The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 8 June 2025

Հայկական մշակույթը Բրյուսելում․ Իքսելի սրտում կայացավ առաջին հայկական տոնավաճառը

Հունիսի 1-ին Բելգիայի մայրաքաղաքում՝ Բրյուսելի Իքսել շրջանում, առաջին անգամ տեղի ունեցավ հայկական տոնավաճառ։ Այս բացառիկ միջոցառումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության և Իքսելի քաղաքապետարանի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով ներկայացնել հայկական մշակույթն ու ժառանգությունը եվրոպական հանրությանը։

Բրյուգմանի հրապարակը վերածվել էր հայկական օջախի․ ներկաները հնարավորություն ունեցան վայելելու հայկական խոհանոցի հոտավետ ուտեստները, ինչպես նաև մասնակիցների ներկայացրած բազմազան արտադրանքը։ Տոնավաճառում բացված 15 տաղավարները ներկայացնում էին Հայաստանի և Սփյուռքի մշակույթն ու արվեստը՝ ընդգծելով հայ վարպետների և ձեռնարկությունների ստեղծարարությունը։

Միջոցառման բացման խոսքում Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Իքսելի քաղաքապետ Ղոման Դը Ղոզմին, Հայ-բելգիական առևտրային պալատին, Բելգահայ ռադիոկայանին և բոլոր մասնակիցներին՝ ջերմ համագործակցության և նվիրվածության համար։ Դեսպանը նշեց, որ Իքսել շրջանը պատահականորեն չէր ընտրվել միջոցառման անցկացման վայր․ այստեղ է գտնվում հայկական եկեղեցին, Ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողը և Բելգիայում ՀՀ դեսպանության առաջին շենքը։

Բալայանն ընդգծեց, որ այս տոնավաճառը բացառիկ է ոչ միայն կազմակերպական հարթակում, այլև իր ընդգրկվածության մակարդակով, և նշեց, որ նախատեսվում է դարձնել այն ամենամյա՝ շարունակելով ամրապնդել հայ-բելգիական բարեկամությունը և հայկական մշակույթի ճանաչումը Եվրոպայում։

Տոնավաճառը մեծ հետաքրքրություն էր առաջացրել․ այն այցելեցին բազմաթիվ դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ կառույցների ներկայացուցիչներ, Բելգիայի խորհրդարանի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ և հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչներ։

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային հագեցած ծրագրով․ հայկական երաժշտությամբ և «Նեմրութ» ավանդական երգի և պարի խմբի ներկայացումներով, որոնք բարձր տրամադրություն պարգևեցին բոլորին՝ դարձնելով օրը իսկապես անմոռանալի։













On June 1, the first Armenian fair was held in Belgium with the joint efforts of the Embassy of the Republic of Armenia and the Municipality of the Ixelles District of Brussels.
Brugmann Square was filled with the aroma of Armenian cuisine, as well as traditional dances and music. The 15 pavilions that opened represented the culture and art of Armenia and the Diaspora, Armenian cuisine, and a wide range of Armenian products.
Ambassador Balayan delivered the opening speech at the event, expressing gratitude to the Mayor of Ixelles, Romain De Reusme, the Belgian-Armenian Chamber of Commerce, BelgiaHay Radio, and all participants for their support, collaboration, and dedication.
The Ambassador noted that the choice of location for the event was not accidental: Ixelles is home to the Armenian church, the memorial dedicated to the victims of the Genocide, as well as the first building of the Embassy of Armenia in Belgium. The Ambassador added that the event is exceptional both in terms of organization and the level of engagement, and announced that the fair is intended to become an annual event.
The Armenian fair was visited by numerous ambassadors, members of the diplomatic corps, representatives of the European Parliament, the European Commission, and other EU institutions, Belgian parliamentarians and high-ranking government officials, distinguished media representatives, as well as many Belgian citizens and prominent members of the Armenian Diaspora.
The event was accompanied by musical performances and dance acts by talented members of the Armenian community and the “Nemrut” traditional song and dance ensemble, further enhancing the beauty of the day.





Տեսաերիզները` Հասմիկ ՀԱԿՈԲՅԱԱՆԻ



No comments:

Post a Comment