The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 18 October 2025

Հուշ-ցերեկույթ՝ Գագիկ Աթաբեկյան-69, «Մաշտոց» ՀԿ-30

Վաստակաշատ մանկավարժ, հասարակական անվանի գործիչ, հրատարակիչ, «Մաշտոց» ՀԿ-ի նախագահ, «Մաշտոց» հանդեսի նվիրյալ խմբագրապետ, Երջանկահիշատակ Գագիկ Աթաբեկյանին (ԳԱԳԱԹ) նվիրված Հուշ-ցերեկույթը Հայաստանի գրողների և ժուռնալիստների միության Լոռու մարզային բաժանմունքների, «Մաշտոց» ՀԿ-ի խորհրդի անդամների նախաձեռնությամբ կայացավ Լոռու մարզայինb գրադարանի հյուրընկել հարկի ներքո:

Ցերակույթը վարեց Հայաստանի գրողների և ժուռնալիստների միության Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Համառոտ ներկայացնելով և արժանվույնս գնահատելով կրթության, գրահրատարակման, լրագրողական և այլ բնագավառներում Գ. Աթաբեկյանի ազգաշահ գործունեությունը, նա խոսք ասելու իրավունք վերապահեց տողերիս հեղինակին:

Նախ հիշեցրի, որ Գագիկ Աթաբեկյանը ծնվել է հայոց մեծագույն տոներից մեկի՝ Թարգմանչաց տոնի օրը, որը, թերևս, նրա ամենասիրելի տոներից ամենանախընտրելին էր: Գիտակցելով, որ գրերի գյուտից հետո լայն թափով ծավալվող ու մեծ զարգացում ապրող թարգմանչական արվեստը հայ ազգին բերեց այն բացառիկ հնարավորությունը, որով գիր ու գրականությամբ, պատմագրությամբ, փիլիսոփայական երկերով հռչակված ազգերի մեջ Հայն էլ ունեցավ իր ուրույն ու արժանապատիվ տեղը: Ահա ինչու նա տոնին նախապատրաստվում էր հանգամանորեն, որևէ արժանահիշատակ գործով, միջոցառմամբ էլ նշանավորում այն: «Մաշտոցը» վերելքի ճանապարհին Այսպես վերնագրեցի ասելիքս, այն հաստատ համոզմամբ, որ նրա ստեղծած ՀԿ-ն, սիրելի դարձած ամսագիրը չեն դադարեցնելու իրենց գործունեությունը, շարունակելու են լեգենդար սկզբնավորում ունեցողվերելքի ճանապարհը: 30 տարի առաջ ստեղծվեց «Մաշտոց ՀԿ-ն, որին հետևեց լույս տեսնել «Մաշտոց» Լոռվա մշակույթ» կրթամշակութային հանդեսի առաջին համարը: Մի հոբելյանի առթիվ շնորհավորական առաջին ուղերձը «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանից էր:

-Գրավոր խոսքն արժեքավոր երևույթ է և իր հետքն է թողնում մշակույթի պատմության մեջ: Հանդեսի առաքելությունն այդ առումով առանձնահատուկ է , որովհետև ծնունդ առավ ծանր ժամանակահատվածում, երբ թերթեր ու ամսագրեր էին փակվում, և գրավոր խոսքի յուրահատուկ վակուում էր առաջացել:Պարբերականում ներկայացվում են հայտնի ու նորահայտ ստեղծագործող արվեստագետներ, հայագետներ, ուսուցիչներ և այլ ոլորտի մասնագետներ: Ուրախությամբ կարող ենք արձանագրել , որ «Մաշտոցը» վերելքի ճանապարհին է և իր նոր ու հետաքրքիր հրապարակումներով դեռ ավելի մեծ լսարաններ պիտի հավաքի իր շուրջը,-ոգևորիչ այս խոսքերով հարգարժան խմբագիրն արժևորեց շնորհավորանքը:

 Անկեղծ, ջերմ ու հուզիչ է երիտասարդ երաժիշտ, քանոնահար , միջազգային փառատոների դափնեկիր Մարիաննա Գրիգորյանի շնորհավորական խոսքը.

-Բացում եմ հանդեսի թիվ 58 համարը և, այ քեզ հրաշք... ես ներկայացված եմ քանոն նվագարանով հանդեսի շապիկին և «Հայուհին իր քանոնի պես հնչեղ» վերտառությամբ հոդվածով: Նման պատվի ես դեռ չէի արժանացել:

Կորցրել էի խոսելու ընդունակությունս , արցունքները հոսում էին այտերիցս, հուզմունքս անասելի էր...Շատ պարտավորեցնող է, մեծ պատիվ է, մտածում եմ՝ ես հիմա ինչ պետք է անեմ, որ արժանի զավակը լինեմ իմ երկրի ու հայ մշակույթի»:

Երախտագետ քանոնահարուհին հիշատակում է նաև թիվ 80-ում «Քանոնի ոսկեմատիկ քրմուհին» հոդվածը՝ դարձյալ իր մասին, և հպարտությամբ տեղեկացնում, որ երկու հոդվածներն էլ մեծ արձագանք են գտել սփյուռքի հայության շրջանում, այն իրենց էջերում վերատպել են Հունաստանի «Ազատ օր», Լիբանանի «Արարատ» ու «Ազդակ», Իրանի «Ալիք», Մոնրեալի «Ապագա» և «Հորիզոն», Թուրքիայի «Մարմարա», Կահիրեի «Յուսաբեր» և այլ պարբերականներ:

«Մեծածավալ ու շռայլ շտեմարան՝ մտքի, խոսքի, գրի, ապրած կյանքի, վաստակի, սերունդներ կրթած ու ճանապարհ տված՝ ահա այսպիսին են «Մաշտոցն» ու նրա խմբագրապետը». այս դիպուկ գնահատանքով է քանոնահարուհին ավարտում իր երախտագիտության խոսքը, խոսք, որի տակ իրենց ստորագրությունը սիրով կդնեն բազմաթիվ թե երիտասարդ, թե մեծահասակ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, վաստակաշատ այլ այրեր ու տիկնայք:

«Մաշտոց» հանդեսի ծնունդն աշխարհ եկող մանկան ծնունդի նման դժվարին, բայց և սպասելի-ուրախալի էր: Այն մտահղացավ, հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը դարձավ վաստակաշատ ուսուցիչ, մշակույթի նվիրյալ, հրատարակիչ Գագիկ Աթաբեկյանը: Այդ մասին, թե ինչպես «հանկարծակի ձեռնամուխ եղավ գործունեություն ծավալել իր համար անսովոր, իր մասնագիտությանից հեռու մի նոր բնագավառում» (սա իր խոսքերն են), Նա գեղարվեստորեն անպաճույճ լեզվով հրաշալի է ներկայացրել «Երեկ լավ էր, քան վուր էգուց» նովելային վերջաբան ունեցող պատմվածքում: Այն տպագրված է «Մաշտոցի» -ում: Գագիկ Աթաբեկյանը ֆիզիկայի ուսուցիչ է, ով դեռևս ուսանողության տարիներին ինստիտուտի ղեկավարության, ժողկրթբաժնի խնդրանքով կամավորության հիմունքով աշխատել է Սպիտակի թիվ 4 դպրոցում:

Ծառայել է ԽՍՀՄ բանակում, զորացրվել կոմկուսի անդամատոմսը գրպանում և անմիջապես աշխատանքի անցել Կիրովականի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ:

Պատահաբար եմ տեղեկացել, որ նաուշագրավ հաջողություններ է ունեցել գիտահետազոտական աշխատանքների բնագավառում: Պոլիմերային սոսինձների գործարանի կարևոր բաժիններից մեկի այն ժամանակ նրա ղեկավար, այժմ Վանաձորի համալսարանի պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը մի առիթով ինձ տեղեկացրեց, որ Գագիկ Աթաբեկյանը արտոնագրված երկու գյուտի հեղինակ է, նրա գյուտերը տեխնիկական, կամ որ նույնն է, ֆիզիկայի բնագավառին վերաբերող գյուտեր են, որոնք նպաստել են պոլիմերային սոսինձների արտադրության և իրացման խնդիրների իրագործմանը: Ցերեկույթին այն օրերի համատեղ աշխատանքի մասին հետաքրքիր հուշերով էլ հանդես եկավ հարգարծան պրոֆեսորը:

Արգասաբեր է եղել նրա 15-ամյա գործունեությունը ՀՀ ԿԳ նախարարության թիվ 45 պրոֆտեխուսունարանում : Այդ մասին էլ ուշագրավ մանրամասներ հաղորդեց, գնահատանքի խոսք ասաց նրա ընկեր, բանաստեղծ Գագիկ Խաչատրյանը, ով այդ տարիներին ևս աշխատել է նույն ուսհաստատությունում, որի ընթացքում է հաստատվել նրանց անդավաճան ընկերությունը:

1995թ.-ին Գ. Աթաբեկյանը ստանձում է Վանաձորի ամենահեղինակավոր՝ թիվ 1 միջնակարգ դպրոցի, տնօրենի պարտականությունը: Երիտասարդ էր, եռանդով ու նոր մտքերով լեցուն: Նա դպրոցի հեղինակությունը նոր բարձունքի հասցրեց: Բավական է միայն մի փաստ հիշատակել. Նրա կամքով թիվ 1 դպրոցը իր թևերի մեջ էր առնում այսպես կոչված «դժվար դաստիարակվող» այն երեխաներին, որոնք տարբեր առիթներով ազատվել-վտարվել էին այլ դպրոցներից: Ու դպրոցի հանրույթը ջանք չէր խնայում նման սովորողներին վերադաստիարակելու, վերակրթելու և կյանքի ճիշտ ուղու վրա կանգնեցնելու ընթացքում: Պատահական չէ, որ դեռ հեռավոր 1996թ. Լոռու մարզում նա ստեղծեց առաջին կրթահամալիրը: Այդ օրերի մասին էլ անկեղծ ու ջերմ հուշեր պատմեց նույն դպրոցի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանը: 2001թ. նա ընտրվեց «Սանահին» կառավարման ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, լինելով կառավարման հոգեբանության և վարչական իրավունքի ամբիոնի դասախոս, պատվավոր պրոֆեսոր:

2006թ. ծառայության անցավ ՀՀ ԿԳն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում, ապա տնօրեն նշանակվեց Ձորագյուղի, Չկալովի դպրոցներում: 2013թ.- ից Վանաձորի «Մաշտոց» հրատարակչության տնօրենն էր:

Տարբեր բնագավառում նրա եռանդուն, նվիրվածությամբ լեցուն, ժողովրդաշահ գործունեության մասին խոսում են հենց թեկուզ տարբեր գերատեսչությունների և կառավարական տարբեր օղակների կողմից նրա ստացած պարգևները, պատվոգրերը, շնորհակալագրերը, մեդալները, կոչումները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ վաստակի արժանի գնահատանք:

Պատմում է ինքը՝ Գագիկ Աթաբեկյանը. «1995թ. ՆՍՕՏՏ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրn հովվական առաջին այցը կատարեց Վանաձոր: Վեհափառն օրհնեց իր նախորդի՝ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի անունը կրող դպրոցը և հավաստիացրեց. «Դպրոցը հոգևոր երևույթ է , որը կայանում է աշակերտների հոգիներում և սրտերում»: Նա խոստացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օժանդակությունը բերել դպրոցի երկրաշարժից տուժած մասնաշենքի ամրացման և վերակառուցման գործին: Նրա այցից հետո դպրոցում ծնունդ առավ կրթասիրաց նպատակ, որն իրագործելու համար 1995թ. ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվեց «Մաշտոց» հիմնադրամը, որի առաքելությունն աղետի գոտու կրթադաստիարակչական հաստատությունների, շենքերի ու շինությունների ամրացման, վերակառուցման ու նորոգման գործին և կրթության ու մշակույթիզարգացմանը նպաստելն էր: Այդ խնդիրները վեր հանելու և հանրայնացնելու նպատակով «Մաշտոց» հիմնադրամը նախաձեռնեց և 1997թ.-ից սկսեց հրատարակել «Մաշտոց» հանդեսը: «Ես ակամա դարձա խմբագրապետ, հետագայում հիշում է նա»:

Այդ աշխատանքը դարձավ ոչ միայն պատվի խնդիր, այլև սիրելի ու նվիրական գործ: Խմբագրակազմում ընդգրկվեցին ոչ միայն Լոռու մարզի, այլև հանրապետության ճանաչված մտավորականներ, գրողներ, լրագրողներ, նկարիչներ, կրթության և գիտության բնագավառներիերևելիներ: «Մաշտոցը» դարձավ մի հանդես, որն այսօր կարևոր դերակատարություն ունի հայագիտության զարգացման, կրթության համակարգի բարեփոխումների լուսաբանման, ժամանակակից արվեստի ևգրականության մտքի տարածման, համամարդկային արժեքների պահպանության, հասարակայնությանը պետական կրթամշակութային քաղաքականությանն իրազեկելու, Հայաստանում քաղաքացիական հասարակայնության ձևավորմանը նպաստելու գործում»: Այսօր մենք ունենք հանդեսի գրեթե 100-ի հասնող համար: Դա հաստատապես մեծ, տիտանական աշխատանքի արդյունք է, եթե հաշվի առնենք տպագիր լրատվամիջոցների առջև ծառացած դժվարությունները, իսկ եթե գումարենք և այն, որ թավշյա անվանված հեղափոխությունից հետոլիովին դադարեցվեց «Մաշտոցին» ևս տրամադրվող պետական աջակցության խղճուկ միջոցները, պատկերն առավել պարզ կդառնա: Հրատարակված համարները ժողովելով «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել ստվարածավալ 9 հատոր, որոնց օրինակներն իրենց պատվավոր տեղն են գրավել Մեսրոպ Մաշտոցի անվան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարաններում, ՀՀ նախագահի և ազգային գրադարաններում, մի շարք թանգարաններում և հայագիտական կենտրոններում: «Մաշտոց» հկ-ն հիմնադրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» հեռուստառադիոխմբագրությունը, համանուն նախասիրական դպրոցը, հրատարակչությունը, «Մաշտոց» հանդեսի հավելված «Կանաչ Լոռի» բնապահպանական ամսագիրը:

Ակնածանքով պիտի խոսենք նաև «Մաշտոց» ՀԿ-ի «Հայ դպրության և առաջին ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի թանգարան» հիմնարկի, գրադարանի և գեղարվեստական ֆոնդի մասին, ֆոնդ, որն ունի շուրջ 150գեղանկար՝ հանրապետության և Լոռու ճանաչված գեղանկարիչների գործեր, որոնք ցուցադրվում են, իսկ վերատպությունները զարդարում են «Մաշտոցի» շապիկները: 1998թ. սահմանվեց «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ՝ ի երախտագիտություն Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի: Մեդալի առաջին օրինակն ընծայվեց ՆՍՕՏՏ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսին, ում օրհնությամբ ծնունդ էր առել կրթահամալիրը և բարեսեր ներդրումով կառուցվել կրթահամալիրի «Մաշտոց» նախասիրական դպրոցի մասնաշենքը: «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել 30հեղինակի ստեղծագործությունների ժողովածուներ: Գագիկ Աթաբեկյանի Մեծ աշխատանքը գնահատվել է: Կրթամշակութային գործիչը, ՀՀ մշակույթի, կրթության, գիտության նախարարությունների Ոսկե, Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեեդալների ասպետը արժանացել է նաև ՀՀ ԱԺ պատվոգրի և պետական ու հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների մեդալների, պատվոգրերի ու շնարհակալագրերի:

Գագիկ Աթաբեկյանի անդուլ գործունեությունը, նրա ստեղծած «Մաշտոց» ՀԿ-ն, համանուն հանդեսը իրենց լուսավոր հետքն ունեն հայ մշակույթի ու դպրության պատմության մեջ, այդ անունները արդեն իսկ ոսկե տառերով են գրված հայոց պատմության անմոռաց էջերում:

Ելույթի վերջում ներկաների համար ընթերցեցի ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանի և Էկոլոգիայի պրոֆեսոր, Բանաստեղծ Սահակ Կավես-Զարիշի շնորհավորական ուղերձները: Համատեղ աշխատանքի, համագործակցության ընթացքում իրենց ստացած տպավորությունների մասին խոսեցին, հետաքրքիր հուշեր պատմեցին ու Գագիկ Աթաբեկյանի վաստակն արժանիորեն գնահատեցին նաև ընկերները, գործընկերներն ու համախոհները՝ Վանաձորի պետհամալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը /(Գագիկ Աթաբեկյանն իր սովորույթի համաձայն հատուկ անվանումով նրան «կնքել է» որպես Թերեզա Գանդի), «Արվեստագետ» ՀԿ-ի նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը հուզիչ խոսքից հետո տեղեկացրեց ՀԿ-ի խորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Գագիկ Աթաբեկյանը հետմահու արժանացել է սահմանված «Պատվավոր Հայ» տիտղոսին, լրագրող Սամվել Դուրինյանը,     լուսանկարիչ Էմիլ Յավրյանը:Իրենց սիրելիի վաստակի գնահատությունն էր, միջոցառման կազմակերպիչների մասին շնորհակալական խոսքեր էին կնոջ՝ ԱնահիտՂազարյանի, դստեր՝ Մարիամ Աթաբեկյանի եզրափակիչ ելույթները:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ




Friday, 17 October 2025

Կանայք քաղաքականության մեջ. խնդիրներն ու խոչընդոտները

 Կանայք քաղաքականության մեջ. խնդիրներն ու խոչընդոտները

 Հայաստանում քաղաքականությունը հաճախ ընկալվում է՝ որպես տղամարդկանց դաշտ, իսկ կնոջ ներկայությունը՝ իբրև բացառություն։ Թեև օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են ստեղծել կանանց ավելի լայն մասնակցության համար, իրականության մեջ նրանք շարունակում են բախվել կարծրատիպերի, համակարգային խոչընդոտների և կուսակցական փակ կառուցվածքների։


