The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 4 June 2025

Նոր գիրք առաջին հայ կին խմբագրի մասին

 


Նաիրա Համբարձումյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են հայ գրականության պատմությունը, ժամանակակից գրականության վերլուծությունն ու կին գրողների ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը։

Նաիրա Համբարձումյանը ակտիվորեն համագործակցում է «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային պարբերականի հետ՝ հանդիսանալով «Գրական չորեքշաբթի» էջի նախաձեռնողն ու գաղափարական խորհրդատուն։ Այս հարթակում պարբերաբար ներկայացվում են ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական հայ գրողների ստեղծագործություններ՝ նպաստելով գրական հոսքերի աշխուժացմանը սփյուռքում։

Նա նաև համակարգում է «Արևմտահայ կին գրողները և ժամանակը» խորագրով նախագիծը, որը միավորում է «Նիդերլանդական Օրագիր»-ի և «Օրեր» եվրոպական ամսագրի ջանքերը՝ նպատակ ունենալով հանրությանը ծանոթացնել 19-րդ դարի արևմտահայ կին գրողների կյանքին, ստեղծագործական ճանապարհին և հասարակական դերակատարությանը։

Վերջերս լույս է տեսել Նաիրա Համբարձումյանի հերթական արժեքավոր գրական ժողովածուն՝ «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» վերնագրով։ Գիրքը նվիրված է 19-րդ դարի ուշագրավ գրական և հասարակական գործիչ Էլպիս Կեսարացյանի կյանքին ու ստեղծագործությանը՝ ներկայացնելով նրա ոչ միայն գրական ժառանգությունը, այլև անձնական նամակագրությունն ու հեղինակային դիտարկումները։ Հատորը ջերմորեն ընդունվել է գրական շրջանակներում և լայն արձագանք գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մամուլում տեղ գտած գրախոսություններն ընդգծում են գրքի գիտական արժեքը, գրական մոտեցման թարմությունը և մոռացության մատնված անունների վերաիմաստավորման կարևորությունը։

Նաիրա Համբարձումյանի գործունեությունը նշանավորվում է գիտական խորությամբ, մշակութային նվիրվածությամբ և սփյուռքահայ համայնքի հետ սերտ համագործակցությամբ՝ դարձնելով նրան ժամանակակից հայ գրական միջավայրի կարևոր անհատականություններից մեկը։

📚 Նոր գիրք

Լույս է տեսել Նաիրա Համբարձումյանի կազմած, խմբագրած և ծանոթագրած «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը: Գիրքը բացառիկ ու հատկանշական երևույթ է հայ գրականագիտական և պատմագիտական դաշտում՝ որպես առաջին համակարգված ուսումնասիրություն ականավոր արևմտահայ գրող, խմբագիր, մտավորական և կանանց իրավունքների  պաշտպան Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքի և ժառանգության մասին։

Գրքում ներկայացված են Կեսարացյանի գրական ու հրապարակախոսական գրեթե բոլոր գործերը՝ այդ թվում մինչև այժմ անտիպ կամ լայնորեն անհայտ բանաստեղծություններն ու նամակները։ Աշխատությունը ոչ միայն վերաիմաստավորում է Էլպիս Կեսարացյանի դերը 19-րդ դարի հայ հասարակական մտքի և կանանց շարժման մեջ, այլև իր հետազոտական մեթոդով կարևոր ներդրում է հայ կինագրության, ֆեմինիստական տեսության և մշակութային պատմության բնագավառում։

Համբարձումյանն օգտագործել է արխիվային աղբյուրներ, մամուլի հատորներ (հատկապես՝ «Կիթառ» հանդեսը, 1862–1863), ժամանակակիցների վկայություններ և համեմատական վերլուծություն՝ վեր հանելով Կեսարացյանի մտավոր գործունեության և հրապարակախոսության լայն ընդգրկույթը։ Մասնավորապես վերլուծվում է «Կիթառ» հանդեսը՝ որպես կանանց իրավունքներին նվիրված առաջին հայկական պարբերականը։ Հեղինակը ցույց է տալիս, որ այդ պարբերականը ոչ միայն արձագանքել է Օսմանյան կայսրությունում ընթացող բարեփոխումներին (Թանզիմաթ, 1839 և 1856 թթ., և Հայոց Ազգային Սահմանադրություն, 1863 թ.), այլև հանդես է եկել որպես կանանց հասարակական դերի արմատական վերաիմաստավորման հարթակ։

Գրքի կարևոր արժեքներից է նաև Կեսարացյանի տեքստերի համակարգված ներկայացումը՝ ըստ ժանրի և թեմատիկ միավորումների։ Ներկայացվում և վերլուծվում են ինչպես նրա էսսեները և բանաստեղծությունները, այնպես էլ նամակների ժողովածուն («Նամականի առ ընթերցասէր հայուհիս», 1879)՝ ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստում։ Ընդ որում, հեղինակը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Կեսարացյանի՝ կանանց կրթության, աշխատանքի իրավունքի, հասարակական մասնակցության և ազգային ինքնության շուրջ ունեցած առաջադեմ գաղափարներին։

