The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 7 July 2020

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)



Անցում արդարադատությունից առևտրային դիվանագիտության


10 տարի իշխան Նիկոդիմոս  Ամատունին աշխատելով ցարական Ռուսաստանի արդարադատության սիստեմում, միանգամից անցում է կատարում այլ բնագավառ` առևտրի ու արդյունաբերության նախարարության ոլորտ, ու  մոտ այդքան տարի էլ այստեղ է պատասխանատու պաշտոններ զբաղեցնում:
Դա տեղի է ունեցել այսպես. 1889 թվականին  Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը`  իրավունքի գիտական աստիճանով ավարտելուց հետո 1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент), նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում:  Կոլեգիալ քարտուղարի պետական՝ 10-րդ, այնուհետև 9-րդ դասի   պաշտոնյայի տիտուլյար խորհրդականի կարգավիճակով, եղել է Եկատերինբուրգի, Վիտեբսկի,Սարատովի, Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանների քննիչն ու դատախազը:

1877–1878թ.թ ռուս-թուրքական պատերազմի  ավարտից ի վեր գործող Շոգեծովագնացության և առևտրի ռուսական ընկերությունը 1886թ. վերակազմավորվեց  Սևծովյան-Դանուբյան շոգենավագնացության բաժնետիրական ընկերության (ՍԴՇ): Սակայն սննկացավ ու լուծարվեց:

Մեծն իշխան Ալեքսանդր Միխայելովիչը`  այս ոլորտը զարգացնելու միտումով, 1902 թ. հոկտեմբերին ստեղծում է Առևտրային Ծովագնացության սուպերգերատեսչություն` իրեն կարգելով Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքների գլխավոր վարչության պետ, որն իր կարգավիճակով բարձր էր նախարարությունից:

 Ցարական Ռուսաստանը 1903 թվականի հունիսի 10-ին հաստատում  և պետության հովանավորության ներքո է վերցնում   Ռուս-Դանուբյան շոգենավագնացության (ՌԴՇ) ընկերությունը ու նոր կանոնադրություն մշակում սրա գործունեության համար:

1903 թվականի հունվարի 20-ին` իշխան Նիկոդիմոս Ամատունին առաջարկություն է ներկայացնում Առևտրային ծովագնացության և նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր գերատեսչության ղեկավար, Մեծն իշխան Ալեքսանդր Միխայելովիչին ` իրեն այստեղ պաշտոն հանձնառելու համար:


Ալեքսանդր Միխաելովիչ Ռոմանով (1866-1933)
Մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչ Ռոմանովը (Սանդրո) ծնվել է 1866թ. ապրիլի 1-ին (13) Թիֆլիսում, մահացել է 1933թ փետրվարի 23-ին, Ռոկեբրյուն, Ֆրանսիա: Ադյուտանտ-գեներալ, ծովակալ,առևտրային նավագնացության և նավահանգիստների գլխավոր վարչության պետ (1902-1905), Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ղեկավարել է բանակում ավիացիայի կազմակերպումը: Ցարական Ռուսաստանի պետական և զինվորական գործիչ: Նիկոլայ 1-ի թոռն է: 1894թ.ամուսնացել է իր զարմուհի Քսենյա Ալեքսանդրովնայի հետ: Վերջինս Ալեքսանդր 3-րդի ավագ դուստրն էր, Նիկոլայ 2-րդի հարազատ քույրը: Նիկոլայ 2-րդն ու Ալեքսանդր Միխաելովիչը մանկության ընկերներ են:

Ալեքսանդր Միխայելովիչի ցանկությամբ ու նախաձեռնությամբ 1902 թվականի հոկտեմբերից ստեղծվեց Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքների գլխավոր վարչությունը (главноуправляющий торговым мореплаванием и портами (1902-1905)), որը գլխավորեց Մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչը` լինելով նախարարների խորհրդի անդամ:


  Հետաքրքրականը նաև այն էր, որ Առևտրային Ծովագնացության սուպերգերատեսչությունը  տարբեր նախարարություններից առանձնացրել էր բաժիններ և այդ բազայի հիման վրա ստեղծել կոմիտեներ: Այսպես. ֆինանսների նախարարությունից այս նոր գերատեսչության ենթակայությանն էր փոխանցվել առևտրային նավագնացության բաժինը, առևտրային ծովագնացության խորհուրդը և նավահանգիստների ենթակառուցվածքների կոմիտեն: Ճանապարհային հաղորդակցության նախարարությունից` առևտրային նավահանգիստների բաժինը: Բացի դա գլխավոր վարչության ստորաբաժանման կազմում լինելու էր գլխավոր կառավարիչի խորհուրդ, տեխնիկական խորհուրդ, գլխավոր կառավարիչի գրասենյակ` իր արխիվով, ծովագնացության կրթության ուսումնական կոմիտե , փոխառությունների տրման և առևտրային նավերի ձեռքբերման գորրծերի կոմիտեն: Այս գերատեսչությունը փաստորեն նախարարության լիազորություններից դեռ մի բան էլ բարձր կառույց էր, թեև ձևական հավասարազոր էր նախարարության կարգավիճակի: Այն անհամատեղելի էր պետական իրավական կառավարման համակարգին և գաղտնի դժգոհություն առաջացրեց առկա նախարարների շրջանում:Այն գործեց մինչև 1905թ նոյեմբերը:

Այսպիսով առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` այն է, մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի 1903 թ.օգոստոսի 11-ի հրամանով` Ամատունին նշանակվում է Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության, անձամբ գլխավոր կառավարիչի  հատուկ հանձնարարությունների գծով   VI դասի  պաշտոնյա, իսկ 1904թ. սեպտեմբերից դառնում է Պետերբուրգում գործող գերատեչության երեք ղեկավարներից մեկը:


 Ռուսական Դունայի (Դանուբ)նավագնացության հարցերը կարգավորում էր Օդեսայում ստեղծված գրասենյակը, իսկ գլխավոր ղեկավար օրգանը   Սանկտ Պետերբուրգում գործող վարչությունն էր: Ղեկավար  կազմում նշանակվում են`  իշխան Ն.Ե. Ամատունին, Փոխծովակալ Ալեքսանդր Պարմենովիչ Կաշերինինովը (Кашерининов Александр Парменович 10.04.1843 – ?)контр-адмирал с 1898, вице-адмирал с 13.04.1903)  և գեներալ-մայոր  Ն.Վ Չերկասովը (генерал-майор Н. В. Черкасов): Կարճ ժամանակում զգալի կազմակերպչական  աշխատանք է կատարվում այս ուղղությամբ: Դանուբի ջրերում  նավարկող  շոգենավերը  համալրվում են նոր կազմով և սկսում են  շահութաբեր  լինել  Ռուսական կայսերության  համար: Ռուսական ներկայությունը և զգալի ազդեցությունը մերձդանուբյան ավազանի երկրներում առանձնահատուկ  դերակատարություն և դրական նշանակություն ունեցան Ռուսաստանի համար հետագայում` մասնավորապես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ :

1904 թվականին Նիկոդիմոս Ամատունուն շնորհվում  է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ: Նա նշանակվում  է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:
Այդ նավարկության մասին մենք  պատմել ենք ««Ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևի  «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»» (С. В. ДМИТРИЕВ-«Князь Н.И. Аматуни и его экспедиции в район  Персидского Залива») հոդվածում:
 Այստեղ հակիրճ կներկայացնենք նրա կենսագրության տարիների այս հատվածի առավել կարևոր մանրամասները:
 Արշավը 1904թ. փետրվարից ձգվում է մինչև հոկտեմբեր: ՈՒղևորությունն ավարտվելուն պես Ամատունին գործուղվում է Մոսկվա, Վարշավա, Լոձ, Կիև, Օդեսա, Բաթում, Թիֆլիս, Խարկով և Նիժնի Նովգորոդ: Նա այստեղ գործնական հանդիպումներ է ունենում Պարսկաստանի հետ առևտուրն իրականացնող ընկերությունների հետ, հանդես գալիս գործնական առաջարկություններով ու ծրագրերով, նախաձեռնում է ցուցահանդեսներ և ցուցանմուշների ցուցադրություններ: Ամատունու այս նախաձեռնությունը բարձր է գնահատվում առևտրաարդյունաբերական շրջանակի ներկայացուցիչների կողմից: Այսպես, մասնավոր նամակներից մեկում «Զենզինով եղբայրներ» առեւտրի տան ներկայացուցիչը գրել է. «Օրերս Ն.Ի. Ամատունին մեկնեց Մոսկվայից: Նրա կողմից Բորսայի շենքում կազմակերպվել էր Հարավային Պարսկաստանից բերված ապրանքների ոչ մեծ ցուցահանդեսը, այս ցուցանմուշները հնարավոր է ներմուծվեն Ռուսաստան: Երկու խորհրդակցությունների ընթացքում նա գործի խորը իմացությամբ ու մանրամասնորեն ներկայացրեց յուրաքանչյուր ցուցանմուշ: Տեղի վաճառականների ու արտադրողների շրջանում սա մեծ հետաքրքրասիրություն առաջ բերեց և բավականին բարեհաջող տպավորություն թողեց:
Նրանցից ոմանք ծրագրում են իրենց արտադրանքի նմուշները առաջին իսկ շոգենավով Օդեսայից հասցնել Բուշիր և Բասոր: Մյուսները մտադրված են վաճառքի համար առաքել իրենց ապրանքների մի մասը: Շահագրգռված են Պարսկաստանից որոշ բաներ բերել, օրինակ, ջութ (թելատու բույս), մոմ (մեղրամոմ), խեժեր, արաբական, ափիոն, լիմոնի հյութ, քնջութի սերմ եւ այլն:Այս գործողությունների մի մասը պետք է իրականացնեն մեր ընկերությունները: Հիմա,երբ Մանջուրական շուկան, որտեղ Մոսկվան մի քանի տասնյակ միլիոն ռուբլու ապրանք էր իրացնում, Ռուսաստանի համար կատարյալ կորած պետք է համարել, հարկ է մտածել նոր շուկաների ձեռք բերման մասին, որոնցից մեկը հենց Հարավային Պարսկաստանն է, եթե իհարկե ռուսական առևտրային ընկերությունները կարողանան մտնել այս շուկան, իսկ կառավարությունն էլ չհրաժարվի դրանում անհրաժեշտ աջակցություն հանդես բերելուց: [РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.
Սանկտ-Պետերբուրգի ֆոնդային բորսայում հարավպարսկական ապրանքների ներմուծված և արտահանված ցուցանմուշներից կազմակերպված ցահանդեսը Պարսկաստանի հետ Ռուսաստանի առևտրով շահագրգիռ շատ առևտրականների ու անհատների մոտ ցանկություն առաջացրեց ցուցահանդեսի փակումից հետո այս նմուշները տեղափոխվել և ցուցադրվել նոր ստեղծվելիք հանրային թանգարանում, ընդորում ամեն տարի այն համալել նոր նմուշներով:Ամատունու կարծիքով առավել նպատակահարմար կլիներ գերատեսչությանն առնթեր նման թանգարան կազմակերպել Մոսկվայում կամ Օդեսայում` ծայրահեղ դեպքում Պետերբուրգում գտնվող առևտրային նավագնացության և նավահանգիստների գլխավոր վարչության շենքում:Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «եթե հիշյալ քաղաքներում իրենց վարչության համար նյութական միջոցների պատճառով դժվար համարվի հարցի լուծումը հատուկ միջոցների սղության պատճառով, ապա այս քաղաքներում թանգարանի ստեղծման նախաձեռնությունը իր վրա կարող է վերցնել «Զենզինով եղբայրներ» առեւտրի տունը, որն այս քաղաքներում գրասենյակներ ունի»:
Պետք է նշել, որ հենց հիշյալ առևտրի տանն էր վերապահված լինել Պարսկաստանի և Ռուսաստանի առևտրային ամբողջական գործարքների գլխավոր միջնորդն ու համակարգողը: [РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об.].  )

1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորում  է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:

Մինչ Ամատունին զբաղված էր  կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունների կարգավորմամբ` 1905թ հոկտեմբերին, իրենց գերատեսչությունը` ԱԾՆ գլխավոր վարչությունը, միավորվում է առևտրի և արդյունաբերության  նախարարության կազմում, որպես առանձին բաժին, որից  հետո մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչը հրաժարվում է գլխավոր կառավարիչի իր պաշտոնից, քանի որ այն չէր համապատասխանում իր պետական բարձր կարգավիճակին: 1906 թվականին իշխան Ն. Ամատունին վերանշանակում է  արդեն` առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը մնում է Պետերբուրգը, իսկ գրասենյակը` Օդեսայում), շարունակում են աշխատել` փոխծովակալ Ալեքսանդր Պարմենովիչ Կաշերինինովը և գեներալ-մայոր Նիկոլայ Վասիլևիչ Չերկասովը, կարճ ժամանակ անց վերջինս փոխարինում է  կոլեգիական խորհրդական Ա.Կ.Տիմպոտին: Այս ստորաբաժանման ղեկավար կազմից պետությունը սպասելիքներ ուներ, որն հետագայում արդարացավ:  Նախարարության կազմում, որպես առաջնահերթություն ուշադրություն է դարձվում այլ ուղղությունների, մասնավորապես բալկաններում ռուսական ազդեցությանը: Մեծ նշանակություն է ստանում այստեղի երկրների հետ Դանուբ գետով իրականացվող նավարկությանը և առևտրային կապին:

Ամատունուն վերապահված էր կազմակերպիչ-դիվանագետի առաքելությունը: Պարսկական ընկերությունների հետ բավական հաջող գործարքներ ունենալուց հետո, 1906 թ. վերադառնում է Ռուսաստան և շտապ ուղևորվում երկրի արդյունաբերական կենտրոններ` ռուսական վաճառականությանը հիմնահարցերին ծանոթացնելու, նրանց Հարավային Պարսկաստանի շուկաներին փոխկապակցելու և շահավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու նպատակով:
Արդյունքում, 1907թ Ամատունին առաջ է քաշվում որպես պետական խորհրդական(статский советник) :

1908թ. նա անձամբ է այցելում դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման նպատակով, նաև նշված կայանատեղիներում բացահայտում ռուսական շոգենավային ընկերության հնարավորությունները, առևտրային նավերի շտապ ուղևորությունների ճշգրիտ ժամկետն ու այս նավերի առևտրային նշանակությունը` Ռուսաստանի համար: Կտրուկ բարելավում և ավելանում են դանուբյան ավազանով նավարկող նավերի քանակն ու տեխնիկական վիճակը:
1909 թ. Ամատունին այս անգամ մեկ ամսով գործուղվում է Նովոռոսիյսկի, Սուխումի և դրանց միջանցիկ նավահանգիստներ` կրկին կապի միջոցները կարգավորելու նպատակով, շոգենավերի շտապ փոխադրումների, հաղորդակցության մեթոդների կազմակերպման վերաբերյալ տեղում օպերատիվ տեղեկատվություն հավաքելու համար:
1908-1909 թթ. Ամատունին հսկում ու հետևում է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորում է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամանակացույցը: Նավատորմը համալրում է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը` Ռուսաստանի համար:


1909 թ. Նիկոդիմոս Ամատունին հանդես է գալիս նոր` լայնածավալ նախաձեռնությամբ, «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպում է ռուսական արտադրության ապրանքների «լողացող» ցուցահանդես: Իր անմիջական ղեկավարությամբ այն պետք է լողար Մերձավոր Արևելքի երկրներ` այցելելով Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի 19 խոշոր նավահանգիստներ:
 Այն կազմակերպել էին ռուսական շոգենավային և առևտրային ընկերությունները՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար: Դեկտեմբերի 9-ին ռուսական տարատեսակ ապրանքների նմուշներով  բեռնված «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավը մեկնում է իր առաքելությունը կատարելու դեպի Պարսից Ծոց:


Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա









1909-1910թթ. «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա «լողացող ցուցահանդես» կազմակերպելը` մտահաղացումից վեր է ածվում իրականության: Այս տարիների եղելության մասին հարուստ ինֆորմացիա էտալիս այդ ժամանակ հրատարակվող «Յալթայի լրաբեր» թերթը:
Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավը հիմնականում զբաղված է եղել Օդեսա-Վլադիվոստոկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներով: 1908 թվականից ռուսական շոգենավային և առևտրային ընկերության կոմերցիոն բաժնի որոշմամբ Միջին Արևելքի հետ առևտրի զարգացման նպատակով առաջարկեց «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպել հայրենական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդես, որը մեկնելու էր Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի ավելի քան 19 քաղաքներ: Այս ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց իշխան Նիկոդիմոս Ամատունին: Շոգենավային և Առևտրային ընկերության այս նախաձեռնությունն արժանացավ արդյունաբերողների միահամուռ հավանությանը: Ցուցահանդեսի ֆինանսավորումն իր վրա վերցրեց ընկերությունն ու ցուցանմուշներ ներկայացնողները: Երկաթուղայինները 50 տոկոս զեղչ արեցին ցուցանմուշները մինչև Օդեսայի նավահանգիստ բերելու և հետ տանելու ծախսերը: Ռուսական ընկերությունը ճանաչված արդյունաբերական հեղինակավոր ֆիրմաների գործակալներին առաջարկեց անվճար իրենց ապրանքների հետ ուղեկցել նավ-ցուցահանդեսը : Ցուցահանդեսի անմիջական ղեկավարը Նիկոդիմոս Ամատունին էր: 





1909 թվականի նոյեմբեր ամսվա վերջում ցուցանմուշների հիմնական քանակությունը Օդեսայում ավարտվել էր և շոգենավը մեկնելու էր Յալթա լրացուցիչ նմուշներ վերաբեռնելու համար: Այդ ժամանակ Լիվադիում է գտնվել Նիկոլայ 2-րդ ցարը: Նա եղել է բացվող ցուցահանդեսի առաջին հաճախորդը: «Երեկ լողացող ցուցահանդեսը,-գրել է «Յալթայի լրաբերը» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում,- Բախտավորեցված էր Յալթայում ընդունել կայսեր և կայսերուհուն, Öգոստափառ (պաշտոն մինչ հեղափոխությունը,-ծանոթ. հեղ.) Օլգա Նիկոլաևնային և Տատյանա Նիկոլաևնային: «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավում նորին գերազանցությանը դիմավորեցին Շոգենավային և Առևտրային ընկերության վարչության նախագահ Մոլչանովը, վարչության անդամներ Պոմերը, Կոնկևիչը, ընկերության ռեկտոր Տիմպրոտը և ցուցահանդեսի ղեկավար Ամատունին: Միապետին մատուցվել է աղ ու հաց: Միապետուհուն և մեծ իշխանուհիներին թարմ ծաղիկներ»:
 Մեզ հաջողվել է գտնել և կրկնօրինակել երկու եզակի բնագիր լուսանկար, երբ  Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով: Մեզ Հաջողվեց  նույնականացնել լուսանկարում պարզ երևացող, ցարական ընտանիքին դիմավորող` ցուցահանդեսի կազմակերպիչ ,  պետական խորհրդական Նիկոդիմոս Ամատունուն (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) և նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովին(աջից երկրորդը):
 Մյուս լուսանկարում` Նիկոլայ 2-րդը դիտում է ցուցահանդեսը: Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր  Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916)): Հիշյալ լուսանկարները վաճառվել են Русская эмаль  աճուրդային տան կողմից 30.9.2017թ.` համապատասխանաբար` 30 հազ. և 16 հազ.ռուբլով:





Ցուցահանդեսի առաջին իսկ քայլերն իր վրա ուշադրություն սևեռեց իր զարդարանքով: Գեղանկարչական աշխատանքները կատարել են մոսկվացի Պաշկով եղբայրների կողմից: Համեմատական ոչ մեծ տարածքում տեղադրվել են 135 ֆիրմաների արտադրանքի տեսակները, ընդորում ցուցանմուշներն աչքի էին ընկնում մեծ բազմազանությամբ: Ցուցահանդեսի այցելուները կարող էին տեսնել տնայնագործական եղանակով պատրաստված խաղալիքներից մինչև Կոլմենսկի գործարանի արտադրած լոկոմոբիլներ (շոգեշարժ): Մի խոսքով այն ամենը , ինչ արդյունաբերական Ռուսաստանը կարող էր ներկայացնել Մերձավոր Արևելքի երկրներին:Ցուցահանդեսում եղել են նաև վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակներ: Նավակողի զարդարված հատվածը գեղեցկացնում է ազգային գույներով ձևավորված «Exposition Russe» գրությունը, որը լուսավորվում է էլեկտրականությամբ, իսկ Կայմերի միջնամասում երկու մարդահասակ բարձրությամբ դրոշմված էր հսկայական երկգլխանի արծիվը: Շրջադիտելով ցուցահանդեսը Նիկոլայ 2-րդը դիմեց Շոգենավային և Առևտրային ընկերության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար ՝ արտահայտելով այն հաստատակամ դիրքորոշումը, որ ընկերության նախաձեռնությունը կբերի հաջող արդյունքներ: Նա լողացող ցուցահանդեսին ցանկացավ հաջողություն , իսկ նավին բարեհաջող նավարկություն:




Արխիվային թերթից արված լուսանկար: «Լողացող ցուցահանդեսի» անձնակազմը` ռուսական տարբեր արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներով: Կենտրոնում Նիկոդիմոս Ամատունին է (նշագրված` առաջին համար):


1910-ի դեկտեմբերի 9-ին, ցուցահանդեսային շոգենավը նավարկվեց դեպի Մերձավոր Արևելք: Երկու ամիս նա այցելեց Վառնա, Բուրգաս, Կոստանդնուպոլիս, Թեսաղոնիկե, Պիրեոս, Ալեքսանդրիա, Պորտ Սաիդ, Յաֆա, Կաիֆա, Բեյրութ, Տրիպոլի, Մեսինա, Զմյուռնիա, Դարդանելի, Տրապիզոն - և ամենուրեք նրան դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Կազմակերպիչների զեկույցում ասվում է, որ «ցուցահանդեսի հաջողությունը մեծապես նպաստել են զինվորական և բալալայկաների նվագախմբերի, հին-ռուսական հեքիաթների մոտիվներով դեկորատիվ հանդերձանքներով իրականացված թատերական բեմականացումները:


Լողացող ցուցահանդես»   է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 

Բուրգաս այցելության ժամանակ «լողացող ցուցահանդես» է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 57 մոդլինյան գնդի նվագախումբը, որն ուղեկցում էր ցուցահանդեսը ի պատիվ ցարի համերգ է տալիս: Ֆերդինանդ 1-ը Բուլղարիայի բարձրագույն պարգևներից մեկով` 1908թ. իր իսկ կողմից հիմնադրած «Քաղաքացիական արժանիքների համար շքանշանով» պարգևատրում է ցուցահանդեսի պատասխանատուին` իշխան Նիկոդիմոս Ամատունուն:
Ցուցահանդեսի հաջողությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները: Ռուսական առևտրային արդյունաբերության ապրանքատեսակները ոչ միայն ընդհանուր ուշադրության արժանացան, այլև մերձավորարևելյան շուկայում բացահայտեցին իրենց առավելությունը արտասահմանյան ապրանքատեսակների նկատմամբ: Բազմաթիվ գործարքներ կնքվեցին առ այն, որ ապագայում ռուսական ածուխը, անտառափայտն ու մանուֆակտուրան Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում, արևելասլավոնական երկրներում ապահովված են: 
1910թ փետրվարի 14-ին «լողացող ցուցահանդեսը» վերադարձավ Օդեսա: Նախատեսված էր հաջորդ օրը ցուցահանդեսը բացել քաղաքի այցելուների համար, սակայն հաջորդ օրը հանկարծամահ է լինում նավի կապիտան Վլադիմիր Կարլովիչ Բուրկովը, այդ պատճառով այն հետաձգվում է փետրվարի 17-ը: Երեք օր շարունակ «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավն ընդունում է բազմաթիվ այցելուների, քաղաքն աշխուժանում է ինչպես 15 տարի առաջ էր, երբ Անգլիայից Օդեսա բերվեց ժամանակակից այս շոգենավը: Մարդիկ ոչ միայն  խոսում ու պատմում  էին գեղեցիկ շոգենավի մասին, այլ  հիանում սրահներում տեղակայված ցուցահանդեսի նմուշներով:
Նույն թվականին` քիչ ավելի ուշ,  ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչությունը (РОПиТ) առաջարկություն է ստանում իր տաղավարն  ունենալ Օդեսայում բացվող արդյունաբերության ու գյուղատնտեսության գեղարվեստական ցուցահանդեսում, իսկ շոգենավը վերադառնում է իր նախկին գործունեությանը` ավելի  մեծ ճանաչում ու հեղինակություն ձեռք բերած:



------------------------------

«Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի պատմությունը, որի վրա կազմակերպվել էր «լողացող ցուցահանդեսը»

կամ ինչպես «Николая II» շոգենավը դարձավ«Вече», ապա` «Ильича» ու խորտակվեց:


Գտնում ենք, որ ընթերցողին հետաքրքիր կլինի «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի մասին տեղեկությունները: ՈՒստի անհրաժեշտ համարեցինք այս մասին ևս տեղեկություններ հավաքել: Միանշանակ «Николая II» շոգենավը մեծ հեղինակություն ու ժողովրդականություն վայելեց «լողացող ցուցահանդեսը» իր վրա կրելուց հետո:

Երբ 1894 թ.-ի հոկտեմբերի 20-ին Նիկոլաս 2-րդը  բարձրացավ Ռուսաստանի գահ` 1895-ի հոկտեմբերին, ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչության պատվերով (РОПиТ)  Դումբարտոնում (Անգլիա)«Wm. Denny & Brothers» ընկերության կողմից կառուցվող նավին  հիմնավոր  ամրագրվեց « Իմպերատոտ Նիկոլայ II» անունը: Այն իր ժամանակի շքեղ շոգենավերից էր` առագաստային հանդերձանքով, պողպատե պտուտակով, նախատեսված 345 ուղևորի համար: Երկկայմ «ИМПЕРАТОР НИКОЛАЙ II»  փոստային  ուղևորատար  նավը (կառուցման գործարանային համարը` 510): Ջրատարողությունը` 7785տ, երկարությունը` 118.87 մ, լայնությունը` 13.71 մ:  ՈՒղևորների տեղերը` 1-ին կարգի 61 տեղ, 2-րդ կարգի 39 տեղ և 3-րդ կարգի 245 նստատեղ: Մեկ ուղղահայաց եռակի ընդլայնման գոլորշու շարժիչ 3400 ձիաուժ հզորությամբ նավի համար ապահովել է 12,5 հանգույց արագություն:  նավահանգիստը` Օդեսա (թիվ 49): 1895 թ. Նոյեմբերի 18-ին նավը  առաջին ուղևորությունը կատարեց` Օդեսայից Ալեքսանդրիա երթուղով:

1897-1898 թվականներին նավն օգտագործվեց Օդեսայից Վլադիվոստոկ ներգաղթյալներին տեղափոխելու համար: 1909-1910 թվականներին նավը վերակազմավորվեց ռուսական ապրանքների լողացող ցուցահանդեսի: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1915-ի փետրվարի 25-ին, նավը մոբիլիզացվել է, և մարտի 10-ին, որպես թիվ 29 ռազմական տրանսպորտ, ընդգրկվել է Սևծովյան նավատորմի մեջ: Մարտական գործողությունների ժամանակ զորք է տեղափոխել: 
Շոգենավ «Վեչեն(Вече)» օդեսայում, 1920թ.

Մինչև 1920թ. նավը ձեռքից ձեռք է անցնում: Բոլշևիկների ակտիվացումից և ցարին ձերբակալելուց հետո 1917-ի ապրիլին նավին տրվեց նոր անուն ՝ «ВЕЧЕ»: 1917-ի դեկտեմբերի 16-ին նավի անձնակազմն անցավ սովետական ​​իշխանության կողմը: 1918-ի մայիսին տրանսպորտը գրավվեց գերմանացիների կողմից, 1918-ի նոյեմբերին նավն անցավ սպիտակգվարդիականներին, իսկ նույն թվականի դեկտեմբերին ՝ անգլո-ֆրանսիական ուժերին: 1919-ի ապրիլից նավը վերադարձվեց նախկին տերերին, նորից ընդգրկվեց Սպիտակ գվարդիայի նավատորմի մեջ : Այն դրվեց վերանորոգման:
Սակայն կարմիր բանակի կողմից Օդեսայի ազատագրումից 10 օր առաջ նավը վերանորոգող մի խումբ  աշխատողներ դիվերսիա կազմակերպեցին` նենգորեն նավի ստորջրյա հատվածում բացեցին Քինգստոնը: 15 րոպե անց «ՎԵՉԵ»-ն լցվում է ջրով և հպվում ջրավազին: Բոլշևիկների կարծիքով թույլ չտվեցին, որ սպիտակգվարդիականներն իրենց հետ արտասահման տեղեփոխեին նավը: 1920-ի փետրվարի 7-ին Օդեսայում ստեղծվեց խորհրդային իշխանություն: Շոգենավը բարձրացվեց և մանրակրկիտ վերանորոգվեց միայն 1922թ.՝ ստանալով նոր անուն ՝ «Իլիչ»: 
1923թ. պարզվում է «Իլիչը» այնքան էլ լավ չի վերանորոգվել: Յալթայի մերձակայքում հայտնվում է ուժեղ ձմեռային փոթորիկի մեջ և 3000 ուղևորի հետ անձնակազմի գործողությունների շնորհիվ հրաշքով է փրկվում: 1924թ.ից սկսած նավն սկսել է լիարժեք ծառայել` դրվել է նույն` Ալեքսանդրիայի գծի վրա: 
1925թ. նավը վերանորոգման է մեկնում Լոնդոն: Արդեն կայացած Խորհրդային բյուրոկրատականան քաշքշուկի շնորհիվ Երեք ամիս նավը կանգնած է մնում նավահանգստում ՝ սպասելով ֆինանսավորման հարցի լուծմանը: Նորոգումից հետո վճարվում է ավելին, քան համաձայնեցված գումարն էր: նավը նորոգվեց և 1926-ին թարմացվեց, վերադարձավ Օդեսա:

1935-ին «ИЛЬИЧ»-ը տեղափոխվեց Հեռավոր Արևելք բեռնափոխադրող ընկերություն: 1936-ին նավն ուներ 1-ին կարգի խցիկներ` 54 ուղևորի համար, 2-րդ կարգի` 30 , և 3-րդ կարգի խցիկներ 172 ուղևորի համար: Նավը գործարկվել է Վլադիվոստոկ - Սովետսկայա Գավան - Պետրոպավլովսկ (Կամչատսկի) արագընթաց ուղևորաբեռնափոխադրման  համար: 1937 թվականի մայիսի 23-ին «Իլյիչը» Պետրոպավլովսկ հասցրեց աղջիկների առաջին խմբին, ովքեր արձագանքել էին Վ.Խետագուրովայի` Հեռավոր Արևելք գնալու կոչին:  Խասան լճի մոտ տեղի ունեցած ռազմական բախման ժամանակ նավը մոբիլիզացվել է և վերածվել է սանիտարական փոխադրամիջոցի և վիրավորներ տեղափոխել: Ռազմական գործողությունների ավարտից հետո «ИЛЬИЧ»-ը վերադարձվել է բեռնափոխադրող ընկերությանը և նորից սկսել է ուղևորներ և բեռներ տեղափոխել:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նավը ուղևորություններ է կատարել Վլադիվոստոկի և ԱՄՆ նավահանգիստների միջև: 1944-ի ապրիլի 17-ին նավը հասավ Պորտլենդ և կանգնեց նորոգման` կաթսաները փոխարինելու համար: Երկու ամիս անց, վերանորոգման թեժ պահին, նավը կորցրել է հավասարակշռությունը և հունիսի 23-ին սուզվել նավաշինարանի ջրերում` մինչդեռ այնտեղ նորոգվող ոչ մի  նավի  հետ մինչև օրս նման  բան տեղի չի ունեցել: Զոհվել է նավի անձնակազմի անդամներից մեկը: Ենթադրվում է «ИЛЬИЧ»-ին ծրագրավորված են վերացրել: Որպես անհատույց փոխհատուցում Խորհրդային Միությանն է փոխանցվել  «OTSEGO» и «GENERAL W.C. GORGAS»  2 ապրանքաուղևորատար շոգենավեր , որոնք համապատասխանաբար անվանափոխվեցին` «ՈՒրալ» և «Միխայիլ Լոմոնոսով»:

«Ильич»-ը հայրենական պատերազմի  տարիներին
«Николая II» շոգենավում տեղի ունեցած միջոցառումներից`արխիվային թերթերի լուսանկարներ



1910 թվականին Ամատունուն վստահվում է հաջորդ տարի ՝ 1911թ նախանշված Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը:
_______________

Դեպի 1911թ. Թուրինի միջազգային ցուցահանդես


XIX դարի վերջին և XX դարի  սկզբին աշխարհին ներկայանալու ինֆորմացիոն-տեղեկատվական ամենաազդու և հզոր,  ժամանակակից մեթոդը` աշխարհի երկրների համար, կազմակերպվող  ցուցահանդես- տոնավաճառներն էին:  Դրանք իդեալական փուլերն էին, որտեղ  մեծ տերություններն իրենց ​​տաղավարների գտնվելու վայրով, չափերով և գրավչությամբ ստիպում էին հաշվի նստել, խոսել  իրենց մասին, համեմատական  տանել  մասնակցող մյուս երկրների չափանիշերի հետ: Աշխարհի տոնավաճառները նաև այն ասպարեզներն էին, որտեղ  դրսևորվում էր հասարակական-քաղաքական վերափոխումները և աշխարհաքաղաքական ամբիցիաները: Պատկերացում էր կազմվում տվյալ երկրի արտադրական ու արդյունաբերության հզորության մասին:

Թուրինի` որպես այն  ժամանակվա  Իտալիայի «արդյունաբերության մայրաքաղաքի», երբ Միլանի հետ մրցակցությունը դառնում էր ավելի ու ավելի ուժեղ միջազգային ցուցահանդես բացելու գաղափարն առաջացավ 1907թվականին «Camera di Commercio» առևտրային պալատի 1907-ի փետրվարի 11-ին կայացած հանդիպման ժամանակ:

Հռոմի և Թուրինի ցուցահանդեսներին Ռուսաստանի մասնակցության գրագրությունները

Երեք տարվա Իտալիայի արտաքին գերատեսչության ու Ռուսաստանի կառավարության գրագրություններից հետո (սկսած 1908թ.) վերջնական համաձայնություն ձեռք բերվեց Իտալիայի 1911 թվականի Թուրինի` արդյունաբերության, և Հռոմի`գեղարվեստական ​​և պատմական հնագիտական միջազգային ցուցահանդեսներին Ռուսաստանի մասնակցության հարցերը: Թուրինի ռուսական տաղավարի պատասխանատու ղեկավար նշանակվեց Նիկոդիմոս Ամատունին, ով պետք է ներկայացներ Ռուսաստանն իր գունապնակով և հաջողություններ ապահովվեր այս երկրի համար:
 Իրադարձությանը Իտալիան  1911թ.-ին ամենաբարձր մակարդակով էր պատրաստվել, հրապարակվել էին  մի շարք ուղեցույցներ, ուղևորությունների և տոնավաճառների Թուրինի քաղաքի նկարազարդված քարտեզներ, շենքերի, ճարտարապետական կառույցների, տեսարժան վայրերի նկարներ:
Մասնակից երկրների թվում էին Արգենտինան, Ավստրիո-Հունգարիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Բուլղարիան, Չիլին, Չինաստանը, Կոլումբիան, Դանիան, Էկվադորը, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նիկարագուան, Պերուն, Ռուսական կայսրությունը, Սերբիայի թագավորությունը, Սիամը, Իսպանիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը և Ուրուգվայը: Տաղավարները տեղակայվելու էին Պո գետի երկայնքով Վալենտինո հայտնի այգում: Ցուցահանդեսի կազմակերպական ծախսերը կազմում էին 7,409,145մլն. դոլլար: Այն այցելուների համար բաց էր լինելու 1911թ ապրիլի 29-ից մինչև նոյեմբերի 19-ը:

Թուրինում միջազգային ցուցահանդեսում տեղակայված երկրների տաղավարների տեղերը:

Ռուսաստանի տաղավարը




Ռուսաստանի տաղավարը տեղակայված էր Պո գետի ձախ ափին ՝ անմիջապես միջնադարյան ամրոցի և գյուղի հետևում: Տաղավարը կառուցվել է նեոկլասիկական խստությամբ ՝ հետևելով Ռուսական կայսրության և նրա նորագույն արդի ճարտարապետության առաջարկած ոճի: Որպես ժամանակաշրջանի արձագանք ՝ ռուսական տաղավարը կարգ ու հավասարակշռություն էր արտահայտում, 1905 թվականի առաջին հեղափոխությունից հետո խորհրդանշում էր վերադարձը դեպի խաղաղություն և օրինապահություն:



Թուրինի միջազգային ցուցահանդեսում Ռուսաստանի տաղավարը` առաջնամասից
 և Պո գետի կողմից:

Այն նախագծվել է Վլադիմիր Ա. Շչուկոյի կողմից (1878-1938), ով սովորում էր Սանկտ Պետերբուրգի ակադեմիայում, որն աչքի էր ընկնում մոդեռնիզմի բոլոր հետքերի մերժմամբ: Շչուկոն  ճանապարհորդած լինելով Իտալիայում և Հունաստանում, քաջ ծանոթ  լինելով դասական և իտալական վերածննդի մշակույթին, լինելով նրա հետևորդը, որոշ հնարքներ էր կիրառել:  Իսկապես, նրա տաղավարում ներկայացված էին դասական տարրեր և զարդանախշեր, ձևի մաքրություն ու համամասնություններ: Դորիական կարգը ընտրված ոճն էր, պարզության և էլեգանտության խորհրդանիշ:

Կառույցն ուներ տասներկու ցուցահանդեսային սենյակ, որտեղ Ռուսաստանը կարող էր ցուցադրել սեփական ավանդական և արդյունաբերական արտադրանքները, արձանների և բրոնզների հսկայական հավաքածուն, ինչպես նաև դասական ոճով պատրաստված կահույք, որ բերվել էին Պետերբուրգի Թագավորական պալատից: Ցուցահանդեսի (ավանդական և ազգային ապրանքներ) բացումն արվեց 1911 թվականի մայիս ամսվա ընթացքում `Գրանդ Դքս Բորիսի և Գրանդ Դքսուհի Մարիա Պավլովնայի կողմից` Հռոմի պապի կրոնական արարողակարգից հետո:

Թուրին 1911 թվականը նշանակում էր տեխնոլոգիա և առաջընթաց: Ցուցահանդեսը արտացոլում էր քսաներորդ դարի սկզբի նորարար ոգին և սոցիալական շարժունակությունը: Տոնավաճառի ճարտարապետությունը այս ոգու հիասքանչ արդյունքն էր, նրանում  ներկայացված էին դարի նորամուծությունները` երկաթե կոնստրուկցիաներ, «Արտ Նուվո» ծաղկային մոտիվներ, էլեկտրական լուսավորություն:
Շատ երկրներ իրենց տաղավարները ձևավորելիս հաշվի առան տեղական թուրինական բարոկկոյի վերածննդի ոճը`  հաստատելու համար իտալական ճարտարապետության վեհությունը: Ճարտարապետական ​​այս ընտրությունը նպատակ ուներ «ոգեշնչել պատմական շարունակականության և սոցիալական կայունության գաղափարներ» (Դելա Կոլետա)` ներկան կապելով անցյալի հետ: 
Այդ պատճառով այս երկրները  իրենց շինարարությունը հանձնեցին  ցուցահանդեսների շենքերի համար պատասխանատու իտալացի երեք հիմնական ինժեներներին `Մոլիին, Ֆենոգլիոյին և Սալվադորիին: Ռուսաստանը առանձնացավ, Շչուկոյի կարծիքով նա հավատարիմ  մնաց բուրժուական արժեքներին: ռուսական տաղավարի նեոկլասիկական ոճը, ճարտարապետի կարծիքով, նպատակ ուներ արտահայտել կարգուկանոն և սիմետրիա: Այն հարգանքի տուրք մատուցեց ռուսական արիստոկրատիայի արժեքներին և կոչված էր արտահայտելու ռուսական ինքնությունը:
Տեղին է երկու խոսք ասել Թուրքիայի տաղավարի մասին, որը նույնպես աչքի ընկավ իր ոճի մեջ: Օսմանյան տաղավարը նախագծել էր հայ ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լեոն Գյուրեկյանը (Léon Gurekian, Լևոն կյուրեղյան) Նա ծնվել է 26 ապրիլի 1871թ  Կոստանդնուպոլիսում  և մահացել 1950թ. սեպտեմբերի 2-ին  Ազոլոյում, Իտալիա:
Օսմանյան տաղավարը նախագծել էր հայ ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լեոն Գյուրեկյանը (Léon Gurekian, Լևոն կյուրեղյան) 

Ակնառու էր Թուրինի ցուցահանդեսում Ռուսաստանի  ունեցած հաջողությունը: Ցուցահանդեսից անմիջապես հետո իշխան Նիկոդիմոս Ամատունին  պետական պարգևի արժանանալուց բացի առաջ  քաշվեց  4-րդ դասի  պետական իսկական խորհրդականի աստիճանի:
1911 թվականին Ամատունին արդեն, որպես պետական իսկական խորհրդականի աստիճան ստացած պաշտոնյա գործուղվեց Դանուբ և Պրուտ գետերին հարող Բուլղարիայի, Սերբիայի և Ռումինիայի նավահանգիստներ՝ բացահայտելու ռուսական դանուբյան շոգենավերի ներկայության մակարդակը, տեղում հավաքագրելու փաստեր ու տեղեկություններ՝ Ռուսաստանի և մերձդանուբյան երկրների միջև առևտրային փոխհարաբերությունների մակարդակը բարելավելու և թերությունները շտկելու համար:
Նույն նպատակով ավելի ուշ գործուղվում է Մերձավոր Արևելքի նավահանգիստներ, այդ երկրների առևտրային շուկային ծանոթանալու, ուսումնասիրելու և ռուսական շուկային համադրելու նպատակով:

 Որպես այս հոդվածի ամփոփում  ուզում եմ զետեղել ռուս ժամանակակից լրագրող, օդեսացի  Նիկոլայ Վաժգովսկու նյութը, որը վերաբերվում էր ռուսական նավագնացությանը, որի մի հատվածը վերաբերվում է  Ամատունուն.

«Ափսոսում եմ, որ ցուցահանդեսի ղեկավար ու անմիջական կազմակերպիչ իշխան Ամատունու մասին բավական քիչ տեղեկությունների հաջողվեց հանդիպել, բացառությամբ, որ նա «ցուցահանդեսի ղեկավարն» էր։ Մինչդեռ 1946թ. Սենտ-Ժենեվյեվ-դե-Բուա գերեզմանատանը հանգչող պետական գործիչ Նիկոդիմ Իսաևիչ Ամատունին հրաշալի էր ոչ միայն հին հայկական արմատներով, իր նախնիներով` ում իշխանական ծագումը հաստատվել էր վրաց թագավոր Իրակլի 2-րդի և կայսր Նիկոլայ Առաջինի կողմից։ 
Առևտրային նավարկությունների և նավահանգիստների գլխավոր ղեկավար Մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչի օրոք 45-ամյա գործիչը, որն իրականացնում էր հատուկ առաջադրանքներ (հանձնարարություններ), ուներ «առևտրական գաղտնի արշավանքների» առանձնահատուկ ու բացառիկ փորձ, որ ձեռք էր բերել Մերձավոր և Միջին Արևելքում ունեցած արշավանքների ժամանակ:
Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտի ջանքերով համալրվում էր ոչ միայն ռուսական թանգարանի ազգագրական հավաքածուն։ Ռուսական ապրանքների խթանման համար ուսումնասիրվում էին տեղական շուկաների առանձնահատկությունները, պարզվում էր մրցակցային միջավայրը։ 
Գործընկերների և լրագրողների շատ քիչ պահպանված վկայությունները զարմանալի միակարծություն են ցուցաբերում իշխանի գործնական և մարդկային որակները գնահատելիս. իսկական արևելյան մարդ՝ հմուտ դիվանագետ, ով միշտ հետևում էր իր տված խոստումը իրականացնելուն։  Գերազանցապես նշվում էր նրա կրթվածությունը, ջանասիրությունը, տնտեսական ու իրավաբանական գերազանցությունը։ 
Ն. Ի. Ամատունու 1904-1907թթ Պարսից ծոց կատարած արշավանքները թույլ տվեցին հավաքել Կենտրոնական Ռուսաստանի ցուցահանդեսներում ներկայացնելու համար անհրաժեշտ ապրանքների նմուշները, որոնք սպառվում էին Պարսկաստանի շուկաներում` ինչն էլ նպաստեց 1908թ. Ռուսական առևտրային «Վոստոկ» միության ստեղծմանը, իսկ  ռուսական ապրանքների «լողացող ցուցահանդեսի» (1909-1910)մտահաղացումն ու գաղափարը, Թուրինի միջազգային ցուցահանդեսում Ռուսաստանի ձեռք բերած մեծ նվաճումները խոսում են Ամատունու, հրաշք անձնավորության տաղանդի մասին:
Նորագույն պատմության ընթացքը ցույց է տալիս, որ արտահանվող ավանդական ապրանքների գինը և որակը (հավասար չափով մեծ քանակներով արտահանում) մրցակցության առումով հաճախ վեր են ածվում առևտրային պատերազմի (ով ավելի շատ քանակ, որակ և գին կապահովվի):Առևտրային պատերազմներում պարկուճներն ու բոմբերը չեն հաղթում:
Այս առումով իշխան Ամատունին այդ ճակատի գեներալն էր և ամենայն մանրամասնությամբ նրա կազմակերպված ցուցահանդեսները, մասնակիցների և հյուրերի ներկայացուցչական կազմը անմիջականորեն նրա ձեռքբերումն էր (արժանիքը):  Արժանի ռուս պետական գործչի վերաբերյալ մանրամասն պատմությունը դեռ սպասում է իր հեղինակին»։

Արդեն պատմել ենք Նիկոդիմոս Ամատունու Հայաստանյան գործունեության մասին, այն միայն համալրելու ենք նոր փաստերով:
Հաջորդ հոդվածում Նիկոդիմոս Ամատունուն կհանդիպենք լրիվ այլ աշխատանքային ճակատում, կանդրաձառնանք  1914թ. ու դրանից հետո նրա ունեցած աշխատանքային գործունեության մասին:
Առաջին աշխարհամարտի տարիներին Նիկոդիմոս Ամատունին  Կարմիր Խաչի գլխավոր տնօրինության հրամանով նշանակվում է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:

---------------
Աղբյուրներ`
1. http://kruiznik.ru/forum/viewtopic.php?f=13&p=4495&t=786
2. http://izhig.ru/badges/znak-uchastnika-spaseniya-parokhoda-ilich-1932-god.php
http://www.odin.tc/books/steam/VIII.asp
 https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590 "Крымская газета"
 В.В.Басевича «Сказание о пароходах России» [1], с.127-144, («Как «Император Николай II» стал «Ильичем») 
https://rgia.su/old/start.do
https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590
http://www.italyworldsfairs.org/exist/worldsfairs/basic/ES/Exposition_PublicFigures
https://ru.bidspirit.com/ui/lotPage/source/catalog/auction
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
https://www.nidoragir.com/2020/03/blog-post.html
Президентская библиотека, 2020
«Пловучая выставка». журнала «Искры» №50, 1910 г., с.394-395
РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.
РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об
«Յալթայի լրաբեր» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում
-------------------
Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Monday, 6 July 2020

«Սփյուռքը կապի մեջ է» հեռակապ. «Նիդերլանդական օրագրի» 3 հարց-առաջարկները



Ս/թ հունիսի 27-ին «Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հեռահար կապով, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ` հանդիպում կազմակերպվեց Նիդերլանդահայ համայնքի հետ: Ի թիվս Նիդերլանդների հայ  համայնքի առաջ քաշած այլ հարցերի` որոնց դեռ  առիթ կունենանք անդրադառնալ, «Նիդերլանդական օրագիրը» 3 հարց հնչեցրեց: Պայմանավորվեցինք դրանք հղումներով ու  հիմնավորումներով` գրավոր  ուղարկել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմին:  Այս 3 հարցերը, որոնցից մեկը առաջարկություն է` ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Դրանք ի ընթացս ոչ էլ  պատահական են ընտրել, այլ տարբեր տարիներ այս ու այն կերպ շոշափվել են մեր հրապարակումներում:
--------------------

1. Սփյուռքի այգի-թանգարան հիմնելու «Նիդերլանդական օրագրի» ԱՌԱՋԱՐԿԻ մասին



Դեռ  8 տարի առաջ, երբ եղանք Երևանում, փողոցներում աչքի զարնեցին մայրաքաղաքի լոգոտիպով նստարաններ`վրան տեղադրված նշանավոր հայերի արձաններով, այստեղ  մարդիկ ոգևորված լուսանկարվում էին, քաղաքում բացակայում էր հանգստի համար ընդարձակ կանաչ գոտին: Հաշվի առնելով իրավիճակը, որ սփյուռքում եռակի ավելի հայ է ապրում ու մայրաքաղաքում գրեթե բացակայում է ընդարձակ հանգստյան կանաչ գոտու առկայությունը` առաջարկեցինք մայրաքաղաք Երևանում ստեղծել  Սփյուռքի այգի-թանգարան: Եթե մադամ Տյուսոյի թանգարանը աշխարհում եզակի է իր բնույթի մեջ, ապա մեր թանգարան այգին էլ պետք է լիներ եզակի իր բնույթով, բացօդյա ու յուրահատուկ` հայ  նշանավոր մարդկանց հուշարձաններով ու հայկական մշակույթի տարրերով: Նամակ պատրաստեցինք և ուղարկեցինք քաղաքապետարան:
https://www.nidoragir.com/2015/11/2012.html (Առաջարկությունն ամփոփված է հոդվածաշարի «Մեր մադամ Տյուսոն» ենթավերնագրի ներքո)
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ:  Այգին կարող է ծառայել հանգստյան գոտի տեղի բնակիչների, սփյուռքի մեր հայրենակիցների ու զբոսաշրջիկների համար: Երևանում  քայլուղի գրեթե չկա, իսկ կանաչ գոտին սակավաթիվ է:  Կահավորանքը, ձևավորումը` կարող է լինել ազգային մշակութային մոտիվներով, հայկական տարազով,  հետաքրքիր լուծումներով` տեղական ծառատեսակներ, ծաղիկներ և այլը: Տեղադրվեն գեղեցիկ ձևավորումներով նստարաններ, հայ ականավոր ու  նշանավոր մարդկանց արձաններ ու  լինեն գեղեցիկ այլ ցուցադրություններ` ազգային երաժշտության համադրությամբ: Հնարավոր է այստեղ բացել ցուցահանդեսներ, կազմակերպել ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային նտարբեր միջոցառումներ: Կարող են լինել մանկական ատրակցիոներ: Ինչու չէ` քաղաքի կենտրոնից Վերնիսաժ շուկան էլ կարելի է տեղափոխել   «Սփյուռքի այգի-թանգարանի»  հատված: Մուտքը կարող է լինել չնչին վարձավճարով` ծախսերը հոգալու նպատակով: Սփյուռքից ցանկացողները կարող են ներդրումներ անել, նոր գաղափարներ ու մտահաղացումներ իրագործել` ընդհուպ ծառատնկումներ կատարել: Օրինակ Ամստերդամի Գ.Նարեկացի հիմնադրամը, որպես մշակութային արժեք հայկական գամփռի արձան է տեղադրել այգիներից մեկում: Նմանատիպ աշխատանքները կարող են տեղ գտնել նոր հիմնվող Սփյուռքի այգի-թանգարանում:
 Մեր այս մտահաղացումը ծնվեց 2012թ, նամակը մնաց անարձագանք: Դրանից ուղիղ 4 տարի հետո` 2016թ. այն  ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր այս նախաձեռնությունը մերժեց, երբ ուղիղ կապով պատասխանում էր քաղաքացիների հարցերին:
Այս հղմանը ծանոթացեք մինչև  վերջ.
https://niderlandakan.livejournal.com/159394.html


ԻՆՉՈՒ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ ԹԱՐՄԱՑՐԵՑԻՆՔ ԱՅՍ ԱՌԱՋԱՐԿԸ
 Ի ուրախություն` վերջերս հանդիպեցինք Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանի  նույն մտահաղացման մեկ այլ ՏԱՐԲԵՐԱԿԻ`  հայկական պատմական անուններով ու 1,5մլն ծառերով այգի հիմնելու մասին:
https://www.president.am/hy/press-release/item/2020/05/14/President-Armen-Sarkissian-met-with-Hayk-Marutyan/
Կարծում ենք արժե այս  մասին  մտածել: Այն բազմաթիվ հայ ու օտարերկրյա զբոսաշրջիկների է գրավելու: Մարդիկ սիրում են քայլել, զրուցել, լուսանկարվել, գնումներ կատարել և այլը:
----------------------------------------

2.«Հայերն այսօր» պարբերականի ճակատագրի ՄԱՍԻՆ


Հարցը վերաբերվում է արդեն մեկ տարի փակված   «Հայերն այսօր» պարբերականի ճակատագրին: Ճիշտ է հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջերով մշտապես տեղեկացնում  է իր հանձնառությունների մասին, բայց այնուամենայնիվ (նաև`ըստ մեզ դիմող շատ ընթերցողների) լավ կլինի գրասենյակը իր  թերթը պարտադիր ունենա : Այն ոչ  միայն պետական քարոզչության միջոց է, այլ հայությանը կապող կամուրջ` ոչ միայն  Հայաստանի, այլ` սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև:
ՕԳՈՒՏՆԵՐԸ: Կարող ենք բազմաթիվ փաստարկներ բերել, նշենք կարևորը: Կարողանում էինք իրազեկ լինել ոչ միայն նախարարության աշխատանքներին, այլ  Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասերում տեղի ունեցող միջոցառումներին, իրադարձություններին, լոբիստական աշխատանքներին, այլ ու այլ  խնդիրներին, հաղորդակցվում էինք, մտքեր փոխանակում:  Թերթի արխիվներում կան տարբեր համայնքների  նյութեր, տարեգրություններ` այդ թվում  Նիդ.օրագրի բազմաթիվ հոդվածներ: Շատ դեպքերում  ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ  այլ լեզուներով հոդվածներ է թարգմանել, որոնք հասցեագրել ենք օտարերկրյա մամուլին և մեր խոսքը տեղ է հասել:
Ընդամենը ռուսալեզու մամուլում հրապարակված մի հոդվածի տարածման օրինակ.

https://infoteka24.ru/2020/06/08/64841/

 http://yerkramas.org/article/113675/avtor-oskorbitelnogo-vyskazyvaniya-%C2%ABkarabax-stanet-mogiloj-armyan%C2%BB-predstal-pered-sudom

https://zen.yandex.ru/media/infoteka24/tureckoazerbaidjanskaia-kulturnaia-associaciia-okazalas-zameshena-v-falsifikaciiah-na-vyborah-v-niderlandah-5ede29f4ecddd46a09042b2e

Հղումների նման ցուցակ կարելի է շարունակել:
Սա էլ լավ օրինակ է, որ սփյուռքի երիտասարդները ներգրավվեն քաղաքական կյանքին
https://newshay.com/v-niderlandax-v-municipalnye-sovety-ballotiruyutsya-i-armyane/
«Նիդերլանդական օրագրի» շապիկի առաջին էջում, ի թիվս այլ լրատվամիջոցների, որպես մեզ հետ համագործակցող մամուլի  միջոց` նշված է  «Հայերն այսօրը»: Այն  մենք դեռ պահպանում ենք, հուսով, որ «Հայերն այսօրի» հղում-տարբերանշանը մեզ  մի գեղեցիկ օր կտեղափոխի Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի համանուն թերթի էջ:
Հղումն այստեղ`
 https://niderlandakan.livejournal.com/78457.html
-------------------------

3.Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի ՄԱՍԻՆ


«Նիդերլանդական օրագրը» ազնվական Ամատունիների տոհմի մասին նախագիծ ունի: Այն ավելի շատ մեր սեփական ուսումնասիրությունների արդյունք է` պատմության չբացահայտված էջեր, այդ պատճառով նորություն է և լավ հնարավորություն նոր սերնդին ծանոթացնելու հայոց պատմության քիչ հայտնի զավակներին:
ՈՒսումնասիրությունը ցույց տվեց, որ այս տոհմի  անվանի զավակներից մեկի, Կոմիտասի ուսուցիչ, գիտնական Սահակ Ամատունու գերեզմանը Օշականում անտերության է մատնված, ջարդված է նրա ծննդյան ու մահվան թվագրության տապանաքարի միջուկը: Ներկայացնում ենք տեսաերիզը.
https://www.youtube.com/watch?v=nqUvRLb0pHI

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ:  Մեզ հայտնի է գերեզմանի կոնկրետ վայրը, բայց դա բավարար չէ, շատերը, այդ թվում նոր սերունդը չգիտի, որ դա Սահակ Ամատունու գերեզմանն է, քանի որ բացակայում է որևԷ գրություն: Ժամանակի հարց է, որ գերեզմանի ''տիրոջ'' տեղը կորստյան մատնվի:

ԻՆՉ Է ԱՐՎԵԼ:  Բազմաթիվ նամակներ է հասցեագրվել պատկան մարմիններին, այդ թվում կաթողիկոսին: Արձագանքել է միայն Խորհրդարանի ԿԳՄՍ-ի հանձնաժողովի նախագահ` Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի որոշմամբ, պատգամավոր Հարություն Բաբայանը  նամակ է հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նախարարը պատասխանել է, որ հանձնարարված է գտնել տապանաքարի ճշգրիտ տեղը` մինչդեռ մենք այն ՄԱՏՆԱՆՇԵԼ ենք:  Անցել է մեկ տարուց ավելի, սակայն արդյունքներ չկան:

ԼՈՒԾՈՒՄԸ:  Հասկանում ենք, որ մեր շատ անվանիների գերեզմաններ` որոնց թվում Արամ  Մանուկյանինը, անխնամ վիճակում են, այս դեպքում գերեզմանաքարից բացակայում է անունը, ընդամենը հարկավոր է տապանաքարը փրկել ժամանակի կորստից` գրել անունն ու  ծննդյան, մահվան թվագրությունները:
Խնդրում ենք Ձեր հետևողականությունը այս  հարցի վերաբերյալ: Կցում ենք տապանաքարի տեղի տեսաերիզը , համապատասխան մյուս հղումները:
https://my.mamul.am/am/post/93794
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

Հարգանքով , Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության ջերմ ակնկալիքներով` 
«Նիդերլանդական օրագիր» 

Thursday, 2 July 2020

Հայ արվեստագետներն ամբողջ աշխարհից կհամախմբվեն կյանքեր փրկելու առաքելության շուրջ




Հուլիսի 4-ին Երևանի ժամանակով ժ․22:00-ին, կմեկնարկի «Միասին երեխաների համար» / ′′Together for Children′′ առցանց համերգը, որին կմասնակցեն հայազգի արվեստագետներ ամբողջ աշխարհից:🌎
Միջոցառման հասույթն ուղղվելու է «City of Smile/ Ժպիտների քաղաք»բարեգործական հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը: Հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին աջակցելու համար, և առաքելություն ունի լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին, օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:



Համերգի մասնակիցներն են․
🎶Արա Մալիկյանը (Իսպանիա) / Ara Malikian,
🎵Արա Գևորգյանը (Հայաստան) / Ara Gevorgyan,
🎶Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ) / Harout Pamboukjian,
🎵Ռոզի Արմենը (Ֆրանսիա) / Rosy Armen,
🎶Սիբիլը (Թուրքիա) / Sibil,
🎵Վահե Բերբերյանը (ԱՄՆ) / Vahe Berberian,
🎶Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա) / Serge Avedikian,
🎵Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ) / Sebu,
🎶Լենա Շամամյանը (Սիրիա) / Lena Chamamyan,
🎵Սերուժ Քրաջյանը (Կանադա) / Serouj Kradjian,
🎶Էլի Բերբերյանը (Կանադա) / Elie Berberyan,
🎵Կև Օրկիյանը (Միացյալ Թագավորություն) / Kev Orkian Official,
🎶Նյու Դոկտա / New Docta խումբը (ԱՄՆ) / New Docta,
🎵Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ) / Alvaro Hagopian,
🎶«Գուսան» նվագախումբը (Արգենտինա) / Kusan։

🎤Համերգը կվարի արգենտինացի լրագրող Լեո Մոումը / Leo Moum:

Բարեգործական համերգին կարող եք միանալ և դիտել.

✅Togetherforchildren յութուբյան ալիքով՝ https://www.youtube.com/channel/UCbBuLWMoonZiREMcAOzRCQg,
✅Հանրային Հեռուստաընկերությամբ
կամ
✅ՀՀ Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի և City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։

Անհամբեր սպասում ենք բոլորիդ՝ հաճելի երաժշտություն վայելելու և մեր երեխաներին միասին աջակցելու համար💛

https://www.facebook.com/events/596710747930344/

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ



Wednesday, 1 July 2020

Աթաթուրքի անվան փողոցը Ռոտերդամում. կպահպանվի, թե` ոչ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կարծիքը ուշադրության կիզակետում


Անցած շաբաթը հագեցված էր Նիդերլանդական թերթերի այն «գույժով», որ Ռոտերդամ քաղաքի Պրինսենլենդ թաղամասում Աթաթուրքի անունը կրող փողոցի (Atatürkstraat)անվան  գոյությունը վտանգի  տակ է:  Ռոտերդամի քաղաքային խորհրդի PVV խմբակցությունը շարժում է սկսել «անցանկալի» մարդկանց անուներով փողոցներից ազատվելու  համար: Խմբի նախագահ Մորիս Մեյվիսիսենը հույս ունի, որ հաջորդ շաբաթ քաղաքային խորհրդի  մնացած անդամները կհամաձայնվեն փողոցը` վերջին 100 տարիների ընթացքում քաղաքական շարժառիթներով  ապանված, հակաիսլամիստ քաղաքական գործիչ  Պիմ Ֆորտյոյնի (Pim Fortuyn) անունով   վերանվանելու իր առաջարկության հետ: «Twitter»- ում իմ հետևորդների շրջանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ նրանք համակարծիք են, որ սա լավագույն այլընտրանք է»:

Բավական հետաքրքիր է, որ փողոցի անվանափոխման հետ կապված Ռոտերդամի ավագանին կարծիք է հարցրել  Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից(FAON): Ֆեդերացիան հետամուտ լինելով Հայոց Ցեղասպանության և ազգային փոքրամասնությունների խնդիրներում Աթաթուրքի ունեցած դերին նպատակահարմար չի համարել նման քաղաքական գործչի անունով փողոց ունենալը, միևնույն ժամանակ ավելացրել է  որ «փողոցի անունը փոփոխելու» լիազորությունները ֆեդերացիայի որոշելիքը չէ: Ֆեդերացիան հավելել է, որ հնարաոր է անցյալ տարի անհատ մարդկանցից մեկն է դեմ  արտահայտվել Աթաթուրքի փողոցի  անվանը` անձնական նախաձեռնությամբ :



Փողոցի անվանակոչման քննարկման լուրը կայծակնային արագությամբ տեղափոխվեց և տարածվեց թուրքիայում` անակնկալի բերելով թուրքական քաղաքական-հասարակական շրջանակներին: Թեև որոշումներն իրականացնելու են Նիդերլանդների տեղական իշխանությունները, բողոքի թիրախում հայտնվել են հայերը:  Գիրեսունի համալսարանի ռեկտորը Այգուն Աթթարը (7500 հետևորդ) թվիթերում զարմացած է` ինչու՞ Ռոտերդամի քաղաքապետարանում գտնվող PVV- ն առաջարկել է Ռոտերդամում գտնվող Աթաթուրքի անունը փոխարինել սպանված արմատական ​​քաղաքական գործիչ Պիմ Ֆորտյոյնի անունով: Գործող  հայկական սփյուռքը վրդովված է փողոցի այս անունից և փորձում է փոխել այն:  Որտե՞ղ են թուրքական հասարակական կազմակերպությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, ինչու՞ փողոցների անվան փոփոխության շուրջ քննարկումներ չեն կազմակերպում: Հայերն ուզում են ազատվել այդ անունից, որովհետև իրենց դժվար է եղել ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Աթաթուրքի ժամանակ :
Պրոֆ. Դոկտոր Այգուն Աթարը (7500 հետևորդ) Թուրքիայում հայտնի կարծիք ստեղծող է: Նա պարբերաբար միջամտում է սահմանադրական հարցերին և երբեմն իր թվիթերյան էջում պարբերաբար հաղորդագրություններ է տարածում ՝ գովաբանելով Ադրբեջանի բանակին, որը տասնամյակներ շարունակ բախվում է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանի հետ: Ըստ Politikyol լրատվական անկախ կայքի, Աթթարը նախագահ Էրդողանի կողմից անձամբ է նշանակվել  Հյուսիսային Գիրեսուն համալսարանի ռեկտոր:

Պատրաստեց` Hay Azian-ը


Այժմ ներկայացնենք Algemeen Dagblad' թերթի այս լուրերին նախորդած  հոդվածը




«Աթաթուրքի փողոցը նույնպես պետք է խոշորացույցի տակ դնել», գտնում են հայերը

Եթե ​​Ռոտերդամում սկսեն հետաքննել փողոցների «սխալ» անունները, ապա պետք է խոշորացույցի տակ դրվի նաև Աթաթուրքի փողոցը, մեր հարցումին պատասխանելով հայտնեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), հետևելով Ռոտերդամի ավագանու անցած շաբաթվա «սխալ հերոսներ» թեմայով բուռն քննարկումներին։ «Աթաթուրքը ծայրաստիճան ազգայնամոլ էր: Նրա իշխանության քաղաքականությունն ուղղված էր Թուրքիայի բոլոր ժողովուրդների թուրքացմանը»։
Անցած շաբաթ Ռոդերդամի ավագանու DENK խմբակցությունը ներկայացրել էր բանաձև՝ կոչ անելով ավագանուն լայնածավալ հետաքննություն անցկացնել Ռոտերդամում փողոցների անունների և արձանների վերաբերյալ: Չնայած բանաձևը մերժվել է, բայց հնարավոր է, որ շուտով այդ հարցը վերստին շոշափվի, քանի որ տարբեր կուսակցություններ ​​ցանկանում են ավելի լայն քննարկումներ «սխալ հերոսների» շուրջ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հույս ունի, որ նույնպես քննարկման առարկա կդառնա փողոցների անունները, որոնք կրում են օտարերկրյա պատմական գործիչների անունները, ինչպես օրինակ Աթաթուրքի անունը։
Քեմալ Աթաթուրքը, որի անունն է կրում Փրինսենլանդ թաղամասում գտնվող փողոցը, հիմնադրել է Թուրքիայի Հանրապետությունը 1923 թվականին։ Նրա իշխանության օրոք երկրի փոքրամասնությունների, ներառյալ հայերի ու քրդերի վիճակը շատ ծանր է եղել։ Նրանք ստիպված են եղել փոխել իրենց անունները ընդունելով թուրքական ազգանուն և թույլատրվել է միայն թուրքերեն խոսել։ «Նիդերլանդներում հաստատված թուրքահայերից շատերը դեռ այժմ էլ դժվար են տանում այդ իրողությունը», – նշեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։ «Հայատյացությունը համառ ու այլանդակ երևույթ է ազգայնամոլ, ինչպես նաև որոշ ոչ ծայրահեղ թուրքերի շրջանում: Մենք դիրքորոշում չունենք փողոցների անունների մասին, սակայն մեր կարծիքով Աթաթուրքի անունը կրող փողոցը պարզ է, որ անցանկալի է»։

Սպանություն
Հայերի համար նաև ցավալի է, որ Աթաթուրքը երբեք չի արտահայտվել, որ դեմ է եղել Հայոց ցեղասպանությանը, որն իրականացվել է այդ ժամանակվա Թուրքիայի կառավարության հրամանով սպանելով մոտ 1,5 միլիոն հայ և այլ քրիստոնյաներ։ 1919-ի դեկտեմբերյան կոտորածներն Աթաթուրքն անվանել է «նրանց վարած դաժան պառակտիչ քաղաքականության արդյունքը»։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի համոզմամբ նա փորձել է ողբերգության մեղքը բարդել հայերի վրա։
Իր իշխանության տարիներին Աթաթուրքը բռնագրավել է եղեռնագործության ենթարկված հայերի ողջ ունեցվածքը, գործարանները, տները։ Փախստականներին չէր թույլատրվում վերադառնալ Թուրքիա և նրանք կորցրեցին իրենց բոլոր ունեցվածքը: Նրա իշխանության վերջին տարիներին թուրքական բանակը գտնվում էր հարավ-արևելքում գտնվող Դերսիմ (այժմ ՝ Թունջելի) քաղաքում ՝ սպանելով տասնյակ հազարավոր քրդեր, ալևիներ և իսլամացված հայեր: «Նույնիսկ Էրդողանը, որը ինքն էլ սուրբ չէ, 2011-ին ներողություն խնդրեց այդ սպանդի համար», – նշեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։

Չափանիշներ
DENK խմբակցության նախագահ Ստեֆան Վան Բարլն անդրադառնալով այս հարցին ասաց, որ նա համաձայն է, որ բոլոր փողոցների անունները ենթակա լինեն քննարկման։ «Ռոտերդամում մենք ունենք փողոցների անունները համակարգող հանձնաժողով։ Թող նրանք որոշեն, թե այսօրվա չափանիշներով ովքեր են այն պատմական գործիչները, որոնց անունները կրող փողոցներն այլևս թույլատրելի չեն»։
Չնայած Աթաթուրքի դեմ բոլոր այն քննադատություններին, հատկապես փոքրամասնությունների հանդեպ նրա վերաբերմունքին, նա շատ թուրքերի համար հերոս է համարվում։ Ժամանակակից աշխարհիկ պետության նրա տեսլականը, ըստ պատմաբանների, իր ժամանակին արձանագրել է նաև առաջընթաց հարևան երկրների նկատմամբ։ Հնարավոր չէ Թուրքիայում պատկերացնել կառավարական շենք առանց նրա կիսանդրիի և նույնիսկ Թուրքիայի ամենափոքր բնակավայրում կա Աթաթուրքի անունը կրող փողոց։

AD Rotterdams Dagblad 22.06.2020
Թարգ. Մ.ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ
«Նիդ.օրագիր»


«Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը մեկնարկելու է օգոստոսի 3-ից


Կորոնավիրուսային համավարակը չի ընդհատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կապն ու աշխատանքը սփյուռքի երիտասարդության ու պատանիների հետ: Գտնվելով սահմանափակման մեջ՝ այս տարի սփյուռքահայ երեխաները չեն կարող այցելել Հայաստան, սակայն անգամ այս պայմաններում հայրենիքը նրանց ավելի մոտեցնելու համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակը նոր ճանապարհներ է գտնում: Ահա այդ նպատակով՝ սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով:

 Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր:

 Հետաքրքիր և ակտիվ ծրագրի շնորհիվ՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, սովորել մայրենի լեզուն և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով ճանաչել իրենց հայրենիքը: Վիրտուալ այցերով մասնակիցները կլինեն Տաթևից մինչև Ամբերդ, Սաղմոսավանքից Մատենադարան ու Էրեբունի թանգարան:

 Առցանց ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Հայատադիմումը լրացնելու համար պետք է այցելել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/nKMJGuxMucp28nMHA:

Ծրագրի մասին տեսանյութը կարող եք դիտել, տարածել և ներբեռնել հետևյալ հասցեից՝ https://cutt.ly/ri21rAZ

 ***

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ. հասցեով:


Friday, 26 June 2020

Azerbaijan As A Brilliant Model of A Unity of Tolerance, Religion, Ethnicity! Serious or a Joke?


 In which part of Azerbaijan is there the working Armenian –Gregorian church, or where is hidden that dome cross of the only Baku Gregorian church which has been rooted out of its ordinary place - the dome?


The destruction of Julfa cemetery by soldiers in 2006

 Perhaps Mr. Achundov doesn’t remember about Ramil Safarov’s savage killing of Gurgen Margaryan


[ENG][ARM]
Բաքուն ջանքեր է գործադրում Նիդերլանդներում ներկայանալ որպես հանդուրժողականության, կրոնական ու էթնիկ միասնության «փայլուն» մոդել
Սա լուրջ է, թե՞ կատակ

Azerbaijan As A Brilliant Model of A Unity of Tolerance, Religion, Ethnicity!
Serious or a Joke?

Recently the news site «Նիդերլանդական օրագիր» referred to the Netherlands’ «Diplomat Magazine» to the Azerbaijan’s ambassador Ficret Achundov’s article, entitled «Azerbaijan is a model of multiculturalism and tolerance». Mr. Ambassador presents Azerbaijan as a model of multiculturalism and tolerance. It gave rise to, mildly said, puzzlement and questions among the Armenian public. Are Achundov’s data in the article reality, a dream, is it serious or maybe it is a joke? Ambassador Ficret Achundov thinks in the modern world of ethnic and religious discrimination, being a usual phenomenon, his Azerbaijan still remains a model of cross-cultural and religious tolerance. Moreover, according to Mr. Achundov multiculturalism and tolerance are the lifestyle of multinational and multi-confessional... Azerbaijani people as well as the inseparable part of their country’s state policy maintained for centuries. The only thing which cannot be understood is how for centuries those multinational and multi-confessional people, known to have a history going back to ancient times, and, having no links at all to and nothing in common with the Azeri-Tatars lived under their rule in their so called Azerbaijan whose history is less than a 100 years old and who do not appear as a completely formed community of people, who haven’t managed to build their own history yet.
Perhaps, just the contrary can be said: the latter did forcefully annex them to the local people adopting their lifestyle and culture pretending that both are their own national ones. Let us suppose that Azerbaijan itself, formed a 100 years ago, united the peoples living within its state and created model tolerance for them.
Let us once again refer to the examples given by Mr. Ambassador.
Ficret Achundov writes with some open pride
“The Azerbaijani parliament in 1918 brought together and united various ethnicities of the country: Azeries, Russians, Armenians, Jews, the Greek…”
“Baku International Center for Multiculturalism operates in Azerbaijan to carry out research, and promotes multiculturalism. In addition, there is a special counselor to the government on multiculturalism, inter-ethnic and religious issues.
Furthermore, the Azerbaijani government, together with international organizations, regularly host Intercultural Dialogue Forum and Baku International Humanitarian Forum in Azerbaijan.
Religious freedom is present throughout the country. Islam, Christianity, Jewism, as well as other religions are freely exercised in the country. There are practically all currents of Christianity present in Azerbaijan, such as Orthodox, Catholic, Lutheran, Protestant, Armenian-Gregorian, as well as historical Albanian church. More than 2 thousand mosques, 13 churches and 7 synagogues operate in Azerbaijan and this number is increasing on a yearly basis. Azerbaijan is also a home for many ethnicities, such as Russians, Ukrainians, Belarusians, Kurds, Jews, Armenians, Greeks, Germans and Tatars. There are many settlements of ethnic minorities in Azerbaijan, like the village of a Jewish community in Azerbaijan – Red Town, a village of Molokans – Ivanovka, a village of Udins – Nij, and the Khinalig village of Guba. Ethnic minorities in the country have their own schools, cultural centers, mass media and internet resources. The government takes necessary measures to ensure that the children of ethnic minorities learn their native languages. Azerbaijan is also home to approximately 30 thousand ethnic Armenians, despite the fact that more than 20% of territory of Azerbaijan has been occupied by Armenia.”
Mr. Ambassador, in tune with what he has written concludes as follows:
“This clearly demonstrates the tolerance of Azerbaijani people for ethnic and religious minorities and diverse cultures. It also disproves the false Armenian propaganda that Azerbaijanis and Armenians are incapable of peaceful co-existence.”

Contrary to the statement that Azerbaijani Ambassador makes, Armenian public has always been for the peaceful coexistence of both of the countries, for the self-determination and respect towards rights, and, anyhow, has never preached war, while Ilham Aliyev does preach war. We would be glad, and it would have been better, if Azerbaijan really manifested tolerance: Unfortunately, the Ambassador’s notes on the above-mentioned clash reality and vanish. Perhaps, it were only a play of imagination, a dream of the ambassador.

