The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 18 November 2025

Մելանյա Սիմոնյանի հաջողության ճանապարհը․ Ռոտտերդամում բացվեցին Melanya Wedding & Cake–ի երկու նոր խանութներ

Հեղինակ՝  Hay Hay Azian

18.11.2025/Nid.oragir/Ռոտտերդամ

Ռոտտերդամի հայկական համայնքը նոյեմբերի 13-ին ականատես եղավ ուրախալի իրադարձության․ բացվեցին Melanya Wedding & Cake ընկերության միանգամից երկու նոր մասնաճյուղերը, որոնք իրենց ձևաչափով և ծառայությունների շրջանակով նոր շունչ բերեցին քաղաքի գաստրոնոմիական և սպասարկման ոլորտին։

Սկիզբը Երևանում՝ տաղանդի ու աշխատասիրության պատմություն

Melanya Wedding & Cake–ի հիմնադիր Մելանյա Սիմոնյանը ծնվել ու կրթություն է ստացել Երևանում։ Ավարտելով Ժողինստիտուտի ֆինանսներ և տնտեսագիտություն ֆակուլտետը՝ նա շուտով բացահայտեց իր իրական կոչումը՝ հրուշակագործությունը։ Մելանյան աշխատեց Երևանի մի շարք հրուշակեղենի արտադրամասերում, իսկ առաջին կարևոր փորձառությունն ստացավ «Քաղցրիկ» արտադրամասում՝ դնելով իր ապագա միջազգային կարիերայի ամուր հիմքը։

Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո Մելանյան շարունակեց զարգացնել իր մասնագիտական փորձը՝ միանալով «Խմորեղենի աշխարհ» փոքր ձեռնարկությանը։ 2010 թվականից նա ոչ միայն կատարելագործեց իր հմտությունները, այլ 2015–2018 թթ. դարձավ նույն ձեռնարկության մենեջերը։

Բրենդի ծնունդը ու առաջին խանութը

Սիրած գործի հանդեպ անսպառ նվիրումով և նպատակասլացությամբ 2018 թվականին Մելանյան հիմնադրեց սեփական ընկերությունը՝ Melanya Wedding & Cake։
2020 թվականին Ռոտտերդամի Wolphaertsbocht 71 հասցեում բացվեց նրա առաջին խանութը՝ Mix Baltika, որը շնորհիվ հայկական համերի ու բարձր որակի, արագ նվաճեց հաճախորդների վստահությունը։

Միջազգային պատվավոր պարգևներ

Մելանյա Սիմոնյանը ոչ միայն բիզնես է զարգացնում, այլև մշտապես հանդես է գալիս միջազգային մասնագիտական հարթակներում։ Նա մասնակցել է հրուշակագործների Եվրոպայի և աշխարհի խոհարարական օլիմպիադաներին՝ արժանանալով մեդալների, դիպլոմների և բազմաթիվ մրցանակների։ Ամեն վերադարձը դարձել է նոր հաղթանակի ու ստեղծագործական մոտիվացիայի աղբյուր։

Երկու նոր սրահ՝ նոր հնարավորություններով

2025 թ. նոյեմբերի 13-ին բացվեցին ընկերության երկու նոր խանութները՝ Ռոտտերդամի Harkulo 36 և Harkulo 44 հասցեներում։
Նորաբաց սրահները իրենց ձևաչափով տարբերվում են առաջին խանութից՝ ներկայացնելով համակցված ծառայությունների նոր մոդել։

Harkulo 44-ում գործող "Beauty by Lau" սրահը միավորում է հրուշակեղենը, հանգիստը և գեղեցկության ոլորտի ծառայությունները՝ ստեղծելով յուրահատուկ, բազմաֆունկցիոնալ միջավայր․

  • այցելուն կարող է վայելել հայկական տորթեր, խմորեղեն և սուրճ

  • օգտվել գեղեցկության սրահի ծառայություններից՝ թարթիչներ, մատնահարդարում և այլն

  • պատվիրել տորթեր և քեյքթերարներ արարողությունների համար

  • իսկ Melanya Wedding & Cake–ը կազմակերպում է միջոցառումներ՝ ուրախ և տխուր առիթներով՝ ամբողջական փաթեթավորմամբ

Այս նորարար մոտեցումը Մելանյա Սիմոնյանի բրենդը հասցնում է սպասարկման նոր մակարդակի՝ համադրելով գեղեցկությունը, գաստրոնոմիան և հարմարավետությունը։

Համայնքի կարևոր իրադարձություն

Բացման արարողությանը ներկա էր Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը, ով իր օրհնությունը բերեց նոր նախաձեռնությանը՝ բարձր գնահատելով Մելանյա Սիմոնյանի ներդրումը՝ համայնքային կյանքի աշխուժացման ու հայկական ձեռներեցության զարգացման գործում։

Շնորհավորանք՝ Մելանյա Սիմոնյանին

Օրեր առաջ Մելանյա Սիմոնյանը նշեց իր ծննդյան օրը, ինչի կապակցությամբ  համայնքի անդամները, գործընկերներն ու հաճախորդները շնորհավորեցին նրան՝ մաղթելով նոր ստեղծագործական բարձունքներ, անսպառ ներշնչանք ու բեղմնավոր գործունեություն։
Այս օրը ևս մեկ անգամ ընդգծեց այն հոգևոր ու գործարար կապը, որը նա ստեղծել է իր բրենդի, համայնքի և հաճախորդների միջև։

Վերջաբան

Melanya Wedding & Cake–ի պատմությունը կամքի ուժի, քրտնաջան աշխատանքի, մասնագիտական նվիրումի և կանացի ստեղծագործական ոգու վառ օրինակ է։
Ռոտտերդամում նորաբացված խանութները ոչ միայն բիզնես ձեռքբերում են, այլև համայնքային մշակութային արժեք՝ ներկայացնելով հայկական համը, որակը և ձեռագործության ավանդույթը Եվրոպայում։

Նիդերլանդական Օրագիրը ևս իր շնորհավորանքներն ու աջակցությունն է հայտնում Մելանյա Սիմոնյանին՝ մաղթելով նոր բարձունքներ և երկարամյա հաջողություններ։

🇬🇧 English Translation

Melanya Simonyan’s Path to Success: Two New Melanya Wedding & Cake Stores Open in Rotterdam

Author: Hay Azian

The Armenian community of Rotterdam recently celebrated an important occasion: the grand opening of two new branches of Melanya Wedding & Cake, bringing a fresh vision to the city’s gastronomic and service landscape.

From Yerevan to Europe: A Story of Talent and Determination

Founder Melanya Simonyan was born and educated in Yerevan. After graduating with a degree in Finance and Economics, she discovered her true passion in the art of confectionery. Her early career unfolded in several pastry factories in Yerevan, with her first significant experience gained at “Kaghtsrik,” laying the foundation for her future internationally recognized path.

After relocating to the Netherlands, she continued developing her skills at the small pastry company “World of Confectionery.” From 2010 onward she advanced professionally, and by 2015–2018 she became the manager of the same enterprise.

The Birth of a Brand and the First Store

Fuelled by unwavering love for her craft, Simonyan founded her company Melanya Wedding & Cake in 2018.
In 2020, she opened her first store — Mix Baltika, located at Wolphaertsbocht 71 in Rotterdam. The shop quickly earned recognition for its Armenian flavors, quality craftsmanship, and customer trust.

International Achievements

Simonyan has represented both Armenia and the Netherlands in various European and World Culinary Olympics, earning medals, diplomas, and numerous awards. Each participation became another step toward mastery and creative motivation.

Two New Stores with Expanded Possibilities

On November 13, 2025, Melanya Wedding & Cake opened two new stores at Harkulo 36 and Harkulo 44.
The newly opened branches introduce a multifunctional concept, offering more than just confectionery.

At Harkulo 44, the Beauty by Lau concept combines:

  • Armenian cakes, pastries, and coffee

  • Beauty salon services (lashes, nails, etc.)

  • Custom cakes and dessert table orders

  • Full event planning for celebrations and commemorations

This innovative approach elevates the brand to a new level, merging sweetness, comfort, and beauty under one roof.

A Significant Event for the Community

The opening ceremony was attended by Father Taron Tadevosyan, the spiritual pastor of the Armenian Church in Amsterdam, who blessed the new establishments and praised Simonyan’s contribution to strengthening the cultural and business life of the Armenian community.

Birthday Congratulations to Melanya Simonyan

A few days ago, Melanya Simonyan celebrated her birthday. On this occasion, the Armenian community, partners, and customers extended their warm congratulations, wishing her continued creativity, success, and inspiration.
Her birthday once again highlighted the strong bond she has built between her brand, her community, and her customers.

Conclusion

The story of Melanya Wedding & Cake is a shining example of determination, professionalism, and creative spirit.
The newly opened stores in Rotterdam are not only a business achievement but also a cultural contribution, representing Armenian taste, craftsmanship, and tradition in a diverse European environment.

The Dutch Armenian Newspaper extends its heartfelt congratulations and wishes Melanya continued success.