Հետաքրքրական և գիտական տեսանկյունից արժեքավոր է նաև գրքի համեմատական մեթոդաբանությունը. «Կիթառ» հանդեսը դիտարկվում է զուգահեռաբար Զմյուռնիայի «Հավերժահարս» հանդեսի (1862) հետ՝ եզրակացությամբ, որ Կեսարացյանի պարբերականն ունի հստակ գաղափարական ուղղվածություն և տեսական հիմնավորում՝ ի տարբերություն առավել ժամանցային բնույթ ունեցող «Հավերժահարսի»։ Այդ մոտեցումն ընդգծում է Էլպիս Կեսարացյանի գործունեության ռազմավարական ու գաղափարական բնույթը։

Առաջաբանում և մեկնաբանություններում Համբարձումյանը վերլուծում է նաև այն պայմանները, որոնցում գործել է Կեսարացյանը՝ Օսմանյան կայսրության գրաքննության, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների և հասարակական կարծրատիպերի պայմաններում։ Միևնույն ժամանակ ներկայացվում են նաև պատմական բարեփոխումների՝ մասնավորապես «Թանզիմաթի» և Սահմանադրության՝ կանանց ակտիվության համար ստեղծած հնարավորությունները։ Չնայած դրան, ինչպես հեղինակը փաստում է, Կեսարացյանի պարբերականի փակումը պայմանավորված է ֆինանսական ու գրաքննական ճնշումներով։

Գրքում կիրառված է ակադեմիական մաքուր և փաստարկված խոսք։ Համբարձումյանը խուսափում է գերարժևորումներից, հստակ տարանջատում է փաստերը ենթադրություններից և հղվում է արժանահավատ աղբյուրների՝ այդ թվում Վիեննայի Մխիթարյանների արխիվի, Թեոդիկի աշխատությունների և ժամանակակից մամուլի։ Խմբագրական և լեզվաոճական աշխատանքն աչքի է ընկնում գիտական հետևողականությամբ և մատչելի լեզվով ներկայացմամբ։

Կեսարացյանի անձնական կյանքի, մասնավորապես՝ ընտանիքի, կրթության, ինչպես նաև Ալեքսանդրիայում ապրած տարիների մասին տեղեկությունները գրքում սահմանափակ են՝  պայմանավորված համապատասխան աղբյուրների սղությամբ։  Այնուամենայնիվ, 19-րդ դարի արևմտահայ կին գրողների մասին այսքան համապարփակ ու խորը վերլուծված առաջին գիրքն է, սպասված ու գնահատելի  խորը հետազոտություն է, որը ոչ միայն լրացնում է հայ գրականության ու կանանց պատմության մի մեծ բաց, այլև ծառայում է որպես մեկնարկային կետ հետագա ուսումնասիրությունների համար։ Այն ունի արժեք և՛ պատմաբանների, գրականագետների, սեռային ու մշակութային հարցերով հետաքրքրվողների, և՛ ընդհանրապես կրթական ու գրասեր լայն հանրույթի համար։ Հատկապես արդիական է այն այսօր՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումների և գենդերային հավասարության պայքարի համատեքստում։

Գիրքը հրապարակվել է Էդիթ-պրինտ հրատարակչությունում (2025թ, 272 էջ), լույս է տեսել բանասեր, գրականագետ-մատենագետ Յովսէփ և նրա տիկին Գարոլին Նալպանտեանների հովանաորչությամբ (Լոս Անջելըս – Սթուտիո Սիթի, ԱՄՆ): Գրքի գրախոսներ են՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանն ու պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։

Նաիրա Համբարձումյանի այս աշխատությունը նշանակալի քայլ է Էլպիս Կեսարացյանի վերարժևորման` նրա մտավոր, գրական ու հասարակական ժառանգության ճանաչման ուղղությամբ։ Այն առաջարկվում է ընդգրկել բուհական ծրագրերում՝ որպես աղբյուրային և տեսական բարձրարժեք ձեռնարկ հայ գրականության, կանանց պատմության և սեռագիտական հետազոտությունների ոլորտներում։

Աշոտ Կնյազյան
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր

Լույս է տեսել «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը

ԱՌԱՎՈՏ թերթ

Մայիս 25,2025 21:43


---------------------------

«Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ»

«Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ»

28.05.2025 | 19:35

Գրական կյանքում նշանակալի իրադարձություն է այս տարվա մայիսին լույս տեսած` Նաիրա Համբարձումյանի «Էլպիս Կեսարացյան. էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը:

Այն հայ գրականագիտության և պատմագրության մեջ նոր շրջան է բացում՝ նվիրված արևմտահայ մտավորական, առաջին կին խմբագիր և կանանց իրավունքների պայքարի նշանավոր դեմք Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը:

