The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 15 August 2020

Այս անգամ Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը Մաստրիխտի հայ համայնքում էր








«Անի» հայ համայնքը և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհուրդը  օգոստոսի 15-ին Մաստրիխտում հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին (Nico Schermers ): Դեսպանին ուղեկցում էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս Դավիթ Միրզախանյանը: Մեծարգո հյուրը` Եկեղեցու ծխական խորհրդի անդամների ուղեկցությամբ, եղավ Մաստրիխտի Ամենասուրբ հայազգի Սերվատիուսի անունը կրող եկեղեցում, նրա անվան հետ կապված  վայրերում, ծանոթացավ հոգևորականի կյանքի հայտնի էջերին, հայկական կյանքին առնչվող թեմաներին: Պարոն Սխերմերսը տպավորված էր Լիմբուրգի հայ անցյալով ու  ներկա ինտեգրացիոն օրինակելի փորձով: Ի դեպ Մաստրիխտի քաղաքապետարանում հայկական համայնքի աշխատանքը դրական է գնահատել  Ավագանին` որոշել է օրինակելի աշխատանքը խրախուսել:

Հանդիպման ընթացքում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը խոսել է իր ծրագրերից, հույս հայտնել, որ Հայաստանում կորոնավիրուսի վիճակի կարգավորման հետ մեկտեղ կմեկնի Երևան և ձեռնամուխ կլինի դեսպանության հիմնադրման աշխատանքներին։ Երկու երկրների հարաբերությունները նոր, որակական  փուլ կտեղափոխվեն: Նախադրյալներ կստեղծվեն համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունների համար:

«Անի» հայ համայնքի անդամների և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհրդի անունից Լևոն Սարգիսը  ողջունեց և շնորհակալություն հայտնեց նիդերլանդացի դեսպանին հայ համայնքների հետ ջերմ կապեր հաստատելու ու նման հանդիպումներ  նախաձեռնելու համար: Ավելի  վաղ  Նիկո Սխերմերսը իր հայ գործընկերոջ` դեսպան  Բալայանի հետ եղել է  Էյնդհովենի, Ալմելոյի և Հաագայի հայկական համայնքներում, որտեղ անկեղծ զրուցել  և կիսվել են առկա տարբեր ոլորտներում կուտակված խնդիրներից ու ակտուալ ծրագրերից:

«Նիդերլանդական օրագիր»

Nid.oragir



Wednesday, 12 August 2020

Կարեն Ալեքսանյանը ռուսական գրերի` կիրիլիցայի պատվին




Ահա այսպես, մեր հայրենակիցը' Կարեն Ալեքսանյանը, ռուսական գրերի' կիրիլիցայի պատվին, եզակի թանգարան է հիմնել Բուլղարյայում:

Մի քանի օր առաջ այստեղ է եղել  Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։   Նախագահին տպավորել է այն, որ  թանգարանը  ոչ թե բուլղարացի է ստեղծել, այլ հայ գործարարը: 

 Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ  Երևանում`հայ գրողների ու նշանավոր հայերի կիսանդրերով, համարյա նույնատիպ, բայց ընդարձակ զբոսայգի հիմնելու գաղափարով է հանդես գալիս ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ :

Այն ներկայացվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի, ՀՀ վարչապետի սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի, ՀՀ նախագահի ուշադրությանը:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի դեսպանը` Նիդերլանդներից

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի դեսպանը` Նիդերլանդներից


«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը...» :

Այս տողերը մեջբերված են հիմնադրամի ֆեյսբուքյան էջից և մենք ուրախ ենք, որ հիմնադրամը` որպես Նիդերլանդների թագավորությունում իրենց դեսպանի, ներկայացրել է հոլանդաբնակ մեր հայրենակից Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici Շատ լավ է, որ Ռոբենն իր վրա պատասխանատվություն է ստանձնել օգնելու Հայոց Բանակին, նրա քաջարի զինվորին: Լիահույս ենք, որ նա իր կարողություններով, կապերով, անձնական շահագրգռվածությամբ ու համեստ կարողություններով օգտակար կլինի ու անբասիր կծառայի հայրենիքին:

Քաջալերենք, մաղթենք նրան հաջողություններ իր կամքով ստանձնած այս պատասխանատու գործունեության մեջ:



Հարգելի՛ հայրենակիցներ,


Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների թագավորությունում մեր նոր դեսպանին` Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici:


Ստորև կարող եք գտնել վերջինիս ուղերձը.

Ես Ռոբին Գելիչին եմ, Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքից: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի դեսպանի առաքելությունը, քանի որ լինելով Ալմելո քաղաքի քաղաքային խորհրդի ավագանու անդամ արդեն 6 տարի, մեծ պատիվ եմ ունեցել աջակցել տեղի հայկական համայնքին, իմ հայրենակիցներին Հայաստանում եւ Սփյուռքում: Ներկայացված լինելով Նիդերլանդական Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության կողմից, իմ ամբողջ քաղաքական գործունեության նպատակը եղել է համայն հայության խնդիրների նպատակների եւ շահերի առաջմղումը միջազգային քաղաքական ասպարեզում: Այս նպատակներին է ծառայել եւ ծառայում նաեւ իմ ընտանիքը: Լինելով հայ եւ տարբերություն չզգալով հայաստանցու ու սփյուռքի հայի միջեւ, գտնում եմ, որ ոչ միայն հայաստանցու, այլ նաեւ ամբողջ հայության անվտանգության երաշխավորն է հայ զինվորը, ում առողջությունը ամենից թանկը պետք է գնահատվի եւ պաշտպանվի, ուստի "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի նպատակներն ու դավանած արժեքները ամբողջությամբ հոգեհարազատ են ինձ եւ անչափ կարեւոր եմ համարում այս համագործակցությունը: Խաղաղություն եւ առողջություն հայ զինվորին եւ հայ ազգին:

Վտանգավոր ծովափեր հոլանդիայում



Հաագայից մինչև Ռոտերդամի ծովափնյա շատ ափերում ծածանվում է կարմիր դրոշը: Սա նշանակում է, որ լողալն արգելվում է: Արդեն մի քանի մարդ է մահացել ծովի ալիքների հոսանքների վտանգավոր տեղաշարժի հետևանքով, որը շատ արագ լողորդին տեղափոխում է ծովեզրից հեռու: Նիդերլանդական մամուլը հայտնում է տարբեր վայրերում խեղդվածների մասին` հորդորելով զգույշ լինել անգամ անվտանգ գոտիներում:

Twee mannen overleden bij Den Haag. Ze werden bij het Zuiderstrand uit zee gehaald nadat ze daar in de problemen waren gekomen. Het gaat om een 28-jarige man die omstreeks 13.00 uur uit zee was gehaald en een 24-jarige man zonder vast woon- en verblijfplaats die rond 16.30 uur uit het water werd gered. Beide mannen werden daarna gereanimeerd, maar overleden toch, meldt de politie.


