The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 1 November 2025

Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի


Խաչիկ Հովհաննիսյան․ «Եկեղեցին կոչված է առաջնորդելու մարդկանց դեպի ճշմարտություն և հաշտություն, ոչ թե իշխելու նրանց վրա: Այն մնալու է ազատ՝ պետությունից անկախ, բայց պատասխանատու՝ հասարակության հանդեպ, իր իսկական կոչմանը վկայող և ծառայող»։ 

🕊️ 

Կաթոլիկ աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանը՝ եկեղեցու էության, պետության հետ հարաբերության և հոգևորականի իրական կոչման մասին

Խաչիկ Հովհաննիսյանը  տարիներ շարունակ ուսումնասիրել է եկեղեցու դերը ժամանակակից հասարակությունում, ինչպես նաև պետության և հավատքի սահմանագծերը։ Մեր զրույցում նա համաձայնեց խոսել ոչ թե կոնկրետ իրադարձությունների, այլ սկզբունքների և գաղափարների մասին՝ թե ինչ է եկեղեցին, ինչպես պետք է ձևավորվի նրա հարաբերությունը պետության հետ և որն է հոգևորականի իրական կոչումը։

🕊️ 

Մեր հայրենակից Խաչիկ Հովհաննիսյանը ավարտել է Բելգիայի Լուվեն Լա Նյովի կաթոլիկ համալսարանը (Université catholique de Louvain), որտեղ 2022թ․ հաջողությամբ պաշտպանել է գիտական թեզը և ստացել Աստվածաբանության դոկտորի գիտական աստիճան։ Նա Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորն է աստվածաբանության ոլորտում։

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

Այս անգամ մեր զրույցը Խաչիկ Հովհաննիսյանի հետ կենտրոնանում է ոչ թե կոնկրետ իրադարձությունների, այլ սկզբունքների և գաղափարների վրա․ ինչ է իր էությամբ Եկեղեցին, ինչպիսին պետք է լինի նրա հարաբերությունը պետության հետ և որն է հոգևորականի իրական կոչումը ժամանակակից աշխարհում։

– Պարոն Հովհաննիսյան, եկեղեցու մասին հաճախ խոսում են որպես ինստիտուտի, երբեմն՝ որպես համայնքի, երբեմն էլ՝ որպես խորհրդավոր մարմնի։ Ի՞նչ է եկեղեցին իր էությամբ ըստ Ձեզ։

–Եկեղեցին իր էությամբ ոչ թե իշխանական կառույց է, այլ՝ վկայություն Աստծո ճշմարտության մասին աշխարհում։ Նրա հիմքը մարդկային չէ, այլ՝ աստվածային, քանի որ նա գոյություն ունի Սուրբ Հոգու ներգործությամբ և կոչված է շարունակելու Քրիստոսի առաքելությունը պատմության մեջ։ Եկեղեցին առաքելական է ոչ թե ձեռնադրությունների շղթայի պատճառով, այլ որովհետև մնում է հավատարիմ Ավետարանին և Քրիստոսի վկայությանը։ Նրա իշխանությունը ոչ թե իշխելու, այլ ծառայելու իշխանություն է՝ սիրո, հաշտության և ճշմարտության միջոցով։ Եկեղեցական պաշտոնը այս իմաստով կոչում է, ոչ արտոնություն՝ համայնքին առաջնորդելու դեպի Ավետարանը։ Եկեղեցին ապրում է աշխարհում, բայց չի պատկանում աշխարհին, քանի որ նա վկայում է Քրիստոսի ներկայությունը, հիշեցնում պետություններին ու մարդկանց, որ վերջնական իշխանությունը Աստծունն է։ Այսպիսով, Եկեղեցին կոչված է լինել ծառայող վկա, ոչ թե իշխող հաստատություն։

– Եթե փորձենք սահմանել եկեղեցու տեղն աշխարհում՝ այն գործում է պետության ներսո՞ւմ, պետությո՞ւն է պետության մեջ, թե՞ ինքնուրույն կառույց է, որը պետությունը պետք է պարզապես հարգի։

– Եկեղեցին պետության մեջ պետություն չէ, այլ Աստծո Թագավորության վկա այս աշխարհի մեջ։ Նրա առաքելությունը չի համընկնում քաղաքական կառավարման հետ և Եկեղեցին կոչված է առաջնորդելու մարդկանց դեպի ճշմարտություն և հաշտություն, ոչ թե իշխելու նրանց վրա։ Նա գործում է աշխարհիկ հասարակության պայմաններում, սակայն ունի սեփական, աստվածային բնույթ և չափանիշներ։ Պետությունը կոչված է պահպանելու արդարությունն ու հասարակական կարգը, իսկ Եկեղեցին՝ հիշեցնելու պետությանը, որ ամեն իշխանություն ենթակա է Աստծո արդարությանը։ Երբ Եկեղեցին մնում է ազատ՝ պետությունից անկախ, բայց պատասխանատու՝ հասարակության հանդեպ, նա կարողանում է լինել իր իսկական կոչման մեջ՝ ծառայող և վկայող։ Ուստի Եկեղեցին ինքնուրույն հոգևոր մարմին է, որի ազատությունը պետությունը պետք է հարգի՝ ի շահ ամբողջ հասարակության։

– Ի՞նչ սահմաններ պետք է պահպանվեն, որպեսզի եկեղեցին չկորցնի իր ինքնությունը՝ լինելով հասարակության մեջ, բայց չձուլվելով աշխարհիկ համակարգերին։

– Եկեղեցին իր ինքնությունը կարող է պահպանել միայն այն դեպքում, երբ մշտապես հիշում է, որ նրա հիմքը Քրիստոսն է, ոչ աշխարհը։ Նա կոչված է ապրելու հասարակության մեջ, բայց առաջնորդվելու ոչ թե հասարակական ճնշումներով, այլ Սուրբ Հոգու զորությամբ։ Եկեղեցին չպետք է դառնա քաղաքական կամ մշակութային գաղափարախոսության գործիք, այլ մնա Ավետրանի և Ս.Խորհուրդների վկա։ Նրա նպատակը չէ աշխարհի հաստատությունների հետ մրցակցելը, այլ՝ նրանց մեջ լույս լինելը։ Այս պատճառով անհրաժեշտ է պահպանել երեք հիմնական սահման՝

1. Անվերապահ հավատարմություն Ավետարանին (ըստ քրիստոնեական ավանդության)՝ որպես բարձրագույն չափանիշ բոլոր որոշումների և դիրքորոշումների համար։

2. Անկախություն քաղաքական և տնտեսական շահերից, որպեսզի նրա խոսքը մնա մաքուր ու ազատ։

3. Համայնքի ներսում ինքնաքննադատական հավատք, որպեսզի չվերածվի ինքնաբավ կառույցի, այլ շարունակ նորոգվի Քրիստոսի Հոգով։

Միայն այս կերպ Եկեղեցին կարող է ապրել աշխարհում՝ առանց ձուլվելու նրան, մնալով որպես Աստծո Թագավորության կենդանի վկա պատմության մեջ։

– Ինչպե՞ս եք տեսնում եկեղեցու և պետության առողջ փոխհարաբերությունը։ Կարո՞ղ են նրանք իրականում համագործակցել՝ առանց մեկը մյուսին ենթարկվելու։

– Եկեղեցու և պետության առողջ փոխհարաբերությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկուսն էլ գիտակցում են իրենց տարբեր, բայց փոխլրացնող կոչումները։ Պետությունը կոչված է պահպանելու արդարությունը, հասարակական կարգն ու խաղաղությունը՝ օրենքի միջոցով, իսկ Եկեղեցին՝ հռչակելու հաշտությունն ու փրկությունը՝ շնորհի միջոցով։ Երբ այս տարբերությունը հստակ է, նրանք կարող են համագործակցել՝ առանց միաձուլելու կամ ենթարկելու իրար։

Եկեղեցին պետք է հիշեցնի պետությանը, որ իշխանությունը պատասխանատու է Աստծո առաջ և չի կարող վերածվել ինքնանպատակ ուժի։ Իսկ պետությունը պետք է ապահովի Եկեղեցու ազատությունն ու հարգանքը հավատքի գործադրման հանդեպ։ Այս փոխհարաբերությունը կարելի է անվանել քննադատական համագործակցություն՝ ոչ հակադրություն, ոչ էլ միաձուլում։

Այդ դեպքում Եկեղեցին մնում է բարոյական և հոգևոր ուղենիշ հասարակության համար, իսկ պետությունը՝ արդարության ու հասարակական կյանքի կազմակերպիչ։ Երկուսն էլ ծառայում են մարդուն, բայց տարբեր ճանապարհներով․ պետությունը՝ իրավական, Եկեղեցին՝ հոգևոր։ Նրանց համատեղ նպատակը նույնն է՝ մարդու արժանապատվության պաշտպանությունը։

– Ձեր կարծիքով, ե՞րբ է եկեղեցին պարտավոր խոսել հանրային հարցերի շուրջ, և ե՞րբ է ավելի ճիշտ լռել՝ չդառնալու քաղաքական հարթության մասնակից։

– Եկեղեցին պարտավոր է խոսել այն ժամանակ, երբ վտանգվում են մարդու արժանապատվությունը, արդարությունը և ճշմարտությունը, այսինքն՝ երբ հասարակության կյանքում խախտվում են այն սկզբունքները, որոնք բխում են Ավետարանից։ Այդպիսի պահերին լռությունը դառնում է մեղսակցություն անարդարությանը։ Եկեղեցու խոսքը պետք է լինի մարգարեական վկայություն, ոչ քաղաքական դիրքորոշում․ նա չի ընտրում կողմեր, այլ հիշեցնում է բոլոր կողմերին Աստծո կամքի և բարոյական պատասխանատվության մասին։

Սակայն երբ խոսքը վերածվում է կուսակցական կամ իշխանական պայքարի, երբ այն ուղղվում է ոչ թե մարդու հոգևոր ուղղման, այլ քաղաքական ազդեցության, Եկեղեցին պետք է լռի և խորհի։ Նրա լռությունը այդ դեպքում վախկոտություն չէ, այլ խոնարհություն՝ չդառնալու այս աշխարհի խաղացանկի մասնակից։

Ամփոփելով՝ Եկեղեցին պետք է խոսի, երբ լռությունը կվնասի ճշմարտությանը, և լռի, երբ խոսքը կարող է ստվերել Ավետարանի լույսը։ Նրա ձայնը պետք է միշտ լինի Աստծո Խոսքի շարունակությունը, ոչ մարդկային ամբիոններից հնչող մեկ այլ կարծիք։