Սա առաջին գիրքն է արևմտահայ կին մտավորականի մասին, որ համակարգված կերպով վերլուծում է նրա գրական, հրապարակախոսական և հասարակական գործունեությունը՝ ներառելով գրողի անտիպ բանաստեղծությունները, նամակները և էսսեները։

Գրքի հեղինակը շարադրում է, թե ինչպես է Կեսարացյանը Օսմանյան կայսրության բռնապետական պայմաններում դարձել հայ կանանց ազատագրական շարժման սկզբնավորողը:

ԿԵՍԱՐԱՑՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում կարմիր թելով անցնում է Կեսարացյանի «Կիթառ» հանդեսի մասին խորը, համապարփակ վերլուծությունը (1862–1863): Այն համարվում է կանանց իրավունքներին նվիրված առաջին հայկական պարբերականը: Համբարձումյանը մանրամասն վերլուծում է հանդեսի բովանդակությունը՝ ցույց տալով, որ այն ոչ միայն արձագանքել է Թանզիմաթի բարեփոխումներին (1839, 1856) և Հայոց Ազգային Սահմանադրությանը (1863), այլև հանդես է եկել որպես կանանց հասարակական դերի վերաիմաստավորման հարթակ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կեսարացյանի՝ կրթության, աշխատանքի իրավունքի և ազգային ինքնության շուրջ գաղափարներին։ Նրա հայտնի արտահայտությունը՝ «Կանայք նման են սոխակների, որոնք փոխանակ ինքնուրույն երգեն, թույլ են տալիս երգել և հպարտությունից փքվել ագռավ–տղամարդկանց», արտացոլում է ֆեմինիստական տեսակետների արմատականությունը։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Համբարձումյանը հիմնվել է արխիվային նյութերի, մամուլի հատորների (ներառյալ «Կիթառը»), ժամանակակիցների վկայությունների և համեմատական վերլուծության վրա:

«Կիթառը» զուգահեռաբար դիտարկվում է Զմյուռնիայի «Հավերժահարս» հանդեսի (1862) հետ։ Եթե վերջինս ունեցել է ժամանցային բնույթ, ապա «Կիթառը» տարբերվել է գաղափարական հստակ ուղղվածությամբ և կանանց կրթության ու հասարակական մասնակցության թեմաների խորությամբ: Գրքում հարուստ վավերագրական նյութեր է հավաքված, ներկայացված են Կեսարացյանի նամակների ժողովածուն («Նամականի առ ընթերցասէր հայուհիս», 1879), ինչպես նաև անհայտ բանաստեղծություններ՝ տեղադրված ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստում:

Պատմական և ժամանակակից համատեքստում հեղինակը բացահայտում է Օսմանյան կայսրությունում հայ կանանց դեմ գործած ճնշումները, գրաքննությունը և հայրիշխանական կարծրատիպերը, որոնց դեմ պայքարել է Կեսարացյանը։

Միաժամանակ շեշտվում է, որ «Թանզիմաթի» բարեփոխումները ստեղծել են հնարավորություններ կանանց ակտիվության համար, սակայն «Կիթառի» փակումը պայմանավորված է եղել ֆինանսական և քաղաքական ճնշումներով: Գիրքը նաև ակնարկում է ժամանակակից Հայաստանում գենդերային հավասարության պայքարի կարևորությունը՝ Կեսարացյանի գաղափարները դիտարկելով որպես ժամանակակից հասարակության համար օրինակելի:

Գիրքը կառուցված է գիտական արժեքավոր հենքի վրա, առկա է ժանրային բազմազանություն, տեքստերը խմբավորված են ըստ ժանրի (էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ) և թեմատիկայի: Պահպանված է ակադեմիական կարգապահությունը: Հեղինակը հիմնվել է Վիեննայի Մխիթարյանների արխիվի, Թեոդիկի աշխատությունների և ժամանակակից մամուլի վրա՝ խուսափելով ենթադրություններից:

Գիրքը հրատարակել է «Էդիթ-պրինտ» հրատարակչությունը (272 էջ)՝ Յովսէփ և Գարոլին Նալպանտեանների հովանավորությամբ։

Գրախոսներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանը և պատմաբան Գևորգ Ստեփանյանը:

Նաիրա Համբարձումյանի աշխատությունը ոչ միայն լրացնում է հայ գրականության և կանանց պատմության բացը, այլև հիմք է հանդիսանում հետագա ուսումնասիրությունների համար։

Էլպիս Կեսարացյանի ժառանգությունը, որը տասնամյակներ շարունակ մնացել է անտեսված, այսօր վերագնահատվում է՝ դառնալով հայ ֆեմինիզմի սկզբնավորման խորհրդանիշ:

Հայ ԱԶՅԱՆ

ԻՐԱՏԵՍ թերթ
28.05.2025
https://www.irates.am/hy/1748446663



Հայաստանում բացվել է «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» բացառիկ ցուցահանդեսը