De Veiligheidsregio Kennemerland meldde dat later ook een zwemmer in Wijk aan Zee en een zwemmer in Zandvoort om het leven kwamen. Die personen werden 's avonds uit het water gehaald. Een woordvoerster van de Veiligheidsregio meldt dat er 's middags nog weinig aan de hand was aan de kust in Noord-Holland, maar dat de stroming aan het begin van de avond een stuk sterker werd. Met fatale gevolgen.


De reddingsbrigade startte zondagavond bovendien een zoekactie naar een vermiste zwemmer in de zee bij Egmond. Dat meldde het Noordhollands Dagblad. Het zou gaan om een 16-jarig meisje. Vrij snel na de melding bleek het om een zeehond te gaan, waarna de reddingsdienst weer terugkeerde. Ook de daaropvolgende melding.

PZC

Ավելացնել մակագրություն

Սևրի պայմանագրի դասերը Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորման համար

Լուսանկարում`Օսմանյան Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը ստորագրում է Սևրի պայմանագիրը

 




Մհեր Ալեքսանդրի Հարությունյան,

 Պ. գ. թ., դոցենտ, «Կաճառ» 

գիտական կենտրոնի ղեկավար



Սևրի պայմանագրի կենսագործման հարցում մեր ժողովուրդը հերթական հիասթափությունն ապրեց, ուստի քաղաքական ու գիտական հանրության օրակարգում է դրա պատճառների և արդեն որպես պատմական իրադարձություն` տված դասերի վերհանումը: Մենք դա փորձել ենք անել Ադրբեջան-Արցախ հակամարտության իրավաքաղաքական ու պատմական կերպարի ճիշտ ընկալման ու արդարացի հանգուցալուծման ուղիների հատկանշման տեսանկյունից: Սևրի պայմանագիրը մեր հարցադրման համատեքստում արժանի է ուսումնասիրողների ու միջազգայնագետների ավելի մեծ ուշադրության հատկապես Հայաստանի, որպես ազատ ու անկախ պետության, միջազգային ճանաչման տեսանկյունից: Այս փաստի արձանագրումը կարևորվում է Ադրբեջանի հետ Արցախի հակամարտության համատեքստում տարածքային ամբողջականության սկզբունքի չարաշահման՝ կողմերից մեկի մոլուցքը բացահայտելու առումով: Դա այն դեպքում, որ իր կարճատև գոյության ընթացքում Ադրբեջանը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այդ պատճառով Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել[1]: Հերթական անգամ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը՝ ներկայիս Ադրբեջանն իր անկախության հռչակագրում մտցրել է այն դրույթը, որ «վերականգնվում» է 1918-20 թթ. սահմաններում, ինչը փաստացի և դեյուրե[2] նշանակում է, որ հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից[3]: Իսկ քանի որ  Արցախը երբևէ չի եղել ինքնահռչակ Ադրբեջանի միջազգայնորեն չճանաչված սահմաններում, հետևաբար` տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող տարածվել Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորման վրա[4]:









Խոսելով Սևրի պայմանագրի իրավազորության կորստի մասին՝ արդիական կարող ենք համարել նրա հիմքում ընկած սկզբունքները, Հայկական հարցի արդարացի լուծման մոտեցումները, որոնք նախադեպ կարող են լինել դրա ճիշտ ու արդարացի հանգուցալուծման որոնումների համար: Այս տեսակետից կարևոր է ՀՀ գոյության ու բնականոն զարգացման համար դեպի ծով ելք ունենալու իրավունքի ամրագրումը Սևրի պայմանագրում, ինչը  կարող է հիմք հանդիսանալ ներկայումս շրջափակված հայկական երկու պետությունների՝ դեպի ծով ելք ստանալու պահանջիհամար: Դա քաղաքական լուրջ փաստարկ կարող է դառնալ բանակցային գործընթացում:

Պայմանագրի 351-րդ հոդվածը դեպի Սև ծով Բաթումի նավահանգստի վրայով ազատ մուտքի իրավունք էր տալիս նաև Հայաստանին[5]: Դեպի ծով ելք ունենալու հրատապությունը առկա է նաև մեր օրերում: Միջազգային իրավական ակտերը հնարավորություն են տալիս բարձրացնել ոչ միայն միջազգային ջրերից ազատորեն օգտվելու Հայաստանի իրավունքի հարցը, այլ նաև Ադրբեջանից պահանջել միջանցք դեպի Կասպից ծով, որպես` բազմամյա շրջափակման հետևանքների վերացման ու փոխհատուցման եղանակներից մեկը և ցեղասպանության ենթարկված ադրբեջանահայության՝ որպես պետականակիր ազգի օրինական իրավունքների արտահայտություն[6]:

Սևրի պայմանագիրն այն առավելագույնի արտացոլումն է, որը կարող էին տալ բազմաչարչար հայ ժողովրդին արևմտաեվրոպական դիվանագետները: Սակայն, դա Հայոց հարցի լուծում չէր, քանի որ  առկախ էր թողնում Հայաստանի ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան սահմանները: Դրա պատճառը, մեր կարծիքով, ոչ միայն վերոհիշյալ տարածքներում Գլխավոր դաշնակիցների հետապնդած շահերն էին, այլև այն, որ Հայաստանը պատեհաժամորեն իր ներուժի ու սեփական հնարավորությունների մասին հոգ տանելու փոխարեն, բոլոր հաշվարկները, կարծես, կառուցել է տերությունների ողորմածության վրա: Այս միտքը գուցե թե չարծարծեինք, եթե մերօրյա դիվանագիտական հարաբերություններում չնկատեինք նմանատիպ տրամադրություններն ու միտումները: Ուշի ուշով հետևելով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման գործընթացին՝ կարելի է այն տպավորությունը ստանալ, թե դարձյալ հայ քաղաքական էլիտան հիմնական հույսերը կապում է Եվրոպայի քաղաքական գործիչների դիրքորոշումների հետ:

Ինչպես հայտնի է, Սևրի պայմանագրով Հայաստանին տարածքների վերադարձը նախատեսվում էր ստորագրման պահից երեք, այնուհետև վեց ամիս անց, իսկ վերջում, ընդհանրապես, այն մոռացության մատնվեց: Հետևաբար, նմանօրինակ թեական, անորոշ վճիռներից պետք է զգուշանալ ու հնարավորինս խուսափել: Մեր օրերում Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդները փորձում են մի նոր անորոշություն փաթաթել մեր վզին՝ ինչ-որ փուլային լուծումների, երևութական հանրաքվեների կամ միջանկյալ կարգավիճակի տեսքով, ինչը ինքնորոշման իրավունքի իրացմամբ վերջնական կարգավիճակի հարցը կասկածի տակ է դնում: Դա այն դեպքում, երբ մեր անկայուն տարածաշրջանում կանխատեսելի ոչ մի բան չի կարող լինել:

Դժվար է ձեռնպահ մնալ մեկ այլ համեմատություն անելու գայթակղությունից, թեև, ինչ խոսք, և՛ պայմաններն են այսօր այլ, և՛ խնդրո առարկան: Ինչպես հայտնի է, ժամանակին ՀՀ կառավարական պատվիրակությունը պահանջում էր նվազագույնը`Արևմտյան Հայաստանի չորս նահանգները  և ելք դեպի Սև ծով, իսկ ազգային պատվիրակությունը՝ առավելագույնը` վեցից-յոթ նահանգ և Կիլիկիան: Հայկական երկու պատվիրակությունների տարաձայնություններն ակամայից հիշեցնում են համառորեն շրջանառվող ասեկոսեները՝ ազատագրված ու ԱՀ  Սահմանադրությամբ ամրագրված հայրենի տարածքների  մասին…

Փարիզում երկու հայկական պատվիրակությունների առկայության փաստը կարելի է գնահատել որպես մեր ժողովրդին արհեստականորեն երկատելու արատավոր երևույթ: Հատկանշելի է, որ այդպիսի երկվություն կամ վնասակար այլընտրանք ամեն անգամ ստեղծում ենք մեզ համար ճակատագրական պահերին՝ դրանով իսկ թուլացնում մեր, առանց այդ էլ ոչ այնքան ուժեղ, դիրքերը: Այդպես եղավ 1918 թ. նոյեմբերին, երբ Անդրանիկ զորավարը կասեցրեց իր հաղթարշավը դեպի Շուշի, կանգնելով տարօրինակ երկընտրանքի առաջ. Հայկական հա՞րց, թե՞ Արցախի հարց, այնինչ մեկը մյուսի բաղկացուցիչն էր:  Վերադառնալով արդի իրողություններին՝ հին սխալների կրկնություն կարելի է համարել հերթական արհեստական երկընտրանքը. Արցախի անկախ պետականության կերտում «ստատուս քվոյի» պահպանմա՞մբ, թե՞ միացում Հայաստանի Հանրապետությանը՝ կենսական նշանակության ու կարի անհրաժեշտ դիրքերից հրաժարվելու գնով: Հիշեցնելով «Հայաստանին միանալու ամենակարճ ճանապարհը Արցախի անկախությունն է[7]» քաղաքագիտական բանաձևը՝ տեղին ենք համարում հատկանշել հայկական կողմի դիրքորոշման հստակեցման հրատապությունը: Աշխարհին պարտավոր ենք աներկբա հասկացնել, թե, ի վերջո, ի՞նչ է ուզում և ինչին է հետամտում հայկական կողմը[8]:

Անմտություն է ՀՀ ու ԱՀ միջև ցամաքային կապի մասին խոսելիս, նկատի ունենալ սոսկ Քաշաթաղի ու Քարավաճառի շրջանների նկատմամբ ինքնիշխանության պահպանումը, ինչը նշանակում է դնել նվազագույն պահանջ, չբացառել մեր  հանրապետության բաղկացուցիչ ու անքակտելի մասը կազմող որևէ տարածքի շուրջ սակարկությունը:  Մինչդեռ, մեր հակառակորդը դնում է առավելագույն պահանջ` ընդհուպ մինչև Շուշին՝ քաջ գիտակցելով, որ դա անհեթեթություն է: Սակայն, այդ քայլով, ակներևաբար, հակառակորդը և՛ քաղաքական ռազմավարություն է որդեգրում, և՛ մարտավարական հնարավորություններ ստանում բանակցություններում «զիջումների» գնալու նմանակում անելու…

Թող հակասություն չթվա ասվածի ու այն պատմական իրողության միջև, որ Սևրի պայմանագրով Հայաստանին վերադարձվելիք տարածքը ոչ միայն առավելագույն, այլ նաև նվազագույն սահմաններով փաստացի գտնվում էր թուրք զավթիչների վերահսկողության  տակ և Հայաստանը, ցավոք, իրական լծակներ չուներ տնօրինելու իրեն հանձնվելիք տարածքները, բացի այն երազկոտ հույսերից, թե դա իր  փոխարեն կանեն դաշնակիցները: Մինչդեռ, ոչ մի պետություն մեկ այլ պետության փոխարեն չի պատերազմում, եթե լուրջ ու կենսական շահեր չի հետապնդում: Նամանավանդ, եթե ուրիշի հովանավորությունն ակնկալող երկիրը այնքան ուժ և հնարավորություն չունի, որ ի զորու լինի պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքները: Կարող է հարց առաջանալ. նման պարագայում ի՞նչ իմաստ ուներ առավելագույն պահանջը դնել, երբ նույնիսկ նվազագույնին հետամտելու և հասնելու հնարավորությունները չկային: Պատասխանը դարձյալ կապվում է գերնպատակի կամ պայքարի ռազմավարության առաջադրման հետ, այսինքն՝ ինչքան մեծ է նպատակը, այնքան շատ են ջանքերը, պատասխանատվության զգացումը և համախմբումը: Մեծ նպատակների շուրջ համախմբումն էլ պայքարի երկարատև ոգով է տոգորում ազգերին, նրանց մղում  մեծագործությունների՝ ստվերի տակ թողնելով մյուս օտարածին ու խորթ գաղափարներն ու գաղափարախոսությունները, մի կարևոր հանգամանք, որը, ցավոք, ժամանակին հաշվի չառնվեց և ապազգային ախտը բոլշևիզմի դրոշի տակ սողոսկեց Հայաստան և բարոյալքեց Հայոց բանակը՝ հնարավորություն ընձեռելով  թուրքերին՝ զավթել  Հայաստանի մեծ մասը:

Որպեսզի «մեծ նպատակների» ու անհնարինը հնարավոր դարձնելու մասին ասվածը մերկապարանոց չթվա, բերենք մեր իսկ թշնամիների՝  քեմալականների ծավալած  շարժման օրինակը, ինչի միջոցով թուրքերը ոչ միայն վիժեցրին Սևրի պայմանագիրը, այլ նաև բոլշևիկների հետ փոխգործակցությամբ անգամ սպառնացին Հայաստանի  իսկ գոյությանը:

Փաստորեն Սևրի պայմանագրով տերությունները ճանաչեցին միացյալ ու անկախ Հայաստան ունենալու հայ  ժողովրդի իրավունքը, այսինքն՝ տրվեց Հայոց հարցը լուծելու ևս մի հնարավորություն, բայց, ավա¯ղ, հայությունը բավարար ուժ չգտավ իր մեջ, և բաց թողեց այն: Թե ինչու, օբյեկտիվ պատճառներից բացի կարելի է բացատրել նաև ներքին  գործոններով, որոնցից ամենակարևորը, թերևս, սեփական ուժերին չապավինելն էր` մի մոլորություն, որ Հայկական հարցը դարձրել է միջազգային դիվանագիտության խաղալիքը: Կարծում ենք, որ Սևրի պայմանագրի և նրան հաջորդած իրադարձությունների վերաիմաստավորմամբ կլուսավորենք մեր ապագան՝ ոչ մի պարագայում թույլ չտալով անցյալի սխալների կրկնություն:

