The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 3 June 2025

Ara․ հայկական արմատներով երգահանը` Տիլբուրգից

 

Տիլբուրգում բնակվող հայազգի երգիչ-երգահան Ara-ն ներկայացնում է իր նոր EP-ն՝ "Where The Lilies Bloom in Ruin"՝ խորապես անձնական, պատմություններով հագեցած երաժշտական ճանապարհորդություն, որը վեր է  մշակույթների սահմաններից։ Համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին, հինգշաբթի օրը, Schouwburg Concertzaal Tilburg-ի Studio դահլիճում՝ ժամը 20:30-ին։

Ara-ի երաժշտությունը եզակի է՝ այն միավորում է արևմտյան փոփ և ֆոլկ տարրերը արևելյան՝ մասնավորապես հայկական երաժշտական մշակույթի հետ։ Նրա ձայնը՝ ջերմ և ներթափանցող, ուղեկցվում է երազկոտ fingerstyle բալլադներով և խորը մշակութային հյուսվածքով հմայիչ մեղեդիներով։

Նրա դեբյուտային սինգլը՝ Meadows, հմայեց լսողին իր նուրբ հնչեղությամբ, իսկ հաջորդ աշխատանքը՝ Ruins, ներկայացավ որպես տխուր, բայց հուսադրող երգ՝ նվիրված անցյալին։ Նոր EP-ն, որը համերգին կհնչի ամբողջությամբ, պատմում է այն գյուղի մասին, որտեղ Ara-ն կարող էր մեծանալ, եթե ծնողները պատերազմի պատճառով չարտագաղթեին Հայաստանից։  Երգերը գրվել են հենց այդ վայրերում՝ ընտանիքի հին տան մերձակա մարգագետիններում, որտեղ արվեստագետը գտել է հանգստություն և ներշնչում։

Ara-ն սկսեց իր ուղին որպես փողոցային երաժիշտ, սակայն այժմ արդեն ելույթ է ունենում հայտնի բեմերում՝ ի թիվս որոնց նաև իր վերջին շրջագայությունը Նիդերլանդներում՝ որպես Racoon խմբի համերգային հյուր։

«Իմ երաժշտությունը կամուրջ է անցյալի և ներկայի, արևելքի և արևմուտքի միջև», – ասում է Ara-ն։ Նրա երաժշտությունը խոսում է արմատների, հիշողության, կորուստի և հույսի մասին։ Այն դարձել է իր ընտանիքի պատմության  հնչյունային ժառանգությունը։

 Դա լինելու է ոչ միայն երաժշտական երեկո , այլ  մշակութային ու անձնական պատմություն՝ արտահայտված մեղեդու և հույզերի լեզվով։

No comments:

Post a Comment