The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 5 October 2020

Ամստերդամցի հայ դպրոցականները իրազեկում են Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմը

 Ամստերդամցի հայ դպրոցականները իրազեկում են Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմըՈ ՛չ Ադրբեջանի հայտարարած պատերազմին: Արցախցին ապրում է իր նախնիների երկրում:

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. Ներկայացնում են Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաները



Ադրբեջանի չհայտարարված պատերազմը Արցախի դեմ զգաստության է կոչում նիդերլանդահայ համայնքին` մեծից փոքր: Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ավագ տարիքի աշակերտների խմբերը երեկ առավոտյան բրոշյուրներ, բուկլետներ, թռուցիկներ բաժանեցին Ամստերդամի բնակիչներին` իրազեկելով պատերազմական իրավիճակը՝ թուրք-ադրբեջանական նպատակները: Դպրոցականները կոչ ու հորդոր ուղղեցին մայրաքաղաքի բնակիչներին իրենց բողոքն արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի: Հատկապես Դամ հրապարակի և խանութների ցանցի, ինչպես նաև հասարակական տրանսպորտի (գնացք և մետրո) շրջակայքում մեր երեխաները զբաղված էին այդ գործով:

Ուսանողները շատ ոգևորված և հպարտ էին իրենց փոքր ներդրմամբ ագրեսորի դեմ Արցախի պայքարին աջակցելու գործում: Ներկայացնում ենք դպրոցի տնօրինության այդ մասին արված գրությունն ու մի քանի լուսանկարներ





Beste leerlingen, leraren en ouders,

Zoals bekend hebben de groepen van de oudere leerlingen van de St. Grigor Narekatsi Zondagsschool gisterenochtend flyers verspreid in het centrum van Amsterdam, met oproep tot protest tegen de agressie van Azerbaijan en Turkije tegen Artsakh. Met name op de Dam en Nieuwmarkt en omgeving en rondom het openbaar vervoer (trein en metro) werd druk geflyerd door onze kinderen. De leerlingen waren zeer enthousiast en trots op hun kleine bijdrage in de steun aan de strijd van Artsakh tegen de agressor. Hierbij enkele foto’s van de actie.

Schoolbestuur


Բոլոր լուսանկարներն հասանելի են այստեղ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2580941942195814&id=100008401007964


------------------------

ԱՅՑԵԼԵ ՛Ք

«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en

Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/


No comments:

Post a Comment