(🇳🇱 Nederlandse Vertaling)

Het Succesverhaal van Melanya Simonyan: Twee Nieuwe Melanya Wedding & Cake-winkels Geopend in Rotterdam

Auteur: Hay Azian

De Armeense gemeenschap van Rotterdam vierde onlangs een bijzondere gebeurtenis: de opening van twee nieuwe filialen van Melanya Wedding & Cake, die een frisse impuls geven aan het gastronomische en dienstverlenende landschap van de stad.

Van Jerevan naar Europa: Een Verhaal van Talent en Toewijding

Oprichter Melanya Simonyan is geboren en opgeleid in Jerevan. Na haar studie Financiën en Economie ontdekte zij haar ware passie in de banketkunst. Ze deed ervaring op in verschillende patisseriefabrieken in Armenië, waarbij haar eerste belangrijke ervaring werd opgedaan bij “Kaghtsrik” — de basis voor haar latere internationaal erkende loopbaan.

Na haar verhuizing naar Nederland zette zij haar professionele ontwikkeling voort bij het bedrijf “Wereld van Banket”. Vanaf 2010 groeide ze verder in het vak en tussen 2015–2018 was zij manager van hetzelfde bedrijf.

De Geboorte van een Merk en de Eerste Winkel

In 2018 richtte Simonyan haar eigen bedrijf op: Melanya Wedding & Cake.
In 2020 opende zij haar eerste winkel — Mix Baltika — aan Wolphaertsbocht 71 in Rotterdam. De winkel werd al snel populair dankzij de Armeense smaken, hoogwaardige kwaliteit en de waardering van klanten.

Internationale Erkenning

Simonyan nam meerdere keren deel aan Europese en wereldwijde culinaire olympiades en won daarbij medailles, diploma’s en talrijke onderscheidingen. Elke deelname betekende een nieuwe stap naar vakmanschap en creativiteit.

Twee Nieuwe Winkels met Uitgebreide Mogelijkheden

Op 13 november 2025 opende Melanya Wedding & Cake twee nieuwe winkels aan Harkulo 36 en Harkulo 44.
De nieuwe vestigingen onderscheiden zich door een multifunctioneel concept.

Bij Harkulo 44 brengt het Beauty by Lau-concept het volgende samen:

  • Armeense taarten, gebak en koffie

  • Schoonheidsdiensten (wimpers, nagels, enz.)

  • Bestellingen voor bruidstaarten en desserttafels

  • Complete organisatie van evenementen, zowel vreugdevolle als droevige gelegenheden

Deze vernieuwende aanpak tilt het merk naar een hoger niveau door zoetwaren, comfort en schoonheid onder één dak te verenigen.

Een Belangrijk Gemeenschapsevenement

Tijdens de opening was Vader Taron Tadevosyan, geestelijk herder van de Armeense Kerk in Amsterdam, aanwezig om de nieuwe ondernemingen te zegenen en Simonyans bijdrage aan het gemeenschapsleven te waarderen.

Verjaardagsfelicitatie voor Melanya Simonyan

Enkele dagen geleden vierde Melanya Simonyan haar verjaardag. Ter gelegenheid hiervan feliciteerden de Armeense gemeenschap, partners en klanten haar hartelijk en wensten haar inspiratie, creativiteit en verdere successen.
Haar verjaardag onderstreepte opnieuw de hechte band die zij heeft opgebouwd tussen haar merk, de gemeenschap en haar klanten.

Slotwoord

Het verhaal van Melanya Wedding & Cake is een krachtig voorbeeld van doorzettingsvermogen, professionaliteit en creativiteit.
De nieuwe winkels in Rotterdam zijn niet alleen een zakelijke mijlpaal, maar ook een culturele bijdrage die de Armeense smaak, kwaliteit en traditie vertegenwoordigt binnen een divers Europees landschap.

De Nederlands-Armeense Krant feliciteert Melanya van harte en wenst haar nog vele successen.










Monday, 17 November 2025

Վիզաների ազատականացման ճանապարհին առաջին քայլն արված է․ Հայաստանը ստացել է գործողությունների ծրագիրը

Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանը կարևոր փուլ է հաղթահարել․ Բրյուսելը Երևանին է փոխանցել գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է 74 կետից։ Դրանք հաջողությամբ իրականացնելու դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ։
Ծրագիրը ներառում է ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումների լայն շրջանակ, որոնք ուղղված են անվտանգ ու վերահսկելի միգրացիոն միջավայր ապահովելուն։ Առանձնանշվում են մի քանի առանցքային ոլորտներ.
1. Սահմանների և միգրացիայի արդյունավետ կառավարում
Ծրագիրը նախատեսում է սահմանային հսկողության համակարգերի կատարելագործում, միգրացիոն հոսքերի վերահսկման մեխանիզմների ուժեղացում և եվրոպական գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման կատարելագործում։
2. Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգություն
Հայաստանը պետք է ներդնի փաստաթղթերի կեղծումը բացառող անվտանգության վեցաստիճան համակարգ․
Բոլոր անձնագրերն ու անձը հաստատող փաստաթղթերը կդառնան լիարժեք բիոմետրիկ։
Այս փոփոխությունները նպաստելու են փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելուն, ինչը վիզաների ազատականացման գործընթացում առանցքային է։
Ժամկետները դեռ չեն հստակեցվում
Չնայած այս առաջընթացին՝ պատասխանատու կառույցները դեռ չեն հաղորդում գործընթացի ավարտի կամ հնարավոր ժամկետների մասին։ Ասվում է միայն, որ աշխատանքները շարունակում են ինտենսիվորեն, և ծրագրի բոլոր 74 կետերի իրականացումը հնարավորինս արագ ընթացք կստանա։
Պաշտոնական մակարդակով շեշտվում է, որ Հայաստանը մտադիր է իր քաղաքացիներին ապահովել առանց վիզայի ճամփորդելու իրավունքի ընձեռմամբ, ինչը կնպաստի ինչպես մարդասիրական, այնպես էլ բիզնես ու կրթական կապերի ընդլայնմանը։

Sunday, 16 November 2025

Պաշտոնական հայտարարություն «Նիդերլանդական Օրագրի» օրինականության և անկախության վերաբերյալ

 

Պաշտոնական հայտարարություն

«Նիդերլանդական Օրագրի» օրինականության և անկախության վերաբերյալ

Վերջին օրերին որոշ շրջանակներ, փորձեր են անում կասկածի տակ դնել «Նիդերլանդական Օրագրի» օրինականությունն ու գործունեությունը։ Հայտարարում ենք հստակ․ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այլև անտեղյակության արդյունք են։

1. Լիազորված ենք հայտարարել, որ «Նիդերլանդական Օրագիրը» գործում է լիովին օրինական հիմունքներով։

Նիդերլանդների Mediawet 2008 օրենքով առցանց թերթերը և համայնքային վեբպարբերականները պետական գրանցման պարտադիր պահանջ չունեն։

ՀՀ «Մեդիայի մասին» օրենքով ևս լրատվամիջոցի գրանցումը կամավոր է։

Այսինքն՝ մեր գործունեության օրինականությունը հստակ ամրագրված է երկու երկրների օրենսդրությամբ։

Այսինքն ՀՍՏԱԿ Է՝ Նիդերլանդների իրավակարգով «թերթ» լինելը չի պայմանավորվում պետական գրանցմամբ, այլ՝ իրական գործունեությամբ։

2. Մենք անկախ ենք և երբևէ չենք ֆինանսավորվել որևէ կառույցի կողմից, մեզ համար ճշմարտությունը և ազատ խոսքը առաջնային են ու այսուհետ այն հնչելու ու բարձրաձայնվելու է։

Մեր աշխատանքը կամավորական է, բաց, անշահախնդիր: Այսուհետ ևս լծվելու ենք  նիդերլանդահայ համայնքի  (և ոչ միայն)տարբեր հարցերն ու խնդիրները լուսաբանելուն:

3. «Նիդերլանդական Օրագրի» 17 տարվա գործունեությունը փաստագրական արժեք է։ Մենք կանգնած ենք եղել և կանգնելու ենք Հայաստան պետության կողքին (թերթել մեր էջերը):

Մեր հարթակում ներկայացված է վերջին տասնյոթ տարիների հոլանդահայ համայնքի ամբողջական տարեգրությունը։ Մեր թերթի մասին տվյալներն ամրագրված են համացանցի հանրագիտարաններում ու տարբեր կայքերում:

Ոչ ոք չի կարող ՋՆՋԵԼ կամ վերագրել այն դերը, որը «Նիդերլանդական Օրագիրն» ունեցել և ունի նիդերլանդահայ իրականության մեջ։

4. Մեր աշխատանքը բազմիցս արժանացել է պետական և միջազգային գնահատանքի։

Ունենք ՀՀ նախագահի, դեսպանությունների, Սփյուռքի նախարարության, միջազգային կազմակերպությունների և մշակութային հաստատությունների պարգևներ ու շնորհակալագրեր։ Սա ոչ թե ճանաչման հարց է, այլ՝ մեր աշխատանքի իրական և հաստատված արժեքի ապացույց, ամեն անարդար, գոռոզ ու քեննախնդիր քայլ մեր դեմ  դատապարտված է ձախողման:

5. «Նիդերլանդական Օրագիրը» եղել է և կմնա անկախ ձայն և փաստերի հարթակ։

Մենք ներկայացնում ենք մեր համայնքի կյանքն այնպես, ինչպես կա, ոչ թե այնպես, ինչպես ուզում են որոշ շրջանակներ։

«Նիդերլանդական Օրագիրը» շարունակում է իր աշխատանքը լիակատար անկախությամբ, օրինականությամբ և պատասխանատվությամբ՝ անկախ ցանկացած ճնշումներից կամ կեղծ աղմուկներից։

«Նիդերլանդական Օրագիր»

16 Նոյեմբեր 2025

Նիդերլանդներ


«Իմ հայկական ուրվականները» IDFA Amsterdam -ում․ հիշողության ու ինքնության նուրբ ճամփորդություն



Ամստերդամ - Վավերագրական կինոյի համաշխարհային առաջատար փառատոնում՝ IDFA-ում (International Documentary Film Festival Amsterdam), այսօր կայացավ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի  «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի   ցուցադրությունը։ Դահլիճը ֆիլմն ավարտեց երկարատև լռությամբ, ապա՝ ջերմ ու հաստատուն ծափերով, որոնք խոսուն վկայություն էին դրա խոր ազդեցության մասին։
Ստեփանյանի ֆիլմը ներկայացնում է նրա անձնական վերադարձը հայրենի քաղաք՝ Երևան։ Հոր՝ խորհրդային շրջանի ճանաչված դերասան Վիգեն Ստեփանյանի հանկարծակի մահը դառնում է ճանապարհաբաց մի հարցի առաջ․ ինչպե՞ս շարունակել զրույցն այն մարդու հետ, որը ներկայում չկա, բայց ապրում է հիշողության մեջ։ Այդ որոնումն է, որ նրան բերեց դեպի հայկական կինոարխիվներ, ուր պահպանված են հոր կյանքի, ստեղծագործական միջավայրի և ամբողջ մի ժամանակաշրջանի հետքերը։
Ֆիլմը համադրում է արխիվային ժապավեններ, խորհրդային հայկական կինոյի տեսաշարեր, ընտանեկան հին տեսագրություններ և ռեժիսորի ներքին դադարները՝ ստեղծելով պոետիկ ու զգայական պատմություն։ Այստեղ անցյալն ու ներկան հանդիպում են՝ բացելով հիշողության աննշմարելի ու երբեմն ցավելի շերտերը։
«Իմ հայկական ուրվականները» դիտողի առաջ բացում է ոչ միայն մեկ ընտանիքի ճակատագիրը, այլև՝ հայ ժողովրդի հավաքական պատմության ու ինքնության բարդ ընթացքը։ Ֆիլմում շոշափվում են՝
Հայոց ցեղասպանության ծանր ժառանգությունը,
1988 թվականի աղետալի երկրաշարժի հետքերը,
խորհրդային տասնամյակների մշակութային ու սոցիալական իրականությունը,
կինոյում կանանց ներկայության խնդիրը,
դուստրը–հայր կապը, որը չի ընդհատվում նույնիսկ մահվանից հետո։
IDFA-ի հանդիսատեսը բարձր է գնահատում այն գործերը, որոնք բացում են նոր մշակութային աշխարհներ և պատմում մարդկային փորձառությունների մասին՝ պարզ, ճշմարիտ և արվեստին հարազատ լեզվով։ «Իմ հայկական ուրվականները» այդպիսի աշխատանք է․ ինտիմ և համաժամանակյա՝ պատմական, անձնական, սերնդին ու հավատարմությանը վերաբերող։
Ֆիլմի միջազգային ցուցադրությունները առաջիկայուն կշարունակվեն՝ հնարավորություն տալով ավելի լայն շրջանակի ծանոթանալ այս զգայուն ու խորախոհ երևանյան պատմությանը։
Թամարա Ստեփանյանի այս ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինում։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա է գտնվել ու այն ներկայացրեց`
 Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ
Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ
‐-----------------
Առաջիկա ցուցադրություններ
Ֆիլմի միջազգային առաջնախաղից հետո «Իմ հայկական ուրվականները» կցուցադրվի նաև առաջիկա երեքշաբթի օրը՝ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի ներկայությամբ։ Նույն օրը, հանդիսատեսի հետ հանդիպման պայմաններով, կցուցադրվի նաև Ինա Սահակյանի նոր ֆիլմը՝ «Outliving Shakespeare», ռեժիսորի ներկայությամբ։
Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի ցուցադրությունները՝
 նոյեմբերի 17-ին, 18֊ին, 20֊ին, 22֊ին, իսկ Ինա Սահակյանի «Outliving Shakespeare» ֆիլմը`  18֊ին, 19֊ին, 20֊ին, 22֊ին և 23֊ին։ Երկու ֆիլմերն էլ ներկայացված են IDFA-ի փառատոնի ծրագրում։

Saturday, 15 November 2025

Արտյոմ Կասպարյանը, սպորտային աշխարհում հայտնի The Tank, նվաճեց IBO մայրցամաքային կիսածանրքաշային տիտղոսը։

 


ՇՆՈՐՀԱՎՈՐՈւՄ ԵՆՔ

Նիդեռլանդներում բնակվող հայազգի բռնցքամարտիկ  Արտյոմ Կասպարյանը (14-0, 12 նոկաուտ) տպավորիչ հաղթանակ տարավ Անգլիայի Սթոք-օն-Թրենթ քաղաքում

 կայացած բռնցքամարտի մրցաշարում։

Մրցաշարի ընթացքում 30-ամյա Արտյոմ Կասպարյանը յոթերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց փորձառու սլովակ բռնցքամարտիկ Ռոբերտ Ռաչին (28-5, 23 նոկաուտ) և նվաճեց թափուր IBO (International Boxing Organization) մայրցամաքային տիտղոսը։ 

Այս հաղթանակը դարձավ Կասպարյանի պրոֆեսիոնալ կարիերայի 14-րդը, որոնցից 12-ը գրանցվել են նոկաուտով։ Նոր տիտղոսը ամրապնդում է հայ բռնցքամարտիկի դիրքերը համաշխարհային վարկանիշային աղյուսակում և նոր դռներ է բացում ավելի հեղինակավոր չեմպիոնական մենամարտերի հնարավորությունների համար։ 

Նյութի աղբյուրը` www.sportaran.com

Թարգմանեց Անահիտ Աղաբեկյանը 

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02ahKytx5DzShxut5AMbxgGLyU4Tjf6CxYHSfzwFVxHFqX1mEogS6N378paEJJNWRdl

Artyom Kasparyan, in de sportwereld bekend als The Tank, won de IBO Continental Light Heavyweight-titel.

De Armeens-Nederlandse bokser Artem Kasparian (14-0, 12 knock-outs) behaalde een indrukwekkende overwinning tijdens een bokstoernooi in Stoke-on-Trent, Engeland.

Tijdens het toernooi versloeg de 30-jarige Artyom Kasparyan de ervaren Slowaakse bokser Robert Racz (28-5, 23 knock-outs) in de zevende ronde en won daarmee de vacante continentale titel van de IBO (International Boxing Organization).

Deze overwinning werd de 14e in Kasparyan's professionele carrière, waarvan 12 door knock-out.

De nieuwe titel versterkt de positie van de Armeense bokser op de wereldranglijst en opent nieuwe deuren naar meer prestigieuzere kampioenschapswedstrijden. 

Bron van de tekst www.sportaran.com 

Vertaald door Anahit Aghabekyan



Thursday, 13 November 2025

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի երևանյան վերածնունդը

 


Հատուկ ՆիդՕրագրի ընթերցողների համար` Նաիրա Գասպարյան բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ

Պատանի հանդիսատեսի թատրոնում նոյեմբերի 12-ի երեկոն նշանավորվեց մի հույժ կարևոր իրադարձությամբ՝ արցախյան բարբառով ներկայացմամբ, որն ազդարարեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերածնունդը։ Սրահում տիրում էր անկեղծ  ու մտերիմ մթնոլորտ, շուրջբոլորը ժպտացող դեմքեր էին, երփներանգ ծաղիկների առատ փնջեր․․․ Հանդիսատեսը բուռն ծափահարություններով Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ հրավիրեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին և Մոսկվայի «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ղեկավար, արցախյան մշակույթի զարգացման աջակից Յուրի Նավոյանին։ Երկուսն էլ շատ հուզված էին։ Յուրի  Նավոյանն իր խոսքում նշեց, որ արցախցիների հայրենիքից տեղահանությունից հետո ստեղծված նոր պայմաններում Արցախի գիտական, կրթական և մշակութային հաստատություններին աջակցելիս հաճախ հարց է ծագում. «Որտե՞ղ է Արցախի փառահեղ գլխավոր թատրոնը»։ Հենց այս միտքն էլ, ինչպես նշեց ելույթ ունեցողը, հիմք հանդիսացավ «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության և Հայաստանի թատերական գործիչների միության միջև գործընկերության հաստատման համար, որի նպատակն էր մասնագիտորեն վերակենդանացնել 93-ամյա արցախյան թատրոնը և աջակցել դրա գործունեությանը։ Այս տարվա օգոստոսին համագործակցությունն ամրապնդվեց երկու կազմակերպությունների ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրով։ Ստեփանակերտի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը միացավ երկու համախոհ անհատներին՝ համագործակցությանը տալով կոնկրետ, գործնական ուղղվածություն՝ հաշվի առնելով արցախյան թատրոնի առանձնահատկությունները։ Պետք է նշել, որ Ստեփանակերտի Փափազյանի անվան թատրոնի վերականգնմանն ուղղված կնքված հուշագրի շրջանակներում Հակոբ Ղազանչյանը առաջարկով Գալյա Նովենցի անվան արվեստի դպրոցում կլինեն հատուկ դասընթացներ արցախցիների համար, որոնք կվարի ինքը։ Նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի արցախցի շնորհալի սկսնակ արվեստագետներին ինտեգրվել Երևանի թատերական կյանք՝ սովորելով փորձառու մասնագետներից, և Ստեփանակերտի թատրոնը կապահովվի տաղանդաշատ երիտասարդներով։

Անդրադառնալով ներկայացման կարևորությանը նշենք, որ դեպքերը տեղի էին ունենում Արցախի մի գյուղում։ Ներկայացումը իրական արցախյան դժվար կյանքի մի պատառիկ էր։ Սակայն տիրող տխուր իրավիճակն անգամ սիրով էր պատկերված։ Փայտի վառարանն ու անտառից բերվող ցախը, ծանր անբարենպաստ պայմաններում ապրող արցախցուն ամենևին չեն ընկճում ։ Ներկայացման մեջ հատկապես տպավորիչ է հաց թխելու տեսարանը, և հացը հանդիսատեսին բաժանելը։ Ողջ ներկայացումը Արցախի հերոսական, չհանձնվելու, հոգով ամուր լինելու մասին է։ Նորն ու հինը ներկայացվում են իբրև կյանքի բնութագրիչներ։ Հումորը, մշակութային յուրահատկությունները, տարիքային խմբերին բնորոշ մտահոգությունները սիրով են մեկնաբանվում հերոսների խաղով, անգամ սերունդների տարբերություններն են բացահայտվում հումորի միջոցով։ Անցնելով բազմաթիվ դժվարություններով արցախցին չի կորցնում կորովը։ Հրաշալի է ներկայացվում հային հատուկ բուրդ ու կարպետ լվանալու մշակույթը, սերը երգ երաժշտության հանդեպ։ Ընկերային հարաբերություններն ու գյուղական պարզ կյանքը այնպես բնական է ներկայացվում դերասանական խաղով, ասես ոչ թե բեմում են դեպքերը այլ արցախյան հայրենի հողի վրա։ Տեսարանների մշակումը, երիտասարդ աղջիկների պարը տղայի երազում շատ գեղեցիկ ու պատկերավոր են, նաև հրաշալի ու հոգեհարազատ են հնչում ձայնային մշակումները։

Հուսանք, որ Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, որը, հիմնադրվել է 1932 թվականին դերասան և ռեժիսոր Կարո Ալվարյանի կողմից և նախկինում կոչվել է Մաքսիմ Գորկու անունով՝ իր գոյության ընթացքում բեմադրելով ավելի քան 450 ներկայացում, կապրի իրական վերածնունդ և գուցե մի օր էլ ապրի շարունակի իր գործունեությունը հենց Ստեփանակերտում։





The Revival of Stepanakert's Vahram Papazyan Theater in Yerevan

Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU For NidOragir From Yerevan, the capital of Armenia

The evening of  November 12 at the Youth Theater in Yerevan was marked by a very important event - a performance in the Artsakh dialect, which announced the revival of the Vahram Papazyan Theater in Stepanakert. A sincere and intimate atmosphere reigned in the hall, there were smiling faces all around, abundant bouquets of colorful flowers... The audience's thunderous applause invited the President of the Union of Theater Workers of Armenia Hakob Ghazanchyan, and the head of the Moscow "DIALOG" organization, a supporter of the development of Artsakh culture, Yuri Navoyan, to the stage of the Youth Theater. Both were very excited. Yuri Navoyan noted in his speech that in the new circumstances, created after the deportation of Artsakh residents from their homeland, while the question of supporting the scientific, educational and cultural institutions of Artsakh arises, often they face a challenge: "Where is the glorious main theater of Artsakh?" This very idea, as the speaker noted, served as the basis for establishing a partnership between the “DIALOGUE” NGO and the Union of Theater Workers of Armenia, the goal of which was to professionally revive the 93-year-old Artsakh theater and support its activities. In August of this year, the cooperation was strengthened by an agreement signed by the heads of the two organizations. The former artistic director of the Stepanakert Theater, Ruzan Khachatryan, joined the two like-minded individuals, giving the cooperation a concrete, practical direction, where what mattered was the specific nature of the Artsakh theater. It should be noted that within the framework of the signed memorandum aimed at the restoration of the Papazyan Theater, at the suggestion of Hakob Ghazanchyan, special courses for Artsakh residents will be held at the Galya Novents Art School, which will be conducted by him. The initiative will provide an opportunity for talented novice artists from Artsakh to integrate into the theatrical life of Yerevan, learning from experienced specialists, and the Stepanakert theater will be provided with talented young people.

Referring to the importance of the performance, let us note that the events took place in an Artsakh village. The performance was a fragment of the real difficult life of Artsakh people. However, even the sad situation was depicted with love. The wood burning handmade stove and the  wood brought from the forest do not at all depress the Artsakh people living in unfavorable conditions. The scene of baking bread and distributing the bread to the audience was especially impressive in the performance. The entire performance is about the heroic nature of Artsakh, not giving up, and being strong in spirit. The new and the old are presented as features of Artsakh life. Humor, cultural peculiarities, concerns typical of age groups are lovingly interpreted by the theater actors’ play, even the differences between generations are revealed through humor. Going through many difficulties, the Artsakh people do not lose their courage. The culture of washing wool and carpets, which is specific to Armenians, and the love for songs and music are wonderfully presented. Friendships and simple village life are presented so naturally through acting, as if the events are not on stage, but on the native land of Artsakh. The performance was about love and peaceful life in Artsakh. The development of scenes, the dance of young girls in a boy’s dream were very beautifully staged, and the sound arrangements also were wonderful and captivating.

Artsakh Armenians hope that the V. Papazyan State Armenian Drama Theater of Stepanakert, founded in 1932 by actor and director Karo Alvaryan and previously named after Maxim Gorky, having staged more than 450 performances during its existence, will experience a real revival and perhaps one day will continue its activities in Stepanakert itself.

Զալինյանի մուտքը Նիդերլանդների խորհրդարան կարող է նոր շունչ բերել Tweede Kamer-ի աշխատանքին

 



Նիդերլանդների հայկական համայնքը շնորհավորում է Անի Զալինյանին՝ Tweede Kamer-ի անդամ դառնալու առիթով

De Armeense gemeenschap in Nederland feliciteert Ani Zalinyan met haar benoeming tot lid van de Tweede Kamer

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) իր պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում շնորհավորական գրություն և լուսանկարներ է հրապարակել՝ ողջունելով հայազգի Անի Զալինյանի պաշտոնապես ընտրվելը Նիդերլանդների խորհրդարան՝ Tweede Kamer։

De Federatie van Armeense Organisaties in Nederland (FAON) heeft op haar officiële website en sociale mediaplatforms een felicitatiebericht en foto’s gepubliceerd ter gelegenheid van de officiële benoeming van de Armeense Ani Zalinyan als lid van de Nederlandse Tweede Kamer.

FAON-ը նշել է․

«Այս ծաղիկներով մենք և մեզ հետ բազմաթիվ հայեր շնորհավորում ենք Անի Զալինյանին՝ Tweede Kamer-ի անդամ դառնալու կապակցությամբ։ Մաղթում ենք նրան շատ ուժ և հաջողություն այս գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ բարդ պարտականությունը կատարելու գործում»։

FAON schreef:

“Met deze bloemen feliciteren wij, samen met vele Armeniërs, Ani Zalinyan vandaag met haar installatie als lid van de Tweede Kamer. Wij wensen haar veel kracht en succes toe bij het uitoefenen van dit mooie, maar moeilijke ambt.”

Շնորհավորանքին միացել են նաև հայկական համայնքային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Աբովյան» միությունը, ինչպես նաև անհատներ՝ համայնքի ներսից ու դրսից։ Նիդերլանդների հայությունը հպարտությամբ է ընդունել Զալինյանի մուտքը խորհրդարան՝ տեսնելով դրանում հայ համայնքի ձայնի նոր և արժանապատիվ ներկայացում Նիդերլանդների հասարակական-քաղաքական կյանքում։

Ook verschillende Armeense gemeenschapsorganisaties, waaronder de Vereniging Abovian, evenals vele individuen binnen en buiten de gemeenschap, hebben hun felicitaties uitgesproken. De Armeense gemeenschap in Nederland heeft met trots de toetreding van Zalinyan tot het parlement verwelkomd, als een teken van een nieuwe en waardige vertegenwoordiging van de Armeense stem in het maatschappelijke en politieke leven van Nederland.

Հաղորդագրության ավարտին FAON-ը հրապարակել է խորհրդանշական հեշթեգեր։
Aan het einde van het bericht publiceerde FAON symbolische hashtags.

Հիշեցնենք, որ Անի Զալինյանը խորհրդարան է անցել GroenLinks-PvdA կուսակցական դաշինքի ցուցակով։
Ter herinnering: Ani Zalinyan is verkozen namens de GroenLinks-PvdA-lijst.

«Նիդերլանդական օրագիրը» և մամուլի այլ միջոցներ իրենց հրապարակումներում նշել են, որ Զալինյանի մուտքը Նիդերլանդների խորհրդարան կարող է նոր շունչ բերել Tweede Kamer-ի աշխատանքին և բազմազգ Նիդերլանդների քաղաքական դաշտին։

Het Nederlandse dagblad “Nederlands Dagboek” en andere mediakanalen merkten in hun publicaties op dat de toetreding van Zalinyan tot de Tweede Kamer een nieuwe impuls kan geven aan het parlementaire werk en aan het multiculturele politieke landschap van Nederland.



Wednesday, 12 November 2025

Պետություն և Եկեղեցի. հարաբերությունների պատմական զարգացումը



Հոգևոր իշխանությունհ և աշխարհիկ իշխանություն

1) Ինչպե՞ս էր վաղ քրիստոնեությունը տարբերակում Աստծու պաշտամունքն ու պետությանը ցուցաբերվող հնազանդությունը։

Վաղ քրիստոնեության առանցքում ձևավորվեց երկակի ուղենիշ. առաջինը՝ Աստծուն մատուցվող պաշտամունքը, ըստ որի քրիստոնյան չի կարող մասնակցել այնպիսի պաշտամունքների, որոնք հակասում են մեկ Աստծուն նվիրվածությանը (օրինակ՝ կայսերական պաշտամունք, զոհաբերություններ «քաղաքային աստվածներին»): Երկրորդը՝ քաղաքացիական հնազանդությունը, որ վերաբերում է հարկերը մուծելուն, հասարակական կարգի պահպանմանը, վարչական պահանջներին ենթարկվելուն։ Այս երկուսի միջև ոչ թե հակասություն  կա, այլ՝ սահմանագիծ․ «Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն» բանաձևը թույլ է տալիս պահպանել և ամրապնդել սոցիալական խաղաղությունը՝ առանց խղճի բռնադատման։ Արդյունքում եկեղեցին հանդես չի գալիս որպես հեղափոխական կուսակցություն, այլ անընդհատ հիշեցնում է, որ քաղաքական իշխանությունը հարաբերական է, իսկ պաշտամունքը ուղղված է բացարձակ Աստծուն։

2) Ինչպե՞ս է Հին Իսրայելի փորձը (Տաճար–Օրենք–Թագավորություն) նախապատրաստում «եկեղեցի–պետություն» հարցի քրիստոնեական ընկալումը։

Իսրայելի պատմության մեջ Տաճարը և Օրենքը ձևավորեցին ազգային ինքնության այնպիսի միջուկ, որտեղ Աստված ընդունվում էր որպես իրական Թագավոր։ Սամուել–Սավուղ–Դավիթ–Սողոմոն շղթայով հաստատվեց թագավորությունը, բայց մարգարեական խոսքը պահպանեց քննադատական հսկողությունը՝ զգուշացնելով խուսափել իշխանության բացարձակացումից։ Սրբության և քաղաքականության տարբերակման, բայց նաև փոխառնչման այս դինամիկան նախապատրաստեց քրիստոնեական մտածողությունը. քաղաքական ինստիտուտները անհրաժեշտ են կարգի ու արդարության համար, սակայն չեն կարող յուրացնել պաշտամունքը կամ խղճի տարածքը։ Երբ քրիստոնեությունը ծնվեց հռոմեական կայսրության մեջ, այն հենց այս իսրայելական ավանդույթով սահմանագծեց՝ հարկերին «այո», բայց կուռքերին «ոչ»՝ դրանով ստեղծելով հետագա դարերի եկեղեցու «ապաքաղաքական, բայց հասարակական» ներգրավվածության նախատիպը։

3. Ինչո՞ւ էին հռոմեական էլիտաները հաճախ բնութագրում հրեական/քրիստոնեական դավանանքը որպես «սնոտիապաշտություն», և ինչ արձագանք տվեց դրան քրիստոնեական համայնքը։

Հռոմեական «քաղաքացիական կրոնի» տրամաբանությամբ՝ քաղաքը պահպանում էր կարգուկանոնը համատեղ պաշտամունքների միջոցով՝ զոհաբերություններով, տոնակատարություններով, կայսրին խորհրդանշական հավատարմությամբ։ Հրեաների և ապա քրիստոնյաների չմասնակցելը ընկալվում էր որպես «սնոտիապաշտություն»՝ ոչ-քաղաքացիական, «մարդատյաց» վարք, որովհետև նրանք հրաժարվում էին հանրային զոհաբերություններից և սննդային ու պաշտամունքային օրենքներով առանձնանում էին։ Քրիստոնեական համայնքները դրան պատասխանեցին երկու քայլով․ նախ՝ սոցիալական առաքինությամբ ու փոխօգնությամբ ապացուցեցին, որ նպաստում են հանրային բարօրությանը ՝ հիվանդների խնամք, աղքատասիրություն, կարգապահություն, այնուհետև հռչակեցին խղճի ազատության առաջնայնությունը՝ «Աստծուն պետք է հնազանդվել ավելի, քան մարդկանց»: Այս կերպ նրանք ստեղծեցին «հավատարիմ, բայց միևնույն ժամանակ առանձնահատուկ» քրիստոնյայի կերպար։

4. Ինչպիսի՞ փոփոխություններ ապրեց եկեղեցին Կոնստանդինյան շրջադարձից հետո, և ինչ վտանգներ առաջացան այդ գործընթացում։

Քրիստոնեության օրինականացումից և պետական հովանավորություն ստանալուց հետո փոխվեց եկեղեցու հասարակական դիրքը․ իշխանությունից նախկին մարգարեական հեռավորությունը մասամբ տեղը զիջեց ավելի սերտ համագործակցությանը։ Եկեղեցին ընդլայնեց իր  սոցիալական գործունեության շրջանակը՝ հիմնելով հիվանդանոցներ, կրթական ու բարեգործական հաստատություններ, զարգացնելով հոգատարության ու արդարության ինստիտուտներ։ Սակայն այս ձեռքբերումների կողքին ի հայտ եկավ «սիմֆոնիայի» վտանգը․ պետության կողմից եկեղեցու սրբազնացումը կարող էր մեղմացնել վերջինիս քննադատական ձայնը և թուլացնել այն ազատ դիրքը, որով եկեղեցին գնահատում էր իշխանության վարքը։ Նյութական արտոնությունները և իրավական հատուկ կարգավիճակը իրենց մեջ կրում էին կախվածության վտանգ, այն է՝ եկեղեցին կարող է մոռանալ իր առաջնային առաքելությունը և ենթարկվել քաղաքական շահերին։ Հենց այստեղ է, որ սրբերի, հայրերի և հոգևոր առաջնորդների պայքարը դարձավ վճռորոշ․ նրանք անընդհատ հիշեցրին, որ ցանկացած աշխարհիկ իշխանություն հարաբերական է, իսկ եկեղեցու կոչումը փրկության գործն է, խղճի պաշտպանությունը, աղքատների ու անպաշտպանների կողքին կանգնելը, ոչ թե իշխանության համակարգի օրգան դառնալը։

5. Ի՞նչ գաղափարական իմաստ ունի միջնադարյան «պաշտոնաբաշխության վեճ»-ը (լատ․ conflictus de investitura) եկեղեցի–պետություն հարաբերության պատմության մեջ։

Conflictus de investitura-ն, որը կարելի է անվանել «պաշտոնաբաշխության վեճ», վերաբերում էր այն բանին, թե ով իրավունք ունի նշանակելու հոգևոր առաջնորդներին՝ հատկապես եպիսկոպոսներին, աշխարհիկ իշխա՞նը, թե՞ եկեղեցական իշխանությունը։ Խնդիրը միայն պաշտոնը չէր․ այն հարցադրում էր, թե ում ձեռքում է հոգևոր իշխանությունը, որն է օրհնության աղբյուրը և ինչ սահմաններում կարող է աշխարհիկ իշխանությունը ձևավորել եկեղեցու կառուցվածքը։ Այս բախումը վերածվեց սկզբունքային քննության՝ արդյոք եկեղեցին ենթակա՞ է պետական վերահսկողության, թե՞ ինքնուրույն է մեղքի, բարոյականության և խղճի ազատության հարցերում։ Վիճաբանությունը իրավականացրեց «երկու իշխանությունների» տարբերակումը՝ հոգևոր և աշխարհիկ իրավասությունների հստակ սահմանմամբ՝ դարձնելով այն ապագա արևմտյան պետական ու եկեղեցական ինստիտուտների հիմքը։

Միաժամանակ վեճը խթանեց եկեղեցու ներքին կյանքը․ այն պարտադրեց ամրացնել ինքնավար կառավարման համակարգը, զարգացնել սինոդականությունը, մշակել ներեկեղեցական կանոնագրություն և ձևավորել հոգևոր կառույց, որը կարող էր գործել պետությունից անկախ, բայց հասարակական բարիքի համար համագործակցության պատրաստ։ Այսպիսով՝ պաշտոնաբաշխության վեճը ոչ միայն սահմանազատման պայքար էր, այլ նաև քաղաքացիական հասարակության ձևավորված գործընթաց, որտեղ եկեղեցին վերագտավ իր մարգարեական ձայնը և ինքնավար ծառայությունը համայնքի կյանքի համար։

Պապ Գրիգոր VII-ի և կայսր Հենրիխ IV-ի միջև հակամարտությունը պատկերող նկար, կամ Կանոսսայի նվաստացման հայտնի տեսարանը։

6. Ինչպե՞ս է «cuius regio, eius religio» (լատ․) բանաձևը փոխակերպում վաղ նոր դարի պետա–եկեղեցական հարաբերությունները։

 «Ում երկիրն է, նրա էլ կրոնն է» սկզբունքը պետության ձեռքը տվեց կրոնական դաշտի ձևաչափումը՝ քաղաքացիական ինտեգրման գործիք դարձնելով դավանանքը։ Իշխողը սահմանում էր պաշտամունքի կարգը, ուսումնական ծրագրերը, բարոյական վերահսկման մեխանիզմները՝ բազում վայրերում սահմանափակելով խղճի ազատությունը։ Մի կողմից սա ապահովեց վարչական միասնականություն ու կայունություն դավանական պետությունում, մյուս կողմից՝ ճնշեց բազմակարծությունը և խզեց միջդավանական շփումները։ Արդյունքը կրթության, բարեգործության ու սոցիալական կարգապահության գործիքավորումն էր պետական վերահսկմամբ, ինչը հետագայում պիտի բախվեր լուսավորության ու հեղափոխությունների բարձրացրած «իրավունքների» հայեցակարգին։

Աուգսբուրգի խաղաղությունը՝ եկեղեցու և պետության հարաբերությունների շրջադարձային պահ

7. Ինչպիսի՞ քաղաքական, իրավական և հասարակական հետևանքներ ունեցավ եկեղեցու ունեցվածքի աշխարհիկացումը և պետություն–եկեղեցի հարաբերությունների պայմանագրային համակարգը նորագույն դարաշրջանում։

Նորագույն դարաշրջանում եկեղեցու ունեցվածքի ազգայնացումն ու պետության՝ կրոնական հարցերում չեզոքություն որդեգրելը արմատապես փոխեցին հասարակական համակարգը։ Պետությունն աստիճանաբար հրաժարվեց հոգևոր իշխանության նկատմամբ գերագույն հավակնություններից և ձևավորվեց իրավական պետության մոդելը, որտեղ օրենքը դիտվում է ոչ թե որպես դավանաբանական պարտադրանքի արտահայտություն, այլ ինքնիշխանության հիմք ու հասարակական կյանքի կարգավորման հիմնական միջոց։Կոնկորդատներն («կոնկորդատ» կոչվում է պետության և եկեղեցու միջև կնքված պաշտոնական պայմանագիրը, որը կարգավորում է նրանց փոխհարաբերությունները) ի հայտ եկան որպես նորարար գործիք՝ պետություն–եկեղեցի հարաբերությունները պայմանագրային սկզբունքով կարգավորելու համար։ Դրանք հստակ սահմանեցին կողմերի իրավունքները և պատասխանատվությունները՝ հատկապես կրթության, ամուսնության իրավունքի, հոգևորականների պատրաստման, սոցիալական ու բարեգործական ծառայությունների ոլորտներում։ Այս գործընթացը երկու փոխլրացնող հետևանք ունեցավ․

Եկեղեցին պաշտպանվեց կամայական միջամտությունից, քանի որ նրա իրավունքներն ամրագրվեցին իրավական փաստաթղթերով։

Միևնույն ժամանակ եկեղեցին դարձավ հաշվետու հանրային դաշտում, քանի որ այլևս չէր գործում կամայական ինքնավարությամբ, այլ՝ իրավական և սոցիալական ոլորտների չափանիշներով։

Այսպիսով, պետությունը դադարեց լինել կրոնն օրինականացնող ու սրբազնացնող ուժ, իսկ եկեղեցին ստիպված եղավ իր հեղինակությունը հիմնավորել ոչ թե պետական հովանավորությամբ, այլ հասարակական վստահությամբ՝ կրթական,  բարեգործական գործունեությամբ, սոցիալական աջակցությամբ և հանրային բանավեճում արժանապատիվ ու հիմնավորված ներկայությամբ։ Այս համակարգը հիմք դրեց այն մոդելին, որում եկեղեցին պահպանեց իր հոգևոր ինքնությունը, իսկ պետությունը՝ իր աշխարհիկ կարգավիճակը։

1905 թ․ օրենքը՝ պետության և եկեղեցու ամբողջական բաժանում Ֆրանսիա։

8. Ո՞րն էր «մշակութային պայքար»-ի գլխավոր դասը եկեղեցու և ազգային պետության հարաբերությունների համար։

Գերմանական «մշակութային պայքար»-ը  (19-րդ դար) շրջադարձային էր, քանի որ եկեղեցին և նորաստեղծ ազգային պետությունը բախվեցին կրթական համակարգին, հոգևորականների պատրաստմանը, ամուսնության իրավակարգին և հասարակական միավորումներ ստեղծելու ազատությանը վերաբերող հարցերի շուրջ։ Պետությունը ձգտում էր ամրապնդել իր գերակայությունը որպես հասարակական արժեքների վերջնական չափիչ և ազգային ինքնության կառուցման կենտրոն, մինչդեռ եկեղեցին պաշտպանում էր խղճի ազատությունն ու եկեղեցու ինքնավարությունը։

Այս հակամարտության հիմնական դասը երկկողմանի էր․

Պետությունները գիտակցեցին, որ չեն կարող բռունցքով վերահսկել խղճի և հավատի ոլորտը՝ առանց ժողովրդավարության և ազատության հիմքերն արժեզրկելու։

Այս շրջանում եկեղեցին, աստիճանաբար կտրվելով պետական կառույցներին ուղղակիորեն միացված գործառույթից, սկսեց ավելի ակտիվ դեր ստանձնել քաղաքացիական հասարակության դաշտում։ Այն զարգացրեց հասարակական ու սոցիալական գործունեության նոր ձևեր՝ հիմնելով միություններ, կրթական և բարեսիրական հաստատություններ (օրինակ՝ Կարիտաս, Դիակոնիա), որոնք դարձան նրա ազդեցության և ներկայության հիմնական միջոցները հանրային կյանքում։

Արդյունքում ձևավորվեց իրավական և համագործակցային համակարգ․ հարաբերությունները սկսեցին կառուցվել ոչ թե փոխադարձ գերիշխանության կամ մերժման, այլ պայմանագրայնության, իրավունքի և հասարակական ծառայության հիման վրա։ Սա դարձավ հիմք Եվրոպայում ձևավորված «գործակցական բաժանման» մոդելի համար, որտեղ պետությունը պահպանում է իր չեզոքությունը, իսկ եկեղեցին իր ազդեցությունը հաստատում է սոցիալական ծառայությամբ, հանրային օգտակար գործունեությամբ և հասարակության վստահության շնորհիվ։ 

 

Եկեղեցու և պետական իշխանության փոխադարձ ազդեցության պայքարի սատիրական պատկեր

9. Ի՞նչ հիմունքներով ձևավորվեց քրիստոնեական սոցիալական ուսմունքը և ի՞նչ դեր ունի հանրային կյանքում։

19-րդ դարի «սոցիալական հարցը»՝ արդյունաբերական շահագործում, աղքատության աճ և աշխատավորի անպաշտպանություն, մղեց եկեղեցուն ձևավորելու բարոյա-քաղաքական ուսմունք, որն արձագանքում էր սահմանադրական պետության նոր պայմաններին։ Սկզբունքները՝ անձի արժանապատվություն, համերաշխություն, օժանդակության սկզբունք, ընդհանուր բարօրություն, թույլ են տալիս արտահայտել հավատքի էթիկան հանրային քաղաքականության մեջ՝ առանց դավանաբանական պարտադրանքի։ Այս մոտեցումը քաղաքական ծրագիր չէ․ այն սահմանում է բարոյական ուղենիշներ՝ արդար աշխատավարձ, ընտանիքի պաշտպանություն, փախստականների իրավունքներ, աղքատների առաջնահերթ օգնություն և ստեղծված աշխարհի պահպանում։ Հանրային կյանքում սոցիալական ուսմունքը հանդես չի գալիս որպես որևէ քաղաքական գիծ կամ կուսակցություն, այլ հանդես է գալիս մարգարեական չափանիշով՝ ձևավորելով հասարակական խիղճը և ուժեղացնելով արդարության զգացումը։

10. Ինչպե՞ս արձագանքեց եկեղեցին տոտալիտար գաղափարախոսություններին 20-րդ դարում։

Տոտալիտար ռեժիմները պահանջում էին ամբողջական հավատարմություն պետությանը՝ հաճախ ստրկորեն և մարդու արժանապատվության հաշվին։ Եկեղեցին փորձեց պահպանել տարածք երբեմն՝ կոնկորդատային նվազագույն երաշխիքներով, հաճախ՝ դիմադրության ցանցերով։ Վճարված մեծ գինը՝ հալածանքներ, բանտարկություններ, արտաքսումներ, բայց նաև՝ խղճի ազատության և կյանքի սրբության վկայությունը, հետպատերազմյան իրավակարգերի հիմքում դրեցին մարդու իրավունքները։ Դասը հստակ էր․ իշխանությանը կարելի է հնազանդվել կարգի համար, բայց ոչ այն դեպքում, երբ այն բռնանում է խղճին կամ վերաբերվում է մարդուն որպես միջոցի։ Ավետարանի խոսքը չի կարող լռել, նույնիսկ եթե դրա ճանապարհը պահանջում է զոհողություն։ 

11. Ի՞նչ ընդհանուր գծերով են տարբերվում պետություն–եկեղեցի հարաբերության երեք հիմնական մոդելները՝ աշխարհիկ բաժանում, համագործակցային բաժանում և պետական եկեղեցու մոդել։

Աշխարհիկ խիստ բաժանման մոդելը (օր.՝ Ֆրանսիա) ընդգծում է պետության լիակատար չեզոքությունը կրոնի հարցերում․ պետությունն ու եկեղեցին բաժանված են, և պետական հաստատություններում հաճախ սահմանափակվում է կրոնական խորհրդանիշների ներկայությունը՝ որևէ համայնքի գերակայությունը կանխելու և հավասարության նպատակով։

Համագործակցային բաժանման մոդելը (օր.՝ Գերմանիա, սկանդինավյան երկրներ) ընդունում է, որ կրոնական համայնքները կարող են ունենալ հանրային դեր և ծառայություն․ պետության ու եկեղեցիները հարաբերությունները կարգավորվում են պայմանագրերով, գործում են հարկային և դրամաշնորհային համակարգեր, իսկ եկեղեցիները դիտվում են որպես հասարակության բարօրությանը նպաստող գործընկերներ։

Պետական եկեղեցու մոդելը (օր.՝ Անգլիա) պահպանում է պատմականորեն ձևավորված պետական եկեղեցին, սակայն միաժամանակ ապահովում է լայն կրոնական ազատություններ, բազմակարծություն և հավասար վերաբերմունք տարբեր հավատավոր համայնքների նկատմամբ։

Բոլոր մոդելներն ունեն իրենց պատմական, մշակութային ու իրավական ենթահողը, հետևաբար «միակ ճիշտ» մոդել չկա։ Կարևոր է, որ տվյալ հասարակության ընտրած համակարգը ապահովի մարդու հիմնարար իրավունքները, խղճի և դավանանքի ազատությունը և նպաստի հասարակական խաղաղությանը։

12) Ինչո՞ւ է կարևոր «մարգարեական ֆունկցիան» ժամանակակից ժողովրդավարություններում։

Ժամանակակից պետությունները բազմաշերտ և բարդ կառույցներ են՝ տնտեսական աճի, տեխնոլոգիական զարգացման, ազգային անվտանգության և հասարակական կայունության առաջնահերթություններով։ Այս մեծ համակարգերում հաճախ վտանգված է մարդու ներքին աշխարհը՝ խղճի ձայնը, բարոյական չափանիշները և յուրաքանչյուր անձի արժանապատվությունը։ Եկեղեցու մարգարեական առաքելությունն այստեղ այն է, որ մշտապես հիշեցնի՝ քաղաքական նպատակները չեն կարող արդարացնել ցանկացած միջոց, հասարակության ամենաթույլ ու անտեսված շերտերի ձայնը պարտադիր է լսելի դարձնել, օրենքը չպետք է ձևականության վերածվի, իսկ ընդհանուր բարիքը պետք է դրվի մասնավոր շահերից վեր։

Այս դերակատարությունը չի պահանջում իշխանական դիրք կամ պետական նշանակություն․ այն պահանջում է հանրային դաշտում խոսել ճշմարտության, արդարության ու կարեկցանքի լեզվով՝ պարզ, հիմնավորված և հարգալից։ Եկեղեցին իր ներկայությունն ապահովում է ոչ թե քաղաքական ուժերին միանալով, այլ՝ սոցիալական ծառայությամբ, կատարած բարությամբ և խղճի պաշտպանությամբ։ Նրա ուժը կուսակցական պայքարում չէ, այլ կենդանի Ավետարանը վկայելու մեջ։

13) Ինչպե՞ս է փոխվում եկեղեցու ռազմավարությունը բազմակարծիք և բազմակրոն հասարակություններում։ 

Մշակութային բազմազանության պայմաններում եկեղեցին այլևս չի խոսում «միատարր միջավայրի» լեզվով, այլ ընտրում է հաղորդակցման այնպիսի ձև, որը հասկանալի է բոլորին։ Պահպանելով իր հավատքի ու ավանդության ամբողջականությունը՝ նա հանրային դաշտում խոսում է այնպիսի արժեքների լեզվով, որոնք հասկանալի են բոլորին՝ մարդու արժանապատվություն, իրավունքների հարգում, խաղաղություն, սոցիալական արդարություն, բնության պահպանում և հասարակական համերաշխություն։

Միևնույն ժամանակ եկեղեցին խորացնում է համագործակցությունը տարբեր դավանանքների և կրոնական համայնքների հետ՝ կենտրոնանալով կոնկրետ բարիքների վրա՝ անօթևաններին և աղքատներին աջակցություն, կրթական ու երիտասարդական ծրագրեր, հիվանդների խնամք, ընտանիքի պաշտպանություն, խաղաղաշինություն ։

Այս մոտեցումը խուսափում է երկու ծայրահեղությունից․

հավատքի պարտադրումը «ցանկացած գնով»,

եկեղեցու ինքնամեկուսացումը և լռությունը հանրային կյանքում։

Սա ցույց է տալիս, որ եկեղեցին կարող է լինել հասարակության կառուցող ուժ՝ ծառայելով, միավորելով և սերմանելով վստահություն՝ առանց իր ինքնության կորստի և առանց մյուսների հանդեպ ճնշման գործադրման։

14) Ի՞նչ նշանակություն ունի Գլոբալ Հարավի քրիստոնեության վերելքը եկեղեցի–պետություն հարաբերությունների համար։

Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայի որոշ շրջաններում եկեղեցին ձևավորվում կամ նորովի արմատավորվում է առանց միջնադարյան պետական կառավարման պատմական ժառանգության։ Այդ պատճառով նրա հանրային խոսքն ավելի քան սոցիալական ու համայնքային երանգ ունի․ ընդգծվում են ազատագրության աստվածաբանությունը, աղքատների ու խոցելի խմբերի պաշտպանությունը, ժողովրդավարական գործընթացներին աջակցությունը և խաղաղության միջնորդությունը։

Այս տարածաշրջաններում մեծ ազդեցություն ունեն նաև հարաճուն հովվախնամ խմբերը՝ հատկապես պենտեկոստական և խարիզմատիկ շարժումները, որոնք կարևորում են անհատի պատասխանատվությունը, աշխատանքի իրավունքը ու հասարակական կեցության բարոյական հիմքերը, փոխօգնության համայնքային մշակույթը և որոշ դեպքերում՝ ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքին։

Արդյունքում ձևավորվում է ոչ եվրոպակենտրոն պատկերացում եկեղեցու և պետության հարաբերությունների մասին․ յուրաքանչյուր միջավայրում լուծումները պայմանավորված են պատմությամբ, մշակութային առանձնահատկություններով և հասարակական պահանջներով։ Սակայն, անկախ տարբերություններից, կան համընդհանուր հիմքեր՝ մարդու իրավունքների հարգում, խղճի ազատության պահպանում և ընդհանուր բարիքի հետապնդում։

15) Ինչպե՞ս է ձևավորվում հասարակական վստահությունը պետությունից անկախացած եկեղեցու հանդեպ։

Պետությունից անկախ հռչակված եկեղեցու լեգիտիմությունը չի բխում վարչական արտոնություններից կամ պատմական գերիշխանությունից, այլ՝ երեք միաձուլված գործառույթների հավասարակշռությունից՝ 

1) Կերիգմա — ճշմարտության և Ավետարանի վկայություն՝ հստակ, որոշակի, սակայն հարգալից ու երկխոսական լեզվով, որը չի պարտադրում, այլ բացահայտում է հավատի ներքին ուժը և հրավիրում է հասկանալու, այլ ոչ թե հակադրվելու։

2) Դիակոնիա — չափելի և տեսանելի սոցիալական ծառայություն՝ ուղղված աղքատների, հիվանդների, ընտանիքների, տարեցների և երիտասարդների կարիքներին․ այն չի սահմանափակվում բացառապես բարեգործությամբ, այլ ներառում է շարունակական աջակցություն, մասնագիտական ուղեկցում և սոցիալական արդարության առաջմղում։

3) Կոյնոնիա  — ուժեղ համայնքային կապերի ստեղծում՝ փոխադարձ վստահության, միջանձային աջակցման, համախմբման և «հոգևոր–սոցիալական կապիտալի» կուտակման միջոցով, որտեղ եկեղեցին դառնում է մարդկանց համախմբող և նրանց կյանքի ենթակառուցվածքը ապահովող միջավայր։

Եթե այս երեքն աշխատում են՝ հարգելով իրավական պետությունը, թափանցիկ և հաշվետվողական կերպով, ապա հասարակությունը տեսնում է իրական ներդրում, ոչ թե ինստիտուցիոնալ ինքնանպատակ վերարտադրություն։ Այդժամ եկեղեցին չի ձուլվում պետությանը, սակայն դառնում է նրա վստահելի գործընկերը՝ հանուն ընդհանուր բարօրության։

16 Եթե եկեղեցին պետք է մնա պետությունից անկախ, ապա ինչպե՞ս պետք է այն արձագանքի, երբ իշխանությունները գործում են ի վնաս հասարակության կամ հայրենիքի։

Եկեղեցու անկախությունը չի նշանակում լռություն։ Այն չի դառնում կուսակցական դերակատար, սակայն ունի մարգարեական պարտավորություն ձայն բարձրացնելու այն ժամանակ, երբ վտանգվում են հասարակության բարօրությունը, արդարությունը և ազգային գոյությունը։

Այս դեպքում եկեղեցին հանդես է գալիս ոչ թե որպես քաղաքական մրցակից, այլ որպես հասարակական խիղճ՝ հիշեցնելով բարոյական և հոգևոր պատասխանատվության մասին։

Այդպիսով, եկեղեցին մնում է պետության գործընկերը հանրային բարիքի գործում, բայց նաև պահպանում է իր իրավունքն ու պարտքը՝ զգուշացնելու, ուղղորդելու և պաշտպանելու հասարակությունը, երբ իշխանությունը շեղվում է արդարությունից ու ընդհանուր բարօրությունից։

#####################


Խաչիկ Հովհաննիսյանը աստվածաբանության դոկտոր է: 
Ծնվել է Հայաստանում,  աստվածաբանական կրթույունը շարունակել է Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել է «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց նրան խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքները՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքը ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն է ստացել դոկտորական ատենախոսություն գրելու և պաստպանելու գիտական թեզը:

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

🔹Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի

ՀԲԸՄ ՀՎՀ-ն միանում է «405 կրթական դաշինքին». Հայաստանի կրթական ապագայի տեսլականների համընկնում


Որպես ՀԲԸՄ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջը (ՀՎՀ) միացել է այլ հիմնադիր կազմակերպությունների՝ ստեղծելու «405 կրթական դաշինքը» (405)՝ առաջատար կրթական հաստատությունների կոալիցիա, որը նվիրված է Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը՝ համագործակցության, հետազոտությունների և նորարարությունների միջոցով։

Դաշինքի անվանումը վերաբերում է մ.թ. 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։ Ինչպես այբուբենը միավորեց ազգը մշակութային և լեզվական առումով, այնպես էլ դաշինքը նպատակ ունի դառնալ շարժիչ ուժ մեր ազգային ինքնության ամրապնդման գործում՝ կրթության միջոցով։
Միասին, ՀԲԸՄ ՀՎՀ-ն և «405» անդամները ձգտում են ուսուցումը դարձնել ավելի նորարարական, մատչելի և բարձրորակ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և հետազոտությունների վրա հիմնված մոտեցումներ՝ բարելավելու ուսանողների ուսումնական փորձը Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Միավորելով Հայաստանի առաջատար կրթական կազմակերպությունների փորձը, «405 դաշինքը» նպատակ ունի հաջորդ սերնդին զինել արագ փոփոխվող աշխարհի համար անհրաժեշտ հմտություններով և մտածելակերպով։
Դաշինքը կենտրոնանում է կրթական քաղաքականության բարելավման վրա՝ հետազոտությունների միջոցով, ապացույցների վրա հիմնված որոշումների խթանման և Հայաստանի կրթական համակարգի հիմնական մարտահրավերների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման վրա: Դաշինքին իր մասնակցությամբ՝ ՀԲԸՄ ՀՎԿ-ն ակտիվորեն աջակցում է այս նպատակներին և շարունակում է ամուր հիմք ստեղծել հայկական կրթության համար համաշխարհային մակարդակով մրցունակ և նորարարական միջավայրի համար։
ՀԲԸՄ ՀՎԿ-ն նաև 405 դաշինքի կողմից համակարգվող «Արհեստական ​​բանականության կիրառումը ուսուցման գործընթացում» աշխատանքային խմբի անդամ է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ խումբը կենտրոնացած է կրթության մեջ արհեստական ​​բանականության ինտեգրման ռազմավարական փաստաթղթերի և գործողությունների ծրագրերի մշակման վրա։
«405 կրթական դաշինքը», որը համահիմնադրվել է «Այբ» կրթական հիմնադրամի, AMAA Հայաստանի, Հայկական կրթական հիմնադրամի, Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Teach For Armenia-ի, TUMO ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի կողմից, պաշտոնապես մեկնարկել է 2025 թվականի մարտին՝ ի հայտ բերելով համագործակցության նոր մոդել Հայաստանի կրթական ոլորտում։
*********************
As the official representative of AGBU Armenia, AGBU Armenian Virtual College (AVC) has joined other founding organizations to create the “405 Educational Alliance” (405) – a coalition of leading educational institutions dedicated to reforming Armenia’s education system through collaboration, research and innovation.
The name of the alliance refers to the year 405 AD, when Mesrop Mashtots created the Armenian alphabet. Just as the alphabet united the nation culturally and linguistically, the alliance aims to become a driving force in strengthening our national identity through education.
Together, AGBU AVC and “405” members seek to make learning more innovative, accessible and high-quality by using modern technology and research-driven approaches to enhance the learning experience for students in Armenia and globally. By uniting expertise from Armenia’s foremost educational organizations, the “405 Alliance” aims to equip the next generation with the skills and mindset needed for a rapidly changing world.
The alliance focuses on improving education policy through research, promoting evidence-based decisions and increasing public awareness of key challenges in Armenia’s education system. Through its participation in the alliance, AGBU AVC actively supports these goals and continues to build a strong foundation for a globally competitive and innovative environment for Armenian education.
AGBU AVC is also a member of the working group “AI Application in the Teaching Process” coordinated by the 405 Alliance. Together with the Ministry of Education, Science, Culture and Sports, the group is focused on developing strategic documents and action plans for integrating artificial intelligence into education.
The “405 Educational Alliance,” co-founded by the Ayb Educational Foundation, AMAA Armenia, Armenian Educational Foundation, the Foundation for Armenian Science and Technology (FAST), Teach For Armenia, the TUMO Center for Creative Technologies and the Armenian General Benevolent Union (AGBU) Armenia, was officially launched in March 2025, bringing forth a new model of collaboration in Armenia's educational landscape.

Tuesday, 11 November 2025

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Եվրոպական պաշտոնական այցը Դանիա

 

Նոյեմբերի 11, Կոպենհագեն

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Դանիայի Թագավորությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենի և Եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–Դանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը, քաղաքական երկխոսության ակտիվացման, ներդրումների խթանման, կանաչ էներգիայի և նորարարական ոլորտներում գործակցության ընդլայնման հարցեր։

Նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև, որով վերահաստատվել է երկու երկրների հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, ԵՄ չափանիշներին մոտարկմանն ու ինստիտուցիոնալ ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության հաստատման համատեքստում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ որպես ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրի տրամաբանության մեջ ներդաշնակ նախաձեռնություն։

Կողմերը քննարկել են նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների կազմակերպչական հարցերը՝ ընդգծելով Դանիայի պատրաստակամությունը աջակցելու 2026թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի նախապատրաստությանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Հայաստան–Դանիա հարաբերությունների զարգացումը, ԵՄ գործընկերության խորացումը և տարածաշրջանային անվտանգությունը։

Նախարարը կարևորել է խորհրդարանական համագործակցությունը, հատկապես NB8 ձևաչափով։

Նա նշել է ԵՄ-ին անդամակցման գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման նշանակությունը։

Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ և պատասխանել հումանիտար ու այլ հարցերին։

 Արարատ Միրզոյանի այցը Դանիա նպատակ ունի խորացնել Հայաստանի և Եվրոպական գործընկերների համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարության, կայուն զարգացման և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։