The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 5 October 2020

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը

 Հոկտեմբեր 5, 2020 (ARM/ENG

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը

Սիրելի եղբայրներ և քույրեր.

Մեր Հայրենիքը հարձակման է ենթարկվում։ Հայ ազգի ապագան վտանգված է: Ադրբեջանն ու Թուրքիան լայնամաշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով: Սա Ցեղասպանությունից ի վեր մեր գոյության ամենամեծ սպառնալիքն է, և եկել է աննախադեպ քայլերի և քաջության ժամանակը: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում հանուն գոյատևման և ընդդեմ ճնշման ու չարի: Ժամն է եկել արտացոլելու ռազմաճակատում մեր եղբայրների և քույրերի սխրանքը, արժանի լինելու նրանց զոհողությանը, կիսելու մեր հայրենի տունը միասին պաշտպանելու պատիվը։ Մեր զինվորների և կամավորների կողքին կանգնելով Ձեր աջակցությունը կարող եք հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան Համահայկական» հիմնադրամին: Ադրբեջանական հրետանու և թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից անընդհատ ռմբակոծության տակ գտնվող խրամատները պաշտպանող տղամարդիկ և կանայք ձեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել մեր Հայրենիքը: Այսօր է օրը, վաղն արդեն շատ ուշ կլինի:

Դուք Սփյուռքում Հայաստանի միակ դաշնակիցն եք: Այս վճռական պահին Հայրենիքը ձեր կարիքն ունի: Միասին մենք կհաղթենք:


Նվիրաբերեք սույն հղումներով՝ www.armeniafund.org/donate

Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/

www.himnadram.org/en


Dear Brothers and Sisters,

Our Homeland is under attack. The future of the Armenian Nation is in peril. Azerbaijan and Turkey have launched an all-out assault on Armenia and the Republic of Artsakh in the

hopes of fulfilling their age-old genocidal goal of exterminating the Armenian people. This is the greatest threat to our existence since the Genocide and the time has come for

unprecedented action and courage. From Sydney to Los Angeles, from Paris to Buenos Aires, from Moscow to Beirut, every Armenian has a role to play in this monumental battle

for survival, against oppression and evil. The time has come to mirror the heroism of our brothers and sisters on the frontlines, to be worthy of their sacrifice, to share the honor of having defended our home together. You can stand shoulder to shoulder with our soldiers and volunteers by continuing to support them and donating to Armenia Fund. The men and women defending the trenches under constant bombardment from Azeri artillery and Turkish drones, need your assistance to be able to continue defending our homeland. Today is the day, tomorrow will be too late. You in the Diaspora are Armenia’s only ally. At this decisive moment, the Homeland needs YOU at its side. Together we shall prevail. Donate now at

www.armeniafund.org/donate

https://www.armeniefonds.nl/ (Նիդերլանդներից)

www.himnadram.org/en

------------------------

ԱՅՑԵԼԵ ՛Ք

«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en

Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/



No comments:

Post a Comment