The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 9 December 2024

Սուրբ Պատարագի և կիսասարկավագների ձեռնադրման արարողություն Մաաստրիխտում

Կիրակի՝ 2024թ դեկտեմբեր 8-ը  Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցի այցելած մարդկանց հիշողության մեջ երկար կմնա: Հովվական առաքելությամբ կրկին  Մաաստրիխտ էր այցելել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը: Նրա իսկ հանդիսապետությամբ տեղի հոգևոր հովիվ Տ․ Աստվածատուր  քահանա Սարգսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված նորօրհնեալ սուրբ Մյուռոնով կատարվեց ջրօրհնեքի կարգ։ 

Օրը յուրահատուկ էր Սուրբ Կարապետ եկեղեցու խորանի սպասավորներ՝ Հովհաննես և Նարեկ Կարապետյանների, Մուրադ Սարգսյանի համար: Պատարագի ավարտին Սրբազան Հայրը` Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը նրանց  ձեռնադրեց կիսասարկավագներ։ Պատարագի ու կիսասարկավագների ձեռնադրման այս գեղեցիկ արարողությանը իր ներկայաությամբ պատվեց  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտոր Բիյագովը: Արարողակարգին ներկա էր Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուս Բազիլիկայի Դեկան Ջոն Դայուզենբերգը։

Տոնական օրվա ջերմ մթնոլորտը շարունակվեց Մաաստրիխտի Անի Հայ Համայնքի սրահում, որտեղ Տիկնանց միությունը կազմակերպել էր համեղ հյուրասիրություն։


Լևոն ՍԱՐԳԻՍ
(Նիդ.օրագրի համար)















Saturday, 7 December 2024

Մեր ստեղծագործողները` Լաուրա Հովհաննիսյան


Լույսը շոշափում է ծառերի մեջ թաքնված շունչը՝ արթնացնելով աննկատ գեղեցկությունը, որը խոսում է միայն լռության մեջ։ Այս տեսարանը մի կոչ է՝ տեսնել այն, ինչ սովորաբար վրիպում  է մեր աչքերից՝ պարզ, խաղաղ, միշտ ներկա մեր առջև։ Անկախ նրանից, թե որտեղ ենք մենք այս աշխարհում, այսպիսի լույսն ու խաղաղությունը մեզ հիշեցնում են, որ գեղեցկությունը գտնելու համար պետք է պարզապես նայել՝ ոչ թե փնտրելու, այլ զգալու համար։Լաուրա Հովհաննիսյանը լուսանկարիչ և վիդեոնկարիչ է, ով մեկ տարի է, ինչ բնակվում է Նիդերլանդների Հաագա քաղաքում։ Աշխատելով երեք տարի որպես լուսանկարիչ Հայաստանում՝ նա բազմազան նախագծերում  ձեռք է բերել փորձ ՝ մշակութային, ընտանեկան ու բիզնես ոլորտներում։ Այժմ Հագայում Լաուրան շարունակելու է իր գործունեությունը՝ ստեղծելով լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլև հուզական ու խորքային։


Laura Hovhannisyan: Photographer and Videographer in the Netherlands

The light touches the hidden breath of the trees, awakening the unnoticed beauty that speaks only in silence. This scene is a call to see what often escapes our eyes—simple, peaceful, ever-present. No matter where we are in the world, such light and tranquility remind us that to find beauty, we must simply look—not to seek but to feel.

Laura Hovhannisyan is a photographer and videographer who has been living in The Hague, Netherlands, for a year. With three years of experience working as a photographer in Armenia, she has gained expertise in diverse projects, including cultural, family, and business fields. Now in The Hague, Laura continues her work, creating photographs and videos that are not only visually stunning but also emotional and profound.