– Պետությունը պե՞տք է հաշվի նստի եկեղեցու ձայնի հետ որոշումների կայացման ժամանակ, թե եկեղեցին պետք է մնա մաքուր հոգևոր ոլորտում։

– Պետությունը պարտավոր չէ ենթարկվել Եկեղեցուն, բայց նա պետք է լսի Եկեղեցու ձայնը՝ որպես հասարակության բարոյական խիղճ։ Եկեղեցին չի սահմանում օրենքներ, սակայն նրա խոսքը կարող է օգնել պետությանը չմոռանալու, որ յուրաքանչյուր որոշման հիմքում կանգնած է մարդը՝ Աստծո պատկերով ստեղծված։ Երբ Եկեղեցին խոսում է ոչ թե իշխանություն ձեռք բերելու, այլ մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար, պետությունը պետք է հարգի և հաշվի առնի այդ խոսքը։

Միևնույն ժամանակ, Եկեղեցին պետք է խուսափի պետական կառավարման գործառույթներ ստանձնելուց, որպեսզի չկորցնի իր հոգևոր մաքրությունը և չդառնա քաղաքական գործիք։ Նրա ուժը ոչ թե օրենքներն են, այլ խղճի ձևավորումը, հասարակության ներսում հոգևոր արժեքների հիշեցումը։

Այսպիսով՝ պետությունն ու Եկեղեցին պետք է գործեն զուգահեռ, փոխադարձ հարգանքով․ պետությունը՝ որպես արդարության պահապան, Եկեղեցին՝ որպես ճշմարտության վկա։ Նրանց իրական համագործակցությունը կայանում է ոչ թե իշխանության բաժանման, այլ մարդկային կյանքի պաշտպանման միասնական նպատակի մեջ։

–Իսկ եթե եկեղեցու հոգևորականն է խախտել իր ուխտը, իսկ եկեղեցական համակարգը` բարձր դասը դա չի  "տեսնում", էլ որտեղից մնա  մաքրություն  հոգևոր ոլորտում։

– Շատ կարևոր և ցավոտ հարց եք բարձրացնում։ Երբ հոգևորականը խախտում է իր ուխտը, իսկ եկեղեցական բարձր դասը լռում կամ անտեսում է դա, Եկեղեցու հավատարմությունը վտանգվում է ոչ թե դրսից, այլ՝ ներսից։ Սակայն պետք է հասկանալ՝ Եկեղեցու սրբությունը կախված չէ անհատների բարոյականությունից, այլ Քրիստոսի ներկայությունից նրա մեջ։ Մարդիկ կարող են մեղանչել, պաշտոնները կարող են խախտվել, բայց Եկեղեցին մնում է սուրբ այնքանով, որքանով կենդանի է Սուրբ Հոգով և հավատարիմ է Ավետարանին։

Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ սխալը կարելի է թաքցնել կամ արդարացնել։ Ընդհակառակը՝ Եկեղեցին մնում է մաքուր միայն այն ժամանակ, երբ ունենում է քաջություն ինքնաքննադատության և զղջման, երբ ճշմարտությունը գերադասում է հեղինակությունից։ Եթե բարձր դասը չի արձագանքում անիրավությանը, ապա հենց ժողովուրդը՝ հավատացյալ համայնքը, պետք է հիշեցնի այդ ճշմարտությունը սիրով, բայց անզիջում կերպով։

Քրիստոնեական ավանդության մեջ սրբությունը երբեք չի նշանակում անսխալականություն, այլ՝ համառ պայքար մեղքի դեմ, նույնիսկ երբ այդ մեղքը ներսում է։ Եկեղեցու մաքրությունը պահպանվում է ոչ թե մաքրության հայտարարությամբ, այլ խոստովանությամբ, զղջումով և վերածնունդով։ Իսկ դա սկսվում է այնտեղ, որտեղ կա անկեղծություն Աստծո առաջ։

– Ինչպե՞ս կբնութագրեիք հոգևորականի կոչումը մեր օրերում, երբ հասարակությունը հաճախ ապրում է արժեքային և հավատքի անորոշության մեջ։

– Այսօր հոգևորականի կոչումը, ավելի քան երբևէ, դառնում է վկայության և ուղեցույցի առաքելություն, ոչ պարզապես պաշտոն կամ ծիսական դեր։ Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդը հաճախ կորցնում է իր արժեքային հենակետերը, հոգևորականը կոչված է լինել լույսի կրող՝ մթության մեջ, ոչ թե դատավոր, այլ ուղեկից։

Նրա առաջին պարտականությունը է՛ ոչ թե իշխանություն ունենալը, այլ լսելու և հասկանալու կարողությունը, որպեսզի մարդուն առաջնորդի դեպի հույս և իմաստ։ Հոգևորականը պետք է իր կյանքով ցույց տա այն ճշմարտությունը, որ քարոզում է՝ ապրելով խոնարհությամբ, անկեղծությամբ և սիրով։

Այսօրվա աշխարհում հոգևորականը չի կարող սահմանափակվել եկեղեցու պատերով․ նա պետք է լինի հասարակության մեջ՝ որպես խղճի ձայն, բարության և խաղաղության վկա։ Նրա խոսքը պետք է մխիթարի, ոչ բաժանի, պետք է արթնացնի հավատը, ոչ պարտադրի։

Արդյունքում հոգևորականի կոչումը մեր օրերում այն է՝ լինել կենդանի ներկայություն Քրիստոսի սիրո, ցույց տալու, որ հավատքը դեռ կարող է բուժել, միավորել և իմաստ տալ մարդուն, ով որոնում է իր ճանապարհը այս անորոշ աշխարհի մեջ։

– Ո՞րն է հոգևորականի ամենամեծ վտանգը, երբ նա հայտնվում է հանրային կամ քաղաքական խոսքի տարածքում։ Ինչպե՞ս կարող է հոգևորականը հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ առանց փակվելու աշխարհից։

– Հոգևորականի ամենամեծ վտանգը հանրային կամ քաղաքական խոսքի տարածքում այն է, որ նա կարող է կորցնել իր հոգևոր կենտրոնը և փոխանակ Քրիստոսի վկան լինելու՝ դառնա որևէ գաղափարախոսության կամ իշխանության գործիք։ Երբ հոգևորականը մտնում է քաղաքական հարթություն առանց հստակ գիտակցելու իր սահմանները, նրա խոսքը հեշտությամբ կարող է ընկալվել ոչ թե որպես Ավետարանի ճշմարտություն, այլ որպես կողմնակալ դիրքորոշում։ Այդ դեպքում նա վտանգում է իր ամենաթանկը՝ հավատացյալների վստահությունն ու իր ծառայության մաքրությունը։

Երկրորդ վտանգը ինքնաբավության կամ ազդեցության զգացողությունն է, երբ հոգևորականը սկսում է իրեն տեսնել որպես իշխանություն, այլ ոչ որպես ծառայող։ Դա հանգեցնում է քարոզի բովանդակության աղավաղման՝ Ավետարանի փոխարեն հնչում է սեփական կարծիքը կամ քաղաքական ենթատեքստ։

Հոգևորականը պետք է հիշի, որ նրա խոսքը ուժ ունի ոչ թե իշխանությունից, այլ Խոսքից՝ Աստծո ճշմարտությունից։ Հանրային խոսքում նա պետք է լինի խղճի ձայն, ոչ կուսակցական կարծիք, հաշտեցման կամուրջ, ոչ բաժանման գործիք։ Երբ նա մնում է հավատարիմ այս չափանիշին, քաղաքական դաշտում էլ կարող է լինել խաղաղության և արդարության վկա՝ առանց կորցնելու իր հոգևոր ինքնությունը։

– Շատերը այսօր ապրում են հավատքի կամ վստահության ճգնաժամ։ Ինչպե՞ս կարող է եկեղեցին օգնել մարդուն վերագտնելու իր հավատքը՝ առանց քարոզչական ճնշման։

– Շատ ճիշտ եք նկատում, որ մեր օրերում մարդիկ հաճախ չեն մերժում հավատքը, այլ պարզապես կորցնում են դրա կենդանի փորձառությունը։ Եկեղեցու խնդիրն այստեղ քարոզչական ճնշում գործադրելը չէ, այլ օգնել մարդուն՝ բացահայտելու Աստծո ներկայությունը իր կյանքի իրականության մեջ։

Նախ և առաջ Եկեղեցին պետք է դառնա լսող վայր, ոչ թե միայն խոսող։ Մարդը վերագտնում է հավատքը այն ժամանակ, երբ իրեն լսում են, հասկանում և չեն դատում։ Հոգևոր ուղեցույցի դերը այստեղ համբերատար լինելն է՝ տալ մարդուն ազատություն հարցեր ունենալու, կասկածելու, որոնելու։

Երկրորդ՝ Եկեղեցին կարող է օգնել ոչ թե միայն քարոզով, այլ գործով՝ սիրո, ծառայության և իրական խնամքի միջոցով։ Երբ մարդը տեսնում է կենդանի հավատք գործողության մեջ՝ հոգատարություն, ներողամտություն, համերաշխություն, նրա մեջ սկսում է բազմանալ վստահությունը։

Երրորդ՝ անհրաժեշտ է վերադառնալ Ավետարանի պարզությանը․ ոչ թե ներկայացնել բարդ դոգմաներ, այլ ցույց տալ, որ հավատքը նախ և առաջ հարաբերություն է՝ Աստծո և մարդու միջև սիրո կապ։

Այսպիսով, Եկեղեցու ուժը ոչ թե համոզելու մեջ է, այլ՝ վկայելու, որ Աստված դեռ կենդանի է մարդու պատմության մեջ։ Երբ Եկեղեցին դառնում է այդ կենդանի վկայությունը, մարդը ինքն է վերագտնում իր հավատքը՝ առանց հարկադրանքի, բայց Աստծո սիրո ներքին հմայքով։

– Ինչպե՞ս եք պատկերացնում հավատացյալ համայնքը՝ ոչ միայն որպես աղոթքի վայր այցելող մարդկանց խումբ, այլ որպես կենդանի հոգևոր միջավայր։

