Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, սույն թվականի դեկտեմբերի 3-ին հանդիպեց Մշակույթի Պապական Խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի եւ գործադիր տնօրեն եպիսկոպոս Պոլ Տայի հետ: Մշակույթի Պապական Խորհուրդը Հռոմեական Կուրիայի բաժին է, որ զբաղվում է Կաթոլիկ եկեղեցու եւ այլ եկեղեցիների ու մշակույթների միջեւ հարաբերությունների զարգացմամբ:
Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի հայ քրիստոնեական ժառանգությանը եւ այլ պատմամշակութային հուշարձաններին սպառնացող վտանգի կապակցությամբ։ Նա տեղեկացրեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի կողմից՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ստեղծման մասին՝ ի պատասխան Արցախի վերջին պատերազմի ընթացքում եկեղեցիների եւ այլ հուշարձանների կանխամտածված ոչնչացմանը:
Նա նշեց, որ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը Հայ Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից է՝ նկատի ունենալով ոչ հեռու անցյալում Նախիջեւանում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում, հազարավոր խաչքարերի, եկեղեցիների եւ այլ հուշարձանների համակարգված կերպով ոչնչացման փաստը։
Այնուհետեւ, արքեպիսկոպոս Պարսամեանը հայցեց Սուրբ Աթոռի աջակցությունը` Արցախի համար այս կենսական եւ հնագույն եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաեւ քրիստոնեական ժառանգության եւ ավանդույթների պահպանման գործում:
Կարդինալ Ռավազին շնորհակալություն հայտնելով հիմնախնդիրների մասին իրեն իրազեկման համար՝ ընդգծեց նրանց հրատապությունը եւ կարեւորեց օպերատիվ արձագանքը ստեղծված իրավիճակին։ Կարդինալը պատմեց նաեւ Հայաստան կատարած իր երկու այցերի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպումների մասին: Նա արքեպիսկոպոս Պարսամեանին վստահեցրեց, որ Մշակույթի Պապական Խորհուրդը շատ ուշադիր հետեւում է զարգացումներին եւ իրենք պատրաստ են իրենց փորձը եւ ազդեցությունն առաջարկել Մայր Աթոռի ջանքերին աջակցելու համար, շեշտելով Վատիկանի պատրաստակամությունը` հայոց քրիստոնեական ժառանգության պահպանման խնդիրը ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս անգամ ընթերցողի ուշադրութանն ենք ներկայացնում 2020 թվականի դեսպանության կայքի` սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հոդվածների շատ համառոտ ամփոփագիրը: Ցավոք պատերազմական արտակարգ իրավիճակով պայմանավորվածված կենտրոնացանք կենսական անհրաժեշտության այլ խնդիրների վրա և ֆիզիկապես չկարողացանք հասցնել ամենամսյա ամփոփագրերի զետեղումը: Անցած 3 լարված ամիսների ավելի մանրամասնը տեղեկությունների ծանոթացման համար կարող եք այցելել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանէջը, որտեղ կարող եք գտնել ամենօրյա դեսպանությանն առնչվող լուրերն ու տեղեկությունները:
Այս ընթացքում, ինչպես նաև հիմա դեսպանությունը զբաղված ու լարված աշխատանք է կատարել ու կատարում: Նիդերլանդական և լյուքսենբուրգյան լրատվամիջոցներին դեսպան Տիգրան Բալայանի բազմաթիվ հարցազրույցներն ու հոդվածները, հայ հանրությանն ուղղված ուղերձները, տարբեր մակարդակներով ունեցած հանդիպումները տեղ չեն գտել այստեղ, սակայն ընթացքում լուսաբանվել են` այդ թվում Նիդերլանդական օրագրի ֆեյսբուքյան էջում
ՀՀ ազգային հայտարարությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին
30 նոյեմբերի, 2020
ՀՀ ազգային հայտարարությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին
ՔԶԱԿ անդամ պետությունների համաժողովի 25-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ հանդես է եկել ազգային հայտարարությամբ, որում քննադատել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ քիմիական զենքի, մասնավորապես՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման փորձերը։
«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում». Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել
18 հոկտեմբերի, 2020
Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` կազմակերպելով առցանց դրամահավաք`ուղիղ եթերով: Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում: Բավական կարճ ժամանակ գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին: Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ:
Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի» էջերով հեռարձակվող երեկոն վարող Մարգարիտա Վարդանյանը Արցախի պատմությունն ու հայկական ծագումը ներկայացնելուց առաջ այսպես ասաց. «Ողջույն, իմ անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին, կոչ արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին, կոչ արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով:
Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը իրականացրել էին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company), Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
20 հոկտեմբերի, 2020
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Դեսպան Տ. Բալայանի ուղերձը ԼՂ դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ Նյուսպորտում
28 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի տարբեր ուղղություններով:
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հայտարարությունը Նյուսպորտում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։
«Ինչպես նախազգուշացնում էինք, վերջին ռազմական գործողություններն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով, ռազմատենչ հռետորաբանությունը, բանակի պահեստազորի մոբիլիզացիան և Թուրքիայի կողմից անվերապահ աջակցության խոստումները պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի զինված ուժերի համար՝ լայնամասշտաբ հարձակումներ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ տարբեր ուղղություններով՝ կիրառելով հրետանային և օդային ուժեր, թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը»:
Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ
04 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հանդիպումը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ 25 նոյեմբերի, 2020
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25–ին ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար իրավիճակին նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու և զարգացնելու գործում։
Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։
Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։
Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։
---------------
Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր զինվորներին...
