Դեսպանության ֆեյսբուքյան էջի ՕԳՈՍՏՈՍ ամսվա մեր ամփոփումը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՕԳՈՍՏՈՍ ամսվա մանրամասը լուրերին (2020) կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք, կամ ֆեյսբուքյան էջ:
Օգոստոսի 1-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը մեջբերումներ է արել ՇԱՆԹ հեռուստատեսությանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցից:
Նույ օրվա մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանան Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում : Այդ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից.
https://www.facebook.com/watch/?v=664293384165404&extid=8LZNGxG0LclKdg5N
Օգոստոսի 3-ին դեսպանության կայքը հրապարակել է դեսպան Արմեն Պապիկյանի (Armen Papikyan-Armenia's Ambassador to the OSCE – The Organization for Security and Co-operation in Europe)ելույթը, ով ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումներին:
drew attention of partner countries to the #Azerbaijan|i Embassies' orchestrated mobs aggressive actions against #EU, #Russia, #US, #Canada citizens of #Armenia|n descent.
https://www.mfa.am/en/press-releases/2020/07/31/OSCE-armrep/10404
նույն օրվա հրապարակմամբ Նիկոլ Փաշինյանի եզիդների ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված մեկնաբանությունն է: Նա հետևյալն է գրել. "The tragedy that befell the Yazidi people is an appalling crime against mankind and the civilized world. We share your grief and express our sincere sympathy to you".
https://www.primeminister.am/en/condolence/item/2020/08/03/Nikol-Pashinyan-Condolences/
Օգոստոսի 4-ին մեջբերում է արվել վարչապետի խոսքից. «Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:
Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։
Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»։
Օգոստոսի 5-ին մեջբերում է արվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջից.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»:
Մեջբերված է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի զորակցական խոսքը
««Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում Լիբանանին և մեր հայրենակիցներին: Տարիներ շարունակ Հիմնադրամն աջակցել է Լիբանանում մի շարք ծրագրերի իրականացմանը: Երեկ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունից վնասվել են մի շարք տներ և շինություններ՝ հանգեցնելով մարդկային կորուստների:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, ինչպես նաև ուժ և համբերություն լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր այժմ գտնվում են ծանր ու տագնապալի վիճակում:
Մենք ձեր կողքին ենք»
Հիմնադրամը դրամահավաք է կազմակերպում տուժվածներին օգնելու համար
Նույն օրվա մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Nuffic հիմնադրամը հայտարարել է կրթաթոշակների մրցույթ 2021թ. գարնանային դասընթացների համար։
Հայաստանի քաղաքացի հանդիսացող տեղական ինքնկառավարման մարմինների աշխատակիցները և հետազոտողները կարող են դիմել դասընթացներին մասնակցության ամբողջական կրթաթոշակի համար։
05.08.2020
Դեսպաններ Բալայանի ու Սխերմերսի հանդիպումը Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ
Օգոստոսի 5 -ին դեսպաններ Տիգրան Բալայանն ու Նիկո Սխերմերսը Հաագայի «Աբովյան» միությունում հանդիպում ունեցան Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիային անդամակցող կառույցների ներկայացուցիչների հետ՝ FAON-ի նախագահ Մաթո Հախվերդյանի գլխավորությամբ։
Նիդերլանդների նորանշանակ դեսպանը նիդերլանդահայ կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման իր տեսլականը և ծրագրվող քայլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը թույլ կտա շուտով մեկնել Երևան և մեկնարկել դեսպանության հիմնադրման աշխատանքները։
Հայաստանի դեսպանը ներկաների հետ կիսվեց իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ընթացքում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ աշխատանքների մանրամասներով՝ կոչ անելով հայրենակիցների հանդես գալ նոր նախաձեռնություններով ու հարստացնել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները ողջունեցին նիդերլանդահայերի հետ հանդիպումներ ունենալու Նիկո Սխերմերսի նախաձեռնությունը և կիսվեցին իրենց գործունեության արդյունքների, ապագայի ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առկա մտահոգություններով։
«Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների թագավորությունում մեր նոր դեսպանին` Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici:
Հյուրերին բարի գալուստի խոսքով դիմեց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լևոն Սարկիսը, այնուհետև, ներկայացվեց Մաաստրիխտի հայ համայնքի պատմությունը և կենսագործունեությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին:Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով:Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է:Անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը:
![]() |
| Ավելացնել մակագրություն |






