Միջազգային պայմանագրերը իրենց գոյության ողջ ընթացքում կոպտորեն խախտող Թուրքիան ու Ադրբեջանը ցինիկորեն հայկական կողմին են վերագրում միջազգային կազմակերպությունների որոշումները չկատարելու մեղքեր… Զուգահեռներ անցկացնելով անցյալի ու արդիականության միջև՝ զգում ենք «երկակի խաղի» հետևանքներից զգուշանալու անհրաժեշտությունը: Սևրի պայմանագիրը, որպես` իր պատմական հայրենիքի նկատմամբ հայ ժողովրդի անկապտելի իրավունքի միջազգային ճանաչման արտահայտություն, պետք է որ ուղեկցի մեր քաղաքական պայքարին, անշուշտ, շեշտը դնելով արդեն իսկ ազատագրված հողերում ամրապնդվելու և, ապա, անընդհատ հզորանալու ճանապարհով սեփական ուժի ու բազկի միջոցով մեր հիմնահարցերը լուծելու ռազմավարության վրա: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները վերլուծաբաններին հիմք են տալիս պնդելու, որ Սևրի պայմանագիրը, որպես պատմական, միջազգային փաստաթուղթ և  նախադեպ, սպասում է իր պատեհաժամորեն կենսագործման պահին:

Եզրափակելով, ուզում ենք հատկանշել, որ այս համադրական անդրադարձը կատարվել է այն համոզմամբ, որ պատմության դասերը պետք է մշտապես նկատի ունենալ, այլապես մոռացության մատնված անցյալը, կրկնվելու իր հատկությամբ, կարող է  անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայկական հարցի հանգուցալուծման դժվարին ճանապարհին:

-------------------------------

[1] Քոթանջյան Հ., Անվտանգության քաղաքագիտական պրոբլեմներ. ԽՍՀՄ վերակառուցում—Ղարաբաղ, Հայաստան, Անդրկովկաս – Աֆղանստան, Եր., ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2009, էջ 134:

[2] Манасян А., Карабахский конфликт: Ключевые понятия и хроника, Ер., НОФ “Нораванк”, 2005, с. 98.

[3] Оганесян Н., Административно-территориальная и политическая композиция Южного Кавказа и поясы его безопасности, Стратегические безопасностные исследования (научно-экспертная серия), Том 3, Ер., 2014, с. 478.

[4] Հմմտ.՝ Թորոսյան Տ., Հակամարտությունների կարգավորման իրավական հիմքը. տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ինքնորոշման իրավունք, «Լրաբեր Հասարակական Գիտությունների» («ԼՀԳ»), 2007, № 1, էջ  14-15, նույնի՝ Ինքնորոշման իրավունքի կարգավիճակը, կիրառման չափանիշներն ու պայմանները, «ԼՀԳ», 2008, № 1, էջ 19-20:

[5] Նույն տեղում, էջ 101:

[6] Տե՛ս Մանասյան Ա., Ադրբեջանահայությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում, «ԳԼՈԲՈՒՍ», 2014, №  8-9 (53-54), էջ 109-166:

[7] Հմմտ.՝ Քաղաքագետ. Արցախի անկախացումը միացում է Հայաստանին, http://panarmenian.net/m/arm/news/130050 (ներբեռնումը՝ 24.07.2020 թ.):

[8] Տե՛ս Սղագրություն «Ադրբեջան—ԼՂՀ հակամարտություն». կարգավորման հեռանկարները. միացու՞մ, թե՞ անկախություն» թեմայով հասարակական քննարկման (2008 թ., ապրիլի 6, ք. Ստեփանակերտ) [սղագրեց` Ղավալյան Ա.], «Կաճառ» (ԿԳԿ—ի տարեգիրք): Գիրք 3(35-46), 2009, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2014, էջ 160-166:

-------------------------------

Հոդվածի հեղինակ`Մհեր Ալեքսանդրի Հարությունյան

Ծնվել է 1972թ. հուլիսի 9-ին Շուշի քաղաքում:

1989թ. ավարտել է տեղի Խ. Աբովյանի անվան համար 3 միջնակարգ դպրոցը:

1994թ. ավարտել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը` պատմության և օտար լեզվի ուսուցչի որակավորմամբ:

1989-1992թթ. ուսանողական-երիտասարդական կազմակերպությունների կազմում մասնակցել է Արցախյան շարժման քաղաքական փուլին և ԼՂՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

1992-1993թթ. ծառայել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերում՝ որպես տոպոգեոդեզիական հետախուզության ջոկի հրամանատար:

1993-1994թթ. համատեղության կարգով աշխատել է Ասկերանի շրջանի վարչակազմի «Խաչեն» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար, ռազմահայրենասիրական բաժնի վարիչ, զինվորական թղթակից:

1993-2016թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես զինվորական թղթակից (1993-1998), խմբագրահրատարակչական բաժանմունքի խմբագիր (1998-1999), ավագ խմբագիր (1999-2000), ավագ գրական աշխատակից (2000-2012), գլխավոր խմբագրի տեղակալ (2012-2015), գլխավոր խմբագիր (2015-2016): Որպես զինվորական թղթակից 1993-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին:

2000թ. համատեղությամբ աշխատել է ԱրՊՀ պատմության ամբիոնում:

2001թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Արցախյան պատերազմը և Պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994թթ.» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2001թ. ընդունվել է Արցախի ժուռնալիստների միության շարքերը, 2009-ին ընտրվել ԱԺՄ վարչության կազմում:

2004թ. մրցույթով ընտրվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնում:

2005թ. ընտրվել է ԼՂՀ աշխարհագրական անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար:

2006թ. փետրվարի 20-ին նախաձեռնել է «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը և հիմնադիր համաժողովում ընտրվել Վարչության նախագահ: Հիմնադրել և խմբագրում է կենտրոնի «Կաճառ» ամենամսյա տեղեկագիրը, 2007-ից` «Կաճառ» տարեգիրքը:

2008թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում պատմագիտություն մասնագիտությամբ:

2016թ. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հումանիտար և լեզուների» ամբիոնի վարիչ է:

Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար 2018 թ. պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Հեղինակ է 114 գիտական աշխատանքների:

Saturday, 8 August 2020

Նիդերլանդահայերի օգնությունը Տավուշին չուշացավ


«Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր  իրենց ֆինանսական փոխանցումներն են կատարել «Աջակցի՛ր Տավուշին» ծրագրի համար: Միության նախագահ Սվետա Աբրահամյանը գտնում է, որ  օգնությունը կարող էին նաև այլ խողովակներով ուղարկել, բայց ուղիղ` թիրախային օգնությունն ավելի արագ ու արդյունավետ ստացվեց: Տավուշի մարզպետարանից` Նիկոլայ Գրիգորյանը ճիշտ ժամանակին է համարում Նիդերլանդներից մեր հայրենակիցների առաքած բենզինային գեներատորների, սառնարանների, ջրի մեծ տարաների ստացումը: Դրանք հենց սահմանապահ համայնքների ապաստարան-թաքստոցների համար էին` ֆեյսբուքյան անձնական էջում գրել է  փրկարարական ծառայության գեներալը: 

Ի դեպ` ինչպես «Նիդերլանդական օրագրին»  տեղեկացրեցին, շուտով Տավուշի մարզ է առաքվելու հոլանդահայերի  օգնության երկրորդ խմբաքանակը:

Հայաստանի Հանրապետությունում կազմակերպչական աշխատանքները համակարգելու  համար նշվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր տիկին Սոֆյա Հովսեփյանի,Արգավանդ գրասենյակային կահույքի խանութների ցանցի տնօրեն Վահան Նարիբեկյանի, այլ աշխատանքները համակարգելու ու կատարելու համար Արմեն Մինասյանի և Հայաստանում նիդերլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչ Անդրանիկ Դավթյանի անունները:

Այս օգնությունից բացի հոլանդահայերը, մասնավորապես «Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը` Տավուշի օգնության համար փոխանցումներ են կատարել«Հայաստան» համահայկական հիմնադրամին :

«Նիդերլանդական օրագիր»





Կից ներկայացվել են հետևյալ նվիրատուների անունները:


R.Moeradjan

M.Moeradjan

M.Aslanjan

W. Sahakov

LA Nazaryan

D.G. Mkrtjyan

Hr E Zargarjan

G.M. Gevorgjan

A. Matosjan

HOUTBECKERS F M G en/of

K. Matevossyan eo M.H. H

Hr G Kiladjian e/o.Mw M

Mw A Voskanjan

Mw I Antonian

Hr PNJ Landman, Mw A Tak

A. Takadian Haftvani eo

Mw L Antonian

AA ANTERJAS

A. Hakoobian eo V. Khach

L. Ohanyan


Mw N Stefhanyan


Mw K Abrahamian

J AISTOV

Mw A I Kesjan

S. Rambali

Mw L Chopchiyan

HM STEPANIAN

Mw C H van de Weerd

Mej M S Schuursma

Mw NB Aslanian

Hr ABA Aslanian Mw RV Aslanian-Jessaian

Hr T L Torosjan

R Chatenier Gonezen


Namens Stichting Verenigde Armeniërs in Nederland (VAN) te Nijmegen in Nederland wil ik onze donateurs hartelijk danken voor de financiële bijdrage voor de actie "Steun Tavush".

Dankzij jullie hebben we 10 generatoren, 10 koelkasten en 20 watertanks kunnen aanschaffen voor de schuilplaatsen in Tavush provincie in Armenië.

Onze dank gaat ook uit naar onze partners in Armenië die ons hebben geholpen met aanschaf en het vervoer,met name naar de Tweedekamerlied Sofya Hovsepyan,direktor van Argavand.am meubelwinkels Vahan Naribekyan, onze vertegenwoordiger in Armenie Andranik Davtyan en Armen Minasyan voor de overige werkzaamheden.


Thursday, 6 August 2020

Դեսպանների հանդիպում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ



Օգոստոսի 5-ին Հայաստանում Հոլանդիայի առաջին նշանակված դեսպան պարոն Նիկո Սխերմերսը թվով  երկրորդ անգամ այցելեց Հաագայի Աբովյան մշակութային միության կենտրոն, այս անգամ  Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանի հետ` զրուցելու Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ։ 

Պարոն Սխերմերսի հունիսի 24-ի առաջին այցելության ընթացքում հետաքրքրվել էր Նիդերլանդներում հայ համայնքի ձևավորման և հայկական կառույցների, մասնավորապես Աբովյան միության և Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON-ի) ծավալած գործունեությանը մասին, դեսպանին էր հանձնվել  Հոլանդահայ ֆեդերացիայի հրատարակած «Հայերը Նիդերլանդներում» գիրքը և այլ նյութեր։  Զրույցի ժամանակ շոշափվել էր  Հայաստանի և Ացախի հարցերով հոլանդահայ համայնքի ներգրավվածության ու մտահոգությունների մասին:

Պարոն դեսպանի հետ երկրորդ հանդիպմանը` Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Տիգրան  Բալայանի մասնակցությամբ քիչ ավելի  ներկայացուչական կազմ էր հավաքվել, ներկա էին FAON-ի խորհրդի և «Ապրիլ 24» հանձնախմբի անդամները, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի, Գլաձոր ուսանողական միության, Հոլանդահայ Աբովյան մշակութային միության  ներկայացուցիչները:

Այս անգամ քննարկվեցին հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած հակամարտության վերջին զարգացումները, դրա հետևանքները, միջազգային արձագանքները, Թուրքիայի և այլ երկրների հայտարարությունները, Նիդերլանդների վերաբերմունքը և հոլանդահայության ցուցաբերվող մարդասիրական օգնությունը` մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոլանդական մասնաճյուղի կողմից։ Որպես հատուկ կետ, Հոլանդահայ կազմակերպությունները բարձրացրեցին Բաքվի կողմից Եվրոպայում և Ամերիկայում հրահրվող հակահայկական զգացմունքների արտահայտության դրսևորման և հայկական կառույցների նկատմամբ կիրառվող բռնությունների հարցը։ Հոլանդիայում ևս արտացոլվեց Ադրբեջանի այս սադրանքը, երբ  անցած ամիս Հաագայում Ադրբեջանի դեսպանատանը հավաքված խուժանը սադրանք էր հրահրում հայերի կազմակերպած խաղաղ ցույցի ժամանակ` իրենց դեսպանատան տարածքից շշեր ու  քարեր էր նետում հայ ցուցարարների ուղղությամբ։ Հայերի հավաքն ուղղված էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և Հայաստանի վրա իրականացված հարձակումների դեմ։

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը նիդերլանդահայ կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման իր տեսլականը և ծրագրվող քայլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը թույլ կտա շուտով մեկնել Երևան և մեկնարկել դեսպանության հիմնադրման աշխատանքները։
Բնականաբար, քննարկվին նաև Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման նախապատրաստական ​​աշխատանքների հարցերը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք դեսպանը ակնկալում է դեսպանատան աշխատանքների շրջանակում, որպեսզի հնարավոր լինի սատարել օրենքի գերակայության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսվեց նաև մշակութային միջոցառումների կազմակերպման, ուսանողների փոխանակման և վիզաների ազատականացման հարցերի մասին։
Հայաստանի դեսպանը ներկաների հետ կիսվեց իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ընթացքում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ աշխատանքների մանրամասներով՝ կոչ անելով հայրենակիցների հանդես գալ նոր նախաձեռնություններով ու հարստացնել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները ողջունեցին նիդերլանդահայերի հետ հանդիպումներ ունենալու Նիկո Սխերմերսի նախաձեռնությունը և կիսվեցին իրենց գործունեության արդյունքների, ապագայի ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առկա այլ մտահոգություններով։
Կազմակերպությունները խորին շնորհակալություն հայտնեցին երկու դեսպաններին նրանց ներկայության և հաճելի մթնոլորտում մտքերի փոխանակման համար։

Monday, 3 August 2020

Շնորհավոր ծնունդդ, լավ մարդ


Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է



Գագիկ Գինոսյանի ծննդյան օրվա առթիվ Պորտուգալյայում բնակվող երաժիշտ-արվեստագետ, ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ հասարակական կազմակերպության նախագահ Nariné Dellalian-ը լուսանկարների շարք տեղադրելով, շնորհավորել է ԿԱՐԻՆ պարային համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանի (Գինոսյան Գագիկ ) ծննդյան օրը` հետևյալն է գրել.
« ...Մարդու անունը ամեն բան ասում է։ Կուզեմ միայն ավելացնել, որ ամեն առիթով, երբ դիմել եմ Գագիկին, միասին համագործակցելու համար ՝ պատասխանը եղել է անմիջապես. անում ենք։ Այսօր թերթելով իմ լուսանկարների ալբոմը այնքան շատ պահեր վերանայեցի, որ միասին ենք անցել, ճանապարհներ, կիլոմետրներ ՝ մեր փոքրիկիներին կարևորը փոխանցելու միտումով։ Մի փոքրիկ մասը կիսվում եմ այստեղ։
Սիրելի Գագիկ, շնորհավորում եմ ու մաղթում, որ եռանդդ երբեք չնվազի, որովհետև մեկ մարդը, մեկ Գագիկ Գինոսյանը այնքան կարող է տալ ազգին։ Միայն եռանդն եմ նշում, որովհետև ավելին մաղթելը անիմաստ է։ Քեզնից լավ ոչ ոք չի կարող գիտակցել գործիդ կարևորությունը։ Գրկում եմ, երախտապարտ եմ ու հուսով եմ, որ դեռ շատ անելիքներ կունենանք առջևում։ Բարի տարեդարձ»:
«Նիդերլանդական օրագիրը» միանալով Նարինեի շնորհավորանքին և համաձայն լինելով նրա խոսքերին` ավելացնում է, որ Գագիկն ամենուր է, նրան տեսնում ու լսում ենք ամենքս` լրատվական ռադիոյով, մամուլում, պարի հրապարակներում: Տարիներ առաջ էլ Հայաստանի անկախության տարեդարձին իր համույթով եղավ Նիդերլանդներում, ելույթներ ունեցան, որից մեկ համարը ներկայացնելով` ասում ենք.
-Շնորհավոր ծնունդդ, լավ մարդ, քո տեսակի կարիքը մեր ժողովուրդն ունի...



Friday, 31 July 2020

2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՀՈՒԼԻՍ

 ՀՈՒԼԻՍ


Դեսպանության ֆեյսբուքյան էջի ՀՈՒԼԻՍ ամսվա մեր ամփոփումներում առավելապես աչքի են ընկնում հայ-ադրբեջանական Տավուշի հատվածում տեղի ունեցած զարգացումները ու դրան  հետևող համասփյուռ հայերի բողոքի ալիքին հաջորդած զարգացումները, դրանց  վերաբերվող  ԱԳ նախարարության 
տեղեկատվությունը, անձամբ դեսպանի  կողմից արված զգուշացումները,  Նիդերլանդական մամուլում հրապարակված հոդվածները

ՈՒշադրության է նվիրված  դեսպամատան աշխատանքներին, դեսպան Տիգրան Բալայանի տարբեր հանդիպումների լուսաբանմանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՀՈՒԼԻՍ ամսվա մանրամասը լուրերին (2020)  կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք, կամ ֆեյսբուքյան էջ:

 1 ՀՈՒԼԻՍԻ 
[ARM] Սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով: Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր, ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների հետ և այլն:
Առցանց ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Հայատադիմումը լրացնելու համար պետք է այցելել հետևյալ հղմամբ՝

[ENG] The educational program “Step Towards Home” for youth and adolescents from the Diaspora, will result in a unique visit to Armenia this summer. The virtual program will be held from August 3rd-28th in two stages which will include courses in the Armenian language and history, virtual visits, interactive discussions, debate club, educational games, meetings with cultural and arts leaders and more.
Individuals from the Armenian Diaspora aged 12-18 can participate in the online program and the deadline for applications is July 20th. To fill out an application, please visit the following link: https://forms.gle/nKMJGuxMucp28nMHA:

Kefah reist af naar #Armenië, een klein en bergachtig land in de Kaukasus. In 301 na Christus besloot de #Armeense koning het christendom als staatsgodsdienst aan te nemen, lang voordat Europese landen dat deden. Daarmee werd Armenië de eerste christelijke natie ter wereld. Het geloof was daar in de eerste eeuw naartoe gebracht door de apostel #Taddeüs. Kefah reist langs afgelegen kloosters en grotkerken, op zoek naar Taddeüs' nalatenschap. Hij verdiept zich in de eeuwenoude cultuur en laat zich overrompelen door liturgisch gezang. De Armeense identiteit blijkt nog steeds sterk verweven met het christendom. Aan het einde van zijn roadtrip maakt Kefah de balans op: wat maakte het christendom zo succesvol? En doen wij het in het geseculariseerde West-Europa wel voldoende recht?







7 ՀՈՒԼԻՍԻ

Հուլիսի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը ՔԶԱԿ Գործադիր խորհրդի 94-րդ նիստի շրջանակներում հանդես եկավ ազգային ելույթով։

On July 7, H.E. Ambassador Tigran Balayan , Permanent Representative of the Republic of #Armenia to the #OPCW made a National Statement at the 94th Session of the OPCW Executive Council.

"STATEMENT BY H.E. AMBASSADOR TIGRAN BALAYAN, PERMANENT REPRESENTATIVE OF THE REPUBLIC OF ARMENIA TO OPCW AT THE 94TH SESSION OF THE OPCW EXECUTIVE COUNCIL
7-10 July 2020, The Hague

Mr. Chairperson,
Mr. Director-General,
Distinguished Delegates,
Ladies and Gentlemen,

Armenia has consistently supported the efforts of the international community to exclude completely the possibility of use of the chemical weapons or related hazardous materials, through the implementation of the provisions of the Chemical Weapons Convention.

It is regrettable that once again we face the absence of consensus within the policy-making body of the OPCW.

Armenia strongly believes that the Organization should remain a technical body fulfilling its mission in strict accordance with the convention.

