Monday, 19 October 2020
Նիդերլանդահայությունը առցանց դրամահավաք կազմակերպեց
Sunday, 18 October 2020
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԱՅՔԵՐ ՀԱՎԱՔԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔՆ ԱՅԼԵՎՍ ՈՉ ԵՎՍ Է
Նաև մեդիա դաշտում
Պատերազմը նաև մեդիա և սոցիալական ցանցերում է շարունակվում: Նիդ.օրագրին հաջողվեց իր ընթերցողների օգնությամբ Ֆեյսբուքից հեռացնել մոտ 200.000 հազ բաժանորդագրություն ունեցող ադրբեջանական Xüsusi Təyinatlı Qüvvələr կայքը: Ովքեր բախտի բերմամբ, թե պատահմամբ առնչվել են այս էջին, ապա կիմանան, թե ինչ հակահայ ու թշնամական քարոզչություն են սրանք իրականացրել, նաև հրապարակել հայ զինվորների լուսանկարներ: Ի՞նչ ենք արել մենք : Նման էջ փակելը դյուրին չէր, հերթով բողոքարկել ենք այնտեղ տեղադրված լուսանկարների դեմ, որի տակ ողբերգությունը զմայլանքի սմայլիկներ դարձրաց հազարավոր հավանություններ կային:
Եվ ահա Ֆեյսբուքից սրա պատասխանը ստացանք.
Xüsusi Təyinatlı Qüvvələr հաշիվը ջնջվել է:
Երեկ ժամը 15: 33-ին
Կրկին շնորհակալ ենք մեզ տեղեկացնելու այն բովանդակության մասին, որը կարող է խախտել Facebook- ի համայնքի ուղեցույցները: Մենք հեռացրել ենք Xüsusi Təyinatlı Qüvvələr- ի հետ կապված հաշիվը Facebook- ից: Եթե Xüsusi Təyinatlı Qüvvələr- ի հետ կապված հաշիվը վերականգնվի, ձեր բողոքած էջը կարող է կրկին հայտնվել: Եթե դա տեղի ունենա, խնդրում ենք կրկին տեղեկացնել մեզ:
Ասենք ձեզ, որ այս անունով էլի էջեր կան, որոնք չունեն արդեն հարյուր հազարների հասնող, մարդկային ողբերգությունից հորթային հրճվանք ապրող ընթերցողների բանակ, այլ...ընամենը հարյուրի չհասնող հետևորդներով:
Hay.Azian
Հ.Գ-Ավելի ճիշտը գնան գտնեն ուսադիրների տիրոջն ու գնան հավաքեն պատերազմի դաշտում իրենց ցանած ողբերգության բերքը...
«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում». Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել
«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում».
Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել

Հոկտեմբեր 20,2020 09:40 5 Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` ուղիղ եթերով, կազմակերպելով առցանց դրամահավաք:
Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում: Բավական կարճ ժամանակ գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին: 
Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ: Կարդացեք նաև 100-ից ավել հադրութցիների ժամանակավոր կացարան է տրամադրվել Համահայկական հիմնադրամի աջակցությամբ Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան գերժամանակակից սարքավորումներով. համահայկական ջանքերով վերազինված երկրորդ կենտրոնը Երևանում Դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան․
Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի» էջերով հեռարձակվող երեկոն վարող Մարգարիտա Վարդանյանը Արցախի պատմությունն ու հայկական ծագումը ներկայացնելուց առաջ այսպես ասաց. «Ողջույն, իմ անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին, կոչ արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: 
Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով: Ինգե Դրոստը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղարը, կոչ արեց սփյուռք, Արցախ, Հայաստան կապն ամրապնդելու համար սերտ համագործակցել միմյանց հետ, անհատներին կոչ արեց անդամագրվել որևէ կազմակերպության: Այդպես պայքարելն ավելի հեշտ կլինի ընդհանուր հաջողության հասնելու համար:
Նույն կազմակերպության նախագահ, Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը համառոտ իր խոսքում ներկայացրեց կառույցների համակարգված աշխատանքը, օտարներին հայկական արվեստն ու մշակույթը ամբողջական ներկայացնելու դերը: Երեկույթն ուղեկցվում էր հայկական երգերով, պարերով ու երաժշտությամբ: Ցուցադրվեցին կադրեր Արցախից, Հայաստանից: Հիմնադրամի Նիդերլանդական կառույցի նախագահ Հ.Սիմոնյանն ասաց, որ չբավարարվենք ու շարունակենք կաթիլ առ կաթիլ սնուցել մեր հողը, մեր ներուժով հաղթելու և կերտելու ենք մեր վաղվա խաղաղ օրը: Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը իրականացրել էին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company), Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:
Հայ Ազյան
«Նիդերլանդական օրագիր»
Saturday, 17 October 2020
Հայ ցուցարարներն այսօր վաղ առավոտյան փակել են Նիդերլանդների եւ Բելգիայի երկու անցակետեր
Հանրային և այլ հեռուստաալիքների, թերթերի ու մեդիա դաշտի ինֆորմացիոն խոշորագույն NOS մամուլի մատակարարը հրապարակելով տեսանյութը գրել է` Հայ ցուցարարներն այսօր վաղ առավոտյան փակել են Նիդերլանդների եւ Բելգիայի երկու սահմանային անցակետեր ՝ ուշադրություն գրավելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված կոնֆլիկտին:
Հրապարակումը ֆեյսբուքում լայն քննարկման առարկա է դարձել օգտատերերի միջև: Կան ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ: Սա նաև լավ առիթ է հանրությանը ներկայացնել Էրդողանական Ադրբեջանի իրական դեմքը:
Friday, 16 October 2020
Բելգիայում և Նիդերլանդներում հայերն անհանգիստ են
Այս պահին Հաագայում Իսրայելի դեսպանատան մոտ համագործակցող նիդերլանդական կազմակերպությունները ( SAO ) բողոքի ակցիա են կազմակերպել այս երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համար: Խոլոքոստ ենթարկված ազգն ինքն է դառնում ցեղասպանության մասնակից
Արցախյան գոյամարտում Սարդարապատի մեր ճակատն է
ՕՐՎԱ ԿԱԴՐԵՐ
Արցախյան գոյամարտում Սարդարապատի մեր ճակատն է: Տարածքային ամբողջականություն վերականգնելու քողի տակ Թուրքիան ու Ադրբեջանը հեռուն գնացող ծրագրեր են իրագործում` ցեղասպանություն իրագործելով: Աշխարհում ապրող հայությունը տագնապի ազդանշան է հնչեցնում: Այս պահին Ամերիկայում կոնգրեսի դիմաց հայերը բողոքի ակցիա են կատարում: Եվրոպահայերը ճանապարհներ փակելով Բրյուսելի ուշադրությանն են հրավիրում հարցը: Հաագայում Իսրայելի դեսպանության ուշադրությանն է հրավիրվում այս երկրի արարքը` Խոլոքոստ տեսած հրեաների պետությունը օգնում է ցեղասպանությանը:
Աշխարհ, Եվրոպա, Ռուսաստան ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, բռնեք ահաբեկչություն իրականացնող Էրդողանի ձեռքը:
Այսօրվա իրադարձությունների լուսանկարներ, տեսաերիզներ
Thursday, 15 October 2020
Նիդերլանդների վարչապետը չկարողացավ անտարբեր անցնել
Ի վերջո Նիդերլանդների վարչապետ Ռուտեն շրջվեց և լսեց Սյունե Աբրահամյանին: Ռուտեի ուշադրությանը հրավիրվեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Նիդերլանդները որպես Եվրախորհրդի անդամ պետություն իր ձայնը պետք է լսելի դարձնի այս հարցում:
Նիդերլանդների համագործակցող կազմակերպությունը Սեպտեմբերի 28-ից լուռ իրազեկման ակցիա են իրականացնում Նիդերլանդների խորհրդարանի մոտ: Ակտիվիստներից մեկը վարչապետ Ռուտեի ուշադրությանն է հրավիրել Արցախի իրադրությունը:
Tijdens de stille demonstraties in Den Haag sprak een deelneemster premier Mark Rutte aan en herinnerde hem aan de verantwoordelijkheden van de Nederlandse regering over de situatie in Artsakh (Nagorno-Karabakh)
Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև
Այսօր Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացրին Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից:
«ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ
Պատգամավորների պալատը,
– հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,
– Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը,
– գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ․կնքված զինադադարից հետո,
– արձանագրելով երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի ներգրավմամբ աճող բարդությունները,
– գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,
– Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելով ուժերը դուրս գան վիճելի տարածքից,
– Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության,
Կոչ է անում Կառավարությանը
– հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին
– դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության,
– աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»։
Կարևոր լուր է ստացվել.
Եվրոպական դատարանի վճիռը՝ Հունգարիայում հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու փաստը դատապարտելու վերաբերյալ վերջնական է: Դա ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական նշանակություն, որից պետք է օգտվել:
Արցախի խնդիրը ևս պետք է լուծել ոչ այնքան քաղաքական, որքան՝ իրավական ուղիներով, քանի որ քաղաքական իրավիճակները փոխվում են, իսկ իրավական լուծումը շատ ավելի կայուն է և պարտավորեցնող: Վստահ եմ, որ Արցախի պահանջների իրավական հիմքերն առավել քան ամուր են և այդ հանգամանքը պետք է անպայման օգտագործել:
Նկարում այդ մարդակերպն է:
ՍՈՒՐԵՆ ԳԵՂԱՄՅԱՆ
Հիշեցնենք, որ Սաֆարովը 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, Գիշերը քնած ժամանակ կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին, ինչպես նաև փորձել էր սպանել դասընթացներին մասնակցող հայ զինվորական Հայկ Մուկուչյանին։
Ադրբեջանի կառավարությունը պետք է պատժի տարիներ առաջ այս արարքի համար հերոսի կոչում ստացած Սաֆարովին։ Քանի որ Ադրբեջանը դժվար գնա այս քայլին, Այս դեպքում վճիռը չկատարելու համար Ադրբեջանի հարցը կքննարկվի Նախարարների կոմիտեում: Այն հղի է Ադրբեջանի նկատմամբ տարատեսակ պատժամիջոցների կիրառմամբ:
Դատապարտման ցույց Իսրայելի զենքի մատակարարման դեմ
Samenwerkende Armeense Organisaties
Սիրելի Հոլանդահայեր
📣‼️ Beste landgenoten, AM🇦🇲 / NL🇳🇱
Vrijdag 16 oktober om 12:00 uur vindt in Den Haag een demonstratie plaats. Doel van de demonstratie is het veroordelen van de wapenverkoop van Israel aan Azerbeidzjan.
Adres: Lange Voorhout (korte gedeelte van de Lange Voorhout)
N.B. het dragen van een mondkapje en behouden van 1,5 meter afstand is verplicht
¤RecognizeArtsakh
¤StopAzerbaijaniAggression StopTurkey
¤ArtsakhStrong savelives peaceinarmenia
Սիրելի Հոլանդահայեր,
Իսրայելին կողմէ Ադրբեջանին զենք մատակարարումը դատապարտելու նպատակով տեղի կունենայ բողոքի ցոյց Հագայի մէջ, Ուրբաթ, 16 Հոկտեմբերին, ժամը 12:00-ին:
Հասցէ՝ Lange Voorhout (korte gedeelte van de Lange Voorhout)
Յ.Գ. դիմակ կրելը եւ 1,5 մետր պահպանելը պարտադիր են
Մանրամասն. https://www.facebook.com/events/2912901932314291/
Wednesday, 14 October 2020
ԵՍ ԵՄ ՎԱՀԱԳՆԸ
ԵՍ ԵՄ ՎԱՀԱԳՆԸ
ՄԵԶ ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՏՐԵԼ, ՔԱՆԶԻ ԳԻՏԵՆՔ ՀաղթելուԵնք
Այսօր ՝ հոկտեմբերի 14 - ին, ժամը 18:00 - ին , Քասախի մշակույթի տանը կկայանա եղբորս՝ Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը: Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ և հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն: Աստվածային զավակ, անփոխարինելի ընկեր, հոգատար ամուսին, ազգի անվախ պաշտպան, ամենահրամանատար ինչպես դիմում էին իրեն իր զինվորները, նվիրված եղբայր և օրինակելի հայր իր երկու որդիներին՝ Վահեին և Վազգենին: Կյանքն էլ առաջվանը չի լինի առանց նրա, բայց հանուն իր պայծառ հոգու պիտի ապրենք այնպես որ նա հպարտանա: Մեր հիշողություններում նա միշտ կմնա լուսավոր, ժպիտով և անսպառ հումորով: Մեր ամբողջ ընտանիքի անունից խնդրում ենք ցանկության դեպքում ձեր կողմից նախատեսված ծաղկեպսակների և այլ ծախսերի համար օգտագործվելիք դրամական միջոցները փոխանցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին՝ Հայկական Բանակի համար նախատեսված տողով: Այսպիսով շարունակական կլինի Ասատրյանների և Պետրոսյանների ընտանեկան ավանդույթը՝ լինել հայոց բանակի զորականի և զինվորի կողքին: Այդպես կցանկանար Վահագնը և դրանով իսկ անընդհատորեն կամրապնդվի Վահագն Ասատրյանի հերոսական սխրանքով և արյան գնով ուժեղացած Համահայկական հայոց բանակը:
#եսեմվահագը #Հաղթելուենք Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ
https://www.facebook.com/sipan.petrosyan.1/posts/3171266272995507
----------------------
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնություն
https://www.armeniefonds.nl/doneer-nu/
«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությունից կարճ ժամանակ անց
Ներկայացնում ենք այս մի քանի րոպեները մեր կոչին հետևած մեր հայրենակիցներին, ովքեր մեկ մարդու պես հետևեցին դեսպանի (փոխանցվել են խոշոր գումարներ) և մեր` քիչ հետո արված ուղերձին: Մի մոռացեք նշել N.O (շատերը գրել են, որ մոռացել են), որպեսզի մեզ հեշտ լինի հաշվարկ անել; N.O, նշումով Կան նաև 10 Եվրոյից ավել փոխանցողներ, իհարկե շատ շնորհակալություն, բայց լավ կլինի ուղարկել նախաձեռնությամբ սահմանված գումարը, իսկ մյուս մասը կարող եք փոխանցել առժամանակ հետո: Մեր ծառին երկար ժամանակ ու սիստեմատիկաբար պետք է սնունդ տանք, ջրենք ու խնամենք ու հենց այսպես մեր կենաց ծառը պետք է հզորացնենք: Առաջին հերթին պետք է հավատանք, որ մենք մեր տասը Եվրոյով շատ ավելի մեծ խնդիր ենք լուծում: Հաճախ քիչն ավելի շատ է ու հավատն է զորեղ, որ մենք #ՀաղթելԵնք ու հաղթող տեսակ ենք:
Tuesday, 13 October 2020
«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագիրը» նախաձեռնում է դրամահավաք
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ
Մամուլ
Դեսպան Տիգրան Բալայանը` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում
Դեսպան Տիգրան Բալայանը` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում 13.10.2020 Հարց ու պատասխան:


