Քաղաքականությունը՝ man's world


 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ կին քաղաքական գործիչը հաճախ պետք է 2 անգամ ավելի համառ և աշխատասեր լինի, որ մարդիկ սկսեն ընդունել նրան՝ որպես առաջնորդ։ Նա նշում է, որ կնոջ առաջնորդության ընկալումները չնայած փոխվել են, սակայն քաղաքական դաշտը դեռ բարդ է, և կանայք հաճախ բախվում են բազմաթիվ խոչընդոտների։

«Շատերը, երբ փորձում են գովաբանել ինձ, ասում են՝ տղամարդ է այս աղջիկը կամ Ազգային ժողովի տղամարդ աղջիկ։ Նրանք կարծում են, որ լավ բան են ասում, քանի որ եթե այս դաշտում կնոջը վստահում ես, առնվազն նրան տալիս ես ինչ-որ տղամարդկային հատկություններ»,- ասում է Գրիգորյանը։



Սոցիալ-հոգեբանական ընկալումներներից ընտանեկան ճնշումներ


 Գրիգորյանն առանձնացնում է մի քանի հիմնական խոչընդոտ, որոնց կինը բախվում է քաղաքականության մեջ։ Առաջինը հասարակության սոցիալ-հոգեբանական ընկալումներն են։ Երկրորդը՝ ֆեյքերի ահռելի բացասական հոսքը, որոնք թիրախավորում են կանանց։ «Սոցիալական ցանցերում բացվում են կեղծ էջեր, որտեղ տարածվում են սուտ տեղեկություններ իմ անձնական կյանքի մասին։ Սա համակարգային խնդիր է։ Որքան պինդ ես կանգնում, այնքան հարձակումներն ուժեղանում են», - նշում է նա։

 Բացի այդ՝ խնդիր կա նաև ընտանիքի կողմից ընկալման հարցում։ «Շատ կանայք ստիպված են լինում հաղթահարել նաև հարազատների ճնշումը։ Եթե ընտանիքը կողքիդ չէ, շատ դժվար է դիմանալ այդ մթնոլորտին»։ 





Կանայք որոշումների կայացման մեջ․ ներկայություն՝ առանց ազդեցության


 Օրենսդրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է լինի կին՝ խթանելու կանանց ներգրավվածությունը քաղաքական դաշտում։ Պատգամավորի խոսքով՝ քվոտավորումը դեռ անհրաժեշտ է, քանի որ առանց դրա կանանց ներկայությունը զգալիորեն կնվազի. «Այսօր կանայք կազմում են ԱԺ-ի 30%-ից ավելին, բայց եթե քվոտավորումը հանվի, ցուցանիշը կընկնի»,- նշում է նա՝ օրինակ բերելով Վրաստանը, որտեղ համակարգի վերացումից հետո կանանց մասնակցությունը նվազել է։

 Ըստ Գրիգորյանի՝ թեև թվերը աճել են, կանանց ազդեցությունը կարևոր որոշումների վրա դեռ սահմանափակ է։ «Կառավարության կազմում կանայք շատ են, բայց նրանց ազդեցությունը փոքր է»,- ասում է նա։ Այնուամենայնիվ, լավատես է. «Այսօր կանայք ավելի ակտիվ են, և մեր առաջընթացը պիտի հարթի ճանապարհ հաջորդ սերնդի կանանց համար, ինչպես մեզնից առաջ եղածներն են հարթել մեզ համար»։



Քաղաքականությունը՝ գայլային կանոններով


Նախկին պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշում է՝ քաղաքականություն մտնելը ճիշտ էր, քանի որ կինը զգայուն է, իսկ քաղաքականությունը կարող է լինել փափուկ, ճկուն ու արդյունավետ՝ ի տարբերություն բիրտ տղամարդկային մոտեցումների։ Նա ընդգծում է, որ հիմնական խոչընդոտը տղամարդկանց գործողություններն են և կանանց համերաշխության բացակայությունը. «Կանանց համերաշխությունը հանրային քաղաքական դաշտում միֆ է՝ չկա Հայաստանում»։ Զոհրաբյանը նաև մատնանշում է կուսակցության ներսում «գայլային օրենքները», երբ համախմբումը միայն շահի կամ արհեստական դեկորացիայի վրա է, արդյունք չկա։

 Նախին պատգամավորի խոսքով՝ Հայաստանում ընտրողների 52%-ը կանայք են, բայց նրանց մեծ մասը դեռ չի ցանկանում կին նախագահ կամ վարչապետ տեսնել։ «Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ կոտրելու այն մենթալիտետը, որ կինը շատ բան կարող է բերել քաղաքականություն»,- ընդգծում է նա, նշելով նաև, որ միջազգային փորձերը ցույց են տալիս՝ կանանց մասնակցությամբ խաղաղության պայմանագրերը ավելի երկար կյանք ունեն։



Քվոտան և կրթությունը՝ հիմնախնդիրներ


 Թեև Զոհրաբյանը կողմ է կանանց քաղաքական մասնակցությանը, այնուամենայնիվ, քննադատում է ընթացիկ քվոտավորման համակարգը. «Մի՛ արեք արհեստական, մի՛ բերեք որպես քվոտա։ Շատ քվոտաները միայն ցուցակային են, իրական մասնակցություն չեն ապահովում,- պնդում է նա և հավելում,- Այսօր մեր Ազգային ժողովում կանայք կան, որոնց  ո՛չ տեսել ենք և ո՛չ էլ անուններն ենք լսել, բայց իրենք քվոտա են։ Մենք հիմա 107 պատգամավոր ունենք, որոնցից, երևի, 30-ին ենք ճանաչում, մնացածը քվոտա են»։



Կնոջ տեղը չէ քաղաքականությունը


 Կանանց իրավունքների պաշտպան Կարինե Դավթյանի խոսքով՝ հասարակությունում դեռ ընդունված չէ քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացումը։ «Որոշակի նարատիվներ դեռ շրջանառվում են, թե կնոջ տեղը հիմնականում կրթության ոլորտում է»,- նշում է նա՝ հավելելով, որ գյուղական համայնքներում կարծրատիպերն ավելի խորն են։

 Դավթյանն առանձնացնում է երեք հիմնական խոչընդոտ՝ հասարակության կարծրատիպերը, ընտանիքի կողմից ստեղծված արհեստական սահմանափակումները և կնոջ ինքնավստահության պակասը։ Նա ընդգծում է նաև, որ քաղաքականության մեջ մարդիկ հաճախ քննարկում են ոչ թե կնոջ կատարած աշխատանքը, այլ արտաքին տեսքը կամ հագուստը։


Հաջողության պատմություններ և հավասար մասնակցություն


 2017 թվականից ի վեր Շիրակի մարզում կանանց ու աղջիկների համար կազմակերպվել են քաղաքական ճամբարներ, ուսուցողական այցեր Ազգային ժողով և նախարարություններ, ինչպես նաև 25-ից ավելի ծրագրեր համայնքային զարգացման համար։ Կարինե Դավթյանը նշում է, որ այդ նախաձեռնությունները նպաստել են կանանց տեսանելիության բարձրացմանը, ներգրավվածության մեծացմանը և որոշումների կայացման գործընթացում մասնակցությանը։ Շատ կանայք ինքնառաջադրվել են, ստացել առաջարկներ կուսակցություններից կամ բացել հասարակական կազմակերպություններ. «Հաջողության պատմություններ շատ ավելի շատ են»,- ընդգծում է նա։

 Դավթյանը խորհուրդ է տալիս ոչ խտրականության մոտեցում ցուցաբերել ցանկացած անձի նկատմամբ, հատկապես՝ կանանց, և կարևորում է իրավական հիմքերի ապահովումը՝ 50/50 մասնակցության համար։ Նա նաև շեշտում է, որ Հայաստանը պետք է ակտիվորեն վավերացնի միջազգային փաստաթղթեր, որոնց միջոցով նաև կխթանվի կանանց քաղաքական մասնակցությունը։


Կանայք չեն առաջադրվում, որովհետև դա հավելյալ ծանր բեռ է


 Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Հայաքվեի խորհրդում անդամների 20%-ը կանայք են, սակայն վարչությունում՝ օպերատիվ կառավարման մարմնում, կանայք չկան։ «Խորհրդում ներկայացված կանանցից ոչ մեկը չէր ցանկացել զբաղվել ամենօրյա քաղաքական աշխատանքներով. դա լրացուցիչ, ծանր բեռ է»,- նշում է նա։ Չնայած կանանց խրախուսելու փորձերին, շատերը հրաժարվում են առաջադրվել, քանի որ դա պահանջում է շատ ժամանակ, էներգիա և հոգեբանական պատրաստվածություն։