Monday, 2 December 2024

Դեկտեմբերյան քաղաքական, մշակութային լուրեր

 


ԱԲՈՎՅԱՆ մշակութային միությունՆ իր Խորին շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ ու վերաբերմունքով պատվել են միության քառասունամյա հոբելյանը:

«Ինչպիսի՛ հիասքանչ հայկական մշակութային օրեր, որ միասին ապրեցինք «Աբովյան» միության 40-ամյակի առիթով: Միության անդամների և բարեկամների ջանքերի շնորհիվ այս տոնախմբությունը դարձավ անմոռանալի,- գրված է կազմակերպության կայքում:


ՀՀ արտաքին գործերի նախարարի այցը Նիդերլանդներ, Զարգացումները Սիրիայում, ցույցերը Վրաստանում, Իրավիճակը ՈՒկրաինայում. այս և այլ թեմաներով Ստեփան Գրիգորյանի ( Stepan Grigoryan) մեկնաբանությունները:
* * *
Ավելին դիտելու, լսելու համար այցելեք stepangrigoryanarmenia Յութուբյան ալիքին, հավանեք և օժանդակեք այն https://www.youtube.com/@stepangrigoryanarmenia ալիք


Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով լինելու է Նիդերլանդների Թագավորությունում։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։


Ձմռան առաջին գիշերը Թբիլիսիում շարունակվել են ընդիմության ցույցերը։ Այն բանից հետո, երբ ցուցարարները ջարդել են Վրաստանի խորհրդարանի շենքի պատուհանները` ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, այնուհետև  հատուկ միջոցներ


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը գործուղվել են Հաագա՝ Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության հեռանկարները, երկուստեք իրականացվող ծրագրերն ու դրանք ընդլայնելու առկա հնարավորությունները, Դեսպան Մոնրոյ-Վինթերը պատրաստակամություն է հայտնել` նպաստելու առկա համագործակցության խորացմանը:
Դեսպանի հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղությանն հաստատման ու հաղորդակցության ուղիների բացման հեռանկարները։

28.11.2024/Վահան Հովհաննիսյան/Նիդօրագիր
Լիսաբոնում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի  (պորտ.՝  Museu Calouste Gulbenkian  ), թանգարանում  պահպանվում են եվրոպական, արևելյան և հնադարյան մշակութային գործեր։ Բացվել է 1969 թվականի հոկտեմբերի 2-ին և իր բնույթով համարվում է աշխարհի բացառիկ թանգարաններից մեկը։
«Հիմնադիրի հավաքածուն» կազմված է երկու բաժնից, որոնցից առաջինն ընդգրկում է հին եգիպտական, հունահռոմեական, միջագետքյան, հայկական և հեռավորարևելյան, իսկ երկրորդը՝ 10-16-րդ դարերի եվրոպական արվեստը։ Ընդ որում՝ ցուցադրված են ոչ միայն գեղանկարչական աշխատանքներ, այլև կահույքի նմուշներ, զարդեր (այդ թվում՝ ոսկեղենի René Lalique հավաքածուն), սպասք (նաև՝ ռուսաց վերջին ցարի՝ Նիկոլայ Երկրորդի պալատի արծաթե սպասքեղենը), դրամանմուշներ, կերամիկա, քանդակներ, արձաններ, պաստառներ, ձեռագիր մատյաններ ու հնատիպ գրքեր։ Մեր թղթակից Վ.Հովհաննիսյանի լուսանկարները` Գյուլբենկյան թանգարանի բացառիկ նմուշներից։

Օրվա լուսանկար
Իրականն անիրականին կարոտ


 Կիրակի, նոյեմբերի 24-ին Գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը այցելեց Բարսելոնայի հայ համայնքը։ 
Այդ առիթով Խաժակ Սրբազանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որին պատարագեց Իսպանիո նորանշանակ Հայոց հովիվ Հոգշ․ Տ․ Ղևոնդ աբեղա Սաղաթեքյանը:




1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մասնակցել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքի երկրորդ փուլի մեկնարկին, որը իրականացվում է դեսպանատան աջակցությամբ։
Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը կարևորում է շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը։
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն:
ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Մանրամասը


Wil je Armenië helpen? Doe met ons mee!
Meld je aan als vrijwillige voor de jaarlelijke telethon van 28-29-30 november 2024 van Armenië fonds Nederland. Je maakt dan onderdeel uit van een jaarlijks terugkerende, wereldwijde telefoon actie! Doe je mee of wil je meer informatie? Mail ons vóór 28 november:
info@armeniefonds.nl Wij nemen dan contact met je op voor verdere details.

