The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 3 October 2020

Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները փորձում են առավելագույնս սատար լինել Արցախին, Հայաստանին

Նիդերլանդների հայկական կառույցներն ու կազմակերպությունները բոլոր միջոցներով փորձում են սատար լինել Արցախին, Հայաստանին: Օգնության հաշվեհամարներն ամրագրված են առաջին էջում` ATTENTION!!! (ARM) վերնագրի ներքո, նաև այլ հոդվածներով ( https://www.armeniefonds.nl/ NL 38 INGB 00075 434 14 (for more info: info@armeniefonds.nl): Այլ հարցերով հետևեք Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն էջին:

Հայ համայնքը կոչ է անում հոլանդական կառավարությանը անել հնարավոր ամեն ինչ, քանի որ Նիդերլանդները ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի անդամ է: Այս ուղղությամբ տարվում է տքնաջան աշխատանք, հնչում են դատապարտող հայտարարություններ: Մեր ակտիվիստները ճանաչողական ու բողոքի արշավ են ծավալել Նիդերլանդական մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ:

Հայկական համագործակցող կազմակերպությունները (Samenwerkende Armeense Organisaties (SAO)) տագնապի ազդանշան են հնչեցրել, մշտապես համագործակցում են Նիդերլանդների մեր դեսպանության ու տեղական իշխանությունների հետ:

------------------------

ԱՅՑԵԼԵ ՛Ք

«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en

Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/


No comments:

Post a Comment