 📰🇦🇲 Հայերեն, Նիդերլանդերեն 🇳🇱 տարբերակ


🇳🇱 Nederlandse versie

Unieke tentoonstelling “Parallellen van de Oude Wereld: Armenië–Nederland” geopend in Jerevan

Van 3 juni tot 30 augustus 2025 is in Jerevan een bijzondere tentoonstelling te zien: “Parallellen van de Oude Wereld: Armenië–Nederland”. Deze uitzonderlijke expositie combineert originele archeologische artefacten uit het Drents Museum in Assen en het Geschiedenis Museum van Armenië met een eigentijdse multimediapresentatie. Bezoekers krijgen zo de kans om verrassende parallellen te ontdekken tussen de neolithische, late bronstijd- en vroege ijzertijdculturen van Noord-Europa en Armenië.

Tijdens de persconferentie en de feestelijke opening benadrukte de ambassadeur van het Koninkrijk der Nederlanden in Armenië, Marieke Monroy-Winter, dat dit evenement uniek is voor beide landen. Ze zei dat hoewel het wiskundig gezien onmogelijk is dat parallellen elkaar ooit kruisen, hier in Jerevan het onmogelijke mogelijk werd gemaakt door cultuur en vriendschap. De ambassadeur sprak ook met persoonlijke trots, aangezien Drenthe haar geboorteregio is – de plek waar in 2022 de tentoonstelling “Onder de Betovering van Ararat” werd uitgeroepen tot de beste tentoonstelling van het jaar volgens het publiek.

De Armeense minister van Onderwijs, Wetenschap, Cultuur en Sport, Zhanna Andreasyan, benadrukte dat dit de tweede gezamenlijke tentoonstelling van de twee musea is, wat wijst op de versterking van de culturele samenwerking.

Ter gelegenheid van deze culturele gebeurtenis werden Harry Tupan, directeur van het Drents Museum, en Nikolay Rumashuk, voorzitter van de Stichting Armenië in Nederland, ontvangen op de Nederlandse ambassade om nieuwe culturele projecten te bespreken.

De tentoonstelling belicht ook de vroege banden tussen Nederland en Armenië, waaronder connecties uit de 4e eeuw, Armeense drukactiviteiten in Amsterdam in de 18e eeuw en middeleeuwse handelscontacten.

📸 Geschiedenis Museum van Armenië, MoESCS

Հայաստանում բացվել է «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» բացառիկ ցուցահանդեսը

2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 30-ը Երևանում կանցկացվի բացառիկ ցուցահանդես, որը կրում է «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» խորագիրը։ Այն համադրում է Ասենի Դրենց թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի եզակի հնագիտական գտածոները՝ ներկայացնելով դրանց զուգահեռները ժամանակակից մուլտիմեդիա լուծումներով: Ցուցադրությունը հնարավորություն է տալիս այցելուներին նոր հայացքով ուսումնասիրելու Հյուսիսային Եվրոպայի և Հայաստանի նեոլիթի, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանները։

Ցուցահանդեսի բացման արարողության և մամուլի ասուլիսի ընթացքում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը նշեց, որ սա եզակի իրադարձություն է երկու երկրների համար: Նրա խոսքով, թեև մաթեմատիկորեն զուգահեռները երբեք չեն հանդիպում, այստեղ՝ Երևանում, մշակույթի և բարեկամության շնորհիվ անհնարինը հնարավոր է դարձել: Դեսպանը նաև անձնական հպարտության մասին խոսեց՝ ընդգծելով, որ Դրենցը իր ծննդավայրն է, որտեղ 2022 թվականին «Արարատի հմայքի տակ» ցուցահանդեսը ճանաչվել էր տարվա լավագույնը հանրային քվեարկությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ սա երկու թանգարանների երկրորդ համատեղ ցուցահանդեսն է, ինչը վկայում է մշակութային համագործակցության ամրապնդման մասին։

Այս ուշագրավ առիթով Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Տուպանը և Նիդեռլանդներում գործող «Հայաստան» հիմնադրամի նախագահ Նիկոլայ Ռումաշուկը հյուրընկալվել են Նիդերլանդների դեսպանատանը, որտեղ քննարկվել են հետագա մշակութային նախաձեռնությունները:

Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված են նաև հոլանդա-հայկական վաղ ժամանակաշրջանի կապերը՝ սկսած 4-րդ դարից, 18-րդ դարի հայերեն հրատարակչական գործը Ամստերդամում և միջնադարյան առևտրային շփումները։

📸 Հայաստանի պատմության թանգարան, ԿԳՄՍ










Ինչ տեղի ունեցավ Նիդերլանդների կառավարությունում

 