Manifestations of “brilliant tolerance” towards the Armenian population in Azerbaijan
Azeries are known to be training future spies in special “Armenian schools” in Azerbaijan. Perhaps Mr. Achundov doesn’t remember about Ramil Safarov’s savage killing of Gurgen Margaryan. Fortunately, the world hasn’t forgotten about this unprecedented monstrous act of Safarov’, who gained a reputation of a hero in ‘tolerant’ Azerbaijan. To speak about tolerance when peaceful negotiations were replaced by the undeclared April War in 2016, when Azeries cut off noses, ears, heads of dead Armenian soldiers, killed elderly Armenian couples in Talish, shot children.
We have singled out some questions from Mr. Achundov’s article testifying about “the model tolerance” towards the Armenian population in Azerbaijan:
1. Where are the present day Azebaijani Armenian parliamentary members when the country in1918 used to have such a tradition – ethnic Armenians in the parliament?

2. In which part of Azerbaijan is there the working Armenian –Gregorian church, or where is hidden that dome cross of the only Baku Gregorian church which has been rooted out of its ordinary place - the dome?

3. Where are the Armenian Cross stones, Nakhijevan including , on Azebaijan’s territory?

4. In which part of Azebaijan ethnic Armenians are taught their mother tongue: the Armenian language? Is there a single Armenian school, culture center, or news agency there?
5. Where do the 30000 Armenians live whose location is unknown to us?

If this can be evaluated as “manifestation of tolerance”, then it means that the ambassador has presented the world the best possible model of religion and ethnicity unity. A great number of social media users have qualified this particular passage of the ambassador’s article, concerning Armenians, as absolute lie and have left various interpretations and angry smileys below the article. (You can join the action of displeasure below this f/b note.)
https://www.facebook.com/DiplomatMagazineTheHague/posts/2890863284326927 )

The list of the ruined and abolished Armenian churches on the territory of Azerbaijan is attached.

Church of the Holy Virgin or Holy Godmother (Baku)- ruins
Saint Gregory the Illuminator Cathedral (Baku), at present used as a depository storage, library
Saint Thaddeus and Bartholomeo Cathedral also known as the Budagovski Cathedral (Baku)-ruins
Church of Saint Harutyun/Resurrection (Baku) - ruined
Armenian Lutheran church (Baku) - ruined
Church of Saint Stepanos (Pip) in Dashkasan and adhering regions, at present livestock and grass storage, semi-ruined
Church of Saint Pepronia – semi-ruined, unknown
Charek Monastry at present livestock and grass storage, semi-ruined
Harants Chapel- unknown
Harants Monastry- semi-ruined
Targmanchats Monastry ( Khachakap)- semi-ruined
Khunisavanq – semi ruined
Matsnaberd Monastry – semi-ruined
Karhan Monastry – semi-ruined
Targmantchats desert Monastry – semi-ruined
Saint Vergin Monastry – Banants - ruined
Church of St. Karapet (Middle Ages) - ruined
Church of St. John the Baptist (1633) - destroyed
Church of the All-Savior (17th century) - destroyed, in its place there is a medical college
Church of Saint Sargis (18th century) - destroyed
Church of the Holy Mother of God (18th century) - destroyed
Church of St. Thaddaeus (18th century) - destroyed, in the place of the church there is a cinema
Church of Saint Grigor the Illuminator (Banants) – semi-ruined
Church of Saint Hovhannes (Ganja) – musical club
Church of Holy Mother (Ganja) - destroyed
Church of Saint Grigor the Illuminator (Ganja) - deserted
Church of St. Thaddeus (Ganja) - destroyed
Church of Saint Sargis (Ganja) - museum
Church of Saint Christ the Savior (Ganja) - destroyed
List of Nakhijevan Armenian Churches / Goghtn
Church Bghevi (Bilavi) - destroyed
Church of Bohrut or Bekhrut - destroyed
Church of Duglin or Dukkin -destroyed
Korukhlar village-like place – destroyed
Church of Mazra - destroyed
Church of Yayji– destroyed
Church of Norakert or Gyut – destroyed
Church of Saint Stepanos (Nurnus)– destroyed
Sinai desert or Saint Hovhannes Mkrtich Monastry (near Ganja) - destroyed
Church of Stupi or Estopi– destroyed
Saint Tovma Monastry ( Tevi or Tivi) – destroyed
Trunis or Trunik «oh mar» Chapel– destroyed
Church of Saint Gevorg (Tsghna) - destroyed
Church of Saint Christ (Tsghna) - destroyed
Church of Holy Mother (Navish) - destroyed
Church of Saint Nshan (Tsghna) - destroyed
Church of Saint Gevorg or Zoravank desert (Paraka) - destroyed
Church of Saint Nshan (Paraka) - destroyed
Ernjak region
Church of Saint Saint Karapet (Abrakunis) – semi ruined
Church of Frank - destroyed
Church of Saint Poghos- Petros (Arazin) - destroyed
Church of Saint Stepannos (Aparanner) - destroyed
Church of Saint Hakob (Aparanner) - destroyed
Church of Holy Mother (Aparanner) - destroyed
Khanagha bridge - destroyed
Saint Geghard Monastry (Khoshakuniq or Khachkashen) - destroyed
Church of Saint Stepannos (Khoshakuniq or Khachkashen) - destroyed
Saint Thaddeus Monastry (Khoshakuniq or Khachkashen) - destroyed
Opic village - destroyed
Church of Holy Mother (Kznut) - destroyed
Church of Mazra - destroyed
Church of Koynuk - destroyed
Church of Saint Gevorg (Norashen) - destroyed
Norashen Qarvanatun - destroyed
Church of Saint Hakob (Jugha) – destroyed
Church of Hreshtakapetac (Jugha) - destroyed
Church of Saint Gevorg (Rapat) - destroyed
Church of Salitagh - destroyed
Salitagh bridge - destroyed
Vaghaver village - destroyed
Tqovna village – like place - destroyed
Qrna Church Saint Hripsime-destroyed
Qrna bridge - destroyed
Nakhijevan region
Church of Saint Vardan (Astapat) - destroyed
Church of Holy Mother (Astapat) - destroyed
Church of Saint Gevorg (Astapat) - destroyed
Church of Saint Hovhannes (Astapat) - destroyed
Church of Poghos-Petros (Astapat) - destroyed
Church of Holy Cross /Khach (Alagoz Mazra) - destroyed
Church of Holy Mother (Yaymja) - destroyed
Church of Tsiranavor Holy Mother (Oghbin) - destroyed
Church of Saint Sargis (Nakhijevan) - destroyed
Russian Church of Saint Nikolay (Nakhijevan) - destroyed
Church of Saint Hovhannes (Kharts) - destroyed
Church of Saint Nahatak/ Martyr (Kharts) - destroyed
Church of Saint Gevorg (Qarimbekdiza) - destroyed
Church of Holy Cross /Khach (Mamarzadiza) - destroyed
Church of Saint Gevorg (Karakhanbaklu) - destroyed
Church of Badashkhan - destroyed
Church of Bulghan - destroyed
Church of Gulibek Diza - destroyed
Church of Daeghalu - destroyed
Church of Nadin - destroyed
Church of Khalilu - destroyed
Arkaluk bridge on Araks - destroyed
Church of Kahab - destroyed
Church of Gharajugh - destroyed
Church of Yayji - destroyed
Nakhijevan qarvanatner (5 buildings) - destroyed
Church of Sirab - destroyed
Church of Verin Uzunoba - destroyed
Sharur region
Church of Alaklu - destroyed
Church of Akhusey - destroyed
Church of Danzik - destroyed
Church of Demirch - destroyed
Church of Engija - destroyed
Zeyva Qarvanatun - destroyed
Church of Khanlukhlar - destroyed
Qhok Fort - destroyed
Qhoq Qarvanatun (2 buildings) - destroyed
Church of Keshtaz - destroyed
Church of Verin Chanakhchi - destroyed
Church of Sardarak - destroyed
Church of Siyagut - destroyed
Church of Varmazyar - destroyed
Chahuk region
Church of Holy Mother (Arinj) - destroyed
Church of Saint Hakob (Babonq) - destroyed
Church of Holy Mother (Kuqi) - destroyed
Church of Saint Gevorg (Vasakakert or Nazarapat) - destroyed
Church of Saint Arjakap (Qyolq) - destroyed
Church of Saint Karapet (Chahuk) - destroyed
Church of Babonq Castle - destroyed
Babonq bridge (built by Zaqar Astvatsatryan), 1849 - destroyed
Church of Gaylakal (Khalkhal) - destroyed
Church of Garagush - destroyed
Church of Ezatunq (Zarnatun) - destroyed
Church of Zarine - destroyed
Church of Hetsana (Garaboy) - destroyed
Kuqi Castle - destroyed
Church of Tigen (Didivar) - destroyed
Church of Cecik - destroyed
Church of Qrten (Qechil) – destroyed
Վերջերս «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքը  հղում անելով Նիդերլանդների «Diplomat Magazine»  հանդեսը անդրադարձ էր կատարել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովի «Azerbaijan is a model of multiculturalism and tolerance» վերնագրած հոդվածին: Պարոն դեսպանը Ադրբեջանը ներկայացնում է որպես բազմամշակութային հանդուրժողականության երկրի մոդել: Այն, մեղմ ասած, հայ հասարակայնության շրջանում միայն տարակուսանք ու հարցեր առաջացրեց: Ախունդովի հոդվածում բերված տվյալները իրականությու՞ն են, թե՞ երազանք, գուցե լու՞րջ է, իսկ գուցե կատա՞կ: Դեսպան Ախունդովը կարծում է, որ արդի աշխարհում տիրող էթնիկական և կրոնական խտրականությունը, եթե աշխարհում սովորական երևույթ է, ապա Ադրբեջանում իր երկիրը մնացել է որպես միջմշակութային և կրոնական հանդուրժողականության օրինակելի միջավայր։ Ավելին` ըստ պարոն Ախունդովի, բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը բազմազգ և բազմամակարդակ ադրբեջանցիների ապրելակերպն են, ինչպես նաև պետական քաղաքականության անբաժանելի մասը, որը պահպանվել է դարերի ընթացքում:
Միայն չենք կարողանում հասկանալ` ինչպե՞ս են «դարեր շարունակ» բազմամշակութայնության և հանդուրժողականության քողի տակ պատսպարվել այն բազմազգ և բազմակրոն հնաբնակ ու տեղաբնակ ժողովուրդները, որոնք ունեն հին պատմություն և ընդհանրապես առնչություն ու ընդհանրություն չունեն դեռ 100 տարի առաջ էլ չձևավորված ու դեռ պատմություն չկերտած ազերի-թաթարների ու Ադրբեջան անվանվող պետության հետ: Թերևս հակառակը կարելի է ասել` վերջիններն են իրենց բռնակցել տեղաբնակ ազգերին ու ընդօրինակել նրանց կենսակերպն ու մշակույթը՝ փորձելով ներկայացնել իբրև սեփական։
Մի պահ ընդունենք, թե 100 տարի առաջ ստեղծված Ադրբեջան պետությունն է իր տարածքում ապրող ազգերին միավորել, նրանց համար ստեղծել է օրինակելի հանդուրժողականություն:

Կրկին դիմենք դեսպանի բերած օրինակների օգնությանը

Ֆիքրեթ Ախունդովը անթաքույց հպարտությամբ գրում է, որ
«Ադրբեջանի առաջին խորհրդարանը 1918թ. իր մեջ միավորել է երկրի տարբեր էթնիկ խմբերի՝ ադրբեջանցիների, ռուսների, հայերի, հրեաների, հույների.․․
Ադրբեջանում գործող Բաքվի Բազմամշակութայնության միջազգային կենտրոնը կատարում է գիտահետազոտական աշխատանք և նպաստում է բազմամշակութայնությանը։ Ավելին, կառավարությանն առընթեր գործում է բազմամշակութայնության, միջէթնիկական և կրոնական հարցերով զբաղվող հատուկ խորհուրդ։ Այնուհետև, Ադրբեջանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ պարբերաբար Ադրբեջանում հյուրընկալում է Միջմշակութային երկխոսություն ֆորումին և Բաքվի միջազգային հումանիտար ֆորումին...
Ամբողջ երկրում կրոնական ազատություն կա: Ադրբեջանում ներկայումս առկա են քրիստոնեության բոլոր հոսանքները՝ ուղղափառ, կաթոլիկ, լյութերական, բողոքական, հայ-առաքելական, ինչպես նաև պատմական ալբանական եկեղեցի: Ադրբեջանում գործում է ավելի քան 2 հազար մզկիթ, 13 եկեղեցի և 7 ժողովատեղի, իսկ այդ թիվը տարեցտարի աճում է...
Ադրբեջանը տարբեր էթնիկ պատկանելություն ունեցողների տունն է՝ ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, քրդերի, հրեաների, հայերի, հույների, գերմանացիների և թաթարների... Էթնիկ փոքրամասնությունների բազմաթիվ բնակավայրեր կան, ինչպես օրինակ, Ադրբեջանի հրեական համայնքի Կարմիր քաղաքը, մոլոկանների Իվանովկա գյուղը, ուդիների Նիջ գյուղը և գուբաների Քհինալիկ գյուղը։ Ազգային փոքրամասնությունները երկրում ունեն իրենց դպրոցները,մշակույթի կենտրոնները, զանգվածային լրատվության միջոցները և համացանցային կայքերը...
Կառավարության ձեռնարկած անհրաժեշտ միջոցների շնորհիվ էթնիկ փոքրամասնությունների երեխաները սովորում են իրենց մայրենի լեզուները։ Ադրբեջանը 30.000 հայերի տունն է, անկախ այն փաստից, որ Ադրբեջանի 20 տոկոսից ավելին զավթել է Հայաստանը...»
Հարգարժան դեսպանը, ինքն իր գրածին հավատարմորեն հավատալով, հետևյալ կերպ է այն եզրափակել.
«Սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը հանդուրժում էթնիկ և ազգային փոքրամասնություններին և տարբերվող մշակույթները։ Այն նաև ապացուցում է, թե որքան կեղծ է այն քարոզչությունը, որ ադրբեջանցին ու հայը ունակ չեն խաղաղ գոյակցելու...»։
Հակառակ Ադրբեջանի դեսպանի այս պնդման, հայ հասարակությունը միշտ էլ կողմ է մեր երկու երկրների խաղաղ ու անվտանգ գոյակցությանը, ազգային ինքնորոշմանն ու իրավունքի նկատմամբ հարգմանքին և երբևէ, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմ չի քարոզել: Լավ կլիներ և ուրախ կլինեինք, որ տարածաշրջանում Ադրբեջանը իրոք հանդուրժողականություն դրսևորեր: Ցավոք դեսպանի գրառումը այս մասին` բախվում է իրականությանը և հօդս ցնդում: Լավագույն դեպքում սա կարող է լինել դեսպանի մտացածին երազանքը: 

