The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 27 June 2025

Որտեղ է Աջապահյանը և ինչ է սպառնում իրեն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ նրան պաշտպանում են հոգևորականներ և հավատացյալներ՝ թույլ չտալու իրավապահներին նրան ձերբակալել։ ԱԱԾ-ն մեղադրում է նրան իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար՝ օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները և տեղեկատվական տեխնոլոգիաները (ՀՀ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչը նախատեսում է մինչև տասը տարի ազատազրկում։

ԱԱԾ-ն հայտարարում է, որ Աջապահյանը թաքնվում է և չի ներկայանում իրավապահներին, իսկ այսօր Մայր Աթոռում տեղի ունեցած գործողությունները խոչընդոտելու համար ևս քրեական գործ է հարուցված մասնակիցների նկատմամբ։ Սրբազանի փաստաբանները հայտարարում են, որ նրան մինչ օրս ոչ ծանուցագիր, ոչ հարցաքննության հրավեր չի ներկայացվել, և իրավապահներն այսօր եկել են առանց որևէ նախազգուշացման։

Կարճ ելույթով հանդես է եկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ տեղեկացնելով, որ կվերադառնան Վեհարան, կհրավիրեն ժողով և կքննարկեն իրավիճակը, իսկ սրբազանի կողքին կլինի իր փաստաբանը։ Իրավիճակը շարունակվում է մնալ լարված, սակայն հետագա լարումը կանխելու նպատակով իրավապահները ժամանակավորապես հեռացել են Մայր Աթոռի տարածքից՝ Աջապահյանին հորդորելով ներկայանալ իրենց։

Ն.Օ` Ըստ հայկական մամուլի այս պահի լուրերի։

27.06.2025

No comments:

Post a Comment