցնելու, անշուշտնա պայծառ ապագայի մը կոչուած է. զի ժամանակին տեղացուցած բարիքը միօրինակ չեն միշտ, և նոցա մէկուն կորուստը անդարմանելի է շատ անգամ, զի ընդհատումը կրնայ ըլլալ յառաջադիմական աստիճաններու, որով կը դատապարտուի ժողովուրդ մը յետադէմ կէտի մը վրայ մնալու, և ուսկից 'ի զուր կը տքնի իւր թռիչն առնուլ դէպ 'ի բարձրագոյն աշխարհ մը: Ուստի յապաղումը կորուստ մ’ է, քանի որ զրկուիլ է այն բարիքներէ որոնք օգտակար շարժման մը արդիւնքն են: Արդիւնք մը նոր տեսութեան կեդրոն մը կրնայ ըլլալ, և բեղմնաւորելով ուրիշ սկզբունք մը պատճառել, և յաջորդութեամբ բնական շարունակութիւնը ըլլալ յառաջադիմական օրինաց:

  Անկարգութիւնը բնական օրէնք չէ քանի որ կը տեսնենք տիեզերաց մէջ թէ ամենայն ֆիզիքական և բարոյական պատճառ կանոնի մը կը հպատակի. ուստի ինչ որ անիշխանութեան մէջ է իւր հաւասարակշռութիւնը կը գտնայ միայն օրինաւոր կարգադրութեան մէջ, և յայնժամ կը զարգանայ ու կ'արդիւնաւորի: Քանի որ աշխարհաբառը անկարգ վիճակի մէջ է՝ ‘ի նմանէ յառաջադիմութեան արդիւնքներ չենկրնար բղխիլ բնականապէս:

Ուստի համառօտիւ խօսքերս ամփոփեմ. նախ աշխարհաբառի ձեւակերպութիւնը իբրև մեր գլխաւոր պէտքերէն մէկն համարելու է, քանի որ առանց կանոնադրութեան մը ողորկ և միակերպ ոճ մը չենք կրնար ունենալ և հետեւապէս վայելուչ մատենագրութիւն մը՝ այն կենսական հիւթը որով ժողովուրդ մը կը սնանի, կը զարգանայ, և մեծ կը հանդիսանայ: Կը գտնուին այնպիսիներ որոնք լեզուն իբրև երկրորդական խնդիր կը նկատեն, առարկելով թէ լեզուն ձեւ մ' է միայն իմաստը բացատրելու. բայց նոյն իսկ յօգուտ իմաստին ձեւը ազնուացնելու է, որպէս զի անոր ամենայն կատարելութիւնները երեւան ելլան: Յետոյ կաճառի մը միջոցաւ լեզուին հիմունքը հաստատելու է, և ոչ թէ մասնաւոր անձանց կանոնադրութեամբը, որ ուրիշ նպատակի չի ծառայէր եթէ ոչ շփոթութիւնը աւելցնելու: Վերջապէս որչափ այդ ձեռնարկութիւնը ետ մնայ ճաշակը կ’ապականի, լեզուին մէջ անիշխանութիւնը կը զօրանայ, և վնասակարը կ'արմատանայ: Ինչո՞ւ ուրեմն այդ վնասակար յապաղումը երբ ամեն վայրկեան թանկագին է, երբ նոյն կէտին վրայ կենալը յետս ընկրկիլ է, երբ արհամարհելու չէ նոյն իսկ խոնարհ աստիճան մը յառաջադիմութեան որ բարձրագունի մը կրնայ առաջնորդել, և յաջորդութեամբ հասցնել այն պայծառ և լուսաւոր կէտին՝ որուն համար նախասահմանած է Աստուած ամենայն ժողովուրդ որ եռանդագին վասն իւր բարգաւաճման կ'աշխատի:

  Իցի՜ւ թէ ազգային խանդն մղէր վաղ ընդ փոյթ մեր այժմեան ազգասէր և անձնուէր սերունդը լեզուին անհարթ դաշտին մէջ, և հայկաբանից ուսումնական ակումբը տար անոր ողորկ և կանոնաւոր կերպարանք մը սփիռ հայկական ներդաշնակ ծաղիկներով:

  Լաւ գիտեմ թէ զօրաւոր լեզուներ խօսած են արդէն ‘ի մասին աշխարհաբառի և թէ այժմեան գրգիռս ոչ այլ ինչ է եթէ ոչ նոցա տկար արձագանքը: Սակայն մեծատարած Ովկիանը չ'արհամարհէր ջուրի կաթիլը որ իւր անսահմանութեան մէջ կ'իյնայ դողալով և յաւէտ կը կորսուի. կաթիլն այն՝ Ովկիանը չ’ուռճացնէր, բայց անոր անթիւ հիւլէներուն ուրիշ մը եւս կ'աւելցնէ: Հոգւոյս մրմունջին ունկնդիր կ'ըլլամ, երբ կը նշանակէ ինձ կէտ մը որ օգտակար կը թուի Ազգիս: Ներուի ձայնիս տկարութեան, զի չէ տրուած ‘ի պարգև ամենուն զօրաւոր լեզու մը ունենալ, և ներողամտութեամբ դատուի հրաւէրս աշխարհաբառի կանոնադրութեան ձեռնարկելու:

----------------------

Հրապարակվում է` «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագրի «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը» նախագծի` «Սրբուհի Տյուսաբ. հայ առաջին վիպասանուհին» հոդվածի շրջանակներում («Նիդ.օրագիր»` Friday, 17 June 2022 և «Օրեր»`19.06.2022)

Նյութը մեզ է տրամադրել հիշյալ նախագծի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու` Նաիրա Համբարձումյանը: Համացանցում հրապարակվում է  առաջին անգամ:Տեքստի հավաքման աշխատանքը կատարել է Սիրանուշ Փարսադանյանը:

Wednesday, 29 June 2022

Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը

Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր Միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը

  Հունիսի 20-ին թվագրված մի նամակով՝ հասցեագրված Նիդերլանդների ու Բելգիայի այցելու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին, տեղյակ է պահվում, որ հունիսի 16-ին Վեհափառ հայրապետն ու կարգապահական հանձնախումբը փոխանցում են, որ քահանա Տեր Արմենը ծառայության վերաբերյալ հանդես գա զղջումնագրով և երկրորդ դեպքում Տեր Արմենին հորդորվում է դադարեցնել  հրապարակային գործունեությունը` իմա դադարեցնել քարոզչությունը սոցիալական ցանցերում:

Տեր Արմենն ավելի շատ տարակուսած է սոցիալական ցանցերում իր քարոզչությանը արգելելուն, երբ արդեն բավականին մեծ լսարան ունի ու հավատացյալներն ամեն օր սպասում են նրա քարոզին: Նրա  ֆեյսբուքյան «Հանապազօրեայ հաց» խորագրով էջն ունի 22 հազարից ավելի բաժանորդ, նմանապես յութուբյան ու ինստագրամյան էջերը:

Անգամ «Կլոր սեղանի» հյուրերից է եղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ աքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, ով պատասխանել է հավատացյալների շատ ու շատ հարցերին:

Այդ իսկ պատճառով, քանի որ հարցը վերաբերվում էր «Հանապազօրեայ հաց» ու  հրապարակային մյուս հաղորդաշարերին՝ Տ. Արմենը որոշեց նամակը կարդալ և քննարկել հավատացյալների իր լսարանի հետ` ուղիղ եթերով, լսել ունկնդիրների կարծիքն ու  դիտողությունը ու ամփոփ առաջարկություններն ուղարկել  վերադաս հոգևոր հայրերին:

Տեր Արմենը այդպես էլ վարվեց, բոլոր առաջարկություներն ու ուղիղ հեռարձակման մոտ 2,5 ժամից անցնող հղումն ուղարկեց Հռոմ՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին, որն էլ իր հերթին պետք է տեղյակ պահեր Սուրբ Էջմիածնի համապատասխան ատյաններին: Պատասխանը ստացվեց բառացի մի քանի ժամ հետո: Թե ինչպես է ստացվել, որ Էջմիածնում այդքան երկար տեսահոլովակը՝ այդքան կարճ ժամանակում հասցնել քննարկել, կարդալ մեկնաբանությունները, լսել հնչեցված կարծիքները ու եզրահանգման գալ` այդպես էլ Տեր Արմենը չի կարողանում ըմբռնել: Կայծակնային արագությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին ուղարկած ու  այնտեղից  էլ Տեր Արմենին փոխանցված նամակն ավելի քան խիստ էր: Այս անգամ մինչև երեքշաբթի (երեկ) Տեր Արմենը պետք է հստակ արտահայտեր իր վերաբերմունքը վերոնշյալ հարցերին: Քահանան գտնում է, որ սոցիալական ցանցերով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ պետք է Աստծո խոսքը քարոզվի ու նա դա հստակ անելու է մինչև  վերջ: Որտե՞ղ է խնդիրը: 

Ինչո՞ւ է այսպէս...

Մանրամասները տեսանյութում



Նամակի տեքստերը .