Saturday, 30 November 2024

Հարցազրույց «Սփյուռք» ամսագրի խմբագիր Սագօ Օգնայեանի հետ

ԲԱՑԱՌԻԿ


«Նիդերլանդական օրագրի» կողմից.
«Սփյուռք», գրական, գեղարվեստական, հասարակական հանդեսը հայկական իրականության բացառիկ երևույթներից է: Այն  1958 թվականին հիմնադրել ու տպագրվել է հայ հրապարակախոս, մանկավարժ, բանասեր, արձակագիր Սիմոն Սիմոնյանը: Թերթը  ոչ մի կուսակցական ուղղվածություն չի ունեցել ու բավական ազդեցիկ հրատարակություն էր՝  գրական, պատմական, սոցիալական և գեղարվեստական լուսաբանումներով: Այն սիրել ու ընթերցել են տարբեր երկրներում, ուներ մեծ թվով ընթերցողներ:  60-ական թվականներին հանդեսին թղթակցող հայկական սփյուռքի մեծ թվով գրողների և բանաստեղծների թվում էին  Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Գուբելյանը և մյուսները: Տարեց տարի «Սփյուռքը» մեծ ազդեցություն ու հեղինակություն էր ձեռք բերում: Պատահական չէր, որ հենց 1965 թվականին  Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում հիշատակվեր ու հաջորդ տարի բացվեր Մեծ Եղեռնի հուշարձանը:
1975 թվականից մինչև 1989թվականը «Սփյուռքի» հրապարակումն ու խմբագրումը անցել է հայ գրող, հրապարակախոս Գևորգ Աճեմյանին, ով պահպանել է պարբերականի գրական, գեղարվեստական ուղղվածությունը։  «Սփյուռքը» պահպանելով չեզոքությունն ու անկախությունը շարունակում էր անդրադառնալ  Հայաստանի և սփյուռքի հասարակական կյանքին, Հայ դատին, Ղարաբաղի և Նախիջևանի հարցերին, հայրենիք-սփյուոք հարաբերություններին: Տպագրել է հոդվածներ հայ ազգային-ազատագրական շարժումների, Հայոց Ցեղասպանության, դրան նախորդած  ինքնապաշտպանական մարտերի մասին։   Գրական բաժնում տեղ են գտել հայ ու համաշխարհային գրողների ստեղծագործություններ:
 
1990 թվականին Աճեմյանը «Սփիւռք» պարբերականի արտոնագիրը փոխանցեց ձախակողմյան հայ ժողովրդական շարժմանը (որպես Լիբանանում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) քաղաքական խոսափող)։
Գևորգ Աճեմյանի մահից հետո պարզվեց, որ նա Հակոբ Հակոբյանի հետ միասին ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից մեկն էր (իսկական անունը ՝ Հարություն Թագուշյան): Կտրուկ փոխվեց թերթի  ընդհանուր ուղղվածությունը, և մեծ քանակությամբ նյութեր նվիրված էին  հայկական հարցին և ազատագրական գաղափարախոսությանը։ Դա այլ հանդես էր, քան 1958-1990 թվականների «Սփիւռքը»:
Երկուհազարականներին «Սփյուռք» ամսագիրը ամենամյա պատկերազարդ  անկախ  հրատարակություն էր: Ներկայումս «Սփյուռք» ամսագիրը լույս է տեսնում առցանց: 
«Սփյուռքի» անցած ճանապարհն ու ներկան հակիրճ այսպես բնութագրեց ներկայիս խմբագիր Սագօ Օգնայեանը `
 «Հոն կը գտնէք հայ ազգային ցաւերու շուրջ մեկնաբանութիւններ եւ վերլուծութիւններ...»

Սիրով ներկայացնում ենք Վանաձորի «Ինտերկապ» գրասենյակում  «Սփիւռք» հանդեսի ներկայիս խմբագիր, մատենագետ Սագօ Օգնայեանի հետ տեղի ունեցած զրույցը:  Այն պատրաստել է գրող,  լրագրող Գագիկ Անտոնյանը:

«Եթէ Սիմոն Սիմոնեանի «Սփիւռք»-ի շրջանակին եւ համախոհներու մտահոգութիւնը սփիւռքահայութեան գոյատեւումն էր, ներկայիս ասոր կողքին մեր հիմնական մտահոգութիւնը Հայաստանի Հանրապետութեան գոյատեւումն է։ Մեր համոզումով ՀՀ-ն շրջապատուած ըլլալով թշնամի պետութիւններու կողմէ, միշտ պիտի փորձուի յարձակումներու ենթարկուիլ հայրենիքի հողը խլելու համար։ Միշտ պէտք է պատրաստ ըլլալ ինքնապաշտպանուելու։ Ինքնախաբէութիւններու, ցուցադրութիւններու, մեծամոլիկութիւններու, զգացականութիւններու վերջ պէտք է տրուի եւ միասնաբար ծանր աշխատանք տարուի, մանաւանդ պետական մակարդակով պատրաստուելու պաշտպանել ներկայի սեղած Հայաստանը։ Ուժն է որ յարգանք կը պարտադրէ շրջակայքին եւ բոլորին»։

Այս խոսքերի հեղինակը մեզանում և արտերկրի մեր հայրենակիցների շրջանում մեծ համարում ունեցող և սեր վայելող «ՍՓՅՈՒՌՔ» /«Սփիւռք»/ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սարգիս (Սագօ) Օգնայանինն (Օգնայեան) են: Նա վերջերս Նախնիների Երկիր էր այցելել: Հարցազրույցի հրավիրեցի պատվարժան խմբագրին՝ նախապես խնդրելով ներկայացնել իրեն /ինքզինքը/ ՝ հակիրճ կենսագրությամբ, նկատելի գործերով, առաջիկա ծրագրերով:
Անթաքույց հաճույքով միայն կարելի էր լսել մեր արևմտահայերեն արծաթազնգուն, բարեխնամ խոսքը, որ հնչեցնում էր մեր Հայրենակից խմբագիրը: Ահա նրա պատասխանները.


- «Սփիւռք»ի ներկայիս հրատարակիչը եւ խմբագիրը ըլլալով, կը փորձեմ զայն հայկականօրէն ժամանակակից եւ թարմ պահել եւ թերթը ծառայեցնել ազգային հարցերու ներկայացման լուրջ յօդուածներով, որոնց ձեռքբերման ինծի կ՛օժանդակեն մօտիկ անձներ, նաեւ կ՛օգտուիմ Դիմատետրէն եւ առցանց թերթերէ ու կայքերէ։
Իմ մասիս, ես՝ Սարգիս (Սագօ) Օգնայեան ծնած եմ 1955-ին Պէյրութ, Լիբանան, յաճախած եմ տեղւոյն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Երուանդ Տէմիրճեան նախակրթարանը, ապա դարձեալ նոյն Միութեան պատկանող Յովակիմեան-Մանուկեան մանչերու երկրորդական վարժարանը։ Անկէ ետք Պէյրութի Ամերիկեան Համալսարանը ուսանելով ստացած եմ Առեւտրական ճիւղի պսակաւոր տիտղոսը (BA degree in Business Administration)։ Տարի մը շարունակեցի մագիստրոսի վկայականին համար, սակայն մէկ կողմէ Լիբանանի քաղաքացիական պատերազմի սաստկացումին, միւս կողմէ Գէորգ Աճեմեանի «Սփիւռք»ի խմբագրման աշխատանքին օգտակար ըլլալու պատճառով դադրեցուցի ուսումս։
Կեանքի ապրուստս հոգալու համար 1978-էն յետոյ երեք տասնամեակ պաշտօնավարած եմ որպէս գործողութեանց տնօրէն, համաշխարհային չափանիշով մեծագոյն բեռնատար օդանաւային ընկերութիւններէն մէկուն՝ լիբանանեան Թրենս Մետիթըրէնիըն Էրուէյզի Պէյրութի միջազգային օդակայանի կեդրոնատեղիին մէջ։ 2014-էն մինչեւ 2023 պաշտօնավարած եմ ճամբաներու ենթակառոյցի ապրանքներ հայթայթող լիբանանեան ընկերութեան մը մէջ։ Տրուած ըլլալով որ կանուխէն հետաքրքրութիւն ցուցաբերած եմ արխիւային նիւթերու շուրջ, ապրուստի հայթայթման այս գործերուս առընթեր պատրաստած եւ հրատարակած եմ հայկական կարգ մը թերթերու մատենագիտութիւնները՝

