The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 8 June 2025

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ /CFTJ-Ի/ 4-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ, հատուկ ՆիդՕրագրի համար՝ Երևանից

Մայիսի 29 ին իր հրապարակումների շարքում կենտրոնը հատուկ նշում է կատարել հետևյալի մասին․  

«Ադրբեջանական զորամիավորումները անօրինական գրավել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Այդ դիրքերից նրանք ուղիղ գծով կրակի տակ են պահում գյուղերը՝ թիրախավորելով ինֆրակառույցները ՝ այսպիսով վտանգ ներկայացնելով խաղաղ բնակչության համար։ Բնակիչները նկարագրում են,որ գիշերային կրակահերթերը չեն դադարում, ապրում են մշտական վախի պայմաններում, ունեն կենսականորեն անհրաժեշտ արոտավայրերի մեծ կորուստներ՝ առանց որոնց խաթարված է բնականոն կյանքը։ Երեխաները դպրոց են հաճախում մշտական հոգեբանական սթրեսի պայմաններում, ընտանիքները ստիպված են լքել իրենց տները։ Այս իրավիճակը հիշեցնում է 2023 թվի Ադրբեջանի ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների ժամանակ։ Կայուն բռնությունները, ինչպես Լեռնային Ղարաբաղում, ուղղված են Հայաստանի բնակչության կյանքը անկայուն դարձնելու պայմանների ստեղծմանը»։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ /CENTER FOR TRUTH AND JUSTICE/ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ


 1-ԻՆ ՕՐՎԱ ԹԵՄԱՆ ԷՐ՝ «Հանցագործություն ընդդեմ խաղաղության. անդրադառնալ ագրեսիայի հանցագործությանը փոփոխվող աշխարհում»:Համաժողովի բացումը տեղի ունեցավ Երևանի պատմական Մատենադարանում՝  համախմբելով իրավաբան գիտնականներին, գործող մասնագետներին և փաստաբաններին՝ նպատակ հետապնդելով խորանալու ագրեսիայի հանցագործության բարդությունների մեջ:

Օրվա նիստերի ընթացքում ուշադրության կենտրոնում էր այս հանցագործության զարգացման ողջ ընթացքը՝ սկսծ Նյուրնբերգի դատավարությունից մինչև Կամպալայի ուղղումների ընդունումը՝ քննելով համընդհանուր ընդունման և կիրառման հասնելու մարտահրավերները: Քննարկումների ուշադրության կենտրոնում էին նաև ագրեսիվ պատերազմների իրավական և ռազմավարական չափերը, ուսումնասիրության արժանացան նաև jus ad bellum-ի / խնդրի բարձրաձայնման/ սկզբունքները և պետությունների կողմից ուժի կիրառման հիմնավորումները:

Բանախոսներն ընդգծեցին միջազգային իրավական մեխանիզմների ուժեղացման հրատապ անհրաժեշտությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում մեր անընդհատ փոփոխվող գլոբալ լանդշաֆտում ագրեսիա իրականացնող գործողությունները կանխելու ուղղությամբ:

CFTJ-Ի 4-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ 2ՐԴ ՕՐԸ

Բանախոսների ուշադրությունը ուղղված էր լեզվին, լեզվահամակարգերին և խոսքային ձևակերպումներին, որոնք հսկայական դեր են խաղում ագրեսիայի դրսևորումները հնարավոր դարձնելու գործում:

Ագրեսիայի լեզվին նվիրված պանելային քննարկումն ուղղված էր նրան, թե ինչպես են բևեռացումը, ապատեղեկատվությունը և ատելության խոսքը հիմք դնում բռնությանը և օգնում արդարացնել պատերազմները ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի համար: Փորձագետները պարզեցին, թե ինչպես է, հաճախ ղեկավարության ամենաբարձր մակարդակներում քարոզվող այս հռետորաբանությունը, ունակ ապամարդկայնացնել ամբողջ բնակչությանը և օրինականացնել հանցավոր գործողությունները: Նրանք նաև անդրադարձան իրավական գործողությունների միջոցով ատելության խոսքին հակազդելու ուղիներին:

Մեկ այլ պանելային քննարկում կենտրոնացավ ագրեսիվ պատերազմը պահպանող շրջանակների հաննգամանալից ուսումնասիրության վրա՝ առաջարկելով իրավական, ռազմավարական և բնապահպանական մեխանիզմների վերլուծություն, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ պաշտոնական, որոնք թույլ են տալիս նման բռնությունը կազմակերպել անպատիժ:

Օրվա վերջում սթափ քննարկման արժանացավ Բաքվում հայ քաղբանտարկյալների և գերիների դեմ իրականացվող կեղծ դատավարությունների խնդիրը։ Քննության մասնակիցներն անդրադարձան ոչ միայն իրավական խախտումներին, այլ նաև այս բեմականացված դատավարությունների հոգեբանական և քաղաքական ազդեցությանը՝ դրանք կապելով չարաշահումների ավելի լայն օրինաչափությունների հետ, որոնք հաճախ հետևում են ագրեսիվ պատերազմներին:

Շեշտադրվեց այն հանգամանքը, որ ագրեսիան մարտի դաշտում չի սկսվում. այն սկսվում է ատելության խոսքի շարադրմամբ: Եզրահանգումումը մեկն էր՝ դիմակայել նմանօրինակ խոսքային դրսևորումներին ապացույցների, իրավական գործողությունների և պատասխանատվություն պահանջելու հանձնառության միջոցով:

Երկօրյա աշխատանքային քննարկումները ցույց տվեցին, թե ինչպիսի հսկայական ջանքեր են պահանջվում առաջացած մարտահրավերներին դիմակայելու և խնդիրները դրական լուծման տանելու համար։

No comments:

Post a Comment