Համակարգային հիշողությունն ամենադժվար փոխվողն է


 Չալաբյանը բացատրում է՝ հասարակության արժեքներն ու պատկերացումները փոխվում են շատ դանդաղ՝ մեծ իներցիայով։ Հայաստանի դեպքում, եթե վերցնենք հասուն բնակչությանը՝ 2 միլիոն մարդ այդ արժեքների կրողն են։ Նոր արժեքներ ներարկելը շատ երկար գործընթաց է, և ցանկացած նոր արժեքի ներարկում դիմադրության է հանդիպում։ 

 Նա հիշեցնում է, որ 50 տարի առաջ՝ կոմունիստական տարիներին, Հայաստանում քաղաքականության մեջ պրակտիկորեն չկային կանայք։ Ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխվում է, բայց այդ առաջընթացը միևնույն է բավական դանդաղ է, քանի որ բախվում է համակարգային հիշողության հետ։



 Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը շարունակում է բախվել կարծրատիպերի, ինստիտուցիոնալ փակուղիների և «գայլային կանոնների»։ Քվոտաները փոխում են միայն համամասնությունը, իսկ իրական ազդեցությունը սահմանափակ է։ Ուղղակի հավասար մասնակցությունը բավարար չէ. անհրաժեշտ է մշակութային ու արժեքային խորքային վերափոխում, որը թույլ կտա կանանց իրական մասնակցություն ունենալ որոշումների ընդունմանը՝ առանց շարունակական «ապացուցման» պարտադրանքի։



Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։



Մարիամ Ասոյան, Հարություն Սարգսյան, Նունե Գրիգորյան




Ալիկ Ասատրյան. «գրպանումս միշտ սերմեր ունեմ»: Ինչպես անօրինական այգին դարձավ օրինական

Քաղաքային աղմուկի ու փոշու մեջ, երբ երկինքը հաճախ փակում են բետոնե շենքերը, կան մարդիկ, որոնք կարողանում են հողի հետ  «լեզու գտնել»` վերադարձնել նրա շունչը։ Նրանցից մեկն է նկարիչ-արվեստաբան Ալիկ Ասատրյանը, որ առանձին սեր ունի բնության, կենդանիների բուսականության նկատմամբ: ՈՒր էլ լինի տանը թե դրսում նա բարի սերմնացան է: Մարդ, որի գեղարվեստական աշխարհայացքը չի սահմանափակվում կտավով։ Նա նկարում է նաև հողի վրա՝ ծաղիկներով, խոտով, բույսերով։ Նրա համար այգեգործությունը պարզապես հոբբի չէ, այլ՝ արվեստի շարունակություն։ 

Նրա սիրո ամենաբնական շարունակությունը դարձավ մի փոքրիկ այգի՝ քաղաքային տարածքի մոռացված մի անկյունում։ Ասենք այդպիսի  «անօրինական» այգի նա մի քանիսն ուներ, որը նրա ձեռքերով այն վերածվել էր մի վայրի, որտեղ ամեն ինչ առկա էր՝ թռչուններից մինչև անցորդների ժպիտները։  Այստեղ ամեն ինչ ուներ իր պատմությունը. ռեհանը՝ ամառվա բույրից, ուրցը՝ լեռների հնչյուններից, նանան՝ մանկության հիշողությունից։ Մարդիկ կանգ էին առնում՝ հիանալու այդ կանաչ անկյունով, որտեղ կյանքն իր իսկական պարզությամբ շնչում էր։ ՈՒ դա գիտեք ինչու, որովհետև Ալիկը հավատում է, որ բույսը նույնքան կենդանի է, որքան նկարը, և որ հողը նույնպես ունի գունային համադրություն, լույս ու ստվեր։ Այս համոզմամբ էլ նա չորս տարի առաջ ստեղծեց իր փոքրիկ Այգին, որն «անօրինական» էր՝ չգրանցված, չթույլատրված, բայց անչափ ազնիվ և խնամքով մշակված։

Չորս տարի այգին շնչում էր քաղաքի սրտում ու պատկերացրեք մի օր գալիս են  քաղաքապետարանից թե պետք է քանդենք, սա էլ որոշումը...

Պատճառը՝ ճարտարապետական վերակազմավորում։


Շատերի համար դա կլիներ վերջը, բայց Ալիկի համար հանդիսացավ՝ նոր սկիզբ։ Նա իր ֆեյսբուքյան էջում ընկերներին գրեց. 

«Չարանալու ձևը չգիտեմ։ Ինձ ոչ ոք թույլ չէր տվել այդտեղ այգի գցել։ Այգին անօրինական էր։ Միայն բույսերն էին մեղքս գալիս։ Բայց դե՝ այդքան էր նրանց կյանքը...»

Նա հավաքեց խակ պոմիդորները՝ տուն տարավ, թթու դնելու։  Գիտեր՝ սերմը չի մեռնում, պարզապես սպասում է նոր հողի։


Մի քանի օր անց զանգեցին քաղաքապետարանից։ Նրան հրավիրեցին հանդիպման՝ առանց մանրամասների։ Ալիկը կատակեց. «Կարո՞ղ է ինձ այդ թաղամասի այգեպան են նշանակում։ Դե տեսնում են՝ ինչպես եմ խնամում բույսերին»։

Եվ հենց այդպես էլ եղավ։ Քաղաքապետարանի աշխատակիցը՝ ժպտերես հոլանդացի երիտասարդ, սեղանին դրեց մի ծրար։ Ալիկը մտածեց՝ «Սերմեր են, երևի, բայց ինչու՞ այդքան տափակ»։
Սակայն ծրարում պայմանագիրն էր։
«Մենք նկատել ենք, թե ինչ սիրով ես խնամել քո այգին։ Քաղաքապետարանը որոշել է քեզ նշանակել այդ տարածքի այգեպանը՝ կամավոր հիմունքներով։ Այստեղ պայմանագիրն է։ Եթե համաձայն ես՝ ստորագրիր»,– ասաց նա։
Ալիկը հուզվեց։ «Ուզում էի տեղիցս վեր թռնել ու այդ մարդու ճակատը պաչել ուրախությունից, բայց ինձ զսպեցի»,– հիշում է նա ժպիտով։

Նա ստորագրեց։ Այսպիսով՝ քանդված այգին նոր ձև ստացած վերածվեց օրինական հողակտորի, որի այգեպանը լինելու էր Ալիկ Ասատրյանը։  Հեռու չէ օրը, որ  նորից սերմանվեն ռեհանը, ուրցն ու նանան, թարխունն ու այլ բանջարատեսակներ ու նորից կբուրի շրջապատը: Հողը, կարծես, ինքն էլ էր սպասում դրան։

Այս պատմությունը պարզապես մի այգու պատմություն չէ։ Սա արվեստի և բնության միաձուլման, համբերության ու հավատքի դաս է։ Ալիկը չի դադարել հավատալ, որ մարդը կարող է գեղեցկություն ստեղծել այնտեղ, որտեղ թվում է՝ ոչինչ չի աճի։  «Գրպաններումս միշտ սերմեր ունեմ։ Որտեղ անտեր հող եմ տեսնում՝ տնկում եմ»,– ասում է նա։  Այսօր նրա նոր այգին օրինական է, ու հավատում ենք, որ այն դառնալու է մի վայր, որտեղ անցորդները կանգ են կառնեն՝ հոտոտելու ռեհանի բույրը, տեսնելու մեղուների պարը և հասկանալու՝ ինչ է նշանակում սիրել բնությունը։

Ալիկը մեջբերել է լոռեցու կարծես թևավոր խոսքը` «Ա տեհաք, ինչ եղավվ...» Մենք էլ մեր հերթին երկու խոսք ունենք նրա մասին ավելացնելու․ «Ալիկ Ասատրյան. այգեպան նկարիչ, ով իր սիրով վերածեց հողը արվեստի»։  Նա մեզ հիշեցնում է, որ իսկական ստեղծագործողին հնարավոր չէ կանգնեցնել։ Եթե հողը վերցնես, այն կծլարձակի իր հոգում։ Եթե այգին քանդես, նա այն կստեղծի՝ ուրիշ անկյունում։

Նա այն մարդն է, ով հողին տալիս է գույն, բույսին՝ շունչ, իսկ քաղաքին՝ սեր։Իսկ գուցե հենց դա է ամենաբարձր կոչումը, որ կարող է ունենալ արվեստագետը՝  մարդ, ով գեղեցկություն է ցանում ամեն տեղ, որտեղ ոտք է դնում։ Այս պատմությունը ոչ միայն բնության, այլև հոգու այգեգործության մասին է։ Այն՝ հավատքի, համբերության և մարդկային պարզ բարիության մասին  է։ Ալիկ Ասատրյանը սովորեցնում է մեզ, որ բնությունը պատկանում է նրանց, ովքեր այն սիրում են։ Իսկ սերը երբեք անօրինական չէ։

Ալիկ Ասատրյանը դարձել է «բնության դեսպան»՝ առանց պաշտոնական կոչումների։ Եվ մնում է հարց տալ․ Ինչպե՞ս նրան չշնորհել «Այգեպան նկարիչ» պատվավոր կոչում։ Նա իսկապես գեղարվեստի այգեպան է՝ ով հողի վրա ստեղծում է բնության պատկերներ, իսկ կտավի վրա՝ հոգու այգիներ։

Նրա համար այգեգործությունը պարզապես հոբբի չէ, այլ՝ արվեստի շարունակություն։

 Ալիկ Ասատրյանի մասին

Ալիկ Ասատրյանը Նիդերլանդներում բնակվող նկարիչ-արվեստաբան է, ում ստեղծագործական գործունեությունը միահյուսված է բնությանը։ Նրա աշխատանքները համատեղում են գեղարվեստական և բնապահպանական մտածողությունը։ Բույսերի և հողի հանդեպ ունեցած սերը դարձել է նրա կյանքի փիլիսոփայությունը։ Ալիկը հաճախ ասում է․ «Բույսը ամենաթանկ նվերն է, որը մարդն կարող է ստանալ բնությունից։ Ես պարզապես խնամում եմ այդ նվերը»։



Wednesday, 15 October 2025

Իշխանությունները՝ «մենք եկեղեցուն չենք դեմ, այլ քաղաքականացած և ուխտը խախտած հոգևորականներին», իսկ հոգևորականներն էլ պնդում են, որ իշխանություններն են միջամտում եկեղեցու գործերին։

 

15.10.2025/Nid.oragir/Hay Azian

Արագածոտնի թեմի խուզարկությունը դարձավ հերթական հիշեցումը, որ Հայաստանում պետություն–եկեղեցի հարաբերությունները դեռևս չեն գտել իրենց հավասարակշռությունը։

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ իրենց քայլերը որևէ կերպ ուղղված չեն եկեղեցու՝ որպես հոգևոր ինստիտուտի դեմ։ Պաշտոնյաները հայտարարում են, որ հարգում են եկեղեցու դարավոր պատմությունը, նրա դերը ազգային ինքնության ձևավորման և հասարակական համերաշխության պահպանման գործում։ Սակայն, ինչպես նշում են կառավարական ներկայացուցիչները, խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ առանձին հոգևորականներ խախտում են իրենց ուխտը՝ ներգրավվելով քաղաքական պայքարի մեջ կամ օգտագործելով իրենց հոգևոր դիրքը քաղաքական նպատակներով։ Ըստ իշխանությունների՝ նման վարքագիծը հակասում է հոգևոր կոչման էությանը և խաթարում է եկեղեցու հեղինակությունը հասարակության աչքում։

Նրանք ընդգծում են, որ պետությունը որևէ խնդիր չունի հավատքի կամ եկեղեցու գործունեության հետ․ բոլոր գործողությունները իրականացվում են բացառապես իրավական դաշտում՝ օրենքի պահպանման նպատակով։ Խուզարկությունները, ձերբակալությունները կամ դատավարությունները, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, ուղղված են ոչ թե եկեղեցուն, այլ այն հոգևորականներին, ովքեր խախտում են երկրի օրենքները կամ իրենց հոգևոր ուխտը։ Պետական դիրքորոշումն այն է, որ եկեղեցին պետք է մնա հոգևոր տարածք, ոչ թե քաղաքական հարթակ։

Սակայն եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներն ու մի շարք հոգևորականներ այս պնդումները կտրականապես չեն ընդունում։ Նրանց համոզմամբ՝ իշխանությունները իրականում փորձում են սահմանափակել եկեղեցու ազդեցությունը՝ միջամտելով նրա ներքին գործերին և ճնշելով այն հոգևորականներին, ովքեր համարձակվում են քննադատել կառավարության որոշումները։ Եկեղեցականները պնդում են, որ իշխանությունները նպատակային կերպով խաթարում են եկեղեցու ինքնավարությունը՝ փորձելով այն ենթարկել պետական վերահսկողության։

Հոգևորականների խոսքով՝ նրանց հայտարարությունները քաղաքական չեն, այլ վերաբերում են ազգային և բարոյական խնդիրներին, որոնց անտեսումը նրանց խիղճը չի կարող թույլ տալ։ Նրանք ընդգծում են, որ եկեղեցու առաքելությունը ներառում է նաև հասարակության բարոյական ուղղորդումը, և երբ պետական որոշումները կամ քաղաքական ուղիները վտանգում են ազգային արժեքները, եկեղեցին պարտավոր է խոսել։ «Քարոզելը ոչ թե քաղաքականություն է, այլ խիղճ։ Երբ հայրենիքը ցավում է, եկեղեցին չի կարող լռել», — ասում են հոգևորականները։

Այս փոխադարձ մեղադրանքների արդյունքում պետություն–եկեղեցի հարաբերությունները Հայաստանում հայտնվել են վտանգավոր բարդության մեջ։ Իշխանությունները հայտարարում են, որ պաշտպանում են օրենքը և սահմանների հստակեցումը, իսկ եկեղեցին՝ որ պաշտպանում է հավատքի և խոսքի ազատությունը։ Հասարակության մեջ այս հակադրությունը առաջացրել է երկակի վերաբերմունք․ ոմանք համոզված են, որ եկեղեցին չպետք է ներգրավվի քաղաքական պայքարում, մյուսներն էլ կարծում են, որ իշխանությունը փորձում է լռեցնել ազգի բարոյական ձայնը։

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ պետություն–եկեղեցի սահմանների հստակեցումը Հայաստանում դեռևս ամբողջությամբ չի կայացել։ Երկուստեք անհրաժեշտ է վերանայել իրենց դերը և փոխադարձ պատասխանատվությունը՝ հասկանալու համար, թե որտեղ ավարտվում է հավատքը և որտեղ է սկսվում քաղաքականությունը։ Միայն փոխադարձ հարգանքի, իրավական կարգապահության և հստակ սահմանների ձևավորման միջոցով հնարավոր կլինի խուսափել այս պարբերաբար կրկնվող բախումներից, որոնք վտանգում են ոչ միայն պետության և եկեղեցու հարաբերությունները, այլև հասարակության միասնականությունը։


Sunday, 12 October 2025

Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձը Նիդերլանդներում

 

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայքում տեղեկացվում է, որ հոկտեմբերի 6-ին Հաագայում կայացել է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։

Դեսպանության կայքի նախնական տարբերակում միջոցառման մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չկար, սակայն այժմ հավելվել է, որ երեկոյին ներկա են գտնվել Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Հաագայում նստավայր ունեցող միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Նիդերլանդներում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Միաժամանակ, Նիդերլանդահայ մի շարք կազմակերպություններից տեղեկանում ենք, որ այս տարի չեն ստացել հրավեր՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալում ավանդաբար մասնակցել են դեսպանության կողմից կազմակերպվող տոնական ընդունելություններին։ Նրանց թվում է նաև մեր լրատվամիջոցը, որը դեռ մեկ տարի առաջ դիմել էր հարգարժան դեսպանին հարցազրույցի խնդրանքով, սակայն այն չնայած մեր մի քանի հիշեցումներին մինչ օրս մնացել է անպատասխան։

Մինչդեռ ողջ համայնքի հայ բնակչությանը հետաքրքրում է` Նիդերլանդներ-Հայաստան հարաբերությունների ու հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին լսել հենց դեսպանից  գոնե կլոր տարին մեկ անգամ :  Երբ ասենք երկրի ղեկավարը այցելում  է սփյուռքի գաղթօջախ նա ներկայացնում է Հայաստանում տիրող իրավիճակը: Իսկ մեր դեսպանը, ով Հայաստանն է ներկայացնում գաղթօջախում երկու տարի է լուռ է:

Անցյալում ձևավորված ավանդույթ էր, որ Անկախության տոնը նշվում էր համայնքի ակտիվ անդամների և դեսպանության համատեղ ջանքերով, իսկ «Նիդերլանդական Օրագիր» պարբերականը պարբերաբար լուսաբանում էր դեսպանության գործունեությունը։ Մենք վստահ ենք, որ նման համագործակցությունը միշտ նպաստել է փոխադարձ վստահության, հաղորդակցության և հայրենանպաստ գործերի իրականացմանը։

Եթե մեծարգո դեսպանը գտնում է, որ ներկայիս ձևաչափն առավել նպատակահարմար է, ապա ընդունում ենք այդ ընտրությունը՝ հարգանքով։ Այնուամենայնիվ, համոզված ենք, որ բաց երկխոսությունն ու համագործակցությունը մնում են ամենաարդյունավետ ուղիները՝ մեր համատեղ նպատակներին հասնելու համար։

 Այնուամենայնիվ, մենք կփորձենք պահպանել և զարգացնել համագործակցության հնարավոր ուղիները, քանի որ մեզ բոլորիս համար թանկ է մեր հայրենիքը։ Միայն բաց երկխոսությամբ և միասնականությամբ կարող ենք հասնել հաջողությունների։

Այս տեսակետից օրինակ է ծառայում  Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը ( Embassy of the Netherlands in Armenia ), որը ակտիվորեն ներգրավված է հայաստանյան հանրային ու մշակութային նախաձեռնություններում։ Դրա գործունեությունը բազմիցս անդրադարձվել է մեր հրապարակումներում։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհավորում ենք բոլորին ևս մեկ անգամ Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

Միջոցառման վերաբերյալ հղումները՝ ստորև։

https://www.facebook.com/share/r/1CfWGrYEM4/

https://www.facebook.com/share/r/17PLW9nseF/

Առավոտ

Մեր դեսպանը, որը Հայաստանն է ներկայացնում գաղթօջախում, երկու տարի է՝ լուռ է․ «Նիդերլանդական Օրագիր»

Saturday, 11 October 2025

ինչու արժե կարդալ «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայնը» այսօր

Իմ ձեռքի տակ է գրող-հրապարակախոս, մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածուԿարո Վարդանյանի «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից լույս տեսած «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն» գիրքը: Թեև «Սփիւռք» պարբերաթերթը տարբեր կազմերով 5-րդ անգամն է հրատարակում և գիրքը հասանելի է նաև համացանցում, սակայն գրքի մասին որևէ գրախոսականի չեմ հանդիպել, թեև գիրքը շարունակում է լայն պահանջարկ ունենալ հասարակության շրջանում` ավելորդ չեմ համարում այն ներկայացնել մեր ընթերցողի դատին:

Գիրքը պատկանում է այն հազվադեպ ստեղծագործություններին, որոնք փորձում են բացահայտել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ASALA-ի իրական պատմությունը ներսից, ոչ թե արտաքին դիտողի տեսանկյունից։Այն ոչ միայն փաստագրական վկայությունների ժողովածու է, այլև գաղափարական վերլուծություն՝ այն մասին, թե ինչու և ինչպես է ծնվել նման շարժում։  Այս գիրքը կարելի է համարել կարևոր պատմագիտական աղբյուր, որովհետև այն ներկայացնում է հայ զինյալ պայքարի քիչ ուսումնասիրված կողմերը, որոնք խորհրդային տարիներին մնում էին արգելված թեմա։ Գրական առումով գիրքը չի ձգտում գեղարվեստական կատարելության, այլ՝ ազդեցության։  Նրա ուժը բովանդակության մեջ է, ոչ թե ոճի մեջ: Գիրքը հետաքրքրություն է առաջացրել հատկապես քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվողների շրջանում, հատկապես երիտասարդների մոտ, ովքեր ուզում են հասկանալ ASALA-ի դերը, սփյուռքի ընթերցողների մոտ, ովքեր տեսնում են իրենց պատմական ցավի արտացոլումը։  Ընդհանուր գնահատմամբ՝ ASALA-ի թեմայով  սա համարվում է Հայաստանի անկախությունից հետո գրված ամենահետաքրքիր և հավասարակշռված գրքերից մեկը :

 Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն» գիրքը բացառիկ փորձ է՝ հայ ազգային-ազատագրական շարժման ամենախորհրդավոր և երբեմն չհասկացված էջերից մեկը ներկայացնելու նոր դիտանկյունից։ Հեղինակը համադրում է փաստավավերագրությունը և գեղարվեստական արձակը՝ ստեղծելով մի տեքստ, որն ընթերցողին տեղափոխում է ոչ միայն պատմական իրադարձությունների միջավայր, այլև դեպի այն մարդկանց ներաշխարհը, որոնք գործել են այդ իրադարձությունների կիզակետում։ Գիրքը ներկայացնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ASALA-ի, չբացահայտված անդամներից մեկի պատմությունները՝ հիմնված իրական վկայությունների վրա։ Այդ պատմությունները, որոնք հաճախ հնչում են որպես խոստովանություններ, բացահայտում են ոչ թե միայն գործողությունների մեխանիզմը, այլև դրանց հոգեբանական և գաղափարական շարժառիթները։ Հեղինակը, օգտագործելով իր երկարամյա հետազոտական աշխատանքը, վերածում է այդ նյութը իրապատում վեպի՝ առանց փաստական շեշտադրումները կորցնելու։ Ստացվում է մի գրական կառուցվածք, որտեղ վավերականությունը և գեղարվեստականությունը ներդաշնակորեն համակցված են։

Կարո Վարդանյանը չի ներկայանում որպես քարոզիչ կամ դատավոր։ Նա չի արդարացնում զինված պայքարը, սակայն նաև չի դատապարտում այն։ Փոխարենը՝  նա ընթերցողին հրավիրում է հասկանալու, թե ինչու են մարդիկ երբեմն ընտրում ծայրահեղությունը, երբ տեսնում ու համոզվում են, որ աշխարհը չի լսում իրենց ցավը։ Սա գրքի ամենամեծ արժանիքներից մեկն է. այն չի պարտադրում դիրքորոշում, այլ բացում է դուռը՝ դեպի վերլուծություն, գիտակցում և պատմական խորություն։ Գիրքը հիշեցնում է, որ ահաբեկչությունը միշտ ունի իր կոնտեքստը, և եթե այն դիտարկվի առանց այդ միջավայրի ըմբռնման, դառնում է դատարկ պիտակ։ Հեղինակը փորձում է վերականգնել այն պատմական շղթան, որը կապում է ցեղասպանությունից փրկված սերունդների ցավը հետագա պատմական գործողությունների հետ։ Այս իմաստով «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն»-ը վերածվում է ոչ միայն փաստագրական վեպի, այլև՝ ազգային ինքնության որոնման գրքի։

Գրական տեսանկյունից Վարդանյանի լեզուն պարզ է, միաժամանակ կտրուկ և ազդեցիկ։ Ներքին մենախոսությունները, բացահայտումների դրվագները, գործողությունների դինամիկան ստեղծում են թրիլերային լարվածություն, որը ստիպում է ընթերցողին մնալ պատմության ներսում։ Սակայն այստեղ չկա մակերեսային հերոսացում։ Հեղինակը խուսափում է պաթոսից՝ փոխարենը ընտրելով հուզական և մտավոր հավասարակշռություն։ Այդտեղ է գրքի արժեքավորությունը․ այն չի փորձում զարմացնել, այլ՝  ստիպում է մտածել։  Այն ոչ միայն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախիստ գործողություններն ունեն քաղաքական, գաղափարական և հոգեբանական շարժառիթներ։

Այն ընթերցելիս հասկանում ես՝  ինչ ուժ ունի գաղափարը, երբ այն դառնում է ազգային առաքելություն։ Այս տեսանկյունից գիրքը ոչ միայն պատմություն է, այլ նաև դաս քաղաքական գիտակցության ու պատմական հասունության համար։

Ի վերջո` ինչու արժե կարդալ «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայնը» այսօր: Այս գիրքը միայն անցյալի մասին չէ։ Այն նաև հետադարձ հայացք է դեպի մեր ներկան և հետաքրքիր ուղեցույց՝  հասկանալու մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արդարության զգացման հիմքերը։ 

 Ահա մի քանի պատճառ, թե ինչու է այս գիրքը կարևոր այսօր․Գիրքը հիշեցնում է մի ժամանակաշրջան, երբ հայ ժողովուրդը՝ չունենալով պետականություն, փորձել է պայքարել իր ձայնն ամեն կերպ լսելի դարձնելու համար։

Այս պատմությունները ցույց են տալիս, որ պատմական արդարությունը երբեմն չի գալիս դիվանագիտական ճանապարհով, այլ՝ անձնական և համաժողովրդական զոհողության միջոցով։

Հեղինակը չի արդարացնում բռնությունը, բայց հրավիրում է ընթերցողին՝ հասկանալու պատճառները, որոնք մարդկանց մղել են դեպի զինված պայքար։ Այս մոտեցումը արժեքավոր է, քանի որ մեր հասարակությունում հաճախ պակասում է նման բարդ թեմաների հանդեպ հուզական հավասարակշռությունը։  Գիրքը թույլ է տալիս հասկանալ՝  որ պատմությունը միշտ սև ու սպիտակ չէ, և երբեմն ազգային ցավը վերածվում է գործողության՝ անկախ նրանից, ընդունելի՞ է դա, թե՞ ոչ։

Գիրքը Հիշեցում է միջազգային արդարության դժվարության մասին, նաև ակնարկում է, որ միջազգային քաղաքականությունը հաճախ անտեսում է փոքր ժողովուրդների իրավունքները։  ASALA-ի պատմությունը դրա վառ օրինակն է․ այն ծնվեց ոչ թե ատելությունից, այլ արդարության բացակայությունից։  Այսօր, երբ աշխարհում կրկին քննարկվում են պատերազմներ, օկուպացիաներ ու ցեղասպանություններ, գիրքը հիշեցնում է՝  որ պատմությունը կրկնվում է, երբ մոռանում ենք անցյալի դասերը։

Գիրքը մղում է ընթերցողին խորհել՝ Ազգային ինքնության և պատասխանատվության գիտակցության մասին, ինչ է նշանակում լինել հայ, ինչ է նշանակում հիշել, և ինչ ձևով կարելի է հասնել վերջնական արդարության՝  զինվա՞ծ, թե՞ մտավոր ։  Այս հարցերը կարևոր են հատկապես երիտասարդների համար, ովքեր ձևավորում են իրենց հայրենասիրության ու արժեհամակարգի պատկերացումները։

«Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն»-ը ժամանակակից հայ ընթերցողի համար կարևոր փաստավավերագրական, միևնույն ժամանակ գրական-գեղարվեստական արժեքավոր գործ է, քանի որ փաստագրական առումով այն հուշում է, թե որքան դժվար է եղել պայքարել արդարության համար մի աշխարհում, որտեղ հայի ցավը հաճախ մնացել է անլսելի։ Այս գիրքը ոչ միայն պատմական վերհուշ է, այլև հարցադրում՝ ուղղված մեզ՝ արդյո՞ք մենք հասկացել ենք մեր անցյալի դասերը, և ի՞նչ ձևով ենք պատրաստ հիշել  առանց ատելության, պայքարել առանց կուրության։ Վարդանյանի ստեղծագործությունը դառնում է մի կամուրջ՝ պատմական փաստերի և ազգային ինքնագիտակցության միջև։ Այն ընթերցվում է որպես ցավոտ, բայց ազնիվ խոստովանություն՝ թե՛ որպես անհատի, և թե՛  մեր ժողովրդի ունեցած դառը ճակատագրի մակարդակով։

Գրքի արժեքը նրանում է, որ այն խոսում է ոչ թե պայթյունների, այլ՝ նրանց հետևում կանգնած լռության մասին։ Այդ լռությունն է, որ հեղինակը փորձում է կոտրել՝ պատմելով այն, ինչ երկար տարիներ մնում էր ստվերում։ «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն»-ը արժանի է դիտարկվելու որպես ոչ միայն վավերագրական արձակի արժեքավոր նմուշ, այլև որպես մտավոր և բարոյական վերլուծության հարուստ նյութ՝  հիշելու, հասկանալու դրդապատճառները, թե ինչից սկսվեց այդ ամենը...

Կարո Վարդանյանի այս գիրքը արժե կարդալ ոչ միայն ASALA-ի մասին իմանալու, այն նաև հայ ժողովրդի արդարության որոնման պատմություն է,  պատմություն, որ պետք է ոչ թե մոռացվի կամ թաքցվի, այլ հասկացվի, ուսումնասիրվի և փոխանցվի նոր սերունդներին։

Վահան ԱՄԱՏՈՒՆԻ
«Նիդ.օրագիր»


Գրքի նոր` 2025թ. նոր հրատարակությունը:

Thursday, 9 October 2025

Եկեղեցական լուրեր

 Մաստրիխտի հայ եկեղեցին սեփանականացվեց հայ համայնքի կողմից


Հրավերք
Հարգելի հայրենակիցներ
Հոկտեմբերի 5ին ժամը 14-00ին.

Մաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերջապես պաշտոնապես Սեպտեմբերի 16ին 2025թվ. սեփականացվեց Լիմբուրգի նահանգի Հայ համայնքի ն.Այս պատմական գեղեցիկ և խորհրդավոր առիթով Սուրբ Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհուրդը կազմակերպում է Հյուրասիրություն և համախմբվածություն սիրո սեղանի շուրջ։ Բոլորիդ ներկայությունը հաճելի է և խրախուսելի։

Խնդրում ենք տեղեկացնել ձեր մասնակցության մասին մինջև Հոկտեմբերի 1-ը. Հետևյալ հեռախոսահամարներին.

+31623118396 / +31655540055 Levon / +31643988500 Armand of surpkarapet@gmail.com

Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին՝  արդեն լիարժեք է ծառայում հայ համայնքին



05.06.2025/Նիդ.օրագիր
ՄԱՍՏՐԻԽՏ – Այսօր Մաստրիխտի հայ համայնքը խորին երախտագիտությամբ և սրտի բերկրանքով նշեց իր պատմական ձեռքբերումը՝ Սուրբ Կարապետ եկեղեցու գնման կատարյալ ավարտը։ Այս նշանակալի իրադարձությունը ոչ միայն նոր հոգևոր կենտրոնի հաստատման վկայությունն է, այլև հայ հավատքի, մշակույթի և ինքնության ամրապնդման վեհ քայլը Նիդեռլանդների հարավում։
Սուրբ Կարապետ եկեղեցին, որն այժմ պատկանում է հայ համայնքին, լիարժեքորեն ծառայում է հավատացյալների հոգևոր կարիքներին՝ դառնալով աղոթքի սուրբ տաճար, համախմբման վայր և բոլորի երկրորդ տունը։ Այստեղ հայորդիները միավորվում են մեկ սրտով և մեկ հոգով՝ ապրեցնելու իրենց նախնիների հավատքը, պահպանելու մայրենի լեզուն ու ազգային ավանդույթները և սիրով փոխանցելու դրանք իրենց զավակներին։
Այս եկեղեցին դարձել է հայության միասնության խորհրդանիշը՝ մի վայր, որտեղ հնչում է հայոց աղոթքը, բխում է բարությունն ու հավատը, և վերածնվում է հայկական ոգին։
Հայ համայնքը կոչ է անում բոլոր հայերին միանալ և աջակցել Սուրբ Կարապետ եկեղեցու սուրբ առաքելությանը՝ իրենց աղոթքով, ներկայությամբ և նվիրատվությամբ՝ ի նպաստ այս հոգևոր տան պահպանության և բարօրության գալիք սերունդների համար։
«Մեր եկեղեցին մեր երկրորդ Հայաստանն է Մաստրիխտում», հպարտությամբ ասում են համայնքի անդամները՝ արտահայտելով իրենց խորին երախտագիտությունը առ Աստված և հավատարմությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։




De Surp Karapet-kerk in Maastricht: een nieuw geestelijk thuis voor de Armeense gemeenschap
MAASTRICHT – Vandaag heeft de Armeense gemeenschap van Maastricht met diepe dankbaarheid en vreugde de voltooiing gevierd van de aankoop van de Surp Karapet-kerk. Deze betekenisvolle gebeurtenis markeert niet alleen de stichting van een nieuw geestelijk centrum, maar ook een belangrijke stap in het versterken van het Armeense geloof, de cultuur en identiteit in het zuiden van Nederland.
De Surp Karapet-kerk, die nu officieel eigendom is van de Armeense gemeenschap, dient voortaan volledig als een plaats van eredienst, bezinning en samenzijn. Ze is een heilig huis van gebed en een tweede thuis voor alle Armeniërs in Maastricht en daarbuiten. Hier komen gelovigen samen, met één hart en één ziel, om het geloof van hun voorouders te beleven, hun moedertaal en tradities te bewaren en deze met liefde door te geven aan hun kinderen.
De kerk is uitgegroeid tot een symbool van eenheid en verbondenheid – een plaats waar het Armeense gebed weerklinkt, waar goedheid en geloof bloeien, en waar de Armeense geest steeds opnieuw tot leven komt.
De Armeense gemeenschap roept iedereen op om de heilige missie van de Surp Karapet-kerk te steunen – met gebed, betrokkenheid en vrijgevigheid – om zo bij te dragen aan het behoud en de bloei van dit geestelijk huis voor toekomstige generaties.
“Onze kerk is ons tweede Armenië, hier in Maastricht,” zeggen de leden van de gemeenschap met trots, terwijl zij hun diepe dankbaarheid uitdrukken jegens God en hun trouw aan de Armeens-Apostolische Heilige Kerk.

 Պորտոյի Հայ համայնքի հոգևոր վերածնունդը

24.09.2025


Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտո քաղաքում ապրում է փոքրաթիվ, սակայն աշխույժ և գործուն Հայ համայնք։ Նրանց մեծ մասը եկել է Հայաստանից, իսկ մյուսները՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից։ Համայնքի անդամների մեջ կան գիտնականներ, իրավաբաններ, երաժիշտներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ինչպես նաև սրճարանների ու ձեռնարկությունների տերեր։ Յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում քաղաքի կյանքին՝ ինտեգրվելով պորտուգալական հասարակության մեջ։

Սակայն այսօր Պորտոյի հայերի առջև կանգնած է առավել կարևոր մի առաքելություն․ միավորվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, հիմնել ամուր համայնք, պահել սուրբ հավատքը, հայրենի լեզուն ու մշակույթը և դրանք փոխանցել մատաղ սերունդներին։

Հայոց ներկայությունը Պորտոյում առնչվում է Միրագայա հնավանդ թաղամասի հետ։ Կոստանդնուպոլսի անկումից հետո (1453 թ.) հայ վաճառականները ապաստան գտան այստեղ՝ իրենց հետ բերելով Սուրբ Պանտալեիմոնի՝ քրիստոնյա բժշկի և նահատակ սրբի մասունքները։ Տասնյակ սերունդներ շարունակ Սուրբ Պանտալեիմոնը համարվում էր քաղաքի երկնային բարեխոսը։ Նրա սուրբ աջը պահվեց Սուրբ Պետրոսի Միրագայա եկեղեցում, իսկ մասունքների մի մասը փոխադրվեց Պորտոյի մայր տաճար (Sé do Porto)։

Հայոց ներկայության հիշատակը պահպանվում է նաև «Rua Arménia» փողոցում, որտեղ ժամանակին բնակվում էին Արևելյան Հայաստանից եկած գաղթականները։ Այս փողոցը դարձավ խորհրդանիշ հայերի ներկայության և վկայություն այն բանի, որ համայնքը իր խորունկ հետքն է թողել քաղաքի պատմության ու մշակույթի մեջ։

2025 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և Պորտուգալիա այցելու հովիվ Տ. Թորոս քահանա Եսայանի ձեռամբ, Սուրբ Պետրոսի Միրագայա եկեղեցում մատուցվեց Պորտոյի առաջին Սրբազան և Անմահ Պատարագը։

Օրն առանձնահատուկ և խորհրդանշական եղավ համայնքի համար․ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչի տոնը բերեց նոր լույս և հոգևոր թարմություն նորաստեղծ համայնքի կյանքում։ Պատարագը համախմբեց հավատացյալ հայորդիներին ու վերահաստատեց Պորտոյի Հայ համայնքի հոգևոր ինքնությունը՝ բացելով նոր էջ իր պատմության մեջ։





ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
25.09.2025

Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը մերժեց «Կովերու Պարտէզ»ի գործարքը

Սեպտեմբերի 24-ին Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը գումարեց իր Ընդհանուր Ժողովը՝ նախագահութեամբ Ամենապատիւ Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի։ Նիստին մասնակցեց 28 միաբանակից հայր։
Ժողովի հիմնական թեման եղաւ «Կովերու Պարտէզ» (Հայոց Պարտէզ) կալուածի վարձակալութեան խնդիրը։ Քննարկուեցաւ 2021-ին կնքուած պայմանագիրը, հետագայ դատական գործընթացները եւ հաշտարարի առաջարկած նոր համաձայնագրերը։
Երկար քննարկումներից ետք, Միաբանութիւնը որոշեց․
Հայտարարել 2021-ի պայմանագիրը անօրինական եւ անվաւեր, քանի որ այն չի հաստատուած Ընդհանուր Ժողովի կողմէ։
Մերժել հաշտարարի առաջարկած յաւելուածը եւ կարգաւորման համաձայնագիրը։
Կազմել հինգ հոգեւորականներից յանձնախումբ, որ փաստաբանների հետ կը շարունակէ պայմանագրի չեղարկման դատական գործընթացը։
Այսպիսով, Միաբանութիւնը վերահաստատեց իր միասնական դիրքորոշումը՝ պաշտպանելու Պատրիարքարանի կալուածային իրաւունքները եւ համայնքի շահերը։
Ներկայացնում ենք ամբողջական տեքստը ` անգլերենով։
PRESS RELEASE
General Assembly of the Brotherhood of Sts. James – XVth Session
The General Assembly of the Brotherhood of Sts. James was convened on September 24, 2025, in the Assembly Hall of the Armenian Patriarchate of Jerusalem. The meeting opened with prayer under the presidency of His Beatitude Archbishop Nourhan Manougian, the Armenian Patriarch of Jerusalem. Twenty-eight members of the Brotherhood were present.
In his address, His Beatitude encouraged the brethren “to remain faithfully attached to the Holy See with unwavering love and fraternal solidarity, and to face all challenges together in unity.”
The Assembly dedicated its sessions entirely to the issue of the lease of the “Cows’ Garden (Armenian Garden)” property. The Director of Real Estate Bishop Koryun Baghdasaryan and the Patriarchate’s legal counsel presented in detail the background of the 2021 contract, the subsequent judicial proceedings, and the Settlement and Addendum proposed through mediation. In the evening session, further details were presented concerning the legal process and perspectives of the Armenian Community. After lengthy and in-depth deliberations, it was proposed to reject the Addendum and Settlement Agreement, and to reaffirm the canonical and exclusive authority of the General Assembly.
After discussions, the General Assembly of the Brotherhood, by majority decision REAFFIRMED;
1. The declarations of October 27, 2021, and November 15, 2021, by the Brotherhood Members, which condemned the transaction as illegal.
2. That the Lease Agreement concerning the “Cows’ Garden” signed on July 8, 2021, is illegal, uncanonical, and null and void, as it was signed without the approval of the General Assembly.
3. To reject the Addendum and the Settlement Agreement obtained through mediation.
4. AND appointed a committee of five clergymen to work in consultation with the legal counsel in continuing the cancellation lawsuit against “Xana Gardens” Ltd..
Bishop Theodoros Zakaryan  
Vice-Chairman of the General Assembly  
Fr. Serovbe Antonyan
Vice-Secretary of the General Assembly
Jerusalem, September 25, 2025

Ամստերդամի Հայկական Առաքելական Սուրբ Հոգի (Surp Hoki) եկեղեցու պարտեզում այսօր տեղի է ունեցել Արցախի հիշատակի միջոցառումը



Միջոցառման ընթացքում ներկաները՝ համայնքի անդամներ, եկեղեցականներ եւ հյուրեր, հիշեցին ու մեծարեցին Արցախի զոհերի հիշատակը։ Ծրագիրը ներառել է
խոսք եւ աղոթք,
երաժշտական կատարումներ,
եւ լռության պահ՝ հարգանքի նշան բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը տվեցին Արցախի համար։
Այսպիսի հիշատակի արարողությունները նպատակ ունեն պահել Արցախի հիշողությունը կենդանի, արտահայտել համերաշխություն եւ հույս խաղաղ ապագայի համար։
Vandaag vond in de tuin van de Armeense Kerk Surp Hoki de Herdenking van Artsakh plaats. Samen stonden wij stil bij de herinnering aan Artsakh en eerden we de slachtoffers met woorden, gebed, muziek en stilte.

Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam 
De oktober nieuwsbrief van Surp Hoki Amsterdam is nu online! 
Deze nieuwsbrief is er om onze parochianen op de hoogte te houden van belangrijke ontwikkelingen en de vele activiteiten binnen onze parochie. Daarom willen we jullie graag informeren en jullie met elkaar verbinden door actuele informatie over evenementen, inspirerende overdenkingen en verhalen, nieuws uit onze gemeenschap en de mogelijkheden voor leden en vrijwilligers om actief deel te nemen.



Ամստերդամում օծվեցին նոր մկրտության ավազանն ու եկեղեցու զանգը



05.10.2025/Նիդ.օրագիր
Այսօր տեղի ունեցավ համայնքի կյանքի կարևոր և ուրախալի իրադարձություն։ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի և արժանապատիվ Տեր Տարոն Թադևոսյանի առաջնորդությամբ Սուրբ Հոգի եկեղեցում կատարվեց  ավազանի և եկեղեցու զանգի օծման և օրհնության արարողություն։
Պաշտամունքի ընթացքում հնչեցին աղոթքներ և օրհներգեր՝ խորհրդանշելով հավատքի զորացումն ու համայնքի հոգևոր կյանքի նոր փուլը։ Արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ, ովքեր իրենց ներկայությամբ և միասնական աղոթքով կիսեցին օրվա ուրախությունն ու շնորհը։
Ծառայությունից հետո Ամստերդամի և Ալմելոյի կանանց հանձնախմբերը միավորվեցին համատեղ ճաշի շուրջ։ Հանդիպումը դարձավ մտերմիկ շփման, նոր ծանոթությունների և համայնքային կապերի ամրապնդման հարթակ։
Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր ներկա էին, մասնակցեցին կամ աջակցեցին միջոցառման կազմակերպմանը՝ իրենց ներդրելով օրվա հաջող ընթացքի և հոգևոր մթնոլորտի ձևավորման գործում։
Օրվա գլխավոր ուղերձը համայնքային միասնականությունն էր, փոխօգնությունն ու հավատքի մեջ համախմբված լինելու կարևորությունը։





Շնորհավորանք Տեր Մաշտոցին՝ 40-ամյակի առիթով


Ալմելոյի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մաշտոցը նշում է իր ծննդյան 40-ամյակը։ Այս նշանակալի օրն իր հոգեւոր հովվին շնորհավորեց Ալմելոյի հայ համայնքի խորհուրդը, որը եկեղեցու կայքում համայնքի անունից արտահայտեց իր խորին երախտագիտությունը Տեր Մաշտոցի՝ անսպառ նվիրումի, հոգատարության եւ սիրո համար, որոնք նա ամեն օր ցուցաբերում է համայնքի հանդեպ։
Ալմելոյի հայ համայնքը մեծ հպարտությամբ է նշում իր հոգեւոր հովվի հոբելյանը՝ մաղթելով նրան երկար, առողջ, բարի եւ Աստծո օրհնությամբ լի կյանք։ Թող Տեր Աստված նրան շնորհի անսպառ ուժ ու եռանդ՝ շարունակելու իր աստվածահաճո առաքելությունը՝ ի փառս Հայ Եկեղեցու եւ համայնքի բարօրության։
Շնորհավոր ծնունդդ, Տեր Մաշտոց։
Թող քո ծառայությունն Աստծուն եւ ժողովրդին լինի շարունակական օրհնության աղբյուր։
Շնորհավորանքներին միանում է նաև Նիդերլանդական օրագիրը։