- «Մատենագիտութիւն «Սփիւռք» շաբաթաթերթի 1958-1978» (1984)։
- «Մատենագիտութիւն «Երկաթէ Շերեփ» շաբաթաթերթի 1985-1989» 1995)։
- «Մատենագիտութիւն «Փիւնիկ» շաբաթաթերթի 1989-1990» (1999)։
- «Մատենագիտութիւն «Սփիւռք» պարբերաթերթի 1985-2000» (2001)։
- «Մատենագիտութիւն «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի Հատորներու՝ 1970-2010» (2010): Նաեւ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի հրատարակութեանց շուրջ նիւթերու հաւաքագրում եւ վաւերագրութիւն.
- «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն Զինեալ Եւ Հրատարակչական Գործունէութեան» (2015)։
- «The Armenian Secret Army for the Liberation of Armenia (ԱՍԱԼԱ) – Documentation on Military Operations & Publications», նկարազարդ ալպոմ, (2022)։
- «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն 2 – Յակոբ Յակոբեանի Յուշագրութիւնը Եւ Հ․Ա․Հ․Գ․Բ․ի Հրապարակային Ուղերձները» (2023)։

Ամուսնացած եմ Մարալ Քիլիսլեանի հետ, ունիմ աղջիկ մը՝ Շողեր եւ թոռնուհի մը՝ Քամի, կը սպասեմ երկրորդ թոռնիկիս ծննդեան։


Մեր ընթերցողներին անչափ կհետաքրքրի, եթե Դուք սպառիչ տեղեկություններ հաղորդեք «Սփյուռք» ամսագրի ստեղծման, օտար ափերում գոյատևման, ամսագրի առջև դրված խնդիրների և դրանց կատարման մասին: Ի՞նչ դժվարություններ է հաղթահարում «Սփյուռքի» հանրույթը, ինչպե՞ս է գոյատևում, ի՞նչ նոր խնդիրներ է այսօր ամսագիրը դրել իր առջև: Ի՞նչ պարբերականությամբ է տպագրվում այն:

-1950-ականներէն մինչեւ 1970-ականները Լիբանան քաղաքական եւ ընկերային ազատութեան հետեւանքով զարթօնք մը ապրեցաւ, որուն մէջ լիբանանահայութիւնն ալ ունեցաւ մեծ դեր։ Հոն հայութիւնը իր բազմաթիւ դպրոցներով, եկեղեցիներով, մտաւորականութեամբ, մշակութային ձեռնարկներով եղաւ Սփիւռքի հայութեան կեդրոնը։ Այս մթնոլորտին մէջ է որ Գարեգին Ա․ Յովսեփեանց կաթողիկոսի գիտական քարտուղար, խորհրդական, գրող, դաստիարակ Սիմոն Սիմոնեան 1958-ին հիմնեց «Սփիւռք» շաբաթաթերթը, որ ունէր անկախ ուղղութիւն, ուր ճշմարտութիւնը պէտք էր ըսուէր, նոյնիսկ եթէ անմարսելի ըլլար շատերու համար։ Սիմոնեան իր թերթով շատ գաղափարներու յառաջապահը դարձաւ, իսկ կարեւորագոյնը՝ անոր քաջալերանքով սփիւռքահայութիւնը ունեցաւ գրողներու եւ խմբագիրներու նոր բույլ մը, ինչպէս՝ Վեհանոյշ Թէքեան, Պօղոս Գուբելեան, Երուանդ Քոչունեան, Սերոբ Աբոյեան եւ ուրիշներ։ Համեստս ալ իր քաջալերանքով պատրաստեցի «Սփիւռք» շաբաթաթերթի 1958-1978 ժամանակաշրջանի մատենագիտութիւնը։ 1974-ին Սիմոն Սիմոնեան առողջական պատճառով թերթը փոխանցեց գրող Գէորգ Աճեմեանին, որ արդէն նախապէս ալ Սիմոնեանի կողքին կ՛աշխատակցէր եւ կը մասնակցէր թերթին խմբագրման։ Դժբախտաբար Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառաւ Աճեմեան չի կրցաւ կանոնաւոր լոյս ընծայել թերթը։ Ուստի 1990-ին փոխանցեց թերթը Լիբանանի մէջ նախապէս գործող բայց քաղաքացիական պատերազմին պատճառով պետականօրէն նոր գրանցուած Հայկական Ժողովրդային Շարժում (ՀԺՇ) կազմակերպութեան։ 1990-էն 1993-ի վերջը թերթը լոյս տեսաւ իբրեւ նախ երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ, խմբագրեց պատմաբան եւ լրագրող Գէորգ Եազըճեան, որ այդ թուականին Հայաստան տեղափոխուեցաւ։ Ապա 1994-էն 2008 թերթը խմբագրեց լրագրող եւ բանասէր Յովսէփ Արթինեան, իսկ 2009-էն թերթին հրատարակութիւնը ստանձնեցի ես, Հայկական Ժողովրդային Շարժումի գործունէութեանց դասաւորման առընթեր։ 1995-էն սկսեալ թերթը որպէս պարբերաթերթ կը հրատարակուի։ 2020-էն յետոյ նիւթական պատճառներով թերթը լոյս կը տեսնէ առցանց։ «Սփիւռք» պարբերաթերթը, սփիւռքահայ միւս հայկական թերթերուն նման կը գոյատեւէ դժուարութեամբ, որուն հիմնական պատճառներն են հայերէն կարդացողներու թիւի պակսիլը, հայերէնով աշխատակիցներու քիչնալը, համացանցի ընծայած դիւրութիւնն ու նիւթական խնդիրները։ «Սփիւռք»ը որպէս ազգային-հասարակական պարբերաթերթ զերծ կը մնայ տեղեկատուական եւ սովորական լուրեր հաղորդող մամուլ ըլլալէ։ Հոն կը գտնէք հայ ազգային ցաւերու շուրջ մեկնաբանութիւններ եւ վերլուծութիւններ, ըլլան անոնք հայրենիքէն ներս թէ դուրս։

