The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 23 October 2020

TNS շինարարական ընկերության մասին. Մենք ներկայացնում ենք ձեզ, դուք օգնում եք հայրենիքին.

Մենք ներկայացնում ենք ձեզ, դուք օգնում եք հայրենիքին




Ինչպես արդեն հայտարարել էինք, «Նիդերլանդական Օրագիրը» , համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, հայտարարում է նոր նախագիծ՝ «ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ» խորագրով։ Նպատակն է նիդերլանդահայ համայնքին տեղեկացնել Նիդերլադներում գործող մեր հայրենակիցների ղեկավարած ընկերությունների, պատմել նրանց գործունեության մասին և միավորել նրանց՝ տրամադրելով տեղեկատվական օգնություն օնլայն հարթակում։ Նիդերլանդահայ TNS շինարարական ընկերությունը ստեղծվել է 2007թվականին։ Այս օրերին ընկերությունն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համար մարդասիրական նպատակով կազմակերպված դրամահավաքներին, աջակցում կամավորների կողմից կազմակերպվող բոլոր բարեգործական նախաձեռնություններին։ «ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ» ակցիայի կամավորները կոչ են անում ակտիվ համագործակցել հոլանդահայ ընկերությունների հետ։

 TNS շինարարական ընկերության կողմից մատուցվող ծառայությունները՝ Spray latex, Marble Plaster, Concrete look, Tiling, Metal stud wall and ceiling, Ready-to-use plasterers, Sanding plasterers, Cement base plastering, Turnip plasterers, Exterior facades plastering. 

Ընկերության մասին պատմող տեսանյութը՝ ստորև։ Հասցե՝ Dasseburcht 26, 5344, LN Oss Հեռ.՝ 0613033010 https://tnsafbouw.nl/ info@tnsafbouw.nl

 Մեր երախտագիտությունն ենք հայտնում TNS շինարարական ընկերությանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակին մասնաճյուղին 300 եվրո հանգանակելու և Նիդերլանդական Օրագրի «ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ» բարեգործական տեղեկատվական նախաձեռնությանը մասնակցելու համար։

 Հ.Գ. Հրավիրում եք Ձեզ դառնալ այս նախաձեռնության հաջորդ մասնակիցը, կատարել հանգանակություն Հայրենիքի համար և Նիդերլանդական Օրագրի բազմահազար ընթերցողներին պատմել Ձեր ընկերության մասին: Գովազդի պայմանների մասին այս էջերում` Նիդերլանդերեն և հայերեն լեզուներով https://www.facebook.com/NidOragir/posts/3541490142582364 https://www.facebook.com/NidOragir/posts/3541424582588920

 

No comments:

Post a Comment