Saturday, 7 November 2020
Ադրբեջանն Արցախում արգելված զենք է կիրառել
Friday, 6 November 2020
Նիդերլանդներում ձևավորվել է հայ բժիշկների օգնության խումբ
Նիդերլանդներում ձևավորվել է հայ բժիշկների օգնության խումբը` բժիշկ Գոռ Խաչիկյանի ( Gor Khatchikyan ) գլխավորությամբ: Խումբը պատերազմական այս դժվարին ժամանակահատվածում դրամահավաքի առանձին հաշիվն ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի նիդերլանդական հաշվեհամարում: Եվ ահա այս կարճ հատվածում Գոռ Խաչիկյանը հպարտորեն բոլորիս ցուցադրելու բան ունի` ձեռք է բերվել ամենաժամանակակից կահավորանքով հագեցված շտապ օգնության 2 ավտոմեքենա:
Ովքեր ցանկանում են նպաստել գործին, կարող են այցելել www.anmg.nl կայք
Հայաստանն ու Արցախը նկարներով
Մեզ մոտ կարող եք ընտել Հայաստանի
տեսարժան ու գեղատեսիլ վայրերի
բազմաթիվ նկարներ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ ի թիվս Եվրոպայում գործող ու մեր հայրենակիցներին պատկանող բազմաթիվ ընկերությունների, մենք ևս` Deltareclame կազմակերպությունը, միացել է ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի մարդասիրական և զարգացման ծրագրերին:
Մեր նոր նախաձեռնությունը հետևյալն է.
Ընկերությանը պատկանող 2 կայքերից ստացվող եկամուտների ողջ շահույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` https://www.armeniefonds.nl
Մեր կայքերն են.
https://luxianwall.com/ այստեղ կարող եք ընտել Հայաստանի տեսարժան ու գեղատեսիլ վայրերի բազմաթիվ նկարներ.
Ձեզ համար ձեռք բերելով այս գեղեցիկ նկարները և զարդարելով ձեր բնակարանը կամ աշխատասենյակը՝ միաժամանակ մասնակից եք դառնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարդասիրական և զարգացման ծրագրերին` օգնում Մայր Հայրենիքին:
Հաջորդ մեր կայքում կարող եք պատվիրել ձեր ցանկացած նկարները՝ ներբեռնելով
https://printdeluxe.nl/ կայքում:
ՈՒնեք ավելի լայն հնարավորություններ: Նկարները տպագրում ենք ինչպես կտավի (Canvas), անյպես էլ՝ փայտի (hout), ապակու ( plexiglas ) վրա: Յուրահատուկ նվեր տարեդարձի, հարսանեական հանդեսի կամ այլ առիթների համար:
Այսպիսով միասին մասնակիցն ենք դառնում մեր հայրենիքի զարգացման ծրագրերին.
Միասին մենք կերտում ենք մեր վաղվա օրը` լինի հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս:
Անպարտելի ենք միասին, ու Հաղթելու՛ ենք
Beste landgenoten,
Op dit moment zijn er in heel Europa allerlei mooie initiatieven ondernomen door Armeniërs om ons land te steunen in deze moeilijke periode. Wij willen ons ook, namens Deltareclame, actief inzetten om Armenië en Artsakh te voorzien van humanitaire hulp.
Ons initiatief is als volgt: wij zullen de volledige winst van onze twee websites doneren aan het Armeniëfonds.
Allereerst kunt u op onze website www.luxianwall.com mooie Canvas-schilderijen met Armeense bezienswaardigheden en gebergtes/landschappen bestellen. Deze schilderijen staan prachtig als decoratie in uw huis of kantoor. Door een Canvas-schilderij te bestellen, steunt u tegelijkertijd Armenië en Artsakh, doordat de donaties naar het Armeniëfonds zullen gaan.