Հունիսի 3-ին Նիդերլանդների կառավարությունը փլուզվեց՝ Խերտ Վիլդերսի «Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու հետևանքով։ Վիլդերսը հայտարարեց, որ իր կուսակցությունը լքում է կառավարությունը, քանի որ մյուս կոալիցիոն գործընկերները չեն աջակցել իր միգրացիոն խիստ քաղաքականությանը, ներառյալ ապաստանի հայցերի դադարեցումը և քրեական փախստականների արտաքսումը։

Վարչապետ Դիկ Շխոոֆը, որը կառավարում էր անկախ քաղաքական գործչի կարգավիճակով, հրաժարական տվեց արտակարգ նիստից հետո։ Նրա ղեկավարած կառավարությունը պաշտոնավարեց ընդամենը 11 ամիս՝ դառնալով  Նիդերլանդների պատմության մեջ ամենակարճատև կառավարություններից մեկը։ 

Ներկայումս կառավարությունը գործում է  ժամանակավոր՝ սահմանափակ լիազորություններով, մինչև նոր ընտրություններ կանցկացվեն։ Ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան աշնանը, սակայն նոր կոալիցիայի ձևավորումը կարող է տևել մի քանի ամիս՝ հաշվի առնելով երկրի  քաղաքական բարդ վիճակը։ 

Վիլդերսը, չնայած իր կուսակցության աջակցության նվազմանը, հույս ունի օգտագործել միգրացիայի շուրջ հասարակական դժգոհությունը՝ առաջիկա ընտրություններում իր դիրքերը ուժեղացնելու համար։ Մինչդեռ, նախկին կոալիցիոն գործընկերները քննադատում են նրան՝ քաղաքական անկայունություն ստեղծելու համար։ 

Այս զարգացումները տեղի են ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդամենը երեք շաբաթ առաջ, որը նախատեսված է անցկացնել Հաագայում։ Չնայած քաղաքական ճգնաժամին, Նիդերլանդները շարունակում է աջակցել Ուկրաինային և մասնակցել միջազգային անվտանգության հարցերին։

04.06.2025/ՆիդՕրագիր

Tuesday, 3 June 2025

Ara․ հայկական արմատներով երգահանը` Տիլբուրգից

 

Տիլբուրգում բնակվող հայազգի երգիչ-երգահան Ara-ն ներկայացնում է իր նոր EP-ն՝ "Where The Lilies Bloom in Ruin"՝ խորապես անձնական, պատմություններով հագեցած երաժշտական ճանապարհորդություն, որը վեր է  մշակույթների սահմաններից։ Համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին, հինգշաբթի օրը, Schouwburg Concertzaal Tilburg-ի Studio դահլիճում՝ ժամը 20:30-ին։

Ara-ի երաժշտությունը եզակի է՝ այն միավորում է արևմտյան փոփ և ֆոլկ տարրերը արևելյան՝ մասնավորապես հայկական երաժշտական մշակույթի հետ։ Նրա ձայնը՝ ջերմ և ներթափանցող, ուղեկցվում է երազկոտ fingerstyle բալլադներով և խորը մշակութային հյուսվածքով հմայիչ մեղեդիներով։

Նրա դեբյուտային սինգլը՝ Meadows, հմայեց լսողին իր նուրբ հնչեղությամբ, իսկ հաջորդ աշխատանքը՝ Ruins, ներկայացավ որպես տխուր, բայց հուսադրող երգ՝ նվիրված անցյալին։ Նոր EP-ն, որը համերգին կհնչի ամբողջությամբ, պատմում է այն գյուղի մասին, որտեղ Ara-ն կարող էր մեծանալ, եթե ծնողները պատերազմի պատճառով չարտագաղթեին Հայաստանից։  Երգերը գրվել են հենց այդ վայրերում՝ ընտանիքի հին տան մերձակա մարգագետիններում, որտեղ արվեստագետը գտել է հանգստություն և ներշնչում։

Ara-ն սկսեց իր ուղին որպես փողոցային երաժիշտ, սակայն այժմ արդեն ելույթ է ունենում հայտնի բեմերում՝ ի թիվս որոնց նաև իր վերջին շրջագայությունը Նիդերլանդներում՝ որպես Racoon խմբի համերգային հյուր։

«Իմ երաժշտությունը կամուրջ է անցյալի և ներկայի, արևելքի և արևմուտքի միջև», – ասում է Ara-ն։ Նրա երաժշտությունը խոսում է արմատների, հիշողության, կորուստի և հույսի մասին։ Այն դարձել է իր ընտանիքի պատմության  հնչյունային ժառանգությունը։

 Դա լինելու է ոչ միայն երաժշտական երեկո , այլ  մշակութային ու անձնական պատմություն՝ արտահայտված մեղեդու և հույզերի լեզվով։

