The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 4 October 2020

The Young Turks (Երիտասարդ թուրքեր) ամերիկյան ալիքը ներկայացնում է իրական փաստերը

 


The Young Turks (Երիտասարդ թուրքեր) ամերիկյան ալիքը, որքան էլ անհավանական թվա ներկայացնում է իրական փաստերը` այնպես ինչպես հայերն են ներկայացնում իրողությունը , որն սկիզբ է դրվում ստալինյան սխալ որոշումից և որ հասել է մինչև այսօրվա արցախյան հայրենական պատերազմը։ Ներկայացված են լուսանկարներ Հայաստանից , պատկերված են վիրավորներ և այլն։ Հաղորդումներն ու շոուները պատկանում են Ույգուրին։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս տեսաերիզով, որի վրա նշվում է ընտրություններից 34 օր առաջ, ԹՈՒՐՔԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔԵԼ ՀԱՅԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ․․․ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԳԵՆՈՑԻԴԻ ՄԱՍԻՆ ՆՇԵԼՈՎ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՃՇՄԱՐԻՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ։ Բաքվի կառավարումը հետխորհրդային ժամանակներում եղել է հայերի, հրեաների, ռուսների ձեռքում։ Ադրբեջանցու մասին խոսք չի եղել, Հղումներ է անում մեր պատմական անցյալին։ Անդրադառնում է ապրիլյանին, հետո քննության առնում Բաքվի տնտեսության ծայրահեղ վատ վիճակը։ Նշանակում է իրենց շաաատ, շաաատ են պետք հայերի ձայները ընտրության ժամանակ։ Շնորհակալ լինես, թե չլինես․․․ համենայն դեպս իրականությունն է նշվում, իսկ արդյոք հայը իրենց ձայները կտան․․․ Դա այլ հարց է․․

ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Նիդ.օրագիր)



Երկարաժամկետ բողոքի ցույց ' ի օժանդակություն Արցախի դեմ Ադրբեջանի և ցեղասպան Թուրքիայի սանձազերծած պատերազմի: Ամերիկահայերը  CNN-ի ուշադրությանն են  հրավիրել ներկայացնելու ճշմարտությունը (ԱՄՆ)

------------------------

ԱՅՑԵԼԵ ՛Ք

«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en

Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

No comments:

Post a Comment