Դուք Հայաստանում եք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այցը հայրենիք, հասա՞ք Ձեր առջև դրված նպատակներին:

- Դժբախտաբար չեմ կրցած հաստատուիլ հայրենիք, սակայն ամէն տարի մօտ երկու շաբաթով կ՛այցելեմ Հայաստան։ Հոն կը հանդիպիմ ընկերներու եւ ծանօթներու ու կ՛ապրիմ անոնց եւ հայրենիքի իրավիճակով։ Հանդիպումներ կ՛ունենամ կարգ մը մտաւորականներու հետ, նաեւ կը նախապատրաստեմ (խմբագրում, տպագրում) «Սփիւռք» պարբերաթերթի հրատարակուելիք գիրքերը, ապրելով հայրենիքի առօրեայ իրականութեամբ։
Լրագրող Գագիկ Անտոնյանը, «Ինտերկապ» Հ/կ-ի հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանը և «Սփյուռքի» ներկայիս խմբագիր Սագօ Օգնայեանը:


Մեր հանդիպումն ու զրույցը կայացավ «Ինտերկապ» ՀԿ-ի գրասենյակում: Բնականաբար պիտի հարցնեի՝
«Որքա՞ն տարիների բարեկամական կապեր ունեք «Ինտերկապ»-ցիների հետ, որքանո՞վ եք ակտիվ համագործակցում, ո՞վ է Ձեզ համար Նորայր Զուլոյանը, «Ինտերկապ» հասարակական կազմակերպությունը:

-«Ինտերկապ» ՀԿ-ի «Սփիւռք» պարբերաթերթի հետ կապը մօտաւորապէս տասը տարիէ կայ։ Անոր համահիմնադիր Նորայր Զուլոյեան արդէն նախապէս կապեր ունէր արտասահմանի ՀԺՇ-ի կարգ մը ընկերներու հետ։ Իմ կապս իր հետ աւելի մտերմացաւ երբ ան խնդրեց մեզմէ որ մենք ալ մասնակից դառնանք Վանաձորի մէջ Զօրավար Անդրանիկի արձանին ստեղծումին։ Մեր կողմէ պատրաստուած որմազդը բաժնուեցաւ բացման օրը եւ հետագային ալ Զօրավար Անդրանիկի հետ կապուած առիթներու գործածուեցաւ։
Ինծի համար Նորայր Զուլոյեանի կերպարը կը նմանի բոլոր անոնց որոնք սիրայօժար ու կամաւոր, համոզուած կ՛աշխատին հայութեան ազգային նպատակներուն համար։ Վանաձորը կ՛ապրի Նորայր Զուլոյեանով եւ ինք ալ կ՛ապրի Վանաձորով, մէկ խօսքով իրար կ՛ամբողջացնեն։ «Սփիւռք»ի անձնակազմին իրմէ եղած որեւէ խնդրանք մեր կարելիութեան սահմաններուն մէջ կը փորձենք կատարել։ Իր հետ ենք իր ազգային բոլոր առաքելութիւններուն մէջ։ Շնորհակալութիւն:

Մենք ենք շնորհակալ, հարգարժան խմբագիր:Հաջողություններ ենք մաղթում Ձեր դժվարին ու պատվաբեր աշխատանքում:

Զրույցը գրի առավ՝
Գագիկ Անտոնյանը


«Սփյուռք» հանդեսի հերթական համարներից մեկը

Friday, 29 November 2024

PACT-4 Annual Chess Tournament Wraps Up, Marking a Great Success

 


PACT-4 Annual Chess Tournament Wraps Up, Marking a Great Success

The 4th Pan-Armenian Chess Camp and Tournament (PACT-4) was successfully held online from September 23 to October 20, 2024. The event concluded with an official closing ceremony on Sunday, October 20, where the tournament winners were announced.

 

The ceremony was attended by notable guests, including AGBU Armenian Virtual College Founding President and AGBU Vice President Dr. Yervant Zorian, GM Nona Gaprindashvili (Women's World Chess Champion from 1962 to 1978), GM Smbat Lputyan (President of the Chess Academy of Armenia), and other world-class grandmasters and Armenian chess champions, along with the tournament participants.

This year's competition was preceded by a two-week chess camp featuring video lessons and masterclasses led by top Armenian chess players Anna Sargsyan (International Master), Samvel Ter-Sahakyan (Two-time Armenian Chess Champion) and Mane Adamyan (AGBU AVC Chess Online Instructor).

 

The tournament was held in 6 rounds for 2 age groups: under 12, and 12-18. The participants competed for the top 3 places. At the end of the closing ceremony, the winners were announced:

 

The winners and most active camp participants received certificates and prizes. 71-year-old Khachig Kassabian from Egypt also received a special PACT fan award.The event concluded with a fun interactive blitz quiz for all the online attendees.

During his opening remarks, AGBU AVC Founding President Dr. Yervant Zorian said, “We started the Pan-Armenian Chess Community four years ago during the lockdown to bring chess lovers together. We now have an online chess community of more than 1,250 people from 35 countries.”

 

Smbat Lputyan, GM and Founder and President of the Chess Academy of Armenia, congratulated everyone on the success of this year’s tournament. “I want to thank all the organizers, participants and everyone who made this important event happen. During the last 4 years, AGBU AVC’s input has been quite remarkable in making chess more accessible to everyone,” he said.

 

Nona Gaprindashvili, the first woman ever to be awarded the FIDE title of Grandmaster, shared her inspiring insights on the PACT tournaments. “This innovative approach to chess is very impressive. Chess is an intellectual game, and everything is based on intellect nowadays. With each new tournament, there is a growing number of youth interested in the game, for which I want to thank the AGBU AVC and the Armenian Chess Academy. Congratulations, everyone,” she said.

 

Robert Hovhannisyan, Grandmaster and one of the leading Armenian chess players, congratulated the winners and encouraged young players to work hard and practice their skills regularly in order to achieve new heights in the game of chess. 

 

Weeks after the closing ceremony, AGBU AVC continues to receive words of thanks and appreciation from online viewers and attendees about the tournament. The Armenian Cultural Center from India wrote, “Congratulations to AGBU AVC for once again making it possible to reunite Armenians of diaspora over the chess board.”

 

This year, more than 130 participants from 19 countries participated in the PACT-4 tournament. Everyone in the Pan-Armenian Chess Community had the opportunity to participate in forum discussions, watch match recordings, and masterclasses, make new friends and be part of the growing global community of chess enthusiasts at the PACT platform.

 

The tournament will continue to grow and promote chess education in the coming years.

 

Access the full recording of the closing ceremony here and watch a short recap of the 4th Pan-Armenian Chess Camp and Tournament here.⬇️



Wednesday, 27 November 2024

THE DIACONIA FUND AND THE PROGRAMS IT IMPLEMENTED