The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 18 October 2020

«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում». Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել

 «Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում».

Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել

Հոկտեմբեր 20,2020 09:40 5 Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած  պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` ուղիղ եթերով, կազմակերպելով առցանց դրամահավաք:

Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին  նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք  ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում: Բավական կարճ ժամանակ  գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս  հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին: 

Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների  հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ: Կարդացեք նաև 100-ից ավել հադրութցիների ժամանակավոր կացարան է տրամադրվել Համահայկական հիմնադրամի աջակցությամբ Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան գերժամանակակից սարքավորումներով. համահայկական ջանքերով վերազինված երկրորդ կենտրոնը Երևանում Դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան․

Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով  նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի»  էջերով հեռարձակվող երեկոն  վարող Մարգարիտա Վարդանյանը  Արցախի պատմությունն ու  հայկական ծագումը ներկայացնելուց առաջ  այսպես ասաց. «Ողջույն, իմ  անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի  մասին, կոչ  արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: 


Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա  մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է  հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով: Ինգե Դրոստը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղարը, կոչ արեց  սփյուռք, Արցախ, Հայաստան կապն ամրապնդելու համար սերտ համագործակցել միմյանց հետ, անհատներին կոչ արեց անդամագրվել որևէ կազմակերպության: Այդպես  պայքարելն ավելի հեշտ կլինի  ընդհանուր հաջողության հասնելու համար:

 

 Նույն կազմակերպության նախագահ, Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը համառոտ իր խոսքում ներկայացրեց կառույցների համակարգված աշխատանքը, օտարներին հայկական արվեստն ու մշակույթը ամբողջական ներկայացնելու դերը: Երեկույթն ուղեկցվում էր հայկական երգերով, պարերով ու երաժշտությամբ: Ցուցադրվեցին կադրեր Արցախից, Հայաստանից: Հիմնադրամի Նիդերլանդական կառույցի նախագահ Հ.Սիմոնյանն ասաց, որ չբավարարվենք ու շարունակենք  կաթիլ առ կաթիլ սնուցել մեր հողը, մեր ներուժով հաղթելու և կերտելու ենք մեր  վաղվա խաղաղ օրը:   Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը իրականացրել էին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company), Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:

Հայ Ազյան 
«Նիդերլանդական օրագիր»


No comments:

Post a Comment