Չի դադարում նիդերլանդացի մեր հայրենակիցների օգնությունը Արցախին ու Հայաստանին: Նրանք ամեն անգամ տարբեր եղանակներով փորձում են սատար լինել վիրավոր հայրենիքին: Ամեն անգամ նման լուրեր հրապարակելիս չես կասկածում նրանում, որ Արցախի ու Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների ցավը բոլորինս է` աշխարհում ապրող բոլոր հայերինը և այս հոգատար վերաբերմունքի շնորհիվ է, որ ոտքի ենք կանգնելու ու բուժելու ենք բոլոր վերքերը: Միայն աղոթում ենք նրա համար, որ շուտափույտ կայունություն հաստատվի մեր հայրենիքում ու մարդիկ կենտրոնանան իրենց հոգսերին, վերքերը բուժելուն ու երկիրը կառուցելուն:
Այս անգամ Ալմելոյի հայ համայնքը որոշել է ոչ թե դրամական, այլ առարկայական օգնություն տրամադրել Արցախին` Նոր ձմեռային հագուստներ, ծալվող կամ փչովի մահճակալներ, անկողնու պարագաներ, բժշկական սայլակներ ու պարագաներ, կենցաղային օգտագործման ամենատարբեր միջոցներ:
Իրենց օգնությունն են առաջարկել սիրիական ուղղափառ եկեղեցին ու Նիդերլանդների սիրիական համայնքի երիտասարդական կառույցը, շատ ու շատ անհատներ` Արմեն Ալոյանը, Նուբար Թուկենը, Արմեն Աբգալյանը, Արազ Ներսեսյանը, Ներսես Ակոբը և մյուսները:
Իրերի հավաքագրումը` դեկտեմբերի 2-ից ժամը 19:00 մինչև 21:00 և Դեկտեմբերի 6-ի կիրակի օրը ժամը 11:30 t/m 13:30.
Ալմելոյի հայ առաքելական Եկեղեցին և նրա հոգևոր հովիվ Տեր Տեր Մաշտոց Բաղդասարյանը շնորհակալություն են հայտնում բոլոր նվիրատուներին:
«Նյու Յորք Թայմս» (The New York Times) ամերիկյան հանրահայտ թերթը «Պատերազմ Լեռնային Ղարաբաղի շուրջ» խորագրի և «Երբ մշակութային ժառանգությունը դառնում է թշնամու սեփականը» վերնագրի ներքո բավականին հետաքրքիր հոդված է տպագրել ու այսպիսի հարցադրում արել` Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը կարո՞ղ է նոր հույս առաջացնել ամենուր սպառնացող հուշարձանների պահպանությանը:
Դադիվանքը հարյուրավոր հայկական եկեղեցիներից, հուշարձաններից և փորագրված հուշաքարերից մեկն է վիճահարույց տարածաշրջանում, որը այս ամիս ձեռք բերված զինադադարի համաձայն անցնելու է հիմնականում մահմեդականներով բնակեցված Ադրբեջանի վերահսկողության տակ` գրում է թերթը և ավելացնում, IX դարում իր ծագումից ի վեր Դադիվանքը դիմակայել է սելջուկների և մոնղոլների արշավանքներին, ընկել պարսկական տիրապետության տակ, գոյատևել խորհրդային կարգերին և այս աշնանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկրորդ դաժան պատերազմին : Այժմ հոյակապ քարե համալիրը, որն իր մեջ ներառում է երկու որմնանկարչական եկեղեցի, զանգակատուն և բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ, բախվում է մի բանի, որը կարող է էլ ավելի վատ լինել ՝ քան հաստատված այս վտանգավոր խաղաղություն է...
