Հայազգի Սուրբ Սերվատիոսին նվիրված յոթ տարին մեկ անցկացվող տպավորիչ ուխտագնացություն Մաստրիխտում
![]() |
Մաստրիխտի տարեգրքի հատուկ էջեր |
![]() |
Սերվատիոսի դամբարանը |
![]() |
Մաստրիխտի տարեգրքի հատուկ էջեր |
![]() |
Սերվատիոսի դամբարանը |
13մայիսի
Մեծ սպասումներով ու երաժշտական ոգևորությամբ Եվրոպան պատրաստվում է Եվրատեսիլ 2025-ին։ Մրցույթն այս տարի նույնպես խոստանում է երաժշտական նոր հայտնություններ, հուզիչ կատարումներ և մշակույթների բազմազան շփում։
Նիդերլանդների ներկայացուցիչը՝ Կլոդը «C’est La Vie» երգով
Նիդերլանդների Թագավորությունը, լինելով Եվրատեսիլի հիմնադիրներից մեկը, այս տարի բեմ կբարձրացնի Կլոդին՝ «C’est La Vie» ֆրանսերեն կատարումով։ Երգը միավորում է նրբաճաշակ փոփ երաժշտություն, շանսոնի տրամադրություն և հուզիչ անձնական պատմություն։ Կլոդը հայտնի է իր մինիմալիստական ոճով ու անկեղծ մեկնաբանություններով, իսկ նրա մասնակցությունը Եվրատեսիլին նշանավորում է մի նոր ստեղծագործական փուլի սկիզբ։
Նիդերլանդները մրցույթում հաղթել է հինգ անգամ՝ վերջին անգամ՝ 2019 թվականին, Դանկան Լոուրենսի “Arcade” հիթով, որը տարածվեց համաշխարհային մակարդակով՝ գերելով միլիոնավոր լսարաններ։
Հայաստանի ներկայացուցիչը՝ Պարգը «SURVIVOR» երգով ։
Հայաստանն այս տարի ներկայացված է նոր սերնդի տաղանդավոր արտիստով՝ Պարգով, ով կներկայանա «Survivor» խորաշարժ և հուզական երգով։ Երգը պատմում է մթության և լույսի պայքարի մասին՝ խորհրդանշելով անցած ցավերի հաղթահարում և հույսի վերածնունդ։ Սիմֆոնիկ փոփ և էլեկտրոնիկա ոճերի համադրությունը Պարգի հզոր ձայնային մատուցման հետ միասին ստեղծում է ժամանակակից, բայց նաև զգայական կատարում։
Պարգը երաժշտական շրջապտույտում նոր անուն չէ․ նա հայտնի է իր բազմաշերտ երաժշտական նախագծերով և էմոցիոնալ կատարումներով։ «Survivor»-ը նրա առաջին միջազգային ելույթն է,։
Միջազգային բարեմաղթանքներ և համագործակցության ոգի
Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը իր կայքում հրապարակած ուղերձում մաղթել է հաջողություն երկու երկրների ներկայացուցիչներին՝ նշելով․
«Եվրատեսիլը մեր մայրցամաքի մշակութային բազմազանության տոնն է։ Հպարտ ենք, որ Նիդերլանդներն ու Հայաստանը այս տարի ներկայացված են արժանի արտիստներով։ Թող այս մրցույթը դառնա համերաշխության և ստեղծարարության հարթակ։ Իսկ թե ով կհաղթի՝ ինչպես ասում է Կլոդը՝ C’est La Vie»։
Եվրատեսիլը վաղուց դադարել է լինել պարզապես երաժշտական մրցույթ։ Այն դարձել է մի հարթակ, որտեղ ազգերը պատմում են իրենց պատմությունները՝ երգի լեզվով։ Պարգի և Կլոդի կատարումները յուրովի ներկայացնում են իրենց երկրի մշակութային գույները։
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչն այսօր է, երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին։
Մրցույթը տեղի կունենա Բազելի St. Jakobshalle արենայում, որը կարող է տեղավորել շուրջ 12,000 հանդիսատես։
15 մայիս
Պարգը հիանալի ելույթ ունեցավ: Սպասենք կիսաեզրափակիչի արդյունքներին
17մայիսի
Եվրատեսիլ 2025 հաղթեց Ավստրիան։
Նիդերլանդները 12֊րդ էր։
֊֊֊֊֊֊֊֊
Հայաստանի ներկայացուցիչ Պարգը (Պարգև Վարդանյան) ավարտեց իր ելույթը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ մայիսի 17-ին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Նա հանդես եկավ «Survivor» երգով՝ համադրելով էլեկտրոնային փոփ երաժշտությունը և հզոր բեմադրությունը։
Հայաստանն ունեցավ 20֊րդ արդյունքը, որը կարելի է լավ գնահատել։
Պարգը իր ելույթում ներկայացավ առանց վերնաշապիկի, ցուցադրելով իր դաջվածքները, և օգտագործեց կրակե էֆեկտներ, ինչը ստեղծեց զգացմունքային և հիշվող մթնոլորտ։ Նրա բեմադրությունը համեմատվել է Imagine Dragons խմբի ոճի հետ՝ շնորհիվ նրա էներգետիկ կատարողականի և հուզական արտահայտչականության ։
«Survivor» երգը, որի հեղինակներից է նաև ինքը՝ Պարգը, հանդիսանում է ինքնահաստատման և դիմադրության մասին հզոր ուղերձ։ Երգի խոսքերը՝ «I'm a survivor, stay-aliver, do or die, in my prime, I'm a fighter», ընդգծում են պայքարի և ուժի թեմաները։ Բեմում նա նաև ներառել է հայերեն տողեր՝ ընդգծելով իր ազգային ինքնությունը և ստեղծելով ավելի խորը կապ հանդիսատեսի հետ։