Daarnaast hebben wij nog een tweede website (www.printdeluxe.nl), waar eigen foto’s besteld en bedrukt kunnen worden. De door u gekozen foto’s kunnen bedrukt worden op canvas, hout en tevens op plexiglas. Een bijzonder en origineel cadeau om je naasten mee te verassen tijdens verjaardagen, huwelijken of andere gelegenheden! Ook deze opbrengsten zullen volledig worden gedoneerd aan het Armeniëfonds.
Op deze manier hopen wij namens Deltareclame onze bijdrage te kunnen leveren aan Armenië en Artsakh.
Alleen samen kunnen wij ons land helpen aan het opbouwen van een mooie toekomst! Helpt u mee?
Օգնություն Արցախին/ПОМОЩЬ АРЦАХУ
Ռուս գիտնականները որոշել են հայկական թեմաներով իրենց գրքերը վաճառեն և օգնեն Արցախին
Մինչ Ադրբեջանի գիտնականները (հղ.) ''սկզբունքորեն'' հրաժարվում են իրենց ավանդը համաշխարհային գիտության մեջ ներդնելուց` Ռուսաստանի մի խումբ գիտնականներն այլ գնահատական են տալիս Ադրբեջանի հրահրած ագրեսիվ մարդասպան պատերազմին: Նրանք իրենց համեստ միջոցներով ու գիտական աշխատություններով, գրքերի վաճառքով քարոզարշավ են ձեռնարկել ողջ աշխարհով մեկ` կոչ անելով հայությանն ու Հայաստանին վերաբերվող գրքերի լայն քարոզչական արշավ և վաճառք: Այն կրում է «Օգնություն Արցախին» խորագիրը: Սա մարաթոնի առաջին քայլն է, որն սկսվել է հոկտեմբերի 10-ից ի վեր, հասույթն ուղարկվելու է Արցախին:
Ակցիան կազմակերպել է Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցությունը` Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, տեղի Հայ Առաքելական եկեղեցու օժանդակությամբ:
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի հրետանու և զրահամեքենաների գործադրմամբ Արցախի վրա հարձակման արդյունքում Հարյուրավոր զինվորներ ու տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվեցին, ավերվեց եկեղեցիներ, հասարակական շենքեր»-ասվում էր գիտնակաների տարածած ուղերձում: Բացի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ասոցիացիայից (Ассоциация академиков науки и культуры) միջոցառման աջակիցների թիվը օրստօրե ստվարանում է, շատերն են գիտակցում թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում:
Կոչ-ուղերձ տարածողները հրապարակել են իրենց հասցեն և պատրաստ են համագործակցության համար:
Հասցեն.
119180, Россия, г. Москва, ул. Большая Якиманка, д. 24 (Президент-Отель»),
3 этаж. Тел. 8.903-625-27-27. cipk130@gmail.com
Հայրապետյան Աբգար Կարպի
Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս, կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի ռեկտոր, Ռուսաստանի Նախագահի «Վստահություն (Доверия)» ակումբի համակարգող խորհրդի անդամ
Լեմեշև Միխաիլ Յակովլևիչ
Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Վ.Մ. Լոմոնոսովի ոսկե մեդալի և Վերնադսկու ոսկե աստղի ասպետ, «Կայսերական մշակույթ» մրցանակի դափնեկիր
Բելով Վալերի Սերգեեվիչ
Ակադեմիկոս, ընկերակցության քարտուղար, բանաստեղծ, գրող, Ռուսաստանի գրողների միության , Գրականության ակադեմիայի իսկական անդամ,
Համակարգող խորհրդի անդմ, Ռուսաստանի Նախագահի «Վստահություն (Доверия)» ակումբի կայքի գլխավոր խմբագիր
Չերյոմին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ
Ակադեմիկոսների ընկերակցության իսկական անդամ, պատմաբան, գրող, պրոֆեսոր, Ռուսաստանի և շրջակա պետությունների պատմության անկախ փորձագետ
Սերմարիչա Հասմիկ
Գրող, բանաստեղծուհի, միջազգային լրագրող, ակադեմիկոս Գրիգորյանի անվ.գիտամշակութային հաստատության դիրեկտոր
Գիրք ձեռք բերելու հարցով զանգահարել
8 903-625-27-27
կամ գրել.