Monday, 2 June 2025

Arras քաղաքը՝ պատմություն, մշակույթ և հիշողություն

 Արրա (Arras), Ֆրանսիա

Arras-ը, Ֆրանսիայի հյուսիսում, Պա-դե-Կալե դեպարտամենտի սրտում, մի քաղաք է, որն իր համեստությամբ և յուրահատուկ հմայքով գերել է սերունդներին։ Այն հայտնի է ոչ միայն որպես ռազմական ծանրագույն մարտերի վկա, այլև որպես հին քաղաքի մշակութային և ճարտարապետական գանձարան։
🏰 Պատմական ակնարկ
Arras-ը հիմնադրվել է դեռևս հռոմեական ժամանակաշրջանում՝ հայտնի Nemetacum Atrebatum անվամբ։
Հետագայում, միջնադարում, այն դարձավ կարևոր կոմերցիոն և վարչական կենտրոն։ 17-18-րդ դարերում քաղաքը վերակառուցվեց բարոկկո ոճով՝ շնորհիվ հիմնականում հոլանդացի ճարտարապետների։
18-րդ դարավերջի ֆրանսիական հեղափոխության ընթացքում Arras-ը նաև ստացավ քաղաքական նշանակություն, իսկ 19-րդ դարում դարձավ արդյունաբերական կենտրոն։
🏛️ Arras-ի ճարտարապետական հրաշքները
Քաղաքը հայտնի է իր երկու հիասքանչ հրապարակներով՝ Grand Place և Place des Héros:


Նրանք շրջապատված են վեհաշուք բարոկկո ոճի շենքերով, որոնք առանձնանում են զարդարված ճակատներով, կամարաշարքներով և քանդակներով։
Arras-ի քաղաքապետարանի աշտարակը (Beffroi), որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է, բարձրանում է քաղաքի սրտում՝ խորհրդանշելով Arras-ի պատմական կարևորությունը։

🎨 Մշակույթ և քաղաքային կյանք
Arras-ը հայտնի է իր բազմազան մշակութային կյանքով։
Այստեղ ամեն տարի անցկացվում են տարբեր փառատոններ և համերգներ, որոնցից առանձնահատուկ է Main Square Festival-ը՝ մի հսկայական երաժշտական միջոցառում, որը հավաքում է հազարավոր երաժշտասերների։
Քաղաքում կան թանգարաններ, ինչպես օրինակ՝ Musée des Beaux-Arts d’Arras-ը, որտեղ ցուցադրվում են պաստառներ, նկարներ և քանդակներ տարբեր դարաշրջաններից։

⚔️ Arras-ը և պատերազմները
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Arras-ը դարձավ ռազմավարական կետ։ Բազմաթիվ բախումներ, այդ թվում՝ Arras-ի ճակատամարտը (1917), ավերեցին քաղաքի մեծ մասը, սակայն հետպատերազմյան տարիներին քաղաքը ուշադիր վերականգնվեց։
Այս ավերածությունները վկայում են նաև Arras-ի հարևանությամբ գտնվող Arras զինվորական գերեզմանոցը (Arras Memorial and Cemetery)-ի մասին, որտեղ հանգչում են ավելի քան 35,500 զինվորներ՝ վկայելով պատերազմի ողբերգական հետևանքները։




🌳 Ժամանակակից Arras֊ը
Այսօր Arras-ը համարվում է համադրություն` պատմության, մշակույթի և խաղաղության։
Քաղաքի փողոցներում զբոսնելիս կարելի է տեսնել հին և նոր ճարտարապետության միահյուսումը, ինչպես նաև վայելել ֆրանսիական հյուրընկալությունը բազմաթիվ սրճարաններում և ռեստորաններում։
Arras քաղաքը մի վայր է, որտեղ անցյալի վկաները համադրվում են ժամանակակից կյանքի հետ՝ ստեղծելով յուրօրինակ մթնոլորտ։
Arras-ի զինվորական գերեզմանոցը հիշեցնում է մարդկային կյանքի արժեքի մասին, մինչդեռ քաղաքի գունեղ հրապարակներն ու մշակութային տոնակատարությունները վկայում են, որ խաղաղությունը միշտ հաղթելու է։









Եկեղեցի և պետություն. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև նոր ճգնաժամ

 Հրատապ թեմա

02.06.2025/խմբագրի սյունակ

Եկեղեցի և պետություն. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև նոր ճգնաժամի խորքային պատճառները

Հայաստանում վերստին թեժացել է պետություն-եկեղեցի լարվածությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, կոշտ հայտարարություն է տարածել՝ քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս իր հերթին խոսում է կաթողիկոսի անձնական վարքի մասին՝ այն համարելով ազգային անվտանգության հարց։ Այս ամենին զուգահեռ՝ տարբեր հոգևորականներ և վերլուծաբաններ էլ հրապարակավ բարձրաձայնում են նոր մտահոգություններ, ինչպիսիք են կաթողիկոսի հնարավոր «բիզնես կապերը» և քաղաքական պայքարի հրահրումը` հոգևորականի միջոցով։

