The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 8 October 2020

Ֆեյսբուքյան գրառումներ

 

Եկեք գործենք և ոչ թե խոսենք
10մլն հայկական զինվորներին ' ի ԳՈՐԾ
https://m.facebook.com/story.php?story_fbid=3416688728366711&id=100000768523525


Ինչ է Քննարկվել Եվրախորհրդարանում .
Բելգիայի հայ համայնքի անդամ Սյուզան Քանանյանը մեջբերել է Vicky Mkrtchyan-ի համառոտ գրառումը
1. Թուրքիան բառացի թքում է ԵՄ-ի դեմքին, որը մենք չե՛նք ներելու։
2. ԵՄ-ն խաղալիք չէ, մեր սկզբունքների ու արժեքների դեմ նախապայմաններ չե՛ն դնում։
3. Եթե միակ բանը, որ կապում է Ադրբեջանին ԵՄ-ի հետ դա նավթագազային խողովակներն են, ուրեմն դրանցից պե՛տք է հրաժարվել։
4. Եթե ԵՄ-ն մի կառույց է, որ ՀԱՊԿ-ի պես միայն կոչեր պիտի անի ու ուժ չգործադրի, ուրեմն ես կասկածի տակ եմ դնում այս կառույցը։
5. Ռուսաստանը ունակ չէ և չի՛ կարողանում լուծել այս կոնֆլիկտը, դա պիտի անենք մենք։
6. Թուրքիան մի երկիր է, որ ժխտում է պատմությունը, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, մենք պարտավոր ենք կանգնեցնելու այս ագրեսորին, քանի ուշ չէ։
7. Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, այլև օգտագործելով իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, խաղաղության փոխարեն, ռազմական օգնություն է ցուցաբերում վերջինիս, ջիհադիստներ տեղափոխում։
8. Մենք ավելին պիտի անենք, քան միայն կոչերը, մենք պիտի լուրջ սանկցիաներ կիրառենք, զրկենք ագրեսոր երկրներին սուբսիդիաներից։
9. Թուրքիան ոչ միայն չի կարող ԵՄ անդամ դառնալ, այլև պիտի զրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից։
10. Կասետային ռումբերի օգտագործումը անընդունելի է և պիտի պատժվի։
11. Փաստ է, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից հետո հիմա ինքնահաստատվում է Արցախում, զինում Ադրբեջանին, վարձկաններ ուղարկում։
12. Արգելե՛լ զենքի ու սպառազինության ցանկացած վաճառք Թուրքիային /օրինակ Իսպանիայի կողմից/։
13. Արցախի ժողովուրդը պիտի իրացնի իր ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ միջազգային իրավունքը։
14. Մենք բոլորս ՀԱՅԵՐ ԵՆՔ, և մենք բոլորս կանգնած ենք այս հնամենի, հիասքանչ ազգի կողքին, որ այնքան բան է տվել արևմտյան քաղաքակրթությանը։

Սա դիվանագիտական խոշոր հաղթանակ է, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Հպա՛րտ եմ ձեզնով ու համայն հայությամբ

No comments:

Post a Comment