The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 10 October 2020

Երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը

Ֆրանսիայի, Նիդերլանդների և Բելգիայի ընկերվարական երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը և հարգում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

10 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020

Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի (Հայկական անվանումը՝ Արցախ) շուրջ հասել է սաստկության գագաթնակետին, որը աննախադեպ է 1994 թվականի հրադադարից այս կողմ։ Վերջին տեղեկությունների համաձայն զոհերի թիվը, որոնց մեջ փոքր թիվ չեն կազմում նաև քաղաքացիական անձիք, անցել է 200-ը: Հրադադարի պայմանավորվածության խախտումը Ադրբեջանում ընթանում է կառավարության կողմից բոլոր ընկերային ցանցերի արգելափակումով և արտասահմանյան թղթակիցների՝ երկիր մուտք գործելու արգելքով։ Միաժամանակ մինչև հրադադարի խախտումը արդեն Թուրքիայի միջոցով Ադրբեջան էին մեկնել մեծ թվով սիրիական վարձկաններ։ Բոլոր այս տեղեկությունները, որոնք ի միջի այլոց արդեն հաստատվել են միջազգային անկախ լրատվությունների միջոցով խոսում են այն մասին, որ հրադադարի այս անգամվա խախտումը վաղուց արդեն նախապատրաստվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի օգնությամբ։

Մենք՝ Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդերլանդների երիտասարդ ընկերվարներս ամենայն ուշադրությամբ հետևում ենք այս զարգացումներին։ Մենք դատապարտում ենք ծանր հրետանու օգտագործումը ապառազմական թիրախների դեմ ինչպիսին է Ստեփանակերտը։ Մենք դատապարտում ենք ազգայնամոլ քարոզչության տարածումը պատերազմական հաջողություններ գրանցելու նպատակով։ Դատապարտում ենք նաև արտասահմանյան թղթակիցների մուտքի արգելքը դեպի Ադրբեջան։ Միաժամանակ դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հարձակողական հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ և դրանք համարում ենք տարածաշրջանում խաղաղության մեծագույն սպառնալիք:

Թուրքիան և Ադրբեջանը հայտարարաել են, որ հայերը այս տարածաշրջանում տեղ չունեն։

Մենք հարգում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նրանք այս պահին այն պատերազմական գործողությունների կիզակետում են հայտնվել, որոնց ամենամեծ զոհը հենց իրենք են։ Մենք կոչ ենք անում անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնց նաև պետք է ներառնվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:




-----------------

ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/

NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

միջոցով։

https://www.facebook.com/ArmeniaFund/videos/397404694985757/


No comments:

Post a Comment