Գլխավոր զարգացումները

Եկեղեցու հայտարարությունը. Գերագույն հոգևոր խորհուրդը կոշտ արձագանքեց վարչապետի հասցեին, ասելով, որ նա օրենքից վեր է դասում իրեն, տարածում վիրավորանքներ ու մեղադրանքներ, և սա վնասում է հավատացյալների իրավունքները ու վտանգում ազգային միասնությունը։

Վարչապետի հայտարարությունները. Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա այլևս իրավունք չունի լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վարչապետը պնդում է, որ սա ոչ թե անձնական կյանքի խնդիր է, այլ ազգային անվտանգության։

 Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Բագրատ Սրբազանն ու այլ հոգևորականներ, ըստ իրենց հայտարարությունների, ներգրավվել են հասարակական–քաղաքական պայքարի մեջ՝ պաշտպանելու եկեղեցու ինքնավարությունը և ազգային արժեքները։ Այստեղ Եկեղեցին շեղվել է իր չեզոք դիրքից։

Հանրության շրջանում նաև շրջանառվում են խոսակցություններ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը զբաղվում է բիզնեսով՝ եկեղեցական կանոններին հակառակ։ Սրանք պաշտոնական հաստատում չունեն, բայց վարչապետի և որոշ հոգևորականների հրապարակային հայտարարությունները նպաստում են լուրերի տարածմանը։

Ի՞նչ է կատարվում իրականում

Հայաստանի Սահմանադրությունը և «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին» օրենքը սահմանում են, որ պետությունն աշխարհիկ է, իսկ եկեղեցին՝ ինքնավար։ Եկեղեցու ներսի կարգապահական հարցերը (օրինակ՝ կուսակրոնության ուխտի խախտում) միայն եկեղեցու իրավասության ներքո են։ Բայց երբ խոսքը վերաբերում է կաթողիկոսի հեղինակությանը, վարչապետը պնդում է, որ դա ազգային անվտանգության հարց է, ոչ թե միայն եկեղեցու ներքին խնդիր։

Եկեղեցին, իր հերթին, հայտարարում է, որ սա քաղաքական հարձակում է, որի նպատակը եկեղեցու հեղինակությունը նվազեցնելն է։ Մայր Աթոռը նաև զգուշացնում է, որ նման հարձակումները վնասում են ժողովրդի միասնությունը և նպաստում օտար պետությունների քարոզչությանը։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ կուսակրոն հոգևորականը խախտում է ուխտը

Եկեղեցական կանոնները հստակ են․ եթե կուսակրոն հոգևորականը խախտում է ուխտը (ամուսնանում է կամ զավակ ունի), նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և այլ հոգևոր իրավունքներից։ Սա եկեղեցու կարգապահական կանոնների անքակտելի պահանջ է։ Բայց պարզաբանումը և որոշումը պետք է լինի Եկեղեցու ներսում, ոչ թե պետական պաշտոնյաների մակարդակով։

Ինչպե՞ս է Բագրատ Սրբազանը ներգրավված

Բագրատ Սրբազանը (Բագրատ Գալստանյան) և նրա համախոհները՝ մասնակցելով հանրային քննարկումներին, երբեմն նաև քաղաքական թեմաներով բողոքի ցույցերին են մասնակցում, այն  ընկալվում է որպես «Սրբազան պայքար»։ Սակայն մյուս կողմը (իշխանությունները) սա դիտարկում է որպես անմիջական քաղաքական միջամտություն պետության գործերին։

Ի՞նչ անել, որ չվնասվի պետությունը և եկեղեցին

🔹 Եկեղեցու դիրքորոշումը պետք է լինի թափանցիկ․ Եթե կա կուսակրոնության ուխտի խախտման փաստ, եկեղեցին պարտավոր է իրականացնել ներքին քննություն և հրապարակել փաստերը։

🔹 Պետությունը պետք է հարգի եկեղեցու ներքին կարգապահական գործընթացները․ Չպետք է իրավական սահմանները խախտել՝ միջամտելով եկեղեցու ներքին հարցերին։

🔹 Հանրությունը պետք է խուսափի ծայրահեղ մեկնաբանություններից․ Անհրաժեշտ է հասկանալ՝ սա ոչ թե անձնական վեճ է, այլ հոգևոր և ազգային կարևոր խնդիր։

🔹 Եկեղեցու հնարավոր բիզնես շահերի մասին լուրերը պետք է ստուգվեն անկախ լրագրողների կամ համապատասխան կառույցների կողմից։ Եթե փաստեր չկան, լուրերը չեն կարող հիմք լինել մեղադրանքների համար։

Այս ճգնաժամը ցույց է տալիս պետության և եկեղեցու միջև վաղուց գոյություն ունեցող լարվածությունը։ Խնդիրները պետք է լուծվեն իրավական ճանապարհով և փոխադարձ հարգանքով` կա պետություն, կա օրենք։

Հայ ժողովուրդը՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, ուզում է ունենալ հուսալի եկեղեցի և հուսալի պետություն։

Եվ այդ ամենը հնարավոր է միայն, եթե երկխոսությունը լինի ազնիվ, փաստացի և առանց վիրավորանքների։

Sunday, 1 June 2025

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Նիդերլանդների հայ համայնքի համատեքստում

 

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, խորհրդանշում է մեր ամենամեծ հարստությունը՝ երեխաներին։ Նիդերլանդներում բազմազգ ու բազմամշակութային միջավայրում բնակվող հայ համայնքը հատուկ ուշադրություն է դարձնում մանուկների իրավունքներին ու բարեկեցությանը։ Այդ ջանքերը հատկապես տեսանելի են կիրակնօրյա դպրոցների, մշակութային կենտրոնների և համայնքային նախաձեռնությունների միջոցով։
👧🏻 Հայկական կիրակնօրյա դպրոցներ՝ երեխաների ազգային ինքնության դարբնոց
Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցներն արդեն շատ ավելին են, քան պարզապես կրթօջախներ։ Դրանք դարձել են սիրո և ազգային արժեքների փոխանցման տարածքներ։
Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցը սերնդեսերունդ փոխանցում է հայոց լեզվի, պատմության ու մշակույթի կարևորությունը։
Մաստրիխտի կիրակնօրյա դպրոցը կարևոր դեր ունի՝ միավորելով համայնքի փոքրիկներին՝ կրթության ու մշակույթի հենքի շուրջ։
Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը ուժեղացնում է երեխաների ազգային ինքնությունը։
Հաագայի Աբովյան մշակութային միության կենտրոնը, որը դարձավ մշակութային կյանքի աշխույժ կենտրոն, առաջարկում է հայոց լեզվի դասընթացներ 6–16 տարեկանների համար։ Տարեցտարի ավելի ու ավելի շատ փոքրիկներ այստեղ սովորում են կարդալ ու գրել հայերեն, ծանոթանում ազգային երգ ու պարի, գրականության և պատմության բազմազանությանը։
🏙️ Նայմեխեն, Դորդրեխտ և այլ համայնքներ
Հայկական համայնքը վերջին տարիներին մեծացել է նաև Նայմեխենում, Դորդրեխտում, Էյնդհովենում, Ալմերեում և այլ քաղաքներում։ Այս համայնքներում, թեև մշտական կիրակնօրյա դպրոցներ դեռևս բացված չեն, nevertheless ծնողները և համայնքային ակտիվիստները մեծ ջանք են թափում երեխաների ազգային կրթության համար՝
✔️ Մշակութային միջոցառումներ՝ պատմվածքների ընթերցումներ, երգի և պարի դասեր, ազգային խաղեր,
✔️ Համագործակցություն մերձակա համայնքների հետ՝ երեխաների մասնակցությունն ամստերդամյան կամ մաստրիխտյան կիրակնօրյա ծրագրերին։
Հունիսի 1-ին համայնքի ներսում ձևավորվում է հիանալի միջավայր՝ լի սիրով, քնքշանքով և հայ մշակույթի շնչով։
✔️ Երեխաները հանդես են գալիս ազգային երգ ու պարերով, ներկայացումներով, հեքիաթներով։
✔️ Արվեստի արհեստանոցները երեխաներին հնարավորություն են տալիս ստեղծագործելու հայական մոտիվներով ձեռագործ աշխատանքներ։
✔️ Բարեգործական ակցիաներ իրականացվում են՝ աջակցելու հայրենիքի կարիքավոր երեխաներին։
Աբովյան մշակութային միության կենտրոնում նույնպես երեխաները հանդես են գալիս գեղեցիկ միջոցառումներով, որոնք ցույց են տալիս, թե որքան խոր արմատներ ունեն իրենց հայկական ինքնության մեջ։
Հայկական համայնքի առաջնորդներն ու ակտիվիստները գիտակցում են, որ երեխաների պաշտպանվածությունն ու ազգային ինքնության պահպանումը սերտորեն կապված են միմյանց։ Կիրակնօրյա դպրոցները, մշակութային կենտրոնները, եկեղեցիներն ու ծնողական նախաձեռնությունները միավորված են մեկ նպատակով՝ երեխաներին տալ կայուն ինքնություն, հոգատար միջավայր և ամուր հայկական արմատներ։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Նիդերլանդներում հայ համայնքի համար ոչ միայն տոն է, այլև հիշեցում. երեխաներն են մեր ապագան։ Նրանց իրավունքները պաշտպանելը, նրանց ինքնությունն ամրապնդելը և մշակութային արմատները պահպանելը մեր ամենակարևոր առաքելությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։
Հայ երեխաներն այսօր էլ մեծանում են հպարտությամբ և վստահությամբ, որ իրենց շուրջ միշտ կա մի համայնք, որը հոգ է տանում իրենց ապահով, սիրով լի մանկության համար։