The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 9 October 2020

Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Արցախի նախագահի խոսքը՝ Ալբերտի հորը

 


Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Արցախի նախագահի խոսքը՝ Ալբերտի հորը


Սիրելի ՛ Արտակ

Պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում:


Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:


Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով:


Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի:


Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին:


Պատի՛վ ունեմ:

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan


ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ՀԱՎԵՐԺ Է ՆՐԱՆՑ ԿԵՆԴԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

---------------------------

ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ


«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) 

և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

https://www.facebook.com/ArmeniaFund/videos/397404694985757/


No comments:

Post a Comment