Any report on the cases of use of chemical weapons or related hazardous materials should be a subject of impartial, credible, comprehensive and transparent investigation within established mechanisms and procedures under the Convention and its Annexes. In this regard, Armenia calls upon all sides to cooperate in good faith.

Armenia being not aside observer in #Syria, but stakeholder due to presence of tens of thousands of our compatriots, since the eruption of the conflict in 2011, has constantly shown maximal restraint on the international scene on Syria-related issues, calling respective states and International Organizations to show utmost restraint and balanced attitude in assessing the situation in Syria.

Witnessing the hot debates around the IIT report, statements on its possible implications and consequences, we reiterate our position today calling to all state parties to build their actions based on the Convention and its annexes for the best interest of Syrian people, which badly needs international solidarity.

It is necessary to exercise the caution and objectivity in order to avoid mistakes made in the past in connection with hasty and unfounded conclusions and leading to irreparable and destructive consequences.

In closing, Mr. Chairperson, I request that this statement be circulated as an official document of the 94th session of the Executive council and be posted on the website of the OPCW. "

Ambassador Tigran Balayan received the representatives of EuroClio - European Association of History Educators. The sides discussed the ongoing projects in #Armenia and set a ground for further cooperation between the Embassy and the association to that end, where the main focus will be on the youth living in the regions of Armenia.


8 ՀՈՒԼԻՍԻ
Ընդունելություն ի պատիվ Հայաստանում Նիդերլանդների նոր դեսպանի

Հուլիսի 8-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ ընդունելություն ի պատիվ Հայաստանում Նիդերլանդների նոր դեսպան Նիկո Սխերմերսի։ Ընդունելությանը ներկա էին Հայաստանում գործունեություն ծավալող և ծրագրող նիդերլանդական գործարար շրջանակների ներկայացուցիչներ։




Ողջունելով հյուրերին դեսպանը Բալայանը շնորհավորեց գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի նաև առևտրատնտեսական համագործակցությանը, իսկ ընդունելությանը ներկա հյուրերը այդ բնագավառի շահառուներն ու շարժիչ ուժն են հանդիսանում։

Դեսպան Սխերմերսը երախտագիտություն հայտնելով ընդունելությունը հյուրընկալելու համար՝ ընդգծեց, որ ինքն արդեն քննարկումներ է ունեցել Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հետ և նիդերլանդական կառույցների հետաքրքրությունն ակնհայտ է։ Նա վստահություն հայտնեց, որ դեսպանության հիմնումը կխթանի երկկողմ փոխգործակցությունը բոլոր բնագավառներում։

Միջոցառմանը ներկա գործարարները կիսվեցին Հայաստանում աշխատանքի իրենց փորձով և գործունեության ընդլայնման ծրագրերով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակից հետո դեպի Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։

10 Հուլիսի 
✅Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։


10 ՀՈՒԼԻՍԻ · 
«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է, հետեւաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան»
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան



12 ՀՈՒԼԻՍԻ

Ս. թ հուլիսի 11-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դ. Միրզախանյանը Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաքում մասնակցեց Հ.Մ.Ը.Մ նոր շենքի հիմնարկեքի արարողությանը։ Խորհրդանշական 5 հիմնաքարերից մեկը տեղադրելուց հետո Դ. Միրզախանյանը ՀՀ դեսպանության և դեսպան Տ. Բալայանի անունից ողջունեց հավաքվածներին՝ շնորհավորելով նիդերլանդահայությանն այդ նշանակալի իրադարձության կապակցությամբ։
Իր խոսքում Դ. Միրզախանյանը մասնավորապես խոսեց Հ.Մ.Ը.Մ 102-ամյա առաքելության անշեղ ընթացքի և միության կողմից իրանանացվող հսկայական աշխատանքների մասին՝ նշելով, որ քաջատեղյակ է այդ ամենին դեռևս նախորդ արտերկրյա դիվանագիտական ծառայության տարիներից, երբ նշանակված է եղել Լիբանանում ՀՀ դեսպանությունում, որտեղ շուրջ 3 տարի մարզվել է Հ.Մ.Ը.Մ Անթիլիասի Նիկոլ Աղբալյան կենտրոնում։
Դ. Միրզախանյանը բարի երթ մաղթեց հոմենթմենականներին՝ հույս հայտնելով, որ կենտրոնը կդառնա հայ պատանիների և երիտասարդների առօրյա կյանքի մասը և նրանց ամենասիրելի հաճախվող վայրերից մեկը։




12 ՀՈՒԼԻՍ
Anna A. Naghdalyan

Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:

Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:


13 ՀՈՒԼԻՍԻ 
Հայաստանի և Նիդերլանդների դեսպանների այցելությունը Էյնդհովեն

Հուլիսի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի Tigran Balayan և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը Nico Schermers այցելեցին Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի Էյնդհովեն քաղաք, որը հայտնի է որպես արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույց։



Էյնդհովենում դեսպաններ Տ․ Բալայանը և Ն․ Սխերմերսը՝ Էյնդհովեւոմ ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլի վան դե Կերկհոֆի ուղեկցությամբ այցելեցին VDL Agrotech կոնցեռնի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցան գործադիր տնօրեն Բրայան ֆան Հոֆի և Holland Trade Support ընկերության տնօրեն Մորիս Կերենսի հետ։ Հանդիպման ընթացքում ծավալվեց համապարփակ քննարկում VDL Agrotech կոնցեռնի գործունեության, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Գոհունակություն հայտնելով Հայաստանում Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության հիմնման և Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հետ արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ՝ նիդերլանդական ընկերությունների ներկայացուցիչները կարևորեցին դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությունը առևտրատնտեսական կապերի խթանման գործում։

Այնուհետև դեսպաններ Տ․ Բալայանը և Ն․ Սխերմերսն այցելեցին DAF Trucks N.V. ընկերություն, որի գործադիր տնօրեն Յոս Սմեթսերսի հետ մտքեր փոխանակվեցին ընկերության գործունեության, ինչպես նաև ընկերության կողմից նոր, այդ թվում՝ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորությունների շուրջ։

Հանդիպումներին դեսպան Բալայանն ընդգծեց, որ Էյդնհովենում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնական առաքելությունը տարածաշրջանի գործարար շրջանակներին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունների ներկայացնումն ու երկկողմ տնտեսական համագործակցության խթանումն է, իսկ Վիլի վան դե Կերկհոֆի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով գործարար և հասարակական շրջանակներում նրա հեղինակությունը։

 16 ՀՈՒԼԻՍԻ
Էյնդհովենում կբացվի ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակ





Հուլիսի 16-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում կայացավ Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆի հյուպատոսական արտոնագրի հանձնման արարողությունը, որին մասնակցեցին նաև Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբ Զիկը և այլ հյուրեր։