Cipk 130@ gmail . com
էլ փոստին
ПОМОЩЬ АРЦАХУ
27 сентября 2020 года Вооруженные силы Азербайджана напали на Арцах (Нагорный Карабах). Начались бои с применением бронетехники и артиллерии, и до сих пор идут ожесточенные бои. Погибло сотни военных, десятки мирных жителей, разрушены церкви общественные здания. Ассоциация академиков науки и культуры при поддержке Посольства Республики Армении в Российской Федерации и Армянской Апостольской Церкви взапускает марафон по сбору средств на поддержку пострадавших военнослужащих и добровольцев.Первый шаг марафона – продажа книг об Армении.Средства, собранные от продажи книг будут направлены на помощь пострадавшим военным добровольцам, а также на восстановление разрушенных домов Арцаха, жители которого стали жертвами бомбардировок. Оргкомитет Проекта выражает благодарность Чрезвычайному и Полномоченнму посолу Республики Армении в Российской Федерации Вардану Суреновичу Тоганяну, Главе Российской и Ново-Нахичеванской Епархии Армянской Апостольской Церкви Его Высокопреосвященству Архиепископу Езрасу Нерсисяну, оказывающим неоценимое содействие в проведении мероприятия по сбору средств пострадавшим.
Старт Марафона – 10-го октября 2020 г. в Москве. В дальнейшем Марафон развернется по всему миру. Принять в нем участье может каждый неравнодушный.
Организаторы:
Ассоциация академиков науки и культуры
Ново-Нахичеванская и Российская Епархия Армянской Апостольской Церкви
Национально-культурное общество имени академика СС Григоряна
Центральный институт подготовки кадров
Адрес:
119180, Россия, г. Москва, ул. Большая Якиманка, д. 24 (Президент-Отель»),
3 этаж. Тел. 8.903-625-27-27. cipk130@gmail.com
Айрапетян Абгар Карпович
президент Ассоциации академиков, доктор экономических наук,академик, ректор Центрального института подготовки кадров, член Координационного совета Президентского Клуба «Доверия»
Лемешев Михаил Яковлевич
кавалер Золотой медали М.В.Ломоносова и Золотой звезды В.И.Вернадского, лауреат премии «Имперская культура»
Белов Валерий Сергеевич
академик-секретарь Ассоциации академиков, поэт, писатель, член СПР, действительный член Академии словесности, член Координационного совета и главный редактор сайта Президентского клуба «Доверия»
Черёмин Александр Александрович
действительный член Ассоциации академиков, историк, писатель, профессор, независимый эксперт по истории России и сопредельных государств
Сермарича Асмик
писатель поэтесса, международная журналистка, директор Научно-культурного общества имени академика С. С Григоряна
По вопросам приобретения книг обращайтесь по тел.:
8 903-625-27-27 или по Эл почте: Cipk 130@ gmail . com
Thursday, 5 November 2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստեր է ներկայացրել Նիդերլանդների դեսպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով, բացի այդ՝ մի շարք երկրներում հայատյացության հիմքով ակցիաներ են իրականացվում էթնիկ հայերի դեմ:
Նիդերլանդացիները քննարկում են Արցախի , Ադրբեջանի, նրա մեջ ներթաթախված Թուրքիայի խնդիրները
Նիդերլանդացիները քննարկում են Արցախի , Ադրբեջանի, նրա մեջ ներթաթախված Թուրքիայի խնդիրները
Live in gesprek over Nagorno-Karabakh. In deze regio is het al sinds eind september onrustig. Al meerdere keren zijn er pogingen gedaan tot wapenstilstanden, met weinig succes.
Dit is niet de eerste keer dat er ruzie is over deze regio. De afgelopen jaren werd het gezien als een 'bevroren conflict.'
➡️Arjen Berkvens, directeur van de FMS
➡️Bob Deen, politiek analist en senior research fellow en coördinator Rusland en Oost-Europa bij Instituut Clingendael
➡️Jan Marinus Wiersma, voormalig lid van het Europees parlement en vicevoorzitter van de sociaal-democratische fractie in het Europees parlement
Live
https://fb.watch/1A2_0pe-s0/
Նիդերլանդական թերթը անրադարձել է խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ամենօրյա լուռ ցույցին
Wednesday, 4 November 2020
Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումը VVD կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ
Նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի առցանց հանդիպումը, որի գլխավոր հյուրն էր Նիդերլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ` արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր՝ Սվեն Կոպմանսը:
Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրեց հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը արտաքին քաղաքականության, եվրոպական, մերձավորարևելյան զարգացումների, Նիդերլանդներ- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ – Չինաստան, ինչպես նաև՝ մի շարք այլ տարածաշրջանների վերաբերյալ:
Դեսպան Բալայանի նախաձեռնությամբ նաև անդրադարձ կատարվեց Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային, որի կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշեցին, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են, և անհրաժեշտ են հստակ միջոցառումներ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:
Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ
Ինչպես Հայաստանի դեսպանությունից հաղորդեցին` քիչ առաջ ավարտվեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ։ Ինչպես հավաստում է դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan ) ` Artak Beglaryan-ը բավական մանրազնին ու ծավալուն գործ արեց, ներկայացնելովթուրք-ադրբեջանա-ահաբեկչական բոլոր վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։
Մանրամասները շուտով Արցախի ՄԻ պաշտպանի գրասենյանկի հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ռոյալ Դաթչ Շել»-ը հերքել է Բայրաքթարի համար որևէ այլ մաս արտադրելու կամ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը
«Ռոյալ Դաթչ Շել» նավթ և բնական գազ արտադրող անգլո-հոլանդական անդրազգային կորպորացիան Բայրաքթար թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքի համար որևէ սարքավորում չի մատակարարում։
Ի պատասխան Հաագայում ՀՀ դեսպանության հարցմանը՝ կորպորացիայից նշել են, որ Բայրաքթարի մասերից մեկի վրա ընկերության լոգոն «Ռոյալ Դաթչ Շել» արտադրության քսայուղեր օգտագործելու վերաբերյալ խորհրդի նշումն է։ «Շելը» հերքել է նաև Բայրաքթարի համար որևէ այլ մաս արտադրելու կամ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը
Tuesday, 3 November 2020
Ավստրիայում լարված իրավիճակ
ԱՅՍ ՊԱՀԻՆ
Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին արդեն հայտնել էինք, որ մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում երկուշաբթի երեկոյան ժ. 20-ից հետո զինված անձինք հարձակվել են քաղաքի մի քանի վայրերի վրա: Ինչպես հաղորդում է մեր տեղեկատվական աղբյուրը` ահաբեկիչների որոնումներն ու հնարավոր փոխհրաձգությունները դեռ շարունակվում են, ոստիկանությանը դեռ չի հաջողվել բռնել նրանցից որևէ մեկին, թեև երեկ գնդակահարվել է նրանցից մեկը, ով 20 տարեկան էր և նախկինում կապեր է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական շարժման հետ: Առայժմ կասկածյալներ են ձերբակալվել: Մեր զրուցակիցն ասած, որ թեև շատ է շեշտվում, որ դեպքը տեղի է ունեցել Սինագոգի մոտ, բայց այնտեղ եղած որևէ մեկի տուժվելու մասին խոսք չկա, նույն տարածքում է գտնվում քրիստոնեական մեծ եկեղեցին, որի մասին առանձնապես չի շեշտվում: Նրա խոսքերով սա ''գորշ գայլեր'' խմբավորման ձեռքի գործն է, թեև շրջանառվում է լուր, որ երկու ծագումով թուրք մարզիկներ ոստիկանի կյանք են փրկել: Մի քանի օր առաջ հենց թուրքալեզու երիտասարդներն էին անկարգություններ սկսել:Նրա խոսքերով հնարավոր է մահացածների թիվն անցնի մեկ տասնյակից, քանի, որ 7-ից ավելին տեսել է տեսանյութերի ցուցադրություններում: Ինչպես Վիեննայի քաղաքապետն է հայտարարել 15-ից ավելի մարդ հոսպիտալացվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Այսօր ժ.12-ին կհայտարարվի լռության րոպե և կխոնարհվեն Ավստրիայի դրոշները: Երեքշաբթիից հինգշաբթի եռօրյա սուգ հայտարարվել: Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ։ Բնակչությանը հանձնարարված է խուսափել հանրային վայրերից եւ տրանսպորտից։
Ավստրիայի հայ համայնքի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում կատարվածին, նրանք հենց հիմա այս պահին զբաղված են Հայաստան ուղարկվող ուղեբեռը բժշկական պիտույքներով ու պարագաներով համալրելուն` օգնությունը հասնելու է ահաբեկչության դեմ պայքարի առաջին ճակատ` մարտնչող հայ զինվորներին:
Տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի խոսքերը.
«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»:
ՀԲԸՄ համաժողովի է հրավիրել ԵՎրոպական երկրների երիտասարդ պատվիրակների
03.11.2020/nid.oragir
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համաժողովի է հրավիրել ԵՎրոպական երկրների մեկ տասնյակից ավելի երկրների երիտասարդ պատվիրակների, ովքեր տեղում ծանոթանալու են այսօրվա պատերազմական իրավիճակին` Ադրբեջանի և թուրքիայի սադրած պատերազմի հետևանքներին:
Պատվիրակության կազմում կան նաև եվրոպացի քաղաքական գործիչներ, ներկա և նախկին պատգամավորներ, եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Եվրոպական պատվիրակությունը կազմակերպված է YERIA նախաձեռնության ներքո՝ նպատակաուղղված բարձրացնելու հանրային իրազեկությունն իրենց երկրներում, ահազանգելու Եվրոպայի իշխանություններին մեկ ամիսը լրացած պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի մասին, կոչ անելու դադարեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դեմ: Պատվիրակության անդամներն այցելելու են Արցախ` տեղում ծանոթանալու իրավիճակին:
Նկարներում` Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան Էնգելը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի, խորհրդական, Հոլանդական խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմելի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Դրվագներ հանդիպումներից:
Լուսանկարները` Tatev Manukyan Engel ֆեյսբուքյան էջից:
03.11.2020/Հաագա ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2020/Հաագա, Նիդերլանդների խորհրդարանի դիմաց համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները SAO լռության ակցիայի 5-րդ շաբաթը:Monday, 2 November 2020
Թուրքիայի ռազմական մասնակցությունը աներկբա է
«Նիդերլանդները շատ հավանական է համարում Թուրքիայի ռազմական մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը: Դեռևս դժվար է որոշել այդ մասնակցության ճշգրիտ բնույթը: Բացի այդ, կառավարությանն այժմ հայտնի է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում սիրիացի ահաբեկիչների տեղակայմանը: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ կապեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցություն։ Այս համագործակցությունը ներառում է վերջին տարիներին համատեղ զորավարժությունները և ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը
Հոլանդացի քաղաքական գործիչը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմի վայրագությունները
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄՄԵԼԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Շնորհակալ ենք Հարրի վան Բոմմելին' մարդասիրական առաքելությունն իր ուսերին վերցնելու, ՀԲԸՄ-ի հետ համատեղ Եվրոպային մեր խնդրի մասին իրազեկելու տարատեսակ ուղիներ փնտրելու համար։
Saturday, 31 October 2020
Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում
31.10.2020/Ալեքսանդր Բոժկո/Նիդ.օրագիր
Հայաստանում ՈՒկրաինայի նախկին դեսպան
Սիրելի հայ բարեկամներ, բոլորիդ պես ես նույնպես տագնապով ու ցավով հետևում եմ ադրբեջանական զավթիչի սանձազերծած պատերազմի բոլոր զարգացումներին: Ես հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով, իսկ հայ ռազմիկների մարտունակությունը, քաջարիությունն ու տոկունությունն ուղղակի հիացնում են ինձ: Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին: Ցավում եմ, որ պատերազմի այդ վայ-փորձագետները, որոշ կանխակալ լրագրողներ և ադրբեջանական քարոզչությամբ խեղաթյուրված մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ կընկնի հայ ժողովուրդը, եթե, Աստված հեռու տանի, ագրեսորին մի հրաշքով հաջողվի իրականացնել իր սարսափելի ծրագրերը, այսինքն հաշվեհարդարը Արցախի հայության նկատմամբ: Սակայն, իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ նման, ես նույնպես լի եմ հավատով ու ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ դու կկարողանաս քո ամբողջ կամքը, ուժն ու զորությունը, իմաստությունն ու հայի անուրանալի տաղանդը ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: Բայց հիմա ինձ անչափ խռովում են հայ հասարակության մեջ վերջին օրերս երևան եկած խմորումները, որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների, անհավասարակշիռ, կասեի նույնիսկ, չմտածված և ապակողմնորոշող ելույթները, որ ժամանակ առ ժամանակ հնչում են Հայաստանի լրատվական միջոցներում: Ինձ թվում է, որ նման քաղաքական գործիչները առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ, անտարակույս, իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում: Հասկանալի է, որ կյանքում ոչ ոք զերծ չէ սխալներից, մանավանդ կենդանի ուժով և զենքով գերակշիռ բանակ ունեցող թշնամու դեմ պատերազմելիս: Բայց չի կարելի ժամանակավոր դժվարությունները շահագործել և հայ հասարակության մեջ անվստահություն և կասկած սերմանել: Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում, ազգային համաձայնությունը և ընդհանուր շահը անձնականից վեր դասելու պատրաստակամություն: Չէ՞ որ, ինչպես պատմությունն է վկայում, ամեն ինչ չէ, որ որոշվում է զենքի ուժով, և շատ բան հենց կախված է ագրեսորի դեմ պայքարող, իրենց հայրենիքը պաշտպանող ժողովրդի համախմբվածությունից, միասնությունից, որը բանակի մարտունակության և մարտական բարձր ոգու առկայության գրավականն է: Այդ պատճառով ես դիմում և ապավինում եմ հային միշտ հատուկ ձեր ողջախոհությանը, որի շնորհիվ և պատմության թոհուբոհերում հայ ազգը կարողացել է գոյատևել հազարամյակներ: Ուստի հաստատեցեք, որ հայոց ազգի հիշողության մեջ դեռևս վառ են Սարդարապատի ուսանելի դասերը: Չէ՞ որ այսօրվա պատերազմը դա այն նույն Սարդարապատի հերոսամարտն է, երբ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել, հաղթել թուրք զավթիչներին և պետականություն ստեղծել :
Ես հավատում եմ Ձեզ և Ձեր հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր:
Դե, Աստված Ձեզ հետ
https://www.facebook.com/NidOragir/posts/3565643233500388
Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք պատերազմ վարելու համար
ԱԼԻԵՎՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՐՑ Է ՏԱԼԻՍ ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Ադրբեջանը կիրառում է ֆոսֆորային զինատեսակներ
Friday, 30 October 2020
Մուսասու հաղթանակը նվիրված էր Արցախին
Խառը մարտարվեստի Bellator 250-ի մրցաշարում կիսամիջին քաշային կարգում նիդերլանդացի մեր հայրենակից Գեղարդ Մուսասի հաղթելով գործող չեմպիոն Դուգլաս Լիմային իրեն վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը:
«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Ես ձեզ շատ սիրում եմ, իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեզ հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»,- հայտարարել է մարզիկը:






