– Հավատացյալ համայնքը պարզապես աղոթքի վայր չէ, այլ կենդանի հոգևոր միջավայր, որտեղ մարդիկ ապրում են Աստծո ներկայությամբ և միմյանց հետ հաղորդության մեջ։ Այն կենդանի է, երբ յուրաքանչյուր հավատացյալ զգում է իր ծառայողական պատասխանատվությունը՝ աղոթքի, սիրո և փոխօգնության մեջ։ Այդպիսի համայնքը բաց է, վստահության վրա հիմնված տարածք, որտեղ կարելի է կիսվել առանց դատապարտման։ Աղոթքը դառնում է ոչ միայն խոսք, այլ կյանքի ձև՝ եղբայրության և հաշտության մեջ։ Այսպիսով՝ համայնքը կենդանի է, երբ ապրում է սիրով, ծառայությամբ և միասնականությամբ Քրիստոսի ներկայության մեջ։

– Այսօր հասարակությունը հաճախ պառակտված է գաղափարների, ընկալումների ու նույնիսկ արժեքների մակարդակում։ Ի՞նչ լուծումներ եք տեսնում՝ միասնականության և փոխադարձ վստահության վերականգնման համար։

– Այսօրվա պառակտված հասարակության համար ամենակարևոր ճանապարհը վերադարձն է փոխադարձ լսողությանը և համերաշխությանը։ Միասնությունը չի կարող հաստատվել հրամանով կամ ուժով․ այն ծնվում է լսելու, հարգելու և ներելու մշակույթից։

Առաջին քայլը միմյանց չդատելն է, այլ հասկանալու փորձը․ տարբեր կարծիքները կարող են լինել ոչ բաժանման, այլ զրույցի առիթ։ Երկրորդ՝ անհրաժեշտ է վերականգնել համատեղ պատասխանատվության գիտակցությունը՝ հիշելով, որ հասարակությունը ոչ թե մրցակից խմբերի, այլ փոխկախյալ մարդկանց ընտանիք է։

Երրորդ՝ հոգևոր ու կրթական ոլորտներում պետք է խրախուսել արժեքների նոր միաբանություն՝ հիմնված մարդկային արժանապատվության, արդարության և սիրո վրա։

Եկեղեցին այստեղ կարող է մեծ դեր ունենալ՝ դառնալով խաղաղության և վստահության միջնորդ, հիշեցնելով, որ միասնականությունը չի նշանակում միատեսակություն, այլ՝ տարբերությունների ներդաշնակություն։

Միասնությունը սկսվում է այն պահին, երբ յուրաքանչյուրը հրաժարվում է ինքնահավանությունից և ընտրում է սրտի խոնարհությունը՝ հանուն ընդհանուր բարու։

– Եվ վերջում՝ ինչպիսի՞ ապագա եք տեսնում եկեղեցու համար մեր երկրում։

–  Եկեղեցու ապագան, ըստ ինձ, կախված է նրանից, թե որքանով նա կկարողանա ազատվել պատմությունից ժառանգած իր ավտորիտար ձևերից և վերադառնալ իր իրական էությանը՝ որպես ազատ, բաց և ծառայող համայնք։ Եկեղեցին պետք է վերաիմաստավորի իր առաքելությունը ոչ թե իշխանության, այլ վկայության և ազատության տեսանկյունից։ Մեր ժամանակներում մարդիկ այլևս չեն ընդունում կույր հնազանդությունը․ նրանք փնտրում են գիտակցված հավատք, երկխոսություն և վստահություն։

Այդ պատճառով Եկեղեցին պետք է դառնա քննադատական մտածողության և ազատ հաղորդակցության վայր, որտեղ հավատացյալները կարող են ինքնուրույն դատել, հարցեր տալ և որոնել ճշմարտությունը՝ առանց վախի։ Միասնությունը չի նշանակում բոլորի նույն կարծիքը, այլ՝ տարբերությունների մեջ համերաշխություն։

Ես հավատում եմ, որ Եկեղեցին ապագա կունենա այն ժամանակ, երբ իր կենտրոնում դնի ոչ թե իշխանությունը, այլ Աստծո Թագավորության ազատությունը, և իր դուռը բաց պահի յուրաքանչյուրի առաջ՝ որպես հույսի, հավատքի և սիրո կենդանի համայնք։

 Խմբագրական ամփոփում.

Խաչիկ Հովհաննիսյանի խոսքը հուշում  է, որ Եկեղեցու ուժը ոչ թե իշխանության մեջ է, այլ մաքրության, խղճի և հաշտեցման կարողության մեջ։ Միայն ազատ և ծառայող Եկեղեցին կարող է դառնալ հասարակության բարոյական նորոգման աղբյուր։

 Հարցազրույցը վարեց Hay Azian-ը

Women in Politics: The Voice of Fairness in Dutch Democracy. Daniëlle Helene Hirsch

 

Women in Politics: The Voice of Fairness in Dutch DemocracyDaniëlle Helene Hirsch

Daniëlle Helene Hirsch is a Dutch politician known for her lifelong commitment to fairness, sustainability and equality. Born in Amstelveen, the Netherlands, Hirsch built an impactful career long before entering politics. After studying economics, she worked across the world (in Mexico, Kenya and Paraguay), focusing on projects that merged international development with environmental protection. Her time abroad revealed the close link between inequality and environmental harm, showing her how those most affected by global decisions often have the least power to change them.

For over fifteen years, Hirsch served as director of Both ENDS, a Dutch non-governmental organisation, championing environmental justice and human rights. She worked hand-in-hand with local activists and grassroots movements around the world, advocating for climate action and social fairness. These years shaped her belief that real change comes not from confrontation, but from cooperation - a principle she carried with her into politics.

In 2023, Hirsch transitioned from activism to politics, winning a seat in the Dutch House of Representatives for the GroenLinks-PvdA alliance. Though she was not among the top-listed candidates, she earned her place through a surge of preference votes - a clear sign of public trust in her integrity and vision. Today, she channels her expertise in international trade and environmental activism into shaping fair, forward-looking policies for both the Netherlands and the global community. For Hirsch, politics is not about power or status - it is about giving a voice to those who are too often overlooked.

Defending Democracy and Diversity

To Daniëlle Hirsch, Dutch democracy still works, but it stands under growing pressure. She warns that the Netherlands has grown “too confident in its democratic stability,” calling it “naive” not to defend it more actively. Citizens, politicians and even the private sector, she says, too often take democracy for granted. Hirsch expresses deep concern about the “silence” of companies and the weakening of laws protecting climate, labor and the environment, as people turn their attention to the far right. 

Her feminist values shape her political lens. Hirsch views feminism as more than equality between men and women - it is about how decisions are made and whose voices are heard. True democracy, she says, requires that “the voices which are less well represented get enough airtime and enough power through the process to have an equal voice as those that normally dominate the conversation.”

This vision extends beyond gender to include minority and underrepresented communities. Hirsch thinks that equality is not merely numerical but structural about influence, leadership, and decision-making power. While acknowledging progress, she criticizes the Netherlands as still “a fairly conservative country regarding women in politics,” pointing out the absence of a female prime minister and the “almost white” composition of political leadership - a reality she calls “ridiculous” and “shameful.”

Hirsch also highlights institutional biases that go beyond politics: for instance, the MijnNaamIsPeter campaign of 2022, which revealed there are more CEOs named Peter than female CEOs in the Netherlands. These ingrained biases, she notes, are not easy to dismantle. Some political parties have made strides toward gender balance, but others still exclude women entirely. For Hirsch, representation must be both quantitative and qualitative - women’s interests can be championed by both women and men, but they must be represented fairly and authentically.

To help women thrive in politics, Hirsch has created informal support networks (what she affectionately calls “witches’ circles”) where women encourage and empower each other away from the public eye. She believes these spaces are essential because being a woman in politics still demands “extra energy” to be taken seriously.

Like former Dutch politician Harry van BommelHirsch believes democracy is still functioning, but only just. Both argue that democracy weakens when trust and participation decline. Hirsch adds another layer - it also fails when those with less power are not heard. For her, the protection of democracy begins with defending equal voices and fair procedures the essence of her feminist philosophy.

Power Through Participation

For Daniëlle Hirsch, politics is not a pursuit of power - it is an act of participation. Guided by a principle she learned from her parents -“not to sit on the sidelines, but to actively try to improve the situation yourself” - she encourages active citizenship as a duty, not an option.

She recognizes the uphill climb for women in leadership, who often must “believe more in themselves than a man has to”. Yet she sees this as an opportunity, not a setback. Being underestimated, she notes, can open the door to “unexpected success”.

Hirsch insists that collective power is the key to overcoming institutional barriers: “You have to organize - and that’s on you”. Though she admits it may seem “unfair,” she believes that solidarity is the only way to create lasting change. “Against stronger forces, the only reaction is to hold on to each other,” she says, pointing to feminism as proof that unity can overcome entrenched power dynamics.

Her message goes beyond gender. Hirsch speaks directly to young people, urging them to stay engaged in shaping the world around them. She sees hope in their activism (from climate action to social justiceand reminds them that the most powerful tool for change remains participation. “Keep using your vote,” she urges.

Her optimism is practical, grounded in data and conviction: “Even on paper, it is proven that if you take care of women, young people, the planet, then your economy actually works better”.

For Hirsch, equality begins with awareness, grows through connection and flourishes with passion. She encourages people to act from joy, not duty: “Do something because you enjoy it. When you enjoy what you do, you are good at it - and that’s when you truly make a difference”.

Conclusion – Women at the Heart of Democracy

To Daniëlle Helene Hirsch, politics is not an aspiration to power but a call to action. Her career, from her fieldwork abroad to her leadership at Both ENDS and her current parliamentary roleillustrates a powerful truth: democracy thrives only when every voice is heard. She challenges the comfortable illusion that systems work simply because they exist, reminding us that democracy survives through participation, representation and shared responsibility.

Her journey shows that women’s involvement in democracy is not symbolic - it transforms how democracy itself operates. By ensuring decision-making includes those historically excluded, women strengthen both the fairness and resilience of democratic systems.

Hirsch’s feminism, rooted in collaboration rather than confrontation, reminds us that equality is not a secondary goal of democracy - it is its foundation. Her message is clear and urgent: when we speak up, organize and act collectively not just for ourselves, but for those excluded from the conversation - real change begins.

In an era of widening divides and eroding trust, Hirsch’s hope is grounded in practice: fairness, equality and sustainability are not ideals, but everyday work. And, as she says:“If you do what you love, you get good at it. And if you get good at it, you can make a difference”.

 

The article was created within the framework of the European Union’s Participate and Promote Democracy project by young members of the Dutch organization Stichting Bright Future in collaboration with young members of the Armenian organization Promising Youth.

Friday, 31 October 2025

Օրհնված Օր Ամստերդամում

 

31.10.2025/Նիդ.օրագիր

Նախագահությամբ՝  Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի և հոգեւոր հովիվ Տէր Տարոն Թադեւոսյանի, Ամստերդամի եկեղեցում վերջերս տեղի ունեցավ հոգեպէս ուրախալի իրադարձութիւն՝ նոր ավազանի մկրտութեան եւ եկեղեցական զանգի օրհնութիւնը։

Եկեղեցական պատարագից հետո Ամստերդամի եւ Ալմելոյի կանանց հանձնախմբերը միասին համախմբվեցին ջերմ միջավայրում՝ համատեղ ճաշի եւ հանդիպման։ Զրույցների ընթացքում ծնվեցին նոր ընկերություններ, եւ նորոգվեցին ու ամրապնդվեցին գոյություն ունեցող կապերը։

Այս օրհնված օրը ամփոփվեց հաճելի եւ ուրախ միջավայրում, լի հավատքով, սէրով եւ միասնությամբ։

Այդ մասին հայտնում է Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու կայքը:


Thursday, 30 October 2025

Հայաստանի վարչապետը կրկին Եվրոպայում է` Փարիզյան այցի առանցքային շեշտադրումները

 

Նիդ.օրագիր/Փարիզ, 2025 թ. հոկտեմբեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աշխատանքային այցը Փարիզ դարձավ ոչ միայն դիվանագիտական, այլև խորհրդանշական ուղերձ՝ եվրոպական քաղաքական շրջանակներին և ամբողջ տարածաշրջանին։

Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումը, որն անցկացվեց հոկտեմբերի 29-ին Շայոյի պալատում, այս տարի առանձնանում էր իր ընդգծված ուշադրությամբ համաշխարհային քաղաքական բևեռների փոխհարաբերությունների, տեղեկատվական ճշգրտության և գլոբալ մատակարարման շղթաների կայունության թեմաների վրա։

Այս համատեքստում Փաշինյանի ներկայությունը և մի շարք բարձր մակարդակի հանդիպումները փաստում են՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես հավասարակշռված, կառուցողական և խաղաղության կողմնակից դերակատար Հարավային Կովկասում։

Փարիզյան այցի ընթացքում Փաշինյանը հանդիպեց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերին։ Քննարկման առանցքում էր Հայաստան–Բելգիա հարաբերությունների զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը։

Բելգիացի բարձրաստիճան քաղաքական գործիչը կարևորել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը և ընդգծել Բրյուսելի աջակցությունը Երևանի խաղաղության օրակարգին։

Փաշինյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ շեշտելով, որ այդ գործընթացը հիմնված է քաղաքացիների վստահության, իրավունքի գերակայության և պատասխանատու կառավարման սկզբունքների վրա։

Այցի առանցքային պահերից էր Ելիսեյան պալատում 🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը, որը հաստատեց՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական մակարդակի վրա։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և տեխնոլոգիական համագործակցության ծրագրեր։ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և խաղաղության ամրապնդմանը՝ շնորհավորելով Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման կապակցությամբ։

Քննարկման առանցքում էր նաև TRIPP տարածաշրջանային նախագիծը, որը նպատակ ունի բացել նոր հաղորդակցային ուղիներ Հարավային Կովկասում՝ ապահովելով փոխկապակցվածություն Պարսից ծոցից մինչև Սև և Միջերկրական ծովեր։

Փաշինյանի խոսքով՝ նախագիծը կարող է փոխել միջազգային տրանսպորտային քարտեզը՝ Հայաստանը վերածելով նոր տնտեսական հանգույցի։

Փարիզի խաղաղության ֆորումի «Առաջնորդության խաչմերուկներում» քննարկման ընթացքում Փաշինյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ձևավորված է, այն արդեն իրականություն է»։

Նրա խոսքով՝ սա պատմական շրջադարձ է, որը բացում է տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ողջ տարածաշրջանի համար։

Փաշինյանը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը, որոնք նպաստել են Վաշինգտոնում ընդունված հռչակագրի ստորագրմանը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա։

Նա հավելել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կարևոր փուլ են խաղաղության օրակարգի ամրապնդման գործում. «Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղությանն ուղղված մեր ճանապարհին»։

Փաշինյանը նաև մասնակցեց բարձր մակարդակի միջազգային համաժողովին՝ նվիրված «Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության» թեմային։

Նա շեշտեց, որ տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ դիմադրողականությունը պետք է սկսվի կրթությունից՝ որպես ժողովրդավարության և պետական կայունության ապահովման հիմք։

Այս տեսակետը լայն արձագանք գտավ եվրոպական մասնակիցների շրջանում՝ ընդգծելով Երևանի մասնակցությունը գլոբալ տեղեկատվական օրակարգի ձևավորման գործում։

Ելիսեյան պալատում նախագահ Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքը դարձավ նաև ոչ պաշտոնական շփումների և երկխոսության հարթակ։

Փաշինյանը կարճ հրապարակմամբ արձանագրեց. «Նախագահ Մակրոնի անունից Ելիսեյան պալատում ընթրիք՝ ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների»։

Այդ օրերին նա նաև կիսվել է իր առավոտյան հեծանվային լուսաբացով Փարիզում՝ ցուցադրելով այցի ոչ միայն աշխատանքային, այլև մարդասիրական ու մշակութային երանգը։

Փարիզյան այցը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել բազմավեկտոր, բայց արժեքահեն ուղղությամբ՝ հենվելով ժողովրդավարության, խաղաղության և եվրոպական համագործակցության հիմքերի վրա։

Այս ուղերձը՝ հնչեցված Եվրոպայի սրտում, հստակ արձանագրում է, որ Երևանը հավակնում է լինել ոչ թե միայն տարածաշրջանային խաղացող, այլ նաև եվրոպական անվտանգության և խաղաղության գործընթացի ակտիվ մասնակից։

Աղբյուր` Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարություն


Անի Զալինյանը՝ Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր

 Անի Զալինյանը՝ Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր

Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում)։

Այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել «Աբովյան» մշակութային միությունը, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։ Նիդերլանդական Օրագրի խմբագրությունը ևս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Անիին հաջողություն պետականաշինության և հանրային ծառայության պատասխանատու գործում։

Անի Զալինյանը առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդերլանդական քաղաքական դաշտում։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կայացան երեկ՝ հոկտեմբերի 29-ին։


Ani Zilanyan becomes the first Dutch MP of Armenian descent

Following the parliamentary elections in the Netherlands, Ani Zilanyan has secured a seat in the Tweede Kamer, making history as the first-ever Armenian-born member of the Dutch Parliament.

On this special occasion, Ani Zilanyan received warm congratulations from the Abovian Cultural Union, various Armenian organizations, and community members.

The editorial team of Nederlands Dagboek also extends its heartfelt congratulations and best wishes for success in her important role in public service and state-building.

Representing the GroenLinks–PvdA alliance, Zilanyan’s election marks a meaningful step toward greater diversity and representation in Dutch politics.

The parliamentary elections in the Netherlands were held on October 29.


Wednesday, 29 October 2025

ՀՌՈՄԻ ՄԷՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔ՝ ՅԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ

Հռոմի մէջ, Հոկտեմբեր 26-էն 28-ը, տեղի ունեցած յանուն խաղաղութեան աւանդական միջազգային համաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինէն մասնակցեցան Արեւմտեան Եւրոպայի մէջ Հայրապետական պատուիրակ, Վատիկանի մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք․ Պարսամեան եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւններու բաժինի տնօրէն Հոգեշնորհ Տէր Գարեգին Վրդ․ Համբարձումեան։ Համաժողովին հրաւիրուած էր նաեւ Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ․ Սահակ Արք․ Մաշալեանը։

Կրօններու եւ մշակոյթներու երկխօսութեան այս հաւաքը սկիզբ առած է 1986 թուականին, երբ Ս․ Յովհաննէս Պօղոս Բ․Պապի հրաւէրով առաջին անգամ Սուրբ Ֆրանչիսկոսի ծննդավայրի՝ իտալական Ասսիզի քաղաքի մէջ, ամբողջ աշխարհէն միասնական աղօթքի հաւաքուեցան տարբեր կրօններու առաջնորդներ։ Կաթոլիկ Եկեղեցւոյ հովանաւորութեամբ գործող Սանտ Էճիտիո (Comunità di Sant’Egidio) կազմակերպութիւնը որոշեց շարունակել լեհ Քահանայապետի վեհ նախաձեռնութիւնը՝ զայն վերածելով կարեւոր աւանդութեան։ Ինչպէս երէկ եզրափակիչ արարողութեան յայտարարեց Սանտ Էճիտիո կազմակերպութեան ներկայ նախագահ փրոֆ․ Մարկօ Իմպալեացցոն՝ յառաջիկայ տարուան յոբելենական 40-րդ հաւաքը կը կատարուի հենց Ասսիզի մէջ։

Այս տարուան Հռոմի մէջ կայացած միջոցառումը անցաւ «Խաղաղութեան հաւակնիլ» խորագիրի ներքոյ։

Հոկտեմբերի 26-ի հանդիսաւոր բացման ներկաներուն ողջունեց Հռոմի քաղաքապետ Ռոպերթո Գուալտիերին, այնուհետեւ ելոյթ ունեցան Սանտ Էճիտիոյի հիմնադիր, փրոֆեսոր Անդրիա Ռիկարտին, Իտալիոյ նախագահ Սերժո Մատտարելլան, Նորին Մեծութիւն Պելճիքայի թագուհի Մաթիլտան, Եւրոպայի Ռապիններու ժողովի նախագահ Փինչաս Գոլտշմիդտը, Ալ-Ազհարի Գերագոյն Իմամ շէյխ Ահմէտ Մուհամմէտ Էլ-Տալիպը եւ այլ նշանաւոր անձինք։

Բացման արարողութեան յաջորդող երկու օրերու ընթացքին տարբեր կրօններու ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ քաղաքականութեան, մշակոյթի, տնտեսութեան եւ գիտութեան ոլորտներու յայտնի գործիչներ մասնակցեցան համաժողովի ընթացքին մատուցուած 22 թեմատիկ ֆորումներուն։

Գերշ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան մասնակցեցաւ «Չարին դիմագրաւելը. մեր ժամանակներու նահատակները» խորագիրով ֆորումին՝ ներկայացնելով խորաթափանց անդրադարձ նահատակութեան իմաստին՝ հայկական քրիստոնէական աւանդոյթի համատեքստի մէջ։

«Մեզի՝ հայերուս համար, — նշեց Սրբազանը, — նահատակը ոչ թէ զոհ է, այլ վկայ, որ հաւատարիմ Աստուծոյն եւ մերձաւորի հանդէպ սիրէն՝ իր կեանքը կ՛ընծայէ»։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան ողբերգութեան՝ Սրբազանը շեշտեց, որ ան փորձ էր վերացնելու ողջ ժողովուրդ մը, անոր մշակոյթը եւ Եկեղեցին։ Սակայն լոյսը չմարեցաւ։ Ան /Սրբազանը/ ընդգծեց, որ ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Հայ Առաքելական Եկեղեցւոյ կողմէ Սուրբ Նահատակներու սրբադասումը «ոչ թէ քաղաքական գործողութիւն էր, այլ հաւատքի դրսեւորում՝ հռչակում այն բանի, որ սէրը մահէն զօրաւոր է, որ ճշմարիտ յիշողութիւնը արդարութեան ձեւ է, եւ որ նահատակներու արիւնը կոչուած է ոռոգելու խաղաղութեան ծառը, եւ ոչ թէ վրէժխնդրութիւնը»։

Սրբազանը նաեւ անդրադարձաւ ներկայիս Մերձաւոր Արեւելքի, Ափրիկէի եւ Ասիոյ մէջ քրիստոնեայ համայնքներու տառապանքներուն՝ յաւելելով․

«Մենք կը յիշենք նաեւ եզիտիներու, մահմէտականներու, հրեաներու եւ բոլոր այն խոցելի փոքրամասնութիւններուն, որոնց արժանապատուութիւնը ոտնահարուած է ֆանատիզմի /մոլեռանդութեան/ եւ պատերազմի հետեւանքով»։

 Այնուհետեւ Սրբազանը անդրադարձաւ վերջին տարիներուն արցախահայութեան ցաւալի փորձութիւններուն, որոնց հետեւանքով ամբողջ ժողովուրդ մը տեղահանուեցաւ իր նախնիներու հողերէն, վնասուեցան եկեղեցիներ, պղծուեցան գերեզմանոցներ, իսկ մշակութային ժառանգութիւնը դարձաւ խոցելի։

«Եկեղեցին, — ըսաւ Սրբազանը, — կը շարունակէ աղօթել եւ գործել՝ հոգալով տեղահանուածներու մասին եւ պահպանելով ան յոյսը, որ արդարութիւնը կրնայ յաղթել առանց ատելութեան, իսկ հաշտութիւն կայանալ առանց ժխտումի»։

Իր ելոյթով Սրբազանը մատնանշեց չարիքը դիմագրաւելու վեց ուղի․ յիշել ճշմարտութեամբ, վկայել միասին, օգտագործել աղօթքն ու ապաշխարութիւնը՝ որպէս հաւատքի գործիքներ, ճշգրտօրէն ամոքել վէրքերը, միաւորել գթութիւնն ու արդարութիւնը եւ ձեւաւորել խաղաղութեան գիտակցութիւնը։

 Ան բարձր գնահատեց Սանտ Էճիտիո համայնքի գործունէութիւնը՝ բնութագրելով զայն որպէս «խաղաղութեան համբերատար կառուցում՝ աղօթքի, աղքատներու հետ բարեկամութեան եւ երբեք չյանձնուող երկխօսութեան միջոցով»։

 Խօսքը եզրափակելով՝ Խաժակ Սրբազանը կոչ ուղղեց ներկաներուն միանալ համընդհանուր յանձնառութեամբ․

Յիշել ճշմարտութեամբ եւ ձայնակցիլ  ձայնազուրկներուն։

Մերժել ատելութիւնը՝ նոյնիսկ երբ ան արդարացուած կը թուի։

Պաշտպանել խոցելիները՝ երեխաները, տարեցները, տեղահանուածները եւ փոքրամասնութիւնները՝ անկախ շահերէն եւ աշխարհագրութենէն։

Պաշտպանել հաւատքի եւ խիղճի ազատութիւնը բոլորի համար անխտիր։

Եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգները դարձնել ողորմութեան տուներ եւ խաղաղութեան դպրոցներ։

Ամրապնդել իրաւունքի գերակայութիւնը, որպէսզի բռնութիւնը սահմանափակուի, իսկ հաշտութիւնը գտնէ իր իրական ուղին։

Սրբազանը խօսքն աւարտեց Սուրբ Գրիգոր Նարեկացիի աղօթքով։

 Հոկտեմբերի 28-ի ժամը 16։30-ին, տարբեր կրօններու ներկայացուցիչներ միաժամանակ աղօթք բարձացուցին յանուն խաղաղութեան։ Քրիստոնեաներու միջեկեղեցական աղօթքը կատարուեցաւ Պապ Լեոն ԺԴ․-ի նախագահութեամբ Հռոմի գլխաւոր խորհրդանիշներէն մէկու՝ Քոլիսէոմի /Կոլիզեումի/ մէջ։ Այլ կրօններու ներկայացուցիչները աղօթեցին Քոլիսէոմի հարակից տարբեր վայրերու մէջ։ Շուրջ կէս ժամ անց բոլորը համախմբուեցան Քոլիսէոմի մօտակայքը բարձրացող Կոստանդինոսի կամարի առջեւ պատրաստուած հարթակի մօտ՝ մասնակցելու եզրափակիչ արարողութեան։ Աւարտին՝ հռչակուեցաւ Խաղաղութեան կոչը, ապա տարբեր կրօններու ներկայացուցիչներ վառեցին Խաղաղութեան մոմակալը /մոմերը/ որպէս համերաշխութեան եւ յոյսի նշան։ Այնուհետեւ կոչի թղթօրինակները բաժնուեցան ներկաներուն՝ որպէս խաղաղութեան ուղերձի տարածման խորհրդանշական քայլ։

Ufficio del Legato Patriarcale della Chiesa Apostolica Armena in Europa Occidentale
Rappresentanza della Chiesa Armena presso la Santa Sede
Via Alberico II, 19 - 00193 Roma


https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0fVNogTcHXxmeKC7abkD7myhspdVMfGuHS7WhXttf9RVzb39QVjgdrNMfJMkPyJ9el

Tuesday, 28 October 2025

Երբ սահմանն անցնում է տան միջով․ Բաարլե՝ մեկ գյուղ երկու պետությամբ

28 октябрь в 13:59

Ոտքերով խաչեր ենք դնում գնում ենք, գնում․․․ Այս օտար երկրում ոչ թե մենք ենք ոտքերով խաչեր դնում, այլ խաչերը դրված են ու գնում ենք մեկ Նիդերլանդներ, մեկ էլ Բելգիա, կամ էլ հենց գծանշումների վրայով ենք քայլում, որ զբոսնենք սահմանների վրայով ու կոտրենք կարծրատիպերը, որ սահմանները լինում են միայն փշալարերով, խրամատներով, պաշտպանական տարբեր կառույցներով կահավորված ու վտանգավոր։ Բաարլե գյուղն է, որ նման է խճանկարի, ամեն մի կտոր մի պետության մասնիկ է, ամեն մի հողակտոր պետք է ներկել իր երկրի դրոշի գույներով ու ամեն մի փազլ իր տեղում դնել, որ չխճճես, այլապես կդառնա միջպետական, նույնիսկ միջազգային խնդիր։ Բաարլեն գյուղ է` Նիդերլանդների ու Բելգիայի սահմանագծին, անկլավների ու էքսկլավների մի մեծ լաբիրինթոս է հիշեցնում։ Պատմականորեն այնպես է ստացվել Բելգիայի փոքրիկ 22 հողակտորները մնացել են Նիդերլանդների տարածքում, դրանք պաշտոնապես կոչվում են անկլավներ, ու այդ բելգիական հողակտորների մեջ ութ ավելի փոքր հատվածներ նիդերլանդական են, սրանք էլ կոչվում են էքսկլավներ։ Ու հենց այսպես մեկ գյուղում երկու պետություն է՝ Նիդերլանդական հատվածը կոչվում է Բաարլե Նասսաու, իսկ բելգիականը՝ Բաարլե Հերթոգ (3078+7200 բնակիչներով):

Նիդերլանդական ու բելգիական հատվածները տարբեր են, թեկուզ իրար մեջ միահյուսված, բայց ամեն մեկը ենթարկվում է իր երկրի կանոններին ու օրենքներին։ Քարտեզը, իհարկե, կօգնի հասկանալ ինչպիսի պատկեր է Բաարլեում, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, իսկ թե ում էր պատկանում այն տունը, որի խոհանոցը Բելգիայում է, իսկ հյուրասենյակը Նիդերլանդներում, մահճակալների մեջտեղով էլ անցնում է միջպետականը սահմանը, այս հարցը երկար են քննարկել ու սահմանազատման ժամանակ որոշել են՝ որտեղ գտնվում է մուտքի դուռը, այն երկրին էլ պատկանում է տունն իր բնակիչներով։ Հենց այսպես, մեկ գիշերվա ընթացքում որոշումը վերջապես ընդունում են ու առավոտյան հոգով-սրտով բելգիացի տատիկը հայտնվում է իր դռնով Նիդերլանդներում, վրդովմունքը մեծ է լինում, իսկ լուծումը՝ պարզ․ նիդերլանդական դուռը փակում է ու տան այն հատվածում է դուռ տեղադրում, որը բացվում է դեպի Բելգիա։ Սա դառնում է նախադեպ, գյուղում դռները դառնում են որոշիչ, մեկ տունը կարող է ունենալ երկու դուռ` երկու տարբեր պետություններում, որի հարկային քաղաքականությունը, կազմակերպչական ու իրավական կարգավորումներն ավելի դյուրին են, այն հատվածի բնակիչ են դառնում ինքնակամ ու բացված դռնով։ Մինչ 1995թ Բաարլեն չի ունեցել հստակ սահմաններ Ուիլլեմ վան Գուլը 74 տարեկան է, զբոսաշրջության կենտրոնի ղեկավարն է, երիտասարդ տարիներին Բաարլեն համարել է ձանձրալի գյուղ, իսկ հիմա զբոսաշրջիկներին սիրով պատմում է իր գյուղի պատմությունը, հետաքրքիր դեպքերը, առանց ձանձրույթի ու հենց իր օրինակով ներկայացնում սահմանների խնդիրն ու դրանց լուծումները։ -Բաարլեում կա տուն, որի հենց դռան մեջտեղով է անցնում պետական սահմանը, տունն ունի և՛ բելգիական, և՛ նիդերլանդական համարակալում։ Նման դեպքերում ես կատակում եմ՝ ասելով, որ երեխա պլանավորելու ժամանակ ուշադիր եղեք, թե որ երկրում է դրված ձեր մահճակալը, դրանից է կախված բելգիացի՞ է ծնվելու, թե՞ նիդերլանդացի,- ժպտալով պատմում է նա։

Նման կատակները այստեղ շատ են, բայց կատակներից այն կողմ կա ժանամակագրություն, տարեթվեր ու փաստեր, որոնք եղել են ոչ այնքան զվարճալի։ Մինչ 1830թ․Նիդերլանդներն ու Բելգիան եղել են մեկ պետության մեջ, սակայն բելգիացիները ապստամբեցին ու անկախություն հռչակեցին։ Երբ սահմանները գծելով եկան ու հասան Բաարլե, հասկացան, որ եթե այս գյուղի սահմանները սկսեն հստակեցնել եւ քարտեզի վրա կտոր-կտոր հավաքել, սահմանազատումը կտևի ևս 10 տարի։ -Եկեք այստեղ կանգնենք, հետո կվերադառնանք ու այս բացը կլրացնենք, այսպես են ասել սահմանազատողների խումբն ու գնացել են Բաարլեից։ Մենք բնակիչներով գիտեինք, թե ամեն մի փոքրիկ քառակուսի ում է պատկանում,-պատմում է Ուիլլեմը ու հստակեցնում, որ սահմանային այդ բացը կազմում էր մոտ 60կմ։ Սահմանային սյուները, որոնք 19-րդ դարում տեղադրվում էին, այս գյուղում չկան, 214-215 սահմանային սյուների միջակայքում Բաարլեն է եղել։ Սահմանազատողները գնացին ու հարյուր տարուց ավելի մոռացան վերադառնալ։ Իսկ հողային այս խճանկարը սկսվել էր դեռևս ֆեոդալական կարգերից, երբ հերցոգները, կոմսերը հողերը նվիրաբերել են, վարձակալության տվել, պարտքի դիմաց փոխանցել կամ ժառանգել։ Եթե նախկինում հողային այս փազլները մշակովի հողեր էին, հիմա դրանց փոխարեն 170 կառույցներ են՝ տներ, խանութներ, եկեղեցիներ ու դպրոցներ։

Տնից աշխատանքի վայր գնալ-գալու ընթացքում սահմանը հատում ես մոտ 60 անգամ -Մինչ Եվրամիության ստեղծումը մենք երկու տարբեր պետություններ էինք, տարբեր օրենքներով, դրամական միավորներով, սահմանապահներով։ Աշխատանքի գնալուց անցաթուղթ ունենալը կարևոր էր, որի վրա պետք է գրված լիներ, թե ինչ կա մեզ մոտ։ Օրինակ՝ եթե փականագործը գնում էր Բաարլեի մյուս մասում աշխատանքի, անցաթղթի հետ միասին պետք է հայտարագրեր, թե ինչ գործիքներ կան իր մոտ։ Ու ամեն անգամ այն ներկայացներ սահմանապահներին։ Այս ամենը հաճախ նյարդայնացնող էր, նաև գումար էին վճարում սահմանից սահման անցնելու համար։ Այս անցուդարձը նաև օգնում էր բնակիչներին ավելի էժան ապրանք գնել հարևան երկրից։ Բելգիայում հացի ու կարագի խնդիր կար, շատ թանկ էր, իսկ Նիդերլանդներում կարագը շատ էժան էր։ Բաարլեում կարելի էր անցնել փողոցն ու գնել թանկարժեք կարագը։ Սակայն խորամանկներն օգտվում են այս իրավիճակից ու սկսում են կարագի վաճառքով գումար աշխատել։ 

Երբ հացից ու կարագից բացի, սկսեցին անցկացնել խմիչք, արգելված իրեր, զենք, թմրանյութեր․․․ Բաարլեն դարձավ մաքսանենգների համար «դրախտավայր» ու մեծ հետք թողեց գյուղի պատմության վրա, իզուր չէ, որ այստեղ տեղադրվել է «De Pungelaer»-մաքսանենգին նվիրված արձան։ Սահմանի մահվան մետաղալարը «De Dodendraad» 1915-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Գերմանիան գրավել էր Բելգիան ու դեպի չեզոք Նիդերլանդներ փախուստները կանխելու, հակառակորդի հետ մատակարարումների, լրտեսական ու հաղորդակցական կապերը չեզոքացնելու համար երկու երկրների սահմանի ողջ երկայնքով (ավելի քան 300կմ) էլեկտրական ցանկապատ կառուցել։ Սյուների վրա մետաղալարեր էին, որոնք մշտապես լիցքավորված էին 2000 վոլտ լարման հոսանքով։ Նույնիսկ մեկ հպումը կարող էր մահացու լինել։ Բաարլեի տարածքում սահմանը այնքան խճճված էր, որ պարիսպ կառուցելը բավական բարդ էր։ Այդ պատճառով Բաարլեն դարձավ փախստականների, լրտեսների ու մատակարարումների կարևոր անցակետ։ Բազմաթիվ բելգիացիներ հենց Բաարլեի միջով փորձել են հասնել Նիդերլանդներ՝ շրջանցելով մահացու լարը։

մեր սահմանների մասին։ Կարծում է, նման սահմաններ ունենալու համար, պետք է․ «Երկկողմանի փոխզիջում։ Այստեղ ամեն մեկը ինչ-որ փոխզիջման է գնում, ցավոք, մեր դեպքում այդ մոտեցումը չկա, միայն մենք ենք ուզում խաղաղ ապրել, բայց սահմանի մյուս կողմում, այլկերպ են պատկերացնում այդ խաղաղությունը։ Նիդերլանդացիներն ու բելգիացիներն այնքան էլ մեծ հակամարտություն չեն ունեցել, բայց ֆրանսիացիներն ու գերմանացիները ահագին մեծ խնդիրներ են ունեցել, բայց այսօր լավ հարաբերություններ ունեն, քանզի փոխադարձ է եղել այդ ձգտումը։ Չեմ ասում, ձգտել են մոռանալ անցածը, ավելի շատ տարաձայնություններն են հարթել ու նոր հարաբերություններ ստեղծել այդքան բարդ տարիներից հետո»։ Բաարլեում միջսահմանային շախմատում Նիդերլանդների ներկայացուցիչն է հաղթել, իսկ երբ երեխաներ են խաղացել, Ռուբենի յոթ տարեկան աղջիկն է հաղթանակ բերել Բելգիային։

«Թեև հիմա բարդ փուլում ենք, ու չգիտեմ, թե ինչ կարող ենք անել, սակայն հույս ունեմ, որ մի օր, մենք էլ Հայաստանում կկարողանանք սահմանին սիմվոլիկ մի միջոցառում կազմակերպել հարևանների հետ։ Հույս ունեմ, որ իրենց մտածելակերպը մի օր կփոխվի ։ Չեմ ասում եղբայրանալ, բայց, գոնե, իրար չատել։ Ամեն մի երկիր կկարողանա նորմալ զարգանալ, իմանալով, որ իրեն չի սպառնում պատերազմ»,- ասում է Ռուբեն Աղայանը։ Իսկ այն հարցին, թե արդյոք նման միջսահմանային շախմատ ինքը կխաղա մեր սահմանին հարևանների հետ, պատասխանեց․ -Իհարկե, ինչո՞ւ ոչ, երկկողմանի լավ քայլ կլինի, հաճույքով կխաղամ։ Անկլավները լուծում են անորոշություններն ու «խառնաշփոթ» իրավիճակները։

Սահմաններ գծելն և խնդիրներ ստեղծելը հեշտ է։ Միասին ապրելը և լուծումներ գտնելը, շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում։ Սակայն Եվրոպայում անկլավները մարտահրավեր են նետում սահմանների ավանդական ընկալմանը։ Այս համոզմունքն ունի Մարկ Ա․ Ֆիլիպսը, Բրիտանական Թագավորական լուսանկարչական ընկերության վավերագրական խմբի նախագահը։ Նրա լուսանկարները փաստագրում են շրջակա միջավայրի պատմությունները, մարտահրավերները՝ փնտրելով նոր լուծումներ։ «Անսահմանափակ-Եվրոպայի հետքերը»  փաստավավերագրական աշխատանքներով այցելել ու լուսանակարել է Եվրամիության տարածքում գտնվող 44 անկլավներից 42-ը։ Իր լուսանկարներով փորձել է ցույց տալ սահմանների ճկունությունը նման խճճված լաբիրինթոսում։ -Մենք սահմանների կարիքն ունենք. դրանք ստեղծում են ինքնության և պատկանելության զգացում։ Բոլոր սահմանային տարածքները, որոնք ես այցելել եմ, պահպանում են ինքնություն և տեղական մշակույթը։ Լիվիան (իսպանական անկլավ Ֆրանսիայում) կատալոնական է։ Բաարլեն պահպանում է և՛ բելգիական, և՛ հոլանդական սովորույթները։ Որոշ դեպքերում նույնիսկ ամրապնդել են այդ ինքնությունը, որ համատեղ աշխատեն։ Իմ կարծիքով, «խնդիրները» ավելի շատ կապված են կառավարությունների հետ, քան տեղական մակարդակում։ ԵՄ-ն և Շենգենյան գոտու ստեղծումը իրենց հերթին նպաստել են սահմանային խնդիրների լուծմանը։ «Անսահմանափակը» մասնավորապես ընդգծում է, որ ազգային սահմաններին պետք է հարգանքով վերաբերվել. դրանք սահմանում են «տարբերություն»-ներ։ -Ժամանակակից աշխարհում անկլավները մի փոքր անոմալիաներ են, որոնք հակասում են կառավարությունների՝ գեղեցիկ, կոկիկ սահմաններին և ամեն ինչ վերահսկողություն ունենալու նպատակին։ Ես հետաքրքրված եմ դրանցով, քանի որ դրանք լուծում են անորոշությունները և «խառնաշփոթ» իրավիճակները։ Հետևաբար, դրանք լավ վայրեր են լուծումներ գտնելու, ինչպես նաև հանդիպելու մարդկանց, որոնք հաշտ ապրելու համար իրենց կանոններ են սահմանում։ Հաշտ ապրելու համար համարձակություն է պետք Իրար հետ ապրելու, բելգիացու և նիդերլանդացու խառնվածքները, ազգային նկարագրերը մի գյուղում կիսելու համար, այնքան էլ հեշտ ճանապարհ չեն անցել։ Այս գյուղում ամեն մի պետության քաղաքացի ունեցել է իր դպրոցը, իր եկեղեցին, համայնքապետարանը, ոստիկանությունը։ Ի դեպ, ոստիկանության համար ամենաբարդն է եղել, նիդերլանդացի հանցագործը փախուստի համար, ընդամենը պետք է անցներ փողոցը ու հայտնվեր Բելգիայում, որտեղ ոստիկանը իրավասու չէր ձերբակալել։ Կամ մեկ այլ նախադեպ է եղել, երբ սպանություն է կատարվել ու տարիներով որոշել են, թե որ երկրի տարածքում է եղել, որ որոշեն դատապարտեն նիդերլանդական կամ բելգիական օրենքներով։ Իսկ փողոցում վթարի դեպքում, սկսել են որոշել, թե Բաարլե Նասաու, թե Բաարլե Հերթոգի բուժօգնությանն են զանգելու օգնության համար, տուժածը կարող էր անօգնական մնալ, մինչև  հարցը լուծվեր։

Հիմա այս հարցերը չկան, բայց դա դեռ չի նշանակում ամեն ինչ միանգամից է որոշվում։ Օրինակ, Մշակույթի տան կառուցման քննարկումը սկսել են 2020թ․ ու միայն այս տարի են սկսելու շինարարությունը։ -5 տարի ամեն ինչ քննարկում ենք, օրինակ, թե ով պետք է լինի կենտրոնի ճարտարապետը՝ նիդերլանդացի, որը գեղեցիկ կառույցներ է նախագծում, թե բելգիացի, որը ավելի պատասխանատու է նոր տեխնոլոգիաների ու անվտանգության համար։ Երկար քննարկումներից հետո որոշեցինք, որ երկուսն էլ լինելու են, ու այսպես ամեն մի մանրուք, -նշում է Ուիլլեմը վան Գուլը։

Մշակույթի կենտրոնի մեջտեղով անցնում է սահմանը, սահմանների միջև հավասարություն ապահովող այս խորհրդանշական քայլերն են օգնել առաջ շարժվել ու հարգել միմյանց կարծիք, ազգային նկարագիր։ Հավասարության կամ միավորող քայլերը չեն նպաստել, որ արհեստականորեն ձուլեն կամ սեփականացնեն մեկը մյուսի առանձնահատկությունը, նույնիսկ փոքր հարցերում նրբանկատ են․ օրինակ և՛ նիդերլանդական, և՛ բելգիական մայոնեզներները Բաարլեում մատուցվում են միասին, քա՞ղցր, թե՞ թթվաշ համերի սիրահարներն իրենք են ընտրում։ Իսկ առաջին քայլը եղել է դեռ 60 տարի առաջ, երբ բելգիացի ու նիդերլանդական դպրոցականներին մեկ սենյակում են միավորել, և  ամենօրյա կռիվները աստիճանաբար նվազել են, սկսել են խոսել ու դառնալ ընկերներ։ Ի դեպ, Ուիլլեմ վան Գուլը այդ երեխաներից մեկն էր ու նա էլ խորհուրդ է տալիս, որ ամեն ինչ պետք է սկսել երեխաներից։ Մինչ այժմ էլ շարունակվում են այդ քայլերը՝ համատեղ հեծանվային արշավներ, ճամբարներ, տարբեր միջոցառումներ։ «Ձեզ թվում է սահմանները խորհրդանշական են ու այստեղ խնդիրներ չկա՞ն։ Համայնքային խորհրդի նիստերը բուռն են անցնում, կան հարցեր, որոնց հետ համաձայն չենք, բայց մենք կարողանում ենք երկխոսել, քննարկել, թեկուզ այն տևի տարիներ։ Համարձակություն է պետք մյուս կողմի կարծիքն ու առաջարկը լսել, համբերություն է պետք բանավիճելու ու նաև պատասխանատվություն որոշումների համար։ Օրինակ՝ կորոնավիրուսի ժամանակ մեկ երկրում դիմակները պարտադիր էին, մյուսում՝ ոչ։ Անկայուն վիճակը կանոնավորելու համար երկու համայնքապետ որոշել են կիրառել ամենախիստ միջոցը, այսինքն՝ բոլորը պետք է դիմակ կրեին։ Սա իրավական կարգավիճակ չուներ, բայց թե՛ հոլանդացիները, թե՛ բելգիացիները, ենթարկվում էին այս կանոնին, որովհետև այն պատասխանատվություն է միմյանց նկատմամբ ու տեղում նոր, երկկողմանի կանոններ է սահմանում անկլավի մեր բնակիչների համար»,– զրույցի ավարտին ասում է Ուիլլեմ վան Գուլը ու խոստանում, որ ինձ ուղարկելու է աշխարհի անկլավների մայրաքաղաքի անձնագիրը, որի մտահղացման հեղինակը ինքն է եղել։

Մեկ ամիս անց նվերս հասավ․ առաջին էջին սահմանում է անկլավների եզրույթը և հրավիրում․ «Սահմանները բաժանում են մարդկանց ու պետություններին, բայց անկլավներում սահմանը մենք ընկալում ենք, որպես տարբեր մշակույթների հանդիպման վայր, միմյանցից սովորելու հնարավորություն։ Հրավիրում ենք Ձեզ մեզ մոտ՝ ընդլայնելու համար ձեր սեփական մտածողության սահմանները, որի համար ոգեշնչումը կարող է լինել մեր փոքրիկ գյուղի սահմանները»։ Այսպես՝ Բաարլե Նասաուն եւ Բաարլե Հերթոգը դիմավորում ու ճանապարհում են իրենց հյուրերին։

Որպես հյուր իմ մտքում միշտ կմնան գետնի վրա սպիտակ խաչերն ու սահմանային սյունների տեսքով կառուցված եկեղեցու գմբեթը, որոնք լուռ կվկայեն այն սահմանների մասին, որոնք եղել են խճճված, երբեմն փրկող, հաճախ էլ ծուղակ, իսկ հիմա նախանձելի օրինակ պատերազմող երկրների համար։ *Անկլավների անձնագիրը պաշտոնական փաստաթուղթ չէ, այն զբոսաշրջիկների համար է նախատեսված։ Լուսանկարների մեծ մասը Toerisme Baarle-Nassau-Hertog կայքի և սոցիալական ցանցերի էջերից է վերցված, հեղինակային լուսանկարների վրա նշումներ կան։   

Անահիտ Հարությունյան  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/943476.html

© factor.am




Հետաքրքիր ցուցադրություն Նիդերլանդների Վամել քաղաքում

 


Հեղինակ` Անահիտ Աղաբեկյան

27.10.2025/Nid.oragir

Իրիս վան Հերպենը (Iris van Herpen) ծնվել է 1984 թվականի հունիսի 5-ին՝ Նիդերլանդների Վամել քաղաքում։ Նա համարվում է ժամանակակից նորաձևության դիզայներներից մեկը, ում ստեղծագործական միտքը պրպտում է արվեստի, գիտության և տեխնոլոգիայի սահմաններից այն կողմ։ Վան Հերպենը կրթություն է ստացել Arnhem քաղաքի ArtEZ Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ ձևավորվել է նրա յուրահատուկ մոտեցումը՝ նորաձևությունը դիտարկել որպես արվեստի, շարժման և գիտության համադրություն։ Ուսման տարիներին նա պրակտիկա է անցել աշխարհահռչակ Alexander McQueen-ի և հոլանդացի Claudy Jongstra-ի մոտ, որտեղ սովորել է համարձակ մտածել, և չվախենալ նյութի ու ձևի անսպասելի միավորումից։

2007 թվականին նա հիմնեց իր սեփական նորաձևության տունը՝ Iris van Herpen-ը, որը շատ արագ դարձավ նորարարական ստեղծագործությունների հարթակ։ Նրա առաջին հավաքածուներից արդեն պարզ էր, որ նա չի հետևելու ավանդական կանոններին․ Վան Հերպենը առաջիններից էր, ով նորաձևության մեջ կիրառեց 3D տպագրությունը՝ ստեղծելով հագուստներ, որոնք նման էին գիտական ֆանտաստիկայի և քանդակագործության միաձուլության։ Նրա աշխատանքները միաժամանակ մարմին են, նյութ և շարժում՝ հաճախ հիշեցնելով կենդանի օրգանիզմներ, ալիքներ կամ գիշերային միջատների թևերի կառուցվածքներ։

Յուրաքանչյուր հավաքածու նրա մոտ ունի գաղափարական հիմք և պատմություն։ Օրինակ՝ “Radiation Invasion”-ը ուսումնասիրում է անտեսանելի ճառագայթների աշխարհը, իսկ “Synesthesia”-ն նվիրված է այն եզակի զգայական երևույթին, երբ մարդը կարող է լսել գույները կամ տեսնել ձայները։ Նրա հագուստները կարծես դառնում են զգայարանների նոր տարածք, որտեղ նյութն ու լույսը շնչում են միաժամանակ։

Իրիս վան Հերպենը հաճախ է համագործակցում տարբեր ոլորտների արվեստագետների, ճարտարապետների, պարուսույցների և գիտնականների հետ։ Նրա գործընկերների թվում են Marina Abramović-ը, Daniel Widrig-ը, Sidi Larbi Cherkaoui-ն, Bart Hess-ը և բազմաթիվ այլ միջազգային անուններ։ Նրանց հետ համատեղ ստեղծված գործերը միշտ էլ ձևավորում են նոր լեզու՝ միաժամանակ գիտական և պոետիկ։

Վան Հերպենը բազմաթիվ անգամներ է ներկայացրել իր հավաքածուները Լոնդոնի, Փարիզի և Ամստերդամի նորաձևության շաբաթներին։ Նա երկու անգամ արժանացել է Dutch Design Award-ի (2009, 2010), ստացել է Mercedes-Benz Dutch Fashion Award-ը (2010), իսկ 2017 թվականին պարգևատրվել է Նիդերլանդների բարձրագույն մշակութային պարգևներից մեկով՝ Johannes Vermeerprijs-ով։ Նրա 3D տպված զգեստներից մեկը ներառվել է TIME ամսագրի տարվա լավագույն նորարարությունների ցանկում։

Ներկայումս մեր ընթերցողները բացառիկ հնարավորություն ունեն մոտիկից ծանոթանալու նրա ստեղծագործություններին, այն այժմ ներկայացված է Ռոտերդամի Kunsthal արվեստի սրահում՝ “Sculpting the Senses” (Զգայարանների քանդակումը) խորագրով ցուցադրությունում, որը նվիրված է նրա վերջին տասնամյակների ամենահզոր աշխատանքներին։ Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան հարյուր բացառիկ զգեստներ, տեսահոլովակներ և ցուցադրություններ, որոնցում հագուստը վերածվում է բնության, գիտության և մարդկային երևակայության համադրության։ Այստեղ կարելի է զգալ, թե ինչպես է դիզայների մտահղացումը մարմնավորվում օդի, ջրի, լույսի և շարժման մեջ։ Ցուցադրությունը տևելու է մինչև 2026 թվականի մարտ ամիսը։

Ռոտտերդամի արվեստի սրահում (Kunsthal Rotterdam) եղել է նաև Anahit Aghabekyan-ը, ով տեղում իրականացրել է հետաքրքիր նկարահանումներ՝ ներկայացնելով վան Հերպենի հիասքանչ աշխարհը նոր տեսանկյունից։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02hfx4t8Sv5h6UyokwsVsb8Bg32JwH1Cw1qDgRY9anaMM3wUHMyDdgf8ZP9Zy2h73jl






















Sunday, 26 October 2025

Ո՞ր կողմը նայի հավատավոր ժողովուրդը

 


Անկախ վերլուծություն

26.10.2025/Nid.oragir

Հոգևոր ճգնաժամի և քաղաքական վերիվայրումների խաչմերուկում

Հայ իրականությունը կրկին կանգնած է իր ամենազգայուն հարցերից մեկի՝ եկեղեցու և հավատքի վստահության ճգնաժամի առաջ։

Մինչ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Էջմիածնում ձեռնադրում էր վեց նոր քահանաների, երկրի այլ հատվածում՝ Հովհաննավանքում, տեղի էր ունենում այլօրինական պատարագ, որը Մայր Աթոռը չի ճանաչում։

Երկու պատարագ՝ երկու իրականություն, երկու ընկալում՝ մեկ ժողովրդի ներսում։

Ակնհայտ այս ամենը տեղի է ունենում ոչ թե դատարկ տարածքում, այլ հոգևոր հեղինակությունների նկատմամբ հանրային անվստահության աճող մթնոլորտում։ Այս բոլորը տեղի է ունենում  ճշմարտության և լուրերի սահմանագծում։ Վերջին ամիսներին հասարակական հարթակներում ակտիվորեն շրջանառվում են տարբեր տեղեկություններ՝

Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի անձնական կյանքի վերաբերյալ,

որոշ բարձրաստիճան հոգևորականների՝ ներառյալ Արշակ սրբազանի շուրջ՝ անբարոյական վարքագծի մեղադրանքներ,

ինչպես նաև եկեղեցու ներսում քաղաքական հայտնի ազդեցությունների մասին խոսակցություններ։

Այս ամենը, անկախ դրանց իսկությունից, լրջորեն խաթարում է հասարակության հավատը հոգևոր առաջնորդության նկատմամբ։

Երբ մարդիկ չեն վստահում ո՛չ խոսքին, ո՛չ խոսողի մաքրությանը, հավատքի լեզուն դադարում է խոսել։

Այստեղ հարցը միայն մեղավոր կամ անմեղ լինելը չէ․ հարցն այն է՝ ինչպես պետք է վարվի հավատավոր ժողովուրդը, երբ սրբության հեղինակությունը կասկածի տակ է դրվում։

Այսօր Էջմիածնի շուրջ զարգացումները գնալով ստանում են քաղաքական երանգ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։  Սա էլ համարվում է եկեղեցու գործերին խառնվել։ Բայց իշխանավորներն ասում են, որ եկեղեցին կապ չունի որոշ հոգևորականների "անբարո" գործողություններին։

Ինչ անի լռության և որոնման մեջ գտնվող մարդը։

Հավատավոր մարդը, ով կիրակի օրը գնում է եկեղեցի, այսօր կանգնած է անորոշության առաջ․

ո՞ւմ օրհնությունն է ընդունելի,

ո՞ր պատարագն է իսկականը,

ո՞ւմ ձայնին հավատալ։

Եվ հենց այստեղ է ամենամեծ վտանգը՝ երբ հավատքը սկսում է կախվել ոչ թե Աստծուց, այլ մարդկանց վարքից ու քաղաքական դիրքավորումից։

 Ո՞ւր նայեն հավատացյալները։ Հավատավոր ժողովուրդը այսօր ունի երեք ուղղություն՝

1. Դեպի վեր՝ Աստծո խոսքը, որը չի փոխվում անգամ, երբ մարդիկ ձախողվում են։

2. Դեպի ներս՝ սեփական խիղճը, որովհետև հավատքը չի չափվում ոչ վերնագրերով, ոչ պաշտոններով։

3. Դեպի երկխոսություն՝ առանց դատապարտման, որովհետև առանց անկեղծ խոսքի վերականգնումը անհնար է։

Եկեղեցին կարող է մաքրվել ոչ թե իշխանական միջամտությամբ, այլ՝ հոգևոր ինքնաքննությամբ և պատասխանատվությամբ։

Իսկ ժողովուրդը կարող է ուժեղ մնալ՝ եթե իր հավատքը կապի ոչ թե անձի, այլ Աստծո խոսքի հետ։

Այսօր մեր պատմության մեջ նոր բաժին է գրվում՝ որտեղ հոգևորն ու քաղաքականը բախվում են բացահայտ ձևով։

Սակայն այդ բախման միակ հաղթողը կարող է լինել միայն այն ժողովուրդը, որն իր հայացքը չի ուղղի ոչ դեպի վեհեր, ոչ դեպի նախարարներ, այլ՝ դեպի այն լույսը, որ երբեք չի մարում․

հավատի, մաքրության և ճշմարտության լույսը։

26.10.2025/Նիդ.օրագիր

Այսօր` ինչպես միշտ է, Նիդերլանդների հայկական եկեղեցիներում`  բնականոն կերպով  տեղի ունեցան պատարագի արարողություններ։

Saturday, 25 October 2025

Դդումների սեզոնը Նիդերլանդներում․ աշնան համն ու գույնը դաշտերից մինչև խոհանոց

 

Դդումների սեզոնը Նիդերլանդներում․ աշնան համն ու գույնը դաշտերից մինչև խոհանոց

25.10.2025/Nid.oragir

Աշունը Նիդերլանդներում դիմավորում ենք ոչ միայն սառը քամիներով ու անձրևի կաթիլներով, այլև դաշտերից մեզ հասած դդումներով, Երբ ծառերի տերևները դառնում են ոսկեգույն, գյուղական ճանապարհների երկայնքով շարված են լինում փոքրիկ շուկաներ՝ լի ամեն տեսակ դդումներով՝ մեծ ու փոքր, կլոր ու երկարավուն, մուգ կանաչից մինչև բրոնզագույն երանգներով։ Դրանք միայն բերք չեն, այլ նաև մշակութային խորհրդանիշ՝ հյուրընկալության, առատության ու տան ջերմության նշան։

Նիդերլանդների հարավային և արևմտյան մարզերում՝ հատկապես Noord-Brabant և Zuid-Holland նահանգներում, դդումի դաշտերը աշնան կեսին վերածվում են գունավոր գորգերի։ Հոկտեմբերն այն ժամանակն է, երբ բերքը հասունանում է՝ արևի վերջին շողերից ստանալով իր քաղցր համը։ Տեղական ֆերմերները սկսում են հավաքը դեռ օգոստոսի վերջին, սակայն շուկաներում ամենագեղեցիկ դդումներն հայտնվում են հենց հոկտեմբերին։

«Դդումը մեզ համար պարզապես բանջարեղեն չէ, դա աշնան պատմությունն է»,- ասում է փոքրիկ ընտանեկան տնտեսության սեփականատեր Յան Դե Բուրն՝ իր դաշտում հպարտորեն ցույց տալով վառ նարնջագույն Hokkaido-ները։

Նիդերլանդներում դդումը ներկայացված է տասնյակ տեսակներով։ Ամենահայտնիներն են՝  ճապոնական ծագում ունեցող Hokkaido pumpkin, այն քաղցր և նուրբ բույրով դդում է, որի կեղևն անգամ կարելի ուտել։

Butternut squash՝ մսեղ, յուղալի կառուցվածքով դդում, իդեալական սոուսների ու կրեմ-սուպերի համար։  Muscat pumpkin՝ խորը բույրով և բարակ հոտային նոտաներով տեսակ, որն օգտագործվում է թխվածքներում։


Mini pumpkins՝  դեկորատիվ փոքրիկ դդումներ, որոնք զարդարում են թե՛ կենցաղային սեղանները, թե՛ փողոցները։

 Նիդերլանդների գյուղական տոնավաճառներում աշնան ամիսներին դդումները դասավորված են ըստ գույնի՝ ստեղծելով յուրատեսակ «դդումային պատեր», որտեղ զբոսաշրջիկները կանգնում են լուսանկարվելու համար։

Դդումը հոլանդական խոհանոցում ունի իր առանձնահատուկ տեղը։ Այն օգտագործվում է թե՛ ավանդական կրեմ-սուպերում, թե՛ ժամանակակից ֆյուժն ուտեստներում։ Դդմի համը համադրվում է նարնջի, դարչինի և խնկի հետ՝ ստեղծելով բուրավետ սեզոնային ճաշացանկեր։ Բազմաթիվ կաթնային բուֆետներ աշնան ընթացքում առաջարկում են դդումի լատե, իսկ փոքրիկ հացի փռերը՝ դդումի բիսքվիթներ և տնական պյուրեով տորթեր։

Նիդերլանդական ընտանիքներում սովորություն է դարձել աշնանը պատրաստել «pompoensoep»՝ թանձր դդումի սուպ՝ սոխով, գազարով և սերուցքով։ Այն մատուցվում է խրթխրթան հացով՝ որպես հագեցնող երեկոյան ընթրիք։

Հոկտեմբերի վերջին ամբողջ երկիրը ողողվում է դդումային տոներով։ Ամենահայտնիներից է Lisse-ի Pumpkin Festival-ը, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր դդումային քանդակներ՝ կենդանիների, տների ու ծաղիկների տեսքով։ Դդումը Նիդերլանդներում դարձել է արվեստի նյութ․ քանդակագործներն ու նկարչները ստեղծում են ephemeral (անցողիկ) արվեստի գործեր՝ վերածելով դդումը հոլանդական աշնան սիմվոլի։

Տեսակ տեսակ դդումները իր տեսանյութում ներկայացնում է 

Տեսանյութը`  Anahit Aghabekyan-ի

Տեքստը պատրաստեց` Ա.Կնյազյանը