Դրա փոխարեն Ադրբեջանում առկա են հայ ազգաբնակչության նկատմամբ ունեցած «փայլուն հանդուրժողականութան» դրսևորումները

Հայտնի է, որ ադրբեջանցիները ապագա լրտեսներ են պատրաստում Ադրբեջանի հատուկ «հայկական դպրոցներում»։ Հավանաբար պարոն Ախունդովը չի հիշում Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունը Ռամիլ Սաֆարովի կողմից։ Բարեբախտաբար, աշխարհը չի մոռացել նախադեպը չունեցող Սաֆարովի հրեշավոր ձեռնարկի մասին, որով նա հերոսացվեց ''տոլեռանդ'' Ադրբեջանում։ Խոսել հանդուրժողականությունից, երբ խաղաղ բանակցությանը փոխարինում է 2016թ. չհայտարարված ապրիլյան պատերազմը, որի ժամանակ կտրում են մահացած զինվորների, քիթ, ականջ, կոկորդ, գլուխ, Թալիշում սպանում են ութսունն անց անօգնական տարեցների, կրակում երեխաների վրա, երևի չափից դուրս անպատկառություն է:
Պարոն Ախունդովի հոդվածից առանձնացրել ենք Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ ունեցած «փայլուն հանդուրժողականությունը» ապացուցող մի քանի հարցեր.
1.Որտե՞ղ են այսօրվա Ադրբեջանի խորհրդարանի հայերը, երբ դեռ 1918-ին Ադրբեջանն ունեցել է հայ պատգամավորներ:
2.Ադրբեջանի ո՞ր հատվածում է գործում հայ-առաքելական եկեղեցին, կամ որտեղ է թաքցված Բաքվի միակ եկեղեցու գմբեթից արմատախիլ արված խաչը:
3.Որտե՞ղ են Ադրբեջանի տարածքի հայկական խաչքարերը, այդ թվում Նախիջևանի:
4.Ադրբեջանի ո՞ր մասում են էթնիկ խմբերին ուսուցանում իրենց մայրենին, ստույգ` հայերեն լեզուն: Կա՞ գոնե հայկական մեկ դպրոց, մշակութային օջախ, կամ լրատվամիջոց:
5.Որտե՞ղ են բնակվում 30.000 հայերը, որոնց տեղը մեզ հայտնի չէ:
Եթե այս ամենը կարելի է որակել իբրև «հանդուրժողականության դրսևորում», ապա դա նշանակում է, որ դեսպանը աշխարհին է ներկայացրել կրոնական և էթնիկ միության հնարավոր լավագույն մոդելը։ Սոցիալական մեդիա օգտագործողների մի մեծ բազմություն դեսպանի խոսքի հայերին վերաբերող հատվածը որակել են իբրև ՍՈՒՏ և թողել են բարկացած ու դժգոհող տարբերանշաններով մեկնաբանություններ ( Կարող եք ծանոթանալ այստեղ
https://www.facebook.com/DiplomatMagazineTheHague/posts/2890863284326927 )
Կից հրապարակում ենք Ադրբեջանի տարածքում գտնվող վերացված ու անհետացած որոշ հայկական հուշարձանների ցանկը: (դիտել անգլերեն տեքստի տակ)
Մեր հարցադրումների տակ ստորագրել են մեծ  շարք կազմակերպություններ, մտավորական գործիչներ, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ:

Wednesday, 24 June 2020

Միասնական ճակատ` կորոնավիրուսի դեմ պայքարում



Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանները պատասխանել են նաև «Նիդերլանդական օրագրի» հարցին


Ֆրանսիայից եկած բուժաշխատողների պատվիրակությանը դիմավորում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը


Առողջապահական համագործակցության  շրջանակներում շարունակում են բժիշկների ու  բուժաշխատողների խմբեր այցելել Հայաստան: Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում դժվարությունների է հանդիպում ու այս խնդրի միասնական  հաղթահարումը օրակարգի խնդիր է դարձել:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և Ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի մասնակցությամբ տեղի ունեցավ համատեղ առցանց մամուլի ասուլիս, որտեղ բանախոսները ներկայացրեցին Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սփյուռքի և միջազգային համագործակցության միջոցառումները և ցուցաբերված աջակցությունը, հայտնեցին նոր նախաձեռնությունների մասին:
 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնեց, որ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը, որոնց թվում են  ֆրանսահայ մասնագետներ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնեց, որ ԱՄՆ-ից ևս խումբ է պատրաստվում  գալ Հայաստան։ Այն  ներկայումս կազմավորվում է: Նման  մի խումբ էլ Ուկրաինայից է սպասվում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան չբացառեց, որ առաջիկայում այլ երկրներից, մասնավորապես՝ Լիտվայից, Իտալիայից և Ռուսաստանից, բուժաշխատողների նոր խմբեր կգան:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ Ամերիկայում իրավիճակը շատ ավելի վատ է, բայց բարեբախտաբար, դրական միտում նկատվում է։  Նրա կարծիքով միմյանց օգնելով, փորձ փոխանակելով կարող ենք պայքարել այս վարակի դեմ։
Արդեն մի քանի օր Ֆրանսիայից Երևան ժամանած  հայ հիվանդների հետ աշխատող բժիշկ Ալեքսանդր Մինյոն կոչ արեց կրել դիմակներ, հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալ:  Նրա վրա  մեծ տպավորություն են թողել գիշեր ու զօր աշխատող հայ բժիշկները:
Հայկական կողմից առողջապահության նախարարը կողմերին շնորհակալություն հայտնեց  համագործակցության համար:
Ասուլիսին հետևում էին և հարցեր տալու հնարավորություններ ունեցան սփյուռքի մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «Նիդերլանդական օրագիրը»:
Հաղորդումը վարող Մարգարիտա  Բաղդասարյանի կողմից «Նիդերլանդական օրագրի» հնչեցրած հարցի պատասխանները լսել  ներկայացվող տեսահոլովակում` 38 րոպեից:





Առաջին լուսանկարում (աջից) Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանն է: Երեկ (23.06.2020) առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ նա ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը: Հայտնի բժիշկը ղեկավարում է Ֆրանսիայից Հայաստան ժամանած մասնագետների 2-րդ խումբը: Հաջորդ լուսանկարում արդեն պրոֆեսոր Փափազյանը խմբի մյուս հայազգի բժշկի՝ Հայկ Վարդանյանի հետ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Լուսանկարը`  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի:

FAON-ի կարծիքը Ռոտերդամում Աթաթուրքի անունը կրող փողոցի վերաբերյալ

Նիդերլանդական  մամուլ


 An article in Dutch daily 'Algemeen Dagblad' on discussion about street names in Rotterdam and the opinion of Federation of Armenian Organisations in Netherlands (FAON) on a street named after Ataturk.
Հոլանդական «Algemeen Dagblad» օրաթերթի հոդվածը Ռոտերդամում փողոցների անունների քննարկման մասին և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կարծիքը Ռոտերդամում Աթաթուրքի անունը կրող փողոցի վերաբերյալ։
FAON-ի կարծիքով անթույլատրելի ու անցանկալի է Ռոտերդամում տեսնել ազգային փոքրամասնություններին ճնշած ու ցեղասպանությունն արդարացրած Աթաթուրքի անունը կրող փողոցի առկայությունը:


Armeniërs: ‘Neem ook de Atatürkstraat onder de loep’

Als er in Rotterdam een onderzoek komt naar ‘foute’ straatnamen, dan moet ook de Atatürkstraat onder de loep worden genomen. Dat laat de Federatie Armeense Organisaties Nederland (FAON) desgevraagd weten naar aanleiding van de discussie die vorige week is losgebarsten over ‘foute helden’. ‘Atatürk was extreem nationalistisch. Door zijn bewind moesten alle volkeren van Turkije geturkificeerd worden.’

Redactie Rotterdam 22-06-20, 22:00 Laatste update: 11:05
54
De Denk-fractie diende vorige week een motie in waarin het stadsbestuur werd opgeroepen een grootschalig onderzoek te doen naar straatnamen en standbeelden in Rotterdam. Hoewel de motie werd verworpen, is de kans groot dat dit onderwerp binnenkort opnieuw ter sprake komt: verscheidene partijen willen een breder debat over ‘foute helden’. De FAON hoopt dat dan ook wordt gesproken over straatnamen die zijn vernoemd naar buitenlandse historische figuren, zoals Atatürk.

Haat tegen Armeniërs is een hardnekkig en kwalijk verschijn­sel onder nationalis­ti­sche, maar ook gematigde Turken


Woordvoerder, FAON
Kemal Atatürk, naar wie een straat is vernoemd in Prinsenland, stichtte in 1923 de Republiek Turkije. Minderheden, onder wie Armeniërs en Koerden, hadden het zwaar onder zijn regime: hun namen werden veranderd in Turkse namen en ze mochten alleen nog maar Turks spreken. ,,Velen in de Armeense gemeenschap, die afkomstig zijn uit Turkije, hebben het daar nog altijd héél moeilijk mee’’, stelt de FAON. ,,Haat tegen Armeniërs is een hardnekkig en kwalijk verschijnsel onder nationalistische, maar ook gematigde Turken. Wij gaan niet over straatnamen, maar een Atatürkstraat lijkt ons duidelijk ongewenst.’’

Gedood
Het steekt de Armeniërs ook dat Atatürk nooit afstand heeft genomen van de Armeense genocide, waarbij vanaf 1915 ongeveer 1,5 miljoen Armeniërs en andere christelijke minderheden zijn gedood in opdracht van de toenmalige Turkse regering. Atatürk noemde die massaslachting in december 1919 ‘het gevolg van de brute afsplitsingspolitiek die zij gevolgd hebben’, een volgens de FAON onjuiste bewering waarmee hij de Armeniërs zelf de schuld in de schoenen probeerde te schuiven van de tragedie. 

Zelfs Erdogan, zelf toch ook geen heilige, heeft daarvoor in 2011 zijn veront­schul­di­gin­gen aangeboden


Woordvoerder, FAON
Tijdens zijn bewind confisqueerde Atatürk alle eigendommen, fabrieken en huizen van de vermoorde Armeniërs: vluchtelingen mochten niet meer terug naar Turkije en waren alles kwijt. Tegen het einde van zijn regeerperiode hield het Turkse leger huis in de zuidoostelijke stad Dersim (nu Tunceli), waarbij tienduizenden Koerden, Alevieten en geïslamiseerde Armeniërs werden gedood. ,,Zelfs Erdogan, zelf toch ook geen heilige, heeft daarvoor in 2011 zijn verontschuldigingen aangeboden’’, aldus de FAON.

Maatstaven

Fractievoorzitter Stephan van Baarle van Denk laat in een reactie weten dat wat hem betreft alle straatnamen open staan voor discussie. ,,In Rotterdam hebben we een straatnamencommissie: laat die maar afwegen welke historische figuren naar de huidige maatstaven niet meer door de beugel kunnen.’’ 

Ondanks alle kritiek die op Atatürk en zijn omgang met minderheden valt te leveren, is hij voor veel Turken nog altijd een held. Zijn ideaal van een moderne seculiere staat heeft volgens historici destijds ook voor vooruitgang gezorgd ten opzichte van omringende landen. Geen overheidsgebouw is denkbaar zonder een buste van hem en zelfs het kleinste Turkse plaatsje heeft wel een Atatürkstraat.