Շնորհարվորելով Վիլի ֆան դե Կերկհոֆին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նրան մաղթեց հաջողություններ և կարևորեց պատվավոր հյուպատոսի առաքելությունը Հյուսիսային Բրաբանտ, Լիմբուրգ, Զեելանդ և Խելդերլանդ նահանգներում, ինչպես նաև տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց հանդիսացող Էյնդհովենում և Նիդերլանդների հարավում ՀՀ պատշաճ ներկայացվածության հարցում։ Նա շեշտեց, որ հայտնի ֆուտբոլիստ և հասարակական գործիչ պարոն ֆան դե Կերկհոֆի ընտրությունը որպես պատվավոր հյուպատոս վկայում է ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև մշակութային և սպորտի բնագավառներում փոխգործակցության խորացման մտադրության մասին։

Հանդես գալով շնորհակալական խոսքով Վիլի ֆան դե Կերկհոֆը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը Նիդերլանդների հարավային նահանգներում և ինքն ամենայն պատասխանատվությամբ է ստանձնում պատվավոր պաշտոնը և առավելագույն ջանքերը կներդնի հայ-նիդերլանդական համագործակցության խորացման գործում, ով նշեց, որ Էյնդհովեն քաղաքն ու Նիդերլանդների հարավն իր տունն է, և որ այդ տան դռները միշտ բաց կլինեն Հայաստանի համար։


17 ՀՈՒԼԻՍ
Spanning tussen Armenië en Azerbeidzjan loopt op, wat is er aan de hand?
https://nos.nl/artikel/2340891-spanning-tussen-armenie-en-azerbeidzjan-loopt-op-wat-is-er-aan-de-hand.html?fbclid=I
"Dat Armenië de gewelddadigheden begon, lijkt hoe dan ook onwaarschijnlijker aangezien het land geen belang heeft".

 18 ՀՈՒԼԻՍ
NU.nl over de escalatie van de situatie aan de grens Armenia - Azerbaijan

18 ՀՈՒԼԻՍ
Armenia's Ambassador to International Atomic Energy Agency (IAEA) Armen Papikyan expressed hope that the #IAEA, within the scope of its mandate, will react to such irresponsible and dangerous statements of Azerbaijan.

19 ՀՈՒԼԻՍԻ
Մեկնաբանելով տեղի ունեցածը` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը որակեց որպես պարզունակ սադրանք և հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը Նիդերլանդներ տեղախափոխելու ու ազգամիջյան ընդհարում հրահրելու վտանգավոր փորձ։ Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ իր մտահոգությունը Հայաստանի դեսպանությունը հայտնել է Նիդերլանդների իշխանություններին։

Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կառույցների կողմից արձանագրված Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մաս կազմող հայերի դեմ ատելության խոսքը իր ամենավատ կողմերով արտացոլված է նաև Ադրբեջանի դեսպանության սոցցանցերի էջերում։
https://www.nidoragir.com/2020/07/blog-post.html

21 ՀՈՒԼԻՍԻ
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան. Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորեւ հղված կայքի միջոցով:
Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:
Կանխավ շնորհակալություն:
https://www.1000plus.am/hy/
Սիրելի հայներակիցներ, ըստ ստորև ներկայացվող ցանկի վերջին օրերին ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի իրականացված հանգանակության, նիդերլանդահայությունը գնտվում է 11-րդ տեղում։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել՝ տարբեր ձևերով Հայոց հաղթական բանակին աջակցության վերաբերյալ։
Կոչ ենք անում հնարավոր օժանդակությունն ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով:
Մանրամասների համար՝ https://www.1000plus.am/hy/

22 ՀՈՒԼԻՍԻ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության, Թուրքիայի վտանգավոր դերակատարության և տևական խաղաղությանը հասնելու միակ ճանապարհի մասին դեսպան Տիգրան Բալայանի խմբագրական հոդվածը Nederlands Dagblad օրաթերթում




22 ՀՈՒԼԻՍԻ

Դեսպան Տիգրան Բալայանը դիմել է նիդերլանդահայերին.

🇦🇲ARM/🇧🇶NL/🇬🇧 English/.
Հարգելի նիդերլանդահայեր,
Խնդրում ենք չտրվել սադրանքների և ցուցաբարել մաքսիմալ զպվածություն։ Որևիցե միջադեպի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին և դեսպանություն, որը մշտական կապի մեջ է Նիդերլանդների իշխանությունների և իրավապահ կառույցների հետ։
Beste Nederlands-Armeniërs,
Hierbij vraag ik u niet in te gaan op provocaties.
Neem bij eventuele misstanden direct contact op met de politie en de ambassade, die in voortdurend contact staat met de relevante Nederlandse autoriteiten.
Dear Dutch-Armenians,
Please do not give in to any provocation. In case of any wrongdoing, immediately contact the Police and the Embassy, which in constant contact with the relevant Dutch authorities.

27 ՀՈՒԼԻՍ

Ambassador Tigran Balayan Interview (English and German) to Hetzel Media on recent outbreak of violence on Armenia - Azerbaijan border, the role of mediators, and prospects of solution to the Nagorno-Karabakh conflict.
29 ՀՈՒԼԻՍ

Դեսպան Տիգրան Բալայանն ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես եկավ հեռավար դասախոսությամբ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար կազմակերպված ամառային դպրոցի շրջանակում տեղի ունեցած դասախոսության սկզբում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար Գեղամ Պետրոսյանը նշեց, որ դեսպան Տիգրան Բալայանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
«Պարոն դեսպանը սովորել է մեր ֆակուլտետի ասպիրանտուրայում, պաշտպանել թեկանծուական ատենախոսություն։ 2014 թ. նա ստացել է դոցենտի կոչում։ Տիգրան Բալայանը դասավանդել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Պարոն դեսպանը հեղինակ է մեկ տասնյակ գիտական աշխատությունների»,- փաստեց դեկանը և շնորհակալություն հայտնեց Տիգրան Բալայանին՝ ամառային դպրոցում ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն հարաբերությունների մասին դասախոսությամբ հանդես գալու համար։
Առցանց հանդիպման ընթացքում Տիգրան Բալայանը ներկայացրեց ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաև զարգացման միտումները։

Դեսպանն անդրադարձավ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Նիդերլանդների Թագավորության դիրքորոշմանը, Նիդերլանդների Թագավորություն-Թուրքիա հարաբերություններին և խոսեց նաև Նիդերլանդներում հայ համայնքի դերակատարության և գործունեության մասին։
Դասախոսության ընթացքում բանախոսն ուսանողներին պատմեց նաև մշակութային և տնտեսական դիվանագիտության մասին։
Տիգրան Բալայանն ուսանողների հետ քննարկեց նաև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի և դրա վերաբերյալ Նիդերլանդների Թագավորության դիրքորոշման հարցերը։
Հիշեցնենք, որ ամառային դպրոցը մեկնարկել է հուլիսի 15-ին և իրականացվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում: