The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 5 June 2025

Նիդ.Օրագրի շրջող օբեկտիվը Ամիենում (Amiens)

Ֆոտոռեպորտաժ


#Amiens   Ամիեն. Ֆրանսիայի հուսիսային գոհարը

Ֆրանսիայի հյուսիսում, Սոմ գետի ափին ձգվող Ամիեն քաղաքը տարիներ շարունակ մնացել է զբոսաշրջիկների ուշադրությունից մի փոքր դուրս, սակայն վերջին շրջանում այն վերագտնում է իր փայլը։

Ամիենը առաջին հերթին հայտնի է իր վեհաշուք Նոտր Դամ տաճարով, որը համարվում է Ֆրանսիայի ամենամեծ գոթական տաճարը։ Տաճարի չափերը, մանրակերտ քանդակներն ու գունավոր ապակիները հրաշալիորեն արտացոլում են 13-րդ դարի ճարտարապետական և կրոնական հավատամքները։ Այն 1991 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ։

Ամիենում ապրել է աշխարհահռչակ ֆանտաստ գրող Ժյուլ Վեռնը, որի տունը վերածվել է թանգարանի։



























Եթե այցելել եք Ամիեն մի մոռացեք այցելել հայկական խանութ

Saveurs d’Armenie հայկական խանութ Ֆրանսիայի Ամիեն #Amiens քաղաքում։ Հայկական ու այլ երկրների լայն տեսականին, բավականին լավ սպասարկում։
219 Avenue Louis Blanc 80000 Amiens

No comments:

Post a Comment