Պարգը ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ «Դեպի Եվրատեսիլ 2025» ազգային մրցույթի արդյունքում, որը տեղի է ունեցել փետրվարի 16-ին։ Նա հաղթել է ինչպես միջազգային և ազգային ժյուրիների, այնպես էլ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ։
Նրա եզրափակիչ ելույթը մեծ արձագանք է գտել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մեդիայի կողմից՝ արժանանալով բարձր գնահատականների իր արտիստիզմի և բեմադրության համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին Հայաստանի օգտին։
ՄԻՋԱԴԵՊ
18.05.2025/Hay Azian /Նիդ.օրագիր
Եվրատեսիլ 2025. երբ հումորը հատում է դիվանագիտության սահմանը
Եվրատեսիլը վաղուց դադարել է լինել զուտ երաժշտական մրցույթ։ Այն վերածվել է մեծածավալ մշակութային-քաղաքական մի երևույթի, որտեղ երգը միայն մեկնարկ է՝ իսկական պատմության սկիզբը։ Եվ այս տարվա՝ 2025 թվականի մրցույթը դարձյալ ապացուցեց այդ իրողությունը՝ ի ցույց դնելով, թե որքան աննշան է սահմանը ստեղծագործական սատիրայի և քաղաքական զգայունության միջև։
Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Survivor» խորագրված հուզիչ ու բեմականորեն վարպետությամբ ներկայացված կատարումով, իրոք ուշադրություն գրավեց` թե՛ երաժշտությամբ, թե՛ հուզական բովանդակությամբ։ Սակայն նրա ելույթից հետո, Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում, Իսրայելի հանրային հեռարձակող «Kan 11»-ի մեկնաբանի արտահայտությունն առաջացրեց լայն քննարկումներ։ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»՝ հնչեց տաղավարից անմիջապես Պարգի ելույթից հետո։
Հնչած արտահայտությունը՝ թեև ձևակերպված հումորային ոճով, ընկալվեց որպես անտեղի և անշրջահայաց մեկնաբանություն՝ իր մեջ պարունակելով թե՛ տարածքային, թե՛ ազգային զգայուն շերտեր։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում պահանջեց իսրայելական կողմից, ինչին ի պատասխան՝ Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը ներկայացրեց հրապարակային ներողություն՝ շեշտելով, որ մեկնաբանությունը երբեք չի ուղղվել երկրի կամ ժողովրդի դեմ։
Հասկանալի է`սատիրան և հումորը մշտապես եղել են Եվրատեսիլի ուղեկիցները։ Այս փառ'ատոնը շատ լուրջ պետք չէ ընդունել: Շատ երկրներ հենց այդ լեզվով մոտենում են՝ դարձնելով դիտումը զվարճալի և անմիջական։ Սակայն, երբ հումորը առնչվում է պատմականորեն բարդ և քաղաքականապես սուր թեմաների, այն կարող է դառնալ վիրավորական։
Երուսաղեմի անվան հիշատակումն այս դեպքում դուրս եկավ կոլորիտային սատիրայի շրջանակից՝ փոխանցելով ենթատեքստ, որը հայ լսարանի կողմից ընկալվեց որպես վիրավորական կամ, առնվազն, անհամատեղելի բեմի համընդհանուր արժեհամակարգի հետ։
Պարգի «Survivor» երգը պատմություն է դիմակայության, ինքնության և վերապրելու ուժի մասին։ Նրա բեմականությունը՝ մինիմալիստական, բայց ազդեցիկ, փոխանցում է այն ներքին պայքարը, որը գերազանցում է մրցույթի սահմանները։ Այդ իսկ պատճառով էլ մեկնաբանի այդ արտահայտությունը տեղին ու համապատասխան չէր, ավելին` անարդար էր։
Պարգը հանդիսանում է նոր սերնդի արվեստագետ, որի ներկայությունը միջազգային բեմում նոր մշակութային երևույթ է, անձնական ուժի վերափոխում՝ երաժշտության լեզվով։
Այս միջադեպը վերհանեց մեկ կարևոր փաստ՝ Եվրատեսիլը վաղուց դարձել է ոչ միայն երգի, այլև լեզվի, պատմության, ինքնության ներկայացման հարթակ։ Այն պահանջում է հաղորդակցման առավել զգայուն ու պատասխանատու մոտեցում, որովհետև այնտեղ հնչող ամեն մի արտահայտություն կարող է ընդլայնվել՝ դառնալով հանրային ընկալման և պետական հարաբերությունների մի մասնիկ։
Այնուհանդերձ իսրայելական կողմի արագ արձագանքը, ներողությունը և հետագա պարզաբանումները կարելի է դիտարկել որպես օրինակելի քայլ՝ մշակութային երկխոսությունը վերականգնելու ճանապարհին։
Ասենք մի բան. Եվրատեսիլն ապրում է ոչ միայն երաժշտությամբ, այլ նաև պատմություններով։ Իսկ պատմությունները հաճախ ավելի բարձր են հնչում, քան բեմից հնչած նոտաները։