The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 11 October 2020

ԱՐՑԱԽԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ

 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Ծանոթացեք՝ սա Կատյան է, ով ՈՉ Է ԱՍՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ: Կատյան ռուս է, բնակվում է Նիդերլանդներում։ Նա իրեն չի առանձնացնում մեզնից, նա իրեն հայ է համարում:
Ասում է, որ իր ջերմությամբ, հյուրընկալ բնավորությամբ ինքն իսկական հայ է (նույնիսկ հայերեն է սովորում, որ մեր լեզվով շփվի նիդերլանդներում բնակվող իր հայ ընկերուհիների հետ)։
Կատյան, իրոք, մեզնից ոչ պակաս հայրենասեր է։ Բայց հետաքրքիրն այն է, որ նրա հայրենասիրությունն ուղղված է մեր երկրին` Հայաստանին։ Հաճախ, ես նրա մեջ ավելի շատ եմ հայի ոգի ու շունչ տեսնում, քան ինքս իմ մեջ։ Այս պատերազմի առաջին իսկ օրերից Կատյան ակտիվ գոծունեություն է ծավալում. հավաքում է գումար և անհրաժեշտ պարագաներ, ուղարկում Հայաստան. «Ես դա անում եմ իմ ազգի համար, իմ հայերի համար, մեր ընտանիքների համար»։ Կատյան շատ է մտահոգված այսօրվա մեր խնդրով, oր ու գիշեր հետևում է նորություններին ու սրտատրոփ սպասում խաղաղությանը։ Նա ցավում է ռազմական դաշտում յուրաքանչյուր հերոսացած հայի համար։ «Փառք Աստծո, մենք շատ ենք, սփռված ենք ողջ աշխարհով մեկ։ Եթե հարկ լինի, մենք էնպիսի մեծ բանակ կհավաքենք, որ ապշած կմնան։ Իրենք դեռ մեզ խնդրելու են կանգնեցնել մարտը։ Երբ Աստված ազգերին խելք էր բաժանում, իրենց հերթը էդպես էլ չհասավ», - հավելում է նա։
ՄԱՐԻՇԱ ՇԻԿ
Սա էլ մեր Կատյան, ում արդեն ներկայացրել ենք այստեղ.
https://www.facebook.com/NidOragir/posts/3505014942896551
ԿԱՏՅԱ ԲՈՐՈՒՆԻՆԱ, ԱՄՍՏԵՐԴԱՄ. ԱՐՑԱԽԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ
_____________________
Համայն հայությունը շարունակում է Արցախի համար անհրաժեշտ հումանիտար աջակցություն հավաքել: Հայկական երկրորդ պետությանը օգնության ձեռք են մեկնում նաև այլազգիները: Հայաստան տաք հուգուսով, բարձերով, վերմակներով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով բեռնատար է ժամանել Ամստերդամից: Կազմակերպիչներից մեկը ազգությամբ ռուս Կատյա Բորունինան է: Նա հայերի հանդեպ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի: Կատյան «Էպիկենտրոն»-ին ասել է, որ չի կարող անտարբեր մնալ մարդկային ողբերգության նկատմամբ:


No comments:

Post a Comment