Ամարասի վանքը և Ծիծեռնավանքի բազիլիկը, քրիստոնեության վաղ դարաշրջանի ժառանգություններ են, որի հանձնումը Ադրբեջանին նոր ու լուրջ սպառնալիք է ներկայացնում, նույնիսկ երբ արդեն վերջ է տրվել արյունալի պատերազմին: Որպես օրինակ է բերված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ենթադրությունը, որ հայերը պատմական որևէ կապ չունեն տարածաշրջանի նկատմամբ`պնդելով, որ եկեղեցիները պատկանում են հին ադրբեջանական նախնիներին և« հայացվել »են 19-րդ դարում:
Թերթը հիշեցնում է, որ 1997-ից 2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը կործանարար արշավ ձեռնարկեց Նախիջևանում գտնվող հայկական ժառանգության դեմ, որը Ադրբեջանի հիմնական անկլավն է, որը բաժանված է երկրի հիմնական մասից Հայաստանի տարածքով. Ulուղայի մոտ 89 եկեղեցի և հազարավոր խաչքարեր կամ փորագրված հուշաքարեր: ավերվել է աշխարհում միջնադարյան ամենամեծ հայկական գերեզմանատունը: Եվ վերջերս հրադադարի պահից ի վեր, սոցիալական ցանցերում շրջանառվող պատկերները ենթադրում են, որ Ադրբեջանի կողմից վերջերս պահանջված տարածքում գտնվող հայկական որոշ հուշարձաններ և եկեղեցիներ արդեն վանդալիզմի են ենթարկվել, կամ էլ պղծվել են:
Հոդվածում օրինակներ են բերվել այլ հակամարտության վայրերում գտնվող հուշարձանների վիճակի ու ճակատագրերի մասին, որոնց թվում Իսլամական պետության կողմից Պալմիրայի, հին առևտրի քաղաքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տարածքի վրա հարձակումների: Խոսվում է դրանց պահպանման անհրաժեշտության մասին:
Ընկերներ, ուզում էի ասել, որ իմ հայտնի կարմիր բաճկոնը, որի մեջ Մինսկից Բաքու եմ թռել 2017 թվականի փետրվարի 7-ին, վաճառվել է 2700 դոլարով: Բաճկոնը պահվել է վակուումային պայուսակում ամբողջ ժամանակ երբեք չի լվացվել եւ պահպանում է Ադրբեջանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների եւ այլ կոների հոտը այս ռեժիմի կառավարությունում:
Գումարը կգնա վիրավոր հայ զինվորներին օգնելու եւ բառացիորեն վաղը այս գումարը կբաժանենք Երեւանի հիվանդանոցներում մոտ 15-20 տղաների: Դա փոքր բանն է, որ կարող եմ անել:
Վաղը երեկոյան կամ մյուս օրը առավոտից վիդեոն ենք խմբագրելու, թե ինչ ենք անում այս օրերին ։ Կարծում եմ Վադիմ Հարությունովի ′′ Անտիտոպոր ′′ ալիքով դուրս կգա, նա ինձ հետ Երեւանում է ։
Друзья, хотел сказать, что моя знаменитая красная куртка в которой я летел персональным джетом президента Алиева из Минска в Баку 7 февраля 2017 продана за 2700 долларов США. Куртка все это время хранилась в вакуумном пакете, ни разу с тех пор не стиралась и хранит запахи кресла, в котором не раз сидел глава Азербайджана, члены его семьи и другие шишки в правительстве этого режима.
Деньги пойдут на помощь раненным армянским солдатам и буквально завтра разделим эту сумму примерно на 15-20 парней в больницах Еревана. Это то малое, что могу сделать.
Завтра вечером, или послезавтра утром смонтируем видео, где расскажем о том, чем занимаемся эти дни. Думаю, выйдет на канале Вадима Арутюнова "Антитопор", он тут со мной в Ереване.
28 ноября в 23:06 : Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել էր «Զինվորի» տուն վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել կենտրոնում առկա բուժսարքավորումները:Դեսպանին ներկայացվել է կենտրոնի պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով:Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին տեղեկացվել է նաև, որ Զինվորի տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:Դեսպանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Նիկոլաս Սխեմերսին հաճելիորեն զարմացրել է նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։Հանդիպման ավարտին դեսպանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։Հյուրերը տեղեկացել են, որ վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:
1 декабря в 17:39 · Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք` Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը, Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի հետ այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Հյուրերին ներկայացվեցին Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Այցի ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության հետագա ծրագրերը: Վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:Նկարում `դեսպան Նիկոլաս Սխերմերսը և Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: