The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 1 January 2025

2025թ. Շնորհավորանքներ, ուղերձներ

 Նիդերլանդական օրագիր-2025 . Նոր հույսերի ու խաղաղության սպասումով



Հայրենակից բարեկամներ, ահա և անշրջելի պատմություն է դառնում ևս մեկ տարի` 2024 թվականը: Խաղաղության, բարեկեցության ու նոր նվիրումի հույսով դիմավորելու ենք նոր ժամանակաշրջան` 2025թվականը:
Թող այն հաջողակ լինի` եզակի մեր Հայաստան պետության ու աշխարհում ապրող համայն հայության համար:
ԱՍՏՎԱԾ մեզ օգնական:
Բոլորիդ շնորհավորում ենք` գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում ենք խաղաղ տարի` լի սիրո առատությամբ ու հաջողակ գործերով, Բոլորիս ուժն ու նվիրումը` ի փառս մեր հայրենիքի:
Կրկին` շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
«Նիդերլանդական օրագիր»
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
գծանկար` Լևոն Լաճիկյանի
------------------------------------------------------------------
2024 թվականի Նիդերլանդահայ կյանքի հիշարժան իրադարձություններ
«Նիդերլանդական օրագիրը» 2024-ի ֆեյսբուքյան էջն սկսել է 35 000 բաժանորդով, այժմ մեր բաժանորդների թիվը մոտենում է 49 հազարին
«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի անձամբ մարդատյաց Ալիևի հանցագործությունների դեմ հայց ներկայացրեց Հաագայի քրեական դատարանին
Նիդերլանդների հայ համայնքներում կրկին նշվեց Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 109-ամյակը
Ամստերդամի հայկական գրադարանը ամեն տարի համալրվում է նոր գրքերով, այս անգամ «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանցը»
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու օծման 20-ամյակը
Սեպտեմբերի 17-20-ը տեղի ունեցավ Սփյուռքի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայացք` մեր օբյեկտիվից
Նոր Խաչքար տեղադրվեց Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում
Հաագայի Աբովյան մշակութային միությունը նշեց հիմնադրվան 40-ամյակը:
Եվրամիության հովանու ներքո Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հ/կ երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում՝ միջմշակութային հաղորդակցություն թեմայով։
Հոլանդացի պատանիները 12 500 ԵՎրո օգնություն բերեցին Հայաստան. Դիակոնիա հիմնադրամի ու նրա իրականացրած ծրագրերի մասին
************************************
-


*****************************

Զարեհ ՍԻՆԱՆՅԱՆ
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար


Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2024 թվականը մենք կարող ենք ամրագրել որպես Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ տարի: Գրասենյակն իր ծրագրերով, նախաձեռնություններով և նոր կապերի ստեղծմամբ շարունակում է սփյուռքը մոտեցնել հայրենիքին և առաջ տանել պետականակենտրոնության կենսունակ բանաձևը: Աներկբա է, որ հայկական սփյուռքն ունի հայրենիքի բոլոր գործընթացներին ներգրավվելու ամուր կամք, և մեր առաքելությունն է բացել բոլոր դռները ներառականության համար: Լիահույս եմ, որ 2025 թվականին համատեղ և համառ աշխատանքի շնորհիվ կգրանցենք նոր հաջողություններ և կհաղթահարենք բոլոր մարտահրավերները: Բոլորիս մաղթում եմ բարեբեր, խաղաղ և հաջող տարի:
[ENG] Dear compatriots, I extend my sincere and warm congratulations to you on the occasion of the New Year and Christmas. 2024 can be regarded as a year of significant progress in the development of Armenia-Diaspora relations. Through a range of programs, initiatives, and the establishment of new connections, the Republic of Armenia Office of the High Commissioner for Diaspora Affairs has actively worked to strengthen the bond between the Diaspora and the Homeland, while advancing the sustainable framework of state-centeredness. It is undeniable that the Armenian Diaspora has a deep commitment to being actively involved in all processes of the Homeland. Our mission is to open every door to ensure inclusivity. As we look toward 2025, I am confident that through our collective and persistent efforts, we will achieve new successes and overcome any challenges that lie ahead. I wish each and every one of you a prosperous, peaceful, and successful year.

-------------------------------------------
Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորական բացիկ է ուղարկել Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան թեմի հոգևոր առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. ՊԱՐՍԱՄՅԱՆԸ

---------
Նիդերլանդներում սփյուռքի գործերով հանձնակատար,Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ։ Հաագայի  «Աբովյան»  մշակութային  միության վարչության նախագահ Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ուղերձը


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որ 2025 թվականը դառնա խաղաղության, բարեկեցության և համազգային համերաշխության տարի։
Պետք է գոհունակությամբ նշենք, որ անցնող տարին հոլանդահայ ազգային և մշակութային կյանքում եղել է բեղուն և հաջողություններով լի։ Հատկապես ուրախալի է, որ Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ջանքերով մի խումբ երիտասարդների շրջանում ձևավորվել է ազգային և հոգևոր զարթոնք։
Նիդերլանդների տարբեր համայնքներում հաջողությամբ շարունակվել են հայոց լեզվի դասընթացները, որոնք կարևոր դեր են խաղում հայ երեխաների ինքնության պահպանման գործում։ Մեծապես գնահատելի է նաև հայկական գեղարվեստական խմբերի՝ երգչախմբերի և պարախմբերի գործունեությունը, որոնց շնորհիվ հայ մշակույթը շարունակում է արժևորվել թե՛ ներհամայնքային, թե՛ լայն հասարակության շրջանակում։
2024 թվականը հատկապես հիշարժան էր Հաագայի «Աբովյան» միության համար՝ իր 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքով, ներառյալ Հայկական վավերագրական կինոյի փառատոնը և բազմաժանր համերգը։ «Աբովյան» միության երգչախումբը և պարախումբը իրենց ելույթներով ներկայացրեցին մեր ազգային ինքնությունը Հաագայի, Անտվերպենի և այլ քաղաքների բեմերում։
Իր կարևոր դերակատարությունն է ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու և այլ բարեգործական նախագծեր իրականացնելու գործում։
Այս տարի հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցեցին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, որը Երևանում կազմակերպել էր Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը։
Կրկին շնորհավորում եմ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2025 թվականը լինի հաղթանակների, բարեկեցության և համերաշխության տարի մեր ժողովրդի համար։ Թող խաղաղությունը և բարգավաճումը ուղեկցեն մեր հայրենիքին՝ Հայաստանին։
Խաղաղություն և հաջողություններ բոլորիս։
****************************************************************
Մաստրիխտի հայ համայնքի ատենապետ Լևոն ՍԱՐԳԻՍԻ անունից`
Armeense Stichting Ani և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու ՆՈՐ ՏԱՐՎԱ ուղերձը

&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&

Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն, «Հոլլանդ֊Արմենիա» ընկերության հիմնադիր նախագահ Սվետլանա ԱՆԴՐԵՍՅԱՆԻ շնորհավորական ուղերձը


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ 
       ԵՎ  ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ բոլորիդ հրաշալի 2025 թվական։
Թող այս տարին բերի սեր, ջերմություն, լույս, որը կլուսավորի մեր կյանքի դրական ուղին։ Թող նոր տարին լինի նոր հույսերի և նպատակների իրականացման տարի։ Թող 2025-ին մեր խնդիրները չնչին լինեն և ձեռքբերումները գոհացուցիչ։ Փորձենք անել այնպիսի բաներ, որոնք նախկինում չենք արել և կզգանք որ բարձրանում ենք այն վայրից, որտեղ գտնվում ենք:
Շնորհավոր քո Նոր տարին, մեր երկրի ապագան ու նրա սահմանները հսկող հայ զինվոր։ Թող խաղաղ լինի մեր երկինքն ու երկիրը։ Թող կատարվեն քո բոլոր երազանքները, անփորձանք ավարտես ծառայությունդ և տուն վերադառնաս։
Շնորհավոր քո Նոր տարին, իմ արցախցի հայրենակից։
Թող անցյալում մնան քո բոլոր նեղությունները և ամեն բան սկսես նորից և նոր։ Ոչ ոք չի կարող վերադառնալ անցյալ՝ փոխելու այն, ինչ տեղի է ունեցել, բայց կարող է աշխատել իր ներկայի վրա՝ ապագան հիանալի դարձնելու համար։ Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների իրականացմանը։
Հուսանք ու հավատանք, որ 2025 թվականը բոլորիս համար լինելու է հաճելի անակնկալներով և ուրախությամբ լի, նվաճումներով հարուստ տարի, 
որ Հայն ու Հայաստանը կապրի խաղաղ և կկերտի շատ հաղթանակներ։
Խաղաղություն,  լույս և սեր աշխարհին և բոլորիս սրտերին։
#######################################################
Սուրբ Գրիգոր Նարեկացի (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամի տնօրենների խորհուրդը Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ Ծնունդը անցած տարվա գործունեության մասին տեսաերիզով անդրադարձ է կատարել:

Սիրելի հայրենակիցներ, ասվում է հիմնադրամի կայքում հրապարակված ուղերձում:
2024 թվականը ավարտվում է։ Սա եւս մեկ փորձությունների, մարտահրավերների եւ ձեռքբերումների տարի էր ձեզնից յուրաքանչյուրի, ձեր ընտանիքների, մեր համայնքների եւ մեր Հայրենիքի համար: Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը ձեռնարկած գործունեությամբ եւս մեկ անգամ փորձել է հնարավորինս համապատասխանեցնել իր նպատակներին եւ բավարարել Ձեր ակնկալիքները: Մենք նույնպես հուսով ենք, որ մոտ ապագայում ձեր աջակցությունը նոր ծրագրերում եւ մաղթում ենք բոլորին խաղաղ եւ բարեկեցիկ Նոր տարի!
Beste landgenoten,
2024 nadert zijn einde. Het was wederom een jaar van beproevingen, uitdagingen en prestaties voor ieder van jullie, jullie gezinnen, onze gemeenschap en ons vaderland. De Stichting St. Grigor Narekatsi heeft weer zijn best gedaan om met de ondernomen activiteiten zijn doelen na te leven en aan jullie verwachtingen te voldoen. Wij hopen ook de komende tijd op jullie steun bij nieuwe projecten en wensen iedereen een vredig en voorspoedig nieuwjaar!
Zie hierbij een terugblik van de activiteiten van de Stichting St. Grigor Narekatsi het afgelopen jaar.
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!
Stichtingsbestuur
------
Ամստերդամի ՍՈՒՐԲ ՀՈԳԻ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի տոնական ուղերձ֊բացիկը։

***
Նոր Տարվա շնորհավորական խոսք Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» (Stichting VAN) միության նախագահ Սվետա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ կողմից 
Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության կողմից շնորհավորում եմ գործընկերներիս ու ընդհանրապես աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ։  
Օգտվելով ընձեռված հնարավորությունից «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության կողմից  «Նիդերլանդական օրագրին», նրա բազմահազար ընթերցողներին մաղթում ենք հաջող տարի: Այն եզակի հարթակ է մշակույթների մերձեցման ու համայնքային կապերի ամրապնդման համար: 2025 թվականը թող մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման, խաղաղության,մեր ժողովրդի միասնականության ու բարօրության տարի լինի։ Թող այսուհետ, մեր ներկա ու գալիք սերունդները, թիկունք թիկունքի տված արարեն,  սովորեն հանուն ապագայի զարգացած,ուժեղ, հզոր ու արժանավայել Հայաստանի Հանրապետության։  Խոնարհվելով մեր նահատակների առջև՝ խաղաղություն ու միասնություն եմ մաղթում ողջ հայությանը։   


 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աշխատակիցները նաև իրենց  ընտանիքի անդամների կողմից են շնորհավորել Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթելով երջանիկ ու խաղաղ 2025 թվական։
***
Նախատոնական այս օրերին Նոր Տարվա շնորհավորական նամամակներ ենք ստացելԿուզբասի հայերի Հայրենակցական միության նախագահ Գեորգի Անտոնովից, «ԳործԱրար» երկլեզու հանդեսի գլխավոր խմբագիր Վահրամ Բեկչյանից, Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր Աբգար Հայրապետյանից:


Հրաժեշտ 2024 թվականին, բարի գալուստ 2025
Նիդերլանդների ֆերմերների երթը` դեպի ՆՈՐ ՏԱՐԻ



Monday, 30 December 2024

Նիդերլանդական օրագիր-2025 . Նոր հույսերի ու խաղաղության սպասումով

Նիդերլանդական օրագիր-2025 . Նոր հույսերի ու խաղաղության սպասումով
Հայրենակից բարեկամներ, ահա և անշրջելի պատմություն է դառնում ևս մեկ տարի` 2024 թվականը: Խաղաղության, բարեկեցության ու նոր նվիրումի հույսով դիմավորելու ենք նոր ժամանակաշրջան` 2025թվականը:
Թող այն հաջողակ լինի` եզակի մեր Հայաստան պետության ու աշխարհում ապրող համայն հայության համար:
ԱՍՏՎԱԾ մեզ օգնական:
Բոլորիդ շնորհավորում ենք` գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում ենք խաղաղ տարի` լի սիրո առատությամբ ու հաջողակ գործերով, Բոլորիս ուժն ու նվիրումը` ի փառս մեր հայրենիքի:
Կրկին` շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

«Նիդերլանդական օրագիր»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
գծանկար` Լևոն Լաճիկյանի

------------------------------------------------------------------

2024 թվականի Նիդերլանդահայ կյանքի հիշարժան իրադարձություններ

«Նիդերլանդական օրագիրը» 2024-ի ֆեյսբուքյան էջն սկսել է 35 000 բաժանորդով, այժմ մեր բաժանորդների թիվը մոտենում է 49 հազարին
https://niderlandakan.livejournal.com/582854.html

«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի անձամբ մարդատյաց Ալիևի հանցագործությունների դեմ հայց ներկայացրեց Հաագայի քրեական դատարանին
https://niderlandakan.livejournal.com/593957.html

Նիդերլանդների հայ համայնքներում կրկին նշվեց Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 109-ամյակը
https://niderlandakan.livejournal.com/594561.html

Ամստերդամի հայկական գրադարանը ամեն տարի համալրվում է նոր գրքերով, այս անգամ «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանցը»
https://niderlandakan.livejournal.com/596640.html

Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու օծման 20-ամյակը
https://niderlandakan.livejournal.com/609420.html

Սեպտեմբերի 17-20-ը տեղի ունեցավ Սփյուռքի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայացք` մեր օբյեկտիվից
https://niderlandakan.livejournal.com/611228.html

Նոր Խաչքար տեղադրվեց Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում
https://niderlandakan.livejournal.com/612255.html

Հաագայի Աբովյան մշակութային միությունը նշեց հիմնադրվան 40-ամյակը:
https://niderlandakan.livejournal.com/615624.html

Եվրամիության հովանու ներքո Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հ/կ երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում՝ միջմշակութային հաղորդակցություն թեմայով։

Հոլանդացի պատանիները 12 500 ԵՎրո օգնություն բերեցին Հայաստան. Դիակոնիա հիմնադրամի ու նրա իրականացրած ծրագրերի մասին
https://niderlandakan.livejournal.com/617168.html





Thursday, 26 December 2024

2024 դեկտեմբերյան լրատու

 Դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր կաթոլիկ քրիստոնյաներ նախապատրաստվում են տոնել Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու օրը, այն սկսվում է երեկոյան ճրագալույցով ։ Բոլոր հետևորդներին շնորհավոր։



Embassy of the Netherlands in Armenia Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աշխատակիցների ու մեր ընտանիքների կողմից շնորհավորում ենք Սուրբ ծնունդը, մաղթում երջանիկ ու խաղաղ 2025 թվական։
From all of us at the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia and our families we wish you a Merry Christmas and a happy and peaceful 2025.

ՆԱԵՎ ՆԱՅՄԵԽԵՆԻ ՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

«Միասին» համահայկական ՀԿ-ն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ արդեն երրորդ անգամ Հայաստանում ապրող սոցիալապես  անապահով, Արցախյան 44- օրյա պատերազմում զոհված հայորդիների, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար  իրականացրեց  «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը: 

Այս տարի տոնական միջոցառումն անցկացվեց Լճաշեն գյուղի «Էթիունի» հյուրատանը, որի ժամանակ 40 երեխայի փոխանցվեց  նախապես պատրաստած նվերները:

 Ծրագրում ներառված էին Լճաշեն և Գագարին բնակավայրերի վերը նշված  թիրախային խմբերի երեխաները: 

Ի թիվս աշխարհում սփռված հայկական կազմակերպությունների բարեգործությանը մասնակցեց նաև Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցի սաները

«Ուրախ ենք, որ շարունակվում է «ՄՀՀ» միության կողմից  փոքրիկ ներդրումը» Հայաստանի Հանրապետության տարբեր գործընկերների ծրագրերին։ Այս անգամ Միասին հկ֊ի օգնությամբ Խաղաղ ամանոր նվիրեցինք Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի որոշ երեխաներին։ Մենք «փոքր» ենք՝ շատ մեծ սրտով։»-Գրում են նրանք:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող երեխաների ուղերձներն իրենց հասակակիցներին:


Հայաստանի Հանրային Ռադիո յի Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման հյուրն էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

 Լևոն Սարդարյանն ու գլխավոր հանձնակատարը զրուցում են Հայաստան-Սփյուռք կապերի, սիրիահայերի հետ կապված իրավիճակի, Հանձնակատարի գրասենյակի ձեռնարկած աշխատանքների, եկող տարվա ակնկալիքների մասին։


ՏԱՐԵՄՈՒՏՅԱՆ ԷԿՐԱՆ` ՊՈՒՏԻՆԻ движуха-ն

Թղթակցի ու Պուտինի միջև խոսակցություն (Իրականում Պուտինն այս խոսքերն ասել է);

-Պարոն նախագահ, թվում է Դուք չեք հասել հատուկ զինվորական օպերացիայի իրականացման նպատակին և Ռուսաստանը հայտնվել է թույլ դիրքերում:

-Ինչ հիմարություն, նպատակակետին պրակտիկորեն հասել ենք, Ռուսաստանն ուժեղ է, քան երբևէ:

-Դուք տեղյակ ե՞ք, որ սևծովյան նավատորմը գրեթե ոչնչացված է, հայտնվել է հատակում ինչպես ձեր տնտեսությունը:

-Բայց տես, մեզ Արեշնիկ ունենք:

-ՆԱՏO-ի  տարածքները մեծացել են, իսկ Կուրսկի մարզի մի մասն էլ գրավված է:

-Արեշնիկ

-Ձեր զորքերը դուրս են բերվում Ղարաբաղից ու Սիրիայից, իսկ Ռուսաստանի հեղինակությունը ցեխին է հավասարվել:

-Աաաա՜րեշնիկ

-Բանակի կորուստները հարյուրհազարների է հասնում, մերժված վիճակում եք` կախված Չինաստանից:

-Արեշնի՜կ

-Դեհ ինչ, պատասխանեք մեր վերջին հարցին: Ո՞րն էր այս հանցագործ պատերազմի պատճառը

-ՈՒղղակի սկսել էինք ձանձրանալ, լճացում, ուզեցինք շարժուձև (движуха)  անել: Հենց սկսվի դա ամեն ինչ կսուլի ներքևում, վայրկյաններ, պարկուճներ, սարսափ, բայց սարսափելին` սարսափը չէ, պարզապես движуха (շարժուձև) է

(Երրորդ կողմից ձայն)

- Ապուշ (долбоёб)

(Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ , որ  Ռուսաստանը հրթիռներով խփել է Կիևին ու Խերսոնին-ծանոթ. Նիդ օրագիր)

ՄԵՐ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ:Այս տեսաերիզը դիտել է 2մլն 300 հազ. մարդ

Հայկական հետքերով

Բանգլադեշի Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ( the Armenian Church of the Holy Resurrection in Dhaka)
Գտնվում է Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։
Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Այն կառուցված է 1781 թվականին հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնը։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։

Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։ 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։ Ցավոք վերջինս էլ մահացավ 2020թվականին: Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին տուժվել է երկրաշարժից։
Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան գիշերել է այս եկեղեցում։
Տեսաերիզ` Հարություն Հակոբյանի
https://www.nidoragir.com/2024/12/blog-post_24.html

https://niderlandakan.livejournal.com/622776.html

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: Առաքելությունն X-ի իր էջում գրել է.
«Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նրան զեկուցվել է տեղերում առաքելության գործունեության մասին»:
Դեսպանը նաև հանդիպել է Նիդերլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկային խմբին։ Այս պահին ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ:


Նիդ.օրագրի բացառիկ ու եզակի լուսանկարներից
Այսօր հայտնի հայ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ Պետրոս Հերոնիմոսի Ադամյանի ծննդյան օրն է (1849, դեկտեմբերի 21, Կոստանդնուպոլիս - 1891, հունիսի 3, Կոստանդնուպոլիս), Նա Համլետի և Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում։  Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։
Այս եզակի լուսանկարը Պետրոս Ադամյանը նվիրել է Ցարական Ռուսաստանի պաշտոնյա, իշխան Նիկոդիմոս Ամատունուն (տես` Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին մեր նախագիծը): Համացանցում Հրապարակվում է առաջին անգամ:


Նորարարական հմտությունների արդյունքում:
Ներկայացրել է Hay_mitq_Armenia էջը


Արագածն իր ամբողջ հմայքով: Սա տեսնում եք առաջին անգամ:
Տեսաերիզը` Vardan Petrosyan-ի

20.12.2024/խմբագրի սյունակ/Նիդ.օրագիր
Եվրոպայի սրատես աչքը խանգարում է Ադրբեջանին` հասնելու խաղաղության։ Ինչու՞ Ալիևը ռուսական հովանոցի տակ հարցազրույց է տալիս Կիսելյովին, իսկ մենք գիտենք թե երբ են  ռուսական թղթակիցները դա անում։
Ակնհայտ Ռուսաստանն ու Ադրբեջանը ճնշում են գործադրում Հայաստանի վրա։ Խաղաղության պայմանագրի ստորագրման քողի տակ Ալիևը փորձում է Հայաստանին   զրկել ինքնապաշտպանությունից։
Ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել Եվրոպական դիտորդական միսիայից ու դատական հայցերը Եվրոպական դատարանից հետ կանչելուն։
Այս կետերը, նաև Հայաստանի ներկայիս սահմանադրությունը` ոչ մի կերպ չեն խոչընդոտում Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը  կնքելուն, այլ հակառակը` զրկում են Ադրբեջանին, իր հրեշավոր ծրագրերը Հայաստանի նկատմամբ ի կատար ածելուն, այլապես խաղաղության պայմանագիրը սեղանին կլիներ...

Երևանի տոնածառը աշխարհում ամենաշքեղներից է։


· 15 декабрь в 19:44  · 
25 ամյա Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն ։ Նա Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն էր։ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) Բահրեյնում  գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նա նաև  փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում ։

**********

Էս նեղ պահին`
Հիմա էլ Նոր Տարին 



Sunday, 22 December 2024

Հայկական հետքերով.Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Բանգլադեշի Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ( the Armenian Church of the Holy Resurrection in Dhaka) գտնվում է Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։

Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Այն կառուցված է 1781 թվականին հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնը։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։ 

Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։  1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող  գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։ Ցավոք վերջինս էլ մահացավ 2020թվականին: Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին տուժվել է երկրաշարժից։

Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան գիշերել է այս եկեղեցում։

Տեսաերիզ` Հարություն Հակոբյանի





Բելգիայում գործող «Բոհեմ» ակումբը


... «Բոհեմ» գրական-երաժշտական ակումբը հիմնադրվել է 2019 թվականի Մարտի 29-ին։ Բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Բելգիայի տաբեր քաղաքներում, Նիդերլանդական Մաստրիխտում։ «Բոհեմ» ակումբը կարևոր դեր է խաղում Սփյուռքի համայնքային կյանքում։ Ակումբի խնդիրն է մայրենի անաղարտ լեզվի պահպանումն ու տարածումը Եվրոպահայերի շրջանում։ Սփյուռքում մեծացած շնորհալի( նաև արվեստի այլ ոլորտներից) երիտասարդ հայրենակիցները՝ որոնք ցանկություն ունեն մասնակցելու, բայց դժվարանում են մայրենի լեզվով վարժ կարդալ՝ անխտիր ընդգրկվում են ակումբում։ Պրոֆեսիոնալ արտիստների օգնությամբ նրանք ոչ միայն մոտենում են իրենց մայրենի պոեզիայի ակունքներին, այլև ելույթի ավարտից հետո հեռանում են հարստացած և՜ հայերեն բառապաշարով, և՜ հայեցի սուր զգացողությամբ։ Նման հայ երիտասարդներն իրենց շրջապատում դառնում են խթան, ոգեշնչման աղբյուր, տարածվող լույս` մյուս հայրենակիցների համար, իրենց մայրենի լեզուն գնահատելու,պահպանելու հարցում։ Ակումբը որդեգրել է ելույթների երկլեզու մոտեցումը՝ հայերեն և ֆրանսերեն։ Համագործակցելով այլազգի արտիստների հետ՝ հայերենի հետ մեկտեղ կարող է ներկայացվել նաև նրանց երգն ու պոեզիան։ Այս սկզբունքը նպաստում է այլազգի արտիստներին հայ մշակույթին մոտիկից ծանոթացնելուն, նաև նրանց մշակույթին ինքներս ծանոթանալուն, այլազգի հանդիսատես ներգրավելուն։ Ապրում ենք բազմազգ երկրում, ուղղակի պետք է օգտվել նման առավելությունից մեր ազգն ու մշակույթը առավել ճանաչելի դարձնելու համար։
«Բոհեմն» ունի իրեն հատուկ իր զգայուն հանդիսատեսը։ Սփյուռքում ապրող հայը, որը ժամանակին Հայաստանում վայելել է թատրոնն ու պոեզիան՝ գիտի գրագետ բեմական խոսքի արժեքը։ Այսօր նա մեր կարիքն ունի և նրանք քիչ չեն։ Միշտ ելույթից հետո մեկ գավաթ գինու շուրջ հանդիսատեսի հիացական խոսքն է, հորդորումը՝ ելույթները հաճախակի կազմակերպելու հարցում, քանի որ Բելգիայում (միգուցե նաև Եվրոպայում) միակ գրական-երաժշտական ակումբն է և որտեղ հնչում է դասական պոեզիան։ Պոեզիան հոգին տանող ամենակարճ ու բովանդակալից ճանապարհն է։ Պոեզիան ապրեցնելու,լուծումներ տալու ուժ ունի․․․ Արդեն կազմակերպել ենք մեծանուն Ազնավուրի ու Սևակի 100-ամյակին նվիրված երեկոներ:
Բացի համագործակցող արտիստներից ու մեր հիմնական հանդիսատեսից, մենք ավելի շատ մեզ սատարողների կարիքն ունենք։ Մեզ ի վերուստ վստահված այս Աստվածահաճո գործը հուսանք, որ ավելի մեծ տարածում կստանա։ Ինչպես ասել է մեծն Պարույր Սևակը իր «Թրի դեմ գրիչ» հոդվածում` մեր ամենամեծ շահած մարտը Այբուբենն է․․․Իսկ Այբուբենով ողողված ու մյուռոնված խոսքը՝ մեր Ինքնությունը պահպանողն ու առաջ մղողը․․․

Ալին Դավթյան
«Բոհեմ» ակումբ
Հիմնադիր,գեղարվեստական ղեկավար