The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 27 October 2020

«Kapsalon Bianco» գեղեցկության սրահը հայտարարել էր բարեգործական օր

 Դրամահավաքին նվիրված ակցիաները շարունակվում են մեր նիդերլանդահայ գործարարների կողմից։

Օրերս Ամստերդամի «Kapsalon Bianco» գեղեցկության սրահը հայտարարել էր բարեգործական օր. հավաքվել էին Նիդերլանդներում գեղեցկության ոլորտում աշխատող մեր հայազգի մի շարք մասնագետները, համախմբվել և մեկ օր սպասարկել հաճախորդներին՝ բոլորովին բարեգործական նպատակներով։






Օրվա վերջում հավաքվել է 3,287 եվրո, որն էլ անիմջապես փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների հաշվեհամարին։

Շնորհակալ ենք ակցիայի բոլոր մասինակիցներին։ Առանձնահատուկ շնորհակալություն Ամստերդամի «Kapsalon Bianco» գեղեցկության սրահի տնօրեն Հասմիկ Արմոտային՝ նման նախաձեռնության համար։

No comments:

Post a comment